Friday, October 23, 2009

Հայոց Պատմության Հիմնահարցեր 6-րդ դաս 20 Հոկտեմբեր 2009



Շարունակություն նախորդ դասին:
• (5-9)-րդ դարերի Հայոց մշակույթը իր ժամանակին համաշխարհային նշանակություն ուներ: Եվրոպական ոչ մի երկրում գիտությունը տարբեր ճյուղերու զարգացում չունեցավ ինչպես Հայաստանը: Մովսես Խորենացու մակարդակի պատմաբան այդ շրջանում չկար: Նա առաջինն էր որ ոչ թե գրեց իր օրերի, իր տեսած պատմությունը, այլ պատմական տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով գրեց հայոց հնագույն շրջանից սկսած մինչեվ իր օրերի պատմությունը: Նրա շնորհիվ մեզ բազում առասպելներ են հասել ոչ միայն մեր պատմությունից, այլ հարեվան երկրների պատմությունից եվս:
• Երկրորդ խոշոր դեմքը այդ շրջանի Անանիա Շիրակացին է, որը բնագիտության տարբեր ճյուղերում խոշոր հաջողությունների հասավ: Նա էր որ տվեց երկրագունդի կլորության մասին իր գաղափարը:
• Ճարտարապետության մեջ այդ շրջանին հիմք դրվեց Հայաստանում գոթական ոճով կառույցներին:
• Այսպիսով (5-9)-րդ դարերում Հայաստանում մշակույթի զարգացումը գնում էր դեպի վերածնունդ, սակայն պատմական պայմանները թույլ չտվեցին նրանց զարգացմանը, եվ վրա հասնող արաբները հետո սելջուկները կործանեցին մշակութային վերելքները:

Բագրատունիների Հարստությունը

• 9-րդ դարում արաբական տիրապետությունը սկսեց քայքայման նշաններ տալ, եվ տրոհվեց տարբեր մասերի միջ-ֆեոդալական պայքարի մեջ, նրանից օգտվեցին հայերը: Հայ իշխանները միակն էին որ ապստամբել էին արաբների դեմ: Իսկ հայ Բագրատունիները կարողացան լեզու գտնել արաբների հետ, եվ նրանց կողմից ոչնչացված հայկական նախարարական տների կալվածքները միացրին իրենց: Նրանք 9-րդ դարում կազմում էին հզոր իշխանական տոհմ: Մինչեվ ՞Բագրատունիների թագավորության հաստատումը, Աշոտ Բագրատունին (իշխանաց-իշխան) էր կոչվում: 860-ականներից հետո ամրապնդված դինաստիան ձգտեց թագավորության: Բագրատունիները իրենց արմատներով հայկական ծագում ունեին, եվ այնքան հզորացան որ 885 թ. վերականգնվեց հայկական թագավորությունը: Թագավորությունը ճանաչեց խալիֆը, Բյուզանդիան եվս թագ ուղարկեց:
• Աշոտը կարողացավ խաղաղություն հաստատել եվ երկիրը դուրս բերել վատ վիճակից: Պետականության վերականգնումը շատ կարեվոր նշանակություն ուներ պատմության մեջ, նրա շուրջ ձեվավորվում էր ազգը եվ նա էր դառնում ազգի առաջնորդը: Աշոտին փոխարինեց իր ավագ որին՝ Սմբատը, որը պետական հմուտ գործիչ էր: Նրա օրոք Հայաստանը բավականին հզորացավ, կառուցվեցին բազում ջրանցքներ, ճանապարհներ, վերակառուցվեցին գյուղերն ու քաղաքաները, չնայած խալիֆին որոշ հարկ վճառում էին:
• Այս ընթացքը անշուշտ չհանգստացրեց արաբներին, եվ ահա արաբները դաշնակցելով Հայաստանի կենտրոնախույզ նախարարական տների հետ, սկսեցին պայքար մղել կենտրոնական իշխանության դեմ: 908 թ.-ին Հայաստանից արաբների օգնությամբ անջատվեց Վասպուրականը Գագիկ Արծրունու թագավորությամբ, եվ դա հիմք ծառայեց Բագրատունիների թագավորության քայքայման:
• Սմբատից հետո թագավորեց Աշոտ Բ. Երկաթը, նրա օրոք բավականին երկար ժամանակ Հայաստանում խաղաղաություն հաստատվեց, որի ժամանակ զգալիորեն խորացան ֆեոդալական հարաբերությունները, որն արտահայտվեց գյուղացիության լոյալ ճորտացման, եվ նորանոր տարածքները հարստահարման աղբյուր հանդիսացան ֆեոդալների համար:
• Այդ շրջանին 1Օ-րդ դարում Հայաստանի տնտեսության մեջ նկատվում է ինչպես կենտրոնախույզ ուջերի հզորացում՝ այնպես էլ տնտեսական զարգացման մեջ՝ առետրի եվ հատկապես արհեստագործության զարգացումը: Հայաստանը օգտակար արհեստագործական նյութերի շնորհիվ (քար, փայտ, կավ, երկաթ,....) ուժեղ զարգացավ արհեստագործությունը: Յուրատեսակ շրջանցում կատարվեց որը շարունակվեց մինչեվ մեր օրերը, Լոռու բամպակը եվ անտառները փայտամշակման խոշոր կենտրոններ դարձան, որոնց արտադրանքը հաճախ ուղարկվում էին մյուս երկիրները: Երեվանը մետաղագործության կենտրոն դարձավ, որտեղ սկսեցին զարգանալ ոսկերչությունն ու արծաթագործությունը, զարգացավ խեցեգործությունը:
• Արհեստների զարգացումը բերում է առեվտրի զարգացման, Հայաստանը գտնվում էր առեվտրական խաչմեռուկների ճանապարհում: Տարբեր երկրներից ապրանքներ էին բերում, վաճառում, փոխանակում եվ նպաստում Հայաստանի զարգացմանը: Հայ առեվտրականները գնում էին ուրիշ երկրներ: Հայերի մոտ առեվտրի զարգացումը բերեց քաղաքների ստեղծման, այն առեվտրական խաչմեռուկները դարձան առեվտրական քաղաքներ:
• 1Օ-րդ դարը եղավ Բագրատունիների քայքայման դար, իրար հետեվից անջատվեցին (Կարս-Վանադ)ի, Սյունիքի, Գուգարքի թագավորությունները, որոնց առաջացման օգնում էր մի կողմից Բյուզանդիան, մյուս կողմից արաբները: Արաբա-բյուզանդական հակասությունները կասել են Բյուզանդիայի հզորացմանը, որը եվ օգտվելով Հայաստանի պառակտվողական վիճակից, սկսեց նվաճել նրա հողերը: Բագրատունիները տարբեր տեղերում ոչ մեծաքանակ զորքով դիմադրում էին բյուզանդացիներին, սակայն նրանց առաջխաղացումը կանխել ռեին կարողանում:
• Ի վերջո Բագրատունիները թուլացան եվ Բյուզանդիայի օգնությամբ գահ բարձրացած՝ Հովհաննես-Սմբատը 1023 թ.-ին մի կտակ գրեց որով իր հողը կտակում էր Բյուզանդիային: Չնայած որոշ միջանկյալ ընդհարումների, 1045 թ. Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:
• Բագրատունիների անկումից հետո Հայաստանը չեր կարողացել շունչ քաշել երբ նոր արհավիրք կախվեց նրա գլխին: Անիի անկումից 4 տարի անց Հայաստան ներխուժեցին սելջուկ-թուրքերը 1048 թ., որից հետո սելջուկ Տուղրուլ բեկը սկսեց նխաճել Հայաստանը, նա իր հորդաներով հարձակվեց ու տիրեց Հայաստանին, Վրաստանին ու Աղվանքին, եվ բոլորը միավորեց մեկ մարզով: Սելջուկների օրոք Հայաստան ներգաղթեցին մեծ թվով մուսուլմաններ, վերջում նաեվ քրդեր:
• 11-րդ դարից սկսած վրացական թագավորությունը սկսեց պայքարել սելջուկների դեմ: Դավիթ Շինարարը իրեն էր միացրել հայ իշխաններին՝ հատկապես Զաքարյաններին, որոնց տվել էր արքունական բարձր պաշտոններ (Զաքարեն զորահրամանատար, Իվանեն թագավորական հարստությունների պաշտպանող), եվ նրանց օգնությամբ Հայաստանի հյուսիսային շրջանից սելջուկներին հետ մղեցին: Զաքարյանները ազատեցին Լոռին, Արցախը, Գուգարքը եվ մի քանի այլ շրջաններ, որտեղ հաստատվեց նրանց տիրապետությունը:
• Այսպիսով՝ սելջուկ-թուրքերի ավազակաբարո հարձակումներից հետո, Հայաստանը կարողացավ (հայ-վրացական) դաշինքով որոշ տարածքներ ազտագրել եվ այնտեղ վերականգնել իշխանություններ:

No comments:

Post a Comment