Sunday, October 18, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 2-րդ դաս 13 Հոկտեմբեր 2009


• Արցախահայության առաջին համագումարից հետո, թուրքական ուժերը փորձում էին Արցախում մտցնել թուրքական իշխանություն: Թուրքական ուռերի ղեկավար՝ Նուրի փաշան (Էնվերի եղբայրը) առաջինն էր որ հայտարարեց թե Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք: Բախտի թե ճակատագրի բերումով 1918 թ.-ի Օգոստոսի սկզբին Սյունիք (Գորիս) էր հասել զորավար Անդրանիկը, եվ հույս հայտնել որ նա զորավիգ կը լինի Արցախցիներին: Թուրքական բռնատիրությունը դիմակայելու համար, 1918 թ.-ի Սեպտեմբերի (8-10) եվ (18-20) Շուշիում տեղի են ունեցել Արցախահայության 2-րդ եվ 3-րդ համագումարները, որոնք դեմ են արտահայտվել Նուրի փաշայի նկրտումներին, բայց ահա Բաքվի ջարդերից հետո Սեպտեմբեր (15-18), թուրքական զորամասերը ներխուժեցին Ղարաբաղ եվ հասան Շումի:
• Այդ ժամանակ Ղարաբաղի Կարիակինոյի (Ֆիզուլի) թուրք ներկայացուցիչը խնդրում է Շուշիում գտնվող թուրք հրամանատար՝ Ջահիդ բեյից ուժեր՝ ամբողջ Տիզակը նվաճելու համար: Եվ ահա թուրքական մի զորամաս (400-500) հոգի շարժվում է Շուշիից դեպի Կարիակինո: 1918 թ. հոկտեմբերի 18-ին Մամնայի ճակատամարտում Արցախացիները տանում են փայլուն հաղթանակ: Իրադարձությունները արագորեն փոխվում են, Թուրքիան պարտություն է կրում առաջին համաշխարհային պատերազմում եվ Հոկտեմբերի 30-ին Մուդրոսի պայմանագրով ճանաչում է իր պարտությունը եվ արագորեն հեռանում է Անդրկովկասից, այդ թվում նաեվ Ղարաբաղից: Թուրքական արշավանքի հետեվանքով Ղարաբաղում լուծարվել էր պետականությունը, եվ 1918 թ. Դեկտեմբերին ստեղծվում է ժամանակավոր իշխանություն երկիրը կառավարելու համար: Մինչ այդ Ղարաբաղ է ժամանում Բաքվում գտնվող անգլիական հրամանատարության ներկայացուցչությունը եվ փորձում Արցախցիներին համոզել ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: Այն ժամանակ է որ Անդրանիկը պետք էր Սյունիքից մտներ Լեռնային Ղարաբաղ, սակայն Բերձորի շրջանում (Լաչին) նա ստիպված է կանգնեցնել արշավը եվ ետ վերադառնալ Գորիս, դա Անդրանիկի ամենակոպիտ սխալն է եղել:
• 1919 թ.-ի հունվարի 17-ին Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը ստեղծում է (Ղարաբաղ-Զանգեզուր) նահանգապետությունը եվ նահանգապետ է նշանակում Արցախահայության դահիճ՝ Խոսրով բեյ Սուլթանովին: 1919 թ. փետրվարի (10-20) տեղի է ունենում Արցախահայության 4-րդ համագումարը, որը մերժում է Սուլթանովի առաջարկությունները եվ ստեղծվում է նոր Ղարաբաղյան կառավարություն, այդ կառավարությանը հանձնարարավում է ապահովել երկրամասի պաշտպանությունը: Համագումարը ընտրում է Ազգային Խորհուրդ՝ (Ասլան Շահնազարյան)-ի գլխավորությամբ: նԱյդ ժամանակ է որ Անգլիական ներկայացուցիչները մեկ անգամ եվս փորձում են Լեռնային Ղարաբաղը ենթարկեցնել Ադրբեջանին: Այդ համագումարից հետո անգլիական հրամանատարությունը Բաքու է հրավիրում Ղարաբաղի Ազգային Խորհրդի նախագահին եվ Ղարաբաղի թեմի առաջնորդին: Նրանք լինելով Բաքվում հանդիպում են գեներալ Թոմսոնի հետ, եվ մերժում են վերջինիս բոլոր պահանջները: Ղարաբաղի Ազգային Խորհրդի ներկայացուցիչները պատասխանում են որ ոչ մի կերպ հնարավոր չե Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ միացնել նրան: Այդ ժամանակ Շուշիի քաղաքապետ՝ Մելիք Շահնազարյանը անգլիական հրամանատարին բացատրում է որ ադրբեջանցին նորմալ ապրել չգիտի, ոնց կարող ենք նրան ենթարկվել: Ոորշվում է այդ հարցը քննարկել նոր համագումարում որը տեղի է ունենում Ապրիլի (23-26)-ը, եվ որին ներկա էին անգլիական հրամանատարության ներկայացուցիչ՝ Շադլուորտը (Թոմսոնի հաջորդը) եվ Սուլթանովը: Նրանց ներկայությամբ 5-րդ համագումարը որոշում է որ՝ «միանգամայն անհնարին է գտնում փոխելու իր ժխտական որոշումը որը թելադրված է Ղարաբաղի ամբողջ հայության անհողդողդ կամքով»: Եվ ապրիլի 24-ին ընդունված նոր որոշումով՝ «Համագումարը անընդունելի է համարում Ադրբեջանի հետ առնչություն ունեցող որեվե վարչական ծրագիր»: Այս որոշումից հետո Սուլթանովն ու Շադլուորտը կատաղած թողնում են համագումարը ու անցնում Բաքու:
• Արցախահայության 6-րդ համագումարը տեղի է ունեզել 1919 թ. հունիսի վերջին, որտեղ որոշվել է պատվիրակություն ուղարկել Բաքու եվ բանակցություններ վարել Ադրբեջանի մուսավաթական կառավարության հետ, այդ պատվիրակությունը ղեկավարում է դաշնակցական կուսակցության ներկայացուցիչ՝ Միսակ Տեր-Դանիելյանը: Բաքվում պատրաստված պայմանագիրը մուսավաթական Ադրբեջանի եվ Ղարաբաղի միջեվ պետք է հաստատվեր Արցախահայության 7-րդ համագումարում, որը կայացավ 1919 թ. Օգոստոսի15-ին, եվ հաստատեց 26 կետերից բաղկացած համաձայնագիրը: Ըստ Օգոստոսյան համաձայնագրի Ղարաբաղը ժամանակավոր մնում է Ադրբեջանի տարածքի սահմաններում (եվ ոչ Ադրբեջանի կազմում), մինչեվ Փարիզի վեհաժողովի որոշումը: Սակայն հետագայում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս խախտում են այդ պայմանագիրը եվ 1920 թ. փետրվարի վերջին տեղի ունեցած Արցախահայության 8-րդ համագումարը, ելնելով Ադրբեջանի հակա-Ղարաբաղյան քաղաքականությունից, որոշում է հրաժարվել 7-րդ համագումարի կողմից ընդունված համաձայնագրից: Եվ համագումարի ընդունած բանաձեվի մասին տեղյակ է պահվում Անդրկովկասյան պետությունների դիվանագիտական եվ զինվորական ներկայացուցիչներին:
• Ադրբեջանը նախապատրաստվում է հարձակում սկսել Ղարաբաղի վրա եվ դա տեղի է ունենում 1920 թ. մարտի (22-23) եվ հաջորդ օրերին, որի հետեվանքով ոչնչանում է Շուշիի ամբողջ հայկական փաղամասը եվ սրի է մատնվում մոտ տասը հազար հայ: Միայն Ապրիլի 14-ին Գորիսի կողմից Ղարաբաղ մտավ Դրոյի զորամասը, իսկ Գարեգին Նժդեհը մտել էր Տիզակ ու այստեղ՝ Ղարաբաղում ստեղծվում է նոր կառավարություն որի նախաձեռնությամբ Ապրիլի (24-25)-ին տեղի է ունենում 9-րդ համագումարը, որտեղ որոշվում է ստեղծել Ղարաբաղի կառավարություն եվ հեռագիր է ուղարկվում Խորհրդային իշխանության որտեղ հաղորդվում է համագումարի որոշումը, որ Ղարաբաղը անկախ է եվ պատրաստ է մտնել Խորհրդային Ռուսաստանի կազմի մեջ:
• Նորաստեղծ Ղարաբաղի կառավարությունը որը Զանգեզուրի հետ էր, գոյություն է ունեցել 1 ամիս: Ապրիլի վերջին Ադրբեջանում հայտարարվելով խորհրդային կարգեր՝ կարմիր բանակի զորամասերը Մայիսի 11-ին մտնում են Ղարաբաղ եվ Դրոյից պահանջում են հեռանալ Ղարաբաղից: Դրոն ստիպված էր կատարել այդ պահանջը, եվ ահա այն օրը Մայիսի 26-ին երբ Դրոն հեռանում է Զանգեզուր, այդ նույն օրը տեղի է ունենում Արցախահայության վերջին 10-րդ համագումարը, բայց այս համագումարը ընթացել է բոլշեվիկների ոգով:
• Հետագայում (1920-1921) թթ. Ղարաբաղում փռնկվում է ժողովրդական ապստամբություն որի գլուխն էր կանգնած Նժդեհի օգնական եվ տեղակալ՝ Թեվան Ստեփանյանը:

No comments:

Post a Comment