Thursday, October 22, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 4-րդ դաս 19 Հոկտեմբեր 2009

Շարունակություն Եղիշիե:
• Դենշապուհը հույս ուներ քանդել եկեղեցու ուխտը, բայց նախարարները ավելի ուժեղ գտնվեցին քանի որ իրական ուժը նրանց ձեռքում էր: Արտաշատում կայացած ժողովում նախարարների կամքը վճռական էր, եվ Հազկերտ Բ.ին տրված պատասխանը փխում էր հիմնականաում այն բանից որ Հայաստանը ի զորու է պաշտպանել իր ներքին անկախությունը, կրոնը եվ եկեղեցին:
• Եղիշեն հիանալի կերպով պատկերում է երկրում լեռնացող ըմբոստահույզ դրամատրությունները, որոնց ալիքի վրա ծագեց ապստամբությունը: Հոգեվորականները դենտագին գործունեություն են ծավալում շրջելով գավառներում, գյուղերում, քաղաքներում: Եղիշեն գրում է որ նրանք՝ «արարին զամենեսեան զինուորս Քրիստոսի»: Հոգեվորականների նվիրագործված նշանաբանն էր՝ «Որենք Աստուածայինք կայցեն թագաւոր ի վերա ամենայնի»: Ժողովուրդը եկեղեցու կոչով զինվեց եվ ոտքի ելավ, երդվելով չխնայել ոչ ոքի անգամ հարազատ եղբորը, որդուն, ուրացած հորը, ամուսնուն:
• Եղիշեի երկը ունի կարճ առաջաբան եվ 7 գլուխներ, որոնք նա կոչում է եղանակներ: Առաջին եղանակում այն միտքն վ հայտնում որ Արշակունիների անկումից հետո հայ նախարարները փոխարինեցին հայոց փագավորին, եվ նրանց շնորհիվ եկեղեցու ուխտը ծաղկում էր:
• Երկրորդ եղանակում տրվում է Հազկերտի կողմից կրոնափոխության առաջարկը եվ Արտաշատի ժողովում պատասխան կազմելը: Պատասխանում հայերը ասում են որ պատրաստ են զոհվել մինչեվ վերջին մարդը, բաձց կրոնափոխ չեն լինի, եվ եթե «արյաց արքան» չդպչի իրենց կրոնին իրենք խոստանում են իրենք հնազանդվում են հնազանդվել նրան:
• Երրորդ եղանակում խոսում է Վասակի եվ նրա հետեվորդների մասին: Եղիշեն շանթ ու կրակ է թափում Վասակի գլխին, նրան համարում է նոխկալի դավաճան, ուրացող, ինչը ի հարկե ճիշդ չէ: Եղիշեն խիղճ է տալիս իր կուսակցական խղճին: Վասակը սկզբում անցավ ապստամբության գլուխ եվ ինչպես գրում է Եղիշեն՝ Վարդան Մամիկոնյանը անգամ Վասակին ասում է: «Ինչ որ հրամայես ես անպայման կը կատարեմ»: Բայց Վասակը երբ տեսավ որ Հայաստանը մնում է միայնակ զորազոր ախոյանի առջեվ, այլեվս անիմաստ համարեց ապստամբությունը շարունակելը, եվ ապստամբության եռանդուն պահին թակվեց պարսիկների կողմը, իր կողմնակից հոգեվորականների հետ աշխատում էր ժողովրդին համոզել ետ կանգնել ապստամբությունից, նա նույնիսկ Հազկերտին համոզեց ետ վերցնել կրոնափոխության առաջարկը, ինչը եվ կատարվեց: Բայց ժողովուրդը արդեն ոտքի էր ելեր եվ ոչ մի ուժ չեր կարող կասեցնել այդ:
• Չորրորդ եղանակում նկարագրվում է Ավարայրի ճակատամարտը եվ նրան հարակից եղելությունները: Այստեղ Եղիշեն Վարդանին իբր թե պանծացնելու համար, գրում է որ հայոց զորքը իբր թե հենց որ հասնում է Ավարայրի դաշտ անմիջապես անցնում է Տղմուտ գետը եվ գրոհում է պարսից զորքի վրա: Վարդանը բազում մարտերում հաղթանակներ տարած այդ փառաբան զորավարը այդպիսի անխելամիտ քայլի չեր դիմեր, եվ իր զորքը չեր ցգի դարանի մեջ, չեր դարձնի թշնամու թիրախի մեջ: Վարդանի տակտիկան այստեղ հարձակողական չեր՝ այլ պաշտպանողական, նահանջում էր խուսափելու ավելորդ կորուստներից, հյուծել հակառակորդին ապա կանոնավոր կերպով նահանջել եվ ամրանալ բերդերում: Նա զոհվեց բայց նրա տակտիկան տվեց իր արդյունքները: Հայերը այդ մարտում երեք անգամ ավելի քիչ զոհեր տվեցին քան պարսիկները: Ապա ամրացան ամրոցներում շարունակելով դիմադրությունը լավ դաս տալով բռնավորին:
• (5-6-7) –րդ գլուխներում խոսվում է դարձյալ պատերազմի եվ նրա հետեվանքների մասին, պատկերվում է Պարսկաստան տարագրված հայ գերիների ծանր վիճակի մասին: Ապստամբության մեջ մեղադրված 37 նախարարներ եվ 6 հոգեվորականներ աքսորվեցին: 454 թ. ամռանը հոգեվորականները գլխատվեցին Ապր գավառում: Եղիշեն նկարագրում է նրանց գլխատումը:
• Եղիշեն կրոնափոխությունը իրավամբ կործանարար է համարում Հայաստանի համար: Նա գրում է նաեվ որ 37 հայ նախարարները 10 տարի աքսորում անցկացնելուց հետո վերադառնում են եվ տիրում են իրենց կալվածքներին: Եղիշեն հրաշալի կերպով է կերտել Վարդանի, վասակի, որոշ հոգեվորականների կերպարը: Նա ցանկանում է այդ կերպարների միջոցով հայրենասիրություն սնուցել ժողովրդի մեջ: Ավարայրի ճակատամարտից առաջ Վարդանը դիմում է զորքին եվ համեստությամբ ասում՝ «Շատերդ մարտերում գերազանցել եք ինձ ձեր քաջությամբ եվ այժմ հարմար պահ է որպեսզի այս սուրբ պատերազմում մենք հաճությամբ ընդունենք մահը»:
• Եղիշեն Վարդանաց պատերազմը լոկ կրոնական է համարում եվ չի նկատում որ այն ունի հեռուն գնացող քաղքական նպատակներ:
• Եղիշեի երկը թարգմանվել է ռուսերենի Թիֆլիսում 1853թ., անգլերենի Լոնդոնում 1830 թ., իտալերենի Վենետիկում 1840թ., Ֆրանսերենի Փարիզի 1844թ. եվ 1905 թ.:
• Եղիշեի գրաբար բնագիրը տպագրվել է 28 անգամ, առաջինը Պոլսում 1764 թ., երկրորդը Պետերբուրգում 1787 թ. եվ նույն թվականին ՆորՆախիջեվանում, Կալկաթայում 1816 թ., Վենետիկում 1820 թ.եվ 1838 թ. :
• Եղիշեի երկը հինգ անգամ թարգմանվել է աշխարհաբարի, առաջինը Մոսկվայում 1836 թ., երկրորդը Թիֆլիսում 1891 թ.:
• Եղիշեն հեղինակել է նաեվ Աստվածաշնչի որոշ գրքերի մեկնություններ, հատկապես կարեվոր է Ծննդոց գրքին նվիրված «Արարարծոց» մեկնությունը: Գրել է նաեվ կրոնական-դավաբանական գրվածքներ, օրինակ՝ (Վասն Քրիստոսի Խաչելության):


Ղազար Փարպեցի

• Այս պատմիչը դասական շրջանի վերջին աստղն էր, իր մասին գիտենք շնորհիվ Վահան Մամիկոնյանի գրած իր թղթի, որը ի հարկե գրվել է իր (ՀԱյոց Պատմություն)ից ավելի վաղ: Ենթադրաբար նրա ծննդյան թվականները տրվում են (441-443) թթ. ժամանակամիջոցում: Մանկությունը անցկացրել է (Ցուրտափ) քաղաքոմւ Անուշ-Վռամ Արծրունու ամուսին Աշուշա բդեշխի ապարանքում, հենց այդտեղ էլ, ինչպես նա գրում է իր թղթում, ստացել է նախնական կրթություն հայկական դպրոցում: Նա իր թղթում գրում է՝ «տարիքով թեպետ մեծ էի ձեզանից (Վահանից), բայց եղանք սննդակից եվ խաղակից, ձեր ետեվից կրում էինք ձեր զգեստները, եվ ձեր օրհնված մայրը իր հոգեսիրությամբ մեզ էլ դաստիարակում էր այնպես ինչպես ձեզ): Բայց մութ յ մնում այն հարցը թե ինչ գործ ուներ հասարակ ծագում ունեցող այս մանուկը ազնվականների՝ Մամիկոնյան կորյունների ընտանիքում: Ինչու պետք է Վահանի մայրը այդքան մայրական խնամք տածեր այդ գեղջուկ տղայի հանդեպ: Այնուհետեվ Ղազարը կրթվում է Վահանու քեռու՝ Աղան Արծրունու մոտ հենց պատանեկան հասակից: Հենց Աղանի միջոցով Ղազարը ստանում է հոգեվորական կարգ: Թղթում նա գրում է Վահանին՝ «Իսկ նա ով աշխարհական ծառայությունից ինձ հանեց եվ դարձավ իմ ազատության պատճառը, էլի քո քեռի Աղանն էր»: Աղանի մոտ ուսումը ավարտելուց հետո (465-466) թթ., Ղազարը մեկնում է Բյուզանդիա կրթությունը շարունակելու: Կ.Պոլսում նա սովորում է հունարեն, ուսումնասիրում եկեղեցու հայրերի երկերը, ապա վերադառնում եվ բնակվում Շիրակում՝ Կամսարականների մոտ, այդտեղ մնում է մոտ տասը տարի: Հավանաբար նա մասնակցել է Վահանի մղած ազտագրական պայքարին:
• Փարպի գյուղը Արծրունիների սեփականությունը չեր որպեսզի Աղանը իբրեվ տեր ազատեր նրան: Աղանը սովորական մենակյաց էր, նրա միակ զբաղմունքը ճգնել ու աղոթել էր, նա եկեղեցական վարչության մեջ տեղ չուներ որպեսզի ազատեր Թարպեցուն: Խոսքը հոգեվոր ազատության մասին է՝ «հոգեվորական դառնալով մարդը դառնում է իսկական ազատ, փրկվում է այս աշխարհի ծառայությունից»: Փարպեցու աչքին բոլոր աշխարհականները ծառա են, եվ Աղանը Փարպեցուն տալիս է ազատություն, փրկում աշխարհից:
• 484-486 թթ. Փարպեցին եղել է Սյունիքում, զբաղվել եկեղեցական եվ կրթական գործերով: 486 թ. արդեն Հայաստանի մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը նորոգել տվեց Վաղարշապատում Հայկական Կաթողիկեն, այնտեղ հաստատեց վանք եվ միաբանություն: Հենց այս ժամանակ Վահանը Ղազարին իր մոտ է կանչում եվ նշանակում Էջմիածնի վանքի վանահայր: Ղազարը ժողովրդի մեջ հայտնի է դառնում իր քարոզներով, բոլորը գովում են նրան, բայց նա ունենում է նախանձողներ, հակառակորդներ, որոնք նրան են մեղադրում մայր տաճառի փայտակերտ գմբեթի հրդեհելը, նրան մեղադրում են նաեվ իբրեվ վավաշատությունը (կնամոլությունը) քաջալերողի եվ աղանդավորների պիղծ ու չարագործ մարդկանց մտերիմի: Նրանք կարողանում են Վահանի աչքից գցել Ղազարին, նրան ներշնչում են որ իբր Ղազարը մսխում է վանքի ունեցվածքը, հոգ չի տանում նրա մասին՝ «Եվ քանի որ ես երկրային կյանքում անզգուշ մարդ եմ, ժամանակին չզգացի դավադրությունը որով կփրկվեի գազաններից»: Ոչ մի պաշտպանություն չգտնելով, ոչ Վահանից ոչ էլ Բաբգեն կաթողիկոսի կողմից, նա ստիպված հեռանում է վանքից, նրանից խլում են ամեն ինչ, հեռանալով Ամիդ քաղաքը, որտեղ էլ գրում է իր թուղթը որը շատ կարեվոր վավերագիր է: Այդտեղ նա վեր է հանում հոգեվոր դասի արաքները, նաեվ ժամանակի դրեությունները: Նրան հալածել են պարսկասեր հոգեվորականները որոնցից վախենում էր անգամ կաթողիկոսը:
• Հավանաբար նա Ամիդում եղել է (490-492) թթ., եվ վերադառնալով Վաղարշապատ 493 թ. Վահանից առաջարկ է ստացել գրելու Հայոց Պատմությունը: Վախճանվել է 5-րդ դարի վերջին կամ էլ 6-րդ դարի սկզբին, եվ թաղվել է հայրենի գյուղում: Ըստ երեվույթին Ղազարի թուղթը ազդել է Վահանի վրա որը պատվիրել է նրան այդ երկը գրել: Նա այդ գրքի հենց սկզբում՝ որպես հայոց պատմության 1-ին եվ 2-րդ հայոց պատմությունների հեղինակներ հիշում է Ագաթանգեղոսին եվ Փավստոս Բուզանդին: Նա իր պատմությունը սկսում է այնտեղից որտեղ ավարտել էր Բուզանդը 387 թ.: Ինչու է՞ հենց այդտեղից շարունակում: Քանի որ Բուզանդը գովաբանում էր Մամիկոնյաններին, եվ Վահան Մամիկոնյանը կամենում է որ այդ տոհմի գովքը շարունակվի, ուստի Փարպեցին սկսում է հենց 387 թ.-ից:
• Հայոց պատմության առաջին գրքում նա գրում է թե ինչ են շարադրել իրենից առաջ երկու պատմագիրները, եվ թվում է նրանք: (Արշակունիների թուլացումը, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունվելը, Գրիգորիսի նահատակությունը, Գրիսգոր Լուսավորիչի տառապանքները, Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը, եվայլն....): Ի հարկե նա Բուզանդի գրածը չի հավանում, բայց տալիս է նրա պատմածները Արշակունիների մասին: Փարպեցին չի հետեվում Բուզանդին, կամենում է գրել մի այնպիսի աշխատություն որի մեջ խոսքը պետք է լինի վայելուչ, գրածները գիտության օրենքին համապատասխան, ճշմարիտ շարադրված եվ ամեն ինչ վեր հանել ողջախոհ զգուշությամբ: Ի հարկե թեեվ իր գրածը չունի Բուզանդի վիպական ոճը, բայց ինքն էլ գովում է Մամիկոնյաններին: Նրան նպատակն է նրանց օրինակով հիշատակ թողնել սերունդների հոգիներում որպեսզի հետեվեն իրենց օրինակին: Փարպեցին օգտվել է Եղիշեից բայց նրա անունը չի տալիս, սակայն իր տվյալները համապատասխանում են Եղիշեի տվյալների հետ: Նա գրում է որ երկյուղով է ձեռնարկել Հայոց Պատմության շարադրանքը որպեսզի՝ «ճշգրիտ ներկայացնեմ ինձ հանձնարարված բայց ինձնից բարձր այդ գործը»:
• Նրա Հայոց Պատմություն երկը ունի փոքրիկ առաջաբան, երեք դրվագներ կամ մասեր որոնք ունեն գլխաբաժանում: Առաջին դրվագում վեր է հանում Արշակ Գ.-ի եվ Վռամշապուհի ժամանակների պատմությունը, Հայաստանի հանդեպ Սասանյանների նենգ քաղաքականությունը, մեղադրում է Արշակ Գ.-ին «որը լքեց նախնիների բնիկ ժառանգությունը հոյակապ ու հռչակավոր Այրարատը, որը ամեն ինչ աճեցնում է, ամեն ինչով լի է, եվ լավ համարեց գնալ հավատացյալ կայսեր մոտ քան մնալ այդպիսի բերրի նահանգում եվ տեսնել հավատի ամենօրյա ծաղրվելը, իր ազգի ու թագավորության անարգվելը պարսիկների կողմից»:

No comments:

Post a Comment