Saturday, October 10, 2009

Հայոց Պատմության Հիմնահարցեր 4-րդ դաս 6 Հոկտեմբեր 2009


• Քրիստոնեության մասին տարբեր կարծիքներ կան գրականության մեջ, ոմանք գտնում են որ Հայաստանը դառնալով առաջին քրիստոնեություն ընդունող պետությունը՝ դա դրական անդրադարձ ունեցավ ֆեոդալական միապետության ամրապնդման վրա: Տրդատը ոչ միայն ինքը ընդունեց քրիստոնեությունը, այլ պարտադրեց բոլոր նախարարներին նույնպես ընդունել քրիստոնեությունը եվ հրաժարվել հեթանոս աստվածներից: Դա մեծ պայքարով էր կատարվում, եվ հրով ու սրով բերում էին մի նոր կրոնի: Էությունն այն էր որ ֆեոդալական պետության մեջ թագավորն էր ամեն ինչի տերը, նա ձգտում էր գաղափարախոսության մեջ էլ որ միասնականություն լինի: Դա զուտ հայկական երեվույթ չեր, այդպես էլ միջնադարյան բոլոր պետությունները որոնք Հայաստանից հետո ընդունեցին քրիստոնեությունը սկսած Բյուզանդիայից:
• Քրիստոնեությունը նաեվ քննադատվում է նրա համար որ Հայաստանը լինելով փոքր պետություն՝ առաջինն ընդունելով քրիստոնէությունը հակադրվեց շրջապատի բոլոր պետություններից:
• Քրիստոնեության ընդունումը միաժամանակ անկախ Տրդատի կամքից ուժեղացրեց միջ-ֆեոդալական պայքարը:


• 4-րդ դարի կեսերին Հայաստանում գահ բարձրացավ Արշակ Բ.-ը: Նա բավականաչափ մտավոր զարգացած անձնավորություն էր, եվ բնական ընդունակությունների տեր: Քանի որ պարսիկները բազմիցս խաբել էին ու ավերել էին Հայաստանը՝ նա սկսեց հարաբերությունները բարելավել Հռոմի հետ, կնքեց դաշինք ու Հռոմի զինակցությամբ սկսեց վերակառուցել երկիրը:
• Արշակ Բ.-ն էր որ որ իր նախորդների օրոք Հայաստանի թագավորության դավաճանած նախարարական տներին արտաքսեց Հայաստանից, իր շուրջը համախմբելով իրեն հավատարիմ նախարարական տներին եվ նրանց նշանակելով բարձրագույն մարմիններ: Վասակ Մամիկոնյանին նշանակեց սպարապետ՝ որը առաջին հերթին բարելավեց բանակի իրավիճակը, հրավիրեց վարձու զինվորներ եվ Հայաստանի բոլոր մարզերում ռազմական կետեր սահմանեց:
• Մինչեվ Արշակի ժամանակը Հայաստանի կաթողիկոսը հաստատվում էր Հռոմի կողմից, Արշակը վերացրեց դա եվ ինքը Ներսեսին նշանակեց Հայոց կաթողիկոս:
• Որպեսզի Հռոմի հետ կապերը ամրապնդվեն, նա ամուսնացավ Օլիմբիայի հետ (Հռոմի կայսեր զոհված եղբոր նշանածի հետ): Արշակը կարողացել էր ստեղծել խոշոր տիրապետություն, բնականաբար պիտի ստեղծեր նաեվ իր մայրաքաղաքը, դա նույնպես միջնադարի օրինաչաթ երեվույթներից էր: Նա Կոգովիտ գավառում հիմնեց մի մեծ քաղաք (Արշակավան), որի վրա աշխատելու համար հրավիրեց բոլոր գավառներից մասնագետներին եվ շքեղ կառույցներով կառուցեց քաղաքը: Արշակավանում բնակության էր հրավիրում բոլորին (ստրուկներ, դժգոհներ), դա հիմք ծառայեց որպեսզի մյուս նախարարները թշնամանան Արշակի հետ: Ահա 360 թ. երբ Արշակը բացակայում էր Հայաստանից՝ դժգոհ նախարարները հազմակերպված հարձակվեցին Արշակավանի վրա, ամբողջապես ավերեցին եվ բնակչությանը ցրեցին երկրով մեկ: Արշակը վերադարձավ եվ դաժան հաշվեհարդար տեսավ նրնաց հետ, բայց Արշակավանը չվերականգնվեց:
• 359 թ. պատերազմ բռնկվեց պարսիկների եվ հռոմյացիների միջեվ: Հայաստանը Հռոմի դաշնակից էր եվ բնականաբար զորքը օգնում էր նրան, սակայն պատերազմում Հռոմը խայտարակ պարտություն կրեց, որովհետեվ Շապուհը (350-400) հազար զինվոր էր հավաքել ջախջախելով Հռոմէացիներին:
• Պարսկաստանը դրանից հետո փոքր ուժերով հարձակվեց Հայաստանի վրա, եվ քանի որ (Պարսկա-Հռոմեական) պայմանգրով Հռոմը հրաժարվում էր Հայաստանին ոեվե օգնություն ցույց տալ, հայերը չկարողացան դիմադրել պարսիկնեէին: Պարսկաստանը չեր հաշտվում Հայաստանի անկախության հետ եվ առիթներ էր որոնում նրա վրա հարձակվելու համար:
• Շապուհը 4,րդ դարու կեսերին մեծ պայքարի մեջ մտավ հյուսիսային ցեղերի դեմ որորնք ասպատակում էին Պարսկաստանը, եվ հաղթական ավարտելով այդ պատերազմները, նորից օրակարգի մեջ դրեց Հայաստանի դեմ հարձակվելը: Սակայն այս անգամ դիմեց խորամանկության: Նա Հայաստանի դժգոհ նախարարներին իր մոտը հրավիրեց մեծ խոստումներ տալով եվ 364 թ.-ին հանկարծակի հարձակվեց Հայաստանի վրա ու խայտարակ պարտվեց: Դրանից հետո Շապուհը 368 թ.-ին իր մոտ հրավիրեց Արշակին ու Վասակին իբր թե բանակցություններ վարելու համար, սակայն նա ձերբակալեցնրանց, Վասակին տիկ հանեց եվ կախեց Արշակի դեմ:
• Արշակին սպաննելուց հետո, 371 թ.-ին Շապուհը մեծ զորքով հարձակվեց Հայաստանի վրա, նա ուզում էր Հայաստանի վրա թագավոր արգել իրեն հպատակ մեկին, հայերը օգնություն դիմեցին Հռոմին որը սիրով ընդառաջեց եվ Հայ-Հռոմեական բանակը Ձիրավի դաշտում ջախջախիչ հարված հասցրեց պարսիկներին, որից հետո Հռոմը Հայաստանի թագավոր դարձրեց Արշակի որդի Պապին:
• Պապ թագավորը առաջին հերթին խիստ պատժեց դավաճան նախարարներին եվ մեծ վերափոխումներ կատարեց երկրում: Երկիրը բավականին ծանր վիճակում էր գտնվում, դրա համար մի շարք ռեֆորմներ կատարեց: Առաջին հերթին նա հարվածեց եկեղեցուն, հոգեվորականությունը միշտ չեր որ համախմբված էր եղել թագավորական իշխանության շուրջը, բացի դրանից սարսափելի շատացել էր նրանց թիվը, եվ եկեղեցին անչափ շատ հարստություններ էր գրավել եվ դարձել թագավորի մրցակիցը: Պապը հատուկ հրամանով կրճատեց հոգեվորականության քանակը եվ ազատված տղամարդկանց զորակոչեց բանակ, պետականացրեց եկեղեցու կալվածքներն ու ունեցվածքը, փակեց մենաստանները, կուսանոցները որոնք խախտում էին ազգաբնակչության շատացմանը:
• Պապը հետեվելով Արշակ Բ.-ին նույնպես հրաժարվեց կաթողիկոսին Հռոմ ուղարկելու նշանակման համար: Ինքն էր նշանակում նախարարական տներից մեկն ու մեկին: Իջեցրեց եկեղեցու զանգերը զենք պատրաստելու համար: Ուշագրավ է որ մեր պատմիչները շատ վատ գծերով են ներկայացնում Պապին:
• Պապին ռեֆորմները մեծ դժգոհություններ առաջացրին եկեղեցու եվ նախարարության մեջ: Եվ նրանց հովանավորությամբ Հռոմը մի քանի փորձերից հետո սպաննել տվեց Պապին: Պապի շրջանը շատ հարուստ եվ չուսումնասիրված մի շրջան է, նրա բարեփոխումները հետագա հայոց թագավորները մաս-մաս փորձեցին կենսագործել:
• Այն ժամանակ Հռոմն ու Պարսկաստանը գտնվում էին պատերազմական վիճակում, համաձայնության եկան 387 թ.,ին եվ Հայաստանը բաժանեցին երկու մասի, մեծ մասը (4\5)-ը անցավ Պարսկաստանին, իսկ (1\5)-ը Բյուզանդիային: Բյուզանդիային անցած մասը կոչվեց Արեվմտյան Հայաստան, մյուսը Արեվելյան Հայաստան:
• Բյուզանդիան իրեն միացրած մասը արագ յուրացրեց, իսկ պարսիկների մոտ Արշակունիները շարունակեցին թույլ անզոր ձեվով իշխել մինչեվ 428 թ.: Արշակունյաց Հայաստանը վերացվեց եվ դա առաջին բաժանումից հետո այն մեծ հարվածն էր որը Հայաստանի պատմության մեջ բազմիցս պիտի կրկնվեր:

No comments:

Post a Comment