Tuesday, January 19, 2010

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 13 –րդ դաս 21 Դետեմբեր 2009

Շարունակություն Դավրիժեցու
• Դավրիժեցին հավատում էր շատ հրաշալիքների, օրինակ նա գրում է իբր թե Փիլիպպոս կաթողիկոսը աղոթքով բժշկում է մի դիվահարի, կամ ինչ որ մեկը մահանում է եվ կամենում են նույն օրը թաղել՝ բայց մի քահանա չի թողնում, ասում է «որ մի թաղեք, վաղը կենդանալու է», եվ իբր մյուս օրը կենդանանում, գնում է եկեղեցի, հաղորդվում եվ գալիս ու մահանում:
• Նրա բոլոր պատմությունները վկայաբանություններ են, մի մի անկախ զրույցներ, քանի որ տարբեր մարդկանցից է լսել: Բայց Դավրիժեցու ոճը կենդանի է, հյութեղ, նա վերցրել է ժողովրդից եվ լեզում էլ գրեթե չի փոխել: Մեր ոչ մի պատմագիր այնպես մանրամասնորեն չի խոսում շինարարաության մասին ինչպես Դավրիժեցին: Նա ոչ միայն նկարագրում է վանքերի, եկեղեցիների կառուցման մասին, այլեվ հին շինությունները նորոգելու մասին, նաեվ կառուցողների մասին, նկարազարդումների մասին:
• Դավրիժեցին նաեվ գրականության պատմաբան է, մանրմասն հիշում է թե 17-րդ դարում ինչ գրքեր են գրվել ու թարգմանվել: Նա ցավով է պատմում թե ինչպես Լեհահայերի եպիսկոպոս Նիկոլ Թորոսովիչը, որը աբեղա էր սկզբում եվ անառակ վարքի տեր՝ բայց արծաթասեր Մելիքսեթ կաթողիկոսի կողմից, երբ սա Լվով էր ժամանել նա ձեռնադրվեց եպիսկոպոս 1626 թ.-ին: Բայց ժողովուրդը դիմեց կաթողիկոսին եվ ասաց՝ «այն անառակին մեզ առաջնորդ մի նշանակիր», բայց կաթողիկոսը հատուկ հրովարտակով հայտարարեց որ ով որ չենթարկվեր Թորոսովիչին նզովքի էր ենթակա: Այս եպիսկոպոսի ջանքերով Լեհահայերը կաթոլիկացան:
• Դավրիժեցու երկը առաջին անգամ տպագրվել էր իր ժամանակ 1669 թ.-ին՝ Ամսդերտամում: 2-րդ անգամ 1896 թ. Վաղարշապատում, վերջին քննական բնագիրը 1991 թ.-ին Երեվանում: Աշխարհաբարը լուձս է տեսել 1988 թ.-ին Երեվանում՝ Աշոտ Աբրահամյանի թարգմանությամբ:

Զաքարիա Քանաքեռցի (1627-1699)
• Ծնվել է Քանաքեռ գյուղում: Հայրը՝ Մկրտիչը գրագիր էր Կոտայքի գավառապետի մոտ, եվ նա 13 ամյա Զաքարիային ուղարկում է սովորելու Հովհանավանքում, որը ավարտելուց հետո դառնում է այդ վանքի վանականը: Շատ բան է սովորում վանքի վանահոր՝ Առաքել Դավրիժեցուց, որի մասին Զաքարիան քանիցս հիշում է գովեստով: 60 տարեկան հասակում, 1687 թ.-ին Զաքարիան վանքի առաջնորդ՝ Սարգիս Կարբեցու հանձնարարությամբ գրում է այդ վանքի պատմությունը, նախ համառոտ պատմում է թե Հայաստանում երբ են շատ վանքեր կառուցել եվ հատկապես երբ է վեր խոյացել Հովհանավանքը: Ինչպես ընդունված էր նա գրում է որ առաջին եկեղեցին կառուցել է Թադեոս առաքյալը, ապա Տրդատ Մեծն ու Գրիգոր Լուսավորիչը, Ներսես Մեծը, Ներսես Տայեցին եվ Զաքարե զորավարը: Կրկնում է որ Հովհանավանքը կառուցվել է Լուսավորչի եվ Տրդատի կողմից, ապա հիշում է վանքի առաջնորդներին, եկեղեցկան թեմերը, նշում է նաեվ որ 1217 թ.-ին Վաչուտյան իշխան Վաչեի կողմից Հովհանավանքի գլխավոր եկեղեցվո կառուցման, ինչպես եվ վանքի կալվածքների մասին: Մեկ առ մեկ մեջ է բերում վանքի արձանագրությունները: Այդպիսով նա առաջինն է որ ժողովում է արձանագրությունները: Թեեվ կաղոտն էր, սակայն շատ ճանապարհորդեց, հայոց եկեղեցու գործերով եղավ Ղազվինում, Զմյուռնիայում, Կ.Պոլսում: Հովհանավանքի պատմությունը հետագայում նա մուծեծ իր պատմության մեջ որպես նրա վերջիներրորդ հատոր:
• Զաքարիայի «Պատմագրություն» երկի երկու հատորները հավասարարժեք չեն, երկն ավարտել է 1699 թ.-ին իր մահվան տարում: Առաջին հատորում նախ պատմում է Իրանի եվ Հայաստանի առաջին թագավորների մասին եվ այդ հատորի միայն 28-րդ գլխից է պատմում իր ժամանակ կատարվածի մասին, հիմնականում Արարատյան երկրում կատարվածի մասին, որոշ չափով հարեվան երկրների մասին, գովեզդով է խոսում Երեվանի առաջին խան՝ Ամիրգունայի մասին, որպես քաջի եվ հայերի բարեկամի մասին, գրում է որ նրա համար աշուղները երգեր էին հորինել, պատմում է նաեվ Պարսից շահերի մասին: Առաջին հատորը փաստորեն ժողովրդական ստեղծագործությունների ժողովածու է, նա Խորենացուց հետո հայկական ֆոլկլորի առաջին հավաքողն է, որը պատկերում է թեեվ կոպիտ բայց թառն կյանքը: Այդ հատորում նա ինչպես տեսել կամ լսել է, կամ կարեվոր է թվացել մուծել է իր պատմության մեջ: Առաջին հատորի 20-րդ գլխում պատմում է մի հայուհու՝ Գյօզալի մասին, որին Շահ աբսը տեսնում է 1604 թ.-ի բռնագաղթի ժամանակ, եվ տեղում շահը քարանում է տեսնելով նրա գեղեցկությունը, ապա նա Ջուղայեցի մեծամեծներից պահանջում է իր մոտ ուղարկել Գյոզալին, որի ամուսինը վախճանվել էր: Շահը շատ սիրում է նրան, եէ ուր գար հետն էր տանում: Բայց 1623 թ.-ին երբ շահը մմեկնում է Բաղդադը գրավելու՝ Գյոզալը մնում է Սպահանում եվ մտնում է կանանց վանք մեղքերը քավելու: Շահը վերադառնում է, Գյոզալին հրավիրում է իր մոտ, նվիրում է ոսկիներ եվ գրություն է տալիս որպեսզի ոչ ոք չնեղի նրան:
• Իսկ 22-րդ գլխում պատմում է որ Աբաս Ա.-ը իր կանանց հետ զբոսնում էր, այդ պահին եթե որեվե մեկը նայեր նրանց մեծ մեղք էր համարվում: Ջուղայեցի մի քահանա: Ստեփաննոսը, հանկարծ հանդիպում է նրանց եվ թողահար ընկնում է գետին, ծածկում գլուխը: Շահը մոտենում եվ հարցնում է՝ «Ով ես՞», քահանան ասում է ինքը կին չունի եվ համբուրում է շահի ոտքերը, իսկ շահը ասում է՝ «վերցրու այս կանանցից ում ուզում ես», բայց քահանան հրաժարվում է, դրա վրա շահը գրություն է տալիս որ նրան ոչ ոք չի վնսաի իր կանանց տեսնելու համար, եվ ասում է՝ «կեցցես քահանա, աղոթիր ինձ համար»:
• Մի գլխում էլ պատմում է Մեխլուի մասին, որը 1606 թ.-ին իր 500 հետեվորդներից ընտրեց 12 հոգի՝ (հայեր եվ թուրքեր): Նա Գանձասարի վանականներից էր, սակայն նրան քշել էին այնտեղից, դրա վրա նա գնում է Գանձակի խանին մոտ բողոքելով որ իրեն վանքից քշել են այն պատճառով որ ասել է թե Մահմեդը իսկական մարգարե է: Խանը կարգադրում է Աղվանից կաթողիկոսին թույլ տալ Մեխլուին քարոզելու, դրանից հետո Մեխլուն որ վանականին որ հանդիպեր մերկացնում եվ սաստիկ ծեծում էր ասելով որ՝ «Ով որ այդ վանականին մի բան տա կընկնի դժոխք»: Բայց եկեղեցին բողոքեց նրան դեմ, ուստի Երեվանի Ամիրգունա խանը նրան գցել տվեց ջուրը որպեսզի խեղդվի, բայց Մեխլուն փրկվեց եվ մեկնեց Քանաքեռ, որտեղ մեկը նրան խնդրում է մեղքերի թողություն տալ նրան, իսկ Մեխլուն ասում է՝ «եթե մի վանականի սպաննես մեղքերիդ թողություն կլինի»: Եկեկղեցին ի վերջո ներում է Մեխլուին որը հեռանում է Կարին եվ այնտեղ էլ վախճանվում:
• Զքարիան պատմում է նաեվ հայոց կաթողիկոսների մանկահավաքների մասին, նաեվ մարդակեր գայլերի, օձերի մասին: Զաքարիայի բերած զրույցների հիմքը իրական է, բայց նա ոչ միշտ է սուտը տարբերում իրականից, եվ լսածներին շատ է հավատում, գրում է նաեվ մանր-մունր բաների, եվ ինչ որ լսել կամ տեսել է եվ իրեն կարեվոր է թվացել, ընդգրկել է իր պատմության մեջ երկրաշարջ, արեվի խավարում, սով, մառախ, երկնային օդերեվույթներ, զրույցներ, առասպելական պատմություններ, եվ բոլորը նրա համար կարեվոր են: Առաջին հատորի վերջում եվ երկրորդ հատորում գրում է իր տեսածը, եվ այդ գրածիծ երեվում է թե հայ ու պարսիկ մտքերը ինչով էին զբաղվում: Երեվում է հայ ժողովրդի աշխարհայեցությունը, բարքերը, նիստ ու կացը, սնոտիապաշտությունը, հավատալիքները, որոնք նրա երկում ավելի պարզ են ցոլանում քան մեր պատմիչներից որեվե մդկի մոտ: Առաջին անգամ մենք այդտեղ տեսնում ենք մեր գյուղը՝ Քանաքեռը:
• Երկում տրվում է նաեվ 1605 թ.,ի բռնագաղթի, Երեվանի խաների, հարկային բեռի, կամայականությունների, հայոց կաթողիկոսների, մյուս եկեղեցականների, նաեվ առեվտրականների մասին: Երկրորդ գրքի երրորդ գլխում պատմում է պարսկա-թուրքական պատերազմների մասին, գրում է որ մարդկանց սրտերը քարացած են, միայն շահի ետեվից են ընկնում, եվ մարդ սպաննելը նրանց համար սովորական բան է: Երեվանի խանը, շահը, ում ուզեն սպաննում են, կամ նեռում են, շատ լավ է պատմում այն հայերի մասին ովքեր չուրանալով հավատը սպաննվում են: Լավ է տալիս Երեվանի 1679 թ.-ի երկրաշարջի մասին երբ շատ ավերածություններ եղան:
• Զաքարիա Քանաքեռցու երկը առաջին անգամ հրատարկվել է 1870 թ.-ին Վաղարշապատում, իսկ 1876 թ.-ին Բեդերպուրգում լույս է ընծայվել ֆրանսերեն՝ Բրոսեյի թարգմանությամբ, 1969 թ.-ին Երեվանում ռուսերեն հրատարակությամբ:

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 12 –րդ դաս 14 Դետեմբեր 2009

Շարունակություն Դավրիժեցու
• Դավրիժեցու ժամանակ հին գրականությունը արդեն անհասկանալի էր դառնում, տիրապետող գրական լեզուն գրաբարախառն աշխարհաբարն էր: Հոգեվորական գրողը գրում էր գրաբարով, աշխարհականը՝ աշխարհաբարով (միջին հայերենով): Առաքել դավրիժեցու երկը շարադրվել է իր կյանքի վերջին շրջանում, նա գրել է 60 տարվա պատմություն՝ (1602-1662) թթ.,որից հետո նա եվս 8 տարի ապրեց եվ տեսավ իր երկի տպագրությունը Ամսդերտամում 1669 թ.-ին՝ Ոսկան Երեվանցու ջանքերով: Մինչեվ այդ նա իր ծախսերով գիրքը բազմացրել էր մինչեվ 7 օրինակ: Վախճանվեց 1670 թ.-ին Վջմիածնում եվ թաղվեց Գայանեի վանքին գերեզմանատանը:
• Դավրիժեցու պատմությունը ունի համառոտ առաջաբան եվ 57 գլուխներ՝ որոնք համարակալված են, բայց կան նաեվ մի քանի չհամարակալված գլուխներ: Առախջին գլխում տրված է Հայաստանում եվ վրաստանում հարկային բեռի մասին, հայոց կաթողիկոսների կռած տարապանքների մաին: Հաջորդ գլուխն եվս հոգեվորականների մաին է, իսկ 3,րդ գլխում պատմվում է Շահ Աբաս Ա.-ի Հայաստան ժամանելը, խորամանկությամբ հայ հոգեվորականներին եվ մեծատուններին բարեկամ ձեվանալը, առատ խոստումներ տալը: Պատմում է նաեվ Ջուղայում նրան՝ հայերի կողմից ցուցաբերած շքեղ ընդունելությունը՝ երբ մանուկները ոսկե բաժակով գինի են մատուցում, երգիչները նվագում են, գորգեր էր փռվել շահի ոտքերի տակ, գրում է պատմիչը: Ապա շահը մեկնում է խոջա Խաչիկի տուն, որի որդին ոսկեսկուտեղը ոսկով լցրած մատուցեց շահին: Շահը 3 օր մնում է Ջուղայում եվ տեսնելով հայերի հարստությունը սիտը մաղձով է լցվում, ապա շահը մեկնում է Նախիջեվան: Դրանից հետո զորքը շարժվում է Երեվանի վրա, պաշարում է եվ 8 ամիս հետո գրավում, ապա գրավում է նաեվ Արեվմտյան Հայաստանի մի մասը, բայց 1605 թ.-ին թուրքական զորքի առաջխաղացումից երկյուղելով տեղահանում է Արարատյան դաշտի բնակիչներին առաձ ազգերի խտրության: Զարհուրելի այդ տեղահանություններից առաջ շահը հայ մեծամեծներին ասում է: «Խղծճալով ձեզ մտածել եմ ձեզ թրկել գաղթեցնելով, մի քանի օրվա ուղերթով,իսկ հենց որ ջախջախենք Օսմանցիներին կվերադառնաք ձեր տեղերը»:
• Հայերը խնդրում են գաղթը հետաձգել գոնե մինչեվ գարուն, մտածելով որ մինչեվ այդ փորձությունը կանցնի, բայց շահը հրամայում է գաղթեցնել՝ «չթողնելով կենդանի շունչ, թե քրիստոնյա եվ թե մահմեդական», եվ չհնազանդվողներին սպաննել: Գաղթեցնում են ոչ միայն Այրարատից, այլեվ Լոռիից, Ապարանից, Գառնիից, Շիրակից: Օգոստոս ամիսն էր, բոլոր տները, գյուղերն ու քաղաքները այրում էին, գրում է պատմագիրը, այրում էին ամեն ինչ, տները, խոտի՝ ցորենի եվ հարդի ամբարները, ժողովրդին մտրակում էին որ անցնեն Արաքսը: Հայոց կաթողիկոս՝ Առաքելի եղբայրը եվ ուրիշներ ծառացան սարպազների դեմ, եվ կաթողիկոսի եղբոր եվ մյուսների գլուխները կտրել տվեցին եվ ցցելով ցողերի վրա տնկեցին Արաքսի ափին, որպեսզի ժողովուրդը սարսափի եվ լցվի Արաքսը, բայց ծեռերը, երեխաները, աղջիկները, կանայք լոծալ չգիտեին եվ գետը քշում տանում էր նրանց, որոնք պատել էին ջրի երեսը, մեծ մասը ջրում խեղդվեց, գեղեցիկ աղջիկներին ու տղաներին փախձնում տանում էին:
• Գարնանը բռնագաղթված հայերին տարան շահի նստավայր՝ Սպահան քաղաք, քաղաքաբնակ հայերին տեղավորեցին այնտեղ, իսկ գյուղացիներին Սպահանի մերձակա Թերյա գավառի 6 գյուղերում, 500 տուն էլ բնակեցրին Շիրազի գավառում: Ջուղա քաղաքի բնակիչներին 3 օր ժամանակ տվեցին, չմեկնողը սպաննվում էր: Ջուղայեցի քահանաները վերցրեցին եկեղեցու բանալին եվ դուրս գալով Ջուղայից հասան մոտակա Ս.Աստվածածին եկեղեցին, ապա նրա եվ իրենց տների բանալիները վերցրեցին ասելով՝ «Ով Ս.Աստվածածին, մեր եկեղեցու եվ տների բանալիները քեզ ենք հանձնում, որպեսզի վերադարձնես մեզ», որից հետո բանալիները նետում են գետը: Ջուղան գետնին է հավասարեցնում, Դավրիժեցին գրում է որ այդ բոլորին ինքը ականատես է եղել: Սպահանում Շահ Աբասը ամեն ինչ աշխատեց որ հայերը չհեռանան, նա սիրալիր էր հայ ազգի հանդեպ, գովում էր նրանց՝ միշտ այցելում էր մեծատունների տներ՝ ուտում խմում նրանց հետ, իր տունն էր հրավիրում: Գյուղերից արտաքսեց մահմեդականներին եվ նրանց տներն ու արտերը հանձնեց հայերին, թեթեվացրեց նրանց հարկերը եվ հրամայեց ամենուրեք կառուցել մեծ եկեղեցիներ՝ Նոր Ջուղայում եվ այլ գյուղերում: Տոներին նա ժամանում էր հայոց եկեղեցիները եվ հրճվում քրիստոնյաների հետ:
• Քրիստոնյաները բոլոր ծեսերը կատարում էին համարձակորեն, բայց եթե հայը դառնում էր մահմեդական նույն շահի ժամանակ՝ նրան էլ բաժին էր հասնում ազգականների ամբողջ գույքից: Պատմիչը գրում է որ Շահ Աբասի հաջորդ՝ Շահ Սեֆին եվս վատ չէր հայերի հանդեպ, բայց նրա որդի՝ Աբաս Բ.-ի օրոք շատերին հավատափոխ արեցին: Պատմիչը պարսիկներին համարում էր՝ «օձաբարո ազգ»:
• Դավրիժեցին կրքոտ հայրենասեր է, ավելի ազգասեր քան կրոնասեր: Նա Մովսես Խորենացուց ավելի սրտառուջ ձեվով է ողբում իր հայրենիքը, եվ հիմնական գծերով վեր է հանում դարաշրջանի քաղաքական տեղաշարժերը, պատերազմները, Ջալալիների ապստամբության ավրարություները, նաեվ Վրաստանի ծանր վիճակը երբ Եորկի Սահակեձի գլխավորությամբ վրացիները ապստամբության դրոշ պարզեցին: Հետեվելով Մ.Խորենացուն՝ Դավրիժեցին գրում է որ պատմությունը շարադրելիս՝ «պետք է իբրեվ հիմք դնել թվականը, որից հետո միայն նրան կցել պատմությունը իբրեվ շինվածք»: Դավրիժեցու աղբյուրները ամենից առաջ ականատեսներն են, ապա նաեվ ւրավոր սկզբնաղբյուրները: Շատ հետաքրքիր է Բաղեշում կառուցված «Ամըրդոլու» վանքի եվ դպրոցի նկարագրությունը: Տաթեվի համալսարանը ավարտած Բարսեղ վարդապետը նորոգում է այդ վանքը՝ հավաքում է աշակերտներ, սովորեցնում է ընթերցել փիլիսոփայական գրքեր՝ Դավիթ Անհաղթին, հնադարի հույն փիլիսոփաներին: Նրան հաջորդները շարունակում են նույնը, նրանք ըստ Դավրիժեցու նախ առանձին են կարդում, ապա հավաքվում եվ պատմում են կարդացածը: Շատ է գովում Մելիքսեթ վարդապետին որը լցված էր իմաստությամբ, դասեր էր տալիս բոլորին, եվ վախճանվել էր Երեվանում: Լավ է պատկերացնում Նոր Ջուղայեցի նկարիչ՝ Մինասին: Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի վանքի թանգարանում կան Մինասի նկարած երկու դիմանկարներ, նա նկարազարդել է նաեվ տները՝ ապարանքերը: Պարսից Շահ Սեֆին Մինասին կանչում է իր մոտ եվ պատկերազարդել է տալիս իր տունը: Մինասը ունեցավ աշակերտներ, բայց ոչ իր նմանը, նա իր տեսածը խիստ հարազատորեն էր նկարում, անգամ գրում է պատմիչը, նկարվողի հոգեկան վիճակը՝ ծիծաղելիս, տրտմելիս, հարբած ժամանակ, հոռանչելիս, քեֆի կամ կռիվների ժամանակ: Մինասը նաեվ գրքերի ծաղկող էր, հմուտ էր նաեվ բժշկագիտության մեջ եվ դեղերով վերքեր էր բժշկում: Մինասը հրաժարվեց դառնալ Շահ Սեֆիի պալատական նկարիչը:
• Պատմագիրը իր դարի զավակն է, ամեն ինչ մեղքով է բացատրում: Դավրիժեցին կարծում է որ Գ.Լուսավորչի աջի եվ Էջմիածնի շնորհիվ է որ՝ «Ամենայն ազգն հայոց կանգնյալ կան»: Դավրիժեցին տալիս է նաեվ վկայաբանությունների մասին, որոնցից լավագույնը Անդրեաս քահանայի նահատակությունն է: Անդրեասը Ագուլիսի դպրոցի ուսուցիչն էր, Շահ Աբասը ժամանում է այդ գյուղ եվ տեսնում է որ այդ դպրոցի աշակերտների գլուխները ածիլված էին: Աշակերտները եկել էին դիմավորելու շահին, որը կարծում է որ դիտմամբ էին գլուխները ածիլել տվել, որպեսզի տգդղ երեվան եվ շահը նրանց չվերցնի: Շահը հրամայում է գտնել թե ով է երեխաներին ածիլել տվել, ոչ ոք չի մատնում Անդրեասին, բայց նրանք մեղադրում են Անդրեասին որը հիշելով Ավետարանում ասվածը, թե: «Լավ է մեկ մարդ մեռնի ժողովրդի համար», գերադասեց մատնել իրեն եվ փրկել շատերին: Նրան տարան շահին մոտ, նա ասաց՝ ես եմ արել: Անդրեասը սպաննվում է 1617 թ.-ի Նոյեմբերի 18-ին, նա հրաժարվեց ժամանակակից կյանքից որպեսզի արժանանա հավիտենական կյանքին:
• Պատմագիրը տալիս է իրեն սիրելի վկաների (նահատակների) զոհվելու մասին, քանի որ ժողովրդին նրանք շատ սիրելի էին եվ պատմիչը ունի որ այդպիսով իր գիրքը եվս սիրելի կդառնա ժողովրդի համար: Ժամանակի ոգին հերոսական էր, եվ բռնագաղթի ժամանակ ծնում էին հերոսներ, հերոսուհիներ՝ կանայք, աղջիկներ ու տղաները բարձրությունից իրենց ցածր էին նետում եվ մեռնում որպեսզի գերություն չտեսնեն, ու իրենց սրբությունների ապականումը չտեսնեն: Դավրիժեցին սնոտիապաշտ էր:

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 11 –րդ դաս 7 Դետեմբեր 2009

Շարունակություն Վարդան Արեվելցու
• Տալիս է նաեվ աշտարակաշինությունը: 2-րդ մասում Արտաշեսյանների հայոց թագավորության հիմնումը, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակելը 301 թ.-ին: Երրորդ մասում 4-րդ դարի սկզբից մինչեվ հայոց պետականության վերականգնումը 885 թ. կրկնելով նախորդ պատմիչներին: Լավ է տալիս վրաց եվ այլ Բագրատունիների ծագման մասին, գրում է որ 774 թ.-ին Մամիկոնյանների կողմից կուրացված Վասակ Բագրատունու որդու՝ Աշոտի որդին՝ Վասակը դարձավ վրաց թագավորների նախնին, իսկ մյուս որդին Սմբատը դարձավ հայոց թագավորների նախնին: Հենց այս Սմբատի մի որդին էր Աշոտ Մսակեր Բագրատունին, իսկ սրա որդին Սմբատ սպարապետը, այսինքն Աշոտ Ա.-ի հայրը:
• 4-րդ գլխում (10-11)-րդ դարերի Հայաստանի պատմությունն է տալիս, այստեղ նա օգտագործել է նաեվ մեզ չհասած աղբյուրներ: 5-րդ գլուխը՝ վարդանի պատմության ամենա-արժեքավոր բաժինն է, որտեղ հատկապես կարեվոր են Զաքարյանների իշխանության նույն դարերում կառուցված եկեղեցիների, Կիլիկիայի թագավորության, խաչակրաց արշավանքների, հայ-եվրոպական եվ հայ-բյուզանդական հարաբերությունների, նաեվ մոնղոլական տիրապետության մասին պատմող նյութերը, պատմում է նաեվ մոնղոլների դաժանության մասին, բայց նրանց մասին նաեվ դրական խոսքեր է տալիս, պատմելով նրանց բարքերի մասին: Վարդանը գրել է նաեվ շարական նվիրված Սահակի ու Մաշտոցի եվ թարգմանիչների մասին: 1265 թ.-ին նա եղավ մոնղոլական իլղան Հուլավուի մոտ, մանրամասն պատմում է այդ մասին: Հուլավուն Վարդանին ասում է՝ «Քեզ կանչել եմ որպեսզի ինձ տեսնես, ճանաչես եվ սրտանց աղոթես ինձ համար», հետո գինիով հյուրասիրում են վարդանին: Հայերը այնտեղ նույնիսկ շարականներ են երգում, այնտեշ գտնվում էին նաեվ վրացիներ, հույներ, ասորիներ որոնք եվս պաշտամունք են կատարում, բայց Հուլավուն նրանց չէր հրավիրել: Հետո Հուլավուն վարդանին ասում է գաղտնի խոսակցություն ունեմ քեզ հետ, ապա երկար պատմում է իր մասին, նշում է որ մայրը քրիստոնյա է, որ ինքը սիրում է քրիստոնյաներին: Ապա բռնում է Վարդանի ձեռքը եվ ասում է՝ «Ասա- ինչ որ ուզում ես», Վարդանն ասում է՝ «Աստված է ձեզ իշխանություն տվել, եվ եթե դուք լինեք աշխարհաշեն եվ աղքատներին ողորմացող՝ Աստված ձեզնից չի առնի այն ինչ տվել է», եվ շդշտում է որ բոլոր քրիստոնյաները աղոթում են Հուլավուի համար, Հուլավուն ասում է՝ «Ինչու ես ոչխարենի հագել եվ ոչ թե ոսկեղեն», եվ հետո իմանալով որ բարձր աստիճան ունի Վարդանին ասում է՝ «Ես քեզ կտամ ոսկեզգեստ եվ շատ ոսկիներ», բայց Վարդանն ասում է՝ «Մեզ համար ոսկին ու հողը մեկ են», Հուլավուն ասում է՝ «Ես յարլիկ եմ պատրաստել եվ քո երկիրը հանձնել եմ իմ երկու պաշտոնյաներին որպեսզի ինչ որ ասես նրանք կատարեն», եվ Հայաստանի հարկերը թեթեվացվում են: Նույն թվին 1265 թ.-ին Հուլավուն վախճանվում է եվ նրան հաջորդում է որդին՝ Աբաղան, իսկ Վարդանը վախճանվում է 1271 թ., նրա դին ամփոփվում է Խոր Վիրապում:

Ստեփաննոս Օրբելյան
• Ստեփաննոս Օրբելյանը ծնվել է մոտ 1250-ական թվականներին, նա իր «Պատմություն Նահանգին Սիսական» երկի 71-րդ գլխում գրում է որ ինքը սերում է Սիսական մորից (Սյունեցի) եվ Օրբելյան հորից՝ Դարսաիճից: Հայրը տիրում էր Սյունիքի մեծ մասին, Ստեփաննոսը աէարտել է Գլաձորի համալսարանը եվ նրա ռեկտոր Ներսես Մշեցու ձեռքով ձեռնադրվել է վարդապետ: Իր երկի 66-րդ գլխում տալիս է Օրբելյան տոհմի ծագման մասին, որը շատ նման է Մամիկոնյանների ծագմանը, պատմում է թե ինչպես են Օրբելիները Վրաստանի Օրբերդ բերդի տերերը՝ հալածվում են վրաց թագավորների կողմից եվ ապաստանում են Հայաստանում, եվ հետո նրանք տիրանում են Սյունյաց որոշ գավառների եվ կազմակերպվում է Սյունիքի Օրբելյան մեծ իշխանությունը: Ստեփաննոսի հոր՝ Դարսաիճ Օրբելյանի օրով նրանց իշխանությունը ընդարձակվում է: Մոնղոլների հետ նա շատ լավ էր, նրա կինը մոնղոլուհի էր, որից ծնվեց Ստեփաննոս պատմիչը, եվ քանի որ նրա հորեղբայրը՝ Սմբատը անզավակ էր ուստի Ստեթաննոսին որդեգրեց եվ կրթություն տվեց: Շուտով Ստեփաննոսը դառնում է դպիր եվ սարկավագ, ապա ձեռնադրվում է քահանա:
• 1285 թ.-ին հայրը եպիսկոպոսների որոշմամբ նրան ուղարկում է Կիլիկիա, որ ձեռնադրվի Սյունիքի մետրոպոլիտ: Եղած է Լեվոն Գ. թագավորի մոտ, 3 ամսի Կիլիկիա մնալուց հետո վերադառնում, բայց Սյունիքում Տաթեվի թեմի եպիսկոպոսները ընդդիմացան նրան, ուստի Ստեփաննոսը մեկնեց մոնղոլ խանի մոտ եվ նրա օգնությամբ հարթեց վեճը եվ կարողացավ Սյունիքի երկճեղքված թեմը (Տաթեվի եվ Նորավանքի առաջնորդարանները) միավորել 1285 թ.-ին: Նա եռանդուն գործունեություն է ծավալում 3 ուղղությամբ՝ դավանական, մշակութային-շինարարական եվ մատենագրական: Դավանանքի հարցում շատ սկզբունքային էր, Կիլիկիայի հոգեվորականները հակված էին դեպի արեվմուտք եվ կարողանում էին կաթոլիկ որոշ նորություններ ներմուծել նաեվ արեվելյան եկեղեցում: Դա սպառնում էր երկրի ինքնուրույնությանը, բայց Օրբելյանը հրավիրում է իշխանների եվ հոգեվոր վերնախավի ժողով, որտեղ մերժում են Կիլիկիահայ եկեղեցիների առաջարկը: Նրանց ուղարկած նամակում գրված էր որ հենվել արեվմտյան եկեղեցուն նշանակում է գնալ մահվան: ապա նշում է՝ «Թեեվ ամեն բանով հնազանդ ենք ձեզ՝ կաթողիկոսին, բայց չենք շեղվի մեր նախնիների հավատից, եվ եթե կաթողիկոսը մեզ պատժի, մենք պատրաստ ենք տանջանքների, աքսորի եվ մահվան հանուն սուրբերի եվ առաքելական հայրերի ավագներին»:
• 1302 թ.-ին նա գրում է «Հակաճառություն ընդդեմ Երկաբնակաց» գրվածքը, որտեղ քննադատում է երկաբնակությունը: Նույն նպատակին է միտում նաեվ նրա գրած «Ողբի սուրբ Կաթողիկոսին»: Օրբելյանը մի կրոնասեր եվ ավանդապահ անձ է, նաեվ հայրենասեր, գործունյա, զարգացած, հմուտ ու լուրջ: Նա հոգ է տանում երկրի շինության մասին, ուսումնասեր էր: Արտագրել տվեց մատյաններ, անգամ իր բաժին կալվածքները տվեց վանքերին, նորոգեց Տաթեվի վանքի կործանված եկեղեցին: Նրա պատմությունը լայնահուն գործ է, նա հատուկ կարեվորություն է տալիս աղբյուրներին, արձանագրություններին, նախորդ պատմիչներին: Օգտվել է նաեվ ձեռագիր հիշատակարրներից, պայմանագրերից եվայլն: Դրանք եվս մատուցում է պարզ ու թեթեվ ոճով, եվ մարդ ախորժակով վ կարդում դրանք: Այդ երկում նա տալիս է նաեվ Սյունիքի աշխարհագրությունը՝ տալով գավառները, բերդերը, ապա պատմությունը կսում է Սիսակի տոհմից՝ պատմում է նրանց, ապա Օրբելյանների քաջագործությունների, շինարարական մշակութային գործերի, նրանց մղած ազատագրական պայքարի մասին, նաեվ Սյունիքի վարչական բաժանման մասին: Տալիս է նաեվ Սյունիքի եկեղեցական պատմությունը, լավ է ներկայացնում վանքերի մասին, նշում է Տաթեվի վանքին, նրա 17 գյուղերի մուծած հարկերի չափը, ատում է հայրենիքի դավաճաններն եվ ամաչում է դրանց ամոթալի գործերի մասին, բայց մյուս կողմից Սյունեցիների քաջությամբ գլուխները բարձր է պահում:
• Պատմում է Սյունյաց իշխանության, ապա մոտ 973 թվին սյունիքի թագավորության ստեղծման մասին: Պատմելով այդ թագավորության մասին ընդհուպ մինչեվ 1170 թ. երբ սելջուկները գրավում են թագավորության մայրաքաղաք՝ Բաղաբերդը եվ վերջ տալիս Սիսակի ժառանգներից սերած Սյունյաց թագավորությունը, սրի քաշելով նրա բնակիչներին:
• Սիրով հյուսվում է նաեվ Օրբելյանների պատմությունը, որը իրեն համար խորթ եվ օտար չի համարում, եվ հրճվանքով է գրում նրանց մասին: Իր լեզվի շարահյուսությունը թեեվ պահպանում է գրաբարի ավանդական օրենքները, բայց շարադրանքի ոճը մաիահապաղ չէ, վիպական զրույցներն ու ավանդությունները գրում է աշխուժ ոճով:
• Օրբելյանի երկը առաջին անգամ հայերեն հրատարակվեց 1859 թ.-ին Փարիզում, 1861 թ. Մոսկվայում, 1910 թ.-ին Թիֆլիսում: 1717 թ. հատվածական թարգմանություն է եղել լատիներեն, նաեվ ռւսերեն: Օրբելյանից մնացել է մի փոքրիկ ժամանակագրություն՝ բաղկացած 20 էջից, հրատարակվել է 1942 թ.-ին եվ 1951 թ.-ին, մանր ժամանակագրությունների առաջին հատորում, ընդգրկում է 100 տարվա շրջան, տալիս է այնպիսի մանրամասներ, որ այլ աղբյուրներում չկան, մոնղոլների եվ այլնի մասին: Սկսում է 968 թ.-ից, ապա թռչում է 1193թ. եվ ավարտում 1290 թ.-ին, իր հոր Դարսաիճի մահվան նշումով:

Առաքել Դավրիժեցի
• 16-րդ դարը եվ 17-րդ դարի 1-ին քառորդը հայոց պատմության եվ գրական մշակութային կյանքի ամենամռայլ շրջանն է, երբ ժողովուրդը գալառվում էր օտարների լծի տակ: Այդ ժամանակ վերջին հարվածը հասցվեց հայոց հին քաղաքակրթությանը եվ թվում էր թե հայերը պետք է ոչնչանային: Բայց թերեվս հայ ազգի մեջ կենսունակության ուժ կար, ուստի կյանքը նորոգվեզ բոլոր կողմերով եվ սկսվեց մի վերածնության շրչան, երբ հայի հետաքրքրությունը արթնացավ, նա ուզում էր իմանալ իր անցյալը: Ժողովուրդի կենսունակ ոգին չսպաննվեց եվ ոչ մի դժբախտություն չկարողացավ նրա մեջ սպաննել դեպի լույսի եվ առաջդիմության նրա ձգտումը, որը ապրում էր նրա սրտի եվ խելքի մեջ, միշտ առկա էր նաեվ նրա շինարարական ոգին:
• 16-րդ դարում խիստ խախտվել էր նաեվ մեր միջնադարյան կրթական համակարգը (վանականությունը), քանի որ վանքերը մեծ մասամբ ոչնչացվել էին կամ խիստ աղքատացել, չքացել էին վանական միաբանությունները, կամ խիստ նվազել էին, հայ հին գրականությունը արդեն անհասկանաի էր դարձել:
• Առաքել Դավրիժեցին ապրել է այդ ծանր ժամանակամիջոցում, ծնվել է Դավրեժ (Թաբրիզ) քաղաքում մոտ 1590-ական թվերին: Վաղ հասակից կրթվել է Էծմիածնում, եղել է նրա միաբանության անդամ եվ ստացել է վարդապետի կոչում, այնտեղ մնալով մինչեվ մահը: Շատ է ճանապարհորդել որպես կաթողիկոսի նվիրակ: Այցելել է Բյուզանդիա, Իրան (Սպահան), Միջագետք, Հալեպ, Անկյուրա, եվ նյութեր է հավաքել իր պատմության համար, որը գրել է սկսել 1651թ.-ից Փիլիպպոս կաթողոկոսի հանձնարարությամբ, երկը ավարտելով ծերունի հասակում՝ 1662 թ.-ին:

Thursday, January 7, 2010

«Հայոց Պատմության Հիմնահարցեր» առարկայի քննական հարցաշար
1. Հայաստանի Բնաշխարհը
2. Նախնադարյան հասարակությունը Հայաստանում
3. Վանի (Արարատյան) թագավորությունը 9-6 րդ դդ.
4. Արտաշես Ա.-ի թագավորությունը
5. Տիգրան Մեծի նվաճումները
6. Հայ-Հռոմեական հարաբերությունները: 66 թ. պայմանագիրը
7. Արտավազդ 2-րդ: արտաշեսյանների անկումը
8. Արշակունիների թագավորության հաստատումը Հայաստանում
9. Հայաստանի քաղաքները, արհեստները: Պետական կարգը (գործակալությունը եվ բանակը)
10. Տրդատ 3-րդ եվ քրիստոնեության ընդունումը
11. Արշակ 2-րդի ներքին եվ արտաքին քաղաքականությունը
12. Հայաստանը Պապ թագավորի օրոք: Արշակունիների անկումը
13. Ավարարյրի ճակատամարտը
14. 571 թ. ապստամբությունը: Հայաստանի երկրորդ բաժանումը
15. Արաբական արշավանքները եվ նրանց տիրապետության հաստատումը Հայաստանում
16. Ազատագրական պայքարը արաբների դեմ
17. Պավլիկյան շարժում
18. Հայկական մշակույթը 4-9-րդ դարերում: Գրերի գյուտը
19. Բագրատունիների թագավորոթյան հաստատումը
20. Բագրատունյաց թագավորության մասնատումը եվ անկումը
21. Հայաստանի նվաճումը սելջուկ-թուրքերի կողմից
22. Թոնդրակյան շարժումը
23. Զաքարյանների տիրապետումը
24. Հայկական իշխանությունների հաստատումը Կիլիկիայում
25. Կիլիկիայի հայկական թագավորությունը 13-14-րդ դդ
26. Մոնղոլների տիրապետության հաստատումը
27. Թուրք-իրանական տիրապետությունը Հայաստանում 16-17-րդ դդ
28. Շահ Աբասի քաղաքականությունը (բռնագաղթ)
29. Իսրայել Օրու գործունեությունը
30. Ազատագրական պայքարը Արցախում 1722-1730 թթ.
31. Ազատագրական պայքարը Սյունիքում 1722-1730 թթ.
32. Հովսեփ Էմինի գործունեությունը
33. Հայաստանի ազատագրության հնդկահայ ծրագրերը
34. Հայաստանի ազատագրության ռուսահայ ծրագրերը
35. Մշակույթը 15-18-րդ դդ (Մխիթարյան միաբանություն, տպագրություն, Մ.Չամչյան)
36. 1804-1813 թթ. Ռուս-պարսկական պատերազմը
37. 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմշը
38. 1826-1828 թթ. Ռուս-ապրսկական պատերազմը (Թուրքմենչայի պայմանագիրը)
39. Հայկական մարզի ստեղծումը 1830-1840 թթ.
40. Արեվմտահայերի Ազգային սահմանադրությունը
41. 18620թ.-ի Զեյթունի ապստամբությունը
42. Հայ ժողովրդի հալածանքները: ԱբդուլՀաշիդ
43. 1870 թ.-ի գյուղացիական ռեֆորմը
44. 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմը: Հայկական հարցը
45. Ազգային կուսակցությունների ձեվավորումը
46. Ֆիդայական շարժումը

Գրականություն:
1- Հայոց Պատմության Հիմնահարցեր: 2000 թ. հրատարակություն, Երեվան Սիմոնյան
2- Հայ Ժողովրդի Պատմությունշ 1980-ականների հրատարակությունշ Ներսիսյան
3- Հայոց Պատմության դպրոցական դասագրքեր 5-8րդ կարգերի

Tuesday, December 29, 2009

Փիլիսոփայություն 14–րդ դաս 18 Դեկտեմբեր 2009


Պատմական Փիլիսոփայություն
1. Առաջին պատմահայրը եղել է Հերոդոտը, նրա «Պատմության» մեջ պատմությունը որպես յուրօրինակ գործ գործընթաց դեռեվս չկա, պատմական շարադրանքը բաժանվում է իրարից անկախ պատկերների որոնք ժամանակագրորեն մեկ ամբողջկանություն չեն կազմում, նրա պատմության ժամանակագրությունը երեվակայական է կամ իրադարձությունների թվագրումը զուտ էպիկական, որն արտահայտվում է «դրանից առաջ դրանից հետո ինչ որ ժամանակ անց» արտահայտություններով: Սակայն Հերոդոտը ոչ միայն իրենից ներկայացնում է որպես հետաքրքիր պատմական շարադրանք, այլեվ նրա պատմությունը բովանդակում է ընթերցողի համար կարեվոր կյանքի դասեր, այն է կյանքը լի է հակասություններով, հաճախ ազատաբեր եվ պատմության խնդիրն է մարդուն զինել անցյալ սերունդների փորձով:
2. Ի տարբերություն Հերոդոտի՝ Թուքիդիտեսը կանգնած է պատմության հողի վրա, ըստ էության նա հանդիսանում է գիտական պատմագրության նախահայրը: Նրա պատմական աշխատանքները հիմնված են պատմական իրադարձությունների զուտ բանական մեթոտների վրա, միայն նրա աշխատություններից հետո ծագեց պատմության պատմության ըմբռնումը որպես իրադարձությունների հետ կապված իրողություն, որոնց մեջ արտացոլվում է անհատների պայքարը իշխանության համար, եվ պետության պայքարը տիրապետման համար: Այդ իմաստով պատմություն գրելու համար առավել շնորհակալ թեմա՝ պատերազմներն են: Վերջապես հռոմեական պատմաբան Բոլիպիոսի մոտ, ի հայտ է գալիս պատմագրության տիպը, նրա ուշադրության կենտրոնում ոչ թե պատերազմների պատմությանը հետ առնչվող իրադարձություն՝ այլ նրանց մեջ ներառված քաղաքական ուժերի միջեվ պայքարը:
Նա փորձում է լուծել հետեվյալ հարցերը:
-Ինչով է պայմանավորված մի պետության ուժը եվ մեկ ուրիշի թուլությունը:
-Ինչպիսի փոխ-կապակցության գոյություն ունի երկրի պատմության մեջ ներքին եվ արտաքին գործոնների միջեվ:
Առանձին պետութձունները դիտվում են որպես համաշխարհային պատմության անբաժան տարրեր: Հռոմեացիների մոտ սուր էր զգացվում ժամանակի ընթացքը, նրանց հիշողությունը հիմնվում էր ավելի տեվական պատմագրական ավանդույթի վրա, նրանք ավելի սեվերում դիտարկում էին անցյալը եվ կանխատեսում ապագան, քանի որ ամեն ինչ խիստ փոփոխական էր:
Սեփական պատմության ուսումնասիրումը նրանց հաճախ հանգեցնում էր այն մտքին որ ապրում են խիզախությունների եվ փառքերի անկման ժամանակում, որ Ոսկեդարը մնացել է ետեվում, երբ տեսնում էին նվաճողների հարվածներից թե ինչպես են կործանվում հզոր երկրները, նրանց համակում էր ամեն ինչի փոփոխականության զգացումը, բոլոր ժողովուրդների պատմությունների ընդհանուր եզրերի գիտակցությունը:
3. Պատմության փիլիսոփայության առաջին ներկայացուցիչը իտալացի մտածող՝ Ժան Բադիստ Վիկոն է, որն իր «Նոր Գիտություն» գրքում պատմությունը դիտում էր որպես գործընթաց, որի մեջ մարդիկ ստեղծում են լեզուների, բարքերի, օրենքների, կառավարությունների եվայլնի համակարգեր: Վիկոն պատմության մեջ տեսնում էր մարդկային հասարակությունների եվ նրանց ինստիտուտների ծագման եվ զարգացման գործընթացը, նա ասում էր որ՝ պատմությունը ինքնին չի զբաղվում անցյալով, նա զբաղվում է առաջին հերթին այն հասարակության իրական կառուցվածքով որի մեջ ապրում ենք, զբաղվում ենք բարքերով եվ սովորույթներով որոնք ներհատուկ են մեզ եվ մեզ շրջապատող մարդկանց:
Նրան կարծիքով կան պատմության որոշակի շրջաններ որոնք ունեն ընդհանուր գծեր, որտեղ երանգավորված է յուրաքանչյուր մարամասն, եվ այդ ամենը կրկնվում է մեկ այլ շրջանում, այնպես որ դրանք նույնական են ըստ իրենց բնույթին, օրինակ՝ այսպես կոչված հերոսական դարաշրջանները՝ հունական պատմության Հոմերոսյան շրջանը եվ Եվրոպական միջնադարը, նրանց ընդհանուր գծերն են՝ ռազմական արիստոկրատիայի տիրապետությունը, գյուղատնտեսական արտադրությունը, էպիկական պոեզիան, բարոյականությունը, որը հիմնված է անձնական խիզախության եվ նվիրվածության վրա, համանման շրջանները նույն կարգով կրկնվելու միտվածություն ունեն, յուրաքանչյուր հերոսական շրջանին հետեվում է դասականը երբ միտքը գերազանցում է երեվակայությանը, արդյունաբերությունը՝ գյուղատնետսական արտադրությանը, խաղաղ ժամանակների բարոյականությունը՝ պատերազմում ձեվավորված բարոյականությանը, այնուհետեվ վրա է հասնում անկումը, որը հանգեցնում է նոր բարբարոսության որը տարբերվում է հերոսական շրջանի բարբարոսությունից: Դա մտավոր անդրադարձի կամ ռեֆլեկսիայի բարբարոսությունն է, երբ միտքը կառավարում է զգացմունքները, սակայն այդ միտքը սպառել է իր ստեղծագործական ուժը, այն միայն ստեղծում է արհեստական եվ կոշտ սահմանումների անիմաստ ցանցեր:

Միակից Առաջադիմական Զարգացման Հայացակարգեր
 Հիգելը, Մարքսը եվ ուրիշներ գտնում են որ պատմությունը մարդկության միասնական է, բոլոր ժողովուրդները վաղ թե ուշ շարժվում են դեպի միասնական նպատակ: Միայն թե յուրաքանչյուր մտածող մյուսից տարբերվող նպատակներ էր առաջադրում: Հեգելը արդարացիորեն գտնում էր որ մարդկության պատմական գործունեությունը բաղկացած է առանձին մարդկանց գործունեությունից, յուրաքանչյուր մարդ հետապնդում է սեփական շահեր, իսկ արդյունքում առաջանում է ինչ որ մի բան որի մասին մարդիկ չէին էլ կասկածում, այսինքն բոլոր կամքերի եվ ձգտումների միագումարը հանգեցնում է կատարելապես այլ արդյունքի քան ակնկալում էր յուրաքանչյուր առանձին մարդ, նշանակում է որ մարդիկ ինչ որ բարձր եվ վեհ նպատակի գործիք են որի մասին իրենք ոչինչ չգիտեն: Ասել կուզի որ պատմության մեջ գործում է ինչ որ ոգի, համաշխարհային բանականություն, որն աստիճանաբար ծավալվում է եվ ի վերջո ուղորդում է մարդկանց գործունեությունը:
 Համաշխարհային պատմության նպատակն է համաշխարհային ոգու կողմից ինքնիրեն ճանաչումը: Համաշխարհային ոգին արտահայտվում է յուրաքանչյուր ժողովրդի ոգու մեջ եվ այդ ժողովրդական ոգին չի կարող հանգստանալ մինչեվ չպարզի թե ինչ է իրենից ներկայացնում, հենց որ դա պարզում կամ իմանում է սկսվում է նրա մայրամուտը եվ մահը եվ նա իր տեղը զիջում է ավելի երիտասարդ ժողովուրդներին:
 Զարգացումը ընթանում է առաջ եվ այդ զարգացման չափանիշը հանդիսանում է ազատության գիտակցումը, մարդկությունը զարգանալով գալիս է ազատության ավելի խոր ըմբռնմանը:
 Հեգելյան համաշխարհային ոգին շրջում է ողջ երկրով, ավելի վեր բարձրանալով ինքնաճանաչման աստիճաններով: Հին արեվելքը՝ նրան մանկական վիճակն է, Հունաստանը՝ պատանեկությունը, Հռոմը՝ հասունությունը, Գերմանական աշխարհը՝ ծերությունը օժտված ուժով եվ բանականությամբ: Նա նշում է որ արեվելքում դեռեվս մարդիկ չեն գիտակցում ազատությունը, այստեղ մարդը անմռունչ ենթարկվում է հոր իշխանությանը կյանքում, կամ կայսեր իշխանությանը պետությունում: Այստեղ ըստ Հեգելի չկա պատվի զգացում, չկա բարոյականություն Եվրոպական իմաստով, որովհետեվ գոյություն չունի տարբերություն ստրկության եվ ազատության միջեվ, կայսեր կամ թագավորի առջեվ բոլորն էլ ստրուկներ են, դա ըստ Հեգելի բնորոշ է Չինաստանի կամ Հնդկաստանի համար:

Monday, December 28, 2009

Հայոց Պատմության Հիմնահարցեր 14–րդ դաս 15 Դեկտեմբեր 2009


Հայկական Մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին
• 19-րդ դարի 2-րդ կեսը հայկական մշակույթի ծաղկման ժամանակաշրջանն է: Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը բոլոր ժողովուրդներին դրել էր մշակութային թռիչքի եվ ազատելով ֆեոդալական կապանքներից, մտավորականությունը փորձում էր լուսավորել ժողովրդին, բարձրացնել նրա ընդհանուր մակարդակը, եվ իրագործել բուրժուական բարենորոգումները: Բարենորոգումների հիմքը դպրոցն էր, եկեղեցական ծխական դպրոցները այլեվս չէին բավարարում ժամանակի պահանջներին, եվ բոլոր երկրներում մեծ թափ էին ստանում բարձրագույն դպրոցներն ու ճեմարանները, քանի որ հայ բուրժուազիան հիմնականում ձեվավորվում էր Հայաստանից դուրս, հայ մտավորականությունը նույնպես կենտրոնանում էր տարբեր գաղութներում, բացում կենտրոններ եվ տարբեր երկրներից հայ երիտասարդությունը հավաքել սովորելու:
• 19-րդ դարի 2-րդ կեսին հայ հասարակական կյանքում կարեվոր դեր էին խաղում Գեորգյան ճեմարանը Էջմիածնի, Երեվանի Գիմնազիան եվ հատկապես Վանում, Շուշիում կառուցված համալսարանները: Այնտեղի սաները ընտրվում էին Հայաստանի հայաշատ վայրերից, ծխական դպրոցները լավ ավարտած ուսանողներից, որոնց հովանավորում էին ժամանակի մեծահարուստները կամ բարեգործական ընկերությունները:
• 19-րդ դարի 2-րդ կեսին մեծ զարգացում ստացավ գրականությունը,Նալբանդյանից սկսած Շահազիզից, Դուրյան, Պատկանյան, ապա Թումանյան, որոնք հարստացրին հայ գրականությունը իրենց ստեղծագործություններով: 19-րդ դարի 2-րդ կեսին Հայաստանում ահավոր տարածում ստացավ մամուլը: Մեր մտավորականությունը հիմնականում մամուլի միջոցով լուսաբանում էր ժողովրդին: Մոտ 100 թերթեր-ամսագրեր էին հրատարակվում: Հյուսիսափայլ, Մշակ, Նոր Դար, Մուրճ, Հնչակ, Մեղու, Արմենիա: Մեր մամուլի լայնատարածման մեջ մեծ գործ էին անում հայագետները: Սովորաբար երբ ազգը զարթոնք է ապրում, առաջին հերթին սկսվում է նրա պատմության, գրականության ուսումնասիրությունը: Հայագետներից էր՝ Ստեփանոս Նազարյանը: Այսպիսով 19-րդ դարի 2-րդ կեսը մշակույթի բավականաչափ արագ զարգացման շրջան էր, որը հիմք ծառայեց հետագայում հատկապես հասրակության վերելքի համար:
• Բնագիտության բնագավառում գործում էին հայազգի օտարերկրյա տարբեր գիտական վայրերում եէ լուրջ դերակատարություն ունեին տարբեր ճյուղերի զարգացման:


Հայաստանը 20-րդ Դարասկզբին
• Հայ ժողովուրդը 20-րդ դարը թեվակոխեց նորից եէկաթված, բաժանված Թուրքիայի եվ Ռուսաստանի միջեվ: Այս երկրների զարգացման հետ պայմանավորվում է 20-րդ դարի Հայոց Պատմությունը: Եթե 19-րդ դարի վերջերին Ռուսաստանը հովանավորում էր հայ ազատագրական պայքարը ընդդեմ Թուրքիայի, ապա 20-րդ դարասկզբին նա կասեցրեց ակտիվ ազատագրական պայքարը՝ վախենալով որ այն կարող է տարածվել Արեվելյան Հայաստանում, Ռուսաստանը բռնեց հակա-հայկական քաղաքականության ուղին: Հայահալած քաղքականությունը ուժեղացավ դպրոցների, հասարակական կազմակերպությունների նկատմամբ կիրառվող հալածանքներով, եվ ցարիզմը ձգտում էր իբրեվ գաղութ Հայաստանը ամբողջովին իրեն ենթարկել:
• 1903 թ.-ի հունիսի 12-ին ընդունվեց հակա-եկեղեցական մի օրենք: Եկեղեցին բավականաչափ հզոր ուժ էր դարձել իր հարստություններով եվ ամբողջ ուժով հանդես էր գալիս կրթական վայրերում եվ այնտեղ էր գումարվում հաճախակի հակա-կառավարական ժողովները:Եկեղեցին բավականաչափ ուժ էր դարձել իր հարստություններով, եվ ամբողջ ուժով հանդես էր գալիս կրթական վայրերում եվ այնտեղ էր գումարվում հաճախակի հակա-կառավարական ժողովները: Եկեղեցին մեծ կալվածքներ ուներ, որոնք ցարիզմը այդ օրենքով բռնագրավեց, արգելեց զանոնք եվ մեծ հարկեր նշանակեց եկեղեցու վրա: Այդ օրենքը մեծ վրդովմունք առաջացրեց հայ ժողովրդի մեջ, սկսվեցին ցույցեր, որին մասնակցում էին նաեվ ոչ հայկական կազմակերպությունները: Ավելին 1903 թ.-ին մահափորձ կատարվեց վարչապետ՝ Կալիցինի դեմ: Ռուսաստանը նույնիսկ մահափորձից հետո, նույնիսկ այդ պայմաններում հայաջինջ քաղաքականություն չեր վարում, աքսորում, սաստում էր: Այլ էր վիճակը Արեվմտյան Հայաստանում:
• Թուրքիան միշտ ձգտել է հայաթափել Հայաստանը որպեսզի իր դեմ այնտեղ որեվե պայքար չտարվի, եվ 19-րդ դարի 2-րդ կեսից սկսած ընտրել է հայաջինջ քաղքականությունը: Արեվմտյան Հայաստանի հայությունը 19-րդ դարի 2-րդ կեսից հայդուկային շարժման միջոցով պայքարել է իր ազգային իրավունքները պաշտպանելու համար: Արեվմտյան Հայաստանում բազում հայդուկապետեր նահատակվեցին այդ պայքարի մեջ, վրիժառության այնպիսի փաստեր, ինչպես օրիանկ՝ Աղբյուր Սերոբի 1899 դավաճանաբար սպաննության եվ Անդրանիկը քուրդ ցեղապետ՝ Բշարա Խալիլից վրիժառու եղավ:
• Արեվմտյան Հայաստանում ուժեղացով ճնշումների եվ հալածանքների դեմ՝ 1904 թ.-ին Հնչակյանները Սասունում կազմակերպեցին ապստամբություն, նրանք դիմեցին նաեվ մյուս կուսակցություններին, որպեսզի համատեղ գլխավորեն այդ ապստամբությունը, սակայն մերժվեցին եվ ապստամբությունը պարտվեց եվ մեծ զոհեր տվեց:

Արեվելյան Հայաստանը 1905-1907 թթ. Հեղափոխությունը Տարիներին
• 1905 թ.-ին Ռուսաստանում բռնկվեց առաջին բուրժուա-հեղափոխական ապստամբությունը: Ժողովրդի դժգոհությունը մեղմելու պատրվակով ցարիզմը փորձեց կեղծ շարժում կազմակերպել որպեսզի լիցքաթափի բանվորների դժգոհությունը: 1905 թ. Տեր Գաբոյի միջոցով լայն պրոբագանտա մղվեց ցարիզմի դեմ ցույց կամակերպելու օգտին: Ժողովուրդը Հունվարի 9-ին՝ Կիրակի օրով, տասնյակ հազարներով Բետերբուրգի տարբեր թաղամասերից շարժվեց դեպի ձմեռային պալատ, սակայն ցարիզմը պալատի շրջակայքում մեծ զորք էր կուտակել, եվ երբ ցուցարարները մտան Սենատի պալատ, զորքը սկսեց կրակել նրանց վրա: Եղան հարյուրավոր զոհեր, վիրավորներ, եվ այդ լուռը տարածվեց ամբողջ Ռուսաստանում: Այդ օրը կոչվեց «Արյունոտ Կիրակի»:
• Հեղափոխական ալիքները հասան Անդրկովկաս, այն արձագանքեց նաեվ Հայաստանում, չնայած Հայաստանը չուներ ուժեղ բանվոր դասակարգ եվ արդյունաբերական կենտրոններ: Հայաստանում գործադուլներ եղան ալավերդիում, Ղափանում, Գյումրիում: Սակայն Հայաստանում ապստամբության արձագանքը թույլ էր, եվ Ռուսաստանում 1907 –ին հեղափոխությունը ապրեց վայրէջք:
• 1905-1906 թթ. ցարիզմը ազգամիջան կռիվներ բորբոքեց Անդրկովկասի մեջ, զինելով թուրքերը հաերի դեմ եվ հայերը թուրքերի դեմ: 1906-1907 թթ. մի քանի հարյուր մարդիկ զոհվեցին: Բաքվում այդ կռիվները ձեռնարկում էր Նակաշիձեն, որին սպաննեց Դրոն 1906 թ.-ին: Հենց այդ ժամանակ էլ ադրբեջանի տարածքում հայդուկային խմբեր հանդես եկան որոնք պաշտպանում էին հայերին եվ պատերազմում ադրբեջանցիների դեմ:
• Ցարիզմը ի հարկե դժգոհ էր հայերի հեղափոխական պայքարից եվ առիթներ էր որոնում հաշվեհարդար տեսնելու համար: Նրան նաեվ ծառայեց դաշնակցության մի ելույթը, որից հետո ցարականա Ռուսաստանը կազմեց «Դաշնակցության Գործ» անունով մի դատական գործ, որի հետեվանքով մի քանի հարյուր դաշնակցականներ ձերբակալվեցին եվ աքսորվեցին Սիբիր: Ցարիզմի հայահալած քաղաքականությունը համապատասխանում էր թուրքերի շահերին, եվ 20-րդ դարասկզբին նրանք կազմակերպված պայքար էին մղում հայերի դեմ:
1908 թ.-ի Երիտթուրքերի Հեղաշրջումը
• Աբդուլ Համիդի վարած քաղաքականությունը մեծ դժգոհություն էր պատճառում ինչպես երկրի այլազգիների այնպես էլ թուրք երիտասարդների մոտ: Դարասկզբին նրանք ստեղծեցին «Իթթիհատ վե Թերաքքի» կուսակցությունը, որը պայքար սկսեց աբդուլՀամիդի բռնակալության դեմ, եվ քանի որ դռգոհ էին նաեվ ազգային փոքրամասնությունները, նրանք բանակցեցին նաեվ նրանց հետ: 1908 թ.-ին այդ կուսակցության համագումարում որոշվեց գահընկեց անել ԱբդուլՀամիդին: Այդ համագումարին մասնակցում էին հայերից դաշնակներն ու արմենականները, որոնց ապագային գրականության մեջ մեղադրում էին երիտթուրքերին պաշտպանելու համար: ԱբդուլՀամիդը գահընկեց անելուց հետո 1909 թ., երկրում ստեղծվեց խորհրդարան (Մեջլիս), որի ընտրությունները տեղի ունեցան դեմոկրատական ձեվով, ընդգրկելով ազգային փոքրամասնությունները, հայերը այդ խորհրդարանում ունեին 10 ձայն: Ընդունվեց սահմանադրություն որը լայն իրավասություններ էր սահմանում ազգային փոքրամասնություններին:
• Սակայն այդ բոլորը կեղծ էին որովհետեվ երիտթուրքերը ժառանգեիցն ԱբդուլՀամիդի հայաջինջ քաղաքականությունը, եվ իշխանության գլուխ գալուց հետո շարունակեցին նույն քաղաքականությունը: Դրա մասին է վկայում 1909 թ. Կիլիկիայի Ադանա քաղաքում երիտթուրքերի կազմակերպած ջարդը, որը կառավարությունը կենսագործեց զորքի միջոցով: Դրանից հետո բոլորը համոզվեցին որ երիտթուրքերը ավելի բացասական դեր են խաղալու քան ԱբդուլՀամիդը, եվ այդպես էլ եղավ:


Հայոց Պատմության Հիմնահարցեր 13–րդ դաս 8 Դեկտեմբեր 2009


Հայ-Ազատագրական Խմբակները 1870-1890-ական թթ.
• 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո եվ հատկապես Բեռլինի կոնգրեսից հետո ուժեղացավ ազգային ազատագրական զարթոնքը: Մտավորականությունը հատկապես երիտասարդությունը խմբակներ էր ստեղծում Սան-Ստեֆանոյի եվ Բեռլինի որոշումները իրականացնելու համար: Եվ այդ խմբակներում հիմնականում ռազմավարություններ էին անցկացնում, հնարավարության համաձայն զենք կուտակում, որոշ վայրերում նույնիսկ ծրագրեր մշակում:
• Հայաստանում ձեվավորված առաջին գաղտնի խմբակը ալեքսանդրապոլում կոչվում էր «Բարենպաստ Ընկերություն», Արսեն Կիտիկյանի գլխավորությամբ, այնտեղ հավաքված շուրջ 15-20 երիտասարդներ ժողովրդին բացատրում էին ազգային-ազատագրական շարժման էությունը: Սակայն ինչպես այս՝ եվ մյուս խմբակները (Վանի Ս.Խաչ եվ Բարեհույս ընկերությունները), բոլորն էլ շատ կարճատեվ կյանք ունեցան եվ թուրքական իշխանությունները վերացրին դրանք: Այդ խմբակներից նշանավոր էր 1881 թ.-ին հառաջացած «Պաշտպան Հայրենյաց» խումբը: Այս խմբակները ըստ էության նախապատրաստական աշխատանքներ էին տանում ապագա կուսակցությունների ձեվավորման համար: Չնայած նրանք կարճատեվ կյանք ունեցան, սակայն որոշակի դեր ունեին հայ ազատագրական շարժման մեջ:
• 19 –րդ դարսի 2-րդ կեսը համաշխարհային պատմության մեջ հայտնի է կուսակցություների ձեվավորման եվ քաղաքական պայքարի ուժեղացման: Այդ ընդհանուր զարգացումից զերծ չմնաց նաեվ Հայաստանը:

Հայ Ազգային Կուսակցությունների Առաջացումը
• Հայկական իրականությախն մեջ հիմնական խնդիրը Արեվմտյան Հայաստանի ազատագրումն էր: 19-րդ դարի 2-րդ կեսի ամբողջ քաղաքական պայքարը ուղղված էր Թուրքա-Հայաստանի ազատագրումը, ժամանակ առ ժամանակ չմոռանալով նաեվ Ռուսա-Հայաստանն ու Պարսկա-Հայաստանը: Տարբեր վայրերում ձեվավորվող հայ մտավորկանությունը ներքաշվելով քաղքական պայքարի մեջ մտահոգված էին Հայաստանի հիմնական մասի ազտագրմանը որը պետք է հիմք ծառայեր միասնական Հայաստանի ազատգրման համար: Այդ ժամանակ Հայաստանում ձեվավորվեցին 3 կուսակցություններ, որոնք հայ քաղաքական կյանքում իրենց գոյությունը շարունակում են մինչեվ մեր օրերը, եվ որոնք հիմնական նպատակ ունենալով Արեվմտյան Հայաստանի ազատագրումը իրենց ծրագրերում տարբեր միջոցներ ու ուղիներ էին նշում այդ նպատակին հասնելու համար: Երբեմն, ինչպես հատուկ է հայերին, այդ կուսակցությունները հանդես էին գալիս իրար դեմ քննադատելով առանձին գործողություններ: Ազգային կուսակցությունների հանդես գալով փոխվեց ազատագրական շարժման էությունը, եթե մինչեվ այդ հայ իրականության մեջ ազատագրական շարժումը ղեկավարում էր եկեղեցին՝ ապա կուսակցությունների հանդես գալով այդ պայքարը անցավ քաղաքական կուսակցություններին, չնայած հայ իրականության մեջ եկեղեցին շարունակում էր մնալ պետության փոխարինողը:
1. Առաջին քաղաքական կուսակցությունը Արմենականների կուսակցությունն էր 1885 թվին, իր անվանումը ստացել էր Փարիզում Փորթուգալյանի կողմից հրատարակվող «Արմենիա» թերթից, որտեղ տպագրվում էր այդ կուսակցության ծրագրերը, հաշվետվությունները եվ գործունեության հետագա պլանները: Արմենականները որոշ չափով լիբերալ կուսակցություն էին, նրանք ծրագրում էին ժողովրդին ներքաշել ազատագրական պայքարի մեջ հիմնականում լուսավորություն տարածելով եվ դաստիարակելով նրան, չնայած առանձին դեպքերին նրանք դեմ չէին զինված գործողություններին, ինչպես տեղի ունեցավ 1895 թ.-ի Վանի ապստամբության ժամանակ, որտեղ նրանք շատ զոհեր տվեցին: Արմենականները չդարձան համազգային կուսակցություն, այլ իրենց գործունեությունը ծավալեցին Վասպուրական նահանգում, Թավրիզում, Թեհրանում եվ սահմանափակվըցին որոշ շրջաններում:
2. Երկրորդ կուսակցությունը որ ձեվավորվեց 1887 թ. Հնչակյան կուսակցություն նէր, հիմնադիրները «Ավետիս Նազարբեկյան»ն ու «Մարո»ն: Հրատարկում էին «Հնչակ» թերթը: Հնչակյան կուսակցությունը ուներ ծրագրերի մաս, մոտակա եվ հեռավոր: Մոտական Թուրքա-Հայաստանի ազատագրումն էր, բայց ոչ թե զենքով այլ ժողովրդին արթնացնելով: Նրանք միակ կուսակցությունն էին որոնք դնում էին 3 Հայաստանների ազատագրումը, Թուրքա-Հայաստանի, Ռուսա-Հայաստանի եվ Պարսկա-Հայաստանի, չնայած իրենց ծրագրերում նշվում էր ապստամբել բարենպաստ պայմաններում: Հնչակյանները երկու շերտ ունեին, ազգային-ազատագրական եվ դասակարգային: Ազգային-ազատագրականը հիմնականում Հայաստանի ազատագրումն էր, դասակարգայինը սոցիալիզմի հիմնադրումը: Հնչակյանները ժամանակի ընթացքում երկպառակություն ունեցան այն թեվը որ պաշտպանում էր ազգային-ազատագրական բաժանվեց դասակարգային թեվից: Դա տեղի ունեցաէ 1896 թ.-ին Լոնդոնում հրավիրված համագումարի ժամանակ: Ազգային-ազատագրական թեվը կոչվեց «Վերակազմյալ Հնչակյաններ», իսկ դասակարգայինը «Հին հնչակյաններ»: Հնչակյան կուսակցությունը նույնպես չդարձավ համազգային կուսակցություն, նա փորձեց Անդրկովկասում հիմնել իր կազմակերպությունները, բայց դա չստացվեց:
3. Երրորդ կուսակցությունը որը մեծ դեր խաղաց հայ հասարակական կյանքում՝ Դաշնակցությունն էր, ձեվավորվեց 1890 թ.-ին Թիֆլիսում, Քրիստափոր Միքայելյան, Զավարյանի եվ Ռոստոմի ղեկավարությամբ: Նրանց հիմնական թերթը «Դրոշակ»-ն էր: Դաշնակցությունը իր հիմնական պայքարը ուղղել էր Թուրքա-Հայաստանի ազատագրման համար, միայն 1905 թ.-ի համագումարը որոշում ընդունեց պայքարել Ռուսա-Հայաստանի համար: Չնայած դաշնակցությունը կոչվում էր «Հայ Յեղափոխականների Դաշնակցություն», նպատակը բոլոր կուսակցությունները համախմբել ու միավորել մեկ կուսակցության մեջ: Դաշնակցությունը խոշոր անհատների կազմակերպություն էր: Դաշնակցությունը շատ մեծ գործ կատարեց ազգային-ազատագրական պայքարի ոգին բարձրացնելու համար, եվ հետագային մեծ դեր կատարեց սփյուռքի հայությունը պաշտպանելով:
• Այս երեք կուսակցությունները ձեվավորումից սկսած փաստորեն դարձան հայ ազատագրական շարժման առաջնորդները, նրանք ի տարբերություն նախորդ էդաբի պայքարին կապեր հաստատեիցն Մերձ-Բալթիկայի եվ Թուրքիայի իշխանության տակ գտնվող ժողովուրդների հետ փորձելով պայքարել թուրքերի դեմ:

Հայկական Կոտորածները եվ Ինքնապաշտպանությունը
• Բեռլինի կոնֆերանսից հետո թուրքական իշխանությունը ղեկավարեց Աբդուլ-Համիդը, եվ քանի որ ազգային ազատագրական շարժումը զարթոնք էր ապրել, նա բռնեց շատ դաժան ուղի եվ ամենածանր հարվածները հասցրեց հայությանը, չնայած նրան դեմ կազմակերպում էին մահափորձեր: Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանը այլեվս չեր հովանավորում հայ-ազատագրական շարժումը:
• Հայ ազտագրական շարժումը ընկել էր թուրքական բռնապետության եվ ռուսական հալածանքների զենդանի տակ, որից օգտվում էին թուրքերն ու Աբդուլ-Համիդը: Նրա ամենավատ քաղաքականությունն էր մանկահավաքը, եվ նա ստղծեց մի բանակ ռազմական ռեվանշիզմով դաստիարակված, որոնք առանձ խիղճով սպաննում էին ամեն մարդի:
• Աբդուլ-Համիդի դաժան ռեժիմը պայքարի ալիք էր բարձրացնում Հայաստանի տարբեր վայրերում, դրանցից մեկը հայդուկային շարժումն էր: Հայդուկային շարժումը պարտիզանական պայքարի շարժում էր վրեժխնդիր լինելու համար: Հայդուկային շարժումը Բալկաններից տարածվեց եվ հայ ժողովրդին փայլուն հաջողություններ տվեց: Արաբոն առաջին ֆիդայիներից էր: Այդ խմբերը կազմավորվում էին առանձ պաշտոնական ցուցումների (ղեկավարների): Սակայն ի դժբախտություն բոլոր այդ խմբակներում հայտնվեցին դավաճաններ, մատնիչներ: Հիմնականում պայքար էին մղում Թուրքիայի դեմ, եվ պայքարը այնքան ուժեղացավ որ Թուրքիան օտարների օգնության դիմեց, Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, որոնք եվ Թուրքիային պարտադրեցին հայկական վայրերում ազատություն պարգեվել, պայմանագրեր կնքելով:
• Իրավիճակը դարավերջին շատ սրվեց, երբ Թուրքիաում ձեվավորվեց թուրք ազգային շարժումը, եվ փորձում էին դաշնակիցներ գտնել փոքրամասնությունների մեջ Աբդուլ Համիդի դեմ:


Հայոց Պատմության Հիմնահարցեր 12–րդ դաս 1 Դեկտեմբեր 2009


Հայկական Մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին
• 19-րդ դարի 1-ին կեսին կապիտալիզմի զարգացման զուգընթաց զարգանում էր մշակութային կյանքը: Փոխվում էին հաղորդակցական միջոցները, ավելի շատ էին շփվում իրար հետ ժողովուրդնեդը: Հայ ժողովուրդը նույնպես այդ զարթոնքի մեջ որոշակի վերելքներ ունեցավ: 19-րդ դարի 1-ին կեսին զարգանում էին հայկական մշակութային գաղութները տալով երկու խոշոր կենտրոններ, արեվելահայերը՝ Թիֆլիսում իսկ արեվմտահայերը՝ Պոլսում: Այս քաղաքներում կենտրոնացած մեր մտավորականները ստեղծեցին կուլտուրայի տներ, դպրոցներ: 19-րդ դարի կեսերին նշանավոր էին Լազարեվի դպրոցը, Ներսիսյան դպրոցը եվայլն, որոնք զարգացած կադրեր էին պատրաստում: Դրան նպաստեց այն որ տարածվել էր նաեվ աշխարհաբար լեզուն: Մինչ այդ գոյություն ունեցող դպրոցները քիչ նպաստում էին մշակույթի զարգացմանը, իսկ աշխարհաբարը շրջադարձային նշանակություն ունեցավ մշակույթի զարգացման մեջ: Այդ շրջանին հատուկ էր աշխարհաբար լեզվով մամուլի հրատարակչությունը: Մոտ 40 անունով թերթ ու ամսագիր էր լույս տեսնում 19-րդ դարում՝ Թիֆլիսում, Պոլսում, Կալկաթայում եվայլն: Այնպես որ 19-րդ դարի 1-ին կեսը հայկական մշակույթի զարգացման շրջան էր, որը հիմք դարձավ հետագայում ավելի զարգացումների հասնելու:
Հայկական Հասարակական Հոսանքները
• 19-րրդ դարի կեսերին կապիտալիզմը տիրապետող էր Եվրոպայում: Այն ճորտատիրական կապանքներից հետո հասարակական քաղաքական մեծ թռիչք անցկացրեց: Դրանից զերծ չմնաց նաեվ հայ ժողովուրդը, չնայած որ պետականություն չուներ սակայն կապված էր տարբեր երկրների հետ եվ այնտեղ թափանցում էին կապիտալիզմի տարրերը: Հայաստանում հասարակական հոսանքները առաջանալու օբյեկտիվ եվ սուբյեկտիվ պատճառներ կային: Օբյեկտիվ պատճառը ճորտատիրական իրավունքների վերացումը Ռուսաստանում 1861 թ.-ին, եվ պատերազմները: Սուբյեկտիվ պատճառ էր հայ ժողովրդի ազատագրման պատճառը:
• Հայկական հասարակությունը 3 հոսանքների բաժանվեց: Առաջինը պահպանողական որի ղեկավարներն էին Գաբրիել Այվազովսկին, Մանր Մանրյան ?, քանի որ դրանք հոգեվորականներ էին մեր գրականության մեջ նրանց սխալ ձեվով ներկայացրել են որպես սխալ շարժում, պահպանողականությունը: Նրանք ատում էին կապիտալիստական հարաբերությունները եվ ազգային պահպանման դերում էին հանդես գալիս: Պահպանողականները հըովանավորում էին բոլոր դպրոցները, եվ քարոզում էին բարության, հավասարության: Նրանց թերթերն էին «Մեղու», «Նոր Դար», եվայլն: Պահպանողական մամուլը քննադատում էր Ռուսաստանի հակահ-հայկական քաղաքականությունը եվ փորձում էր հակադրվել ցարիզմի հետ:
• Երկրորդ հոսանքը, դա լիբերալ-ազատական հոսանքն էր՝ Գրիգոր Օտյան, Արծրունի, եվայլն..: Նրանք հրատարակում էին «Մշակ» եվ «Արեվելյան Մամուլը», եվ դեմ էին բոլոր տեսակի հեղափոխական շարժումներին: Պետք է զարգացնել ազգը այն մակարդակի որ նա կարողանա տիրապետել ժողովրդի զգացումներին եվ տիրապետի նրան խաղաղ միջոցներով: Սա լայն տարածված եվ մտավորականության կողմից ընդունված ուղղություն էր, որը իր հետքը թողեց հայ հասարակական-քաղաքական կյանքի վրա, մինչեվ կուսակցությունների առաջացումը:
• Քանի որ Եվրոպան ներքաշված էր հեղափոխական պայքարի շրջապտույտի մեջ, Հայաստանում եվս այն արձագանք գտավ 3 հոսանքնին: Սրանք հեղափոխական կողմնակիցներն էին եվ կոչ էին անում երիտասարդությանը համախամբվել, ստեղծել միջոցներ եվ պատրաստ լինել ցարիզմի եվ Թուրքիայի դեմ պայքար մղելու: Սրա ներկայացուցիչը Միքայել Նալբանդյանն էր, իսկ արեվմուտքում նրան պաշտպանում էր Սվաճյանը: Հեղափոխականները հանդես էին գալիս հայ ժողովրդի ազատագրմանը եվ պետականության վերականգման համար: Նրանց պայքարը վերաբերում էր ինչպես Արեվելյան այնպես էլ Արեվմտյան Հայաստանին: Նալբանդյանը այս ուղղության կուռքն էր, նա ձերբակալվեց եվ բանտում մահացավ:
• 19-րդ դարի կեսերին հայ հասարակական-քաղաքական կյանքում արդեն խմորվում էին տարբեր շերտեր, որոնք հետագայում պայքարելով պիտի բարձրացնեին ընդհանուր քաղաքական մակարդակը:

Գյուղացիական Ռեֆորմը
• Հայաստանում ճորտատիրական իրավունքի մասին տեղի ունեցավ 1870 մայիսի 14 –ի կանոնադրումը, որով կալվածատերերին էր թողնվում հողերի 1/3-ը, իսկ 2/3-ը ճորտ գյուղացիները կարող էին ամեն մի շնչի 5 դեսրացի ??? հող գնել, բայց քանի որ ճորտերը միջոց չունեին, իսկ պետությունը չեր վարկավորում, ուստի նրանք ճորտ մնացին մինչեվ 1912 թ.: Ուշագրավ է որ Հայաստանի գյուղացիների մեծ մասը (80%) պետական հողի վրա էր, ուստի չկար ճորտատիրություն, Հայաստանում ճորտատիրության վերացումը կատարվեց փոքր շերտերում, ընդ որում այդ ճորտերը, քանի որ վարձը չեին մուծում մնացին մինչեվ համաշխարհային պատերազմը:
• Կապիտալիզմի զարգացման հետ միասին Հայաստանում զարգացավ արդյունաբերությունը: 19-րդ դարի 2-րդ կեսին Ալավերդին, Կապանը պղնձի արտադրանք տվեցին, սկսվեց Կոնյակի արտահանումը: Հատկապես կարեվոր էր 1899 թ.-ին կառուցված Թիֆլիս, Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին: Այդ շրջանի պահանջով Հայաստանը որպես գաղութային Ռուսաստանին տալիս հումք, եվ Ռուսաստանին հատուցում էր որպես լայն շուկա:


1877-1878 Ռուս-Թուրքական Պատերազմը
• Ռուսաստանը Ղրիմի պատերազմից հետո մտածում էր նորից Թուրքաիյի հետ ուժերը չափելու մասին: 1877 թ.-ի սկզբին աշխարհը լարված էր, օգտագործելով այդ վիճակը Ռուսաստանը Ապրիլին հարձակվեց Թուրքիայի վրա, երկու ճակատներով՝ Բալկանյան եվ Կովկասյապ: Բալկանյան ճակատում Շիպկայի մոտ պարտության մատնեց Թուրքիային եվ մոտեցավ Պոլսին, իսկ Կովկասյան ճակատում՝ գեներալ Լորիս-Մելիքով, Արշակ Տեր-Ղուկասյան, Լազարեվ եվայլն հայազգի զորավարների գլխաէորությամբ, հայ կամավորներն էլ մեծ օգնություն էին ցույց տալիս: Գրավվեց ալաշկերտն ու Կարսի ամրոցը: Երբ ռուսական բանակը գրավեց Էրզրումը, թուրքերը շտապեցին եվրոպական երկրների միջնորդության հաշտություն կնքելու համար: Սան-Ստեֆանոյում Փետրվարի :օռին կնքվեց պայմանագիր, որի համաձայն Կարսի մարզը անցավ Ռուսաստանին: Պայմանագրի 16-րդ հոդվածը վերաբերում էր Հայկական Հարցին: Սան-Ստեֆանոյի պայմանագրով միջազգայնացվեց Հայկական հարցը, որտեղ նշվեց որ Թուրքիան պատրաստվում է հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել եվ հայերին պաշտպանել չերքեզներից եվ քրդերից: Այս պայմանագիրը թեեվ հայկական հարցը չեր լուծում, սակայն շահավետ էր: Այն դուր չեկավ Անգլիային եվ Ավստրո-Հունգարիային:




Հայոց Պատմության Աղբյուագիտություն 10–րդ դաս 30 Նոյեմբեր 2009


Շարունակություն Կ. Գանձակեցու
• Նա Խորանաշատում ուսանել է Մխիջար Գոշի օրոք իր սիրելի Վանական վարդպետի հովանու ներքո, եվ հենց նրա կողմից էլ վարդապետ է ձեռնադրվել: Սակայն 1225 թ.-ին երբ Կիրակոսը մոտ 22 տարեկան էր Խորեզմի արքայազն՝ Ջալալեդդինը գրավում է Խորանաշատը եվ թալանում: Միաբանությունը ցրվում է, Վանական վարդպետը չի հուսահատվում եվ Տավուշի Լոռուտ գյուղի մոտ մի քարայր է փորում եվ գրքեր հավաքելով իր աշակերտների հետ շարունակում է ուսուցանել Կիրակոսին եվ մյուս սաներին: Վանական վարդապետի մոտ Կիրակոսը ուսանում է մինչեվ 1251 թ.:
• 1236 թ.-ին մոնղոլները ասպատակում են ասպատակում են Տավուշը, շրջապատում Վանականի քարայրը որտեղ հավաքվել էր շատ բնակչություն: Վանական վարդապետը մեկնեց մոնղոլ զորապետի մոտ եվ խնդրեց խնայել ժողովրդին, զորապետը բոլորին ազատ արձակեց, բայց Կիրակոսին, Վանականին եվ նրանց ընկերներին գերի տարավ իբրեվ գրագետների, կամենալով նրանց օգտագործել որպես գրագիրներ: Կիրակոսը գրում է որ իրեն խոստացան ծառաներ, գեղեցիկ կին, ձիեր, միայն թե համաձայնվեր մնար մոնղոլների զորքում: Քանի որ Գանձակում շատ պարսիկներ էին ապրում՝ Կիրակոսը գիտեր պարսկերեն, նա սովորում է նաեվ մոնղոլերեն, թուրքերեն, բայց Կիրակոսին հնարավոր չի լինում գայթակղեցնել եվ 1236 թ.-ի աշնանը նա հեռանում է եվ հաստատվում Նոր Գետիկ վանքում, դառնալով նրա առաջնորդը եվ գլխավորելով վանքին կից դպրոցը:
• Կիրակոսը շրջել է Հայաստանի շատ վայրերում, հանդիպել է նշանավոր մարդկանց եվ գրի առել նրանց պատմածները, օրինակ նա 1255 թ.-ին Վարդենիս գյուղում հանդիպել է Մոնղոլիայից վերադարձող Կիլիկիայի Հեթում Ա. թագավորին, որը պատմել է տարբեր ցեղերի վարքի ու բարքի մասին, կամ Պռոշ իշխանից լսում է մոնղոլների կողմից Բաղդադի գրավման մասին, որին մասնակցում էր նաեվ հայկական զորաբաժինը: Կիրակոսը եղել է նաեվ Կիլիկիայում, գիտե նրա քաղաքներն ու վանքերը:
• Իր Հայոց Պատմություն երկի վրա աշխատել է 1241 թ.-ից եվ շուրջ քառորդ դար պրպտել է աղբյուրները եվ շարադրել է այդ գործը: Վախճանվել է 1271 թ.-ին: Գրել է նաեվ Վանական վարդապետի եվ ուրիշների հետ ունեցած թղթակցություններ, նաեվ մի բանադրանք (անեծք) Ծառեցի ջրաղացպան ? Դավիթի մասին, որն ասում էր որ Հիսուսը երեվացել է իրեն եվ ասել բժշկություն անի: Կիրակոսը լրացնում է նաեվ Հայոց Տոնացույցը (Հայսմավուրք): Գանձակեցին մարդու մեջ գնահատում է տքնաջան աշխատանքը, ուրիշներին օգտակար լինելը, նոր բան ստեղծելը, նա շարադրում է հիմնականում հայոց քաղաքական եվ եկեղեցական պատմությունը, ողբում է Արշակունիների եվ Բագրատունիների թագավորությունների անկումը, գովերգում է հայրենասիրությունը, արժանապատվությունը, հայ ժողովրդին բնութագրում է իբրեվ բարի, ազնիվ, կրոնասեր: Նա օգտվել է նախորդ պատմագիրներից, քաջածանոթ է աշխարհագրական միջավայրին, բնակավայրերին, վանքերին, եկեղեցիներին: Ստուգախոս է ստույգ ժամանակախոսությամբ պատմում է երկերը:
• Իր Պատմությունը բաժանում է առաջաբանի եվ 2 հիմնական մասերի, որոնք զետեղված են 65 գլուխներում: Սկաում է Գրիգոր Լուսավորչից եվ հասցնում մինչեվ 1265 թ., այսինքն Մոնղոլական իշխան Հուլավուի մահը: Առաջին մասը հասցնում է մինչեվ Լեվոն Բ.-ի թագավորելը 1198 թ.- իսկ երկրորդ մասը (1198-1265) թթ.: Երկրորդ մասի համար ասում է որ ականջալուռ եվ ականատես է եղել, մանրամասն պատմում է Զաքարեի, Իվանեիեվ ուրիշ իշխանների մասին, Խաչենի բարեպաշտ իշխան՝ Հասան Ջալալի եվ նրա Պուզուքայի մասին: Պատմում է նաեվ Զաքարեի որդու Շահնշահի, նրա որդու Զաքարեի մասին, եվ մոնղոլների մղած պատերազմների, Հեթում Ա.-ի, Նոր Գետիկ եվ Գանձասար 1260թ. վանքերի կառուցման մասին: Կիրակոսը սուտն ու կեղծիքը համարում է սատանայական մեղք, ուստի այդ աստվածավախ ռաբունապետը պատմությունը շարադրում է ճշմարիտ ձեվով: Նա միայն թագավորների պատերազմների մասին գրող չե, նրան հետաքրքրում է ժողովրդի կենցաղը, պաշտամունքը, արտաքինը, ուտելիքը, զենքերը, մարտավորությունը, հոգեկան եվ բարոյական ըմբռնումները, լեզուն: Նա գտնում է որ մաքուր եվ չնախապաշարված մտքով անաչառորեն հետեվել է աղբյուրներին որպեսզի քննախույզ կերպով հասնի իր նպատակին, եվ կարծում է որ իրեն օգնել է Ս.Հոգին: Ըստ Կիրակոսի իր երկը ստեղծողը Ս.Հոգին է՝ (Ամեն ինչ Աստուծո կամքով է, պատմության արարիչը ինքն է): Եվ երբ մոնղոլները նվաճում են Հայաստանը՝ Կիրակոսը չի հուսահատվում եվ վստահ է որ Ս.Հոգին փրկելու է բոլորին, իսկ ինքը վստահ լինելով Ս.Հոգու վրա շարադրում է իր երկը, որպեսզի իր ազգին մի օգուտ տա, հիշատակ թողնի իր կողմից:
• Քննադատում է շահասեր, ազգուրաց, հղբացած հայ մեծատուններին, որոշ հոգեվորականներին, նրա կարծիքով նույնն էր նաեվ Վրաստանում, որին կոչում է հղբացած երկիր, որտեղ (իշխանք զրկեին եվ կողոպտեին զաղքատս, եվ ըմպեին եվ մեծամեծս փքային): Շատ արժեքավոր է հայ եվ աղվանական եկեղեցիների մասին, նաեվ դպրոցների, դպրության, գիտության, արվեստի, երաժշտության, արհեստների, ճարտարապետության, տնտեսության, շինարարության, նաեվ եկեղեցաժողովների, դավանաբանական պայքարի, մյուս եկեղեցիների հետ հայոց եկեղեցու փոխհարաբերությունների մասին նրա հաղորդած տվյալները: Նա հայադավանության երդվյալ պաշտպանն է:
• Ի հարկե որպես պատմագիր նա ունի նաեվ բացեր, օրինակ իր երկը շարադրում է շատ անսիստեմ ձեվով, նույն նյութը մի քանի տեղ կրկնում է, կամ ոեվե մի նյութը պատմելիս հենց սկզբում ընդհատելով հետո ուրիշ տեղում անդրադառնում է դրան: Միանգամաբար հավատում է հրաշքների արտառոց պատմությունների, օրինակ երբ հանդիպում է Հեթում Ա.-ի հետ Վարդենիսում, Հեթումը ասում է որ կա մի երկիր «Ղատայիք» անունով՝ որտեղ իբր կանայք տղամարդու պես են, իսկ տղամարդիք շատ պես են խոսում մեծ ու մազոտ, եվ իբր թե կանայք խառնակվում են շների եվ տղա են ծնում շնակերպ, բայց աղջիկները ծնվում են կանանց նման:
• Իր երկը շարադրել է ջերմ սրտով, հասարակ ու անզարդ, մանրամասն, ի հարկե պատմելով թռիչքներով, մեկ խոսում է արեվելքի մասին՝ մեկ արեվմուտքի, մերթ վրացիների մերթ թաթարների, հայերի՝բայց դա անում է շատ պարզ ու ըմբռնելի ձեվով: Չի ձգտում ճարտասանության, բայց գրում է մանրամասն եվ սիրով: Մեծ հավատով է լցված իր ժողովրդի ապագայի հանդեպ, երկն արժեքավոր է նաեվ հարեվան երկրների՝ ներգաղութային Կիլիկիայի թագավորության ուսումնասիրության համար:
• Նրա երկը առաջին անգամ հայերեն լույս վ տեսել 1858 թ.-ին Մոսկվայում, 1865 թ. Վենետիկում, 1909 թ. Թիֆլիսում: Իսկ 1961 թ.-ին Երեվանում երկի քննական համեմատական բնագիրը: 1870 թ.-ին Բետերբուրգում լույս է տեսել ֆրանսերեն, իսկ 1946 թ. Բաքվում լույս է ընծայվել ռուսերեն: Հնագույն ձեռագիրը 16-րդ դարից է:

Վարդան Արեվելցի
• Առ այսօր ճշդված չե Վարդան Արեվելցու ծննդավայրը, բայց Արեվելցի անվանումից երեվում է որ նա Արեվելյան Հայաստանից է, բայց թե որ վայրից հայտնի չե: Ենթադրում են թե իբր ծնվել է Գանձակում, ոմանք Փառիսոսում, Գարդմանում, բայց որեվե տեղ այս մասին չի վկայված: Վարդանը եղել է Կիրակոս Գանձակեցու մոտ ընկերը, գրեթե հասակակիցը, ծնված մոտ 1200թ. կամ 1210 թ.: Գեղջուկ պատանի էր, նախնական կրթությունը ստացավ հայրենի գավառում, ապա մտավ Նոր Գետիկի վանք ընկերոջ Կիրակոսի հետ: Նոր Գետիկից միասին տեղափոխվեցին Խորանաշատ, ապա Գայենաբերդ 1225 թ. որտեղ հիմնում է դպրանոց եվ զբաղվում ուսուցչությամբ Գայենաբերդի դիմացի ձորում գտնվող Ս.Անտրեի վանքում: Զբաղվում է մատենագրությամբ եվ մանկավարժությամբ: 1241 թ.-ին մեկնեց Երուսաղեմ՝ ապա Կիլիկիա որտեղ մնաց 5տարի (1241-1246) թթ.: Այնտեղից վերադարձավ Արեվելյան Հայաստան իր հետը բերելով Կոստանդին կաթողիկոսի խրատական թուղթը: Նա շրջեց Արեվելյան Հայաստանի վանքերը, իշխանների տները՝ որպեսզի այդ թուղթը արժանացնի ընդհանուր հավանության: Մեկ ու կես տարի հետո նա նորից մեկնեց Կիլիկիա, այնտեղ մնալով դարձյալ 5 տարի 1251 թ.: Այնտեղ նա թարգմանեց Միքայել Ասորու ժամանակագրությունը անելով հավելումներ: Կիլիկիայում նա սերտ կապերի մեջ էր Հեթում Ա.-ի հետ, նրա համար գրեց հանրագիտական բնույթի մի գործ «Ժղլանք» անունով, որպեսզի թագավորը զբաղվի նրանով, դառնա ավելի քաջակիրթ եվ հայրենասեր: Ժղլանքը մեր առաջին հանրագիտարանն է, որտեղ տրվում են բնության, երկնային մարմինների ծագման ու շարժման, բուսական ու կենդանական աշխարհի առաջացման մասին, նաեվ լեզվի իամցության, կրոնաբարոյական, քերականագիտական, դավանաբանական եվ այլի մասին: Գրված է պարզ ոճով՝ ռամկորեն լեզվով:
• Մասնակցեց 1243 թ.-ի Սսի ժողովին, 1251 թ.-ին վերադարձավ եվ կրկին առանձնացավ Ս.Անդրեի վանքում որտեղ մնալով 6-7 տարի նրա բեղուն գրիչը շարադրում է նոր գործեր: 1257 թ.-ից կյանքի վերջին տարիները նա անցկացնում է Խոր Վիրապի վանքում որտեղ նրան աշակերտելու են գալիս նաեվ Արեվմտյան Հայաստանից, Կիլիկիայից, անգամ Գլաձորի համալսարանի հիմնադիր՝ Ներսես Մշեցին: Խոր Վիրապի դպրոցը մեծ հռջակ է վայելում իբր բարձրագույն դպրոցի տիպի, հենց այնտեղ էլ նա 1267 թ.-ին ավարտեց իր «Հավաքումն Պատմության» եէկը, նաեվ «Աշխարհացույցը»: 1264 թ.-ին Հուլավու խանի հրամանով իբրեվ Արեվելյան Հայաստանի ներկայացոցիչ մեկնեց Թավրիզ մասնակցելու Էլղանության տոնահանդեսներին, արժանացավ մեծ պատիվների եվ խանի հրամանով ձեռք բերեց հատուկ յարլիկ (արտոնագիր), որով մեղմացվելու էին Հայաստանի հարկերը: Գրել է նաեվ շարահյուսական երկ, նաեվ մեկնություն քերականական երկին, որը աչքի է ընկնում համարձակ մտածողությամբ եվ թարմ նյութով, հորինել է Հեթում Ա.-ի համար: Նրա Աշխարհացույցը Շիրակացու Աշխարհացույցից հետո իր արժեքով երկրորդն է, եվ տալիս է շատ արժեքավոր տվյալներ, որոնք ոչ մի տեղ չեն հադիպվում: Այս երկը կարեվոր է վարչական փոփոխությունների, թագավորների, իշխանական տիրույթների սահմանների որոշման համար, վանքերի, քաղաքների, գյուղերի տեղագրությունը ճշգրտելու համար, տալիս է տեղանունների հին եվ նոր անունները: Շատ է շրջել Հայաստանում եվ լավ գիտե նրա բնակավայրերը: Նրա Աշխարհացույցը մեզ հասել է երկու խմբագրությամբ, համառոտ եվ ընդարձակ, ընդարձակը պարունակում է հավելումներ արված հետագայի գրիչների կողից: Օրինակ՝ նշվում է (Բյուզանդիոնը Ստամպոլ է), բայց Բյուզանդիոնը Ստամպոլ է կոչվել 1453 թ., հույները կոչվել են իստինպոլին՝ այսինքն դեպի քաղաք, կամ հիշվում է Գլաձորի համալսարանի մասին որը եվս եղել է հետագայում:
• Վարդան Արեվելցու (Հավաքումն Պատմության) երկը շարադրված է ժամանակագրության ձեվով, ունի նախաբան որը հեղինակի աստվածաբանական, խոհական փիլիսոփայական եվ գիտական գիտելիքների ամփոփումն է, երկի նյութը բազմաշերտ է, երբեմն բարդից անցնում է թյուրահավատ պարզունակության, պարունակելով հրաշապատում միամիտ զրույցների: Օգտվել է շատ աղբյուրներից, հանդես է բերում բազմակողմանի հմտություն հորինելով ոչ թե Հայոց Պատմություն այլ Տիեզերական (համաշխարհային) պատմություն եվ ջանում է բազմազան տեղեկություններ հաղորդել շատ երկրների ու ժողովրդների, հայ եվ օտար երեվելի անձանց, նշանավոր դեպքերի ու երեվույթների մասին, քանի որ նա ուսուցանում էր ուստի կարծել է որ միայն այդ ձեվով կարելի էր գոհացում տալ բազմաշերտ ընթերցողների հետաքրքրություններին եվ իր ուսուցողական նպատակներին, նրա նպատակն էր ուսուցանել, սնուցել հայրենասիրություն, դաստիարակել ժողովրդին, ժողովրդանվեր գործիչների խթանել ազգային ինքնագիտակցություն, նաեվ ժողովրդին ներշնչել քաղաքական լավատեսություն եվ կամք որպեսզի օրհասական պահերին չհուսաբեկվեն եվ ամրապնդեն պետականությունը (Զաքարյանների հիմնած):
• Այս երկը ամբողջական չե՝ հատվածային է, միշտ չի որ հաջորդող նյութը նախորդի օրգանական շարունակությունն է, ի հարկե շատ են նաեվ ներքին կապակցություն, միասնություն ունեցող եվ միմիանց լրացնող մասերը: Սկսել է գրել 1250 թ.-ին եվ ավարտել 1267 թ.-ին: 1265թ. դարձյալ ընդհատվել է երկի շարադրանքը, քանի որ այն գողացվել է եվ հետո վաճառվել Թիֆլիսում, որտեղ Վարդանի մերձավորներից մեկը գտել եվ վերադարձրել է նրան: Երկը կարելի է բաժանել 5 մասերի: Սկսում է Ադամից, որը իբր 230 տարեկանում ծնում է Սեթ որդուն, իսկ Սեթը 205 տարեկանում ծնում է Ենովսին:


Tuesday, December 15, 2009

Փիլիսոփայություն 13 –րդ դաս 11 Դեկտեմբեր 2009


Փիլիսոփայական Մարդաբանություն
1. Դեռեվս հին Հունաստանում մարդը դիտվել է որպես յուրօրինակ տիեզերք, անտիկ աշխարհում ըմբռնվում է որպես փոքրիկ տիեզերք մեծ տիեզերքի օրինակով՝ այսինքն տիեզերքում գործում են օրինաչափությունը եվ ներդաշնակությունը, մարդը եվս լինելով տիեզերքի կամ բնության բաժին նույնպես ենթարկվում է օրինաչափությունների:
2. Սոկրատն առաջինն էր որ մարդու ու նրա գոյության իմաստի մարդկային բնույթի առանձնահատկությունների խնդիրը դրեց իր խորհրդակցությունների կենտրոնում: Ըստ Սոկրատի՝ մարդը էակ է որը մշտապես իրեն որոնում է, իմաստավորում փորձում է իրեն եվ իր գոյության պայմանները, կյանքի հանդեպ քննադատական վերաբերմունքը որոշում է նրա արժեքը, նա ասում է: «Առանձ փորձությունների կյանքը կյանք չէ մարդու համար»: Հոգու գլխավոր տարրը բանականությունն է, որը հակադրված է կրքերին եվ աֆֆեկտներին, վերջիններս կրքերն ու ցանկություններն են որոնք մարդուն մղում են չափազանցությունների, դրանով իսկ կործանում են հոգու ներքին հավասարակշռությունը, իսկ բանականությունը այն բանի աղբյուրն է որը Սոկրատը կոչում է ինքնատիրապետում: Ինքնատիրապետումը՝ բանականության իշխանությունն է տարերային կենսական պոռթկումների նկատմամբ: Ըստ Սոկրատի՝ ազատ է նա ով կառավարում է կամ սանձում իր կրքերը:
3. Փիլիսոփայական տեսանկյունից մարդկային տեսությունը բաժանվում է 3 մասի՝ ոգի, հոգի եվ մարմին:
(1) Ոգին ոչ օգտապաշտական բնույթի արժեքների ոլորումներն են: Նաեվ մարդկային իտեալների եվ նպատակների ոլորտը : Մտովին մարդը վերանում է իր կենցաղային պահանջմունքներից եվ առօրյա կյանքի կրկնողություններից, եվ միայն այդ դեպքում հնարավոր է դառնում բարձրագույն արժեքների գիտակցումը: Նկատի պետք է ունենալ որ մարդը կարող է համակված լինել ինչպես բարության ոգով այնպես էլ չարության ոգով, սակայն երբեք եվ մյուս դեպքերում ոգին մնում է այն ինչը վեր է մարդուց եվ կառավարում է նրան, եթե մարդու հոգեվոր կյանքը բարենպաստ է ձեվավորում՝ մարդը ձգտում է կյանքի իմաստին եվ իր իտեալներին որոնք կարող են վեհացնել իրեն եվ իր կյանքը: Մարդկային ոգին կողմնորոշված է նրան որպեսզի բացահայտի իր կեցության կայուն հիմքերը:
(2) Հոգին ի տարբերություն ոգուն շատ ավելի հին ծագում ունի, հոգու հասկացությունը առկա է եղել թերեվս նախնադարյան մարդկանց մոտ երբ ամեն ինչ ձգտել են հոգեշնչավորել: Նախնադարյան մարդիկ հակված են եղել հոգեշնչավորելով ոչ միայն մարդկանց կամ կենդանիներին այլեվ ողջ բնությանը: Հոգին կարելի է համեմատել ոգու հետ, սակայն դրանք նույնական հասկացություններ չեն, մարդու ոգին վեր է խոյանում իրենից՝ իսկ հոգին անմիջականորեն տրված է, այսինքն անմիջական ապրումների, տպավորությունների եվ մտքերի ոլորտն է, որտեղ առկա են մտերմիկ անձնական տարրեր: Հոգին ենթակա է տեղատվությունների եվ մակընթացությունների, իսկ ոգին ձգտում է կայուն եվ անփոփոխ արժեքների:
(3) Մարմին հասկացությունը արտացոլում է մարդու նյութա-առարկայական կողմը, մարդկային էակի մարմնական դրսեվորումներով զբաղվում են բժշկությունը, կենսաբանությունը, ֆիզիոլոգիան եվ անատոմիան: Փիլիսոփայությունը հետաքրքրում է ոչ այնքան մարմինը որքան մարմնի հոգու եվ ոգու փոխազդեցությունը:
4. Ըստ հայտնի միստիկ Գուրջիեվի ամեն մարդ ունի էություն եվ անձնավորություն : Էությունը մարդու բնավորությունն է, ուրիշ մարդկանց նկատմամբ ամենապարզ հոգեբանական արձագանքների միագումարը, որը ձեվավորվում է մարդկության տարիներին եվ այնուհետեվ չի փոխվում:
Անձնավորությունը այն է ինչ մենք դրսից ենք ստանում՝ գիտելիքներ, հմտություններ, կյանքի կանոններ:
Մենք մեր եսի մասին նվազ պատկերացում ունենք, հաճախ մարդկանց թվում է թե իրենց եսը այն է թե ինչպես ներկայացնում է հասարակությունը, որ դա է իր մեջ հիմնականը: Լինում են դեպքեր երբ ամուսնանում են սակայն էությունները չեն համապատասխանում, իրենց ընտրությունը կատարում են ըստ իրենց անձնավորության, հաշվի չառնելով էությունը, ապրում են միասին սակայն ատում են իրար:
Սարսափելին այն է երբ մարդու էությունը մեռնում է՝որպես անձնավորություն ապրում է, սակայն էությունը վաղուց մեռած է, Գուրջիեվը գրում է: «Այդպիսի մարդիկ շատ են, եթե մարդը իմանար որքան շատ են նման մարդիկ կամ մեռածները որոնք կյանքը կառավարում են՝ կխելաքառվեր»:
5. Հետեվաբար երբ մարդուն բնութագրում ենք որպես բանական էակ հաճախ մոռանում ենք բացահայտել հակառակ կողմը, բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին որ մարդը խիստ անբանական էակ է, որ նրա մեջ առկա է թաքնված ակրեսիվություն, չվերծանված հակումներ եվ ազդակներ, որոնք ամենեվին էլ պատահական երեվույթներ չեն: Զ.Ֆրոյդը բացահայտել է անգիտակցականի դերը մեր կյանքում, նրա կարծիքով անգիտակցական մղումները եվ հակումները ընկած են մարդկային հոգու բոլոր դրսեվորումների հիմքում, այդ թվում ավելի վեհ դրսեվորումներով: Մարդու կյանքը ոչ այն ինչ է քան մշտական կոնֆլիկտ գիտակցության եվ անգիտակցության հակումների միջեվ:
6. Մարդու կյանքում առանձնահատուկ դերակատարություն ունեն սեռական հակումները որոնք Ֆրոյդը նշանակել է լիպիտո տերմինով: Ըստ Ֆրոյդի լիպիտոն է պայմանավորում մարդու ստեղծագործական ակտիվությունը կյանքի բոլոր ոլորտներում՝ լիպիտոն չի գիտակցվում անմիջականորեն, սակայն այն կարելի է հայտնաբերել երազների վերլուծության միջոցով:
7. Անգիտակցական հակումները որոնք մարդուն հաղորդում են հոգեկան էներգիայի մեծ լիցք գործառում են երկու եղանակով: Առաջինը, այդ հակումները կարող են սուբլիմացվել: Սուբլիմացիա տերմինը բառացիորեն նշանակում է վեհացում: Այլ խոսքով մարդը աղոտ զգում է ինչ որ հակումների ազդակներ, ինչը նրան մղում է ակտիվության, մշակույթի, սպորտի եվ այլ ոլորտներում, մարդը վեհացնում է իր հակումները: Սուբլիմացիան անգիտակցական հակումների գործառնության բնականոն գործընթաց է:
Մյուս եղանակը կոչվում է արտամղում, որն իր ուղղվածությամբ հակառակն է սուբլիմացիայի, մարդը անգիտակցաբար իր հակումները արտամղում է իր հոգեկանի ամենախորքերը դրանց վրա դնելով կոշտ արգելք, սակայն նրանք չեն անհետանում վերածվելով բացասական էներգիայի աղբյուր:

Փիլիսոփայություն 12–րդ դաս 4 Դեկտեմբեր 2009


Էքսիսթենցիալիզմի Փիլիսոփայություն
• Իմաստուններից մեկն ասել է: «Ծնվում ենք ակամա, ապրում զարմանքով, մեռնում կարոտով»:
• Մարդը պահանջ է զգում նայելու իր սեփական կեցության ներսը եվ պատասխաններ փնտռելու իր կյանքի իմաստի եվ ճակատագրի հարցերին: Այդ պահանջը մի առանձին սրությամբ իր արտահայտությունն է գտնում մարդու գոյությանը, սպառնացող իրավիճակներում երբ նրա ճակատագիրը վերացականությունից թանձրանում եվ վերածվում է լինել չլինելու խնդրին:
• Կան բաներ որոնք մարդու մեջ մարդուց վերեվ են, դրանք են սերը, խելքը, պատիվը եվ ազատությունը: Օրինակ՝ կիսով չափ խիղճ չկա, խիղճը անբաժանելի է՝ այն կամ կա կամ չկա: Չի կարելի խղճով լինել երեկ, վաղը, կարելի է միայն այստեղ եվ հիմա, հետեվաբար Պուլիակովի խոսքերով Օսետինան կամ թարմ է կամ նեխած, երկրորդ թարմության Օսետինա չկա:
• Խիղճը չունի իր պատճառը արտաքին հանգամանքների մեջ, (խղճով վարվեց որովհետեվ այլ կերպ չեր կարող), այստեղ արտաքին պատճառ չկա: Ընդ որում խղճի մասին միտքը ու խիղճը նույնն են, այսինքն խիղճը մեզ տրված է միայն մտքերում, ուրիշ ոչ մի տեղում, եվ միայն գտնվելով խղճի վիճակում մարդն ունակ է նրա մասին մտածել:
• Մարդկային կեցությունը մարդու առջեվ բացվում է եվ հայտնվում է հատուկ վիճակում, խղճի կամ սիրո վիճակում: Ուրեմն հնարավոր չե մեր մեջ ստիբողաբար արթնացնել սեր կամ խիղճ, մեր առջեվ դրանք կարող են բացվել եթե հաջողվի հայտնվել այդ վիճակում:

Thursday, December 10, 2009

Արխիվագիտություն 4-րդ եվ 5-րդ դասեր 7 եվ 8 Դեկտեմբեր 2009


Արխիվային Փաստաթղթերի Պահպանումը
• Արխիվապահաոցներում պարբերաբար կազմակերպվում են սանիտարական օրեր, որի ընթացքում հատուկ լուծույթներով դարակաշարները ենթարկվում են մշակման, այսինքն այդ լուծույթով մաքրվում են դարակաշարները, քանզի դրանք պարունակում են հակամիջատային եվ հակա-բակտերիական նյութեր որոնք անվտանգ են թղթի համար: Յուրաքանչյուր տիպի գրիչ, թուղթ, ժապավեն, ձայնագրություն, լուսանկար, ելեկտրոնային գրիչ ունեն իրենց պահպանման առանձնահատկությունները: Եթե թուղթը պահպանվում է (18-19) աստիճան ջերմության, ապա ժապավենները պահպանվում են 9 ջերմաստիճանով, խոնավությունն էլ (45-55)% : Ձայնագրությունները որպեսզի պահպանվեն երկար՝ դրանք պահպանվում են հատուկ կամերաներում, որտեղ րադիոալիքները չեն կարող թափանցել:

Արխիվային Փաստաթղթերի Օգտագործումը
• Արխիվային փաստաթղթերի պահպանումը ինքնանպատակ չէ, դրանք օգտագործվում են գիտական, քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական նպատակներով:
1. Գիտական: Այսօր նոր եվ նորագույն շրջանի պատմության ուսումնասիրումը առանձ արխիվային փաստաթղթերի օգտագործման դառնում է աննպատակահարմար: Եվրոպայում,օրինակ՝ Մալթայում պահպանվում են արխիվային փաստաթղթեր 12-րդ դարից:
Այսօր լինի դա մագիստրական թեզ, թեկնածուական-դոկտորական ատենախոսություն, մենագրություն, Հայ Ժողովրդի պատմության մասին, հոդված, նույնիսկ հուշագրողը իր հուշերը գրելու համար անդրադառնում է արխիվներին:
2. Քաղաքական: Այսօր օրինակ հայ-թուրքական հարաբերություններում տեղի է ունենում ակտիվ տեղաշարժեր, եվ մեր դիվանագետներին անհրաժեշտ է ուսումնասիրել 20-րդ դարասկզբի հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված փաստաթղթերը՝ (Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերը), եվ ահա արտաքին գործերի նախարարությունը դիմեց դրանք ստանալու համար, եվ պարզվեց որ մենք այդ պայմանագրերի բնագիրները չունենք:
3. Տնտեսական: Ցանկացած շինություն վերանորոգելու, կամուրջ, շենք,... արխիվից պահանջում են շենքերի, երկաթուղային գծերի նախագծերի փաստաթղթերը:
4. Մշակութային: Արխիվային փաստաթղթերը օգտագործվում են կինոնկարներ նկարահանելու, ցուցահանդեսներ կազմակերպելու, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ պատրաստելու, բեմադրություն կազմակերպելու: Օրինակ՝ Ուիլյամ Սարոյանի 100 ամյակը երբ նշվում էր Հայաստանում՝ կազմակերպվեց ցուցահանդես իր մասին իր փաստաթղթերով:
5. Սոցիալ-Իրավական: Աշխատանքային գրքույկը վերականգնելու, աշխատավարձի չափը ներկայացնելու, սեփականության մասին տեղեկություններ իմանալու համար:

• Հայաստանի կամ օտարերկրյա չափահաս քաղաքացի որը մեղսունակ չի, կարող է մի դիմում ներակայացնել Արխիվ, փաստաթղթեր ուսումնասիրելու համար: Փաստաթղթերը տրամադրվում են ուսումնասիրողին՝ եթե չեն պարունակում պետական ծառայողական գաղտնիք, չեն պարունակում մարդու անձնական եվ ընտանեկան գաղտնիք, եվ եթե փաստաթուղթը վատ վիճակում չե: Նույնպես թույլատրվում է երբ փաստաթուղթը գաղտնազերծվում է, կամ նրա տերը մահացել է եվ նրա ժառանգները համաձայն են, եվ կամ եթե փաստաթղթի վրա անցել է 100 տարի:
• Ուսումնասիրողը դիմում է արխիվի տնօրենին թույլատրություն ստանալու համար, որտեղ նշում է ուսումնասիրության թեման եվ նպատակը: Տնօրենի կողմից թույլատրություն ստանալուց հետո ընթերցասրահում ուսումնասիրողը ծանոթանում է ընթերցասրահում աշխատելու կանոններին (մտնել առանձ պայուսակի, վերարկույի, չի կարելի վնասել փաստաթուղթը,...), լրացնում է անկետա եվ դրանից հետո խորհրդակցելով արխիվի ընթերցասրահի աշխատակիցների հետ՝ ստանում է համապատասխան գիտատեղեկատու միջոցները (ցուցակներ, քարտարաններ, համակարգչային տվյալներ), որից հետո կատարում է իրեն անհրաժեշտ գործերի պատվիրում: Գործերը մատակարարվում են ուսումնասիրողին հաջորդ օրը՝ ամենաշատ 20 գործ մի օրում: Գործերը ուսումնասիրելու ժամանակ նա կարող է արտագրել մի տետրում, կամ կարող է պատվիրել նրանց պատճենները կատարելով վճառում: Ընթերցասրահը աշխատում է աշխատանքային օրեիրն ժամը 10:00-16:30:

Արխիվային Փաստաթղթերի Վերականգնումը
• Հաճախ փաստաթուղթերը մինչեվ պետական արխիվ հանձնելը լինում են վնասված ֆիզիկապես եվ կենսաբանորեն:Փաստաթղթերը ֆիզիկապես եվ կենսաբանորեն վնասվում են նաեվ արխիվում պահպանության եվ օգտագործման ընթացքում, այդ պատճառով փաստաթղթերի վնասվածքները հայտնաբերելու դեպքում դրանք ենթարկվում են վերականգման, եվ այդ նպատակով գործում են համապատասխան լաբորատորիաներ:
• Ֆիզիկական վնասվածքները վերացվում են թափանցիկ թղթերի միջոցով հատուկ պատրաստված Սոսինձի օգնությամբ: Այդ Սոսինձը չի վնասում թուղթը եվ նա պատրաստվում է արխիվում հատուկ բաղադրատոմսով:
• Կենսաբանական վնասվածքների համար կա հատուկ կամերա որին մեջ դրվում են այդ գործերը եվ բարձր ջերմաստիճանի (80-90) աստիճան պայմաններում այդ կամերայում լցվում է բարաֆին, եվ 80 աստիճանի պայմաններում բոլոր միգրոպները ոչնչանում են, պարաֆինը սկսում է գոլորշիանալ ջրի հետ եվ պատում է թուղթը հատուկ փարակ շերտով, որի շնորհիվ թուղթը հետագայում կենսաբանական վնասի չի ենթարկվում:
• Արխիվի ներսում որոշակի ժամանակաշրջանում 3 տարին մեկ անգամ կամ 5 տարին մեկ անգամ անցկացվում է փաստաթղթերի արկայություն, եվ վիճակի ստուգում: Արխիվի աշխատակիցը ստացած հանձնարարության համաձայն գործերը ստուգում է մեկ առ մեկ եվ եթե այդ գործին մեջ հայտնաբերվում է ֆիզիկական կամ կենսաբանակն վնասվածք, կամ տեսնում է խունացում, նա կազմում է համապատասխան ակտ որից հետո պատրաստված թերթիկների հիման վրա գործերը ուղարկվում են լաբորատորիա վերականգնվելու համար:
• Վնասված փաստաթուղթը հայտնվում է նաեվ գործերը ուսումնասիրված ժամանակ, այդ դեպքում ֆոնդապահը ստուգում է փաստաթուղթը:
• Փաստաթղթերի արկայության ստուգման ժամանակ հաճախ պատահում է որ գործը տեղում չի հայտնաբերվում, դրա համար կազմվում է համապատասխան ակտ եվ այդ գործը գտնելով մտցվում է իր համապատասխան գործերի ցուցակի մեջ:


Wednesday, December 9, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 8-րդ դաս 8 Դեկտեմբեր2009


Կամավորական ջոկատներից մինչեվ Ազատագրական Բանակի Ձեվավորումը:
• Արցախի ազգային ազատագրական պայքարը նորից կյանքի կոչեց հայդուկային (Ֆիդայական) պայքարի ձեվը: Ստեղծվեցին ինքնապաշտպանական եվ երկրապահ ջոկատներ: Այդ ջոկատները սկզբում հանդես էին գալիս տարերայնորեն, ինքնաբուխ, հայդուկի ֆանադիկ հավատով: Համանման ջոկատներ ստեղծվեցին Արցախում եվ Հայաստանում: Հայոց ազգային բանակի կոմիսար՝ Վ.Վարդանյանը պատմում է որ այն օրերին երբ Ազատության հրապարակում միտինգներ էին տեղի ունենում, այդ օրերին էլ սկսեցին կազմակերպել կամավորական ջոկատներ:
• Հայաստանում ձեվավորվեց (ՀԱԲ)-ը Հայոց Ազգային Բանակը, որոնց շարքերում հաշվվում էր այդ ժամանակ մինչեվ 70 հազար մարդ, սակայն առաջին օրերին ՀԱԲ-ին զինվորագրվեցին 3000 տղամարդ եվ կին: Արդեն 1990 թ.-ին ՀԱԲ-ը զորամասեր ուներ Հայաստանի սահմանամերձ բոլոր տարածքներում: Այն լուծարվել է 1990 թ.-ի Օգոստոսի վերջին, որը եվ կոպիտ սխալ էր:
• Կամավորական ջոկատներ ստեղծվեցին Արցախի գրեթե բոլոր հայկական բնակավայրերում, միայն Ստեփանակերտում կազմավորվեց մինչեվ 10 կամավորական ջոկատ, եվ Լեժնային Ղարաբաղում կազմավորվել էր մոտ 160 կամավորական ջոկատ, ամեն մի բնակավայր ստեղծել էր իր կամավորական ջոկատը, որոնք սկզբում հսկում էին կոլտնտեսությունների սեփականությունը եվ սահմանամերձ տարածքները:
• Մասսայական կերպով կամավորական ջոկատներ է ստեղծվել նաեվ Հայաստանում, ինչպես քաղաքներում այնպես էլ գյուղական վայրերում, միայն Երեվանում կազմավորվել է մոտ 50 կամավորական ջոկատ: Կամավորական ջոկատները մեծ դեր են խաղացել Հայաստանի սահմանները պաշտպանելու, Գետաշենի ենթաշրջանը, Շահումյանի շրջանը ինչպես եվ ամբողջ Արցախը պաշտպանելու գործում: Կամավորական ջոկատներին օգնում էին տեղի բնակիչները ինչով որ հնարավոր էր, սննդամթերք, հագուստ, քնելու տեղ: Կամավորական ջոկատներում գտնվող մարդիկ աշխատավարձ էին ստանում իրենց աշխատատեղերից:
• Առաջին կարեվոր մարտերը տեղի են ունեցել Արարատի շրջանում: Այդ կամավորական ջոկատների հիմքի վրա 1990 թ.-ի Սեպտեմբերի 20-ին հիմնադրվեց Երեվանի Հատուկ Գունդը, որի կազմում ծառայելու համար դիմել էին ավելի քան 5000 երիտասարդներ: Նույն թվականի Դեկտեմբերի 4-ին Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց «Պաշտպանության Նախարարություն»՝ որի նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Հետագայում 1992 թ. Հունվարի 8-ին Հայաստանի կառավարությունը ընդունեց «Պաշտպանության Նախարարության Մասին» որոշում, որտեղ հիմնավորվեց ազգային բանակի ստեղծման անհրաժեշտությունը: Այսպիսով 1992 թ.-ի Հունվարի 28,ին ձեվավորվեց Ազգային Բանակը Հայաստանում,այն Լեռնային Ղարաբաղում ավելի ուշ ձեվավորվեց:
• 1991 թ.-ի Նոյեմբերին Ստեփանակերտում հրավիրվեց բոլոր կամավորական ջոկատների հրամանատարների խորհրդակցություն, որին մասնակցում էր Հայաստանից Վազգեն Սարգսյանըեվ գեն. Գւրգեն Դալիբաթյանը: Այդ խորհրդակցության ժամանակ քննարկվեց կանոնավոր բանակ ստեղծելու հարցը եվ նպատակահարմար գտավ ստեղծել Արցախի Պաշտպանական Բանակ եվ Պաշտպանության Պետական Կոմիտե: Կոմիտեի նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը, իսկ շտապի պետ Արկադի Տեր-Թադեվոսյանը, որը Հայաստանից Արցախ էր ուղարկվել 1991 թ. Օգոստոսին: Այդ որոշումից հետո Լեռնային Ղարաբաղում արագորեն ձեվավորվում էին ռազմական դասակնեէ եվ վաշտեր, որոնցում ընդգրկվում էին մոտ 1000 հոգի:
• 1992 թ.-ի Փետրվարի 24 –ին Լեռնային ՂԱրաբաղի Ինքնապաշտպանական Ուժերի հրամանատար նշանակվեց՝ Արկադի Տեր-Թադեվոսյանը, այդ ժամանակ ամենա-առաջնահերթ խնդիրը Շուշիի ազատագրումն էր որը իրագրոծվեց 1992 թ. Մայիսի 8-9: Հենց այդ օրն էլ համարվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնապաշտպանական Ուժերի օր, չնայած այն լիովին ձեվավորվեց նույն թվականի Սեպտեմբերին:
Հայ Կինը Արցախյան Ազատամարտում:
• Հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ հատկապես օտար երկրյա նվաճողների դեմ մղված պայքարում, փառավոր էջեր են գրել հայ կանայք: Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին միայն Արցխից ռազմաճակատ են մեկնել 1850 կանայք:
• Հայ կանանց մասնակցությունը չափազանց ակտիվ է եղել Արցախյան պայքարում, սկսած՝ պարոնուհի Կոկսից մինչեվ Սիլվա Կապուտիկյանը, մինչեվ Արցախի կանայք (Ժաննա Գալստյան, դերասանուհի եվ նախագահի խորհրդատուհի):

Friday, November 27, 2009

Փիլիսոփայություն 11–րդ դաս 27 Նոյեմբեր 2009


Պրագմատիզմի Փիլիսոփայություն
• Պրագմատիզմի փիլիսոփայությունը իր նախնական ձեվակերպումը ստացել է Չարլզ Պիրսի (1839-1914) հայացքներում:
1. Այն ինչ ավանդական փիլիսոփայության մեջ մենք անվանում ենք իմացություն, Պիրսի տեսակետից ոչինչ այլ բան չե եթե ոչ գործունեության սուբյեկտիվ ֆունկցիոնալ արձագանքը՝ շրջապատող երեվույթների նկատմամբ: Դա ավելի շուտ կենսաբանական քան իմացական գործառույթ է: Գործ ունենալով շրջապատող իրականության, իրադարձությունների հոսքի մեջ մարդը մշտապես փնտռում է նրանցում կողմնորոշվող այնպիսի եղանակներ որոնց գործողությունները վստահելի են դարձնում:
Ելնելով դրանից՝ ճշմարտությունը ոչ այն ինչ է եթե ոչ այնպիսի իրավիճակ երբ մարդը իրադարձությունների հոսքի մեջ կարողանում է դրանց արձագանքել իր համար նպաստավոր եղանակով:
2. Պիրսի տեսակետից արտաքին աշխարհը իռացիոնալ է մեզ համար, ուստի այնտեղ օրինաչափություններ գտնելու փորձերը անիմաստ է: Իմաստ ունեն այն արձագանքները որ իրականության առարկաներն ու իրադարձությունները առաջացնում են մեր մեջ իրենց նկատմամբ: Զուտ է նաեվ մեր մտածողությանը իրականության մեջ համապատասխան բովանդակություն գտնելու ջանքերը, բովանդակություն որը ավանդական փիլիսոփայության մեջ ճշմարտություն են անվանում: Իրականում այդ այսպես կոչված ճշմարտությունը արտաքին աշխարհի առարկաների եվ իրադարձությունների հանդեպ մեր այն արձագանքներն են որոնք մեզանում վստահություն են ներշնչում մեր նկատմամբ՝ դրանց նպաստավոր հետեվանքների մեջ:
3. Պիրսը ձեվակերպել է Պրագմատիզմի սկզբունքը, որը ասում է՝ «Դիտարկեք թե հետեվանքները որորնք կարող են պրագտիկ նշանակություն ունենալ ինչպես են վերածվում հասարակության առարկայի, այդ դեպքում հետեվանքների մասին հասկացությունը հենց առարկայի մասին լիարժեք հասկացություն է»:

• Պրագմատիզմի հաջորդ ներկայացուցիչն է՝ Ջեմսը (1842-1910): Հիմնվելով վերոհիշյալ կողմնորոշման վրա՝ ընդգծում է մարդկային իմացության մեջ մի այնպիսի կարեվոր պահ ինչպիսին է հավատը: Այն ինչ ավանդական փիլիսոփայության մեջ անվանում են ճշմարտություն կամ իրականության հետ մեր գիտելիքների համընկնում՝ ոչինչ այլ բան չե եթե ոչ դրանց գոյությանը հավատալու մեր կողմնորոշվածությունը կամ տրամադրվածությունը:
• Եթե Պերկլիի համար գոյություն ունենալ նշանակում է ընկալվել, ապա ըստ Ջեմսի գոյություն ունենալ նշանակում է լինել հավատի առարկա: Իրերը գոյություն ունեն այնքանով որքանով մենք դրանով հավատացված ենք:

Tuesday, November 24, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 7-րդ դաս 24 Նոյեմբեր 2009


• 1991 թ.-ի Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդի եվ ՇԱհումյանի շրջանի շրջանային խորհուրդի պատգամավորների արտակարգ նստաշրջան, որտեղ քննարկված հարցերից ամենահիմնականը հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման հարցը: Դեռեվս 2 օր առաջ Ադրբեջանում տեղի էր ունեցել հանրապետության խորհուրդների արտահերթ նստաշրջան, որտեղ հակասելով նույն թվականի Մարտի 17-ին հանրապետությունում անցկացված հանրաքվեին, որոշվում է վերականգնըլ Ադրբեջանի առաջին հանրապետությունը (1918-1920) թթ. սահմաններում: Նիստին ներկա էին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 103 պատգամավոր, եվ Շահումյանի շրջանի շրջանային խորհրդից էլ 30 պատգամավոր: Այդ նստաշրջաին մասնակցում էին մոտ 190 հոգի, այսինքն մնացածը հրավիրված պաշտոնյաներ էին Լեռնային Ղարաբաղի շրջաններից եվ Ստեփանակերտից:
• Ահա այդ նստաշրջանում էլ որոշում է ընդունվում ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր տարածքի վրա: Միեվնույն ժամանակ որոշում են անցկացնել հանրաքվե՝ «այո» կամ «ոչ» պատասխաններով, այսինքն համաձայն եք մնալ ԽՍՀՄ-ի տարածքում կամ ոչ: Այդ հանրաքվեն անցկացվում է 1991 թ. Դեկտեմբերի 10-ին՝ (Համաշխարհային մարդու իրավունքների օրը), որին ներկա էին տասնյակ միջազգային դիտորդներ, որոնք միանգամայն բարձր են գնահատել Ղարաբաղում անցկացված հանրաքվեն:
• Քանի որ ստեղծվել էր հանրապետություն, նշանակություն ուներ հանրապետության բարձրագույն մարմնի՝ Գերագույն Խորհրդի ընտրությունները: Այդ ընտրությունները տեղի ունեցան 1991 թ. Դեկտեմբերի 28-ին: Այդ օրերին որպեսզի քվեարկությունը տապալվի Ադրբեջանը փաստորեն պատերազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ: Ընտրության օրը նախատեսված 81 տեղի համար ընտրվել էին 52 պատգամավոր, այսինքն՝ ընտրվածները ապահովում էին 66% եվ առաջին Գերագույն Խորհուրդը ընտրվել էր:
• Եվ այսպես 1992 թ. Հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղում սկսվում է Գերագույն Խորհուրդի առաջին նստաշրջանը, նախագահ է ընտրվում 33 ամյա պատմաբան՝ Արթուր Մկրտչյանը, հետո քարտուղար է ընտրվում՝ Վլադիկ Հակոբյանը: Ընդունվում է հռչակագիր՝ կոչեր ուղղել ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին: Ողջունվում են ղեկավար մարմինների ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի այդ ընտրությունները չի շնորհավորում Լեվոն Տեր-Պետրոսյանը եվ (ՀՀՇ)-ականները:
• 1992 թ.-ին Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսելով ռազմական գործողությունները կարողանում են ոչնչացնել Շուշիի կրակահետերը, ազատագրել Շուշին, մինչեվ Մայիսի 18-ը ճանապարհ բացել (Շուշի-Գորիս), եվ ազատագրել Բերձորը (Լաչին): Մինչեվ 1994 թ. Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական ուժերին հաջողվում է ազատագրել եվ ետ խլել ոչ միայն գրավված Մարտակերտի շրջանի մեծ մասը՝ այլեվ Հադրութի (Դիզակի) շրջանի մի շարք տարածքներ: Ազատագրական ուժերին հաջողվում է ազատագրել ամբողջ Քարվաճառը (Քյալբաջար), Աղդամի շրջանի մեծ մասը, Ֆիզուլիի շրջանի մեծ մասը, Լաչինի շրջանը, Զանգելանը, Ղուբաթլուն, Ջիբրայիլի շրջանը:
• Այսօրվա դրությամբ աղմուկ-աղաղակ է բարձարցել այս տարածքները ետ վերադարձնելու վերաբերյալ: Ադրբեջանը աղաղակում է թե իր տարածքի 20% եվ մոտ (1) միլիոն բնակիչ զրկվել են իրենց իբրեվ՝ (պատմական) տարածքներից, սակայն դա այդպես չէ: Ըստ տվյալների՝ Արցախի զինված ուժերի հսկողության տակ են գտնվում 7059 քառ. կմ, որը կազմում է Ադրբեջանի տարածքի միայն 8%-ը եվ ոչ 20%-ը: Այս տարածքի 7 շրջաններից հեռացել են մոտավորապես 383 հազար մարդ: Եթե մենք ստուգում ենք ապա պարզվում է որ ոչ թե 1 միլիոն մարդ է հեռացել, այլ այդ թվի (2,5) անգամը պակաս:

Հայոց Պատմության հիմնահարցեր 11–րդ դաս 24 Նոյեմբեր 2009



Արեվելյան Հայաստանը Ռուսաստանի Կազմում 1830-1860-ական թվականներին
• Արեվելյան Հայաստանը Ռուսաստանի միացնելուց հետո հայերը հուսախափ եղան, որովհետեվ ցարիզմը չեր մտածում հայերին անկախություն տալու մասին, բայց հայերի մատուցած մեծ ծառայութունները հաշվի առնելով՝ Արեվելյան Հայաստանը ազատրվելուց հետո ստեղծվեց հայկական կիսանկախ պետական միավոր՝ Հայկական Մարզը, որը որոշ ներքին հարցերով 1830-ականների սկզբին ինքնուրույնություն ստացավ, սակայն ցարիզմի գաղութային քաղաքականությունը իր պահանջները ներկայացրեց նաեվ Հայկական Մարզին: Սահմնափակվեցին եկեղեցու, պետական մարմինների իրավունքները, եվ երբ հայերը փոքր ընդդիմացան 1840-ական թվականներին՝ Հայկական Մարզը վերացվեց: Որոշ ժամանակ անց 1844 թ. Ռուսաստանը մտցրեց փոխարքայության ինստիտուտը: Կովկասի փոխարքա նշանակվեց Վորոնցովը, որը հետագայում պարզվեց որ բավականին հակա-հայկական գործեր է ձեռնարկել:
• 1849 թ. փոխարքայությունները վերացվեցին եվ ստեղծվեց մարզային նոր ինստիտուտ: Նրանցից մեկը Երեվանի մարզն էր որի մեջ մտնում էր Երեվանը, Ալեքսանդրապոլը, Նախիջեվանը, Օրդուբադն ու Բայազեդը: Ստեղծվեց Թիֆլիսի մարզը որի մեջ մտավ Լոռին ու Կիրովականը, իսկ Գյանջայի մարզի մեջ մտցվեց Զանգեզուրն ու Արցախը:
• Ցարիզմը նվաճած տարածություններում 1840-ականներից սկսած ուժեղացրեց գաղութային քաղաքականությունը, այն աստիճանին դա հակահայկական էր որ Թուրքմենչայի պայմանագրով Արեվմտյան Հայաստան եկած հայերի մի զգալի մասը նորից վերադարձավ իր հին բնակավայրերը:
• Գաղութային քաղաքականությունը արտահայտվեց 4 հիմնական գործողություններով:
1. Ռուսները Արեվելյան Հայաստան բնակեցրին ռուս աղանդավորներին, որոնց հատկացրին լավագույն հողամասերը:
2. 1836 թ.-ին ընդունեցին օրենք եկեղեցու մասին որով սահմանափակվում էին եկեղեցական իրավունքները, եվ կաթողիկոսի ընտրությունը կայանում էր Սինոտի միջոցով:
3. Հրովարտակներ հրատարակվեցին նախկին խաների, բեկերի, աղալարների կալվածքների վերականգնման մասին:
4. Եվ նրանց իրավունքները ավելի բարձր դասվեցին քան հայերի իրավունքները:



Արեվմտյան Հայաստանը 1830-1860-ական թվականներին
• Թուրքիան զավթելով Հայաստանի մեծ մասը արդեն 19-րդ դարի կեսերից նպակադրվում էր դատարկել այդ վայրերը հայերից, որի համար մի կողմից ծանր հարկերով ստիպում էր որ հեռանան, մյուս կողմից փորձում էր գաղտնի միջոցառումնեէ ձեռնարկել նրանց նկատմամբ: Թուրքիան հայերին հանդուրժում էր այնքանով որքանով նրանք գանձարանին մեծ քանակությամբ հարկեր էին մուծում: Ամենածանր հարկերը գլխահարկն էր ու աշարը (որը կազմում էր բերքի 1/10): Հարկային այդ ճնշումների տակ հայերը հաճախ ըմբոստանում էին, սակայն ոչինչ չեին կարողանում անել: Հայերը իրավունք չունեին դատարաններում վկա լինել, թուրքերի դեմ հակադրվել: Մի քիչ տարբերվում էր Կ.Պոլսո գաղութը որտեղ զգալի քանակությամբ հայ մտավորականներ կային, եվ եվրոպական դեսպանների առջեվ չխայտարակվելու համար զիջում էին հայերի նկատմամբ:
• Թեռեվս 1840-1850-ական թվականներին թուրքերը մշակել են Եվրոպականացման ծրագիր, եվ այդ ծրագիրը կենսագործելու համար որոշ բարեփոխումներ կատարեցին, որը անձի, գույքի ազատություն էր խոստանում, լույս էին տեսնում թերթեր եվ հայ օճախը հիմնականում պահպանում էր հայկական ապրելակերպը:
• Թուրքերը հայերին էին դիմում այն ժամանակ երբ պատերազմի մեջ էին կամ հարձախկումների էին նախապատրաստվում: Չնայած հայերը այն ժամանակ որպես (կեավուրներ) բոլոր միջոցներով հալածվում էին:
• Ղրիմի Պատերազմը: Անգլիան ու Ֆրանսիան Թուրքիային հրահրեցին որ նա պատերազմի մեջ մտնե Ռուսաստանի դեմ: 1853 թ.-ին սկսվեց (ռուս-թուրքական) Ղրիմի անվամբ ճանաչված պատերազմը: Այն ունեցավ 2 փուլեր: 1853-1854 թթ. ռուսական բանակը ջախջախեց թուրքական նավատորմը եվ 1854 թ. դուրս եկավ Սեվ ծով, Սինոպ: Սակայն պատերազմին ուշադիր հետեվող Անգլիան ու Ֆրանսիան վերջնագիր ներկայացրին ռուսներին որպեսզի դադրեցնեն պատերազմը: Ավելին՝ նրանց նավատորմները մտան Սեվ ծով եվ սկսեցին ռմբակոծել Սեվաստապոիլ քաղաքը: Ռուսաստանը ստիպված Փարիզյան հաշտությունը կնքեց, որով զրկվեց բազում արտոնություններից, նա Սեվ ծով չեր կարող նավատորմ պահել, ու Թուրքիային մեծ դրամական վճառում կատարեց:
Այստեղ եվս ակտիվ մասնակցություն ունեցան հայերը, հատկապես հայ կամավորական ջոկատները Անդրկովկասում զգալի նվաճումների հասան: Գեներալ Բեհբութովի գլխավորությամբ նրանք նվաճեցին Կարսը, Արտահանը, նույնիսկ Էրզրումը: Սակայն Թուրքիայի եաշնակիցների պահանջով հրաժարվեցին բոլոր նվաճումներից եվ տարածքները վերադարձրին Թուրքիային:
Այդ նույն ժամանակ, 1860-ականներին, թուրքերի մի քանի ձեվական բարեփոխումները օգտագործելով՝ հայազգի նշանավոր գործիչներ՝ Գրիգոր Օտյանի գլխավորությամբ մշակեցին Հայկական Սահմանադրությունը: Դա մի ընդարձակ աշխատություն էր որտեղ հիմնականում խոսվում էր կուլտուրական-ազգային, հոգեվորականության, մշակութային հարցերի մասին, պետական-քաղաքական հարցեր չեին քննարկվում: Համահայկական Ազգային Ժողովը 1860-ին հաստատեց այդ սահմանադրությունը, սակայն դա օրենքով պետք է հաստատվեր թուրքական իշխանության կողմից, եվ 3 տարիներ ձգձգվելուց հետո երբ թուրքերը այնտեղից հանեցին անկախության եվ ազգային հարցերի մասին բոլոր ակնարկները, 1863 թ.-ին Բարձր Դուռը սահմանեց այդ սահմանադրությունը: Դա բավականին դեմոկրատական փաստաթուղթ էր որը երկրի ղեկավարությունը հանձնում էր հայկական Ազգային Ժողովին, որը ուներ 140 երեսփոխան: Սակայն հայկական սահմանադրությունը փաստորեն չգործեց որովհետեվ թուրքական իշխանությունները բազում օրենքներ ընդունեցին նրան դեմ, այդուհանդերձ ազգային սահմանադրությունը ազգային զարթոնք առաջացրեց, եվ այդ պայմաններում երբ Թուրքիան ամեն ինչ անում էր եվրոպական երեվելու համար, Արեվմտյան Հայաստանում բռնկվեցին մի քանի ապստամբություններ, որոնցից ամենախոշորը 1862 թ.-ի Զեյթունի ապստամբությունն էր:

• Զեյթունը կիսանկախ վիճակում էր, այն բաժանված էր 4 թաղամասերի, որի ղեկավարները իրենք էին հարկահավաքում եվ մուծում թուրքերին: Սակայն թուրքական իշխանությունները հենց որ կարիքը զգում էին հայկական գաղութներից սկսում էին նորանոր հարկեր հավաքել: Այդպես եղավ 1862 թ.-ին երբ Մարաշի Ազիզ փաշան 10 հազարանոց զորքով հարձակվեց Զեյթունի վրա պահանջելով հարկերը: Զեյթունցիները հրաժարվում են եվ 7000 զինվորներով կամակերպում ամուր պաշտպանություն: Բոլոր Զեյթունցիները դառնում են զինվորականներ, կռվող զորքին զենք մատակարարելու համար բացում են զորանոցներ ու սկսում են զենքեր արտադրել: Նրանք նույնիսկ ծուղակներ պատրաստեցին Ազիզ փաշայի զինվորներին: Ազիզ փաշայի ձախողություններից հետո նրան փոխարինեց արյունարբու Աշիր փաշան: Սակայն Զեյթունցիները ամրոցներ կառուցելով պաշտպանվեցին ու նրան էլ թույլ չտվեցին որ Զեյթուն մտնի:
• Զեյթունի ապստամբությունը մեծ աղմուկ առաջացրեց, դրա համար էլ Եվրոպան՝ հատկապես Ֆրանսիան ստանձնեց միջնորդի դերը, եվ Կ.Պոլսի հայոց պատրիարքի միջնորդությամբ բանակցություններ վարեց թուրքերի հետ, որպեսզի դադարեցնեն ռազմական արշավանքները Զեյթունի դեմ, իսկ Զեյթունցիները պարտավորվում էին ընդունել կաթոլիկությունը եվ վճառել հարկերի մի մասը:
• Զեյթունցիների ապստամբության նշանակությունը շատ մեծ էր, նա տեղի ունեցավ այն ժամանակ երբ թուրքերը ձեվական դեմոկրատական բարեփոխումներ էին կատարում Եվրոպայի հետ մերձենալու համար: Ապստամբությունը ցույց տվեց որ թուրքերը ոչ մի բարեփոխում չեին կատարում: Ավելին՝ Զեյթունի ապստամբությունը լայն արձագանք թողեց ամբողջ Արեվմտյան Հայաստանում, եվ տարբեր վայրերում թուրքերի դեմ ապստամբական շարժումներ սկսեցին: Իսկ Թուրքիան հատուկ զորամասեր էր պահում հայկական ապստամբությունները ճնշելու համար, որպեսզի Եվրոպան տեղյակ չլինի:

Monday, November 23, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 9–րդ դաս 23 Նոյեմբեր 2009


Շարունակություն Ասողիկի
• Սկսած 929 թ.-ից, այսինքն Աբաս Բագրատունու գահակալումից, մինչեվ 1004 թ. այսինքն Ասողիկի մահը, մոտ 80 տարվա այդ պատմությունը նա շարադրում է իբրեվ ժամանակակից: Ի հարկե նա գրում է առանձ ներքին կապակցության, հույսվածության: Նույն գլխում հաճախ իրար ետեվից տարիները նշելով հիշատակում է տարբեր դեպքեր հայոց թագավորների, կաթողիկոների, արաբական, բյուզանդական տիրակալների մասին: Այս մասում Ասողիկը հանգամանորեն անդրադառնում է վանքերի, եկեղեցիների, քաղաքացիական շենքերի կառուցմանր, հուշագրավ տեղեկություններ է հաղորդում վանքերի, նրանց վանահայրերի ու վարդապետների մասին, նաեվ վանական կարգ ու կանոնի մասին, նշում է թե ինչ վանքեր են հիմնվել, եվ դրանցից որոնք են եղել կրթական կենտրոն: Նա լավ ծանոչ է վանքերին, զրուցել է վանականների հետ:
• Ասողիկի տեղեկությունների շնորհիվ ծանոթանում ենք այն ունայնաշունչ ժամանակի աշխարհամերժ ոգու մասին, երբ մարդ որքան շատ ապաշխարեր, քաղցած ու ծարավ մնար, տանխեր իրեն՝ այնքան կնպաստեր հոգու փրկությանը: Մարդիկ միայն մի հոգս ունեին, որքան կարելի է շատ տանջել իրենց, միայն տոներին էին զվարճանում:
• Ասողիկը վեր է հանել նաեվ երկրի մշակութային կյանքը, կարեվոր տվյալներ մատուցելով Հոռոմոսի, Նարեկա, Հաղբատի, Սանահնի, Կամրջաձորի եվ այլ վանքերի մասին: Նշում է այդ վանքերը որպես գրչության կենտրոններ, տալիս է գիտնականների, վանահայրերի մասինկցկտուր տվյալներ: Լավ է տալիս Անի քաղաքի պարիսպների կառուցումը, Տրդատ ճարտարապետի խաղացած դերը Անիում, նաեվ Կ.Պոլսում երկրաշարժից՝ վերից վար ճեղքված Ս.Սոֆիայի տաճառի վերակառուցման ժամանակ:
• Պատմագիրը անդրադառձել է նաեվ Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունյաց թագավորությունների եվ Տայքի կյուրապաղատության մեջ ծավալված դեպքերին, ինչպես եվ Բյուզանդիայի եվ Բուլղարիայի հայկական գաղթավայրերի մասին:
• Ասողիկի երկը առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1859 Փարիզում, լավագույն հրատարակությունը Պետերբուրգում 1885 թ.: Նրա երկը լույս է տեսել նաեվ ռուսերեն, ֆրանսերեն եվ գերմաներեն:



Արիստակես Լաստիվերցի
• Կենսագրական տեղեկություններ չկան, միայն գիտենք որ նա ծնվել է Կարին գավառի Արծն քաղաքի մոտակայքի Լաստիվերտ ավանում: Վերջին փաստը նրա պատմության մեջ 1072 թվականն է, սկսած 1001 թվականից: Մանրամասն պատմում է սելջուկ-թուրքերի արշավանքների, կոտորածների, ավերածությունների մասին: Առաջին հայ պատմիչն է որը նկարագրում է թե ինչպես էր կոտորվում հայ ժողովուրդը սելջուկ-թուրքերի ձեռքով: Երկիրը, գրում է նա, ավերակ է, թափուր է մնացել բնակիչներից, քաղաքները ամբողջ ավեր ու կործան, անդաստանները խոպանաց, շեները դարձել են ավերակնր, ամայի եվ անմարդ: Սելջուկ-թուրքերը, գրում է նա, մեր բնաջնջման անհակուրդ քաղցն ունեին, ում որ տեսնեին ոչնչացնոգմ էին, ողբում է նա խորունկ վշտով:
• Սելջուկներին հակահարված է տալիս Սասունի իշխան՝ Թոռնիկ Մամիկոնյանը, որը կոտորում է բոլոր սելջուկներին, ազատում գերիներին եվ ավարը, սառսրազդեցիկ ձեվով նկարագրում է Սելջուկների կողմից 1064 թ.-ի Անիի գրավումը, մանուկներին մայրերի գրկից խլելով խփում էին քարերին, հորն ու որդուն սպաննում սրով, ամբողջ Անին դիակների կույտ էր ներկայացնում, Ախուրյանը ներկվեց արյամբ:
• Լատիվերցին պատկերում է նաեվ Բյուզանդիայի նենգ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, գովերգում է հայրենիքին, հխյ եկեղեցուն նվիրված Գագիկ Ա.-ին, նրա որդու՝ Աշոտ Դ.-ին, Վահրամ Պահլավունու զորավարին, Գագիկ Բ.-ին եվ ուրիշներին: Գրում է որ 1021 թ.-ին Վասիլ Բ. կայսրը կոտորում է Աբխազիայի բնկաիչներին եվ սպաննվածների բազմահազար գլուխները կույտ-կույտ դասավորում է ճանապարհներին ի սարսափ տեսնողներին: Նույն թվականին կայսրը տիրանում է Վասպուրականի թագավորությանը, իսկ 1045 թ.-ին Բյուզանդական զորքը 4 անգամ գրոհում է Անիի վրա:
• Արժեքավոր են Լաստիվերցու տվյալները Թոնդրակեցիների մասին: Նա բոլոր դժբախտությունների պատճառ է համարում մարդկանց գործած մեղքերը: Լաստիվերցին իրատես է, նրա մոտ ապաշխարությունը ոչ թե պետք է լինի հոգու փրկության համար՝ այլ ազգի փրկության համար, որը պետք է լինի հենց այս աշխարհում, վարքերը մաքրելով, կյանքը բարոյականացնելով, հոգիները ախտահանելով: Նա չի մերժում այս աշխարհը, նույնիսկ անհրաժեշտ է համարում հարստությունը՝ որը սակայն պետք է ձեռք բերել արդար ճանապարհով: Ժողովրդի ուժն ու կորությունը նա տեսնում է նրա ներքին բարոյականության մեջ:
• Նա խորին սիրով է սիրում հայրենի աշխարհը, ուրախ աշխատանքը, երգերն ու պարերը, հայոց զորքն ու նրա մղած կռիվները, որոնք ցավոք վերջացան սելջուկների պատճառով: Նա ողբւոմ է մեր կորցրած աշխարհիկ կյանքի համար, նրա երկը հայրենասիրական ողբ է, նա ականատես է եղել նրանց, ուստի պատմագիտական առատ տեղեկություններ է դնում:
• Նրա երկը առաջին անգամ հայերեն հրատարակվեց 1844 թ. Վենետիկում, իսկ 1864 թ. ֆրանսերեն Փարիզում, 1968թ. ռւսերեն Մոսկվայում, 1963 թ. Երեվանում հրատարկվել է քննական բնագիրը, 1898-ին անգլերենի թարգմանվել է երկու գլուխ` (13 եվ 23 ) գլուխները:

Մատթեոս Ուռհայեցի
• 12-րդ դարը հայ գրականության Արծաթե դար է համարվել, համեմատելով Ոսկեդարին: Եթե մենք գնացել ենք Ոսկեդարից Արծաթե դար, ուրեմն մեր պատմագրությունը առաջընթաց քայլ չի ունեցել: Հետզհետե առաջ է եկել ժամանակագրությունը կամ տարեգրությունը՝ որտեղ չկա արվեստ, իսկ 5-րդ դարի հեղինակների մոտ այդ արվեստը ցայտուն էր: Տարեգրությունը թե մեզ մոտ եվ թե այլուր համեմատաբար հեշտ կատարելի գործ էր, երբ գրում էին պատմություն առանձ որեվե հետազոտման ու ներքին կապի, չեին հավակնում գեղեցիկ հորինվածքի եվ ղեկավար գաղափարի՝ որի շուրջը կարող էր ամբողջ գործը ներհյուսվել: Այդպիսի պարզ ու հասարակ տեսակի ականավոր դեմքն է Մատթեոս Ուռհայեցին:, որը հեղինակել է իր (Ժամանակագրություն) երկը:
• Կենսագրությունը հայտնի չե, ինքլը ինքզինք անվանում է Ուռհայեցի եվ «Վանաց երեց», երեվի նա քահանա է եղել Ուռհայի մի վանքում, եվ այդտեղ էլ գրել է իր երկը: Նա չի սովորել ճարտասանություն կամ քերականություն, հմուտ չէ նաեվ աստվածաբանության մեջ: Նրա երկը սկսվում է 952 թ.-ից եվ ավարտվում՝ 1137 թ.:
• Շատ համեստ կարծիք ունի իր մասին, բայց սիրել է իր երկը եվ բազմազան աղբյուրներից նյութեր է հավաքել, ճշգրտել է տարիները կարգով դնելով դրանք: Թեեվ նրա երկում չկա որեվե ներքին կապակցություն եվ հյուսվածք, բայց նրա գրածը հարուստ է, շարադարվել է հոգով ու զգացմունքով: Նա իրեն նմանեցնոմ է մեղվին կամ շերամին, որոնք հակառակ իրենց փոքրության մեծ աշխատանք են կատարում:
• Երկը սկսում է Ուրռհայում մոլեգնող սովի նկարագրությամբ որը տեվում է 7 տարի: Երկի առաջին մասում շարադրւմ է 100 տարվա պատմություն, օգտվելով նախորդ պատմիչներից, որոնցից ոչ մեկի անունը չի տալիս: Ծանոթ է նաեվ կաթողիկոսական եվ թագավորական դիվանի նյութերին: Նա ականատես եղավ թուրք-սելջուկների գործած ավերներին՝ երկի 2-րդ եվ 3-րդ մասերը ժամանակակցի ստույգ եվ տեղորոշվող նկարագրություններ են: Սելջուկ-թուրքերին համարում է արյունարբու գազաններ, որոնց հայերը մինչեվ այդ չեին տեսել: Նրանց արշավանքի հետեվանքով քրիստոնյա բոլոր երկիրները մատնվեցին սրի ու գերության, քանդվեց ամբողջ աշխարհը, ազնվական տղամարդիկ՝ կանայք դարձան մուրացկաններ, (Մենք այդ ամենին ականատես եղանք):
• Ուռհայեցին մեծ հայրենասեր էր, ատում էր հույներին այն պատճառով որ նրանք վերացրին հայոց թագավորությունը: Ուռհայեցին երբեք չի եղել Հայաստանում, բայց հոգու ողբով է պատմում նրա պատուհասված դժբախտությունների մասին՝ «Կարծեցյալ պահապանների հունաց թուլամորդ եվ վատաբարո ազգի մեղքով, հայերը տառապեցին անհավատ եվ արյունարբու թուրքերի գազանաբարո զորքերից»:
• Հայոց միասնական թագավորության վերացման ժամանակ Ուռհայեցին մեծ հույսեր էր կապում հայկական առանձին իշխանությունների հետ, օրինակ՝ Գող Վասիլը որը տիրում էր ընդարձակ շրջանների, Ուռհայեցին նրան հիշում է որպես հայոց մեծ իշխան, նրա իշխանությունը Քեսուն կենտրոնով գոյատեվեց (1082-1112) թթ.: Հայոց ազատները հավաքվել էին նրա մոտ, հայ իշխանները իշխում էին նաեվ Եդեսիայում, Անտիոքում եվ այլուր: Գրում է «Բայց եկան Ֆրանգները եվ հայերին զրկեցին իշխանությունից»:
• Ուռհայեցու երկը շատ կարեվոր աղբյուր է Հայաստանի ու հարեվան երկրների պատմության համար, բայց նրանում կան միամիտ ձեվով հիշվող բնության երեվույթներ, օրինակ՝ կարմիր ձյուն, թռչունների պատերազմ, մառախ: Մյուս երկրների տարեգիրների պես հավատում է ամեն տեսակ պատմած բաներին: Պատմում է պարզ ու հասարակ ոճով: Նա ջատագով է ազգային ավանդույթների պահպանման, որպես հայ ժողովրդի պահպանման զորեղ միջոց: Շարադրում է գրեթե իր ժամանակի խոսակցական լեզվով: Նրա երկը շարունակել է Գրիգոր Երեցը, սկսելով 1137թ.-ից եվ հասցնելով 1162 թ.:
• Առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1869 թ. Երուսաղեմում, իսկ 1898 թ. նրա ամբողջական բնագիրը Վաղարշապատում, աշխարհաբար թարգանությունը լույս է տեսել 1973 թ. Երեվանում՝ ակադեմիկոս Բարթիկյանի թարգմանությամբ, ֆրանսերեն 1858 թ.-ին Փարիզում, իսկ 1962 թ. Անկարայում լույս է տեսել թուրքերեն:

Կիրակոս Գանձակեցի
• Կիրակոս Գանձակեցին իրեն համարում է Գանձակի երկրից, այսինքն Ուտիքի (Շակաշեն) գավառից: Ինքը իրեն կոչում է նաեվ Կիրակոս Արեվելցի, կոչվել է նաեվ Գետիկցի, քանի որ նրա անունը ավելի շատ կապվում է Գետկավանքի քան թե Գանձակ աշխարհի հետ: Այս վանքը հիշվում է նաեվ որպես ճեմարան-համալսարան, որտեղ կրոնի հետ դասավանդում էին հունարեն, լատիներեն, տոմար, պատմություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն եվ գրչության արվեստ:
• Իր (Հայոց Պատմություն) երկի 33-րդ գլխում պատմում է մոնղոլների մոտ հարգված մի ասորու մասին որը փրկում էր քրիստոնյաներին՝ «Մր կյանքի քառասունամյա, մի քիչ ավելի կամ պակաս ժամանակ», եվ դեպքը դնում է 1241 թ.-ին (Հայոց 690թ.), եթե այդ թվին նա 40 տարեկան էր, ապա նա ծնվել է 1201թ.-ին: Նա նշում է նաեվ որ եղել է Կիլիկիա երկրում, Սիսում՝ «Մեր 66 տարեկանում», 1269 թ. նշելով, այս դեպքում նա ծնված պետք է լինի 1203 թ.-ին:
• Վաղ մանկությունից (6-7) տարեկանից սովորել է Նոր Գետիկի վանքում, երբ վանքի առաջնորդն էր Մխիթար Գոշը: Գոշի վախճանվելուց հետո նա հեռացել է Տավուշի (Խորանաշատ) վանքը, Չինարի գյուղի մոտ: Այդ վանքը նշանավոր գրչավայր էր, ուներ դպրոց: