Tuesday, November 24, 2009

Հայոց Պատմության հիմնահարցեր 11–րդ դաս 24 Նոյեմբեր 2009



Արեվելյան Հայաստանը Ռուսաստանի Կազմում 1830-1860-ական թվականներին
• Արեվելյան Հայաստանը Ռուսաստանի միացնելուց հետո հայերը հուսախափ եղան, որովհետեվ ցարիզմը չեր մտածում հայերին անկախություն տալու մասին, բայց հայերի մատուցած մեծ ծառայութունները հաշվի առնելով՝ Արեվելյան Հայաստանը ազատրվելուց հետո ստեղծվեց հայկական կիսանկախ պետական միավոր՝ Հայկական Մարզը, որը որոշ ներքին հարցերով 1830-ականների սկզբին ինքնուրույնություն ստացավ, սակայն ցարիզմի գաղութային քաղաքականությունը իր պահանջները ներկայացրեց նաեվ Հայկական Մարզին: Սահմնափակվեցին եկեղեցու, պետական մարմինների իրավունքները, եվ երբ հայերը փոքր ընդդիմացան 1840-ական թվականներին՝ Հայկական Մարզը վերացվեց: Որոշ ժամանակ անց 1844 թ. Ռուսաստանը մտցրեց փոխարքայության ինստիտուտը: Կովկասի փոխարքա նշանակվեց Վորոնցովը, որը հետագայում պարզվեց որ բավականին հակա-հայկական գործեր է ձեռնարկել:
• 1849 թ. փոխարքայությունները վերացվեցին եվ ստեղծվեց մարզային նոր ինստիտուտ: Նրանցից մեկը Երեվանի մարզն էր որի մեջ մտնում էր Երեվանը, Ալեքսանդրապոլը, Նախիջեվանը, Օրդուբադն ու Բայազեդը: Ստեղծվեց Թիֆլիսի մարզը որի մեջ մտավ Լոռին ու Կիրովականը, իսկ Գյանջայի մարզի մեջ մտցվեց Զանգեզուրն ու Արցախը:
• Ցարիզմը նվաճած տարածություններում 1840-ականներից սկսած ուժեղացրեց գաղութային քաղաքականությունը, այն աստիճանին դա հակահայկական էր որ Թուրքմենչայի պայմանագրով Արեվմտյան Հայաստան եկած հայերի մի զգալի մասը նորից վերադարձավ իր հին բնակավայրերը:
• Գաղութային քաղաքականությունը արտահայտվեց 4 հիմնական գործողություններով:
1. Ռուսները Արեվելյան Հայաստան բնակեցրին ռուս աղանդավորներին, որոնց հատկացրին լավագույն հողամասերը:
2. 1836 թ.-ին ընդունեցին օրենք եկեղեցու մասին որով սահմանափակվում էին եկեղեցական իրավունքները, եվ կաթողիկոսի ընտրությունը կայանում էր Սինոտի միջոցով:
3. Հրովարտակներ հրատարակվեցին նախկին խաների, բեկերի, աղալարների կալվածքների վերականգնման մասին:
4. Եվ նրանց իրավունքները ավելի բարձր դասվեցին քան հայերի իրավունքները:



Արեվմտյան Հայաստանը 1830-1860-ական թվականներին
• Թուրքիան զավթելով Հայաստանի մեծ մասը արդեն 19-րդ դարի կեսերից նպակադրվում էր դատարկել այդ վայրերը հայերից, որի համար մի կողմից ծանր հարկերով ստիպում էր որ հեռանան, մյուս կողմից փորձում էր գաղտնի միջոցառումնեէ ձեռնարկել նրանց նկատմամբ: Թուրքիան հայերին հանդուրժում էր այնքանով որքանով նրանք գանձարանին մեծ քանակությամբ հարկեր էին մուծում: Ամենածանր հարկերը գլխահարկն էր ու աշարը (որը կազմում էր բերքի 1/10): Հարկային այդ ճնշումների տակ հայերը հաճախ ըմբոստանում էին, սակայն ոչինչ չեին կարողանում անել: Հայերը իրավունք չունեին դատարաններում վկա լինել, թուրքերի դեմ հակադրվել: Մի քիչ տարբերվում էր Կ.Պոլսո գաղութը որտեղ զգալի քանակությամբ հայ մտավորականներ կային, եվ եվրոպական դեսպանների առջեվ չխայտարակվելու համար զիջում էին հայերի նկատմամբ:
• Թեռեվս 1840-1850-ական թվականներին թուրքերը մշակել են Եվրոպականացման ծրագիր, եվ այդ ծրագիրը կենսագործելու համար որոշ բարեփոխումներ կատարեցին, որը անձի, գույքի ազատություն էր խոստանում, լույս էին տեսնում թերթեր եվ հայ օճախը հիմնականում պահպանում էր հայկական ապրելակերպը:
• Թուրքերը հայերին էին դիմում այն ժամանակ երբ պատերազմի մեջ էին կամ հարձախկումների էին նախապատրաստվում: Չնայած հայերը այն ժամանակ որպես (կեավուրներ) բոլոր միջոցներով հալածվում էին:
• Ղրիմի Պատերազմը: Անգլիան ու Ֆրանսիան Թուրքիային հրահրեցին որ նա պատերազմի մեջ մտնե Ռուսաստանի դեմ: 1853 թ.-ին սկսվեց (ռուս-թուրքական) Ղրիմի անվամբ ճանաչված պատերազմը: Այն ունեցավ 2 փուլեր: 1853-1854 թթ. ռուսական բանակը ջախջախեց թուրքական նավատորմը եվ 1854 թ. դուրս եկավ Սեվ ծով, Սինոպ: Սակայն պատերազմին ուշադիր հետեվող Անգլիան ու Ֆրանսիան վերջնագիր ներկայացրին ռուսներին որպեսզի դադրեցնեն պատերազմը: Ավելին՝ նրանց նավատորմները մտան Սեվ ծով եվ սկսեցին ռմբակոծել Սեվաստապոիլ քաղաքը: Ռուսաստանը ստիպված Փարիզյան հաշտությունը կնքեց, որով զրկվեց բազում արտոնություններից, նա Սեվ ծով չեր կարող նավատորմ պահել, ու Թուրքիային մեծ դրամական վճառում կատարեց:
Այստեղ եվս ակտիվ մասնակցություն ունեցան հայերը, հատկապես հայ կամավորական ջոկատները Անդրկովկասում զգալի նվաճումների հասան: Գեներալ Բեհբութովի գլխավորությամբ նրանք նվաճեցին Կարսը, Արտահանը, նույնիսկ Էրզրումը: Սակայն Թուրքիայի եաշնակիցների պահանջով հրաժարվեցին բոլոր նվաճումներից եվ տարածքները վերադարձրին Թուրքիային:
Այդ նույն ժամանակ, 1860-ականներին, թուրքերի մի քանի ձեվական բարեփոխումները օգտագործելով՝ հայազգի նշանավոր գործիչներ՝ Գրիգոր Օտյանի գլխավորությամբ մշակեցին Հայկական Սահմանադրությունը: Դա մի ընդարձակ աշխատություն էր որտեղ հիմնականում խոսվում էր կուլտուրական-ազգային, հոգեվորականության, մշակութային հարցերի մասին, պետական-քաղաքական հարցեր չեին քննարկվում: Համահայկական Ազգային Ժողովը 1860-ին հաստատեց այդ սահմանադրությունը, սակայն դա օրենքով պետք է հաստատվեր թուրքական իշխանության կողմից, եվ 3 տարիներ ձգձգվելուց հետո երբ թուրքերը այնտեղից հանեցին անկախության եվ ազգային հարցերի մասին բոլոր ակնարկները, 1863 թ.-ին Բարձր Դուռը սահմանեց այդ սահմանադրությունը: Դա բավականին դեմոկրատական փաստաթուղթ էր որը երկրի ղեկավարությունը հանձնում էր հայկական Ազգային Ժողովին, որը ուներ 140 երեսփոխան: Սակայն հայկական սահմանադրությունը փաստորեն չգործեց որովհետեվ թուրքական իշխանությունները բազում օրենքներ ընդունեցին նրան դեմ, այդուհանդերձ ազգային սահմանադրությունը ազգային զարթոնք առաջացրեց, եվ այդ պայմաններում երբ Թուրքիան ամեն ինչ անում էր եվրոպական երեվելու համար, Արեվմտյան Հայաստանում բռնկվեցին մի քանի ապստամբություններ, որոնցից ամենախոշորը 1862 թ.-ի Զեյթունի ապստամբությունն էր:

• Զեյթունը կիսանկախ վիճակում էր, այն բաժանված էր 4 թաղամասերի, որի ղեկավարները իրենք էին հարկահավաքում եվ մուծում թուրքերին: Սակայն թուրքական իշխանությունները հենց որ կարիքը զգում էին հայկական գաղութներից սկսում էին նորանոր հարկեր հավաքել: Այդպես եղավ 1862 թ.-ին երբ Մարաշի Ազիզ փաշան 10 հազարանոց զորքով հարձակվեց Զեյթունի վրա պահանջելով հարկերը: Զեյթունցիները հրաժարվում են եվ 7000 զինվորներով կամակերպում ամուր պաշտպանություն: Բոլոր Զեյթունցիները դառնում են զինվորականներ, կռվող զորքին զենք մատակարարելու համար բացում են զորանոցներ ու սկսում են զենքեր արտադրել: Նրանք նույնիսկ ծուղակներ պատրաստեցին Ազիզ փաշայի զինվորներին: Ազիզ փաշայի ձախողություններից հետո նրան փոխարինեց արյունարբու Աշիր փաշան: Սակայն Զեյթունցիները ամրոցներ կառուցելով պաշտպանվեցին ու նրան էլ թույլ չտվեցին որ Զեյթուն մտնի:
• Զեյթունի ապստամբությունը մեծ աղմուկ առաջացրեց, դրա համար էլ Եվրոպան՝ հատկապես Ֆրանսիան ստանձնեց միջնորդի դերը, եվ Կ.Պոլսի հայոց պատրիարքի միջնորդությամբ բանակցություններ վարեց թուրքերի հետ, որպեսզի դադարեցնեն ռազմական արշավանքները Զեյթունի դեմ, իսկ Զեյթունցիները պարտավորվում էին ընդունել կաթոլիկությունը եվ վճառել հարկերի մի մասը:
• Զեյթունցիների ապստամբության նշանակությունը շատ մեծ էր, նա տեղի ունեցավ այն ժամանակ երբ թուրքերը ձեվական դեմոկրատական բարեփոխումներ էին կատարում Եվրոպայի հետ մերձենալու համար: Ապստամբությունը ցույց տվեց որ թուրքերը ոչ մի բարեփոխում չեին կատարում: Ավելին՝ Զեյթունի ապստամբությունը լայն արձագանք թողեց ամբողջ Արեվմտյան Հայաստանում, եվ տարբեր վայրերում թուրքերի դեմ ապստամբական շարժումներ սկսեցին: Իսկ Թուրքիան հատուկ զորամասեր էր պահում հայկական ապստամբությունները ճնշելու համար, որպեսզի Եվրոպան տեղյակ չլինի:

No comments:

Post a Comment