Sunday, November 15, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 5–րդ դաս 10Նոյեմբեր 2009


Արցախյան Գոյապայքարը (1988-1994)

• Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում ազգային ազատագրական պայքարը չի լռել, այլեվ շարունակվել է ի հարկե շատ նվազ ձեվով, բայց շարունակվել է: Արցախի ազատագրական պայքարի նոր շրջանը համընկնում է Գորբաչովյան վերակառուցման տարիների հետ՝ սկսած 1985 թ.-ից: Կան հեղինակներ որոնք այն կարծիքին են թե Խորհրդային Միության կործանումը սերտորեն կապված է եղել Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Դրա հետ չի կարելի համաձայնվել որովհետեվ Լեռնային Ղարաբաղը պարզապես նպաստողի դեր է խաղացել:
• Գորբաչովյան վերակառուցումից հետո ազգային հարցը յուրահատուկ արժեք տրվեց եվ այն ընդգրկեց Խորհրդային միության գրեթե ազգային բոլոր շրջանները, այդ թվում նաեվ Լեռնային Ղարաբաղը, որտեղ պայքարը ընդհանրապես չեր դադարել:
• 1985-87 թթ. Լեռնային Ղարաբաղում հանդես եկան գաղտնի կազմակերպություններ, բնակչության դժգոհություններ, որը հասցրեց նրան որ 1985-87 թթ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ստորագրահավաք եվ 1987 թ. Նոյեմբերի վերջին եվ Դեկտեմբերի սկզբին ավելի քան 50 հազար ստորագրությամբ փաթեթը հանձնվեց ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարան: Այդպես էլ այդ փաթեթը մնաց այնտեղ, որտեղից էլ արխիվ: Դրան հաջորդեց նոր պատվիրակություն, որը 1988 թ. Հունվարի սկզբին Մոսկվա մեկնեց՝ տանելով նոր բողոք-նամակներ ու փաստաթղթեր: Նույն թվի Հունվարի կեսերին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նսրա գյուղում տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին պայքարը սկսելու համար: Լեռնային Ղարաբաղի մտավորկանությունը, գրողները, ի դեմս Հրաչիկ Բեկլարյանի եվ Վարդան Հակոբյանի, կազմեցին մի նամակ Մոսկվա տանելու համար, եվ Փետրվարի 7-ին Մոսկվա մեկնեց 3-րդ պատվիրակությունը, տանելով այդ նամակը եվ այլ փաստաթղթեր: Այդ պատվիրակության կազմում կային գրողներ, արվեստի ներկայացուցիչներ եվ մտավորականներ: Մոսկվայում այս պատվիրակությանը հասկացրին որ Արցախի անկախության հարցը լուծելու համար պետք է հրավիրվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան: Մինչ հանձանաժողովը գտնվում էր Մոսկվայում, Լեռնային Ղարաբաղում Փետրվարի 13-ից սկսվել էր մասսայական շարժում, որի գլուխ էր կանգնած շինանյութերի կոմբինատի տնօրեն՝ Արկադի Մանուչարովը: Ստեղծվել էր կոմիտե կամ ժամանակավոր խումբ, որը ղեկավարում էր պայքարը: Փետրվարի 17-ից հրապարակում հանրահավաքները դարձել էին մշտական, եղանակը խիստ անբարենպաստ էր, սակայն հրապարակում հավաքվել էին մոտ 40-50 հազար մարդ, մարզի բնակչության 1/3-ը, եվ պահանջում էին Լեռնային Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի կազմից եվ վերամիավորել Մայր Հայաստանի հետ: Արտահերթ նստաշրաջան հրավիրելու համար պետք էր մարզային խորհրդի պատգամավորների ստորագրությունները: Այդ ստորագրահավաքը կազմակերպեցին Վարդան Հակոբյանը եվ Արմեն Ծատուրյանը եվ 67 պատգամավորների ստորագրությամբ պահանջը մարզային խորհուրդ ներկայացրին Փետրվարի 19-ին: Հետագայում 20 հոգի էլ ստորագրեցին եվ արտահերթ նստաշրջան պահանջող պատգամավորների թիվը հասավ 87-ի:
• Մարզային խորհրդի նախագահ՝ Վլադիմիր Օսիպովը հրաժարվեց կատարել մարզխորհրդի պատգամավորների պահանջը: Սակայն հաջորդ օրը նա ստիպված էր համատեղ հրավիրել արտահերթ նստաշրջան: Այդ օրը ժամանել էին նաեվ Ադրբեջանի ղեկավարությունը Բաղիրովի ղեկավարությամբ: Փետրվարի 20-ին հրավիրված մարզային խորհրդի նախագահը որոշում է ընդունում հենց այդ նույն օրը հրավիրել ԼՂԻՄ-ի ինքնավար մարզի մարզային խորհրդի 20-րդ գումարման 4-րդ արտահերթ նստաշրջանը: Այն նույն օրը նաեվ հրավիրվում են ինքնավար մարզի շրջանների նստաշրջան որտեղ որոշվել են խնդրել հրավիրել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի արտահերթ նստաշրջան ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եվ Հայաստանի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ:
• Ամենակարեվորը պետք է որոշում ընդուներ նաեվ Ստեփանակերտ քաղաքի քաղաքային խորհրդի նստաշրջանը: Այդ նստաշրջանը որոշում է ընդունել նույն օրը հրավիրել Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի նստաշրջան եվ քննարկել մարզը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը: Մարզի տարբեր տեղերից հրավիրվում էին պատգամավորները, նախատեսվում էր նստաշրջանը սկսել ժամը 18:00, բայց այն ուշացավ պատգամավորների քվեարկումը չլրանալու համար: Ամբողջ աշխարհը խառնվեց իրար՝ Ղարաբաղից մինչեվ Վաշինգտոն ու Մոսկվա: Այդ օրերին բնակչությանը պահանջով պաշտոնից ազատվում է մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Գեվորգովին: Գեվորգովի օրերին ընդլայնվում էր շարժումը, առանձնապես լայն ծավալ ընդունվեց Հայաստանում: Փետրվարի 21-22 գիշերը ստեղծվում է «Ղարաբաղ» կոմիտեն Իգոր Մուրադյանի գլխավորությամբ: Հայաստանի կենտկոմը եվ նրա պարագլուխները պարզապես չէին ընդունում Ղարաբաղյան շարժումը: Դա պարզ երեվում է այդ օրերին իրար հետեվից հրավիրված Կենտկոմի բյուրոյի նիստերից եվ պլենումից: Այդ պասիվության արդյունք կարելի է համարել նաեվ «Սումգայիթ»-ը որը տեղի ունեցավ Փետրվար 27-29, դա պարզապես ցեղասպանություն էր:

No comments:

Post a Comment