Monday, November 9, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 6-րդ դաս 2 Նոյեմբեր 2009

Շարունակություն Մ.Խորենացիի
• Բայց Խորենացին դիմանում է բոլոր փորձություններին, զբաղվում է գիտությամբ, նրա մեջ գտնելով իր հոգու ճարագը: Սահակ Բագրատունին նրան հանձնարարում է գրել Հայոց Պատմությունը, իսկ Գյուտ կաթողիկոսը 462 թ.-ին Խորենացուն ձեռնադրում է եպիսկոպոս եվ կարգում Բագրեվանդի թեմի առաջնորդ: Հավանաբար 481 թ.-ին Խորենացին ավարտում է Հայոց Պատմությունը:
• Խորենացին առաջինն էր որ թափանցեց Հայոց հեթանոսական անցյալի խորքերը, նրա երկը ունի 3 գրքեր: Առաջինում (Ծննդաբանութիւն Հայոց Մեծաց), հիշում է որպես աղբյուրներ՝ Մար Աբաս Կատինային, Հուլիոս Աֆրիկանացուն, Պերոսոսին, բայց սրանց նա գիտե Եվսեփիոսի եկեղեցական պատմությունից: Նա բնավ չի հիշում Պլութարքոսին, Հովսեթիոս Փլավիոսին, Դակիտոսին, որոնցմով Հայաստանի մասին առատ տվյալներ կան: Աղբյուրների հանդեպ Խորենացին քննադատական վերաբերմունք է ցույց բերում: Նա բերում է նաեվ հայ ժողովրդական ավանդությունները, առասպելները, վիպերգությունները: Այս գրքի 4-րդ գլխում կազմում է հայոց մեծերի ծննդաբանությունը սկսելով Նոյ Նահապետից, բայց այստեղ նա հանդիպում է դժվարության, քանի որ Ս.Գրքում նման վկայություն չկա, բայց Խորենացին լրացնում է Ս.Գրքի ազգաբանության ցանկը, եվ դրան մեջ մտցնում է 3 նոր անուններ՝ (Կայինան, Թիրաս եվ Նեստրայիմ): Նրա նպատակն էր հայերին համարել Աստվածաշնչական ազգ, նա գրում է թե ինչու պետք է Ս.Գրքում տրվի հրեաների պատմությունը, իսկ հայերի մասին չգրվի, չե որ հայերն էլ )Թեեվ փոքր ածու են...) բայց կատարել են մեծ գործեր: Եվ նա որոշում է Հայկի ու Արամի ծննդաբանությունը եվ հայերի տեղը Աստվածաշնչական ազգերի մեջ: Նա Հայկին դնում է Նոյից 5-րդ տեղում, իսկ Հաբեթից 4-րդ տեղում: Ըստ Խորենացու՝ )Թորգոմ ծնանի զՀայկ), իսկ Թորգոմի Թիրասի որդին, Թիրասը Գամերի որդին, Գամերն էլ Հաբեթի որդին, Հաբեթն էլ Նոյի որդին: Արամը Նոյից հետո 11-րդն է, եվ նրա անունով օտարները մեզ կոչեցին Արմենիա:
• «Ոչ է պատմութիւն ճշմարիտ առանց ժամանակագրութեան», գրում է Խորենացին: Նրա շնորհիվ նրա երկը շնչվում է պատմականությամբ, եվ դա այն դարձրել է շատ կենսունակ, նա առասպել է համարում ամեն մի պատմություն որը ճշմարիտ չէ: Նույն գրքում Խորենացին շարադրում է հայոց վաղագույն պատմությունը, 1-ին գրքի 9-րդ գլխից մինչեվ 2-րդ գլխի 9-րդ գլուխը: Անհավաստի է համարում Բագրատունիներին Հայկից սերված լինելու առասպելը: Հայաստանի վաղ անցյալի մասին չգտնելով պատմաղբյուրներ նա օգտվում է բանահյուսությունից, եվ այնտեղ եղած Բելին նա նույնացնում է Ս.Գրքի Նեբրովթի հետ: Ի հարկե նա քիչ է ներբերում առասպելներ՝(ընդամենը 15 պատումներ՝ Հայկի, Արամի, Արայի, Երվանդի, Տիգրանի, Արտաշեսի ու Սաթենիկի,....):
• Խորենացին ոչինչ չգիտի Ուրարտուի, Խեթերի, Միտանիի եվ Էլամի մասին: Ըստ Խորենացու Հայկը ժամանակակից է Բաբելոնյան աշտարակաշինության: Հունա-հռոմեական աղբյուրները հիշում են հայոց Արտաշեսյան թագավորությունը, բայց Խորենացին չի հիշում այն, եվ նրա փոխարեն մ.թ.ա. 2-րդ դարից դնում է Արշակունիների թագավորությունը՝ սկսելով Տրդատ 1-ից, որը նրա մոտ դարձել է Վաղարշակ, իսկ նրա հաջորդներ է նշում Արտաշեսին, Տիգրանին ապա Արտավազդին՝ նրանց համառելով Արշակունիներ:
• Խորենացին շրջագայել է ու լավ գիտե իր հայրենիքը, դա երեվում է Վանի Ուրարտական միջնաբերդի, Գառնիի հեթանոսական տաճառի եվ նրա հունարեն արձանագրությունների, Արսաշես Ա.-ի սահմանաքարերը նկարագրելիս:
• Հայ ժողովրդի բուն պատմությունը սկսում է նրա կազմավորումից, այն կապելով Հայկի եվ Արամի հետ: Ապա շարադրում է հայ առաջին նահապետների եվ նախարարների պատմությունը, ըստ նրա հայոց առաջին թագավորը Պարույր Սկայորդին է: Արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նաեվ Երվանդի մասին: Խորենացին միշտ դնում է հայ թագավորների ժամանակագրությունը, ի հարկե պարսից կամ հռոմեական թագավորության իշխանության տարիներով:
• Խորենացին ունի քերթողահայր մականունը, քերթող բառը նշանակում է արարող, ստեղծող: Նրա երկը հայ քաղաքական մտքի եվ եվ երազների մի կոթող է, սրբազան գիրք որը նվիրագործել է հայոց պետականությունը, հատկապես Բագրատունյաց տոհմը, բայց նա միտումնավոր է Մամիկոնյանների հանդեպ: Ըստ Փավստոսի Մամիկոնյանց նախնիները եղել են Ճենաց աշխարհի թագավորներ, իսկ Խորենացին նրանց դարձնում է Ճենաց թագավորի դայակի որդիներ, նրանց նախնին Մամգունը գալով Հայաստան նենգորեմ սպաննում է Սլկունի տոհմից Սղուկին եվ տիրանում է Տարոն գավառին: Իսկ Փավստոս Բուզանդը Մամիկոնյաններին համարում է սպարապետներ, նույնը եվ Ագաթանգեղոսը, մինչդեռ Խորենացին նրանց տեղ դնում է Բագրատունիներին, եվ Մամիկոնյանների փայլուն աստղերը նրա գրքի տակ զրկվում են իրենց լույսից: Վասակը, Մուշեղը նրա մոտ սպարապետներ չեն, օրինակ Վասակը Արշակ Բ.-ի հասարակ մի ինակից էր, զինակից է նաեվ նրա ավագ եղբայրը՝ Վարդանը, իսկ Մուշեղը այդ էլ չէ, այլ սոսկ հիշվում է որպես Վասակի որդի: Նա չի հիշում նաեվ Մամիկոնյանների սպարապետներին՝ Արտավանին, Արտավազդին եվ Վաչէին: Արտավանի տեղ դնում է (Արտավազդ Մանդակունուն), Վաչէի տեղ՝ (Բագարատ Բագրատունուն), որը Փավստոսի մոտ Վաչէի զինակիցն էր: Պապ թագավորի սպարապետը ոչ թե Մուշեղ Մամիկոնյանն է, այլ Սմբատ Բագրատունին որին վիճակաված էր Ձիրավի հաղթության փառքը: Փավստոսի վերջին հերոսը Մանվել ՄԱմիկոնյանը Խորենացու մոտ անհետացել է եվ նրա տեղ է բռնել Սմբատ Բագրատունին: Մերուժան Արծրունուն խառանողը Փավստոսի մոտ Մանվել Մամիկոնյանն է, բայց Խորենացին նա վերագրել է Սմբատ Բագրատունուն: Փաստորեն Խորենացու մոտ Մամիկոնյան հերոսների միայն ստվերներն են մնացել, ոչ մի ակնրակ հաղթապանծ Վասակի մասին, նա մի չնչին արարած է Խորենացու մոտ որը գժտվում է իր իր եղբոր Վարդանի հետ մի հարճի պատճառով, եվ նույնիսկ սպաննում է եղբորը: Բայց ուրացող Վահան Մամիկոնյանին, որը իրոք արժանի էր մոռացության՝ Խորենացին հիշում է, նա չի խնայում նաեվ նրա որդու՝ Սամվելին որը հորը սպաննելով մաքրեց Մամիկոնյանների փառապանծ անունը դավաճանության դրոշմից: Խորենաու մոտ Սամվելը ապիկառ զորավար է, երբ Արշակ Գ.-ի գանձերը մի քանի իշխաններ գողանում եվ փախչում պարսից բաժնում թագավորող՝ Խոսրովի մոտ, Սամվելը որը Արշակ Գ.-ի մտերիմն էր մի ուժեղ զորագնդով հետապնդում է նրանց, բայց չի կարողանում բռնել: Նույն պահին բախտի բերմամբ՝ (գրում է Խորենացին) հայտնվում է Սահակ Բագրատունին եվ գերի է վերցնում գանձերը վերցնող իշխաններին եվ տանում Խոսրով թագավորի մոտ:
• Խորենացու մոտ Մամիկոնյան տոհմը նորեկ է, Հայաստան է ժամանել Տրդատի ժամանակ եվ մեծ տեղ չունի մեր պատմության մեջ, բայց Բագրատունիները թեեվ եկվոր են սակայն եկլ են շատ հնուց, հայկազանց շրջանից եվ ծագում են ընտրյալ ազգից, որպես բիբլիական ազգ: Մամիկոնյանները փայլում են մինչեվ (774-776) թթ. ապստամբությունը, որից հետո մեր քաղաքական երկրակամարից հեռանում են:
• Խորենացին առաջինն էր որ հայ ժողովրդի պատմությունը ենթարկեց պարբերացման, բաժանելով 4 շրջափուլերի:
1. Առաջինը բուն հայ իշխանների գահակալման ժամանակաշրջան:
2. Երկրորդը օտար տիրակալների շրջան:
3. Երրորդը Երվանդունիների թագավորությունը:
4. Չորրորդը ներքին պատերազմների եվ Արշակունիների շրջան:
• Նրա երկը շարադրված է դասական հայերենի նկարագեղությամբ, այն եղել է դասագիրք եվ Աստվածաշնչից հետո ամենաշատ ընթերցվող գիրքը: Այն մեր հին պատմության կարեվորագույն համապարթակ աղբյուրն է, հայրենասիրական քաղաքացիական վեհ գաղափարներով: Խորենացին վախճանվել է մոտ 493 թվականին:
• Առաջին անգամ հրատարկվել է 1695թ. Ամսդերտամում, 1736 թ. լատիներեն լեզվով, 1809 թ. եվ 1858 թ. ռուսերեն, 1841 թ. եվ 1850 թ. իտալերեն, 1841 թ. եվ 1869 թ. ֆրանսերեն, 1869 թ. գերմաներեն մասնակի, եվ 1879 թ. անգլերեն:




Սեբեոս
• Ապրել է 7-րդ դարում, բայց հայտնի չեն ոչ ծննդյան ոչ էլ մահվան թվականները: Սեբեոսը իր պատմության երկի 4-րդ գլխում գրում է որ եղել է պարսից Խոսրով Բ.-ի պալատում: Նա եղել է նաեվ Միջագետքում, հիշում է հայոց թագավոր՝ Տրդատ Մեծի արձանագրությունը Մծբինում: 646 թ.-ին Դվինի ժողովի մասնակիցների մեջ նա հիշվում է որպես եպիսկոպոս Բագրատունյաց: Իր երկը ավարտած պետք է լինի 661 թ.-ին: Նրա երկը ընդգրկում է Հայկից սկսած մինչեվ 661 թ.: Իբրեվ եպիսկոպոս նա հավատարիմ է հայոց հավատքին, դեմ է քաղկեդոնականությանը: Իր երկի սկզբում պատմում է Հայկի ու Բելի մասին, ապա հայոց թագավոր Արշակ Փոքրի (Տրդատի) մասին, եվ հայոց մյուս թագավորների մասին: Հաջորդ գլուխներում տալիս է Մամիկոնյաների ծննդաբանությունը, ապա պարսից եվ բյուզանդական թագավորների ցանկը, որոշ դեպքերի կցկտուր պատումով: Հաջորդ գլուխներում պատմում է մարզպանական շրջանի մասին, հատկապես Կարմիր Վարդանի 571-572 թթ. ապստամբության մասին: Վերջին 9-րդ գլուխը նվիրված է Հայաստանի պարսիկ մարզպանների ժամանակներին, հասցնում է մինչեվ 639 թ.:
• Երկի մնացած մասը որը կրում է (Մատեան ժամանակեան) խորագիրը, այդտեղ խոսում է պարսիկների եվ նրա նվաճումների մասին՝ Խոսրով Բ. Բարվեզի օրոք, որին կոչում է Աստուծո անիծյալ: Ավելի ընդարձակ է 10-րդ գլուխը եվ նրանից հետո եղած 41 գլուխները, որտեղ մանրամասնորեն շարադրում է պարսից Որմիզդ (579-591), ապա Խոսրով Բ.-ի մասին (591-628): Վահրամ Չուպինը որը ապստամբում է Խոսրովի դեմ, եվ Խոսրովը դիմում է Բյուզանդիայի կայսր՝ Մորիկի օգնության, որը օգնելով Խոսրովը կարողանում է հաղթել եվ 591 թ. պայմանագրով Հայաստանի մեծ մասը անցնում է Բյուզանդիային:
• Սեբեոսը տալիս է նաեվ պարսկա-բյուզանդական պատերազմները Հերակլ կայսեր օրոք՝ (610-641) որը գրավում է անգամ Տիզբոնը: Սեբեոսը բերում է Վահրամ Չուպինի նամակը հայ իշխաններին, որտեղ Վահրամը խոստանում է վերականգնել հայոց թագավորությունը, բայց հայ նախարարները հրաժարվում են զորակցել նրան: Ապա պատմում է հայ իշխանների քաղաքական կողմնորոշման մասին, նաեվ Զվարթնոցի տաճառի, Հռիփսիմեի վանքի կառուցման մասին: Նրա մասին մենք իմանում ենք առաջին Բագրատունի նշանավոր գործչի՝ Սմբատի մասին, որը պարսից Խոսրով թագավորի կողմից նշանակվել էր Վրկանի մարզպան:
• 42-րդ գլխում պատմում է Սասանյան պետության կործանման մասին, Հայաստանում արաբական արշավանքների մասին, Թեոդորոս Ռշտունու կողմից 652 թ. կնքված հայ-արաբական պայմանագրի, Ներսես Տայեցի կաթողիկոսի դիրքորոշման, եվայլն: Ավարտվում է 661 թ. երբ խալիֆա դարձավ Մուավիե Ա.-ը: Երկի այս մասը շատ կարեվոր պատմաղբյուր է արժանահավատ, որովհետեվ ինքը ժամանակակից է եվ ականջալուր:
• Սեբեոսի երկում կան նաեվ վավերագրական բնույթի փաստաթղթեր՝ Վահրամ Չուպինի 2 նամակները հայ նախարարներին եվ դրանց պատասխանը, Մորիկ կայսեր նամակը Խոսրով Բ.-ին, Դվինի 654 թ.-ի ժողովում հայերի կազմած պատասխանը Կոստանդ կայսեր, որտեղ հիմնավորվեց հայոց դավանանքը: Թաստորեն առաջին ժամանակակից աղբյուրն է որը պատմում է Հայաստանի արաբական արշավանքների մասին:
• Ոճը թեթեվասահ է ու հասարակ, թեեվ չունի նախորդ պատմիչների պատմելաոճը, ոչ միշտ է որ ունի քննական մոտեցում: 6-րդ դարի վերջերից դնում է թվականներ, երբեմն անգամ նշում է օրերը:
• Առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1851թ.-ին Թիֆլիսում, երկու անգամ ռուսերեն 1862թ. եվ 1939 թ., 1904 թ. ֆրանսերեն, 1875 թ. գերմաներեն (հատվածաբար), հայերեն քննական բնագիրը լույս է տեսել 1939թ. եվ 1979 թ.:


Ղեվոնդ

• Այս պատմիչի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք բացի իր երկից: Միայն ենթադրաբար ասում են որ նա իր մանկությունը անց է կացրել իբր Գողթն գավառում, ելնելով այն փաստից որ Ղեվոնդը Եսայի կաթողիկոսին անվանել է երանելի եվ սուրբ ուղիշ հավատով, եվ քանի Ղեվոնդը աշակերտել է նույն Եսայիին՝ երբ սա Գողթնի եպիսկոպոս էր, ուրեմն Ղեվոնդը մանկությունը անց է կացրել Գողթնում: Ըստ Ներսես Ակինյանի Ղեվոնդը տեղ է տվել դրունի իշխաններին որոնք Գողթնից էին:
• Ղեվոնդը շարունակում է Սեբեոսին սկսելով 661 թ.-ից: Հովհաննես Դրասխանակաերտցին եվ Թովմա Արծրունին չեն հիշում Ղեվոնդին, առաջինը նրան հիշում է Ասողիկը: Ղեվոնդը օգտվել է նախորդ գրեթե բոլոր պատմիչներից, բայց բանավոր աղբյուրներ քիչ ունի:
• Նա առաջին երեք գլուխներում պատմում է թե արաբները ինչպես են գրավում Պաղեստինը, Ասորիքը եվ Իրանը, եվ 3 անգամ էլ թափանցում են Հայաստան:

No comments:

Post a Comment