Friday, November 13, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 7–րդ դաս 9 Նոյեմբեր 2009


Շարունակություն Ղեվոնդի:
• Սկասած 4-րդ գլխից Ղեվոնդը իրադարձությունները վեր է հանում մանրամասն եվ ականատեսի աչքերով, շարունակելով Սեբեոսին որի պատմությունը ավարտվում է հենց այդ թվականին: Նա նախ պատմում է Մուավիե 1-ինի մասին, նշում նրա հաջորդ խալիֆաներին մինչեվ Հարուն Էլ-Ռաշիդը (786-809) : Նշում է նաեվ Հայաստանի ծանր կացությունը, հայոց իշխաններին, սակայն զարմանալիորեն չհիշելով Ներսեհ Կամսարականին, որը եվս հայոց իշխան էր Աշոտ Բագրատունուց հետո 749 թ.-ից: Զարմանալի նաեվ որ Ղեվոնդը չի հիշում Թեոդորոս Ռշտունու եվ Մուավիե 1-ինի միջեվ 652 թ. կնքված հայ-արաբական պայմանագիրը: Բայց հուշ արժեքավոր է Ղեվոնդի հաղորդած տեղեկությունները Հայաստանի վերջնական նվաճման մասին 701 թ.-ին: Ականատեսի ճշգրտությամբ Ղեվոնդը պատմում է հայերի 703 թ.-ի ապստամբության եվ արաբա-բյուզանդական պատերազմների մասին: Հաղորդելով այնպիսի տվյալներ որոնք լրացնում են բյուզանդական եվ արաբական պատմագիրների հաղորդածները:
• Ղեվոնդը անաչառ պատմիչ է, օրինակ՝ արաբ խալիֆա Օմար Բ.-ի օրոք (717-720) գրում է որ նա ազնվագույնն էր իր տոհմի բոլոր խալիֆաներին: Ի հարկե նույն Օմար Բ.-ը հայտնի է ոչ քրիստոնյաներին հալածելով, նա Կ.Պոլսի դեմ արշավանք ձեռնարկելիս խոհեմություն համարեց սիրաշահել հայերին եվ ապահովել իր թիկունքը:
• Ղեվոնդի մոտ գլխաբաժանումը խախտված չէ, խոսելոէ (747-750) թթ. հայոց ապստամբության մասին՝ Ղեվոնդը չի թաքցնում իր համակրանքը Բագրատունիների հանդեպ որոնք ունեին զգուշավոր դիրքավորում: Ղեվոնդն արդարացնում է հայոց իշխան Աշոտ Բագրատունու քաղաքականությունը, որի շնորհիվ վերջինտ լեզու գտավ Հիշամ խալիֆայի հետ եվ կարողացավ համաձայնեցել որպեսզի ամեն տադի հայոց 15 հազարանոց այրուձիու համար բաց թողնեն 100 հազար արծաթ դրամ: Հայոց զորագնդերը ըստ Ղեվոնդի ստանում էին նաեվ սպառազինություն որի պահեստները ըստ Ղեվոնդի Դվին քաղաքում էին: Ղեվոնդը համաձայն չէ Գրիգոր եվ Դավիթ Մամիկոնյանների խիզախ ու հախուռն գործելակերպի հետ: Նախարարների ժողովում հայոց իշխան՝ Աշոտ Բագրատունին 748 թ.-ին փորձում է համոզել նախարարներին համոզել հրաժարվել ապստամբությունից այն համարելով անօգուտ խորհուրդ որի նպատակը արաբական գերիշխանությունը թոթափելն էր: Աշոտ Բագրատունին ասում էր որ՝ (մեր զորքերը փոքրաթիվ են, չեն կարող դիմադրել Իսմայելի զորքերին, եվ փրկել մեր երկիրը վիշապի եժախից, եկեք հարկ վճառենք նրանց եվ պահպանենք մեր ունեցվածքը, մեր հողերը): Եվ տեսնելով որ նախարարները չեն լսում իրեն՝ ակամայից նա միացավ Մամիկոնյաններին, բայց հետո Բագրեվանդում նա միացավ արաբներին, ուստի Գրիգորը զորքը շարժեց նրա դեմ եվ բռնեց ու կուրացրեց Աշոտ Բագրատունուն՝ հայոց պարծանքին, գրում է Ղեվոնդը:
• Պատմագիրը նույն ոգով գրում է նաեվ (774-775) թթ. հայերի ապստամբության մասին, նկարագրում է երկրի ծանր վիճակը, հարկային բեռը, երկրի քայքայումը, հոգեվոր դասի հալածանքները, նրա խոսքով՝ հայ նախարարները գերադասեցին մեռնել քան ապրել աղետալի կյանքով, եվ ապստամբեցին Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ: Ի հարկե Ղեվոնդը որպես իր հովանավոր Բագրատունիների տոհմի նեկայացուցիչ, հաշաձայն է Աշոտ Բագրատունու հետ որ ապստամբությունը անիմաստ էր, այդուհանդերձ նրա համակրանքը ապստմաբների կողմն է, եվ նա երբեք հակակրանքով չի հիշում ոչ Գրիգոր Մամիկոնյանին եվ ոչ էլ նրա զորակիցներին, եվ երբ ընթերցում ենք Ղեվոնդին ոչ թե ատում ենք Մամիկոնյաններին այլ համակրում ենք: Նա ոգեշնչված է նկարագրում 775թ.-ի ապրիլի 25-ին Արածանիի ափին Արծնի գյուղի մոտ հայերի մղած հերոսամարտը, որտեղ սկզբում հայոց գունդը փախուստի մատնեց արաբներին ասելով՝ (Քաջությամբ մեռնենք մեր աշխարհում մեր ազգի համար, մեր անձերը զոհենք հանուն հավատի, եվ ոչ թե երկրավոր կյանքի սիրույն եվ արժանանաք հավիտյան կյանքի): Ապա պատմում է ապստամբությանը հաջորդող 15 տարիների եղելությունների մասին, նշում է արաբ ոստիկաններին, պատմում երկրի ծանր դրության մասին:
• Նա Հարուն Էլ-Ռաշիդին համարում է ագահ եէ արծաթասեր, որը Սուլեյման ոստիկանի միջոցով չտեսնված ծանր հարկման ենթարկեց հայերին: ՀԱյոց կաթողիկոս՝ Եսայի Եղիպատրուշեցին խնդրեց թեթեվացնել հարկերը, բայց նրանք ավելի ծանրացրին, թալանում էին անխնա, ոչ ոք իր գլխի տերը չեր, շատերը թողնում հեռանում էին:
• Վերջին գլխում պատմում է եկեղեցու գանձերի կողոպուտի մասին 788 թ.-ին որով եվ ավարտում է իր պատմությունը: Հետեվելով Մովսես Խորենացուն՝ Ղեվոնդը կարեվորում է ժամանակագրությունը, դեպքերի ժամանակները որոշելով բյուզանդական կայսրերին եվ արաբ խալիֆաների իշխելու տարիներով: Բայց միայն մեկ անգամ տալիս է նաեվ թվական՝ գրելով որ հայոց ՄԼԳ (784) թ. նահատակվեցին Սահակ եվ Համազասպ Արծրունիները: Այդպիսոէ նա առաջին հայ պատմիչն է որը օգտագործում է հայոց թվականը: Իսկ Թալինի եկեկղեցու պատին նշված է հայոց ՄԼԲ (783) թվականը:
• Ղեվոնդի լեզուն ընտիր հայերեն է, ոճը պարզ ու թեթեվ: Ղեվոնդի երկի առաջին ձեռագիրը պահվում է մեր մատենադարանում, 13-րդ դարից: Նա 8-րդ դարի հայոց պատմության լավագույն պատմաղբյուրն է: Առաջին հայերեն հրատարակությունը կատարվել է Փարիզում 1857 թ.-ին, իսկ դրանից դեռ մեկ տարի առաջ 1856 թ.-ին Փարիզում հրատարկվել է ֆրանսերեն: 1862թ. եվ 1867 թ.ռուսերեն Պետերբուրգում: Որոշ հատվածներ Ղեվոնդի երկից թարգմանվել են անգլերենի 1888թ.-ին:

Հովհաննես Դրասխանակերտցի

• Ծնվել է մոտավորապես 845 թ.,ին Այրարատի Դրասխանակերտ ավանում՝ որը Դվինի մոտ էր: Նախնական կրթությունը ստացել է Սեվանա կղզու վանքում, որտեղ նա սովորել է Աստվածաբանություն, ճարտասանություն եվայլն: Ասողիկ պատմիչը նրան անվանոմ է ճարտասան: Սեվանում Դրասխանակերտցին ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 897 թ.-ից օծվում է կաթողիկոս: Նա միջամտում է միջ-իշխանական երկպառակություններին, միմիանց հետ հաշտեցնում է իշխաններին, միջնորդ է լինում նաեվ հայոց թագավորի եվ Ատրպատականի ոստիկանների միջեվ: Երբ նա մեկնեց Յուսուֆ ոստիկանի մոտ հաշտություն գործելու հույսով 911 թ.-ին, նա նետվեց բանտ: Կարողացավ փախչել բանտից, եվ որպեսզի արաբները չկալանեն իրեն, փախչում է տեղից տեղ, հասնում է Աղվանք եվ ջերմորեն ընդունվում Սահակ իշխանի կողմից, ապա նացնում է Գուգարք՝ որոշ ժամանակ հետո էլ Վրաստան արժանանալով վրաց տիրակալ՝ Ատրներսեհ Բագրատունու հյուրընկալությունը: Վերջինս լավ հարաբերությունների մեջ էր Սմբատ Ա.-ի հետ: Վրաստանում Դրասխանակերտցին ցավակցական նամակ ստացավ Պոլսո հույն պատրիարք՝ Նիկողայոսից, Հայաստանի ավերածության առթիվ եվ Սմբատ Ա.-ի եղերական մահվան մասին: Ապա նա վերադարձավ Տարոն գավառ եվ այդտեղ գրեց բյուզանդական կայսրին երկարաբան մի նամակ, որտեղ երկինք հանելով կայսրին խնդրում է օգնել հայ ժողովրդին: Դրանից հետո կայսրը Աշոտ Երկաթին հրավիրում է իր մոտ 915 թ.-ին, բայց Դրասխանակերտցին Տարոնից մեկնում է Դերջան գավառ, որտեղ կայսեր բանագնացը մի քանի անգամ նրան հրավիրում են մեկնել կայսեր մոտ, բայց Դրասխանակերտցին չի մեկնում որպեսզի չկասկածվի քաղկեթոնականության մեջ հարելու մեջ: Այդտեղից նա մեկնում է Սեպուհ լեռան լանջը՝ Մանյա այր կոչված քարայր եվ 9 ամիս մնում է տեղի ճգնավորների մոտ, ապա վերադառնում է Դվին, փորձում է հաշտեցնել կռվազան իշխաններին, նաեվ նաեվ Աշոտ Երկաթին ու նրա հորեղբոր որդու Աշոտ Շապուհյանի միջեվ:
• Արդեն ծերունազարդ Դրասխանակերտցու գահակալության ժամանակ արաբ ոստիկան Նասրը, Յուսուֆի հրամանով ներխուժում է Դվին եվ Դրասխանակերտցին ստիպված հեռանում է լեռներ, ապա Սեվանի կղզի այնտեղից էլ Բյուրական փոքր ամրոցը, որտեղ նաեվ եկեղեցի էր կառուցել ու հաստատել միաբանություն: Արաբները գրավում են Բյուրականը եվ կոտորում բոլոր վանականներին, դրանից հետո Դրասխանակերտցին հեռանում է Բագարան Աշոտ Երկաթի մոտ, եվ քանի որ Դվինը արաբները գրավել ու ավերել էին, ուստի Դրասխանակերտցին անսալով Վասպուրականի թագավոր՝ Գագիկ Արծրունուն 923 թվին մեկնում է թագավորության մայրաքաղաք՝ Աղթամար Գագիկի հրավերով, այդտեղ էլ նա ավրտեց իր երկը՝ Հայոց Պատմությունը որը սկսել էր գրել Աշոտ Երկաթի պատվերով եվ շարունակել էր Գագիկ Արծրունու պատվերով: Ուստի վերջաբանում գրում է որ երկը գրել է )Ի հրամանե թագավորաց) :

No comments:

Post a Comment