Tuesday, November 17, 2009

Հայոց Պատմության Հիմնահարցեր 10–րդ դաս 17 Նոյեմբեր 2009


Հայկական Մշակույթը (15-18)-րդ դարերում
• Չնայած Հայաստանը ավերումների թատերաբեմ էր դարձել, (15-18)-րդ դարերում շարունակում էր զարգանալ հայկական մշակույթը, որը ենթագիտակցաբար ազգապահպանման նշանակություն ուներ: Քանի որ երկիրը ավերվել էր, հայ ժողովրդի մեծ մասը արտագաղթել էր տարբեր երկրներ, իսկ հայկական մշակույթը սկսել էր զարգանալ հայկական գաղութներում, որովհետեվ գաղութները հիմնականում ձեվավորվում էին հայ առեվտրական բուրժուազիայով, որը եվ դառնում էր մշակույթի հովանավորը:
• 18-րդ դարի սկզբին, 1717 թ.-ին Վենետիկում հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը, որը առաջին խոշոր գիտական կենտրոնն էր որ սկսեց զբաղվել գրքերի հրատարկությամբ: Նրանք բացեցին դպրոցներ, դառնալով գիտական ու մանկավարժական կենտրոն: Միայն 18-րդ դարում 100-ից ավելի գիրք հրատարկեցին: Նրանք Վենետիկից բացի այլ վայրերում էլ բացին դպրոցներ, որտեղ երիտասարդությունը սովորում էր գիտության հիմունքներ: Մինչ այդ 1512 թ.-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից հիմնվեց առաջին տպարանը:
• 18-րդ դարի հայտնի գործիչներից էր նաեվ պատմաբան՝ Միքայել Չամչյանը, որը գրեց ամբողջական քննական՝ (Հայոց Պատմությունը):
• Հայտնի բժիշկներից էր՝ Ամիրդովլաթ Ամասիացին:
• Հասարակության կյանքում մեծ դեր խաղացին Մադրասի խմբակի հրատարակած (Որոգայթ Բառաց) աշխատությունը:


Հայաստանը 19-րդ Դարասկզբին

• Հայ ժողովուրդը 19-րդ դարը մտավ երկբեղկված՝ բաժանված Պարսկական եվ Թուրքական դաժան լուծերի միջեվ: Այդ դաժանությունների հետեվանքով՝ հայերի տարբեր հատվածներ սկսեցին գաղթել Հայաստանից:
• Թուրքիան 19-րդ դարի սկզբից արդեն սկսել էր հայերի բնաջնջման քաղաքականություն վարել, թուրքական հասարակությունը որը քոչվոր ու անասնապահական էր՝ չեր հանդուրժում իրեն նվաճած երկրներում իրենից բարձր զարգացում ունեցող ժողովուրդի գոյությունը: Դրա համար էլ իրեն տիրապետության տակ գտնվող քրիստոնյա ժողովուրդների հետ վարվում էր շատ դաժան, նրանց վրա շատ ծանր հարկեր դնելով:
• Պարսկաստանում մի քիչ այլ էր վիճակը, որովհետեվ պարսիկները պատկանելով արիական ցեղերին, ունեցել էին հզոր մշակույթ ու քաղաքակրթություն: Այս մի քիչ լավ իրավիճակի համար էլ, պատահակն չեր որ Պարսկահայաստանը դարձավ ապագա հայկական պետականության հիմքը:
• Մինչեվ 19-րդ դարասկիզբը Ռուսաստանը չեր ամրապնդվել որպես միապետություն: Պյոտր Մեծ ցարը 1721 թ.-ին Շվեդների դեմ հաղթանակ տանելուց հետո, սկսեց ուշադրություն դարձնել արեվելյան քաղաքականության վրա: Ռուս գործիչները ձգտում էին հասնել Վոսփոր ու Դարդանել նեղուցներին, սկսելով խոստումներ տալ արեվելյան քրիստոնյա ժողովուրդներին՝ նրանց օգնություն տալ թուրքերի ու պարսիկների դեմ պատերազմելու ու նրանց լուծը թոթափելու համար: Ռուսական բանակի Անդրկովկաս մտնելը մեծ ոգեվորություն առաջացրեց քրիստոնյա ժողովուրդների մեջ:
• Ռուսաստանի արեվելյան քաղաքականության ուժեղացումը փխում էր նաեվ Իրանի եվ Թուրքայի տիրապետության տակ եղած քրիստոնյա ժողովուրդների շահերից, որոնք իրենց ազատագրումը կապում էին Ռուսաստանի հետ: Այնպես որ Ռուսաստանը ոչ թե գալիս էր հայ կամ վրացի ժողովուրդների ազատագրման համար, այլ օգտագործում էր այդ բանը իր քաղաքականության ծրագիրը իրագործելու համար:
• 1804 թ. սկսվեց (Ռուս-պարսկական) պատերազմը: Մինչ այդ հայերը բազում դիմումներ էին ուղարկել ռուսական արքունիքին, իրենց օգնըլու համար ազատագրական պայքարին: Ռուսական արքունիքը ցույց էր տալիս որ նա կռվում էր հայերի, հույների, վրացիների ազատագրման համար, եվ խրախուսում էր նրանց որպեսզի կազմակերպեն կամավորական ջոկատներ որոնք կռվելո էին ռուսական բանակի կողքին:
• Պատերազմի առաջին շրջանին գեներալ՝ Ցիցիանովը Հայաստանից բազմաթիվ տարածքներ ազատագրեց, սակայն չկարողացավ գրավել Երեվանը: Դրանից հետո Ցիցիանովի հաջորդ՝ Կուտովիչը 1804 թ.-ի Սեպտեմբերին նույնպես մոտեցավ Երեվանի պարիսպներին, պաշարեց ու փորձեց գրավել հայերի օգնությամբ, սակայն նորից չկարողացավ:
• 1813թ.-ին կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը, որը այն մեծ նշանակությունը ունեցավ որ Արեվելյան Հայաստանի զգալի տարածքը՝ (Թոռի, Շիրակ, Արզախ, Զանգեզուր) միացվեցին Ռուսաստանին: Նոյւն ժամանակին էլ սկսվեց (Ռուս-թուրքական) պատերազմը, եվ ինչպես բոլոր (ռուս-թուրքական) պատերազմներին առաջացան երկու ճակատներ՝ Բալկանյան եվ Կովկասյան: Ռուսերը երկու ճակատներում էլ փայլուն հաղթանակների հասան, սակայն այս անգամ եվս եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան ու Ֆրանսիան վերջնագիր ներկայացրեցին Ռուսաստանին որպեսզի նա դադարեցնի պատերազմը, պահանջելով նաեվ որ Ռուսաստանը հրաժարվի բոլոր նվաճած տարածքներից: Բուխարեստի պայմանագրի համաձայն սահմանների փոփոխություն տեղի չունեցավ: Բայց ինչպես Բուխարեստի այնպես էլ Գյուլիստանի պայմանագրում մի կետ նշվեց որով թույլատրվում էր հայերին Պարսկաստանից եվ Թուրքայից տեղափոխվել Ռուսաստանի կողմից նվաճված Արեվելյան Հայաստանի տարածքներում:
• (Ռուս-պարսկական) եվ (Ռուս-թուրքական) պատերազմները վկայեցին Եվրոպական պետություններին որ Ռուսաստանը հզորությամբ սկսել է վարել արեվելյան քաղաքականությունը, մանավանդ Վիեննայի կոնֆերանսից հետո 1815 թ., Ռուսաստանը սկսեց ակտիվ դիվանագիտություն մղել Կովկասում: Եթե Ռւսաստանը ուզում էր նոր տարածքներ նվաճել, ապա Պարսկաստանը դժգոհ էր Գյուլիստանի պայմանագրից, մանավանդ որ Անգլիան նրան խրախուսում էր պատերազմել ռուսների դեմ:
• Ալեքսանդր Ա. ցարի մահից ու (Դեկաբրիստ)-ների ապստամբությունից հետո ռուսկան պետությունը մի քիչ թուլացում ապրեց: Դրա վրա Անգլիայի հրահրումով Պարսկաստանը պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ 1826 թ.-ին, եվ գահաժառանգ Աբաս Միրզայի 60 հազարանոց զորքերը հարձակվեցին Արցախի վրա: Նրանք պաշարեցին Շուշին, սակայն մեկ ամիս պաշարելուց հետո չկարողացան գրավել զայն: Շուշիի պաշտպանության մեծ հերոսություններ ցույց տվեցին հայերը: Շուշիի պարտությունը շատ ծանր նստեց Արցախի ժողովրդի վրա, որովհետեվ պարսիկները սկսեցին դաժանությունների, սակայն 2000 հայ կամավորներ կարողացան դադարեցնել այդ դաժանությունները:
• Ռուս բանակի հրամանատար Պասկեվիչը 1827 թ.-ին մոտեցավ Երեվանին, երբ Օշականի մոտ գեներալ Կրասովսկին հայերի մեծաքանակ օգնությամբ ջախջախեց պարսիկներին: Հայկական կամավորների օգնությամբ 1827 թ. Հոկտեմբերի 1-ին նվաճվեց Երեվանը, Պասկեվիչին տրվեց (Կոմս Էրեվանսքի) տիտղոսը: Երեվանի ազատագրումը հայ ժողովրդի ազատագրման հիմքն էր:
• Երեվանը նվաճելուց հետո ռուսական բանակը անցավ Արաքսը՝ շարժվելով դեպի Թավրիզ որը նվաճվեց, ապա դեպի Թեհրան: Դրա վրա պարսիկները հաշտություն խնդրեցին, որը կնքվեց 1828 թ. Փետրվարի 10-ին, եվ որի համաձայն Երեվանի ու Նախիջեվանի խանությունները ու Օրդուբադի ոկրուգը անցան Ռուսաստանին: Ընդունվեց նաեվ մի որոշում որով Պարսկաստանում ապրող հայերին թույլատրվում էր գաղթել ու գալ բնակվել ազատագրված տարածքներում: Պարսկաստանից մոտ 50 հազար հայեր անցան Արեվելյան Հայաստան:
• 1828 թ. հուլիսի 23-ին ռուսական զորքը մտավ փուրքական սահմանը, սկսվեց (Ռուս-թուրքական) պատերազմը: Պասկեվիչը գրավեց Կարսի բերդը որը ստրատեգիական մեծ նշանակություն ուներ, ապա շարժվեց դեպի Կարին որը Արեվմտյան Հայաստանի կնտրոնական հանգույցն էր, ապա նացավ Արտահան, Բայազեդ նվաճելով այդ տարածքները, ու մոտենալով դեպի Ադրիանապոլիս: Սակայն անգլիական ու ֆրանսիական զորքերը ռուսներին պարտադրեցին հաշտություն կնքել ու հետ տալ նվաճված տարածքները, Ադրիանապոլսի պայմանագրի համաձայն, որը թեեվ մի կետ ընդունեց որ Թուրքահայաստանում ապրող հայերին արտոնություն էր տրվում անցնել ու ապրել Արեվելյան Հայաստանում:
• (Ռուս-պարսկական) եվ (Ռուս-թուրքական) պատերազմները թեեվ չազատագրեցին ամբողջ Հայաատանը, սակայն Ռուսաստանի կազմի մեջ մտած Արեվելյան Հայաստանը դարձավ հայության բնօրրանը եվ աստիճանաբար իր շուրջը համախմբելով հայերին հիմնակետ դարձավ հայկական պետականության հիմնադրմանը:

No comments:

Post a Comment