Friday, November 27, 2009

Փիլիսոփայություն 11–րդ դաս 27 Նոյեմբեր 2009


Պրագմատիզմի Փիլիսոփայություն
• Պրագմատիզմի փիլիսոփայությունը իր նախնական ձեվակերպումը ստացել է Չարլզ Պիրսի (1839-1914) հայացքներում:
1. Այն ինչ ավանդական փիլիսոփայության մեջ մենք անվանում ենք իմացություն, Պիրսի տեսակետից ոչինչ այլ բան չե եթե ոչ գործունեության սուբյեկտիվ ֆունկցիոնալ արձագանքը՝ շրջապատող երեվույթների նկատմամբ: Դա ավելի շուտ կենսաբանական քան իմացական գործառույթ է: Գործ ունենալով շրջապատող իրականության, իրադարձությունների հոսքի մեջ մարդը մշտապես փնտռում է նրանցում կողմնորոշվող այնպիսի եղանակներ որոնց գործողությունները վստահելի են դարձնում:
Ելնելով դրանից՝ ճշմարտությունը ոչ այն ինչ է եթե ոչ այնպիսի իրավիճակ երբ մարդը իրադարձությունների հոսքի մեջ կարողանում է դրանց արձագանքել իր համար նպաստավոր եղանակով:
2. Պիրսի տեսակետից արտաքին աշխարհը իռացիոնալ է մեզ համար, ուստի այնտեղ օրինաչափություններ գտնելու փորձերը անիմաստ է: Իմաստ ունեն այն արձագանքները որ իրականության առարկաներն ու իրադարձությունները առաջացնում են մեր մեջ իրենց նկատմամբ: Զուտ է նաեվ մեր մտածողությանը իրականության մեջ համապատասխան բովանդակություն գտնելու ջանքերը, բովանդակություն որը ավանդական փիլիսոփայության մեջ ճշմարտություն են անվանում: Իրականում այդ այսպես կոչված ճշմարտությունը արտաքին աշխարհի առարկաների եվ իրադարձությունների հանդեպ մեր այն արձագանքներն են որոնք մեզանում վստահություն են ներշնչում մեր նկատմամբ՝ դրանց նպաստավոր հետեվանքների մեջ:
3. Պիրսը ձեվակերպել է Պրագմատիզմի սկզբունքը, որը ասում է՝ «Դիտարկեք թե հետեվանքները որորնք կարող են պրագտիկ նշանակություն ունենալ ինչպես են վերածվում հասարակության առարկայի, այդ դեպքում հետեվանքների մասին հասկացությունը հենց առարկայի մասին լիարժեք հասկացություն է»:

• Պրագմատիզմի հաջորդ ներկայացուցիչն է՝ Ջեմսը (1842-1910): Հիմնվելով վերոհիշյալ կողմնորոշման վրա՝ ընդգծում է մարդկային իմացության մեջ մի այնպիսի կարեվոր պահ ինչպիսին է հավատը: Այն ինչ ավանդական փիլիսոփայության մեջ անվանում են ճշմարտություն կամ իրականության հետ մեր գիտելիքների համընկնում՝ ոչինչ այլ բան չե եթե ոչ դրանց գոյությանը հավատալու մեր կողմնորոշվածությունը կամ տրամադրվածությունը:
• Եթե Պերկլիի համար գոյություն ունենալ նշանակում է ընկալվել, ապա ըստ Ջեմսի գոյություն ունենալ նշանակում է լինել հավատի առարկա: Իրերը գոյություն ունեն այնքանով որքանով մենք դրանով հավատացված ենք:

Tuesday, November 24, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 7-րդ դաս 24 Նոյեմբեր 2009


• 1991 թ.-ի Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդի եվ ՇԱհումյանի շրջանի շրջանային խորհուրդի պատգամավորների արտակարգ նստաշրջան, որտեղ քննարկված հարցերից ամենահիմնականը հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման հարցը: Դեռեվս 2 օր առաջ Ադրբեջանում տեղի էր ունեցել հանրապետության խորհուրդների արտահերթ նստաշրջան, որտեղ հակասելով նույն թվականի Մարտի 17-ին հանրապետությունում անցկացված հանրաքվեին, որոշվում է վերականգնըլ Ադրբեջանի առաջին հանրապետությունը (1918-1920) թթ. սահմաններում: Նիստին ներկա էին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 103 պատգամավոր, եվ Շահումյանի շրջանի շրջանային խորհրդից էլ 30 պատգամավոր: Այդ նստաշրջաին մասնակցում էին մոտ 190 հոգի, այսինքն մնացածը հրավիրված պաշտոնյաներ էին Լեռնային Ղարաբաղի շրջաններից եվ Ստեփանակերտից:
• Ահա այդ նստաշրջանում էլ որոշում է ընդունվում ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր տարածքի վրա: Միեվնույն ժամանակ որոշում են անցկացնել հանրաքվե՝ «այո» կամ «ոչ» պատասխաններով, այսինքն համաձայն եք մնալ ԽՍՀՄ-ի տարածքում կամ ոչ: Այդ հանրաքվեն անցկացվում է 1991 թ. Դեկտեմբերի 10-ին՝ (Համաշխարհային մարդու իրավունքների օրը), որին ներկա էին տասնյակ միջազգային դիտորդներ, որոնք միանգամայն բարձր են գնահատել Ղարաբաղում անցկացված հանրաքվեն:
• Քանի որ ստեղծվել էր հանրապետություն, նշանակություն ուներ հանրապետության բարձրագույն մարմնի՝ Գերագույն Խորհրդի ընտրությունները: Այդ ընտրությունները տեղի ունեցան 1991 թ. Դեկտեմբերի 28-ին: Այդ օրերին որպեսզի քվեարկությունը տապալվի Ադրբեջանը փաստորեն պատերազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ: Ընտրության օրը նախատեսված 81 տեղի համար ընտրվել էին 52 պատգամավոր, այսինքն՝ ընտրվածները ապահովում էին 66% եվ առաջին Գերագույն Խորհուրդը ընտրվել էր:
• Եվ այսպես 1992 թ. Հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղում սկսվում է Գերագույն Խորհուրդի առաջին նստաշրջանը, նախագահ է ընտրվում 33 ամյա պատմաբան՝ Արթուր Մկրտչյանը, հետո քարտուղար է ընտրվում՝ Վլադիկ Հակոբյանը: Ընդունվում է հռչակագիր՝ կոչեր ուղղել ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին: Ողջունվում են ղեկավար մարմինների ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի այդ ընտրությունները չի շնորհավորում Լեվոն Տեր-Պետրոսյանը եվ (ՀՀՇ)-ականները:
• 1992 թ.-ին Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսելով ռազմական գործողությունները կարողանում են ոչնչացնել Շուշիի կրակահետերը, ազատագրել Շուշին, մինչեվ Մայիսի 18-ը ճանապարհ բացել (Շուշի-Գորիս), եվ ազատագրել Բերձորը (Լաչին): Մինչեվ 1994 թ. Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական ուժերին հաջողվում է ազատագրել եվ ետ խլել ոչ միայն գրավված Մարտակերտի շրջանի մեծ մասը՝ այլեվ Հադրութի (Դիզակի) շրջանի մի շարք տարածքներ: Ազատագրական ուժերին հաջողվում է ազատագրել ամբողջ Քարվաճառը (Քյալբաջար), Աղդամի շրջանի մեծ մասը, Ֆիզուլիի շրջանի մեծ մասը, Լաչինի շրջանը, Զանգելանը, Ղուբաթլուն, Ջիբրայիլի շրջանը:
• Այսօրվա դրությամբ աղմուկ-աղաղակ է բարձարցել այս տարածքները ետ վերադարձնելու վերաբերյալ: Ադրբեջանը աղաղակում է թե իր տարածքի 20% եվ մոտ (1) միլիոն բնակիչ զրկվել են իրենց իբրեվ՝ (պատմական) տարածքներից, սակայն դա այդպես չէ: Ըստ տվյալների՝ Արցախի զինված ուժերի հսկողության տակ են գտնվում 7059 քառ. կմ, որը կազմում է Ադրբեջանի տարածքի միայն 8%-ը եվ ոչ 20%-ը: Այս տարածքի 7 շրջաններից հեռացել են մոտավորապես 383 հազար մարդ: Եթե մենք ստուգում ենք ապա պարզվում է որ ոչ թե 1 միլիոն մարդ է հեռացել, այլ այդ թվի (2,5) անգամը պակաս:

Հայոց Պատմության հիմնահարցեր 11–րդ դաս 24 Նոյեմբեր 2009



Արեվելյան Հայաստանը Ռուսաստանի Կազմում 1830-1860-ական թվականներին
• Արեվելյան Հայաստանը Ռուսաստանի միացնելուց հետո հայերը հուսախափ եղան, որովհետեվ ցարիզմը չեր մտածում հայերին անկախություն տալու մասին, բայց հայերի մատուցած մեծ ծառայութունները հաշվի առնելով՝ Արեվելյան Հայաստանը ազատրվելուց հետո ստեղծվեց հայկական կիսանկախ պետական միավոր՝ Հայկական Մարզը, որը որոշ ներքին հարցերով 1830-ականների սկզբին ինքնուրույնություն ստացավ, սակայն ցարիզմի գաղութային քաղաքականությունը իր պահանջները ներկայացրեց նաեվ Հայկական Մարզին: Սահմնափակվեցին եկեղեցու, պետական մարմինների իրավունքները, եվ երբ հայերը փոքր ընդդիմացան 1840-ական թվականներին՝ Հայկական Մարզը վերացվեց: Որոշ ժամանակ անց 1844 թ. Ռուսաստանը մտցրեց փոխարքայության ինստիտուտը: Կովկասի փոխարքա նշանակվեց Վորոնցովը, որը հետագայում պարզվեց որ բավականին հակա-հայկական գործեր է ձեռնարկել:
• 1849 թ. փոխարքայությունները վերացվեցին եվ ստեղծվեց մարզային նոր ինստիտուտ: Նրանցից մեկը Երեվանի մարզն էր որի մեջ մտնում էր Երեվանը, Ալեքսանդրապոլը, Նախիջեվանը, Օրդուբադն ու Բայազեդը: Ստեղծվեց Թիֆլիսի մարզը որի մեջ մտավ Լոռին ու Կիրովականը, իսկ Գյանջայի մարզի մեջ մտցվեց Զանգեզուրն ու Արցախը:
• Ցարիզմը նվաճած տարածություններում 1840-ականներից սկսած ուժեղացրեց գաղութային քաղաքականությունը, այն աստիճանին դա հակահայկական էր որ Թուրքմենչայի պայմանագրով Արեվմտյան Հայաստան եկած հայերի մի զգալի մասը նորից վերադարձավ իր հին բնակավայրերը:
• Գաղութային քաղաքականությունը արտահայտվեց 4 հիմնական գործողություններով:
1. Ռուսները Արեվելյան Հայաստան բնակեցրին ռուս աղանդավորներին, որոնց հատկացրին լավագույն հողամասերը:
2. 1836 թ.-ին ընդունեցին օրենք եկեղեցու մասին որով սահմանափակվում էին եկեղեցական իրավունքները, եվ կաթողիկոսի ընտրությունը կայանում էր Սինոտի միջոցով:
3. Հրովարտակներ հրատարակվեցին նախկին խաների, բեկերի, աղալարների կալվածքների վերականգնման մասին:
4. Եվ նրանց իրավունքները ավելի բարձր դասվեցին քան հայերի իրավունքները:



Արեվմտյան Հայաստանը 1830-1860-ական թվականներին
• Թուրքիան զավթելով Հայաստանի մեծ մասը արդեն 19-րդ դարի կեսերից նպակադրվում էր դատարկել այդ վայրերը հայերից, որի համար մի կողմից ծանր հարկերով ստիպում էր որ հեռանան, մյուս կողմից փորձում էր գաղտնի միջոցառումնեէ ձեռնարկել նրանց նկատմամբ: Թուրքիան հայերին հանդուրժում էր այնքանով որքանով նրանք գանձարանին մեծ քանակությամբ հարկեր էին մուծում: Ամենածանր հարկերը գլխահարկն էր ու աշարը (որը կազմում էր բերքի 1/10): Հարկային այդ ճնշումների տակ հայերը հաճախ ըմբոստանում էին, սակայն ոչինչ չեին կարողանում անել: Հայերը իրավունք չունեին դատարաններում վկա լինել, թուրքերի դեմ հակադրվել: Մի քիչ տարբերվում էր Կ.Պոլսո գաղութը որտեղ զգալի քանակությամբ հայ մտավորականներ կային, եվ եվրոպական դեսպանների առջեվ չխայտարակվելու համար զիջում էին հայերի նկատմամբ:
• Թեռեվս 1840-1850-ական թվականներին թուրքերը մշակել են Եվրոպականացման ծրագիր, եվ այդ ծրագիրը կենսագործելու համար որոշ բարեփոխումներ կատարեցին, որը անձի, գույքի ազատություն էր խոստանում, լույս էին տեսնում թերթեր եվ հայ օճախը հիմնականում պահպանում էր հայկական ապրելակերպը:
• Թուրքերը հայերին էին դիմում այն ժամանակ երբ պատերազմի մեջ էին կամ հարձախկումների էին նախապատրաստվում: Չնայած հայերը այն ժամանակ որպես (կեավուրներ) բոլոր միջոցներով հալածվում էին:
• Ղրիմի Պատերազմը: Անգլիան ու Ֆրանսիան Թուրքիային հրահրեցին որ նա պատերազմի մեջ մտնե Ռուսաստանի դեմ: 1853 թ.-ին սկսվեց (ռուս-թուրքական) Ղրիմի անվամբ ճանաչված պատերազմը: Այն ունեցավ 2 փուլեր: 1853-1854 թթ. ռուսական բանակը ջախջախեց թուրքական նավատորմը եվ 1854 թ. դուրս եկավ Սեվ ծով, Սինոպ: Սակայն պատերազմին ուշադիր հետեվող Անգլիան ու Ֆրանսիան վերջնագիր ներկայացրին ռուսներին որպեսզի դադրեցնեն պատերազմը: Ավելին՝ նրանց նավատորմները մտան Սեվ ծով եվ սկսեցին ռմբակոծել Սեվաստապոիլ քաղաքը: Ռուսաստանը ստիպված Փարիզյան հաշտությունը կնքեց, որով զրկվեց բազում արտոնություններից, նա Սեվ ծով չեր կարող նավատորմ պահել, ու Թուրքիային մեծ դրամական վճառում կատարեց:
Այստեղ եվս ակտիվ մասնակցություն ունեցան հայերը, հատկապես հայ կամավորական ջոկատները Անդրկովկասում զգալի նվաճումների հասան: Գեներալ Բեհբութովի գլխավորությամբ նրանք նվաճեցին Կարսը, Արտահանը, նույնիսկ Էրզրումը: Սակայն Թուրքիայի եաշնակիցների պահանջով հրաժարվեցին բոլոր նվաճումներից եվ տարածքները վերադարձրին Թուրքիային:
Այդ նույն ժամանակ, 1860-ականներին, թուրքերի մի քանի ձեվական բարեփոխումները օգտագործելով՝ հայազգի նշանավոր գործիչներ՝ Գրիգոր Օտյանի գլխավորությամբ մշակեցին Հայկական Սահմանադրությունը: Դա մի ընդարձակ աշխատություն էր որտեղ հիմնականում խոսվում էր կուլտուրական-ազգային, հոգեվորականության, մշակութային հարցերի մասին, պետական-քաղաքական հարցեր չեին քննարկվում: Համահայկական Ազգային Ժողովը 1860-ին հաստատեց այդ սահմանադրությունը, սակայն դա օրենքով պետք է հաստատվեր թուրքական իշխանության կողմից, եվ 3 տարիներ ձգձգվելուց հետո երբ թուրքերը այնտեղից հանեցին անկախության եվ ազգային հարցերի մասին բոլոր ակնարկները, 1863 թ.-ին Բարձր Դուռը սահմանեց այդ սահմանադրությունը: Դա բավականին դեմոկրատական փաստաթուղթ էր որը երկրի ղեկավարությունը հանձնում էր հայկական Ազգային Ժողովին, որը ուներ 140 երեսփոխան: Սակայն հայկական սահմանադրությունը փաստորեն չգործեց որովհետեվ թուրքական իշխանությունները բազում օրենքներ ընդունեցին նրան դեմ, այդուհանդերձ ազգային սահմանադրությունը ազգային զարթոնք առաջացրեց, եվ այդ պայմաններում երբ Թուրքիան ամեն ինչ անում էր եվրոպական երեվելու համար, Արեվմտյան Հայաստանում բռնկվեցին մի քանի ապստամբություններ, որոնցից ամենախոշորը 1862 թ.-ի Զեյթունի ապստամբությունն էր:

• Զեյթունը կիսանկախ վիճակում էր, այն բաժանված էր 4 թաղամասերի, որի ղեկավարները իրենք էին հարկահավաքում եվ մուծում թուրքերին: Սակայն թուրքական իշխանությունները հենց որ կարիքը զգում էին հայկական գաղութներից սկսում էին նորանոր հարկեր հավաքել: Այդպես եղավ 1862 թ.-ին երբ Մարաշի Ազիզ փաշան 10 հազարանոց զորքով հարձակվեց Զեյթունի վրա պահանջելով հարկերը: Զեյթունցիները հրաժարվում են եվ 7000 զինվորներով կամակերպում ամուր պաշտպանություն: Բոլոր Զեյթունցիները դառնում են զինվորականներ, կռվող զորքին զենք մատակարարելու համար բացում են զորանոցներ ու սկսում են զենքեր արտադրել: Նրանք նույնիսկ ծուղակներ պատրաստեցին Ազիզ փաշայի զինվորներին: Ազիզ փաշայի ձախողություններից հետո նրան փոխարինեց արյունարբու Աշիր փաշան: Սակայն Զեյթունցիները ամրոցներ կառուցելով պաշտպանվեցին ու նրան էլ թույլ չտվեցին որ Զեյթուն մտնի:
• Զեյթունի ապստամբությունը մեծ աղմուկ առաջացրեց, դրա համար էլ Եվրոպան՝ հատկապես Ֆրանսիան ստանձնեց միջնորդի դերը, եվ Կ.Պոլսի հայոց պատրիարքի միջնորդությամբ բանակցություններ վարեց թուրքերի հետ, որպեսզի դադարեցնեն ռազմական արշավանքները Զեյթունի դեմ, իսկ Զեյթունցիները պարտավորվում էին ընդունել կաթոլիկությունը եվ վճառել հարկերի մի մասը:
• Զեյթունցիների ապստամբության նշանակությունը շատ մեծ էր, նա տեղի ունեցավ այն ժամանակ երբ թուրքերը ձեվական դեմոկրատական բարեփոխումներ էին կատարում Եվրոպայի հետ մերձենալու համար: Ապստամբությունը ցույց տվեց որ թուրքերը ոչ մի բարեփոխում չեին կատարում: Ավելին՝ Զեյթունի ապստամբությունը լայն արձագանք թողեց ամբողջ Արեվմտյան Հայաստանում, եվ տարբեր վայրերում թուրքերի դեմ ապստամբական շարժումներ սկսեցին: Իսկ Թուրքիան հատուկ զորամասեր էր պահում հայկական ապստամբությունները ճնշելու համար, որպեսզի Եվրոպան տեղյակ չլինի:

Monday, November 23, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 9–րդ դաս 23 Նոյեմբեր 2009


Շարունակություն Ասողիկի
• Սկսած 929 թ.-ից, այսինքն Աբաս Բագրատունու գահակալումից, մինչեվ 1004 թ. այսինքն Ասողիկի մահը, մոտ 80 տարվա այդ պատմությունը նա շարադրում է իբրեվ ժամանակակից: Ի հարկե նա գրում է առանձ ներքին կապակցության, հույսվածության: Նույն գլխում հաճախ իրար ետեվից տարիները նշելով հիշատակում է տարբեր դեպքեր հայոց թագավորների, կաթողիկոների, արաբական, բյուզանդական տիրակալների մասին: Այս մասում Ասողիկը հանգամանորեն անդրադառնում է վանքերի, եկեղեցիների, քաղաքացիական շենքերի կառուցմանր, հուշագրավ տեղեկություններ է հաղորդում վանքերի, նրանց վանահայրերի ու վարդապետների մասին, նաեվ վանական կարգ ու կանոնի մասին, նշում է թե ինչ վանքեր են հիմնվել, եվ դրանցից որոնք են եղել կրթական կենտրոն: Նա լավ ծանոչ է վանքերին, զրուցել է վանականների հետ:
• Ասողիկի տեղեկությունների շնորհիվ ծանոթանում ենք այն ունայնաշունչ ժամանակի աշխարհամերժ ոգու մասին, երբ մարդ որքան շատ ապաշխարեր, քաղցած ու ծարավ մնար, տանխեր իրեն՝ այնքան կնպաստեր հոգու փրկությանը: Մարդիկ միայն մի հոգս ունեին, որքան կարելի է շատ տանջել իրենց, միայն տոներին էին զվարճանում:
• Ասողիկը վեր է հանել նաեվ երկրի մշակութային կյանքը, կարեվոր տվյալներ մատուցելով Հոռոմոսի, Նարեկա, Հաղբատի, Սանահնի, Կամրջաձորի եվ այլ վանքերի մասին: Նշում է այդ վանքերը որպես գրչության կենտրոններ, տալիս է գիտնականների, վանահայրերի մասինկցկտուր տվյալներ: Լավ է տալիս Անի քաղաքի պարիսպների կառուցումը, Տրդատ ճարտարապետի խաղացած դերը Անիում, նաեվ Կ.Պոլսում երկրաշարժից՝ վերից վար ճեղքված Ս.Սոֆիայի տաճառի վերակառուցման ժամանակ:
• Պատմագիրը անդրադառձել է նաեվ Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունյաց թագավորությունների եվ Տայքի կյուրապաղատության մեջ ծավալված դեպքերին, ինչպես եվ Բյուզանդիայի եվ Բուլղարիայի հայկական գաղթավայրերի մասին:
• Ասողիկի երկը առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1859 Փարիզում, լավագույն հրատարակությունը Պետերբուրգում 1885 թ.: Նրա երկը լույս է տեսել նաեվ ռուսերեն, ֆրանսերեն եվ գերմաներեն:



Արիստակես Լաստիվերցի
• Կենսագրական տեղեկություններ չկան, միայն գիտենք որ նա ծնվել է Կարին գավառի Արծն քաղաքի մոտակայքի Լաստիվերտ ավանում: Վերջին փաստը նրա պատմության մեջ 1072 թվականն է, սկսած 1001 թվականից: Մանրամասն պատմում է սելջուկ-թուրքերի արշավանքների, կոտորածների, ավերածությունների մասին: Առաջին հայ պատմիչն է որը նկարագրում է թե ինչպես էր կոտորվում հայ ժողովուրդը սելջուկ-թուրքերի ձեռքով: Երկիրը, գրում է նա, ավերակ է, թափուր է մնացել բնակիչներից, քաղաքները ամբողջ ավեր ու կործան, անդաստանները խոպանաց, շեները դարձել են ավերակնր, ամայի եվ անմարդ: Սելջուկ-թուրքերը, գրում է նա, մեր բնաջնջման անհակուրդ քաղցն ունեին, ում որ տեսնեին ոչնչացնոգմ էին, ողբում է նա խորունկ վշտով:
• Սելջուկներին հակահարված է տալիս Սասունի իշխան՝ Թոռնիկ Մամիկոնյանը, որը կոտորում է բոլոր սելջուկներին, ազատում գերիներին եվ ավարը, սառսրազդեցիկ ձեվով նկարագրում է Սելջուկների կողմից 1064 թ.-ի Անիի գրավումը, մանուկներին մայրերի գրկից խլելով խփում էին քարերին, հորն ու որդուն սպաննում սրով, ամբողջ Անին դիակների կույտ էր ներկայացնում, Ախուրյանը ներկվեց արյամբ:
• Լատիվերցին պատկերում է նաեվ Բյուզանդիայի նենգ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, գովերգում է հայրենիքին, հխյ եկեղեցուն նվիրված Գագիկ Ա.-ին, նրա որդու՝ Աշոտ Դ.-ին, Վահրամ Պահլավունու զորավարին, Գագիկ Բ.-ին եվ ուրիշներին: Գրում է որ 1021 թ.-ին Վասիլ Բ. կայսրը կոտորում է Աբխազիայի բնկաիչներին եվ սպաննվածների բազմահազար գլուխները կույտ-կույտ դասավորում է ճանապարհներին ի սարսափ տեսնողներին: Նույն թվականին կայսրը տիրանում է Վասպուրականի թագավորությանը, իսկ 1045 թ.-ին Բյուզանդական զորքը 4 անգամ գրոհում է Անիի վրա:
• Արժեքավոր են Լաստիվերցու տվյալները Թոնդրակեցիների մասին: Նա բոլոր դժբախտությունների պատճառ է համարում մարդկանց գործած մեղքերը: Լաստիվերցին իրատես է, նրա մոտ ապաշխարությունը ոչ թե պետք է լինի հոգու փրկության համար՝ այլ ազգի փրկության համար, որը պետք է լինի հենց այս աշխարհում, վարքերը մաքրելով, կյանքը բարոյականացնելով, հոգիները ախտահանելով: Նա չի մերժում այս աշխարհը, նույնիսկ անհրաժեշտ է համարում հարստությունը՝ որը սակայն պետք է ձեռք բերել արդար ճանապարհով: Ժողովրդի ուժն ու կորությունը նա տեսնում է նրա ներքին բարոյականության մեջ:
• Նա խորին սիրով է սիրում հայրենի աշխարհը, ուրախ աշխատանքը, երգերն ու պարերը, հայոց զորքն ու նրա մղած կռիվները, որոնք ցավոք վերջացան սելջուկների պատճառով: Նա ողբւոմ է մեր կորցրած աշխարհիկ կյանքի համար, նրա երկը հայրենասիրական ողբ է, նա ականատես է եղել նրանց, ուստի պատմագիտական առատ տեղեկություններ է դնում:
• Նրա երկը առաջին անգամ հայերեն հրատարակվեց 1844 թ. Վենետիկում, իսկ 1864 թ. ֆրանսերեն Փարիզում, 1968թ. ռւսերեն Մոսկվայում, 1963 թ. Երեվանում հրատարկվել է քննական բնագիրը, 1898-ին անգլերենի թարգմանվել է երկու գլուխ` (13 եվ 23 ) գլուխները:

Մատթեոս Ուռհայեցի
• 12-րդ դարը հայ գրականության Արծաթե դար է համարվել, համեմատելով Ոսկեդարին: Եթե մենք գնացել ենք Ոսկեդարից Արծաթե դար, ուրեմն մեր պատմագրությունը առաջընթաց քայլ չի ունեցել: Հետզհետե առաջ է եկել ժամանակագրությունը կամ տարեգրությունը՝ որտեղ չկա արվեստ, իսկ 5-րդ դարի հեղինակների մոտ այդ արվեստը ցայտուն էր: Տարեգրությունը թե մեզ մոտ եվ թե այլուր համեմատաբար հեշտ կատարելի գործ էր, երբ գրում էին պատմություն առանձ որեվե հետազոտման ու ներքին կապի, չեին հավակնում գեղեցիկ հորինվածքի եվ ղեկավար գաղափարի՝ որի շուրջը կարող էր ամբողջ գործը ներհյուսվել: Այդպիսի պարզ ու հասարակ տեսակի ականավոր դեմքն է Մատթեոս Ուռհայեցին:, որը հեղինակել է իր (Ժամանակագրություն) երկը:
• Կենսագրությունը հայտնի չե, ինքլը ինքզինք անվանում է Ուռհայեցի եվ «Վանաց երեց», երեվի նա քահանա է եղել Ուռհայի մի վանքում, եվ այդտեղ էլ գրել է իր երկը: Նա չի սովորել ճարտասանություն կամ քերականություն, հմուտ չէ նաեվ աստվածաբանության մեջ: Նրա երկը սկսվում է 952 թ.-ից եվ ավարտվում՝ 1137 թ.:
• Շատ համեստ կարծիք ունի իր մասին, բայց սիրել է իր երկը եվ բազմազան աղբյուրներից նյութեր է հավաքել, ճշգրտել է տարիները կարգով դնելով դրանք: Թեեվ նրա երկում չկա որեվե ներքին կապակցություն եվ հյուսվածք, բայց նրա գրածը հարուստ է, շարադարվել է հոգով ու զգացմունքով: Նա իրեն նմանեցնոմ է մեղվին կամ շերամին, որոնք հակառակ իրենց փոքրության մեծ աշխատանք են կատարում:
• Երկը սկսում է Ուրռհայում մոլեգնող սովի նկարագրությամբ որը տեվում է 7 տարի: Երկի առաջին մասում շարադրւմ է 100 տարվա պատմություն, օգտվելով նախորդ պատմիչներից, որոնցից ոչ մեկի անունը չի տալիս: Ծանոթ է նաեվ կաթողիկոսական եվ թագավորական դիվանի նյութերին: Նա ականատես եղավ թուրք-սելջուկների գործած ավերներին՝ երկի 2-րդ եվ 3-րդ մասերը ժամանակակցի ստույգ եվ տեղորոշվող նկարագրություններ են: Սելջուկ-թուրքերին համարում է արյունարբու գազաններ, որոնց հայերը մինչեվ այդ չեին տեսել: Նրանց արշավանքի հետեվանքով քրիստոնյա բոլոր երկիրները մատնվեցին սրի ու գերության, քանդվեց ամբողջ աշխարհը, ազնվական տղամարդիկ՝ կանայք դարձան մուրացկաններ, (Մենք այդ ամենին ականատես եղանք):
• Ուռհայեցին մեծ հայրենասեր էր, ատում էր հույներին այն պատճառով որ նրանք վերացրին հայոց թագավորությունը: Ուռհայեցին երբեք չի եղել Հայաստանում, բայց հոգու ողբով է պատմում նրա պատուհասված դժբախտությունների մասին՝ «Կարծեցյալ պահապանների հունաց թուլամորդ եվ վատաբարո ազգի մեղքով, հայերը տառապեցին անհավատ եվ արյունարբու թուրքերի գազանաբարո զորքերից»:
• Հայոց միասնական թագավորության վերացման ժամանակ Ուռհայեցին մեծ հույսեր էր կապում հայկական առանձին իշխանությունների հետ, օրինակ՝ Գող Վասիլը որը տիրում էր ընդարձակ շրջանների, Ուռհայեցին նրան հիշում է որպես հայոց մեծ իշխան, նրա իշխանությունը Քեսուն կենտրոնով գոյատեվեց (1082-1112) թթ.: Հայոց ազատները հավաքվել էին նրա մոտ, հայ իշխանները իշխում էին նաեվ Եդեսիայում, Անտիոքում եվ այլուր: Գրում է «Բայց եկան Ֆրանգները եվ հայերին զրկեցին իշխանությունից»:
• Ուռհայեցու երկը շատ կարեվոր աղբյուր է Հայաստանի ու հարեվան երկրների պատմության համար, բայց նրանում կան միամիտ ձեվով հիշվող բնության երեվույթներ, օրինակ՝ կարմիր ձյուն, թռչունների պատերազմ, մառախ: Մյուս երկրների տարեգիրների պես հավատում է ամեն տեսակ պատմած բաներին: Պատմում է պարզ ու հասարակ ոճով: Նա ջատագով է ազգային ավանդույթների պահպանման, որպես հայ ժողովրդի պահպանման զորեղ միջոց: Շարադրում է գրեթե իր ժամանակի խոսակցական լեզվով: Նրա երկը շարունակել է Գրիգոր Երեցը, սկսելով 1137թ.-ից եվ հասցնելով 1162 թ.:
• Առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1869 թ. Երուսաղեմում, իսկ 1898 թ. նրա ամբողջական բնագիրը Վաղարշապատում, աշխարհաբար թարգանությունը լույս է տեսել 1973 թ. Երեվանում՝ ակադեմիկոս Բարթիկյանի թարգմանությամբ, ֆրանսերեն 1858 թ.-ին Փարիզում, իսկ 1962 թ. Անկարայում լույս է տեսել թուրքերեն:

Կիրակոս Գանձակեցի
• Կիրակոս Գանձակեցին իրեն համարում է Գանձակի երկրից, այսինքն Ուտիքի (Շակաշեն) գավառից: Ինքը իրեն կոչում է նաեվ Կիրակոս Արեվելցի, կոչվել է նաեվ Գետիկցի, քանի որ նրա անունը ավելի շատ կապվում է Գետկավանքի քան թե Գանձակ աշխարհի հետ: Այս վանքը հիշվում է նաեվ որպես ճեմարան-համալսարան, որտեղ կրոնի հետ դասավանդում էին հունարեն, լատիներեն, տոմար, պատմություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն եվ գրչության արվեստ:
• Իր (Հայոց Պատմություն) երկի 33-րդ գլխում պատմում է մոնղոլների մոտ հարգված մի ասորու մասին որը փրկում էր քրիստոնյաներին՝ «Մր կյանքի քառասունամյա, մի քիչ ավելի կամ պակաս ժամանակ», եվ դեպքը դնում է 1241 թ.-ին (Հայոց 690թ.), եթե այդ թվին նա 40 տարեկան էր, ապա նա ծնվել է 1201թ.-ին: Նա նշում է նաեվ որ եղել է Կիլիկիա երկրում, Սիսում՝ «Մեր 66 տարեկանում», 1269 թ. նշելով, այս դեպքում նա ծնված պետք է լինի 1203 թ.-ին:
• Վաղ մանկությունից (6-7) տարեկանից սովորել է Նոր Գետիկի վանքում, երբ վանքի առաջնորդն էր Մխիթար Գոշը: Գոշի վախճանվելուց հետո նա հեռացել է Տավուշի (Խորանաշատ) վանքը, Չինարի գյուղի մոտ: Այդ վանքը նշանավոր գրչավայր էր, ուներ դպրոց:


Sunday, November 22, 2009

Փիլիսոփայություն 10–րդ դաս 20 Նոյեմբեր 2009

Էմմանուել Կանտ (1724-1804)
1. Առանձնացնում է տեսական եվ գործնական բանականություն: Տեսական բանականությունը կարող է հավաստի կերպով պատասխանել միայն մի հարցի՝ ինչ կարող է մարդը իմանալ, այլ ոչ թե այնպիսի «հարցերի» թե ինչ մարդ պետք է անի, եվ ինչի վրա պետք է հույսը դնի:
2. Կանտյան հիմնական գաղափարը մարդու ազատության նրա ազատ կյանքի գաղափարն է, որը որոշում է անհատին բարոյական անկախաության եվ ինքնավարության իմաստը եվ մարդու իրավունքը իր համար սահմանելու պիտոյականության կաննոները եվ հետեվելու դրանց առանձ արտաքին հարկադրանքի եվ ճնշման:
3. Այդ միտքը առավել հստակությամբ ներկա է Կանտյան կաթեկորիգ իմպերատիվի մեջ, ասում է՝ «Վարվիր միայն այնպիսի պահանջի համաձայն որով ղեկավարելով դու միաժամանակ կարող ես ցանկանալ որպեսզի այն դառնա համընդհանուր օրենք», այս դրույթը ավելի պարզաբանված տեսքով նշանակում է՝ «Արտաքնապես այնպես վարվիր որպեսզի քո կամայական ազատության դրսեվորումը համատեղի լինի յուրաքանչյուրի ազատության հետ՝ համապատասխան համընդհանուր օրենքի»:
4. Նկատի ունենալով իրավունքը որը պահանջվում է բանականության գաղափարով, տալիս է իրավունքի հետեվյալ ձեվակերպումը՝ «Իրավունքը այն պայմանների ամբողջությունն է, որոնց դեպքում մի անձի կամայականությունը համատեղվում է ուրիշի կամայականության հետ՝ ազատության համընդհանուր օրենքի տեսանկյունից»:
5. Պետականության ոլորտում կաթեկորիգ իմպերատիվի պահանջների իրականացումը Կանտի մոտ ներկայացնում է որպես պետության իրավական կազմակերպում իշխանությունների բաժանման (օրենսդիր, գործադիր):
Ըստ Կանտի պետությունը՝ «Բազմաքանակ մարդկանց միավորումն է որոնք ենթարկվում են իրավական օրենքնեին»:
Բնորոշելով եվ իրար հակադրելով կառավարման երկու տիպերը՝ հանրապետությունը եվ բռնապետությունը, Կանտը գրում է՝ «Հանրապետականությունը իշխանության բաժանման պետական սկզբունքն է, իսկ բռնապետությունը՝ պետական օրենքները ինքնական կերպով կատարելու սկզբունք որտեղ հանրային կամքը հանդես է գալիս որպես կառավարչի մասնավոր կամք»:

Tuesday, November 17, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 6-րդ դաս 17 Նոյեմբեր 2009



• 1988 թ. Փետրվարի 21-ի լուս՝ 22-ի գիշերը, Երեվանում կազմավորվել է (Ղարաբաղ) կոմիտեն, որի գլուխն է կանգնած տնտեսագետ՝ Իգոր Մուրադյանը: Այդ ժամանակվանից սկսած Արցախյան շարժումը գլխավորում էր (Ղարաբաղ) կոմիտեն, որի կազմի մեջ մտավ մի շարք մտավորականներ, արվեստի ներկայացուցիչներ, եվայլն անձնավորություններ: Հետագայում մամուլում հրապարակված այն հաղորդումը թե իբրեվ (Ղարաբաղ) կոմիտեի գլուխ էին կանգնած (ՀՀՇ)-ի պարագլուխները չի համապատասխանում իրականությանը: Ապագա (ՀՀՇ)-ականներից (3-4) հոգի էին մտել (Ղարաբաղ) կոմիտեի կազմի մեջ, եվ նրանք վճռորոշ էին:
• Այդ նույն օրինակով՝ Լեռնային Ղարաբաղում հազմավորվեց (Կռունկ) կոմիտեն Մարտի 2-ին, որի գլուխ էր կանգնած Արկադի Մանուչարովը: Կռունկը փաստորեն Ղարաբաղ կոմիտեի շարունակությունն էր Ղարաբաղում: Երկու կոմիտեները, Մարտի 24-ին թե Հայաստանի Կենտկոմգործի եվ թե Ադրբեջանի Կենտկոմգործի որոշումներով փակվում են: Չնայած այդ որոշումներին, այնուամենայնիվ՝ շարունակել են գործել թե Ղարաբաղ կոմիտեն եվ թե Կռունկ կոմիտեն, ըստ որում Ղարաբաղ կոմիտեն գործում է ոչ բացահայտ, իսկ Կռունկ կոմիտեն միավորվել էր Ղարաբաղի տնօրենների խորհրդի հետ, գործում էին համատեղ եվ բացահայտ:
• 1988 թ. մայիսին հակասությունները սրվել էին Ղարաբաղի կոմիտեի ներսում՝ իրար նկատմամբ մեղադրանքներ էին հորինվում, օրինակ՝ մեղադրում էին Իգոր Մուրադյանին որ նա կապ ունի (ԳԿԲ)-ի հետ, իսկ նրան մեղադրում էին (ՀՀՇ)-ականները:
• 1988 թ. Մայիսի վերջին (Ղարաբաղ) կոմիտեն անցնում է (ՀՀՇ)-ի ձեռքին: Կարեվոր հարց էր Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի որոշումը իրականացնելու հարցը: Ամբողջ հայ ժողովուրդը պահանջում է Հայաստանի իշխանությունից հրավիրել Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նստաշրջան եվ քննարկել այդ հարցը: Հուլիսի կեսերին տեղի է ունենում թե Խորհրդային Ադրբեջանի եվ թե Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդների նստաշրջաններ, ըստ որում Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղի խնդրանքը, իսկ Հայաստանում ընդառաջում են եվ դրականորեն պատասխանում, եվ ըստ որում եվս երկու Գերագույն Խորհուրդներն էլ խնդրում են ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին քննել Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվ ահա 1988 թ. Հուլիսի 18-ին հրավիրվում է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նիստ, որը ընդունում է սկզբունքների խիստ խախտումով, մանավանդ տհաճ էր Գորբաչովի ելույթը, փաստորեն հարուստ էին Հայաստանի ներկայացուցիչների եվ Լեռնային Ղարաբաղի կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար՝ Հենրիկ Պողոսյանի ելույթները: Հուլիսի 18 –ի նիստը որոշում է մերժել Լեռնային Ղարաբաղի խնդրանքը եվ մարզը թողնվում է Ադրբեջանի կազմի մեջ:
• Սակայն թե Հայաստանի եվ թե Ղարաբաղի բնակչությունը խիստ դժգոհ էին Գերագույն Խորհրդի նախագահության այդ որոշումից, եվ հազարավոր բանաձեվեր էին ընդունում այն մերժելու վերաբերյալ: Սակայն այս նիստի ժամանակ էլ մտահղացվում է ստեղծել հատուկ կոմիտե որը պետք է կառավարեր Լեռնային Ղարաբաղը մինչեվ նրա հարցի վերջնական լուծումը: Այդ կոմիտեի նախագահ է նշանակվում Արկադի Վոլսկին որը այդ ժամանակ բարձր պաշտոնյա էր Կենտկոմում: Նա լինելով Ղարաբաղում՝ (Պրավտա) թերթին տված հարցազրույցում շեշտել է որ ինքը աշխատանքի բերումով լինելով Խորհրդային միության գրեթե բոլոր տեղերում, այդպիսի անմխիթարելի վիճակ չեր տեսել ինչպես Լեռնային Ղարաբաղում:
• Այդ կոմիտեն գործել է մեկ տարի, սակայն վերացվեց Ադրբեջանի պահանջով, եվ նրա տեղը ստեղծվեց նոր կոմիտե Ադրբեջանից, որը չնայած գործել է մինչեվ 1991 թ. վերջը, սակայն Արցախցիները ոչ մի կապ չեն ունեցել այդ կոմիտեի հետ:
• Այն ժամանակ երբ Ազատության հրապարակում 100 հազարանոց հանրահավաքներ էին տեղի ունենում, հենց այն ժամանակ էլ ծնվեց կամավորական ջոկատներ ստեղծելու գաղափարը: Հայտնի է որ հայ ժողովրդի պատմության մեջ նման ջոկատներ երեվան են եկել 1917 թ. զոր. Անդարնիկի գլխավորությամբ, որը կարեվոր դեր էր խաղացել: Այդ նույն ոգով ջոկատներ ստեղծվեցին 1988 թ. հենց պայքարի սկզբից:
• Ջոկատներ ստեղծվել են Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում, ջոկատներ ստեղծվել են նաեվ Հայաստանի բոլոր շրջաններում (քաղաքաներում): Այդ ջոկատները մինչեվ Պաշտպանության բանակի ստեղծումը պաշտպանել են հայրենի սահմանները եվ դիմադրել են հակառակորդին:
• Ըստ պրոֆ. Աբրահամյանի տվյալներին՝ Հայաստանում եվ Ղարաբաղում պայքարի տարիներին կազմավորվել են մոտավորապես՝ 565 կամավորական ջոկատներ, որոնցից միայն 50-ը Երեվանում: Բացի տեղական ջոկատներից՝ Տավուշի մարզի պաշտպանությանը մասնակցել են 88 ջոկատ, Ջանբարաքի եվ Վարդենիսի շրջանների պաշտպանությանը՝ 39 ջոկատ, Արարատի եվ Վայքի մարզերին՝ 57 ջոկատ, Սյունիքի մարզին 56 ջոկատ, միայն Շուշի քաղաքի ազատագրմանը 38 ջոկատ, Մարտակերտի եվ Քարվաճարի՝ 95ջոկատ, Ասկերանի եվ Աղդամի ազատագրման՝ 43 ջոկատ, Մարտունու շրջանի՝19 ջոկատ, Քաղադաշի (Լաչին)՝ 74ջոկատ, մյուս խմբերը՝ Ֆիզուլիի, Ջիբրայիլի, Հադրութի, Զանգելանի, Կուբաթլուի եվ Հորադեզի մարտերին մասնակցել են 73 ջոկատ:





Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեղծումը

• 1990 թ. Մարտի 3-ին օրենք հրապարակվեց Խորհրդային Միության վերակառուցման իրավունքների մասին: Այդ օրենքի համաձայն պետք է անցկացվեր քվե միության հանրապետություններում՝ Խորհրդային միության պահպանման համար, դա պետք էր տեղի ունենար որենքը հրապարակվելուց մեկ տարի անց: 1991 թ. Մարտի 17-ին տեղի ունեցավ այդ հանրաքվեն, սակայն Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը հրաժարվեցին հանրաքվեից:
• Բալթյան հանրապետություններում ավելի շուտ էր տեղի ունեցել այդ հանրաքվեն եվ նրանք որոշել էին դուրս գալ Խորհրդային միությունից: Հայաստանը որոշեց հանրաքվեն անցկացնել 1991 թ. Սեպտեմբերի 21-ին: Ադրբեջանը մասնակցեց այդ հանրաքվեին Մարտի 17-ին, եվ պաշտպանեց Խորհրդային միության գոյությունը, սակայն իրադարձությունները ավելի արագ փոփոխվեցին, նախ 1991 թ. Օգոստոսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցավ խռովություն, որը սակայն ջախջախվեց Ելցինի գլխավորությամբ, եվ որին հաջորդեց ԽՍՀՄ-ի լուծարումը, այն որ հիմնվել էր 1922 թ.-ի Դեկտեմբերի 30-ին, հետո Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հանրաքվեին մասնակցած արդյունքից, եվ 1991 թ. Օգոստոսի 29-ին հրավիրեց Գերագույն Խորհրդի արտահերթ նստաշրջան եվ Օգոստոսի 30-ին որոշոմ ընդունեց Ադրբեջանի (1918-1920) թթ.-ի հանրապետության վերականգնման մասին: Իսկ Արցախը (1918-1920) թթ.-ին չեր եղել Ադրբեջանի կազմում, իսկ Ազգերիո Լիկան էլ չեր ընդունել Ադրբեջանի այդ հանրապետությունը:


Հայոց Պատմության Հիմնահարցեր 10–րդ դաս 17 Նոյեմբեր 2009


Հայկական Մշակույթը (15-18)-րդ դարերում
• Չնայած Հայաստանը ավերումների թատերաբեմ էր դարձել, (15-18)-րդ դարերում շարունակում էր զարգանալ հայկական մշակույթը, որը ենթագիտակցաբար ազգապահպանման նշանակություն ուներ: Քանի որ երկիրը ավերվել էր, հայ ժողովրդի մեծ մասը արտագաղթել էր տարբեր երկրներ, իսկ հայկական մշակույթը սկսել էր զարգանալ հայկական գաղութներում, որովհետեվ գաղութները հիմնականում ձեվավորվում էին հայ առեվտրական բուրժուազիայով, որը եվ դառնում էր մշակույթի հովանավորը:
• 18-րդ դարի սկզբին, 1717 թ.-ին Վենետիկում հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը, որը առաջին խոշոր գիտական կենտրոնն էր որ սկսեց զբաղվել գրքերի հրատարկությամբ: Նրանք բացեցին դպրոցներ, դառնալով գիտական ու մանկավարժական կենտրոն: Միայն 18-րդ դարում 100-ից ավելի գիրք հրատարկեցին: Նրանք Վենետիկից բացի այլ վայրերում էլ բացին դպրոցներ, որտեղ երիտասարդությունը սովորում էր գիտության հիմունքներ: Մինչ այդ 1512 թ.-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից հիմնվեց առաջին տպարանը:
• 18-րդ դարի հայտնի գործիչներից էր նաեվ պատմաբան՝ Միքայել Չամչյանը, որը գրեց ամբողջական քննական՝ (Հայոց Պատմությունը):
• Հայտնի բժիշկներից էր՝ Ամիրդովլաթ Ամասիացին:
• Հասարակության կյանքում մեծ դեր խաղացին Մադրասի խմբակի հրատարակած (Որոգայթ Բառաց) աշխատությունը:


Հայաստանը 19-րդ Դարասկզբին

• Հայ ժողովուրդը 19-րդ դարը մտավ երկբեղկված՝ բաժանված Պարսկական եվ Թուրքական դաժան լուծերի միջեվ: Այդ դաժանությունների հետեվանքով՝ հայերի տարբեր հատվածներ սկսեցին գաղթել Հայաստանից:
• Թուրքիան 19-րդ դարի սկզբից արդեն սկսել էր հայերի բնաջնջման քաղաքականություն վարել, թուրքական հասարակությունը որը քոչվոր ու անասնապահական էր՝ չեր հանդուրժում իրեն նվաճած երկրներում իրենից բարձր զարգացում ունեցող ժողովուրդի գոյությունը: Դրա համար էլ իրեն տիրապետության տակ գտնվող քրիստոնյա ժողովուրդների հետ վարվում էր շատ դաժան, նրանց վրա շատ ծանր հարկեր դնելով:
• Պարսկաստանում մի քիչ այլ էր վիճակը, որովհետեվ պարսիկները պատկանելով արիական ցեղերին, ունեցել էին հզոր մշակույթ ու քաղաքակրթություն: Այս մի քիչ լավ իրավիճակի համար էլ, պատահակն չեր որ Պարսկահայաստանը դարձավ ապագա հայկական պետականության հիմքը:
• Մինչեվ 19-րդ դարասկիզբը Ռուսաստանը չեր ամրապնդվել որպես միապետություն: Պյոտր Մեծ ցարը 1721 թ.-ին Շվեդների դեմ հաղթանակ տանելուց հետո, սկսեց ուշադրություն դարձնել արեվելյան քաղաքականության վրա: Ռուս գործիչները ձգտում էին հասնել Վոսփոր ու Դարդանել նեղուցներին, սկսելով խոստումներ տալ արեվելյան քրիստոնյա ժողովուրդներին՝ նրանց օգնություն տալ թուրքերի ու պարսիկների դեմ պատերազմելու ու նրանց լուծը թոթափելու համար: Ռուսական բանակի Անդրկովկաս մտնելը մեծ ոգեվորություն առաջացրեց քրիստոնյա ժողովուրդների մեջ:
• Ռուսաստանի արեվելյան քաղաքականության ուժեղացումը փխում էր նաեվ Իրանի եվ Թուրքայի տիրապետության տակ եղած քրիստոնյա ժողովուրդների շահերից, որոնք իրենց ազատագրումը կապում էին Ռուսաստանի հետ: Այնպես որ Ռուսաստանը ոչ թե գալիս էր հայ կամ վրացի ժողովուրդների ազատագրման համար, այլ օգտագործում էր այդ բանը իր քաղաքականության ծրագիրը իրագործելու համար:
• 1804 թ. սկսվեց (Ռուս-պարսկական) պատերազմը: Մինչ այդ հայերը բազում դիմումներ էին ուղարկել ռուսական արքունիքին, իրենց օգնըլու համար ազատագրական պայքարին: Ռուսական արքունիքը ցույց էր տալիս որ նա կռվում էր հայերի, հույների, վրացիների ազատագրման համար, եվ խրախուսում էր նրանց որպեսզի կազմակերպեն կամավորական ջոկատներ որոնք կռվելո էին ռուսական բանակի կողքին:
• Պատերազմի առաջին շրջանին գեներալ՝ Ցիցիանովը Հայաստանից բազմաթիվ տարածքներ ազատագրեց, սակայն չկարողացավ գրավել Երեվանը: Դրանից հետո Ցիցիանովի հաջորդ՝ Կուտովիչը 1804 թ.-ի Սեպտեմբերին նույնպես մոտեցավ Երեվանի պարիսպներին, պաշարեց ու փորձեց գրավել հայերի օգնությամբ, սակայն նորից չկարողացավ:
• 1813թ.-ին կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը, որը այն մեծ նշանակությունը ունեցավ որ Արեվելյան Հայաստանի զգալի տարածքը՝ (Թոռի, Շիրակ, Արզախ, Զանգեզուր) միացվեցին Ռուսաստանին: Նոյւն ժամանակին էլ սկսվեց (Ռուս-թուրքական) պատերազմը, եվ ինչպես բոլոր (ռուս-թուրքական) պատերազմներին առաջացան երկու ճակատներ՝ Բալկանյան եվ Կովկասյան: Ռուսերը երկու ճակատներում էլ փայլուն հաղթանակների հասան, սակայն այս անգամ եվս եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան ու Ֆրանսիան վերջնագիր ներկայացրեցին Ռուսաստանին որպեսզի նա դադարեցնի պատերազմը, պահանջելով նաեվ որ Ռուսաստանը հրաժարվի բոլոր նվաճած տարածքներից: Բուխարեստի պայմանագրի համաձայն սահմանների փոփոխություն տեղի չունեցավ: Բայց ինչպես Բուխարեստի այնպես էլ Գյուլիստանի պայմանագրում մի կետ նշվեց որով թույլատրվում էր հայերին Պարսկաստանից եվ Թուրքայից տեղափոխվել Ռուսաստանի կողմից նվաճված Արեվելյան Հայաստանի տարածքներում:
• (Ռուս-պարսկական) եվ (Ռուս-թուրքական) պատերազմները վկայեցին Եվրոպական պետություններին որ Ռուսաստանը հզորությամբ սկսել է վարել արեվելյան քաղաքականությունը, մանավանդ Վիեննայի կոնֆերանսից հետո 1815 թ., Ռուսաստանը սկսեց ակտիվ դիվանագիտություն մղել Կովկասում: Եթե Ռւսաստանը ուզում էր նոր տարածքներ նվաճել, ապա Պարսկաստանը դժգոհ էր Գյուլիստանի պայմանագրից, մանավանդ որ Անգլիան նրան խրախուսում էր պատերազմել ռուսների դեմ:
• Ալեքսանդր Ա. ցարի մահից ու (Դեկաբրիստ)-ների ապստամբությունից հետո ռուսկան պետությունը մի քիչ թուլացում ապրեց: Դրա վրա Անգլիայի հրահրումով Պարսկաստանը պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ 1826 թ.-ին, եվ գահաժառանգ Աբաս Միրզայի 60 հազարանոց զորքերը հարձակվեցին Արցախի վրա: Նրանք պաշարեցին Շուշին, սակայն մեկ ամիս պաշարելուց հետո չկարողացան գրավել զայն: Շուշիի պաշտպանության մեծ հերոսություններ ցույց տվեցին հայերը: Շուշիի պարտությունը շատ ծանր նստեց Արցախի ժողովրդի վրա, որովհետեվ պարսիկները սկսեցին դաժանությունների, սակայն 2000 հայ կամավորներ կարողացան դադարեցնել այդ դաժանությունները:
• Ռուս բանակի հրամանատար Պասկեվիչը 1827 թ.-ին մոտեցավ Երեվանին, երբ Օշականի մոտ գեներալ Կրասովսկին հայերի մեծաքանակ օգնությամբ ջախջախեց պարսիկներին: Հայկական կամավորների օգնությամբ 1827 թ. Հոկտեմբերի 1-ին նվաճվեց Երեվանը, Պասկեվիչին տրվեց (Կոմս Էրեվանսքի) տիտղոսը: Երեվանի ազատագրումը հայ ժողովրդի ազատագրման հիմքն էր:
• Երեվանը նվաճելուց հետո ռուսական բանակը անցավ Արաքսը՝ շարժվելով դեպի Թավրիզ որը նվաճվեց, ապա դեպի Թեհրան: Դրա վրա պարսիկները հաշտություն խնդրեցին, որը կնքվեց 1828 թ. Փետրվարի 10-ին, եվ որի համաձայն Երեվանի ու Նախիջեվանի խանությունները ու Օրդուբադի ոկրուգը անցան Ռուսաստանին: Ընդունվեց նաեվ մի որոշում որով Պարսկաստանում ապրող հայերին թույլատրվում էր գաղթել ու գալ բնակվել ազատագրված տարածքներում: Պարսկաստանից մոտ 50 հազար հայեր անցան Արեվելյան Հայաստան:
• 1828 թ. հուլիսի 23-ին ռուսական զորքը մտավ փուրքական սահմանը, սկսվեց (Ռուս-թուրքական) պատերազմը: Պասկեվիչը գրավեց Կարսի բերդը որը ստրատեգիական մեծ նշանակություն ուներ, ապա շարժվեց դեպի Կարին որը Արեվմտյան Հայաստանի կնտրոնական հանգույցն էր, ապա նացավ Արտահան, Բայազեդ նվաճելով այդ տարածքները, ու մոտենալով դեպի Ադրիանապոլիս: Սակայն անգլիական ու ֆրանսիական զորքերը ռուսներին պարտադրեցին հաշտություն կնքել ու հետ տալ նվաճված տարածքները, Ադրիանապոլսի պայմանագրի համաձայն, որը թեեվ մի կետ ընդունեց որ Թուրքահայաստանում ապրող հայերին արտոնություն էր տրվում անցնել ու ապրել Արեվելյան Հայաստանում:
• (Ռուս-պարսկական) եվ (Ռուս-թուրքական) պատերազմները թեեվ չազատագրեցին ամբողջ Հայաատանը, սակայն Ռուսաստանի կազմի մեջ մտած Արեվելյան Հայաստանը դարձավ հայության բնօրրանը եվ աստիճանաբար իր շուրջը համախմբելով հայերին հիմնակետ դարձավ հայկական պետականության հիմնադրմանը:

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 8–րդ դաս 16 Նոյեմբեր 2009


Շարունակություն Դրասխանակերտցու
• Դրասխանակերտցին ունի մոտ 19 էջից բաղկացած հառաջաբան, ապա բուն պատմությունը: Սկսում է Նոյ նահապետից հասցնելով մինչեվ 923 թ.: Նա օգտվել է նախորդ պատմիչներից՝ Խորենացուց, Եղիշեից, Սեբեոսից, Փարպեցուց, Ղեվոնդից, եվ անգիր գիտե նրանց բոլոր ոճերն ու դարձվածքները, բառ առ բառ դրանք գործածում է: Նույնիսկ Խորենացու բառեոէվ ու ոճով տալիս վ այնպիսի դեպքեր որոնք Խորենացուց ավելի վաղ են կատարվել՝ (օրինակ: Աշոտ Ա.-ի թագադրությունը): Ի հարկե փոխառնովի ոճի տակ երբեմն կորչում է ներքին իմաստը: Խորենացու գրածը երբեմն կարելի է ստուգել հենց Դրասխանակերտց-ով:
• Դրասխանակերտցին բարեխիղճ պատմագիր է, եվ բոլորվին սովոր չէ մտածացին, գյուտերին: Թեեվ հին մասը քաղում է նախորդ պատմիչներից՝ բայց այստեղ եվս հաղորդում է այնպիսի տվյալներ որ այլուս չենք հանդիպում: Բայց 8 –րդ դարի վերչերի եվ 9-րդ դարի 1-ին կեսի մասին խոսելիս նա գրեթե պատմում է միայն կաթողիկոսների մասին: Իակ քաղաքական անցքերի մասին խորհուրդ է տալիս կարդալ Շապուհ պատմագրին, որը 850-ական թվականներից շարադրում է Հայոց Պատմությունը: Ցավոք քիչ է խոսում Աշոտ Ա.-ի մասին, դարձյալ հղելով Շապուհ պատմիչին: Երկար է պխոսում Սմբատ Ա.-ի եվ նրա որդու Աշոտ Երկաթի մասին՝ որին կոչում է որդի թագավորին, մինչդեռ Սմաբտ Ա.-ին միշտ հիշում է իբրեվ թագավոր:
• Քանի որ ականատես է դեպքերին, ուստի նա շատ կարեվոր աղբյուր է: Նրա խոսքը հուզիչ է մանրամասներով: Հոգու ողբով գրում է հայրենիքին պատուհասված արհավիրքների մասին եվ իր ատելավար խոսքերն է հնչեցնում թշնամիների նկատմամբ: Ջանում է պատմել գեղեցիկ ոճով, ճարտասանորեն, պատկերավոր՝ երբեմն ընկնելով ճողոմաբանության մեջ, բայց ընդհանրապես ոճը թեթեվ է եվ պարզ: Եղիշեից վերցնում է տարապակիր հայ կիների նկարագիրը իր ժամանակի կանանց համար: Թեեվ ջանում է գրել քերթողաբար, բայց խրտնախոս չէ: Դրասխանակերտցու ժամանակը ավելի աղետավոր էր քան նախորդ պատմագիրների ժամանակները, քանի որ իր ժամանակ ոչնչացվում էին ոչ շիայն ազնվականները, այլեվ ռամիկները: Ըստ Դրասխանակերտցու երկրի թուլության աղետալի վիճակի պատճառը նրանում է որ չկար միասնություն, չկար ընդհանուր երկրի գաղափարը, իշխանների համար հայրենիքը իրենց հողատիրություններն էին, նրանց մտահորիզոնը համընկնում էր այդ տիրույթների սահմաններին: Եկեղեցին ջանում էր հայերի մեջ պատվաստել ընդհանուր հայրենիքի գաղափարը: Դրասխանակերտցին հաշտեցնում էր իշխաններին, բայց նրան չէին լսում: Բոլոր երկրների պես ներ-նախարարական կարգը եվս տանում էր անջատվածության: Դրասխանակերտցին կարծում է որ միասնության դեպքում հայերը կարող են հաղթել, եվ վերջաբանում նա գրում է որ հայերը եթե միավորվեն կհաղթեն թշնամիներին ի հարկե Աստուծո օգնությամբ: Դրասխանակերտցին գրել է նաեվ մի փոքր 5 էջանոց գործ՝ (Շարիցն Հայրապետացն Հայոց), որը տեղ է գտել Սամվել Անեցու երկում: Այդտեղ նա տալիս է հայոց կաթողիկոսների ցանկը սկզբից մինչեվ իր ժամանակները, համառոտ տեղեկություններով: Նրա Հայոց Պատմությունը լույս է տեսել ֆրանսերեն 1841 թ., վրացերեն 1965 թ. եվ ռուսերեն մոտ 20 տարիներ առաջ: Հայերեն լույս է տեսել մի քանի անգամ, վերջինը Թիֆլիսում 1912 թ., իսկ 1993 թ.,ին նաեվ թարգմանվել է աշխարհաբարի գրաբար բնագրի հետ:

Թովմա Արծրունի

• Կենսագրական տեղեկություններ չկան իր մասին: Ունայնաշունչ ժամանակը պահանջում էր ուրանալ իր անձը: Նա Արծրունի էր, գիտուն ուստի կրում էր վարդապետ պատվանունը: Նա կյանքը չի անցկացրել վանքերում, եղել է դեպքերի վայրերում տոհմակիցների հետ:
• Իր երկի 7-րդ գլխում գրում է որ զրուցել է 850 թ.-ին Յուսուֆ զորավարի սպաննողին հետ, ուրեմն այդ ժամանակ փոքր չեր, գուցե 20-25 տարեկան էր, ուստի պետք է ծնված լինի 830-835 թթ.: Երկը սկսել է գրել 870-ական թվերին Վասպուրականի գահերեց իշխան Դերենիկ Արծրունու պատվերով, Դերենիկի որդի՝ Գագիկը եվս եղել վ պատվիրատուն,, նա դեպքերի շարադրանքը հասցրել է մինչեվ 906 թ.: Շատ է օգտվել Խորենացուց, նրան ծանոթ են նաեվ Կորյունը, Եղիշեն, Դրասխանակերտցին եվ ուրիշներ: Նա նաեվ հիշում է այնպիսի պատմիչների որոնք նա չի կարդացել, այլ անունները վերցրել է Եվսեփիոս Կեսարացուց:
• Թովմա Արծրունու երկը բաժանված է դպրությունների (մասերի) եվ գլուխների, ունի նաեվ առաջաբան: Առաջին դպրությունը սկսում է Նոյից եվ հասցնում մինչեվ 5-րդ դարի կեսը: Արծրունիների նախնիներ է համարում Ադրամելեքին եվ Սարասարին վերցնելով Աստվածաշնչից, որոնք սպաննելով իրենց հորը՝ Ասորեստանի Սենեքերիմ արքային՝ մ.թ.ա. 8-րդ դարում հեռանում են Հայաստան եվ հայոց թագավոր՝ Պարույր Սկայորդու կողմից կարգվում Սասունի տերեր: Բայց այռմ ապացուցված է որ Արծրունիները տեղաբնիկ են, եվ դեռ Ուրարտական ժամանակներում հայտնի էին (Արծրումնիունի) անունով:
• Երկրորդ դպրությունը սկսվում է (450-451) թթ.-ով, ազատագրական պատերազմով, բայց ավելի արժեքավոր են նույն դպրության (5-7)-րդ գլուխները, որտեղ պատմում է 850-ական թվականների արաբական զորապետների արշավանքների, գործած խժտժությունների մասին, եվ հաղորդում է այնպիսի տվյալներ որոնք ոչ մի տեղ չենք հանդիպում:
• Երրորդ դպրությունը շատ կարեվոր է 9-րդ դարի երկրորդ կեսի պատմության համար: Նրա տվյալները հաստատում են արաբ մատենագիրները (Բալաձորին, Թաբարին): Թովմա Արծրունին ունի քննադատական վերաբերմունք իր պատմածի նկատմամբ: Հաճախ օգտագործում է թվականներ՝ (հոբելյան = 50 տարի, ինտիկտիոն = 15 տարի): Սակայն նրա երկը դերի է, վերջին ԻԹ (29)-րդ գլուխը չի ավարտված, նրան շարունակել է Անանուն պատմիչը, բայց չկան Անանունի վերնագիրը, սկիզբը եվ վերջը: Անանունը Թովմայի պես քաջատեղյակ չէ դեպքերին, բայց ունի փայլուն ոճ, որը վաղ վերածնության արտահայտությունն էր:
• Անանունը պատմում էաեվ Դերենիկի սպաննության մասին, նրա կնոջ Սոփիի (Աշոտ Ա.-ի դուստր) անել վղտի մասին, Գագիկ Արծրունու թագավորության մասին՝ նրան համարելով Ամենայն հայոց թագավոր, ի հարկե նա չիշխեց ամբողջ Հայաստանի վրա, այլ միայն Վասպուրականում եա Մոկքում, ու Աղձնիքի ու Կորճայքի որոշ մասերում: Նրան կցված է հավելյալ գլուխ որտեղ պատմվում է 1021 թ.-ից հետո Վասպուրականում ծավալված դեպքերի մասին:
• Առաջին անգամ Թովմա Արծրունու եվ Անանունի գործերը միասին լույս են տեսել 1852 թ. Պոլսում, ֆրանսերեն լեզվով հրատարկվել է Բետերբուրգում 1874 թ., իսկ անգլերեն Դետրոիդում 1985 թ., ռուսերեն 2001 թ.: Առաջին անգամ աշխարհաբար լույս է տեսել 1978 թ.-ին եվ 1999 թ.-ին: Իսկ վերջին անգամ գրաբար տպագրվել է 2006 թ.:

Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ)

• Քիչ բան գիտենք նրա կենսագրության մասին, ապրել է 10-րդ դարի 2-րդ կեսին եվ 11-րդ դարի սկզբներին: Նա իր Տիեզերական Պատմությունը գրել է Սարգիս կաթողիկոսի հրմանաով: Հենց նրա կարգադրությամբ Ասողիկը շրջագայել է վանքերը, զբաղվել եկեղեցու հոգսերով: Պատմության շարադրանքն ավարտել է 1004 թ., վախճանվել ծերունի տարիքում:
• Եղել է իր ժամանակի խորիմաց վարդապետներից մեկը, գիտուն ատսվածաբան, հայադավանության ջերմ պաշտպան, քաղկեթոնականության հակառակորթ, հարվում էր ճգնավորներին որոնցից մեկին Նիկ գավառում ճգնող Երեմիային համարում է իր ընկերակիցը:
• Ասողիկը ունեցել է հալածողներ, այդ մասին նա գրում է կաթողիկոսին, նշում որ չեն թողել որ իր միտքը պատշաճորեն շարադրի, գրել է անարգանքներ՝: « Ի ծանրասիրտ եվ խստաբարանոց ազգիս մերմե», բայց նաեվ նշում է որ եղել են իրեն գովաբաններ բարեխոհ մարդկանց կողմից, բայց չի հիշում թե ինչու են նրան անարգել:
• Գրիգոր Մագիստրոսն ու Վարդան Արեվելցին նրան հիշում են նաեվ (Ասողիկ) անվամբ, ինչը վկայում է նրա շնորհալի երաժիշտ լինելու եվ ասմունքողի մասին: Սովորել է Անիում, գուցե նաեվ դասավանդել է այնտեղ: Վարդապետությունը դրա համար է ստացել:
• Ասողիկի ոճը պարզ է, անպաճույճ, զերծ է ճարտասանությունից, բայց նա գրում էր շատ համառոտ եվ համեստաբար իրեն համարում էր՝ «աղքատիմաց խոսքերով շարադրող»:
• Ասողիկի երկը կոչել են նաեվ՝ Տիեզերական (համաշխարհային) պատմություն, որովհետեվ նա շարադրել է նաեվ հարեվան ժողովուրդների պատմությունը: Հետազոտել է նախորդ հայ պատմագիրների գործերը, որտեղ բոլորին էլ հիշում է սկզբում, որոնցից վերցրածը համարում է անուշաբույր եվ գեղեցկագույն ծաղիկներ: Իր երկը բաժանում է 3 հանդեսների (մասերի):
- Առաջին մասը ընդգրկում է աշխարհի արաչագործունից մինչեվ հայոց թագավոր՝ Տրդատ Մեծի ժամանակաշրջանի սկիզբը: Համառոտ պատմում նաեվ Եգիպտոսում, Պարսկաստանում, Հռոմում, Հրեաստանում ծավալված դեպքերի մասին, չանտեսելով նաեվ մ.թ.ա. (2-1) դարերի հայ-հռոմեական հարաբերությունները:
- Երկրորդ մասը բովանակում է 3-րդ դարի վերջերից մինչեվ Աշոտ Ա. Բագրատունու ժամանակաշրջանը: Նա պատմում է այստեղ Արշակունի հայոց թագավորների, նաեվ կաթողիկոսների մասին՝ սկսած Գրիգոր Լուսավորչից մինչեվ Սահակ Պարթեվ: Տալիս է նաեվ Պարսկաստանի, արաբական խալիֆայության եվ Բյուզանդիայի տիրակալների ժամանակագրությունը:
Այս երկու մասերը շարադրելիս նա չունի քննական մոտեցում, եվ բառացի կրկնում է նախորդներին, նա Խորենացու հետեվողությամբ կարեվորում է ժամանակագրությունը, տալիս է բոլոր գործիչների թվականները, թեեվ դրանք ոչ միշտ են ճիշդ:
- Աղբյուրագիտական առումով շատ կարեվոր է 3-րդդ հանդեսը, որտեղ 48 գլուխներում շարադրվում է 117 տարիների պատմությունը, սկսած Աշոտ Ա.-ից (885) թ. հասնելով մինչեվ Գագիկ Ա.-ի ժամանակները:

Sunday, November 15, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 5–րդ դաս 10Նոյեմբեր 2009


Արցախյան Գոյապայքարը (1988-1994)

• Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում ազգային ազատագրական պայքարը չի լռել, այլեվ շարունակվել է ի հարկե շատ նվազ ձեվով, բայց շարունակվել է: Արցախի ազատագրական պայքարի նոր շրջանը համընկնում է Գորբաչովյան վերակառուցման տարիների հետ՝ սկսած 1985 թ.-ից: Կան հեղինակներ որոնք այն կարծիքին են թե Խորհրդային Միության կործանումը սերտորեն կապված է եղել Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Դրա հետ չի կարելի համաձայնվել որովհետեվ Լեռնային Ղարաբաղը պարզապես նպաստողի դեր է խաղացել:
• Գորբաչովյան վերակառուցումից հետո ազգային հարցը յուրահատուկ արժեք տրվեց եվ այն ընդգրկեց Խորհրդային միության գրեթե ազգային բոլոր շրջանները, այդ թվում նաեվ Լեռնային Ղարաբաղը, որտեղ պայքարը ընդհանրապես չեր դադարել:
• 1985-87 թթ. Լեռնային Ղարաբաղում հանդես եկան գաղտնի կազմակերպություններ, բնակչության դժգոհություններ, որը հասցրեց նրան որ 1985-87 թթ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ստորագրահավաք եվ 1987 թ. Նոյեմբերի վերջին եվ Դեկտեմբերի սկզբին ավելի քան 50 հազար ստորագրությամբ փաթեթը հանձնվեց ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարան: Այդպես էլ այդ փաթեթը մնաց այնտեղ, որտեղից էլ արխիվ: Դրան հաջորդեց նոր պատվիրակություն, որը 1988 թ. Հունվարի սկզբին Մոսկվա մեկնեց՝ տանելով նոր բողոք-նամակներ ու փաստաթղթեր: Նույն թվի Հունվարի կեսերին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նսրա գյուղում տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին պայքարը սկսելու համար: Լեռնային Ղարաբաղի մտավորկանությունը, գրողները, ի դեմս Հրաչիկ Բեկլարյանի եվ Վարդան Հակոբյանի, կազմեցին մի նամակ Մոսկվա տանելու համար, եվ Փետրվարի 7-ին Մոսկվա մեկնեց 3-րդ պատվիրակությունը, տանելով այդ նամակը եվ այլ փաստաթղթեր: Այդ պատվիրակության կազմում կային գրողներ, արվեստի ներկայացուցիչներ եվ մտավորականներ: Մոսկվայում այս պատվիրակությանը հասկացրին որ Արցախի անկախության հարցը լուծելու համար պետք է հրավիրվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան: Մինչ հանձանաժողովը գտնվում էր Մոսկվայում, Լեռնային Ղարաբաղում Փետրվարի 13-ից սկսվել էր մասսայական շարժում, որի գլուխ էր կանգնած շինանյութերի կոմբինատի տնօրեն՝ Արկադի Մանուչարովը: Ստեղծվել էր կոմիտե կամ ժամանակավոր խումբ, որը ղեկավարում էր պայքարը: Փետրվարի 17-ից հրապարակում հանրահավաքները դարձել էին մշտական, եղանակը խիստ անբարենպաստ էր, սակայն հրապարակում հավաքվել էին մոտ 40-50 հազար մարդ, մարզի բնակչության 1/3-ը, եվ պահանջում էին Լեռնային Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի կազմից եվ վերամիավորել Մայր Հայաստանի հետ: Արտահերթ նստաշրաջան հրավիրելու համար պետք էր մարզային խորհրդի պատգամավորների ստորագրությունները: Այդ ստորագրահավաքը կազմակերպեցին Վարդան Հակոբյանը եվ Արմեն Ծատուրյանը եվ 67 պատգամավորների ստորագրությամբ պահանջը մարզային խորհուրդ ներկայացրին Փետրվարի 19-ին: Հետագայում 20 հոգի էլ ստորագրեցին եվ արտահերթ նստաշրջան պահանջող պատգամավորների թիվը հասավ 87-ի:
• Մարզային խորհրդի նախագահ՝ Վլադիմիր Օսիպովը հրաժարվեց կատարել մարզխորհրդի պատգամավորների պահանջը: Սակայն հաջորդ օրը նա ստիպված էր համատեղ հրավիրել արտահերթ նստաշրջան: Այդ օրը ժամանել էին նաեվ Ադրբեջանի ղեկավարությունը Բաղիրովի ղեկավարությամբ: Փետրվարի 20-ին հրավիրված մարզային խորհրդի նախագահը որոշում է ընդունում հենց այդ նույն օրը հրավիրել ԼՂԻՄ-ի ինքնավար մարզի մարզային խորհրդի 20-րդ գումարման 4-րդ արտահերթ նստաշրջանը: Այն նույն օրը նաեվ հրավիրվում են ինքնավար մարզի շրջանների նստաշրջան որտեղ որոշվել են խնդրել հրավիրել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի արտահերթ նստաշրջան ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եվ Հայաստանի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ:
• Ամենակարեվորը պետք է որոշում ընդուներ նաեվ Ստեփանակերտ քաղաքի քաղաքային խորհրդի նստաշրջանը: Այդ նստաշրջանը որոշում է ընդունել նույն օրը հրավիրել Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի նստաշրջան եվ քննարկել մարզը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը: Մարզի տարբեր տեղերից հրավիրվում էին պատգամավորները, նախատեսվում էր նստաշրջանը սկսել ժամը 18:00, բայց այն ուշացավ պատգամավորների քվեարկումը չլրանալու համար: Ամբողջ աշխարհը խառնվեց իրար՝ Ղարաբաղից մինչեվ Վաշինգտոն ու Մոսկվա: Այդ օրերին բնակչությանը պահանջով պաշտոնից ազատվում է մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Գեվորգովին: Գեվորգովի օրերին ընդլայնվում էր շարժումը, առանձնապես լայն ծավալ ընդունվեց Հայաստանում: Փետրվարի 21-22 գիշերը ստեղծվում է «Ղարաբաղ» կոմիտեն Իգոր Մուրադյանի գլխավորությամբ: Հայաստանի կենտկոմը եվ նրա պարագլուխները պարզապես չէին ընդունում Ղարաբաղյան շարժումը: Դա պարզ երեվում է այդ օրերին իրար հետեվից հրավիրված Կենտկոմի բյուրոյի նիստերից եվ պլենումից: Այդ պասիվության արդյունք կարելի է համարել նաեվ «Սումգայիթ»-ը որը տեղի ունեցավ Փետրվար 27-29, դա պարզապես ցեղասպանություն էր:

Saturday, November 14, 2009

Փիլիսոփայություն 9–րդ դաս 13 Նոյեմբեր 2009



Պետաիրավական եվ քաղաքական հայացքը Շարլ Լուի Մոնտեսքիո (1689-1755)

1. Նրա ուսումնասիրության կենտրոնում քաղաքական ազատությունն է որի ապահովման անհրաժեշտ պայմանները համարվում են արդար օրենքները եվ պատշաճ կազմակերպումը: Ուսումնասիրելով պետականության կազմավորության գործում օրենքների դերը, ուշադրություն է դարձնում ժողովուրդների բնավորության եվ հատկանիղներ վրա, որոնց պետք է համապատասխանի օրենքը որը սահմանվում է տվյալ ժողովրդի համար:
Մեծ նշանակություն է տրվում այնուհետեվ աշխարհագրական գործոններին, երկրի դիրքին, նրա կլիմային, հողի որակին, բնակչության ապրելակերպին (հողագործներ, որսորդներ, առեվտրականներ, եվայլն...), բնակչության թվաքանակին, բնական հարստություններին, հակումներին, վարքերին եվ սովորույթներին:
2. Նշելով կառավարման տարբեր ձեվերի՝ օրենսդրության վրա ազդեցության առանձնահատկությունների մասին, Մոնտեսքիոն նկատելով ժողովրդավարության համար հիմնական են համարվում այն օրենքները որոնք որոշում են քվեարկության իրավունքը, ինչպես նաեվ ընտրված լիազոր ներկայացուցիչների՝ այսինքն պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ հսկողությանը:
Արիստոկրատիայի համար հիմնական այն օրենքներն են որոնք որոշում են ժողովրդի մի մասի իրավունքը հրատարակելու օրենքներ եվ հետեվելու դրանց կատարմանը: Ինքնակալության համար կարեվորվում են այն օրենքները որոնք որոշում են ազնվականության սոցիալական կարգավիճակը եվ իշխանությունը: Իսկ բռնապետական կառավարման պայմաններում, որտեղ օրենքներ ըստ էության չկան, եվ նրանց տեղ զբաղեցնում են բռնակալի կամայականությունները եվ քմահաճույքները, կրոնը եվ սովորույթները, հիմնական օրենքը հանդիսանում է լիիշխան վեզիրի բարձր պաշտոնի սահմանումը:
3. Ուսումնասիրելով քաղաքական ազատության եվ օրենքի հարաբերակցությանը Մոնտեքսիոն տարբերակում է քաղաքական երկու տեսակի օրենքներ.
i) Օրենքներ որոնք սահմանում են քաղաքական ազատությունը պետական կառուցվածքի հետ հարաբերվելու տեսանկյունից
ii) Օրենքներ որոնք քաղքական ազատությունը սահմանում են քաղաքացու իրավունքների տեսանկյունից: Այսպիսով մենք մի դեպքում գործում ենք քաղաքական ազատության ինստիտուցիոնալ ասպեկտին եվ անձնական ասպեկտին:
4. Քաղաքական ազատությունը ըստ Մոնտեքսիոյի ընդհանրապես հնարավոր է միայն չափավոր կառավարման պայմաններում ընդ որում չափավոր կառավարման պայմաններում քաղաքական ազատությունը առկա է միայն այնտեղ որտեղ բացառված են իշխանության չարաշահումները, այդ իսկ պատճառով պետության մեջ անհրաժեշտ է ապահովել իշխանության բաժանումը օրենսդրական գոծադիր եվ դատական իշխանության:
Ըստ Մոնտեսքիոյի իշխանությունների բաժանման փոխսզպման համակարգը պետական կառուցվածքի հետ քաղաքացու հարաբերությունների ոլորտում, հանդիսանում է նրա քաղաքական ազատությունը, այն չէ որնեսզի ինչ ցանկանաս այն էլ անես, նա նշումէ: «Պետության մեջ՝ այսինքն հասարակաության մեջ, որտեղ կան օրենքներ, ազատությունը միայն նրանում է որ հնարավորություն ունենաս անելու այն ինչ պետք է ցանկանաս: Ազատությունը այն ամենը անելու իրավունքն է, ինչը թույլատրված է օրենքներով»:


Ժան Ժաք Ռուսսո (1712-1778)
Ռուսսոյի Փիլիսոփայական ուսմունքը Պետության իրավունքի եվ Օրենքի մասին

1- Այդ ուսմունքի հիմքում ընկած է ժողովրդի ինքնիշխանության գաղափարը:
2- Բնութագրելով նախապետական կամ բնական վիճակը, այն ներկայացնում է որպես համընդհանուր ազատության եվ հավասարության վիճակ: Սակայն՝ մասնավոր սեփականության եվ սոցիալական հավասարության ի հայտ գալով՝ սկսվում է պայքարը աղքատների եվ հարուստների մեջ: Այդ վիճակից դուրս գալու համար մարդիկ գալիս են համաձայնության ատեղծելու պետական իշխանություն եվ օրենք, որոնց բոլորը պետք է ենթարկվեն: Սակայն կորցնելով բնական ազատությունը աղքատները ձեռք չբերեցին քաղաքական ազատություն, ավելին նոր հասարակարգը բռնապետության օրոք հանգեցրեց բաձարցակ անհավասարություն եվ բռնակալի նկատմամբ բոլորը հավասար են իրենց ստրկության եվ իրավազրկության մեջ:
3- Պաշտպանելով հասարակական դաշինքի տեսությունը նա գրում է որ մարդիկ համախմբվում են քաղաքացիական հանրույթի մեջ, որը ինքը անվանում է հանրապետություն կամ քաղաքական օրկանիզմ, որը կոչված է ապահովելու նրանց իրավունքները: Հասարակության անդամների ամբողջականությունը օրենքների վերահիմնված հասարակության մեջ վերստանում է ժողովուրդ անվանումը: Իսկ առանձին-առանձին վերցրած՝ քաղաքացներ, որոնք մասնակցում են իշխանությունների գործունեությանը եվ հպատակներ են նրան երբ ենթարկվում են պետության օրենքներին:

Friday, November 13, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 7–րդ դաս 9 Նոյեմբեր 2009


Շարունակություն Ղեվոնդի:
• Սկասած 4-րդ գլխից Ղեվոնդը իրադարձությունները վեր է հանում մանրամասն եվ ականատեսի աչքերով, շարունակելով Սեբեոսին որի պատմությունը ավարտվում է հենց այդ թվականին: Նա նախ պատմում է Մուավիե 1-ինի մասին, նշում նրա հաջորդ խալիֆաներին մինչեվ Հարուն Էլ-Ռաշիդը (786-809) : Նշում է նաեվ Հայաստանի ծանր կացությունը, հայոց իշխաններին, սակայն զարմանալիորեն չհիշելով Ներսեհ Կամսարականին, որը եվս հայոց իշխան էր Աշոտ Բագրատունուց հետո 749 թ.-ից: Զարմանալի նաեվ որ Ղեվոնդը չի հիշում Թեոդորոս Ռշտունու եվ Մուավիե 1-ինի միջեվ 652 թ. կնքված հայ-արաբական պայմանագիրը: Բայց հուշ արժեքավոր է Ղեվոնդի հաղորդած տեղեկությունները Հայաստանի վերջնական նվաճման մասին 701 թ.-ին: Ականատեսի ճշգրտությամբ Ղեվոնդը պատմում է հայերի 703 թ.-ի ապստամբության եվ արաբա-բյուզանդական պատերազմների մասին: Հաղորդելով այնպիսի տվյալներ որոնք լրացնում են բյուզանդական եվ արաբական պատմագիրների հաղորդածները:
• Ղեվոնդը անաչառ պատմիչ է, օրինակ՝ արաբ խալիֆա Օմար Բ.-ի օրոք (717-720) գրում է որ նա ազնվագույնն էր իր տոհմի բոլոր խալիֆաներին: Ի հարկե նույն Օմար Բ.-ը հայտնի է ոչ քրիստոնյաներին հալածելով, նա Կ.Պոլսի դեմ արշավանք ձեռնարկելիս խոհեմություն համարեց սիրաշահել հայերին եվ ապահովել իր թիկունքը:
• Ղեվոնդի մոտ գլխաբաժանումը խախտված չէ, խոսելոէ (747-750) թթ. հայոց ապստամբության մասին՝ Ղեվոնդը չի թաքցնում իր համակրանքը Բագրատունիների հանդեպ որոնք ունեին զգուշավոր դիրքավորում: Ղեվոնդն արդարացնում է հայոց իշխան Աշոտ Բագրատունու քաղաքականությունը, որի շնորհիվ վերջինտ լեզու գտավ Հիշամ խալիֆայի հետ եվ կարողացավ համաձայնեցել որպեսզի ամեն տադի հայոց 15 հազարանոց այրուձիու համար բաց թողնեն 100 հազար արծաթ դրամ: Հայոց զորագնդերը ըստ Ղեվոնդի ստանում էին նաեվ սպառազինություն որի պահեստները ըստ Ղեվոնդի Դվին քաղաքում էին: Ղեվոնդը համաձայն չէ Գրիգոր եվ Դավիթ Մամիկոնյանների խիզախ ու հախուռն գործելակերպի հետ: Նախարարների ժողովում հայոց իշխան՝ Աշոտ Բագրատունին 748 թ.-ին փորձում է համոզել նախարարներին համոզել հրաժարվել ապստամբությունից այն համարելով անօգուտ խորհուրդ որի նպատակը արաբական գերիշխանությունը թոթափելն էր: Աշոտ Բագրատունին ասում էր որ՝ (մեր զորքերը փոքրաթիվ են, չեն կարող դիմադրել Իսմայելի զորքերին, եվ փրկել մեր երկիրը վիշապի եժախից, եկեք հարկ վճառենք նրանց եվ պահպանենք մեր ունեցվածքը, մեր հողերը): Եվ տեսնելով որ նախարարները չեն լսում իրեն՝ ակամայից նա միացավ Մամիկոնյաններին, բայց հետո Բագրեվանդում նա միացավ արաբներին, ուստի Գրիգորը զորքը շարժեց նրա դեմ եվ բռնեց ու կուրացրեց Աշոտ Բագրատունուն՝ հայոց պարծանքին, գրում է Ղեվոնդը:
• Պատմագիրը նույն ոգով գրում է նաեվ (774-775) թթ. հայերի ապստամբության մասին, նկարագրում է երկրի ծանր վիճակը, հարկային բեռը, երկրի քայքայումը, հոգեվոր դասի հալածանքները, նրա խոսքով՝ հայ նախարարները գերադասեցին մեռնել քան ապրել աղետալի կյանքով, եվ ապստամբեցին Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ: Ի հարկե Ղեվոնդը որպես իր հովանավոր Բագրատունիների տոհմի նեկայացուցիչ, հաշաձայն է Աշոտ Բագրատունու հետ որ ապստամբությունը անիմաստ էր, այդուհանդերձ նրա համակրանքը ապստմաբների կողմն է, եվ նա երբեք հակակրանքով չի հիշում ոչ Գրիգոր Մամիկոնյանին եվ ոչ էլ նրա զորակիցներին, եվ երբ ընթերցում ենք Ղեվոնդին ոչ թե ատում ենք Մամիկոնյաններին այլ համակրում ենք: Նա ոգեշնչված է նկարագրում 775թ.-ի ապրիլի 25-ին Արածանիի ափին Արծնի գյուղի մոտ հայերի մղած հերոսամարտը, որտեղ սկզբում հայոց գունդը փախուստի մատնեց արաբներին ասելով՝ (Քաջությամբ մեռնենք մեր աշխարհում մեր ազգի համար, մեր անձերը զոհենք հանուն հավատի, եվ ոչ թե երկրավոր կյանքի սիրույն եվ արժանանաք հավիտյան կյանքի): Ապա պատմում է ապստամբությանը հաջորդող 15 տարիների եղելությունների մասին, նշում է արաբ ոստիկաններին, պատմում երկրի ծանր դրության մասին:
• Նա Հարուն Էլ-Ռաշիդին համարում է ագահ եէ արծաթասեր, որը Սուլեյման ոստիկանի միջոցով չտեսնված ծանր հարկման ենթարկեց հայերին: ՀԱյոց կաթողիկոս՝ Եսայի Եղիպատրուշեցին խնդրեց թեթեվացնել հարկերը, բայց նրանք ավելի ծանրացրին, թալանում էին անխնա, ոչ ոք իր գլխի տերը չեր, շատերը թողնում հեռանում էին:
• Վերջին գլխում պատմում է եկեղեցու գանձերի կողոպուտի մասին 788 թ.-ին որով եվ ավարտում է իր պատմությունը: Հետեվելով Մովսես Խորենացուն՝ Ղեվոնդը կարեվորում է ժամանակագրությունը, դեպքերի ժամանակները որոշելով բյուզանդական կայսրերին եվ արաբ խալիֆաների իշխելու տարիներով: Բայց միայն մեկ անգամ տալիս է նաեվ թվական՝ գրելով որ հայոց ՄԼԳ (784) թ. նահատակվեցին Սահակ եվ Համազասպ Արծրունիները: Այդպիսոէ նա առաջին հայ պատմիչն է որը օգտագործում է հայոց թվականը: Իսկ Թալինի եկեկղեցու պատին նշված է հայոց ՄԼԲ (783) թվականը:
• Ղեվոնդի լեզուն ընտիր հայերեն է, ոճը պարզ ու թեթեվ: Ղեվոնդի երկի առաջին ձեռագիրը պահվում է մեր մատենադարանում, 13-րդ դարից: Նա 8-րդ դարի հայոց պատմության լավագույն պատմաղբյուրն է: Առաջին հայերեն հրատարակությունը կատարվել է Փարիզում 1857 թ.-ին, իսկ դրանից դեռ մեկ տարի առաջ 1856 թ.-ին Փարիզում հրատարկվել է ֆրանսերեն: 1862թ. եվ 1867 թ.ռուսերեն Պետերբուրգում: Որոշ հատվածներ Ղեվոնդի երկից թարգմանվել են անգլերենի 1888թ.-ին:

Հովհաննես Դրասխանակերտցի

• Ծնվել է մոտավորապես 845 թ.,ին Այրարատի Դրասխանակերտ ավանում՝ որը Դվինի մոտ էր: Նախնական կրթությունը ստացել է Սեվանա կղզու վանքում, որտեղ նա սովորել է Աստվածաբանություն, ճարտասանություն եվայլն: Ասողիկ պատմիչը նրան անվանոմ է ճարտասան: Սեվանում Դրասխանակերտցին ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 897 թ.-ից օծվում է կաթողիկոս: Նա միջամտում է միջ-իշխանական երկպառակություններին, միմիանց հետ հաշտեցնում է իշխաններին, միջնորդ է լինում նաեվ հայոց թագավորի եվ Ատրպատականի ոստիկանների միջեվ: Երբ նա մեկնեց Յուսուֆ ոստիկանի մոտ հաշտություն գործելու հույսով 911 թ.-ին, նա նետվեց բանտ: Կարողացավ փախչել բանտից, եվ որպեսզի արաբները չկալանեն իրեն, փախչում է տեղից տեղ, հասնում է Աղվանք եվ ջերմորեն ընդունվում Սահակ իշխանի կողմից, ապա նացնում է Գուգարք՝ որոշ ժամանակ հետո էլ Վրաստան արժանանալով վրաց տիրակալ՝ Ատրներսեհ Բագրատունու հյուրընկալությունը: Վերջինս լավ հարաբերությունների մեջ էր Սմբատ Ա.-ի հետ: Վրաստանում Դրասխանակերտցին ցավակցական նամակ ստացավ Պոլսո հույն պատրիարք՝ Նիկողայոսից, Հայաստանի ավերածության առթիվ եվ Սմբատ Ա.-ի եղերական մահվան մասին: Ապա նա վերադարձավ Տարոն գավառ եվ այդտեղ գրեց բյուզանդական կայսրին երկարաբան մի նամակ, որտեղ երկինք հանելով կայսրին խնդրում է օգնել հայ ժողովրդին: Դրանից հետո կայսրը Աշոտ Երկաթին հրավիրում է իր մոտ 915 թ.-ին, բայց Դրասխանակերտցին Տարոնից մեկնում է Դերջան գավառ, որտեղ կայսեր բանագնացը մի քանի անգամ նրան հրավիրում են մեկնել կայսեր մոտ, բայց Դրասխանակերտցին չի մեկնում որպեսզի չկասկածվի քաղկեթոնականության մեջ հարելու մեջ: Այդտեղից նա մեկնում է Սեպուհ լեռան լանջը՝ Մանյա այր կոչված քարայր եվ 9 ամիս մնում է տեղի ճգնավորների մոտ, ապա վերադառնում է Դվին, փորձում է հաշտեցնել կռվազան իշխաններին, նաեվ նաեվ Աշոտ Երկաթին ու նրա հորեղբոր որդու Աշոտ Շապուհյանի միջեվ:
• Արդեն ծերունազարդ Դրասխանակերտցու գահակալության ժամանակ արաբ ոստիկան Նասրը, Յուսուֆի հրամանով ներխուժում է Դվին եվ Դրասխանակերտցին ստիպված հեռանում է լեռներ, ապա Սեվանի կղզի այնտեղից էլ Բյուրական փոքր ամրոցը, որտեղ նաեվ եկեղեցի էր կառուցել ու հաստատել միաբանություն: Արաբները գրավում են Բյուրականը եվ կոտորում բոլոր վանականներին, դրանից հետո Դրասխանակերտցին հեռանում է Բագարան Աշոտ Երկաթի մոտ, եվ քանի որ Դվինը արաբները գրավել ու ավերել էին, ուստի Դրասխանակերտցին անսալով Վասպուրականի թագավոր՝ Գագիկ Արծրունուն 923 թվին մեկնում է թագավորության մայրաքաղաք՝ Աղթամար Գագիկի հրավերով, այդտեղ էլ նա ավրտեց իր երկը՝ Հայոց Պատմությունը որը սկսել էր գրել Աշոտ Երկաթի պատվերով եվ շարունակել էր Գագիկ Արծրունու պատվերով: Ուստի վերջաբանում գրում է որ երկը գրել է )Ի հրամանե թագավորաց) :

Tuesday, November 10, 2009

Փիլիսոփայություն 8–րդ դաս 6 Նոյեմբեր 2009

Փիլիսոփայական եվ քաղաքական հայացքներ Ջոն Լոկկ 1632-1704

1. Բրիտանական էմպիրիզմը իր հետագա զարգացումը գտավ Ջոն Լոկկի փիլիսոփայության մեջ, նա գտնում էր որ գոյություն չունեն բնաջին գաղափարները, իրականում նրանք ամփոփված են փորձի մեջ, չի կարելի բնածին համարել գեղեցիկի համընդհանուր սկզբունքները քանի որ դրանք հնարավոր չէ հայտնաբերել հիմարների, ապուշների եվ վայրենիների մոտ:
2. Մարդու ուղեղը մաքուր գրատախտակ է, առանց նշանների եվ գաղափարների:
3. Առանձնացնում է երկու տեսակի փորձ՝ արտաքին եվ ներքին: Ըստ այնմ՝ նա տարբերում է գաղափարների գոյացման երկու աղբյուր՝ զգայությունը եվ ռեֆլեկսիան: Առաջինը գոյանում է զգայությունների վրա արտաքին իրերի ներքին ներգործության հետեվանքով, այսինքն այն ամենը ինչ մարդը ձեռք է բերում լսողության, շոշափելիքի, հոտոտելիքի եվ այլ միջոցով:
Իսկ ռեֆլեկսիան գոյանում է մարդու մեջ երբ մարդու բանականությունը գործ է ունենում ոչ թե արտաքին իրերի, այլ իր հոգու տարբեր վիճակների հետ, իբրեվ օրինակ՝ բերում է մտածողության գործողությունները, զգացումները, տրամադրությունները: Զգայությունների հիման վրա մարդը որակում է իրերի հատկանիղները:
Գիտելիքի ձեռք բերմանը նախորդում է փորձի տվյալների մշակումը, հոգու գործունեության շնորհիվ, որն արտահայտվում է համեմատության զուգադրման եվ վերարձական միջոցով:

• Լոկկը հանդիսանում է եվրոպական դասական լիպերալիզիմի հիմնադիրը, նա գտնում է որ նախապետական կամ բնական վիճակում մարդիկ հետապնդում են իրենց շահերը, եվ պաշտպանում են իրենց (այսինքն իրենց կյանքը, ազատությունը եվ սեփականությունը), միաժամանակ ձգտում են ուրիշին չվնասել: Սակայն այդ վիճակը բավարար չափով չի ապահովում նրանց կյանքի անվտանգությունը, սեփականության անձեռնմխելիությունը, այլ՝ դերությունների բնական հաղթահարումը հանգեցնում է քաղաքական իշխանություն եվ պետություն ստեղծելու վերաբերյալ հասարակական դաշինքի ստեղծմանը, ընդորում՝ «Պետության մեջ մարդկանց միավորելու գլխավոր նպատակը կառավարության իշխանությունը իրենց հանձնելն է, որպեսզի պետությունը ապահովի յուրաքանչյուր մարդու սեփականության, կյանքի ազատության եվ գույքի բնական իրավունքը»:
• Լոկկը պնդում է որ ըստ դաշինքի մարդիկ չեն հրաժարվում իրենց հիմնական բնական իրավունքներից, բացի այդ բնության օրենքը այսինքն բանականության օրենքը շարունակում է գործել նաեվ պետական վիճակում, որոշելով քաղաքական իշխանության նպատակները, բնույթը եվ լիազորությունների ու գործունեության սահմանները:
• Որպեսզի քաղաքական իշխանությունը համապատասխանի դաշինքով սահմանված իր նշանակության եվ չվերածվի բաձարցակ եվ բռնապետական ուժի, որը մեկ անձի կամ մարմնի ձեռքում կենտրոնացնի, դրա համար անհրաժեշտ է իշխանությունների համապատասխան բաժանումը, օրենսդիր եվ ֆեդերատիվ իշխանությունների, ընդ որում օրենսդիր իշխանությունը որը օժտված է բոլորի համար համապարտադիր օրենքներ հրատարակելու բացառիկ իրավունքով:
• Լոկկը համարում է գերագույն իշխանություն, որին պետք է ենթարկվեն մյուս իշխանությունները: Նա ընդգծում է օրենսդիր կամ գործադիր իշխանությունների որեվիցե մեկ մարմնի ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու անթուլետվությունը կամ անվտանգությունը: Ըստ այդ դաշինքի Լոկկը առաջադրում է իշխանությունների անօրիանական գործունեության դեմ դիմադրություն ցույց տալու օրինակության դոկտրինան:
• Լոկկը կարեվորում է ազատության կամ իրավունքի սերտ միասնությունը, նա գրում է՝ «Չնայած բոլոր կեղծ մեկնաբանություններին՝ օրենքի նպատակն է ոչ թե ազատության ոչնչացումը կամ սահմանափակումը, այլ պահպանումը եվ ընդլայնումը, չէ որ այնտեղ որտեղ չկան օրենքներ չկա ազատություն»:
• Իր ըմբռնումը օրենքի եվ ազատության հետեվյալ կերպ է ձեվավորել՝ «Մարդկանց ազատությունը որոնք գտնում են իշխանության ներքո կայանում է նրանով որպեսզի նրանք հետեվեն այն կանոնների որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց, այն է մարդ ազատ է հետեվելու իր բոլոր ցանկություններին, բոլոր դեպքերում եթե դա չի արգելում օրենքը եվ կախված չլինել ուրիշ մարդկանց անկայուն, անորոշ, ինքնիշխան կամքից»:

Հայոց Պատմության Հիմնահարցեր 8–րդ դաս 3 Նոյեմբեր 2009


Մոնղոլները Հայաստանում
• 9-10 –րդ դարերում այժմյան Մոնղոլիայի տարածքում եվ հարեվան շրջաններում հայտնվեցին քոչվոր անասնապահ ցեղեր, որոնք ապրում էին անսնապահությամբ եվ տեղից տեղ էին շարժվում անասուններին կեր հայթայթելու համար: Ինչպես մինչ այդ ձեվավորված տարբեր ցեղային միությունները, այնպես էլ մոնղոլները 13,րդ դարի սկզբին Ջինկիզ խանի գլխավորությամբ միավորվեցին եվ ստեղծեցին հզոր պետություն: Պետության հզորությունը հիմնականում արտահայտվում էր մոնղոլների մեծ քանակի կուտակումով, որոնք հորթում էին տարբեր կողմերի վրա, թալանում, ավերում, ոչնչացնում ու նորից վերադառնում Մոնղոլիա:
• Մինչեվ 1220 թ. մոնղոլները նվաճեցին միջին Ասիան, Պարսկաստանը, մտան Անդրկովկաս (Վրաստան, Աղվանք) չմտնելով Հայաստան: 1222 թ. մտան Ռուսաստանի տարածքը եվ Կալկա գետի մոտ մեծ պարտություն կրելով ետ նահանջեցին Ռուսաստանից: Սա նրանց հետախուզական արշավանքն էր: Երկու տարիներ հետո սկսեցին մտածել նոր հարձակումների մասին:
• 1236 թ. մոնղոլ մի այլ զորավար՝ Չարմաղանը 300 հազար զորքով եվ մոնղոլական ցեղակիցներով շարժվեցին դեպի արեվմուտք: Այդ թվին ներխուժեցին Հայաստան, գրավեցին Արարատյան դաշտը, քանդեցին որոգման համակարգերը, երկիրը վերածեցին խոպանի: Հայ իշխանների մի զգալի մասը տեսնելով որ մոնղոլների դեմ պայքարելը հնարավոր չէ, անցան իրենց գերիշխանության տակ՝ փրկելու իրենց կյանքը:
• Մոնղոլները հետադիմական դեր խաղացին հասարակության զարգացման հետ, իրենք լինելով ցածր զարգացման մակարդակի վրա՝ ժողովրդների նվաճումները ոչնչացնում, ամեն ինչը հարմարեցնում քոչվորության եվ անասնապահության համար:Լինելով կիսավայրենի ցեղեր՝ գազանաբար ոչնչացնում էին բնակչությանը:
• Մինչ այդ Հայաստանի վրա հարձակվել էին նաեվ 220-ականների կեսերին թուրքմենական ցեղերը: Մոնղոլները զանգվածային կոտորածներից բացի, բնակչության այն մասը որ չեր հասցրել փախչել երկրից՝ շատ ծանր հարկերի տակ էին մնում, ամենածանրը կոչվում էր՝ Թաղար, դրանից բացի կար նաեվ Գլխահարկը: Մոնղոլները ուշ հասկացան որ ժողովրդի համատարած ոչնչացնելով երկիրը աղքատանում է, եվ իրենք ըստ էության զրկվում են երկրի եկամուտներից: Դրա համար էլ 13-րդ դարի 2-րդ կեսերից նրանք այլեվս մնացածներին չեին ոչնչացնում, ընդհակառակը պայմաններ էին ստեղծում որպեսզի մեծ մասը (գյուղացիները) աշխատեին ու հարկեր վճառեին մեծ զորքեր պահելու համար:
• Մոնղոլների արշավանքների բացասական հետեվանքներից մեկն այն էր որ հայ ժողովրդի մեծ մասը արտագաղթեց երկրից, իսկ նրանց տեշ մոնղոլները բերում էին մահմեդական ցեղեր: 13-րդ դարի 2-րդ կեսից մոնղոլները եվս իրենց նվաճած տարածքներում հաստատվում էին որպես նստակյալ բնակիչներ:
• Մոնղոլական լուծը դեռ չթոթափած՝ երբ նրանց միջեվ սկսվել էր երկպառակությունները, Անդրկովկասի վրա հարձակվեցին թուրքմենական ցեղերը: Շուրջ 1 դար Ակ եվ Կարա Քոյունլու ցեղերը իրար դեմ կռվում էին Հայաստանի տարածքի վրա եվ ամեն նահանջող ոչնչացնում էր ամեն ինչ՝ որ չմնա նվաճողի ձեռքը: Թուրքմենական ցեղերը լրացրին մոնղոլների կիսատ թողած ավերումները, եվ կողոպտելով ու թալանելով երկիրը հասցրին ծայրահեղ քայքայման վիճակի:
• Հայ իշխանները 13-րդ դարում մի քանի անգամ փորձարկեցին ապստամբելու, կռվելու մոնղոլների ու թուրքմենների դեմ, սակայն ոչ մի արդյունքի չհասնելով բռնեցին արտագաղթի ուղին: Այդպես 13-րդ դարի վերջին Հայաստանի տարածքում չնչին քանակությամբ հայեր էին մնացել, եվ մոնղոլներին փոխարինած ոչխարապահ թուրքմենները համատարած ավերում էին երկիրը:
• Մոնղոլական եվ թուրքմենական լուծը հազիվ թոթափած՝ Անդրկովկասում եվ այդ թվում Հայաստանում նոր ուժեր առաջացան որոնք հարձակվում էին այդ տարածքների վրա նորից նվաճելու ու թալանելու համար:

Թուրք-պարսկական Պատերազմները եվ Հայաստան

• 15-րդ դարի վերջում մերձավոր Արեվելքում ձեվավորվեցին երկու պետություննհեր՝ որոնք թոթափելով մոնղոլական լուծը ստեղծեցին կուռ եվ ամբողջական պետական համակարգ եվ իրենց հարեվաններին վրա հարձակվելով փորձեցին նվաճել նոր տարածքներ: Նրանցից առաջինը Թուրքիան էր, որը Անադոլիայում ընտրած քոչվոր թուրք-սելջուկյան իշխանություններից 1299 թ. ստեղծեցին Օսմանյան պետությունը: Օսմանյան թուրքերը հիմնականում զբաղվում էին ավազակային հարձակումներով, թալանով ու կողոպուտով եվ աստիճանաբար ընդլայնում էին իրենց տարածքները: 14-րդ դարից սկսած Բյուզանդական իշխանությունը ներքին երկպառակություններից թուլացած անընդհատ պատերազմների մեջ էր, որը հետագայում հեշտացրեց նրա կործանումը: Բյուզանդական հարստությունը թալանելու նպատակով թուրքական ցեղերը պարբեարաբար հարձակվում էին տարբեր մարզերի վրա, եվ 14-րդ դարի վերջերին նվաճել էին ամբողջ Բյուզանդիան: Նրանք 1453 թ. նվաճեցին Կ.Պոլիսը որը վերանվանեցին Իսթանբուլ: Մի քանի տարի զբաղվել էին Պոլիսը թալանելով եվ բյուզանդացիներին իրենց երկրից արտաքսելով: Թուրքերը ստեղծեցին հզոր պետություն եվ ծրագրում էին շարունակել արշավանքները դեպի արեվելք, որտեղ հզոր մի նոր պետություն էր ձեվավորվել:
• Պարսիկ Իսմայիլ շահը 1501 թ.-ին կարողացավ թոթափել Ակկ Քոյունլուների լուծը, միավորել պարսկական ցեղերը եվ ստեղծել հզոր պետություն: Պարսիկները նվաճեցին Անդրկովկասը եվ մտան Հայաստան: Պարսկական եվ թուրքական սահմանները հանդիպեցան իրար Հայաստանի տարածքում: Այստեղ եվս այն քաղաքականությունն էր որը Հայաստանը պետք էր բաժանել մասերի, սակայն ամեն մի նահանջող ձգտում էր ավերել երկիրը որպեսզի նվաճողի ձեռքը չանցնի:
• Պարսկա-թուրքական ընդհարումը անխուսափելի էր, 1554 թ. թուրքերը հարձակվեցին Պարսկաստանի վրա եվ գրավեցին Անդրկովկասի մեծ մասը՝ այդ թվում եվ Հայաստանը: Փոփոխակի հաջողություններով մղված այդ պատերազմը ավարտվեց 1555 թ.-ին երբ կնքվեց պայմանագիր որի համաձայն Հայաստանը բաժանվեց նրանց միջեվ, ընդ որում Հայաստանի մեծ մասը անցավ թուրքերին իսկ փոքր մասը մնաց պարսիկների տիրապետության տակ:
• Թուրք-պարսկական տիրապետության տակ քանի որ հայ իշխանները կոտորվել էին կամ հեռացել էին երկրից, պայքարի դրոշը իր ձեռը վերցրեց հոգեվորականությունը: Սա եզակի դեպք է երբ կղերականությունը դառնում է ազգային ազատագրական շարժման ղեկավար:
• 1441 թ.-ին երբ մոնղոլները նվաճում են Կիլիկիան, մեր հոգեվոր կենտրոնը Սիս քաղաքից տեղափոխվում է Վաղարշապատ:
• Հոգեվարականությունը դիմումներ էր գրում աշխարհի տարբեր կողմերը, նկարագրում օտար լծի տակ հայերի վիճակը խնդրելով օգնություն: Սակայն ինչպես միշտ եվրոպական տերությունները խոստանում բայց չեին գործում: Այդ ժամանակից սկսած մինչեվ 18-րդ դարի վերջը հայ ազատագրական պայքարի ղեկավարները հոգեվորականներն էին:
• Քանի որ 1555 թ. պայմանագրով Պարսկաստանը տարածքներ էր կորցրել, երբ նրանց թագավոր դարձավ Շահ աբասը, նա ստեղծեց ուժեղ բանակ եվ հարձակվեց Թուրքիայի վրա: Շահ Աբասը նվաճեց Անդրկովկասը, Արեվմտյան Հայաստանի որոշ տարածքներ, բայց չկարողացավ երկար դիմակայել թուրքերին: Թուրքական զորքը 1603 թ.-ին հանկարծակի հարձակվելով Շահ Աբասի վրա նրան պարտության մատնեց ու ստիպեց ետ նահանջել գրաված տարածքներից: Սակայն Շահ Աբասը հետ գնալով ավերեց ամբողջ Անդրկովկասը, հատկապես Հայաստանը, եվ հայ բնակչության զանգվածաբար քշեց դեպի Պրասկաստան: Նա նպատակ ուներ արհեստավոր եվ առեվտրական հայերին տեղափոխել Պարսկաստանի տարածքում եվ նպաստել երկրի զարգացմանը, տեղավորելով Սպահան, Նոր Ջուղա եվ այլ քաղաքներ, որոնք հետագային դարձան Պարսկահայաստանի կենտրոններ:
• Շահ Աբասի հայերի բռնագաղթը շատ ծանր անդրադարձավ հայ ժողովրդի վրա: Բնակչությանը առանց որեվե ոգնություն տալու հարկադրում էին անցնել Արաքսը, որը ոչ բոլորն էին կարող: Պարսիկները դաժան էին վերաբերվում գետը չանցնողներին, այնքան մարդ կոտորել ու խեղդել էին որ գետով մի քանի օր անընդհատ դիակներ էին հոսում: Շահ Աբասի այդ բռնագաղթը վիթխարի կորուստներ պատճառեց, որից հետո ամայացած տարածքը անցավ թուրքերին:
• 1639 թ.-ին Թուրքիայի եվ Պարսկաստանի միջեվ նոր պայմանագիր կնքվեց որով առաջացավ Թուրքահայաստան եվ Պարսկահայաստան մասերը: Սահմանը դարձավ Արաքս գետը: Պարսիկներն ու թուրքերը իրենց նվաճած տերիտորիաները վերափոխեցին իրենց երկրների համապատասխան: Պարսկաստանում ստեղծվեցին խանություններ՝ (Երեվանի, Բաքվի,...), իսկ Թուրքիայում փաշայություններ՝ (Կարսի, Բիթլիսի, Վանի,....): Երկու տեղերում էլ այդ միավորների ղեկավարները կարգվում էին հենց որ հիմնականում հարկահավաքություն էին անում, երկրի ֆինանսական միջոցները ապահովելով: Արեվմտյան Հայաստանում բավականին դաժան ռեժիմ ստեղծվեց, որոնք ուզում էին հայաթափել երկիրը, իսկ Արեվելյան Հայաստանը իշխանությունների օգնությամբ բավականին զարգացում ապրեց եվ դարձավ հայության հիմնական կենտրոն:


Monday, November 9, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 6-րդ դաս 2 Նոյեմբեր 2009

Շարունակություն Մ.Խորենացիի
• Բայց Խորենացին դիմանում է բոլոր փորձություններին, զբաղվում է գիտությամբ, նրա մեջ գտնելով իր հոգու ճարագը: Սահակ Բագրատունին նրան հանձնարարում է գրել Հայոց Պատմությունը, իսկ Գյուտ կաթողիկոսը 462 թ.-ին Խորենացուն ձեռնադրում է եպիսկոպոս եվ կարգում Բագրեվանդի թեմի առաջնորդ: Հավանաբար 481 թ.-ին Խորենացին ավարտում է Հայոց Պատմությունը:
• Խորենացին առաջինն էր որ թափանցեց Հայոց հեթանոսական անցյալի խորքերը, նրա երկը ունի 3 գրքեր: Առաջինում (Ծննդաբանութիւն Հայոց Մեծաց), հիշում է որպես աղբյուրներ՝ Մար Աբաս Կատինային, Հուլիոս Աֆրիկանացուն, Պերոսոսին, բայց սրանց նա գիտե Եվսեփիոսի եկեղեցական պատմությունից: Նա բնավ չի հիշում Պլութարքոսին, Հովսեթիոս Փլավիոսին, Դակիտոսին, որոնցմով Հայաստանի մասին առատ տվյալներ կան: Աղբյուրների հանդեպ Խորենացին քննադատական վերաբերմունք է ցույց բերում: Նա բերում է նաեվ հայ ժողովրդական ավանդությունները, առասպելները, վիպերգությունները: Այս գրքի 4-րդ գլխում կազմում է հայոց մեծերի ծննդաբանությունը սկսելով Նոյ Նահապետից, բայց այստեղ նա հանդիպում է դժվարության, քանի որ Ս.Գրքում նման վկայություն չկա, բայց Խորենացին լրացնում է Ս.Գրքի ազգաբանության ցանկը, եվ դրան մեջ մտցնում է 3 նոր անուններ՝ (Կայինան, Թիրաս եվ Նեստրայիմ): Նրա նպատակն էր հայերին համարել Աստվածաշնչական ազգ, նա գրում է թե ինչու պետք է Ս.Գրքում տրվի հրեաների պատմությունը, իսկ հայերի մասին չգրվի, չե որ հայերն էլ )Թեեվ փոքր ածու են...) բայց կատարել են մեծ գործեր: Եվ նա որոշում է Հայկի ու Արամի ծննդաբանությունը եվ հայերի տեղը Աստվածաշնչական ազգերի մեջ: Նա Հայկին դնում է Նոյից 5-րդ տեղում, իսկ Հաբեթից 4-րդ տեղում: Ըստ Խորենացու՝ )Թորգոմ ծնանի զՀայկ), իսկ Թորգոմի Թիրասի որդին, Թիրասը Գամերի որդին, Գամերն էլ Հաբեթի որդին, Հաբեթն էլ Նոյի որդին: Արամը Նոյից հետո 11-րդն է, եվ նրա անունով օտարները մեզ կոչեցին Արմենիա:
• «Ոչ է պատմութիւն ճշմարիտ առանց ժամանակագրութեան», գրում է Խորենացին: Նրա շնորհիվ նրա երկը շնչվում է պատմականությամբ, եվ դա այն դարձրել է շատ կենսունակ, նա առասպել է համարում ամեն մի պատմություն որը ճշմարիտ չէ: Նույն գրքում Խորենացին շարադրում է հայոց վաղագույն պատմությունը, 1-ին գրքի 9-րդ գլխից մինչեվ 2-րդ գլխի 9-րդ գլուխը: Անհավաստի է համարում Բագրատունիներին Հայկից սերված լինելու առասպելը: Հայաստանի վաղ անցյալի մասին չգտնելով պատմաղբյուրներ նա օգտվում է բանահյուսությունից, եվ այնտեղ եղած Բելին նա նույնացնում է Ս.Գրքի Նեբրովթի հետ: Ի հարկե նա քիչ է ներբերում առասպելներ՝(ընդամենը 15 պատումներ՝ Հայկի, Արամի, Արայի, Երվանդի, Տիգրանի, Արտաշեսի ու Սաթենիկի,....):
• Խորենացին ոչինչ չգիտի Ուրարտուի, Խեթերի, Միտանիի եվ Էլամի մասին: Ըստ Խորենացու Հայկը ժամանակակից է Բաբելոնյան աշտարակաշինության: Հունա-հռոմեական աղբյուրները հիշում են հայոց Արտաշեսյան թագավորությունը, բայց Խորենացին չի հիշում այն, եվ նրա փոխարեն մ.թ.ա. 2-րդ դարից դնում է Արշակունիների թագավորությունը՝ սկսելով Տրդատ 1-ից, որը նրա մոտ դարձել է Վաղարշակ, իսկ նրա հաջորդներ է նշում Արտաշեսին, Տիգրանին ապա Արտավազդին՝ նրանց համառելով Արշակունիներ:
• Խորենացին շրջագայել է ու լավ գիտե իր հայրենիքը, դա երեվում է Վանի Ուրարտական միջնաբերդի, Գառնիի հեթանոսական տաճառի եվ նրա հունարեն արձանագրությունների, Արսաշես Ա.-ի սահմանաքարերը նկարագրելիս:
• Հայ ժողովրդի բուն պատմությունը սկսում է նրա կազմավորումից, այն կապելով Հայկի եվ Արամի հետ: Ապա շարադրում է հայ առաջին նահապետների եվ նախարարների պատմությունը, ըստ նրա հայոց առաջին թագավորը Պարույր Սկայորդին է: Արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նաեվ Երվանդի մասին: Խորենացին միշտ դնում է հայ թագավորների ժամանակագրությունը, ի հարկե պարսից կամ հռոմեական թագավորության իշխանության տարիներով:
• Խորենացին ունի քերթողահայր մականունը, քերթող բառը նշանակում է արարող, ստեղծող: Նրա երկը հայ քաղաքական մտքի եվ եվ երազների մի կոթող է, սրբազան գիրք որը նվիրագործել է հայոց պետականությունը, հատկապես Բագրատունյաց տոհմը, բայց նա միտումնավոր է Մամիկոնյանների հանդեպ: Ըստ Փավստոսի Մամիկոնյանց նախնիները եղել են Ճենաց աշխարհի թագավորներ, իսկ Խորենացին նրանց դարձնում է Ճենաց թագավորի դայակի որդիներ, նրանց նախնին Մամգունը գալով Հայաստան նենգորեմ սպաննում է Սլկունի տոհմից Սղուկին եվ տիրանում է Տարոն գավառին: Իսկ Փավստոս Բուզանդը Մամիկոնյաններին համարում է սպարապետներ, նույնը եվ Ագաթանգեղոսը, մինչդեռ Խորենացին նրանց տեղ դնում է Բագրատունիներին, եվ Մամիկոնյանների փայլուն աստղերը նրա գրքի տակ զրկվում են իրենց լույսից: Վասակը, Մուշեղը նրա մոտ սպարապետներ չեն, օրինակ Վասակը Արշակ Բ.-ի հասարակ մի ինակից էր, զինակից է նաեվ նրա ավագ եղբայրը՝ Վարդանը, իսկ Մուշեղը այդ էլ չէ, այլ սոսկ հիշվում է որպես Վասակի որդի: Նա չի հիշում նաեվ Մամիկոնյանների սպարապետներին՝ Արտավանին, Արտավազդին եվ Վաչէին: Արտավանի տեղ դնում է (Արտավազդ Մանդակունուն), Վաչէի տեղ՝ (Բագարատ Բագրատունուն), որը Փավստոսի մոտ Վաչէի զինակիցն էր: Պապ թագավորի սպարապետը ոչ թե Մուշեղ Մամիկոնյանն է, այլ Սմբատ Բագրատունին որին վիճակաված էր Ձիրավի հաղթության փառքը: Փավստոսի վերջին հերոսը Մանվել ՄԱմիկոնյանը Խորենացու մոտ անհետացել է եվ նրա տեղ է բռնել Սմբատ Բագրատունին: Մերուժան Արծրունուն խառանողը Փավստոսի մոտ Մանվել Մամիկոնյանն է, բայց Խորենացին նա վերագրել է Սմբատ Բագրատունուն: Փաստորեն Խորենացու մոտ Մամիկոնյան հերոսների միայն ստվերներն են մնացել, ոչ մի ակնրակ հաղթապանծ Վասակի մասին, նա մի չնչին արարած է Խորենացու մոտ որը գժտվում է իր իր եղբոր Վարդանի հետ մի հարճի պատճառով, եվ նույնիսկ սպաննում է եղբորը: Բայց ուրացող Վահան Մամիկոնյանին, որը իրոք արժանի էր մոռացության՝ Խորենացին հիշում է, նա չի խնայում նաեվ նրա որդու՝ Սամվելին որը հորը սպաննելով մաքրեց Մամիկոնյանների փառապանծ անունը դավաճանության դրոշմից: Խորենաու մոտ Սամվելը ապիկառ զորավար է, երբ Արշակ Գ.-ի գանձերը մի քանի իշխաններ գողանում եվ փախչում պարսից բաժնում թագավորող՝ Խոսրովի մոտ, Սամվելը որը Արշակ Գ.-ի մտերիմն էր մի ուժեղ զորագնդով հետապնդում է նրանց, բայց չի կարողանում բռնել: Նույն պահին բախտի բերմամբ՝ (գրում է Խորենացին) հայտնվում է Սահակ Բագրատունին եվ գերի է վերցնում գանձերը վերցնող իշխաններին եվ տանում Խոսրով թագավորի մոտ:
• Խորենացու մոտ Մամիկոնյան տոհմը նորեկ է, Հայաստան է ժամանել Տրդատի ժամանակ եվ մեծ տեղ չունի մեր պատմության մեջ, բայց Բագրատունիները թեեվ եկվոր են սակայն եկլ են շատ հնուց, հայկազանց շրջանից եվ ծագում են ընտրյալ ազգից, որպես բիբլիական ազգ: Մամիկոնյանները փայլում են մինչեվ (774-776) թթ. ապստամբությունը, որից հետո մեր քաղաքական երկրակամարից հեռանում են:
• Խորենացին առաջինն էր որ հայ ժողովրդի պատմությունը ենթարկեց պարբերացման, բաժանելով 4 շրջափուլերի:
1. Առաջինը բուն հայ իշխանների գահակալման ժամանակաշրջան:
2. Երկրորդը օտար տիրակալների շրջան:
3. Երրորդը Երվանդունիների թագավորությունը:
4. Չորրորդը ներքին պատերազմների եվ Արշակունիների շրջան:
• Նրա երկը շարադրված է դասական հայերենի նկարագեղությամբ, այն եղել է դասագիրք եվ Աստվածաշնչից հետո ամենաշատ ընթերցվող գիրքը: Այն մեր հին պատմության կարեվորագույն համապարթակ աղբյուրն է, հայրենասիրական քաղաքացիական վեհ գաղափարներով: Խորենացին վախճանվել է մոտ 493 թվականին:
• Առաջին անգամ հրատարկվել է 1695թ. Ամսդերտամում, 1736 թ. լատիներեն լեզվով, 1809 թ. եվ 1858 թ. ռուսերեն, 1841 թ. եվ 1850 թ. իտալերեն, 1841 թ. եվ 1869 թ. ֆրանսերեն, 1869 թ. գերմաներեն մասնակի, եվ 1879 թ. անգլերեն:




Սեբեոս
• Ապրել է 7-րդ դարում, բայց հայտնի չեն ոչ ծննդյան ոչ էլ մահվան թվականները: Սեբեոսը իր պատմության երկի 4-րդ գլխում գրում է որ եղել է պարսից Խոսրով Բ.-ի պալատում: Նա եղել է նաեվ Միջագետքում, հիշում է հայոց թագավոր՝ Տրդատ Մեծի արձանագրությունը Մծբինում: 646 թ.-ին Դվինի ժողովի մասնակիցների մեջ նա հիշվում է որպես եպիսկոպոս Բագրատունյաց: Իր երկը ավարտած պետք է լինի 661 թ.-ին: Նրա երկը ընդգրկում է Հայկից սկսած մինչեվ 661 թ.: Իբրեվ եպիսկոպոս նա հավատարիմ է հայոց հավատքին, դեմ է քաղկեդոնականությանը: Իր երկի սկզբում պատմում է Հայկի ու Բելի մասին, ապա հայոց թագավոր Արշակ Փոքրի (Տրդատի) մասին, եվ հայոց մյուս թագավորների մասին: Հաջորդ գլուխներում տալիս է Մամիկոնյաների ծննդաբանությունը, ապա պարսից եվ բյուզանդական թագավորների ցանկը, որոշ դեպքերի կցկտուր պատումով: Հաջորդ գլուխներում պատմում է մարզպանական շրջանի մասին, հատկապես Կարմիր Վարդանի 571-572 թթ. ապստամբության մասին: Վերջին 9-րդ գլուխը նվիրված է Հայաստանի պարսիկ մարզպանների ժամանակներին, հասցնում է մինչեվ 639 թ.:
• Երկի մնացած մասը որը կրում է (Մատեան ժամանակեան) խորագիրը, այդտեղ խոսում է պարսիկների եվ նրա նվաճումների մասին՝ Խոսրով Բ. Բարվեզի օրոք, որին կոչում է Աստուծո անիծյալ: Ավելի ընդարձակ է 10-րդ գլուխը եվ նրանից հետո եղած 41 գլուխները, որտեղ մանրամասնորեն շարադրում է պարսից Որմիզդ (579-591), ապա Խոսրով Բ.-ի մասին (591-628): Վահրամ Չուպինը որը ապստամբում է Խոսրովի դեմ, եվ Խոսրովը դիմում է Բյուզանդիայի կայսր՝ Մորիկի օգնության, որը օգնելով Խոսրովը կարողանում է հաղթել եվ 591 թ. պայմանագրով Հայաստանի մեծ մասը անցնում է Բյուզանդիային:
• Սեբեոսը տալիս է նաեվ պարսկա-բյուզանդական պատերազմները Հերակլ կայսեր օրոք՝ (610-641) որը գրավում է անգամ Տիզբոնը: Սեբեոսը բերում է Վահրամ Չուպինի նամակը հայ իշխաններին, որտեղ Վահրամը խոստանում է վերականգնել հայոց թագավորությունը, բայց հայ նախարարները հրաժարվում են զորակցել նրան: Ապա պատմում է հայ իշխանների քաղաքական կողմնորոշման մասին, նաեվ Զվարթնոցի տաճառի, Հռիփսիմեի վանքի կառուցման մասին: Նրա մասին մենք իմանում ենք առաջին Բագրատունի նշանավոր գործչի՝ Սմբատի մասին, որը պարսից Խոսրով թագավորի կողմից նշանակվել էր Վրկանի մարզպան:
• 42-րդ գլխում պատմում է Սասանյան պետության կործանման մասին, Հայաստանում արաբական արշավանքների մասին, Թեոդորոս Ռշտունու կողմից 652 թ. կնքված հայ-արաբական պայմանագրի, Ներսես Տայեցի կաթողիկոսի դիրքորոշման, եվայլն: Ավարտվում է 661 թ. երբ խալիֆա դարձավ Մուավիե Ա.-ը: Երկի այս մասը շատ կարեվոր պատմաղբյուր է արժանահավատ, որովհետեվ ինքը ժամանակակից է եվ ականջալուր:
• Սեբեոսի երկում կան նաեվ վավերագրական բնույթի փաստաթղթեր՝ Վահրամ Չուպինի 2 նամակները հայ նախարարներին եվ դրանց պատասխանը, Մորիկ կայսեր նամակը Խոսրով Բ.-ին, Դվինի 654 թ.-ի ժողովում հայերի կազմած պատասխանը Կոստանդ կայսեր, որտեղ հիմնավորվեց հայոց դավանանքը: Թաստորեն առաջին ժամանակակից աղբյուրն է որը պատմում է Հայաստանի արաբական արշավանքների մասին:
• Ոճը թեթեվասահ է ու հասարակ, թեեվ չունի նախորդ պատմիչների պատմելաոճը, ոչ միշտ է որ ունի քննական մոտեցում: 6-րդ դարի վերջերից դնում է թվականներ, երբեմն անգամ նշում է օրերը:
• Առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1851թ.-ին Թիֆլիսում, երկու անգամ ռուսերեն 1862թ. եվ 1939 թ., 1904 թ. ֆրանսերեն, 1875 թ. գերմաներեն (հատվածաբար), հայերեն քննական բնագիրը լույս է տեսել 1939թ. եվ 1979 թ.:


Ղեվոնդ

• Այս պատմիչի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք բացի իր երկից: Միայն ենթադրաբար ասում են որ նա իր մանկությունը անց է կացրել իբր Գողթն գավառում, ելնելով այն փաստից որ Ղեվոնդը Եսայի կաթողիկոսին անվանել է երանելի եվ սուրբ ուղիշ հավատով, եվ քանի Ղեվոնդը աշակերտել է նույն Եսայիին՝ երբ սա Գողթնի եպիսկոպոս էր, ուրեմն Ղեվոնդը մանկությունը անց է կացրել Գողթնում: Ըստ Ներսես Ակինյանի Ղեվոնդը տեղ է տվել դրունի իշխաններին որոնք Գողթնից էին:
• Ղեվոնդը շարունակում է Սեբեոսին սկսելով 661 թ.-ից: Հովհաննես Դրասխանակաերտցին եվ Թովմա Արծրունին չեն հիշում Ղեվոնդին, առաջինը նրան հիշում է Ասողիկը: Ղեվոնդը օգտվել է նախորդ գրեթե բոլոր պատմիչներից, բայց բանավոր աղբյուրներ քիչ ունի:
• Նա առաջին երեք գլուխներում պատմում է թե արաբները ինչպես են գրավում Պաղեստինը, Ասորիքը եվ Իրանը, եվ 3 անգամ էլ թափանցում են Հայաստան: