Tuesday, November 17, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 6-րդ դաս 17 Նոյեմբեր 2009



• 1988 թ. Փետրվարի 21-ի լուս՝ 22-ի գիշերը, Երեվանում կազմավորվել է (Ղարաբաղ) կոմիտեն, որի գլուխն է կանգնած տնտեսագետ՝ Իգոր Մուրադյանը: Այդ ժամանակվանից սկսած Արցախյան շարժումը գլխավորում էր (Ղարաբաղ) կոմիտեն, որի կազմի մեջ մտավ մի շարք մտավորականներ, արվեստի ներկայացուցիչներ, եվայլն անձնավորություններ: Հետագայում մամուլում հրապարակված այն հաղորդումը թե իբրեվ (Ղարաբաղ) կոմիտեի գլուխ էին կանգնած (ՀՀՇ)-ի պարագլուխները չի համապատասխանում իրականությանը: Ապագա (ՀՀՇ)-ականներից (3-4) հոգի էին մտել (Ղարաբաղ) կոմիտեի կազմի մեջ, եվ նրանք վճռորոշ էին:
• Այդ նույն օրինակով՝ Լեռնային Ղարաբաղում հազմավորվեց (Կռունկ) կոմիտեն Մարտի 2-ին, որի գլուխ էր կանգնած Արկադի Մանուչարովը: Կռունկը փաստորեն Ղարաբաղ կոմիտեի շարունակությունն էր Ղարաբաղում: Երկու կոմիտեները, Մարտի 24-ին թե Հայաստանի Կենտկոմգործի եվ թե Ադրբեջանի Կենտկոմգործի որոշումներով փակվում են: Չնայած այդ որոշումներին, այնուամենայնիվ՝ շարունակել են գործել թե Ղարաբաղ կոմիտեն եվ թե Կռունկ կոմիտեն, ըստ որում Ղարաբաղ կոմիտեն գործում է ոչ բացահայտ, իսկ Կռունկ կոմիտեն միավորվել էր Ղարաբաղի տնօրենների խորհրդի հետ, գործում էին համատեղ եվ բացահայտ:
• 1988 թ. մայիսին հակասությունները սրվել էին Ղարաբաղի կոմիտեի ներսում՝ իրար նկատմամբ մեղադրանքներ էին հորինվում, օրինակ՝ մեղադրում էին Իգոր Մուրադյանին որ նա կապ ունի (ԳԿԲ)-ի հետ, իսկ նրան մեղադրում էին (ՀՀՇ)-ականները:
• 1988 թ. Մայիսի վերջին (Ղարաբաղ) կոմիտեն անցնում է (ՀՀՇ)-ի ձեռքին: Կարեվոր հարց էր Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի որոշումը իրականացնելու հարցը: Ամբողջ հայ ժողովուրդը պահանջում է Հայաստանի իշխանությունից հրավիրել Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նստաշրջան եվ քննարկել այդ հարցը: Հուլիսի կեսերին տեղի է ունենում թե Խորհրդային Ադրբեջանի եվ թե Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդների նստաշրջաններ, ըստ որում Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղի խնդրանքը, իսկ Հայաստանում ընդառաջում են եվ դրականորեն պատասխանում, եվ ըստ որում եվս երկու Գերագույն Խորհուրդներն էլ խնդրում են ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին քննել Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվ ահա 1988 թ. Հուլիսի 18-ին հրավիրվում է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նիստ, որը ընդունում է սկզբունքների խիստ խախտումով, մանավանդ տհաճ էր Գորբաչովի ելույթը, փաստորեն հարուստ էին Հայաստանի ներկայացուցիչների եվ Լեռնային Ղարաբաղի կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար՝ Հենրիկ Պողոսյանի ելույթները: Հուլիսի 18 –ի նիստը որոշում է մերժել Լեռնային Ղարաբաղի խնդրանքը եվ մարզը թողնվում է Ադրբեջանի կազմի մեջ:
• Սակայն թե Հայաստանի եվ թե Ղարաբաղի բնակչությունը խիստ դժգոհ էին Գերագույն Խորհրդի նախագահության այդ որոշումից, եվ հազարավոր բանաձեվեր էին ընդունում այն մերժելու վերաբերյալ: Սակայն այս նիստի ժամանակ էլ մտահղացվում է ստեղծել հատուկ կոմիտե որը պետք է կառավարեր Լեռնային Ղարաբաղը մինչեվ նրա հարցի վերջնական լուծումը: Այդ կոմիտեի նախագահ է նշանակվում Արկադի Վոլսկին որը այդ ժամանակ բարձր պաշտոնյա էր Կենտկոմում: Նա լինելով Ղարաբաղում՝ (Պրավտա) թերթին տված հարցազրույցում շեշտել է որ ինքը աշխատանքի բերումով լինելով Խորհրդային միության գրեթե բոլոր տեղերում, այդպիսի անմխիթարելի վիճակ չեր տեսել ինչպես Լեռնային Ղարաբաղում:
• Այդ կոմիտեն գործել է մեկ տարի, սակայն վերացվեց Ադրբեջանի պահանջով, եվ նրա տեղը ստեղծվեց նոր կոմիտե Ադրբեջանից, որը չնայած գործել է մինչեվ 1991 թ. վերջը, սակայն Արցախցիները ոչ մի կապ չեն ունեցել այդ կոմիտեի հետ:
• Այն ժամանակ երբ Ազատության հրապարակում 100 հազարանոց հանրահավաքներ էին տեղի ունենում, հենց այն ժամանակ էլ ծնվեց կամավորական ջոկատներ ստեղծելու գաղափարը: Հայտնի է որ հայ ժողովրդի պատմության մեջ նման ջոկատներ երեվան են եկել 1917 թ. զոր. Անդարնիկի գլխավորությամբ, որը կարեվոր դեր էր խաղացել: Այդ նույն ոգով ջոկատներ ստեղծվեցին 1988 թ. հենց պայքարի սկզբից:
• Ջոկատներ ստեղծվել են Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում, ջոկատներ ստեղծվել են նաեվ Հայաստանի բոլոր շրջաններում (քաղաքաներում): Այդ ջոկատները մինչեվ Պաշտպանության բանակի ստեղծումը պաշտպանել են հայրենի սահմանները եվ դիմադրել են հակառակորդին:
• Ըստ պրոֆ. Աբրահամյանի տվյալներին՝ Հայաստանում եվ Ղարաբաղում պայքարի տարիներին կազմավորվել են մոտավորապես՝ 565 կամավորական ջոկատներ, որոնցից միայն 50-ը Երեվանում: Բացի տեղական ջոկատներից՝ Տավուշի մարզի պաշտպանությանը մասնակցել են 88 ջոկատ, Ջանբարաքի եվ Վարդենիսի շրջանների պաշտպանությանը՝ 39 ջոկատ, Արարատի եվ Վայքի մարզերին՝ 57 ջոկատ, Սյունիքի մարզին 56 ջոկատ, միայն Շուշի քաղաքի ազատագրմանը 38 ջոկատ, Մարտակերտի եվ Քարվաճարի՝ 95ջոկատ, Ասկերանի եվ Աղդամի ազատագրման՝ 43 ջոկատ, Մարտունու շրջանի՝19 ջոկատ, Քաղադաշի (Լաչին)՝ 74ջոկատ, մյուս խմբերը՝ Ֆիզուլիի, Ջիբրայիլի, Հադրութի, Զանգելանի, Կուբաթլուի եվ Հորադեզի մարտերին մասնակցել են 73 ջոկատ:





Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեղծումը

• 1990 թ. Մարտի 3-ին օրենք հրապարակվեց Խորհրդային Միության վերակառուցման իրավունքների մասին: Այդ օրենքի համաձայն պետք է անցկացվեր քվե միության հանրապետություններում՝ Խորհրդային միության պահպանման համար, դա պետք էր տեղի ունենար որենքը հրապարակվելուց մեկ տարի անց: 1991 թ. Մարտի 17-ին տեղի ունեցավ այդ հանրաքվեն, սակայն Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը հրաժարվեցին հանրաքվեից:
• Բալթյան հանրապետություններում ավելի շուտ էր տեղի ունեցել այդ հանրաքվեն եվ նրանք որոշել էին դուրս գալ Խորհրդային միությունից: Հայաստանը որոշեց հանրաքվեն անցկացնել 1991 թ. Սեպտեմբերի 21-ին: Ադրբեջանը մասնակցեց այդ հանրաքվեին Մարտի 17-ին, եվ պաշտպանեց Խորհրդային միության գոյությունը, սակայն իրադարձությունները ավելի արագ փոփոխվեցին, նախ 1991 թ. Օգոստոսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցավ խռովություն, որը սակայն ջախջախվեց Ելցինի գլխավորությամբ, եվ որին հաջորդեց ԽՍՀՄ-ի լուծարումը, այն որ հիմնվել էր 1922 թ.-ի Դեկտեմբերի 30-ին, հետո Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հանրաքվեին մասնակցած արդյունքից, եվ 1991 թ. Օգոստոսի 29-ին հրավիրեց Գերագույն Խորհրդի արտահերթ նստաշրջան եվ Օգոստոսի 30-ին որոշոմ ընդունեց Ադրբեջանի (1918-1920) թթ.-ի հանրապետության վերականգնման մասին: Իսկ Արցախը (1918-1920) թթ.-ին չեր եղել Ադրբեջանի կազմում, իսկ Ազգերիո Լիկան էլ չեր ընդունել Ադրբեջանի այդ հանրապետությունը:


3 comments:

  1. Շատ օգտակար նյութ էր, միայն Ձեր բլոգում կարողացա գտնել ինձ անհրաժեշտ նյութը, շնորհակալություն:
    nareksahakyan.blogspot.com

    ReplyDelete
  2. Նմանապես ես էլ եմ շատ շնորհակալ, որ իմ ուզակծ նյութն է:

    ReplyDelete
  3. Ամեն ինչ ճիշտ էր գրված ... բացի ...

    ReplyDelete