Tuesday, January 19, 2010

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 13 –րդ դաս 21 Դետեմբեր 2009

Շարունակություն Դավրիժեցու
• Դավրիժեցին հավատում էր շատ հրաշալիքների, օրինակ նա գրում է իբր թե Փիլիպպոս կաթողիկոսը աղոթքով բժշկում է մի դիվահարի, կամ ինչ որ մեկը մահանում է եվ կամենում են նույն օրը թաղել՝ բայց մի քահանա չի թողնում, ասում է «որ մի թաղեք, վաղը կենդանալու է», եվ իբր մյուս օրը կենդանանում, գնում է եկեղեցի, հաղորդվում եվ գալիս ու մահանում:
• Նրա բոլոր պատմությունները վկայաբանություններ են, մի մի անկախ զրույցներ, քանի որ տարբեր մարդկանցից է լսել: Բայց Դավրիժեցու ոճը կենդանի է, հյութեղ, նա վերցրել է ժողովրդից եվ լեզում էլ գրեթե չի փոխել: Մեր ոչ մի պատմագիր այնպես մանրամասնորեն չի խոսում շինարարաության մասին ինչպես Դավրիժեցին: Նա ոչ միայն նկարագրում է վանքերի, եկեղեցիների կառուցման մասին, այլեվ հին շինությունները նորոգելու մասին, նաեվ կառուցողների մասին, նկարազարդումների մասին:
• Դավրիժեցին նաեվ գրականության պատմաբան է, մանրմասն հիշում է թե 17-րդ դարում ինչ գրքեր են գրվել ու թարգմանվել: Նա ցավով է պատմում թե ինչպես Լեհահայերի եպիսկոպոս Նիկոլ Թորոսովիչը, որը աբեղա էր սկզբում եվ անառակ վարքի տեր՝ բայց արծաթասեր Մելիքսեթ կաթողիկոսի կողմից, երբ սա Լվով էր ժամանել նա ձեռնադրվեց եպիսկոպոս 1626 թ.-ին: Բայց ժողովուրդը դիմեց կաթողիկոսին եվ ասաց՝ «այն անառակին մեզ առաջնորդ մի նշանակիր», բայց կաթողիկոսը հատուկ հրովարտակով հայտարարեց որ ով որ չենթարկվեր Թորոսովիչին նզովքի էր ենթակա: Այս եպիսկոպոսի ջանքերով Լեհահայերը կաթոլիկացան:
• Դավրիժեցու երկը առաջին անգամ տպագրվել էր իր ժամանակ 1669 թ.-ին՝ Ամսդերտամում: 2-րդ անգամ 1896 թ. Վաղարշապատում, վերջին քննական բնագիրը 1991 թ.-ին Երեվանում: Աշխարհաբարը լուձս է տեսել 1988 թ.-ին Երեվանում՝ Աշոտ Աբրահամյանի թարգմանությամբ:

Զաքարիա Քանաքեռցի (1627-1699)
• Ծնվել է Քանաքեռ գյուղում: Հայրը՝ Մկրտիչը գրագիր էր Կոտայքի գավառապետի մոտ, եվ նա 13 ամյա Զաքարիային ուղարկում է սովորելու Հովհանավանքում, որը ավարտելուց հետո դառնում է այդ վանքի վանականը: Շատ բան է սովորում վանքի վանահոր՝ Առաքել Դավրիժեցուց, որի մասին Զաքարիան քանիցս հիշում է գովեստով: 60 տարեկան հասակում, 1687 թ.-ին Զաքարիան վանքի առաջնորդ՝ Սարգիս Կարբեցու հանձնարարությամբ գրում է այդ վանքի պատմությունը, նախ համառոտ պատմում է թե Հայաստանում երբ են շատ վանքեր կառուցել եվ հատկապես երբ է վեր խոյացել Հովհանավանքը: Ինչպես ընդունված էր նա գրում է որ առաջին եկեղեցին կառուցել է Թադեոս առաքյալը, ապա Տրդատ Մեծն ու Գրիգոր Լուսավորիչը, Ներսես Մեծը, Ներսես Տայեցին եվ Զաքարե զորավարը: Կրկնում է որ Հովհանավանքը կառուցվել է Լուսավորչի եվ Տրդատի կողմից, ապա հիշում է վանքի առաջնորդներին, եկեղեցկան թեմերը, նշում է նաեվ որ 1217 թ.-ին Վաչուտյան իշխան Վաչեի կողմից Հովհանավանքի գլխավոր եկեղեցվո կառուցման, ինչպես եվ վանքի կալվածքների մասին: Մեկ առ մեկ մեջ է բերում վանքի արձանագրությունները: Այդպիսով նա առաջինն է որ ժողովում է արձանագրությունները: Թեեվ կաղոտն էր, սակայն շատ ճանապարհորդեց, հայոց եկեղեցու գործերով եղավ Ղազվինում, Զմյուռնիայում, Կ.Պոլսում: Հովհանավանքի պատմությունը հետագայում նա մուծեծ իր պատմության մեջ որպես նրա վերջիներրորդ հատոր:
• Զաքարիայի «Պատմագրություն» երկի երկու հատորները հավասարարժեք չեն, երկն ավարտել է 1699 թ.-ին իր մահվան տարում: Առաջին հատորում նախ պատմում է Իրանի եվ Հայաստանի առաջին թագավորների մասին եվ այդ հատորի միայն 28-րդ գլխից է պատմում իր ժամանակ կատարվածի մասին, հիմնականում Արարատյան երկրում կատարվածի մասին, որոշ չափով հարեվան երկրների մասին, գովեզդով է խոսում Երեվանի առաջին խան՝ Ամիրգունայի մասին, որպես քաջի եվ հայերի բարեկամի մասին, գրում է որ նրա համար աշուղները երգեր էին հորինել, պատմում է նաեվ Պարսից շահերի մասին: Առաջին հատորը փաստորեն ժողովրդական ստեղծագործությունների ժողովածու է, նա Խորենացուց հետո հայկական ֆոլկլորի առաջին հավաքողն է, որը պատկերում է թեեվ կոպիտ բայց թառն կյանքը: Այդ հատորում նա ինչպես տեսել կամ լսել է, կամ կարեվոր է թվացել մուծել է իր պատմության մեջ: Առաջին հատորի 20-րդ գլխում պատմում է մի հայուհու՝ Գյօզալի մասին, որին Շահ աբսը տեսնում է 1604 թ.-ի բռնագաղթի ժամանակ, եվ տեղում շահը քարանում է տեսնելով նրա գեղեցկությունը, ապա նա Ջուղայեցի մեծամեծներից պահանջում է իր մոտ ուղարկել Գյոզալին, որի ամուսինը վախճանվել էր: Շահը շատ սիրում է նրան, եէ ուր գար հետն էր տանում: Բայց 1623 թ.-ին երբ շահը մմեկնում է Բաղդադը գրավելու՝ Գյոզալը մնում է Սպահանում եվ մտնում է կանանց վանք մեղքերը քավելու: Շահը վերադառնում է, Գյոզալին հրավիրում է իր մոտ, նվիրում է ոսկիներ եվ գրություն է տալիս որպեսզի ոչ ոք չնեղի նրան:
• Իսկ 22-րդ գլխում պատմում է որ Աբաս Ա.-ը իր կանանց հետ զբոսնում էր, այդ պահին եթե որեվե մեկը նայեր նրանց մեծ մեղք էր համարվում: Ջուղայեցի մի քահանա: Ստեփաննոսը, հանկարծ հանդիպում է նրանց եվ թողահար ընկնում է գետին, ծածկում գլուխը: Շահը մոտենում եվ հարցնում է՝ «Ով ես՞», քահանան ասում է ինքը կին չունի եվ համբուրում է շահի ոտքերը, իսկ շահը ասում է՝ «վերցրու այս կանանցից ում ուզում ես», բայց քահանան հրաժարվում է, դրա վրա շահը գրություն է տալիս որ նրան ոչ ոք չի վնսաի իր կանանց տեսնելու համար, եվ ասում է՝ «կեցցես քահանա, աղոթիր ինձ համար»:
• Մի գլխում էլ պատմում է Մեխլուի մասին, որը 1606 թ.-ին իր 500 հետեվորդներից ընտրեց 12 հոգի՝ (հայեր եվ թուրքեր): Նա Գանձասարի վանականներից էր, սակայն նրան քշել էին այնտեղից, դրա վրա նա գնում է Գանձակի խանին մոտ բողոքելով որ իրեն վանքից քշել են այն պատճառով որ ասել է թե Մահմեդը իսկական մարգարե է: Խանը կարգադրում է Աղվանից կաթողիկոսին թույլ տալ Մեխլուին քարոզելու, դրանից հետո Մեխլուն որ վանականին որ հանդիպեր մերկացնում եվ սաստիկ ծեծում էր ասելով որ՝ «Ով որ այդ վանականին մի բան տա կընկնի դժոխք»: Բայց եկեղեցին բողոքեց նրան դեմ, ուստի Երեվանի Ամիրգունա խանը նրան գցել տվեց ջուրը որպեսզի խեղդվի, բայց Մեխլուն փրկվեց եվ մեկնեց Քանաքեռ, որտեղ մեկը նրան խնդրում է մեղքերի թողություն տալ նրան, իսկ Մեխլուն ասում է՝ «եթե մի վանականի սպաննես մեղքերիդ թողություն կլինի»: Եկեկղեցին ի վերջո ներում է Մեխլուին որը հեռանում է Կարին եվ այնտեղ էլ վախճանվում:
• Զքարիան պատմում է նաեվ հայոց կաթողիկոսների մանկահավաքների մասին, նաեվ մարդակեր գայլերի, օձերի մասին: Զաքարիայի բերած զրույցների հիմքը իրական է, բայց նա ոչ միշտ է սուտը տարբերում իրականից, եվ լսածներին շատ է հավատում, գրում է նաեվ մանր-մունր բաների, եվ ինչ որ լսել կամ տեսել է եվ իրեն կարեվոր է թվացել, ընդգրկել է իր պատմության մեջ երկրաշարջ, արեվի խավարում, սով, մառախ, երկնային օդերեվույթներ, զրույցներ, առասպելական պատմություններ, եվ բոլորը նրա համար կարեվոր են: Առաջին հատորի վերջում եվ երկրորդ հատորում գրում է իր տեսածը, եվ այդ գրածիծ երեվում է թե հայ ու պարսիկ մտքերը ինչով էին զբաղվում: Երեվում է հայ ժողովրդի աշխարհայեցությունը, բարքերը, նիստ ու կացը, սնոտիապաշտությունը, հավատալիքները, որոնք նրա երկում ավելի պարզ են ցոլանում քան մեր պատմիչներից որեվե մդկի մոտ: Առաջին անգամ մենք այդտեղ տեսնում ենք մեր գյուղը՝ Քանաքեռը:
• Երկում տրվում է նաեվ 1605 թ.,ի բռնագաղթի, Երեվանի խաների, հարկային բեռի, կամայականությունների, հայոց կաթողիկոսների, մյուս եկեղեցականների, նաեվ առեվտրականների մասին: Երկրորդ գրքի երրորդ գլխում պատմում է պարսկա-թուրքական պատերազմների մասին, գրում է որ մարդկանց սրտերը քարացած են, միայն շահի ետեվից են ընկնում, եվ մարդ սպաննելը նրանց համար սովորական բան է: Երեվանի խանը, շահը, ում ուզեն սպաննում են, կամ նեռում են, շատ լավ է պատմում այն հայերի մասին ովքեր չուրանալով հավատը սպաննվում են: Լավ է տալիս Երեվանի 1679 թ.-ի երկրաշարջի մասին երբ շատ ավերածություններ եղան:
• Զաքարիա Քանաքեռցու երկը առաջին անգամ հրատարկվել է 1870 թ.-ին Վաղարշապատում, իսկ 1876 թ.-ին Բեդերպուրգում լույս է ընծայվել ֆրանսերեն՝ Բրոսեյի թարգմանությամբ, 1969 թ.-ին Երեվանում ռուսերեն հրատարակությամբ:

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 12 –րդ դաս 14 Դետեմբեր 2009

Շարունակություն Դավրիժեցու
• Դավրիժեցու ժամանակ հին գրականությունը արդեն անհասկանալի էր դառնում, տիրապետող գրական լեզուն գրաբարախառն աշխարհաբարն էր: Հոգեվորական գրողը գրում էր գրաբարով, աշխարհականը՝ աշխարհաբարով (միջին հայերենով): Առաքել դավրիժեցու երկը շարադրվել է իր կյանքի վերջին շրջանում, նա գրել է 60 տարվա պատմություն՝ (1602-1662) թթ.,որից հետո նա եվս 8 տարի ապրեց եվ տեսավ իր երկի տպագրությունը Ամսդերտամում 1669 թ.-ին՝ Ոսկան Երեվանցու ջանքերով: Մինչեվ այդ նա իր ծախսերով գիրքը բազմացրել էր մինչեվ 7 օրինակ: Վախճանվեց 1670 թ.-ին Վջմիածնում եվ թաղվեց Գայանեի վանքին գերեզմանատանը:
• Դավրիժեցու պատմությունը ունի համառոտ առաջաբան եվ 57 գլուխներ՝ որոնք համարակալված են, բայց կան նաեվ մի քանի չհամարակալված գլուխներ: Առախջին գլխում տրված է Հայաստանում եվ վրաստանում հարկային բեռի մասին, հայոց կաթողիկոսների կռած տարապանքների մաին: Հաջորդ գլուխն եվս հոգեվորականների մաին է, իսկ 3,րդ գլխում պատմվում է Շահ Աբաս Ա.-ի Հայաստան ժամանելը, խորամանկությամբ հայ հոգեվորականներին եվ մեծատուններին բարեկամ ձեվանալը, առատ խոստումներ տալը: Պատմում է նաեվ Ջուղայում նրան՝ հայերի կողմից ցուցաբերած շքեղ ընդունելությունը՝ երբ մանուկները ոսկե բաժակով գինի են մատուցում, երգիչները նվագում են, գորգեր էր փռվել շահի ոտքերի տակ, գրում է պատմիչը: Ապա շահը մեկնում է խոջա Խաչիկի տուն, որի որդին ոսկեսկուտեղը ոսկով լցրած մատուցեց շահին: Շահը 3 օր մնում է Ջուղայում եվ տեսնելով հայերի հարստությունը սիտը մաղձով է լցվում, ապա շահը մեկնում է Նախիջեվան: Դրանից հետո զորքը շարժվում է Երեվանի վրա, պաշարում է եվ 8 ամիս հետո գրավում, ապա գրավում է նաեվ Արեվմտյան Հայաստանի մի մասը, բայց 1605 թ.-ին թուրքական զորքի առաջխաղացումից երկյուղելով տեղահանում է Արարատյան դաշտի բնակիչներին առաձ ազգերի խտրության: Զարհուրելի այդ տեղահանություններից առաջ շահը հայ մեծամեծներին ասում է: «Խղծճալով ձեզ մտածել եմ ձեզ թրկել գաղթեցնելով, մի քանի օրվա ուղերթով,իսկ հենց որ ջախջախենք Օսմանցիներին կվերադառնաք ձեր տեղերը»:
• Հայերը խնդրում են գաղթը հետաձգել գոնե մինչեվ գարուն, մտածելով որ մինչեվ այդ փորձությունը կանցնի, բայց շահը հրամայում է գաղթեցնել՝ «չթողնելով կենդանի շունչ, թե քրիստոնյա եվ թե մահմեդական», եվ չհնազանդվողներին սպաննել: Գաղթեցնում են ոչ միայն Այրարատից, այլեվ Լոռիից, Ապարանից, Գառնիից, Շիրակից: Օգոստոս ամիսն էր, բոլոր տները, գյուղերն ու քաղաքները այրում էին, գրում է պատմագիրը, այրում էին ամեն ինչ, տները, խոտի՝ ցորենի եվ հարդի ամբարները, ժողովրդին մտրակում էին որ անցնեն Արաքսը: Հայոց կաթողիկոս՝ Առաքելի եղբայրը եվ ուրիշներ ծառացան սարպազների դեմ, եվ կաթողիկոսի եղբոր եվ մյուսների գլուխները կտրել տվեցին եվ ցցելով ցողերի վրա տնկեցին Արաքսի ափին, որպեսզի ժողովուրդը սարսափի եվ լցվի Արաքսը, բայց ծեռերը, երեխաները, աղջիկները, կանայք լոծալ չգիտեին եվ գետը քշում տանում էր նրանց, որոնք պատել էին ջրի երեսը, մեծ մասը ջրում խեղդվեց, գեղեցիկ աղջիկներին ու տղաներին փախձնում տանում էին:
• Գարնանը բռնագաղթված հայերին տարան շահի նստավայր՝ Սպահան քաղաք, քաղաքաբնակ հայերին տեղավորեցին այնտեղ, իսկ գյուղացիներին Սպահանի մերձակա Թերյա գավառի 6 գյուղերում, 500 տուն էլ բնակեցրին Շիրազի գավառում: Ջուղա քաղաքի բնակիչներին 3 օր ժամանակ տվեցին, չմեկնողը սպաննվում էր: Ջուղայեցի քահանաները վերցրեցին եկեղեցու բանալին եվ դուրս գալով Ջուղայից հասան մոտակա Ս.Աստվածածին եկեղեցին, ապա նրա եվ իրենց տների բանալիները վերցրեցին ասելով՝ «Ով Ս.Աստվածածին, մեր եկեղեցու եվ տների բանալիները քեզ ենք հանձնում, որպեսզի վերադարձնես մեզ», որից հետո բանալիները նետում են գետը: Ջուղան գետնին է հավասարեցնում, Դավրիժեցին գրում է որ այդ բոլորին ինքը ականատես է եղել: Սպահանում Շահ Աբասը ամեն ինչ աշխատեց որ հայերը չհեռանան, նա սիրալիր էր հայ ազգի հանդեպ, գովում էր նրանց՝ միշտ այցելում էր մեծատունների տներ՝ ուտում խմում նրանց հետ, իր տունն էր հրավիրում: Գյուղերից արտաքսեց մահմեդականներին եվ նրանց տներն ու արտերը հանձնեց հայերին, թեթեվացրեց նրանց հարկերը եվ հրամայեց ամենուրեք կառուցել մեծ եկեղեցիներ՝ Նոր Ջուղայում եվ այլ գյուղերում: Տոներին նա ժամանում էր հայոց եկեղեցիները եվ հրճվում քրիստոնյաների հետ:
• Քրիստոնյաները բոլոր ծեսերը կատարում էին համարձակորեն, բայց եթե հայը դառնում էր մահմեդական նույն շահի ժամանակ՝ նրան էլ բաժին էր հասնում ազգականների ամբողջ գույքից: Պատմիչը գրում է որ Շահ Աբասի հաջորդ՝ Շահ Սեֆին եվս վատ չէր հայերի հանդեպ, բայց նրա որդի՝ Աբաս Բ.-ի օրոք շատերին հավատափոխ արեցին: Պատմիչը պարսիկներին համարում էր՝ «օձաբարո ազգ»:
• Դավրիժեցին կրքոտ հայրենասեր է, ավելի ազգասեր քան կրոնասեր: Նա Մովսես Խորենացուց ավելի սրտառուջ ձեվով է ողբում իր հայրենիքը, եվ հիմնական գծերով վեր է հանում դարաշրջանի քաղաքական տեղաշարժերը, պատերազմները, Ջալալիների ապստամբության ավրարություները, նաեվ Վրաստանի ծանր վիճակը երբ Եորկի Սահակեձի գլխավորությամբ վրացիները ապստամբության դրոշ պարզեցին: Հետեվելով Մ.Խորենացուն՝ Դավրիժեցին գրում է որ պատմությունը շարադրելիս՝ «պետք է իբրեվ հիմք դնել թվականը, որից հետո միայն նրան կցել պատմությունը իբրեվ շինվածք»: Դավրիժեցու աղբյուրները ամենից առաջ ականատեսներն են, ապա նաեվ ւրավոր սկզբնաղբյուրները: Շատ հետաքրքիր է Բաղեշում կառուցված «Ամըրդոլու» վանքի եվ դպրոցի նկարագրությունը: Տաթեվի համալսարանը ավարտած Բարսեղ վարդապետը նորոգում է այդ վանքը՝ հավաքում է աշակերտներ, սովորեցնում է ընթերցել փիլիսոփայական գրքեր՝ Դավիթ Անհաղթին, հնադարի հույն փիլիսոփաներին: Նրան հաջորդները շարունակում են նույնը, նրանք ըստ Դավրիժեցու նախ առանձին են կարդում, ապա հավաքվում եվ պատմում են կարդացածը: Շատ է գովում Մելիքսեթ վարդապետին որը լցված էր իմաստությամբ, դասեր էր տալիս բոլորին, եվ վախճանվել էր Երեվանում: Լավ է պատկերացնում Նոր Ջուղայեցի նկարիչ՝ Մինասին: Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի վանքի թանգարանում կան Մինասի նկարած երկու դիմանկարներ, նա նկարազարդել է նաեվ տները՝ ապարանքերը: Պարսից Շահ Սեֆին Մինասին կանչում է իր մոտ եվ պատկերազարդել է տալիս իր տունը: Մինասը ունեցավ աշակերտներ, բայց ոչ իր նմանը, նա իր տեսածը խիստ հարազատորեն էր նկարում, անգամ գրում է պատմիչը, նկարվողի հոգեկան վիճակը՝ ծիծաղելիս, տրտմելիս, հարբած ժամանակ, հոռանչելիս, քեֆի կամ կռիվների ժամանակ: Մինասը նաեվ գրքերի ծաղկող էր, հմուտ էր նաեվ բժշկագիտության մեջ եվ դեղերով վերքեր էր բժշկում: Մինասը հրաժարվեց դառնալ Շահ Սեֆիի պալատական նկարիչը:
• Պատմագիրը իր դարի զավակն է, ամեն ինչ մեղքով է բացատրում: Դավրիժեցին կարծում է որ Գ.Լուսավորչի աջի եվ Էջմիածնի շնորհիվ է որ՝ «Ամենայն ազգն հայոց կանգնյալ կան»: Դավրիժեցին տալիս է նաեվ վկայաբանությունների մասին, որոնցից լավագույնը Անդրեաս քահանայի նահատակությունն է: Անդրեասը Ագուլիսի դպրոցի ուսուցիչն էր, Շահ Աբասը ժամանում է այդ գյուղ եվ տեսնում է որ այդ դպրոցի աշակերտների գլուխները ածիլված էին: Աշակերտները եկել էին դիմավորելու շահին, որը կարծում է որ դիտմամբ էին գլուխները ածիլել տվել, որպեսզի տգդղ երեվան եվ շահը նրանց չվերցնի: Շահը հրամայում է գտնել թե ով է երեխաներին ածիլել տվել, ոչ ոք չի մատնում Անդրեասին, բայց նրանք մեղադրում են Անդրեասին որը հիշելով Ավետարանում ասվածը, թե: «Լավ է մեկ մարդ մեռնի ժողովրդի համար», գերադասեց մատնել իրեն եվ փրկել շատերին: Նրան տարան շահին մոտ, նա ասաց՝ ես եմ արել: Անդրեասը սպաննվում է 1617 թ.-ի Նոյեմբերի 18-ին, նա հրաժարվեց ժամանակակից կյանքից որպեսզի արժանանա հավիտենական կյանքին:
• Պատմագիրը տալիս է իրեն սիրելի վկաների (նահատակների) զոհվելու մասին, քանի որ ժողովրդին նրանք շատ սիրելի էին եվ պատմիչը ունի որ այդպիսով իր գիրքը եվս սիրելի կդառնա ժողովրդի համար: Ժամանակի ոգին հերոսական էր, եվ բռնագաղթի ժամանակ ծնում էին հերոսներ, հերոսուհիներ՝ կանայք, աղջիկներ ու տղաները բարձրությունից իրենց ցածր էին նետում եվ մեռնում որպեսզի գերություն չտեսնեն, ու իրենց սրբությունների ապականումը չտեսնեն: Դավրիժեցին սնոտիապաշտ էր:

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 11 –րդ դաս 7 Դետեմբեր 2009

Շարունակություն Վարդան Արեվելցու
• Տալիս է նաեվ աշտարակաշինությունը: 2-րդ մասում Արտաշեսյանների հայոց թագավորության հիմնումը, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակելը 301 թ.-ին: Երրորդ մասում 4-րդ դարի սկզբից մինչեվ հայոց պետականության վերականգնումը 885 թ. կրկնելով նախորդ պատմիչներին: Լավ է տալիս վրաց եվ այլ Բագրատունիների ծագման մասին, գրում է որ 774 թ.-ին Մամիկոնյանների կողմից կուրացված Վասակ Բագրատունու որդու՝ Աշոտի որդին՝ Վասակը դարձավ վրաց թագավորների նախնին, իսկ մյուս որդին Սմբատը դարձավ հայոց թագավորների նախնին: Հենց այս Սմբատի մի որդին էր Աշոտ Մսակեր Բագրատունին, իսկ սրա որդին Սմբատ սպարապետը, այսինքն Աշոտ Ա.-ի հայրը:
• 4-րդ գլխում (10-11)-րդ դարերի Հայաստանի պատմությունն է տալիս, այստեղ նա օգտագործել է նաեվ մեզ չհասած աղբյուրներ: 5-րդ գլուխը՝ վարդանի պատմության ամենա-արժեքավոր բաժինն է, որտեղ հատկապես կարեվոր են Զաքարյանների իշխանության նույն դարերում կառուցված եկեղեցիների, Կիլիկիայի թագավորության, խաչակրաց արշավանքների, հայ-եվրոպական եվ հայ-բյուզանդական հարաբերությունների, նաեվ մոնղոլական տիրապետության մասին պատմող նյութերը, պատմում է նաեվ մոնղոլների դաժանության մասին, բայց նրանց մասին նաեվ դրական խոսքեր է տալիս, պատմելով նրանց բարքերի մասին: Վարդանը գրել է նաեվ շարական նվիրված Սահակի ու Մաշտոցի եվ թարգմանիչների մասին: 1265 թ.-ին նա եղավ մոնղոլական իլղան Հուլավուի մոտ, մանրամասն պատմում է այդ մասին: Հուլավուն Վարդանին ասում է՝ «Քեզ կանչել եմ որպեսզի ինձ տեսնես, ճանաչես եվ սրտանց աղոթես ինձ համար», հետո գինիով հյուրասիրում են վարդանին: Հայերը այնտեղ նույնիսկ շարականներ են երգում, այնտեշ գտնվում էին նաեվ վրացիներ, հույներ, ասորիներ որոնք եվս պաշտամունք են կատարում, բայց Հուլավուն նրանց չէր հրավիրել: Հետո Հուլավուն վարդանին ասում է գաղտնի խոսակցություն ունեմ քեզ հետ, ապա երկար պատմում է իր մասին, նշում է որ մայրը քրիստոնյա է, որ ինքը սիրում է քրիստոնյաներին: Ապա բռնում է Վարդանի ձեռքը եվ ասում է՝ «Ասա- ինչ որ ուզում ես», Վարդանն ասում է՝ «Աստված է ձեզ իշխանություն տվել, եվ եթե դուք լինեք աշխարհաշեն եվ աղքատներին ողորմացող՝ Աստված ձեզնից չի առնի այն ինչ տվել է», եվ շդշտում է որ բոլոր քրիստոնյաները աղոթում են Հուլավուի համար, Հուլավուն ասում է՝ «Ինչու ես ոչխարենի հագել եվ ոչ թե ոսկեղեն», եվ հետո իմանալով որ բարձր աստիճան ունի Վարդանին ասում է՝ «Ես քեզ կտամ ոսկեզգեստ եվ շատ ոսկիներ», բայց Վարդանն ասում է՝ «Մեզ համար ոսկին ու հողը մեկ են», Հուլավուն ասում է՝ «Ես յարլիկ եմ պատրաստել եվ քո երկիրը հանձնել եմ իմ երկու պաշտոնյաներին որպեսզի ինչ որ ասես նրանք կատարեն», եվ Հայաստանի հարկերը թեթեվացվում են: Նույն թվին 1265 թ.-ին Հուլավուն վախճանվում է եվ նրան հաջորդում է որդին՝ Աբաղան, իսկ Վարդանը վախճանվում է 1271 թ., նրա դին ամփոփվում է Խոր Վիրապում:

Ստեփաննոս Օրբելյան
• Ստեփաննոս Օրբելյանը ծնվել է մոտ 1250-ական թվականներին, նա իր «Պատմություն Նահանգին Սիսական» երկի 71-րդ գլխում գրում է որ ինքը սերում է Սիսական մորից (Սյունեցի) եվ Օրբելյան հորից՝ Դարսաիճից: Հայրը տիրում էր Սյունիքի մեծ մասին, Ստեփաննոսը աէարտել է Գլաձորի համալսարանը եվ նրա ռեկտոր Ներսես Մշեցու ձեռքով ձեռնադրվել է վարդապետ: Իր երկի 66-րդ գլխում տալիս է Օրբելյան տոհմի ծագման մասին, որը շատ նման է Մամիկոնյանների ծագմանը, պատմում է թե ինչպես են Օրբելիները Վրաստանի Օրբերդ բերդի տերերը՝ հալածվում են վրաց թագավորների կողմից եվ ապաստանում են Հայաստանում, եվ հետո նրանք տիրանում են Սյունյաց որոշ գավառների եվ կազմակերպվում է Սյունիքի Օրբելյան մեծ իշխանությունը: Ստեփաննոսի հոր՝ Դարսաիճ Օրբելյանի օրով նրանց իշխանությունը ընդարձակվում է: Մոնղոլների հետ նա շատ լավ էր, նրա կինը մոնղոլուհի էր, որից ծնվեց Ստեփաննոս պատմիչը, եվ քանի որ նրա հորեղբայրը՝ Սմբատը անզավակ էր ուստի Ստեթաննոսին որդեգրեց եվ կրթություն տվեց: Շուտով Ստեփաննոսը դառնում է դպիր եվ սարկավագ, ապա ձեռնադրվում է քահանա:
• 1285 թ.-ին հայրը եպիսկոպոսների որոշմամբ նրան ուղարկում է Կիլիկիա, որ ձեռնադրվի Սյունիքի մետրոպոլիտ: Եղած է Լեվոն Գ. թագավորի մոտ, 3 ամսի Կիլիկիա մնալուց հետո վերադառնում, բայց Սյունիքում Տաթեվի թեմի եպիսկոպոսները ընդդիմացան նրան, ուստի Ստեփաննոսը մեկնեց մոնղոլ խանի մոտ եվ նրա օգնությամբ հարթեց վեճը եվ կարողացավ Սյունիքի երկճեղքված թեմը (Տաթեվի եվ Նորավանքի առաջնորդարանները) միավորել 1285 թ.-ին: Նա եռանդուն գործունեություն է ծավալում 3 ուղղությամբ՝ դավանական, մշակութային-շինարարական եվ մատենագրական: Դավանանքի հարցում շատ սկզբունքային էր, Կիլիկիայի հոգեվորականները հակված էին դեպի արեվմուտք եվ կարողանում էին կաթոլիկ որոշ նորություններ ներմուծել նաեվ արեվելյան եկեղեցում: Դա սպառնում էր երկրի ինքնուրույնությանը, բայց Օրբելյանը հրավիրում է իշխանների եվ հոգեվոր վերնախավի ժողով, որտեղ մերժում են Կիլիկիահայ եկեղեցիների առաջարկը: Նրանց ուղարկած նամակում գրված էր որ հենվել արեվմտյան եկեղեցուն նշանակում է գնալ մահվան: ապա նշում է՝ «Թեեվ ամեն բանով հնազանդ ենք ձեզ՝ կաթողիկոսին, բայց չենք շեղվի մեր նախնիների հավատից, եվ եթե կաթողիկոսը մեզ պատժի, մենք պատրաստ ենք տանջանքների, աքսորի եվ մահվան հանուն սուրբերի եվ առաքելական հայրերի ավագներին»:
• 1302 թ.-ին նա գրում է «Հակաճառություն ընդդեմ Երկաբնակաց» գրվածքը, որտեղ քննադատում է երկաբնակությունը: Նույն նպատակին է միտում նաեվ նրա գրած «Ողբի սուրբ Կաթողիկոսին»: Օրբելյանը մի կրոնասեր եվ ավանդապահ անձ է, նաեվ հայրենասեր, գործունյա, զարգացած, հմուտ ու լուրջ: Նա հոգ է տանում երկրի շինության մասին, ուսումնասեր էր: Արտագրել տվեց մատյաններ, անգամ իր բաժին կալվածքները տվեց վանքերին, նորոգեց Տաթեվի վանքի կործանված եկեղեցին: Նրա պատմությունը լայնահուն գործ է, նա հատուկ կարեվորություն է տալիս աղբյուրներին, արձանագրություններին, նախորդ պատմիչներին: Օգտվել է նաեվ ձեռագիր հիշատակարրներից, պայմանագրերից եվայլն: Դրանք եվս մատուցում է պարզ ու թեթեվ ոճով, եվ մարդ ախորժակով վ կարդում դրանք: Այդ երկում նա տալիս է նաեվ Սյունիքի աշխարհագրությունը՝ տալով գավառները, բերդերը, ապա պատմությունը կսում է Սիսակի տոհմից՝ պատմում է նրանց, ապա Օրբելյանների քաջագործությունների, շինարարական մշակութային գործերի, նրանց մղած ազատագրական պայքարի մասին, նաեվ Սյունիքի վարչական բաժանման մասին: Տալիս է նաեվ Սյունիքի եկեղեցական պատմությունը, լավ է ներկայացնում վանքերի մասին, նշում է Տաթեվի վանքին, նրա 17 գյուղերի մուծած հարկերի չափը, ատում է հայրենիքի դավաճաններն եվ ամաչում է դրանց ամոթալի գործերի մասին, բայց մյուս կողմից Սյունեցիների քաջությամբ գլուխները բարձր է պահում:
• Պատմում է Սյունյաց իշխանության, ապա մոտ 973 թվին սյունիքի թագավորության ստեղծման մասին: Պատմելով այդ թագավորության մասին ընդհուպ մինչեվ 1170 թ. երբ սելջուկները գրավում են թագավորության մայրաքաղաք՝ Բաղաբերդը եվ վերջ տալիս Սիսակի ժառանգներից սերած Սյունյաց թագավորությունը, սրի քաշելով նրա բնակիչներին:
• Սիրով հյուսվում է նաեվ Օրբելյանների պատմությունը, որը իրեն համար խորթ եվ օտար չի համարում, եվ հրճվանքով է գրում նրանց մասին: Իր լեզվի շարահյուսությունը թեեվ պահպանում է գրաբարի ավանդական օրենքները, բայց շարադրանքի ոճը մաիահապաղ չէ, վիպական զրույցներն ու ավանդությունները գրում է աշխուժ ոճով:
• Օրբելյանի երկը առաջին անգամ հայերեն հրատարակվեց 1859 թ.-ին Փարիզում, 1861 թ. Մոսկվայում, 1910 թ.-ին Թիֆլիսում: 1717 թ. հատվածական թարգմանություն է եղել լատիներեն, նաեվ ռւսերեն: Օրբելյանից մնացել է մի փոքրիկ ժամանակագրություն՝ բաղկացած 20 էջից, հրատարակվել է 1942 թ.-ին եվ 1951 թ.-ին, մանր ժամանակագրությունների առաջին հատորում, ընդգրկում է 100 տարվա շրջան, տալիս է այնպիսի մանրամասներ, որ այլ աղբյուրներում չկան, մոնղոլների եվ այլնի մասին: Սկսում է 968 թ.-ից, ապա թռչում է 1193թ. եվ ավարտում 1290 թ.-ին, իր հոր Դարսաիճի մահվան նշումով:

Առաքել Դավրիժեցի
• 16-րդ դարը եվ 17-րդ դարի 1-ին քառորդը հայոց պատմության եվ գրական մշակութային կյանքի ամենամռայլ շրջանն է, երբ ժողովուրդը գալառվում էր օտարների լծի տակ: Այդ ժամանակ վերջին հարվածը հասցվեց հայոց հին քաղաքակրթությանը եվ թվում էր թե հայերը պետք է ոչնչանային: Բայց թերեվս հայ ազգի մեջ կենսունակության ուժ կար, ուստի կյանքը նորոգվեզ բոլոր կողմերով եվ սկսվեց մի վերածնության շրչան, երբ հայի հետաքրքրությունը արթնացավ, նա ուզում էր իմանալ իր անցյալը: Ժողովուրդի կենսունակ ոգին չսպաննվեց եվ ոչ մի դժբախտություն չկարողացավ նրա մեջ սպաննել դեպի լույսի եվ առաջդիմության նրա ձգտումը, որը ապրում էր նրա սրտի եվ խելքի մեջ, միշտ առկա էր նաեվ նրա շինարարական ոգին:
• 16-րդ դարում խիստ խախտվել էր նաեվ մեր միջնադարյան կրթական համակարգը (վանականությունը), քանի որ վանքերը մեծ մասամբ ոչնչացվել էին կամ խիստ աղքատացել, չքացել էին վանական միաբանությունները, կամ խիստ նվազել էին, հայ հին գրականությունը արդեն անհասկանաի էր դարձել:
• Առաքել Դավրիժեցին ապրել է այդ ծանր ժամանակամիջոցում, ծնվել է Դավրեժ (Թաբրիզ) քաղաքում մոտ 1590-ական թվերին: Վաղ հասակից կրթվել է Էծմիածնում, եղել է նրա միաբանության անդամ եվ ստացել է վարդապետի կոչում, այնտեղ մնալով մինչեվ մահը: Շատ է ճանապարհորդել որպես կաթողիկոսի նվիրակ: Այցելել է Բյուզանդիա, Իրան (Սպահան), Միջագետք, Հալեպ, Անկյուրա, եվ նյութեր է հավաքել իր պատմության համար, որը գրել է սկսել 1651թ.-ից Փիլիպպոս կաթողոկոսի հանձնարարությամբ, երկը ավարտելով ծերունի հասակում՝ 1662 թ.-ին:

Thursday, January 7, 2010

«Հայոց Պատմության Հիմնահարցեր» առարկայի քննական հարցաշար
1. Հայաստանի Բնաշխարհը
2. Նախնադարյան հասարակությունը Հայաստանում
3. Վանի (Արարատյան) թագավորությունը 9-6 րդ դդ.
4. Արտաշես Ա.-ի թագավորությունը
5. Տիգրան Մեծի նվաճումները
6. Հայ-Հռոմեական հարաբերությունները: 66 թ. պայմանագիրը
7. Արտավազդ 2-րդ: արտաշեսյանների անկումը
8. Արշակունիների թագավորության հաստատումը Հայաստանում
9. Հայաստանի քաղաքները, արհեստները: Պետական կարգը (գործակալությունը եվ բանակը)
10. Տրդատ 3-րդ եվ քրիստոնեության ընդունումը
11. Արշակ 2-րդի ներքին եվ արտաքին քաղաքականությունը
12. Հայաստանը Պապ թագավորի օրոք: Արշակունիների անկումը
13. Ավարարյրի ճակատամարտը
14. 571 թ. ապստամբությունը: Հայաստանի երկրորդ բաժանումը
15. Արաբական արշավանքները եվ նրանց տիրապետության հաստատումը Հայաստանում
16. Ազատագրական պայքարը արաբների դեմ
17. Պավլիկյան շարժում
18. Հայկական մշակույթը 4-9-րդ դարերում: Գրերի գյուտը
19. Բագրատունիների թագավորոթյան հաստատումը
20. Բագրատունյաց թագավորության մասնատումը եվ անկումը
21. Հայաստանի նվաճումը սելջուկ-թուրքերի կողմից
22. Թոնդրակյան շարժումը
23. Զաքարյանների տիրապետումը
24. Հայկական իշխանությունների հաստատումը Կիլիկիայում
25. Կիլիկիայի հայկական թագավորությունը 13-14-րդ դդ
26. Մոնղոլների տիրապետության հաստատումը
27. Թուրք-իրանական տիրապետությունը Հայաստանում 16-17-րդ դդ
28. Շահ Աբասի քաղաքականությունը (բռնագաղթ)
29. Իսրայել Օրու գործունեությունը
30. Ազատագրական պայքարը Արցախում 1722-1730 թթ.
31. Ազատագրական պայքարը Սյունիքում 1722-1730 թթ.
32. Հովսեփ Էմինի գործունեությունը
33. Հայաստանի ազատագրության հնդկահայ ծրագրերը
34. Հայաստանի ազատագրության ռուսահայ ծրագրերը
35. Մշակույթը 15-18-րդ դդ (Մխիթարյան միաբանություն, տպագրություն, Մ.Չամչյան)
36. 1804-1813 թթ. Ռուս-պարսկական պատերազմը
37. 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմշը
38. 1826-1828 թթ. Ռուս-ապրսկական պատերազմը (Թուրքմենչայի պայմանագիրը)
39. Հայկական մարզի ստեղծումը 1830-1840 թթ.
40. Արեվմտահայերի Ազգային սահմանադրությունը
41. 18620թ.-ի Զեյթունի ապստամբությունը
42. Հայ ժողովրդի հալածանքները: ԱբդուլՀաշիդ
43. 1870 թ.-ի գյուղացիական ռեֆորմը
44. 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմը: Հայկական հարցը
45. Ազգային կուսակցությունների ձեվավորումը
46. Ֆիդայական շարժումը

Գրականություն:
1- Հայոց Պատմության Հիմնահարցեր: 2000 թ. հրատարակություն, Երեվան Սիմոնյան
2- Հայ Ժողովրդի Պատմությունշ 1980-ականների հրատարակությունշ Ներսիսյան
3- Հայոց Պատմության դպրոցական դասագրքեր 5-8րդ կարգերի