Tuesday, January 19, 2010

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 11 –րդ դաս 7 Դետեմբեր 2009

Շարունակություն Վարդան Արեվելցու
• Տալիս է նաեվ աշտարակաշինությունը: 2-րդ մասում Արտաշեսյանների հայոց թագավորության հիմնումը, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակելը 301 թ.-ին: Երրորդ մասում 4-րդ դարի սկզբից մինչեվ հայոց պետականության վերականգնումը 885 թ. կրկնելով նախորդ պատմիչներին: Լավ է տալիս վրաց եվ այլ Բագրատունիների ծագման մասին, գրում է որ 774 թ.-ին Մամիկոնյանների կողմից կուրացված Վասակ Բագրատունու որդու՝ Աշոտի որդին՝ Վասակը դարձավ վրաց թագավորների նախնին, իսկ մյուս որդին Սմբատը դարձավ հայոց թագավորների նախնին: Հենց այս Սմբատի մի որդին էր Աշոտ Մսակեր Բագրատունին, իսկ սրա որդին Սմբատ սպարապետը, այսինքն Աշոտ Ա.-ի հայրը:
• 4-րդ գլխում (10-11)-րդ դարերի Հայաստանի պատմությունն է տալիս, այստեղ նա օգտագործել է նաեվ մեզ չհասած աղբյուրներ: 5-րդ գլուխը՝ վարդանի պատմության ամենա-արժեքավոր բաժինն է, որտեղ հատկապես կարեվոր են Զաքարյանների իշխանության նույն դարերում կառուցված եկեղեցիների, Կիլիկիայի թագավորության, խաչակրաց արշավանքների, հայ-եվրոպական եվ հայ-բյուզանդական հարաբերությունների, նաեվ մոնղոլական տիրապետության մասին պատմող նյութերը, պատմում է նաեվ մոնղոլների դաժանության մասին, բայց նրանց մասին նաեվ դրական խոսքեր է տալիս, պատմելով նրանց բարքերի մասին: Վարդանը գրել է նաեվ շարական նվիրված Սահակի ու Մաշտոցի եվ թարգմանիչների մասին: 1265 թ.-ին նա եղավ մոնղոլական իլղան Հուլավուի մոտ, մանրամասն պատմում է այդ մասին: Հուլավուն Վարդանին ասում է՝ «Քեզ կանչել եմ որպեսզի ինձ տեսնես, ճանաչես եվ սրտանց աղոթես ինձ համար», հետո գինիով հյուրասիրում են վարդանին: Հայերը այնտեղ նույնիսկ շարականներ են երգում, այնտեշ գտնվում էին նաեվ վրացիներ, հույներ, ասորիներ որոնք եվս պաշտամունք են կատարում, բայց Հուլավուն նրանց չէր հրավիրել: Հետո Հուլավուն վարդանին ասում է գաղտնի խոսակցություն ունեմ քեզ հետ, ապա երկար պատմում է իր մասին, նշում է որ մայրը քրիստոնյա է, որ ինքը սիրում է քրիստոնյաներին: Ապա բռնում է Վարդանի ձեռքը եվ ասում է՝ «Ասա- ինչ որ ուզում ես», Վարդանն ասում է՝ «Աստված է ձեզ իշխանություն տվել, եվ եթե դուք լինեք աշխարհաշեն եվ աղքատներին ողորմացող՝ Աստված ձեզնից չի առնի այն ինչ տվել է», եվ շդշտում է որ բոլոր քրիստոնյաները աղոթում են Հուլավուի համար, Հուլավուն ասում է՝ «Ինչու ես ոչխարենի հագել եվ ոչ թե ոսկեղեն», եվ հետո իմանալով որ բարձր աստիճան ունի Վարդանին ասում է՝ «Ես քեզ կտամ ոսկեզգեստ եվ շատ ոսկիներ», բայց Վարդանն ասում է՝ «Մեզ համար ոսկին ու հողը մեկ են», Հուլավուն ասում է՝ «Ես յարլիկ եմ պատրաստել եվ քո երկիրը հանձնել եմ իմ երկու պաշտոնյաներին որպեսզի ինչ որ ասես նրանք կատարեն», եվ Հայաստանի հարկերը թեթեվացվում են: Նույն թվին 1265 թ.-ին Հուլավուն վախճանվում է եվ նրան հաջորդում է որդին՝ Աբաղան, իսկ Վարդանը վախճանվում է 1271 թ., նրա դին ամփոփվում է Խոր Վիրապում:

Ստեփաննոս Օրբելյան
• Ստեփաննոս Օրբելյանը ծնվել է մոտ 1250-ական թվականներին, նա իր «Պատմություն Նահանգին Սիսական» երկի 71-րդ գլխում գրում է որ ինքը սերում է Սիսական մորից (Սյունեցի) եվ Օրբելյան հորից՝ Դարսաիճից: Հայրը տիրում էր Սյունիքի մեծ մասին, Ստեփաննոսը աէարտել է Գլաձորի համալսարանը եվ նրա ռեկտոր Ներսես Մշեցու ձեռքով ձեռնադրվել է վարդապետ: Իր երկի 66-րդ գլխում տալիս է Օրբելյան տոհմի ծագման մասին, որը շատ նման է Մամիկոնյանների ծագմանը, պատմում է թե ինչպես են Օրբելիները Վրաստանի Օրբերդ բերդի տերերը՝ հալածվում են վրաց թագավորների կողմից եվ ապաստանում են Հայաստանում, եվ հետո նրանք տիրանում են Սյունյաց որոշ գավառների եվ կազմակերպվում է Սյունիքի Օրբելյան մեծ իշխանությունը: Ստեփաննոսի հոր՝ Դարսաիճ Օրբելյանի օրով նրանց իշխանությունը ընդարձակվում է: Մոնղոլների հետ նա շատ լավ էր, նրա կինը մոնղոլուհի էր, որից ծնվեց Ստեփաննոս պատմիչը, եվ քանի որ նրա հորեղբայրը՝ Սմբատը անզավակ էր ուստի Ստեթաննոսին որդեգրեց եվ կրթություն տվեց: Շուտով Ստեփաննոսը դառնում է դպիր եվ սարկավագ, ապա ձեռնադրվում է քահանա:
• 1285 թ.-ին հայրը եպիսկոպոսների որոշմամբ նրան ուղարկում է Կիլիկիա, որ ձեռնադրվի Սյունիքի մետրոպոլիտ: Եղած է Լեվոն Գ. թագավորի մոտ, 3 ամսի Կիլիկիա մնալուց հետո վերադառնում, բայց Սյունիքում Տաթեվի թեմի եպիսկոպոսները ընդդիմացան նրան, ուստի Ստեփաննոսը մեկնեց մոնղոլ խանի մոտ եվ նրա օգնությամբ հարթեց վեճը եվ կարողացավ Սյունիքի երկճեղքված թեմը (Տաթեվի եվ Նորավանքի առաջնորդարանները) միավորել 1285 թ.-ին: Նա եռանդուն գործունեություն է ծավալում 3 ուղղությամբ՝ դավանական, մշակութային-շինարարական եվ մատենագրական: Դավանանքի հարցում շատ սկզբունքային էր, Կիլիկիայի հոգեվորականները հակված էին դեպի արեվմուտք եվ կարողանում էին կաթոլիկ որոշ նորություններ ներմուծել նաեվ արեվելյան եկեղեցում: Դա սպառնում էր երկրի ինքնուրույնությանը, բայց Օրբելյանը հրավիրում է իշխանների եվ հոգեվոր վերնախավի ժողով, որտեղ մերժում են Կիլիկիահայ եկեղեցիների առաջարկը: Նրանց ուղարկած նամակում գրված էր որ հենվել արեվմտյան եկեղեցուն նշանակում է գնալ մահվան: ապա նշում է՝ «Թեեվ ամեն բանով հնազանդ ենք ձեզ՝ կաթողիկոսին, բայց չենք շեղվի մեր նախնիների հավատից, եվ եթե կաթողիկոսը մեզ պատժի, մենք պատրաստ ենք տանջանքների, աքսորի եվ մահվան հանուն սուրբերի եվ առաքելական հայրերի ավագներին»:
• 1302 թ.-ին նա գրում է «Հակաճառություն ընդդեմ Երկաբնակաց» գրվածքը, որտեղ քննադատում է երկաբնակությունը: Նույն նպատակին է միտում նաեվ նրա գրած «Ողբի սուրբ Կաթողիկոսին»: Օրբելյանը մի կրոնասեր եվ ավանդապահ անձ է, նաեվ հայրենասեր, գործունյա, զարգացած, հմուտ ու լուրջ: Նա հոգ է տանում երկրի շինության մասին, ուսումնասեր էր: Արտագրել տվեց մատյաններ, անգամ իր բաժին կալվածքները տվեց վանքերին, նորոգեց Տաթեվի վանքի կործանված եկեղեցին: Նրա պատմությունը լայնահուն գործ է, նա հատուկ կարեվորություն է տալիս աղբյուրներին, արձանագրություններին, նախորդ պատմիչներին: Օգտվել է նաեվ ձեռագիր հիշատակարրներից, պայմանագրերից եվայլն: Դրանք եվս մատուցում է պարզ ու թեթեվ ոճով, եվ մարդ ախորժակով վ կարդում դրանք: Այդ երկում նա տալիս է նաեվ Սյունիքի աշխարհագրությունը՝ տալով գավառները, բերդերը, ապա պատմությունը կսում է Սիսակի տոհմից՝ պատմում է նրանց, ապա Օրբելյանների քաջագործությունների, շինարարական մշակութային գործերի, նրանց մղած ազատագրական պայքարի մասին, նաեվ Սյունիքի վարչական բաժանման մասին: Տալիս է նաեվ Սյունիքի եկեղեցական պատմությունը, լավ է ներկայացնում վանքերի մասին, նշում է Տաթեվի վանքին, նրա 17 գյուղերի մուծած հարկերի չափը, ատում է հայրենիքի դավաճաններն եվ ամաչում է դրանց ամոթալի գործերի մասին, բայց մյուս կողմից Սյունեցիների քաջությամբ գլուխները բարձր է պահում:
• Պատմում է Սյունյաց իշխանության, ապա մոտ 973 թվին սյունիքի թագավորության ստեղծման մասին: Պատմելով այդ թագավորության մասին ընդհուպ մինչեվ 1170 թ. երբ սելջուկները գրավում են թագավորության մայրաքաղաք՝ Բաղաբերդը եվ վերջ տալիս Սիսակի ժառանգներից սերած Սյունյաց թագավորությունը, սրի քաշելով նրա բնակիչներին:
• Սիրով հյուսվում է նաեվ Օրբելյանների պատմությունը, որը իրեն համար խորթ եվ օտար չի համարում, եվ հրճվանքով է գրում նրանց մասին: Իր լեզվի շարահյուսությունը թեեվ պահպանում է գրաբարի ավանդական օրենքները, բայց շարադրանքի ոճը մաիահապաղ չէ, վիպական զրույցներն ու ավանդությունները գրում է աշխուժ ոճով:
• Օրբելյանի երկը առաջին անգամ հայերեն հրատարակվեց 1859 թ.-ին Փարիզում, 1861 թ. Մոսկվայում, 1910 թ.-ին Թիֆլիսում: 1717 թ. հատվածական թարգմանություն է եղել լատիներեն, նաեվ ռւսերեն: Օրբելյանից մնացել է մի փոքրիկ ժամանակագրություն՝ բաղկացած 20 էջից, հրատարակվել է 1942 թ.-ին եվ 1951 թ.-ին, մանր ժամանակագրությունների առաջին հատորում, ընդգրկում է 100 տարվա շրջան, տալիս է այնպիսի մանրամասներ, որ այլ աղբյուրներում չկան, մոնղոլների եվ այլնի մասին: Սկսում է 968 թ.-ից, ապա թռչում է 1193թ. եվ ավարտում 1290 թ.-ին, իր հոր Դարսաիճի մահվան նշումով:

Առաքել Դավրիժեցի
• 16-րդ դարը եվ 17-րդ դարի 1-ին քառորդը հայոց պատմության եվ գրական մշակութային կյանքի ամենամռայլ շրջանն է, երբ ժողովուրդը գալառվում էր օտարների լծի տակ: Այդ ժամանակ վերջին հարվածը հասցվեց հայոց հին քաղաքակրթությանը եվ թվում էր թե հայերը պետք է ոչնչանային: Բայց թերեվս հայ ազգի մեջ կենսունակության ուժ կար, ուստի կյանքը նորոգվեզ բոլոր կողմերով եվ սկսվեց մի վերածնության շրչան, երբ հայի հետաքրքրությունը արթնացավ, նա ուզում էր իմանալ իր անցյալը: Ժողովուրդի կենսունակ ոգին չսպաննվեց եվ ոչ մի դժբախտություն չկարողացավ նրա մեջ սպաննել դեպի լույսի եվ առաջդիմության նրա ձգտումը, որը ապրում էր նրա սրտի եվ խելքի մեջ, միշտ առկա էր նաեվ նրա շինարարական ոգին:
• 16-րդ դարում խիստ խախտվել էր նաեվ մեր միջնադարյան կրթական համակարգը (վանականությունը), քանի որ վանքերը մեծ մասամբ ոչնչացվել էին կամ խիստ աղքատացել, չքացել էին վանական միաբանությունները, կամ խիստ նվազել էին, հայ հին գրականությունը արդեն անհասկանաի էր դարձել:
• Առաքել Դավրիժեցին ապրել է այդ ծանր ժամանակամիջոցում, ծնվել է Դավրեժ (Թաբրիզ) քաղաքում մոտ 1590-ական թվերին: Վաղ հասակից կրթվել է Էծմիածնում, եղել է նրա միաբանության անդամ եվ ստացել է վարդապետի կոչում, այնտեղ մնալով մինչեվ մահը: Շատ է ճանապարհորդել որպես կաթողիկոսի նվիրակ: Այցելել է Բյուզանդիա, Իրան (Սպահան), Միջագետք, Հալեպ, Անկյուրա, եվ նյութեր է հավաքել իր պատմության համար, որը գրել է սկսել 1651թ.-ից Փիլիպպոս կաթողոկոսի հանձնարարությամբ, երկը ավարտելով ծերունի հասակում՝ 1662 թ.-ին:

No comments:

Post a Comment