Friday, October 30, 2009

Փիլիսոփայություն 7–րդ դաս 30 Հոկտեմբեր 2009



Ռենե Դեկարտ 1596-1650
• Որպես Եվրոպայում Ռացիոնալիզմի հիմնադիր: Կարելի է ասել որ Դեկարտը իր կյանքում ապրել է Կոնֆոշիոսի խոսքի համաձայն, աշխատել ապրել աննկատ:

1. Ռացիոնալիզմ տերմինը նեղ իմաստով պետք է հասկանալ էմպերիալիզմին հակառակ ուղղությունը, որը շեշտադրում է տեսության տեղն ու նշանակությունը գիտության մեջ:
Ռացիոնալիզմը՝ հայացք է, որի համաձայն մարդկային ողջ կեցությունը կարող է ճանաչվել դասական տիպի գիտության ռացիոնալ միջոցներով:
Գիտության դասական տիպը՝ գիտելիքների այն տիպն է որը գլխավորապես հիմնվում է պատճառ-հետեվանքային բացատրության վրա:

2. Դեկարտի իմացության տեսության ելակետը գիտելիքի հավաստիության եվ գիտական մեթոտի պրոբլեմն է: Ցանկացած թեզիս կարելի է կասկածի տակ առնել: Յուրաքանչյուր ոք ձգտում է խուսափել կասկածներից եվ այդ իսկ պատճառով փորձում է պաշտպանվել հեղինակություններով: Հիմնախախտված գիտելիքների եվ փաստիկների բազմության մեջ որոնք արտաքին աջակցության կարիքը ունեն: Կան բացառություններ, դա մաթեմատիկան է: Նրա ճշմարտությունները ակնհայտ են ով զուրկ է մարդկային բանականությունից: Վերցնենք հետեվյալ հետեվությունը՝: 2-ին գումարած 2-ը, նույնն է ինչը 3-ին 1-ը, ընդ որում երկու դրություններից փխում է երրորդը: Այլ խոսքով մաթեմատիկական ճշմարտությունները արտաքին աջակցության կարիքը չունեն:
- Հետեվաբար հնարավոր է հավաստի գիտելիքը որը չի թաքնվում հեղիմակությունների ետեվում: Իսկ եթե կա հավաստի կամ ճշմարիտ գիտելիք, ապա այն պետք է օժտված լիլի հետեվյալ հատկանիշներով:
(1) Գիտելիքը կախված չպետք է լինի մարդկային կամայականությունից, ժամանակակից լեզվով ասած պետք է լինի օպյեկտիվ:
(2) Այն պետք է մատչելի ու հասկանալի լինի ցանկացած մարդու, որն օժտված է նորմալ մարդկային բանականությամբ: Այդպիսի գիտելիքը կարող է ընկալվել որպես ակնհայտ ու բնական յուրաքանչյուր մարդուն, չնայած ոչ առանց մտավոր ճիգերի: Գիտելիքի օպյեկստիվությունը եվ հանրանշանակությունը պետք է հիմնվի անհրաժեշտության վրա, որը ոչ մեկը չի կարող վիճակել, չմտնելով ինքնին հակասությունների մեջ: Մեզ համար կարեվորն այն է որ Դեկարտը հայտնագործել է ոչ այնքան ճշմարտություններ, որքան որոշել է ժամանակակից մտածողության ներքին կառուցվածքը:
(3) Առաջադրում է կասկածի մեթոտը, որի նպատակը հենց այնպիսի ճշմարտությունների հայտնաբերումն է , որոնք պետք են հուսալի հիմք լինեն մարդկային ճանաչողության համար: Ամեն ինչին կարելի է կասկածել, տակայն ոչ մեկը իր սեփական գոյության նկատմամբ որեվե կասկած չունի:
Մյուս կողմից եթե ես կասկած ունեմ, ապա ամեն դեպքում ես կամ՝ կամ էլ գոյություն ունեմ, այստեղից էլ Դեկարտի հայտնի թեզիսը՝ «Մտածում եմ՝ հետեվաբար գոյություն ունեմ»:


Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 4–րդ դաս 27 Հոկտեմբեր 2009

Արցախը Հայրենական Մեծ Պատերազմի Տարիներին Եվ Հետագայում մինչեվ 1985 թ.

• Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ ունեցել է մոտ (150000) մարդ բնակիչ, որից (133) հազարը եղել են հայեր: Մոտ (140) հազար էլ բնակվում էին Հյուսիսային Արցախում՝ (ներկայիս Շահումյանից մինչեվ Շամխոր, Կիրովապատ «Գանձակ»): Պատերազմի ժամանակ զորակոչվել են 90 հազար Արցախցիներ ամբողջ Ղարաբաղից, որոնցից միայն Լեռնային Ղարաբաղաից 1550 կին կամավոր մեկնել են ռազմաճակատ:
• Պատերազմի տարիներին Հայաստանը տվել է 117 հերոս, որից 108 հայ՝ Այդ 108 հերոսներից 31-ը եղել են ծնունդով Ղարաբաղցիներ: ՊԱտերազմի տարիներին զոհվել են Ղարաբաղից 40 հազար հայ, որից 22 հազարը Լեռնային Ղարաբաղից: Բացի դրանից 7 հոգի Ղարաբաղից դաարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ եվ մոտ 40 հազարը պարգեվատրվել են տարբեր մեդալներով:
• Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը տվել է 4 մարշալներ, 4-ն էլ ծնունդով Ղարաբաղցի: Նրանք են մարշալ Բաղրամյան, մարշալ Խուտիաքով, մարշալ Բաբաջանյան եվ ծովակալ ադմիրալ Հովհաննես Իսակով: Ղարաբաղը տվել է նաեվ 26 գեներալ:
• Հայ ժողովուրդը տվել է երկու կրկնակի հերոս, երկուքն էլ Ղարաբաղցիներ, Նելսոն Ստեփանյան (Շուշիի ծնունդ) եվ մարշալ Բաղրամյան:
• Պատերազմի տարիներին Ղարաբաղցիները մեծ հերոսություն են ցույց տվել նաեվ թիկունքում, առանձնապես բանվորերը՝ (Ստեփանակերտի մետաքսի ֆաբրիկա), եվ մյուս բոլոր ձեռնարկությունները: Արցախցիները մեծ նվիրատվություններ են կատարել պաշտպանության ֆոնդին:
• Պատերազմից հետո մինչեվ 1980-ականների կեսերը, Արցախում չնայած տնտեսությունը որոշ առաջընթաց է ապրել, սակայն այն միշտ էլ հալածվել եվ գտնվել Ադրբեջանի ճիրաններում:

Ադրբեջանի Անբարոյական Վերաբերմունքը Ղարաբաղի Հանդեպ
• Հետ պատերազմյան տարիներին արդեն զգացվում էր որ Ադրբեջանի իշխանությունները ավելի էին սանձազերծվել: Լեռնային Ղարաբաղի պետական արխիվում պահվում է պատերազմի տարիներին Բաքվից ուղարկված այն նամակ-գրությունները, որոնցով պահանջվում է Ղարաբաղից Բաքու ուղարկել (14-18) տարեկան աղջիկ-տղաներ, այնտեղ բանվորա-արհեստակցական դպրոցներում սովորելու համար: Երկու տարում (800) աղջիկ-տղաք արժանանում են այդ ճակատագրին:
• Միայն հետ պատերազմյան տարիներին Լեռնավին Ղարաբաղում 3Օ հազար մարդ թողել եվ հեռացել էր երկրամասից: 1949 թ.-ին երբ սկսվում է հայ ժողովրդրի նկատմամբ նոր ահաբեկչություն, այդ ալիքը տարածվում է նաեվ Լեռնային Ղարաբաղ: Օրինակ՝ 1949 թ. հունիսի 12-ի գիշերը Երեվանից աքսորվել են Ալթայի երկրամաս մոտ 13 հազար մարդ, իսկպ Ղարաբաղից միեվնույն ժամանակ աքսորում են նախկին Թեվանիստներին (որոնք զբաղվել էին Թեվանի ապստամբությամբ), մեծամասնությունը Դումի գյուղից:
• Միրջաֆար Բաղիրով որպեսզի Մոսկվայի աչքին բարի երեվա, Ղարաբաղի բոլոր բնակիչների տների ներքնակներից հանում է ամբողջ բուրդը, եվ 200 տոնա բուրդ հավաքում, ժողովրդին թողնելով չոր տախտակի վրա (1951-1952) թթ.:
• Սովորաբար Ադրբեջանը Լեռանյին ՂԱրաբաղի բարձր պաշտոնների էր ուղարկում ոչ հայամետ՝ այլ թուրքամետ հայ մասնագետներին, դեռեվս բացառություն էր Մելքումյանը:

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 5-րդ դաս 26 Հոկտեմբեր 2009



Շարունակություն Ղազար Փարպեցիի
• Ղազար Փարպեցին հաղորդում է Արշակունյաց թագավորության անկման, Սահակ Պարթեվի գործունեության եվ նրա տեսիլքի մասին, որի ժամանակ նրան երկնքից երեվում է մեկը լուսեղեն կերպարանքով, եվ այդ հրեշտակը Սահակին ասում է: «Քաջալերվիր, զորացիր Աստուծով, շատ շուտով պետք է լռեն Արշակունի տոհմի թագավորությունը եվ Գրիգորի տոհմի քահանայությունը, նրա գահին նստելու են արծաթասեր անձինք: Բայց պետք է վերստին թագավորեն Արշակունիները եվ քահանայապետ է կազմելու Գրիգորի տոհմից»: Ի հարկե այս տեսլիքը ընդմիջարկում է (այսինքն հետագայի հավելում է ուրիշ մատենագիրների կողմից):
• Երկրորդ դրվագում Փարպեցին պատմում է Վարդանաց պատերազմի մասին, նրա պատմածը համընկնում է Եղիշեի պատմածի հետ, երկուսն էլ ջանում են ամբողջ պատմությունը հաղորդել կրոնական բնույթով, բայց այդ ապստամբությունը հանգչում էր ավելի կենսական հիմքերի վրա, եվ հենց ըստ Եղիշեի ուներ նաեվ սոցիալական բնույթ: Փարպեցին Վասակին երբեք ուրացող չի համարում, ըստ Փարպեցու Վասակի փեսան՝ Վարազ-Վահանը իր կնոջ հետ վատ վարվելու պատճառով, ընկել էր աներոջ աչքից, եվ մեկնելով պարսից արքայի մոտ ուրանում է հավատը եվ ամբաստանում աներոջը եվ արժանանում շնորհների, ուստի Հազկերտ Բ.-ը չեր վստահում Վասակին: Եղիշեն բնավ չի հիշում Վարազ-Վահանին ոպեսզի չարդարացնի Վասակին: Միայն Փարպեցին է հիշում որ Վասակի երկու որդիները պատանդ էին: Վարդանին Փարպեցին ավելի փառաբանում է քան Եղիշեն: Ըստ Փարպեցու առանց Մամիկոնյանների եվ Վարդանի գործը չեր կարող գլուխ գալ: Փարպեցու պատումում Վարդանը գլխավոր հերոս էր, որը միշտ կամենում է նահատակվել կրոնի համար:
• Քանի որ Փարպեցին գրում է Մամիկոնյանների պատմությունը, ուստի նա չեր կարող չգրել (450-451) թթ. եվ (482-484) թթ. ազատագրական պատերազմների մասին: Փարպեցին մեջ է բերում Վարդանի անցնելը բյուզանդական կողմերը, որպեսզի փառաբանի Մամիկոնյան տոհմին որոնք հակված էին դեպի քրիստոնեական կողմը:
• Ի հարկե Եղիշեն ավելի հմուտ պատմիչ է քան Փարպեցին, բայց մի վերապահումով Փարպեցին ավելի խստապահանջ է եվ իր գրածները միշտ ջանում է փաստարկել, եվ պատմության հանդեպ ունի ավելի առողջ եվ անկողմնակալ վերաբերմունք:
• Երրորդ դրվագում Փարպեցին պատմում է Մամիկոնյանների մասին, գովերգում նրանց, նկարագարում (482-484) թթ. ազատագրական պատերազմի պատմարժան իրադարձությունները (Ակոռիի, Նեէսեհապատի, Ճարամանայի պատերազմները...): Թեեվ Փարպեցին ուշադրություն չի դարձնում հասարակ ժողովրդի (ռամիկների) վրա, բայց հիշում է (ռամիկ զորացն բազմութիւն):
• Փարպեցին տալիս է երկրում իշխող բարոյական անկումը, ուրացությունը: Բայց կային նաեվ առողջ ուժեր որրնք համախմբվում են նախ Գյուս կաթողիկոսի շուրջը, ապա Մամիկոնյան կորյունների շուրջը (Վահան, Վասակ, Վարդ): Երբ պարսից արքա Պերոզը սպաննվեց, նրան փոխարինած Վաղարշը իր պաշտոնյա Նիխորին ուղարկում է Վահանի մոտ հաշտություն առաջարկելով: Վահանը համաձայնվում է նէա առջեվ դնելով 3 պայմաններ:
1. Չդիպչել հայերի կրոնին, երկրից դուրս տանել կրակարանները, հայերին դավանափոխ չանել:
2. Ճանաչել տոհմիկին (ազնվականին) եվ անտոհմիկին, մարդկանց գահ ու պատիվ չտալ ուրացության համար, այլ առաջ քաշել ըստ իրենց վաստակի ու արժանիքի:
3. Թագավորն ինքն անձամբ պետք է քննի եվ իմանա բոլորի կատարածը:
• Այս պայմանների նպատակը ազնվականության քայքայմանը վերջ տալն էր, իսկ այս քայքայումը գալիս էր բարոյալքումից: Փարպեցու մոտ եվս մարտերուն զոհված հայ զինվորները հանուն հավատի նահատակներն են:
• Փարպեցու երկը նաեվ գեղեցիկ գրական ստեղծագործություն է: Փարպեցին Եղիշեի պես շատ խիստ չի վերաբերվում Վասակի հանդեպ, նրա մոտ Վասակը զղջում է իր արարքները, ողբակոծում, հառաչում: Նրա մոտ Վասակը դավաճան է, բայց ոչ ուրացող: Փարպեցին ունի վայելուչ ոճ, գեղեցիկ է օրինակ՝ պատերազմում զոհված եվ կալանված նախարարների գովքը, որը հիշեցնում է Եղիշեին:

Մովսես Խորենացի
• Ծնվել է մոտավորապես (410-415) թթ. Տարոնի Խորոնք գյուղը: Տեղում նախնական կրթությունից հետո մեկնել է Հայաստանի մշակույթի նշանավոր կենտրոն՝ Վաղարշապատ, եվ սովորել այնտեղի բարձրագույն դպրոցում: 431 թ.-ին Սահակի ու Մաշտոցի ուրիշ աշակեէտների հետ ուսանելու է մեկնել Եդեսիա, ապա անցել Երուսաղեմ, այնտեղից Ալեքսանդրիա, որտեղ սովորւմ է 6 տարի:
• Տիրապեսում է քերթողական արվեստին, հունական մշակույթին, փիլիսոփայությանը եվ աստվածաբանությանը, ապա ընկերների հետ մեկնում է Աթենք, սակայն փոթորիկը նրանց նավը նետում է Իտալիա, որտեղից մեկնում են Աթենք, ապա Կ.Պոլսի վրայով վերադառնում են հայրենիք 440 թ.-ից հետո: Այդ թվին վախճանված էին Սահակն ու Մաշտոցը: Նրանց մահվանից հետո Խորենացուն եվ ընկերներին վատ են ընդունում, ծաղրում են, հետ են մղում եվ համառում են անկայուն եվ որեվե բանի անընդունակ:

Saturday, October 24, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 1-րդ դաս 28 Սեպտեմբեր 2009



Թարգմանչական Գրականության Սկզբնավորումը եվ Զարգացումը
• Հայերը միղտ ունեցել են գրական մշակույթ,՛ բայց հայերեն գիր ու գրականություն մինչեվ 405 թ. չեն ունեցել: Մնչ այդ օգտագործել են արամեերեն, հունարեն, սակավ դեպքերում նաեվ պահլավերեն գիրերը: 405 թ.-ից հետո երբ Մաշտոցը հնարեց հայերեն այբուբենը, Մաշտոցը, Սահակ կաթողիկոսը եվ նրանց աշակերտները (Հովսեփ Վայոցձորեցի, Ղեվոնդ Երեց) ապա նաեվ կրտսեր աշակերտները (Հովհան Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Եզնիկ կողբացին,Կորյունը եվ Աբրահամ Խոստովանողը)՝ առաջին հայ թարգմանիչներն էին: Ըստ Կորյունի առաջինը թարգմանվել է Աստվածաշունչը, որը դարձավ դասական հայերենի երախայրիքը (առաջին պտուղը): (Հին հայերենում... երախի---պտուղ):
• Թարգմանվել են նաեվ աղոթքներ, սաղմոսներ, Աստվածաշունչի մի գլուխը, նաեվ քնարերգական, կրոնական աղոթքների ժողովածու: Մինչ 405 թ. սաղմոսները բանավոր են կատարվել, թարգմանվելով հունարենից, ասորերենից: Սահակը թարգմանել է նաեվ ժամագիրքը, պատարագամատույցը, տոնացույցը, նաեվ բանասիրական գրքեր: Ըստ Կորյունի, Սահակն ու Մաշտոցը հատուկ թարգմանիչներ են ուղարկել Եդեսիա: Ըստ Հովսեփ Պաղնացու՝ Եզնիկ Կողբացին որպեսզի ասորերենից կրոնական գիրքեր թարգմանե՝ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ սովորել է հունարեն, ապա Կ.Պոլիս մեկնել են նաեվ՝ Ղեվոնդն ու Կորյունը: Նրանք տիրապետում են հունարենին, եվ վերադառնում են իրենց հետ բերելով սուրբ գրքի օրինակներ եվ կրոնական այլ երկեր: Մինչ այդ Մաշտոցն ու իր աշակերտները կատարել էին ասորերենից Աստվածաշնչի հատուկ թարգմանություն: Երբ նրանց աշակերտները բերում են Աստվածաշնչի կատարյալ օրինակը, Սահակն ու աշակերտները 432թ.ին կատարում են Աստվածաշնչի լրիվ թարգմանությունը, որը համարվել է «Թագուհի Թարգմանութեանց»: Այդ պահին Աստվածաշունչը սովորվում է հայկական եկեղեցիների ֆամարների տակ: Նախնյաց հեթանոսական երգերին փոխարինում են սաղմոսները, օրհներգները, որոնք եէգում են նաեվ իշխանները, անգամ հասարակ ժողովուրդը:
• Սուրբ Գրքի ազդեցությունը մեծ էր հայ գրավոր դպրության վրա: Նրա լեզուն իշխող էր եվ օրինակ էր ծառայում մեր բոլոր մատենագիրների համար, իբրեվ Աստուծուց ներշնչված խոսք: Բայց ուսուցիչների համար Ս.Գիրքը քիչ էր, ուսումնասիրողը պետք է իմանար նաեվ հունարեն եվ ասորերեն լեզուներով գրված մատենագրության գիտությունը, ուսստի Սահակն ու Մաշտոցը թարգմանում են նաեվ շատ մեկնաբանություններ (բացատրողական գրքեր), դավաբանական գրվածքներ, նրանց շնորհիվ 5-րդ դարում ստեղծվեց Հայերեն Թարգմանչական հարուստ գրականություն: Դա ընդլայնեց հայ պատմիչների մտահորիզոնը: Նրանք դուրս եկան հայի մտաշխարհի հորիզոնից, նրան ցմտքերը թեվածեցին նաեվ օտար հորիզոններում, ինչ որ շատ նպաստեց հայ մշակույթի զարգացման եվ ազգային ինքնաճանաչման:
• Թարգմանել են նաեվ զանազան թղթեր, նամակներ, ճառեր, աղանդների դեմ ուղղված հակաճառեր, եվ այսպես ձեվավորվում է քրիստոնեական Աստվածաբանությունը: Որորշվում է հայոց դավանանքը հավատարար մնալ առաջին երեք տիեզերական ժողովներում սահմանված սկզբունքներին: Սակայն դավանանքի շուրջ վեճերը շարունակվում են եվ ավելի խորանում, ուստի առաջանում է դավաբանական հարուստ գրականություն եկեղեցու հայրերի ձեռքով: Դա հենց հայրաբանական գրականություն է որից ունենք շատ թարգմանություններ: Թարգմանվում են նաեվ փիլիսոփայական, քերականական, ճարտասանական երկեր, նաեվ պատմություն: Առաջին պատմական երկը՝ Եվսեփոս Կեսարացու եկեղեցական պատմությունն է, թարգմանված Մաշտոցի աշակերտների կողմից: Թարգմանվել են նաեվ վկայաբանական գրքեր, դրանք լցվել են հրաշքներով, որպեսզի ժողովրդի մեջ սերմանեն բարեպաշտությունն ու ճգնասիրությունը:
• Սահակի եվ Մաշտոցի թարգմանչական ջանասիրությունը գոտեպնդեց հայ ժողովրդին, լուսավորեց նրա ուղին, լույսի մեջ մկրտեց հոգիները, նաեվ կրթության սպեղանիով բժշկեց ազգային վերքերը:

Հունաբան Դպրոցը
• Այս դպրոցը ծագել է 5-րդ դարի կեսերից, երբ դարաշրջանը պահանջում էր բծախնդիր ճշգրտությամբ թարգմանել գիտական, փիլիսոփայական եվ այլ բնույթի երկեր: Թարգմանիչները հունարենի օրինակով կատարում էին բարակազմական նորամուծություն, դյուրացնում են հայերենի գիտական բառապաշարի ստեղծումը: Սակայն նրանք ստեղծեցին հայերենին խորթ ու խրթին մի ոճ, հայերենը դարձնելով դժվար ըմբռնելի, ի հարկե սակայն ստեղծեցին շատ հաջող բառեր: Նրանց հունասիրությունը հետեվանք էր ոչ թե հունական քաղաքական կողմնորոշում, այլ հունարեն լեզվի ու մշակույթի հանդեպ բուռն սեր: Պետականության բացակայության պարագայում՝ հունաբան թարգմանիչները կամենում էին բարձրացնել հայ ժողովրդի կորովը, ազգային ինքնագիտակցությունը: Նրանց շնորհիվ հայ միտքը կարողացավ հասկանալ դավաբանական վեճերի իմաստը, ընտելացավ փիլիսոփայական վերացական մտածողությունը, լայնացրեց իր մտահորիզոնը: Նրանք թարգմանեցին Դիոնիսիոս Թրակացու «Ուսում քերականության» երկը, որը երկար դարեր եղել է քերականության ձեռնարկ, եվ հայերենի թարգմանվեց 5-րդ դարուն: Թարգմանվել են նաեվ Արիստոտելի եվ ուրիշ հույն փիլիսոփաների երկերը: Հունաբան դպրոցը նպատակ ուներ հայերենը եվս հունարենի պես դարձնել գիտական լեզու: Թարգմանում էին բառացի որպեսզի իմաստը ճիշդ հասկցվեր: Ի հարկե հունաբան թարգմանությունը երբեք չդարձավ :ոսակցական լեզու, այն մնաց որոշ խավի գրավոր լեզու, եվ գոյատեվեց 200 տարի, եվ ձեվավորվեց Հայաստանի բյուզանդական բաժնում:
• Հունաբան դպրոցը ստեղծեց որոշ տերմիններ, օրինակ՝ փիլիսոփայական կաթեգորիայում: Հունասերների պարագլուխներն էին՝ Սահակը, Մաշտոցը եվ նրանց աշակերտները:

5-րդ Դարի (Ոսկեդար) Աղբյուրագիտության Հիմնական Գծերը
• 5-րդ դարի հայ պատմագրության զարգացումը պայմանավորված էր ազգային ինքնաճանաչման եվ ինքնահաստատման զորեղ մղումներով, որոնք ծնունդ առան գրերի գյուտի շնորհիվ: Այդ հանգամանքը 5-րդ դարի հայ պատմիչներին պարտավորեցնում էր ճանաչել եվ ճանաչելի դարձնել՝ հայ ժողովրդի պատմական անցյալը, նրա ստեղծած մշակույթը, եկեղեցին, իշխանական եվ թագավորական տները, նաեվ հասարակ ժողովրդին: Բայց քանի որ մինչեվ գրերի գյուտը հայոց պատմության գլխավոր սկզբնաղբյուրը օտար հեղինակների համառոտ վկայություններն էին, նաեվ ազգային ավանդույթները՝ իրենց առասպելներով, զրույցներով, վեպերով, վիպերգներով, որոնք ունեն ի հարկե պատմական կորիզ, ուստի աղբյուրագիտությունը մեծապես օգտվում է նաեվ դրանցով: Այդ պատճառով հայոց պատմությունն ունի երկու հատկանիշ:
1. Պատմագիտական կողմը, արժեքավոր նյութերով, վկայություններով:
2. Նրա գրական-գեղարվեստական արժանիքները, որոնք տրվում են քնարական զեղումներով, պատկերներով: Գեղարվեստորեն շնչեվորելով իրենց գործերը, պատմիչները նպատակ ունեին սերունդներ դաստիարակել հայրենասիրության ոգով, նրանց մեջ նեռարել բարոյական, կրոնասիրական գաղափարները:
• 5-րդ դարի հայոց պատմությունը սկզբնավորվեց իբրեվ ազգային մշակույթի պատմություն: 443 թ. մեր առաջին պատմիչը գրեց «Մաշտոցի վարքը», գրերի գյուտի պատմությունն էր դա, փաստորեն հայ գրականության սկզբնաղբյուրը: Ագաթանգեղոսը տալիս էր քրիստոնեության ընդունումը, որը կրոնական-մշակութային հեղաշրջում էր: Հարազատ գաղափարական հերոսները իտեալականացվեցին, օրինակ՝ Փավստոս Բուզանդը Ներսես Մեծ կաթողիկոսին իտեալականացրել է, նա գաղափարականացրել է նաեվ Վասակ եվ Մուշեղ Մամիկոնյանների կերպարները: Մովսես Խորենացին քննադատաբար է մոտենում առասպելներին: Նա մշակեց հայոց պատմության ժամանակագրությունը, ի հարկե նրա երկը ունի նաեվ գրական-գեղարվեստական մեծ արժեք, նրա հաղորդած փաստերը ստույգ են եվ արժանահավատ:
• Աղբյուրագիտական արժեք ունին նաեվ վիպասանական, բանահյուսության նմուշները, որոնք պահպանված են Խորենացում մոտ՝ (Արա Գեղեցիկի, Տորքի, Վահագնի մասին), նաեվ պատմական առասպելները (Տիգրանի, Երվանդի, Արտաշեսի, Արտավազդի մասին), որոնք ունին պատմական հիմք:
• 5-րդ դարի հայ գրականությունը ունի աշխարհիկ բնույթ, գիտական ճանաչողական եվ գրական արժանիքներ:
• 5-րդ դարում քրիստոնեության ամրապնդումը ոչ միայն եկեղեցական գործ էր, այլեվ ուներ համերկրային նշանակություն: 5-րդ դարի պատմիչները հանդես էին գալիս ժողովրդի բոլոր խավերի շահերի, պաշտպանության , նրանց մոտ ժողովուրդը (որին ազգ էին կոչում) որպես ընդհանրություն գոյություն ունի: Օրինակ՝ Փավստոս Բուզանդը Մուշեղ Մամիկոնյանի մասին գրում է որ նա շարունակ քաջաբար կռիվ էր մղում իր բնիկ տերերի, Քրիստոսի անունով մկրտված ազգի համար: Խորենացին եվ մյուս պատմիչները դրսեվորում են այն իշխաններին եվ թագավորներին որոնք լավ գործեր են կատարել ազգի համար:
• 5-րդ դարի պատմիչները աչքի են ընկնում իրենց քաղքական մտածողությամբ: Նրանք խորապես ցավում են հայոց պետականության վերացման համար:
• Հայ պատմիչների երկերը ունեն աղբյուրագիտության մեծ արժեք ոչ միայն հայ, այլեվ հարեվան ժողովուրդների պատմության համար:

Փիլիսոփայություն 6-րդ դաս 23 Հոկտեմբեր 2009



Բրիտանական Էմպերիզմի ակումբները
Ֆրանսիզ Բեկոն 1561-1626
1. Գիտական հետազոտությունների հիմքը կազմում է փորձը, իմացությունը պետք է կառուցվի հիմքի վրա, սակայն՝ գիտնականի աշխատանքը չպետք է նմանվի մրջնի աշխատանքի, որը հավաքում է շրջապատից այն ամենը ինչ գտնում է իր ճանապարհին:
2. Գիտնականի աշխատանքը չպետք է նմանվի նաեվ սարդի աշխատանքին, որը ինքնիրենից է հյուսում ոստայնը, այլ պետք է նմանվի մեղվի աշխատանքին որը ծաղկից ծաղիկ թռչելով նրանցից հավաքում է նեկտարը, իսկ վերջինից սինթեզում մեղրը:
3. Բեկոնը գտնում է որ անհրաժեշտ է հաղթահարել միջնադարյան կրոնասխոլաստիկական մտածողությունից փխող նախապաշարմանը:
Նրանք են ցեղի, անցավի, թատրոնի եվ շուկայի կուռքերը:
1) Ցեղի կուռքը ներկայացնում է այն նախապաշարմունքները երբ մարդիկ իրենց սուբեկտիվ իրողությունները տեղափոխում են իրականության մեջ եվ իրականությունը հասկանում են ճիշդ այդպես ինչպես հենց մարդկային կերպն է: Օրինակ՝ գույնի, համի, բուրմունքի զգացողությունները տեղափոխում են ֆիզիկական իրականություն, եվ ֆիզիկական երեվույթներին վերագրում են գույնի, համի, հոտի հատկանիշներ:
2) Անցավի կուռքը այն նախապաշարմունքներն են որոնց դրդապատճառները մարդու շրջապատն են, դրանով պայմանավորված նրա պատկերացումները որոնք ձեվավորվել են դաստիարակության եվ միջավայրի ազդեցության շնորհիվ:
3) Թատրոնի կուռքը այն նախապաշարմունքներն են որ մարդկանց մեջ գոյանում են հեղինակությունների ազդեցությամբ, շատ շատերի համար ճշմարտության վճռորոշ չափանիշը հեղինակությունների տեսակետը կամ կարծիքն է:

Friday, October 23, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 3-րդ դաս 20 Հոկտեմբեր 2009



• 1920 թ. գարնանը իրադարձությունները բարդացել էին մանավանդ թուրքերի կողմից Շուշիի ավերումից հետո: 1920 թ. ապրիլի 28-ին Խորհրդային 11-րդ աբանակի զորամասերը մտնում են Ադրբեջան եվ Բաքվում հաստատում են խորհրդային կարգեր: Ադրբեջանի հեղկոմի ակտիվ գործունեության հետեվանքով, 11-րդ բանակի զորամասերը ներխուժում են Լեռնային Ղարաբաղ եվ մտցնում խորհրդային կարգեր: Նույն թվականին Անդրկովկասում երկրային կոմիտեն ունեցել է բաժանմունք որը վերանայում էր սահմանները: 1921 թ. հուլիսի սկզբին այդ հանձնաժողովը առաջարկում է Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում:
• Հունիսի 12-ին հրապարակվում է Հայաստանի կառավարության արձանագրությունը (Մյասնիկյանի ստորագրությամբ), որտեղ նշված է որ Լեռնային Ղարաբաղը թողնվում է Հայաստանի կազմում եվ այնտեղ ներկայացուցիչ է նշանակվում՝ Ասքանազ Մռավյանը: Սակայն մի քանի օր անց դրա դեմ բողոքում է Ադրբեջանը: Այդ եվ այլ հարցեր քննարկելու համար, 1921 թ. հուլիսի (2-7) Թիֆլիսում տեղի է ունենում Անդրկովկասյան երկրային կոմիտեի նիստ: Այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանի ազգությունների կոմիսար՝ Ստալինը հանգստանում էր Նալչիկում: Նա Նալչիկից ժամանում է Թիֆլիս մասնակցելու այդ նիստին: Նիստի ամսի 4-ի երեկոյան քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը: 1921 թ. հուլիսի 5-ին Անդրկովկասյան երկրային կոմիտեն ընդունոգմ է մի անօրեն որոշում, ըստ որի Լեռնային Ղարաբաղը նվիրաբերվում է Ադրբեջանին, հանձնարարելով նրան տալ ինքնավար մարզի իրավունք Շուշի կենտրոնով:
• Հետագայում իրադարձությունները ավելի են բարդանում: Ադրբեջանը ամեն կերպ փորձում է Լեռնային Ղարաբաղը զրկել ինքնավարություն տալու հնարավորությունից: Հայաստանից եվ այլ տեղերից Լեռնային Ղարաբաղ ուղարկված կուսակցական եվ պետական աշխատողները, ըստ էության կատարում էին Ադրբեջանի պահանջները, այդպիսի անձնավորություններ էին Լեռնային Ղարաբաղի կուսակցական կազմակերպության ղեկավար՝ Սերո Մանուցյանը եվ Արմենակ Կարակոզովը (Ղարագյոզյան):
• Լեռնային Ղարաբաղի ինքանավարություն տալու հարցի ձգձգումը խստորեն անհանգստացնում էր Հայաստանի կոմկուսակցությանը, մանավանդ Ալեքսանդր Մյասնիկյանին, եվ ահա այդ հարցը քննարկվում է Հայաստանի կենտկոմի բյուրոյում եվ հանձնարարավում է քարտուղարությանը բողոք ներկայացնել Անդրկովկասյան երկրային կոմիտեին: Մինչ այդ 1922 թ. դեկտեմբերի 21-ին (Սուրեն Շատունց)-ը հանդես գալով (Բաքինսքի Ռապոչի) թերթում՝ առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի ընդառաջելու հարցը, սակայն նա որոշ ժամանակ աշխատելով Ղարաբաղում՝ համոզվում է որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրագործվում է հակահայ քաղաքականություն: Նա մի նամակ է ուղարկում Թիֆլիս (երկրային կոմիտեին), որով մերկացնում է Ադրբեջանի այդ քաղաքականությունը, եվ պահանջում է Լեռնային Ղարաբաղը միավորել Հայաստանի հետ:
• Իսկ Հայաստանի Կենտկոմից ուղարկված բողոքում շեշտվում է որ Ադրբեջանը չի իարգործում (երկրային կոմիտեի) ընդունած որոշումը եվ հարց է դնում արագացնել Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն տալու հարցը: Ադրբեջանը ստիպված էր կատարել (երկրային կոմիտեի) պահանջը, եվ 1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանում ստորագրվում է (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) հռչակագիրը: Ըստ էության այն Ադրբեջանի սրտով չեր, փաստորեն Ադրբեջանը իրագործում է փոքր ազգություններին ոչնչացնելու քաղաքականությունը:
• Սակայն Ադրբեջանում հռչակագիրը կազմվել էր այնպես որը հիմնականում չի արտահայտում Արցախցիների պահանջը: Անցյալում Արցախի մեջ մտել էր 12 գավառ, (11,5) հազար քառ. կմ տարածքով, ահա այդ ամենից մարզի մեջ մտցվում է միայն (4,4) հազար քառ. կմ տարածք: Մարզից կտրում են ամբողջ հյուսիսային Արցախը, հարթավայրավին տարածքները, բավականին բնակավայրեր դուրս են մնում մարզի սահմաններից, եվ չնայած (Անդրկովկասյան երկրային կոմիտե)ի որոշումով մարզի կենտրոնը պետք է ճանաչվեր Շուշին, սակայն Ադրբեջանի դեկրետով կենտրոն է ճանաչվում (Խանքենտ) ավանը, ներկայիս Ստեփանակերտը: Հետագային Ադրբեջանի իշխանությունը Շուշի քաղաքը հայաթափել տվեց եվ թուրքական քաղաքի վերածեց: Շուշին ազատագրվեց 1992 թ. մայիսի (8-9) –ին:
• Այս ամենը կատարվել է Արցախահայության կամքին հակառակ, առանց իրենց կարծիքը հարցնելու: Որպեսզի դա օրինականացվի, ինքնավարություն տալուց հետո Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում մի քանի հանդիպումներ Ադրբեջանի իշխանավորների հետ: Սրանք մի քանի հանրահավաքներում խոսում են Ղարաբաղի ինքնավարություն տալու հարցի մասին, եվ այս ամենը Սերո Մանուցյանը ձեվակերպում է թե իբրեվ անցկացվել է հանրաքվե եվ բնակչությունը քվեարկել է ի օգուտ Ադրբեջանի կազմում մնալու:
• Հռչակագրի համաձայն պետք է կազմվեր (ԼՂԻՄ)-ի կանոնադրությունը, այդ կանոնադրությունը կազմվում է 1924 թ. հուլիսի 7-ին Բաքվում տպագրվող հայերեն (Կոմունիստ) թերթում, եվ հրատարակվում է որպես սահմանադրություն: Այդ թերթը տպագրվում էր հայերեն եվ թուրքերեն լեզուներով: Այս սահմանադրությունը գործել է մինչեվ 1929 թ. որից հետո Ադրբեջանը վերացրեց եվ մտցրեց ուրիղ կանոնադրություն որը վերամշակվել է 1982 թ.: Այս բանաձեվը կազմվել է Բաքվում եվ ոչ Լեռնային Ղարաբաղում: Ըստ այդ սահմանադրության Լեռնային Ղարաբաղում մտնում են 160 հայկական բնակավայրեր:
• Չնայած այդ ամենին, այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղը տնտեսապես որոշ առաջընթաց քայլեր է կատարում, նա Խորհրդային միության ինքնավար մարզերից մեկն էր, եվ Լեռնային Ղարաբաղի բոլոր պլանները պիտի փխեին Խորհրդային միության պլաններից:

Հայոց Պատմության Հիմնահարցեր 6-րդ դաս 20 Հոկտեմբեր 2009



Շարունակություն նախորդ դասին:
• (5-9)-րդ դարերի Հայոց մշակույթը իր ժամանակին համաշխարհային նշանակություն ուներ: Եվրոպական ոչ մի երկրում գիտությունը տարբեր ճյուղերու զարգացում չունեցավ ինչպես Հայաստանը: Մովսես Խորենացու մակարդակի պատմաբան այդ շրջանում չկար: Նա առաջինն էր որ ոչ թե գրեց իր օրերի, իր տեսած պատմությունը, այլ պատմական տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով գրեց հայոց հնագույն շրջանից սկսած մինչեվ իր օրերի պատմությունը: Նրա շնորհիվ մեզ բազում առասպելներ են հասել ոչ միայն մեր պատմությունից, այլ հարեվան երկրների պատմությունից եվս:
• Երկրորդ խոշոր դեմքը այդ շրջանի Անանիա Շիրակացին է, որը բնագիտության տարբեր ճյուղերում խոշոր հաջողությունների հասավ: Նա էր որ տվեց երկրագունդի կլորության մասին իր գաղափարը:
• Ճարտարապետության մեջ այդ շրջանին հիմք դրվեց Հայաստանում գոթական ոճով կառույցներին:
• Այսպիսով (5-9)-րդ դարերում Հայաստանում մշակույթի զարգացումը գնում էր դեպի վերածնունդ, սակայն պատմական պայմանները թույլ չտվեցին նրանց զարգացմանը, եվ վրա հասնող արաբները հետո սելջուկները կործանեցին մշակութային վերելքները:

Բագրատունիների Հարստությունը

• 9-րդ դարում արաբական տիրապետությունը սկսեց քայքայման նշաններ տալ, եվ տրոհվեց տարբեր մասերի միջ-ֆեոդալական պայքարի մեջ, նրանից օգտվեցին հայերը: Հայ իշխանները միակն էին որ ապստամբել էին արաբների դեմ: Իսկ հայ Բագրատունիները կարողացան լեզու գտնել արաբների հետ, եվ նրանց կողմից ոչնչացված հայկական նախարարական տների կալվածքները միացրին իրենց: Նրանք 9-րդ դարում կազմում էին հզոր իշխանական տոհմ: Մինչեվ ՞Բագրատունիների թագավորության հաստատումը, Աշոտ Բագրատունին (իշխանաց-իշխան) էր կոչվում: 860-ականներից հետո ամրապնդված դինաստիան ձգտեց թագավորության: Բագրատունիները իրենց արմատներով հայկական ծագում ունեին, եվ այնքան հզորացան որ 885 թ. վերականգնվեց հայկական թագավորությունը: Թագավորությունը ճանաչեց խալիֆը, Բյուզանդիան եվս թագ ուղարկեց:
• Աշոտը կարողացավ խաղաղություն հաստատել եվ երկիրը դուրս բերել վատ վիճակից: Պետականության վերականգնումը շատ կարեվոր նշանակություն ուներ պատմության մեջ, նրա շուրջ ձեվավորվում էր ազգը եվ նա էր դառնում ազգի առաջնորդը: Աշոտին փոխարինեց իր ավագ որին՝ Սմբատը, որը պետական հմուտ գործիչ էր: Նրա օրոք Հայաստանը բավականին հզորացավ, կառուցվեցին բազում ջրանցքներ, ճանապարհներ, վերակառուցվեցին գյուղերն ու քաղաքաները, չնայած խալիֆին որոշ հարկ վճառում էին:
• Այս ընթացքը անշուշտ չհանգստացրեց արաբներին, եվ ահա արաբները դաշնակցելով Հայաստանի կենտրոնախույզ նախարարական տների հետ, սկսեցին պայքար մղել կենտրոնական իշխանության դեմ: 908 թ.-ին Հայաստանից արաբների օգնությամբ անջատվեց Վասպուրականը Գագիկ Արծրունու թագավորությամբ, եվ դա հիմք ծառայեց Բագրատունիների թագավորության քայքայման:
• Սմբատից հետո թագավորեց Աշոտ Բ. Երկաթը, նրա օրոք բավականին երկար ժամանակ Հայաստանում խաղաղաություն հաստատվեց, որի ժամանակ զգալիորեն խորացան ֆեոդալական հարաբերությունները, որն արտահայտվեց գյուղացիության լոյալ ճորտացման, եվ նորանոր տարածքները հարստահարման աղբյուր հանդիսացան ֆեոդալների համար:
• Այդ շրջանին 1Օ-րդ դարում Հայաստանի տնտեսության մեջ նկատվում է ինչպես կենտրոնախույզ ուջերի հզորացում՝ այնպես էլ տնտեսական զարգացման մեջ՝ առետրի եվ հատկապես արհեստագործության զարգացումը: Հայաստանը օգտակար արհեստագործական նյութերի շնորհիվ (քար, փայտ, կավ, երկաթ,....) ուժեղ զարգացավ արհեստագործությունը: Յուրատեսակ շրջանցում կատարվեց որը շարունակվեց մինչեվ մեր օրերը, Լոռու բամպակը եվ անտառները փայտամշակման խոշոր կենտրոններ դարձան, որոնց արտադրանքը հաճախ ուղարկվում էին մյուս երկիրները: Երեվանը մետաղագործության կենտրոն դարձավ, որտեղ սկսեցին զարգանալ ոսկերչությունն ու արծաթագործությունը, զարգացավ խեցեգործությունը:
• Արհեստների զարգացումը բերում է առեվտրի զարգացման, Հայաստանը գտնվում էր առեվտրական խաչմեռուկների ճանապարհում: Տարբեր երկրներից ապրանքներ էին բերում, վաճառում, փոխանակում եվ նպաստում Հայաստանի զարգացմանը: Հայ առեվտրականները գնում էին ուրիշ երկրներ: Հայերի մոտ առեվտրի զարգացումը բերեց քաղաքների ստեղծման, այն առեվտրական խաչմեռուկները դարձան առեվտրական քաղաքներ:
• 1Օ-րդ դարը եղավ Բագրատունիների քայքայման դար, իրար հետեվից անջատվեցին (Կարս-Վանադ)ի, Սյունիքի, Գուգարքի թագավորությունները, որոնց առաջացման օգնում էր մի կողմից Բյուզանդիան, մյուս կողմից արաբները: Արաբա-բյուզանդական հակասությունները կասել են Բյուզանդիայի հզորացմանը, որը եվ օգտվելով Հայաստանի պառակտվողական վիճակից, սկսեց նվաճել նրա հողերը: Բագրատունիները տարբեր տեղերում ոչ մեծաքանակ զորքով դիմադրում էին բյուզանդացիներին, սակայն նրանց առաջխաղացումը կանխել ռեին կարողանում:
• Ի վերջո Բագրատունիները թուլացան եվ Բյուզանդիայի օգնությամբ գահ բարձրացած՝ Հովհաննես-Սմբատը 1023 թ.-ին մի կտակ գրեց որով իր հողը կտակում էր Բյուզանդիային: Չնայած որոշ միջանկյալ ընդհարումների, 1045 թ. Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:
• Բագրատունիների անկումից հետո Հայաստանը չեր կարողացել շունչ քաշել երբ նոր արհավիրք կախվեց նրա գլխին: Անիի անկումից 4 տարի անց Հայաստան ներխուժեցին սելջուկ-թուրքերը 1048 թ., որից հետո սելջուկ Տուղրուլ բեկը սկսեց նխաճել Հայաստանը, նա իր հորդաներով հարձակվեց ու տիրեց Հայաստանին, Վրաստանին ու Աղվանքին, եվ բոլորը միավորեց մեկ մարզով: Սելջուկների օրոք Հայաստան ներգաղթեցին մեծ թվով մուսուլմաններ, վերջում նաեվ քրդեր:
• 11-րդ դարից սկսած վրացական թագավորությունը սկսեց պայքարել սելջուկների դեմ: Դավիթ Շինարարը իրեն էր միացրել հայ իշխաններին՝ հատկապես Զաքարյաններին, որոնց տվել էր արքունական բարձր պաշտոններ (Զաքարեն զորահրամանատար, Իվանեն թագավորական հարստությունների պաշտպանող), եվ նրանց օգնությամբ Հայաստանի հյուսիսային շրջանից սելջուկներին հետ մղեցին: Զաքարյանները ազատեցին Լոռին, Արցախը, Գուգարքը եվ մի քանի այլ շրջաններ, որտեղ հաստատվեց նրանց տիրապետությունը:
• Այսպիսով՝ սելջուկ-թուրքերի ավազակաբարո հարձակումներից հետո, Հայաստանը կարողացավ (հայ-վրացական) դաշինքով որոշ տարածքներ ազտագրել եվ այնտեղ վերականգնել իշխանություններ:

Արխիվագիտություն 3-րդ դաս 19 Հոկտեմբեր 2009



Արխիվային Կաթալոգների Համակարգը

• Արխիվային Կաթալոգները Միջ-ֆոնդային արխիվային տեղեկատուներ են որոնցում արխիվային փաստաթղթերի պարունակող տեղեկությունները դասավորված են ըստ առարկաների, թեմաների, բնագավառների: Տարբեր կաթալոգների ամբողջությունը կազմում է արխիվների կաթալոգների համակարգ:
1. Առարկայական կաթալոգները, արխիվային փաստաթղթերում հանդիպող մարդկանց մասին կաթալոգը, կամ արխիվային փաստաթղթերում հանդիպող բնակավայրերի, գետերի, լեռների նմասին կաթալոգը:
2. Թեմատիկ կաթալոգները, տարբեր թեմաների վերաբերյալ (օրինակ՝ Հայաստանում եկեղեցիների կառուցման մասին կաթալոգ, կամավորական շարժման մասին կաթալոգ, ձայնազուրկների մասին կաթալոգ, կուլակաթափության մասին կաթալոգ, հայրենադարձության մասին կաթալոգ, գաղթականների մասին կաթալոգ,....):
3. Բնագավառի կաթալոգները: (Հայաստանի արդյունաբերության զարգացման մասին կաթալոգ):
• Կաթալոգի հիմնական առարկան քարտն է, որտեղ վերցվում է փաստաթղթերի ստեղծման ժամանակը, փաստաթղթերի հեղինակը, հասցեատարը, փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, լեզուն, իսկությունը (բնագիր, ինքնագիր, պատճեն, վավերացված պատճեն), փաստաթղթերի ամրագրման ձեվը (ձեռագիր, մեքենայագիր, տպագիր, համակարգչային շարվածք), որոնողական նիշերը (Ֆ,Ց,Գ,Թ):
• Տեխնիկային զարգացման շնորհիվ այս կաթալոգները դուրս են գալիս շրջանառությունից, որտեղ գալիս են տեղեկությունների որոնման էլեկտրոնային համակարգերը: Նույն քարտը ավելի ընդարձակ տեղադրվում է համակարգչի մեջ:


Արխիվային Փաստաթղթերի Պահպանում

• Արխիվային փաստաթղթերը պահպանվում են այդ նպատակով կառուցված կամ հարմարեցված արխիվապահպանոցներում: Երեվան քաղաքում կառուցվել են հենց որպես արխիվապահպանոցներ, իսկ մարզերում հարմարեցված պահոցներ են:
• Արխիվային փաստաթղթերի պահպանությունը իր մեջ ներառում է ջերմա-խոնավային ռեժիմի ապահովում, լույսային ռեժիմի ապահովում, սանիդարա-հիգյենային ռեժիմի ապահովում, եվ պահպանական ռեժիմի ապահովում:
1. Արխիվային փաստաթղթերը որպեսզի հնարավոր լինի պահպանել երկար ժամանակով (մի քան 1ՕՕ տարի), նրանք պետք է մշտապես գտնվեն նույն ջերմա-խոնավային պայմաններում: Ջերմությունը (17-19) աստիճան, իսկ խոնավությունը (45-55 %): Ինչու՞: Ցանկացած նյութը սառչելիս սեղմվում է, տաքանալիս ընդարձակվում, այդ թվում նաեվ թուղթը:
2. Եթե լույսի աստիճանը բարձր է ապա նա սկսում է քայքայել թղթի վրա գիրերը:
3. Սանիդարա-հիգյենային: Թուղթը կարող է ուտել ցեցը, կրծողները, դրա համար պայմաններ են հատկացվում որ միջատներն ու կրծողները չթափանցեն, նաեվ պետք է կանխարգել փոշին:
4. Պահպանական ռեժիմներ: Հատկացվում են ապահովագրման մեթոտներ տարբեր վտանգների, կրակների դեմ:

Thursday, October 22, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 4-րդ դաս 19 Հոկտեմբեր 2009

Շարունակություն Եղիշիե:
• Դենշապուհը հույս ուներ քանդել եկեղեցու ուխտը, բայց նախարարները ավելի ուժեղ գտնվեցին քանի որ իրական ուժը նրանց ձեռքում էր: Արտաշատում կայացած ժողովում նախարարների կամքը վճռական էր, եվ Հազկերտ Բ.ին տրված պատասխանը փխում էր հիմնականաում այն բանից որ Հայաստանը ի զորու է պաշտպանել իր ներքին անկախությունը, կրոնը եվ եկեղեցին:
• Եղիշեն հիանալի կերպով պատկերում է երկրում լեռնացող ըմբոստահույզ դրամատրությունները, որոնց ալիքի վրա ծագեց ապստամբությունը: Հոգեվորականները դենտագին գործունեություն են ծավալում շրջելով գավառներում, գյուղերում, քաղաքներում: Եղիշեն գրում է որ նրանք՝ «արարին զամենեսեան զինուորս Քրիստոսի»: Հոգեվորականների նվիրագործված նշանաբանն էր՝ «Որենք Աստուածայինք կայցեն թագաւոր ի վերա ամենայնի»: Ժողովուրդը եկեղեցու կոչով զինվեց եվ ոտքի ելավ, երդվելով չխնայել ոչ ոքի անգամ հարազատ եղբորը, որդուն, ուրացած հորը, ամուսնուն:
• Եղիշեի երկը ունի կարճ առաջաբան եվ 7 գլուխներ, որոնք նա կոչում է եղանակներ: Առաջին եղանակում այն միտքն վ հայտնում որ Արշակունիների անկումից հետո հայ նախարարները փոխարինեցին հայոց փագավորին, եվ նրանց շնորհիվ եկեղեցու ուխտը ծաղկում էր:
• Երկրորդ եղանակում տրվում է Հազկերտի կողմից կրոնափոխության առաջարկը եվ Արտաշատի ժողովում պատասխան կազմելը: Պատասխանում հայերը ասում են որ պատրաստ են զոհվել մինչեվ վերջին մարդը, բաձց կրոնափոխ չեն լինի, եվ եթե «արյաց արքան» չդպչի իրենց կրոնին իրենք խոստանում են իրենք հնազանդվում են հնազանդվել նրան:
• Երրորդ եղանակում խոսում է Վասակի եվ նրա հետեվորդների մասին: Եղիշեն շանթ ու կրակ է թափում Վասակի գլխին, նրան համարում է նոխկալի դավաճան, ուրացող, ինչը ի հարկե ճիշդ չէ: Եղիշեն խիղճ է տալիս իր կուսակցական խղճին: Վասակը սկզբում անցավ ապստամբության գլուխ եվ ինչպես գրում է Եղիշեն՝ Վարդան Մամիկոնյանը անգամ Վասակին ասում է: «Ինչ որ հրամայես ես անպայման կը կատարեմ»: Բայց Վասակը երբ տեսավ որ Հայաստանը մնում է միայնակ զորազոր ախոյանի առջեվ, այլեվս անիմաստ համարեց ապստամբությունը շարունակելը, եվ ապստամբության եռանդուն պահին թակվեց պարսիկների կողմը, իր կողմնակից հոգեվորականների հետ աշխատում էր ժողովրդին համոզել ետ կանգնել ապստամբությունից, նա նույնիսկ Հազկերտին համոզեց ետ վերցնել կրոնափոխության առաջարկը, ինչը եվ կատարվեց: Բայց ժողովուրդը արդեն ոտքի էր ելեր եվ ոչ մի ուժ չեր կարող կասեցնել այդ:
• Չորրորդ եղանակում նկարագրվում է Ավարայրի ճակատամարտը եվ նրան հարակից եղելությունները: Այստեղ Եղիշեն Վարդանին իբր թե պանծացնելու համար, գրում է որ հայոց զորքը իբր թե հենց որ հասնում է Ավարայրի դաշտ անմիջապես անցնում է Տղմուտ գետը եվ գրոհում է պարսից զորքի վրա: Վարդանը բազում մարտերում հաղթանակներ տարած այդ փառաբան զորավարը այդպիսի անխելամիտ քայլի չեր դիմեր, եվ իր զորքը չեր ցգի դարանի մեջ, չեր դարձնի թշնամու թիրախի մեջ: Վարդանի տակտիկան այստեղ հարձակողական չեր՝ այլ պաշտպանողական, նահանջում էր խուսափելու ավելորդ կորուստներից, հյուծել հակառակորդին ապա կանոնավոր կերպով նահանջել եվ ամրանալ բերդերում: Նա զոհվեց բայց նրա տակտիկան տվեց իր արդյունքները: Հայերը այդ մարտում երեք անգամ ավելի քիչ զոհեր տվեցին քան պարսիկները: Ապա ամրացան ամրոցներում շարունակելով դիմադրությունը լավ դաս տալով բռնավորին:
• (5-6-7) –րդ գլուխներում խոսվում է դարձյալ պատերազմի եվ նրա հետեվանքների մասին, պատկերվում է Պարսկաստան տարագրված հայ գերիների ծանր վիճակի մասին: Ապստամբության մեջ մեղադրված 37 նախարարներ եվ 6 հոգեվորականներ աքսորվեցին: 454 թ. ամռանը հոգեվորականները գլխատվեցին Ապր գավառում: Եղիշեն նկարագրում է նրանց գլխատումը:
• Եղիշեն կրոնափոխությունը իրավամբ կործանարար է համարում Հայաստանի համար: Նա գրում է նաեվ որ 37 հայ նախարարները 10 տարի աքսորում անցկացնելուց հետո վերադառնում են եվ տիրում են իրենց կալվածքներին: Եղիշեն հրաշալի կերպով է կերտել Վարդանի, վասակի, որոշ հոգեվորականների կերպարը: Նա ցանկանում է այդ կերպարների միջոցով հայրենասիրություն սնուցել ժողովրդի մեջ: Ավարայրի ճակատամարտից առաջ Վարդանը դիմում է զորքին եվ համեստությամբ ասում՝ «Շատերդ մարտերում գերազանցել եք ինձ ձեր քաջությամբ եվ այժմ հարմար պահ է որպեսզի այս սուրբ պատերազմում մենք հաճությամբ ընդունենք մահը»:
• Եղիշեն Վարդանաց պատերազմը լոկ կրոնական է համարում եվ չի նկատում որ այն ունի հեռուն գնացող քաղքական նպատակներ:
• Եղիշեի երկը թարգմանվել է ռուսերենի Թիֆլիսում 1853թ., անգլերենի Լոնդոնում 1830 թ., իտալերենի Վենետիկում 1840թ., Ֆրանսերենի Փարիզի 1844թ. եվ 1905 թ.:
• Եղիշեի գրաբար բնագիրը տպագրվել է 28 անգամ, առաջինը Պոլսում 1764 թ., երկրորդը Պետերբուրգում 1787 թ. եվ նույն թվականին ՆորՆախիջեվանում, Կալկաթայում 1816 թ., Վենետիկում 1820 թ.եվ 1838 թ. :
• Եղիշեի երկը հինգ անգամ թարգմանվել է աշխարհաբարի, առաջինը Մոսկվայում 1836 թ., երկրորդը Թիֆլիսում 1891 թ.:
• Եղիշեն հեղինակել է նաեվ Աստվածաշնչի որոշ գրքերի մեկնություններ, հատկապես կարեվոր է Ծննդոց գրքին նվիրված «Արարարծոց» մեկնությունը: Գրել է նաեվ կրոնական-դավաբանական գրվածքներ, օրինակ՝ (Վասն Քրիստոսի Խաչելության):


Ղազար Փարպեցի

• Այս պատմիչը դասական շրջանի վերջին աստղն էր, իր մասին գիտենք շնորհիվ Վահան Մամիկոնյանի գրած իր թղթի, որը ի հարկե գրվել է իր (ՀԱյոց Պատմություն)ից ավելի վաղ: Ենթադրաբար նրա ծննդյան թվականները տրվում են (441-443) թթ. ժամանակամիջոցում: Մանկությունը անցկացրել է (Ցուրտափ) քաղաքոմւ Անուշ-Վռամ Արծրունու ամուսին Աշուշա բդեշխի ապարանքում, հենց այդտեղ էլ, ինչպես նա գրում է իր թղթում, ստացել է նախնական կրթություն հայկական դպրոցում: Նա իր թղթում գրում է՝ «տարիքով թեպետ մեծ էի ձեզանից (Վահանից), բայց եղանք սննդակից եվ խաղակից, ձեր ետեվից կրում էինք ձեր զգեստները, եվ ձեր օրհնված մայրը իր հոգեսիրությամբ մեզ էլ դաստիարակում էր այնպես ինչպես ձեզ): Բայց մութ յ մնում այն հարցը թե ինչ գործ ուներ հասարակ ծագում ունեցող այս մանուկը ազնվականների՝ Մամիկոնյան կորյունների ընտանիքում: Ինչու պետք է Վահանի մայրը այդքան մայրական խնամք տածեր այդ գեղջուկ տղայի հանդեպ: Այնուհետեվ Ղազարը կրթվում է Վահանու քեռու՝ Աղան Արծրունու մոտ հենց պատանեկան հասակից: Հենց Աղանի միջոցով Ղազարը ստանում է հոգեվորական կարգ: Թղթում նա գրում է Վահանին՝ «Իսկ նա ով աշխարհական ծառայությունից ինձ հանեց եվ դարձավ իմ ազատության պատճառը, էլի քո քեռի Աղանն էր»: Աղանի մոտ ուսումը ավարտելուց հետո (465-466) թթ., Ղազարը մեկնում է Բյուզանդիա կրթությունը շարունակելու: Կ.Պոլսում նա սովորում է հունարեն, ուսումնասիրում եկեղեցու հայրերի երկերը, ապա վերադառնում եվ բնակվում Շիրակում՝ Կամսարականների մոտ, այդտեղ մնում է մոտ տասը տարի: Հավանաբար նա մասնակցել է Վահանի մղած ազտագրական պայքարին:
• Փարպի գյուղը Արծրունիների սեփականությունը չեր որպեսզի Աղանը իբրեվ տեր ազատեր նրան: Աղանը սովորական մենակյաց էր, նրա միակ զբաղմունքը ճգնել ու աղոթել էր, նա եկեղեցական վարչության մեջ տեղ չուներ որպեսզի ազատեր Թարպեցուն: Խոսքը հոգեվոր ազատության մասին է՝ «հոգեվորական դառնալով մարդը դառնում է իսկական ազատ, փրկվում է այս աշխարհի ծառայությունից»: Փարպեցու աչքին բոլոր աշխարհականները ծառա են, եվ Աղանը Փարպեցուն տալիս է ազատություն, փրկում աշխարհից:
• 484-486 թթ. Փարպեցին եղել է Սյունիքում, զբաղվել եկեղեցական եվ կրթական գործերով: 486 թ. արդեն Հայաստանի մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը նորոգել տվեց Վաղարշապատում Հայկական Կաթողիկեն, այնտեղ հաստատեց վանք եվ միաբանություն: Հենց այս ժամանակ Վահանը Ղազարին իր մոտ է կանչում եվ նշանակում Էջմիածնի վանքի վանահայր: Ղազարը ժողովրդի մեջ հայտնի է դառնում իր քարոզներով, բոլորը գովում են նրան, բայց նա ունենում է նախանձողներ, հակառակորդներ, որոնք նրան են մեղադրում մայր տաճառի փայտակերտ գմբեթի հրդեհելը, նրան մեղադրում են նաեվ իբրեվ վավաշատությունը (կնամոլությունը) քաջալերողի եվ աղանդավորների պիղծ ու չարագործ մարդկանց մտերիմի: Նրանք կարողանում են Վահանի աչքից գցել Ղազարին, նրան ներշնչում են որ իբր Ղազարը մսխում է վանքի ունեցվածքը, հոգ չի տանում նրա մասին՝ «Եվ քանի որ ես երկրային կյանքում անզգուշ մարդ եմ, ժամանակին չզգացի դավադրությունը որով կփրկվեի գազաններից»: Ոչ մի պաշտպանություն չգտնելով, ոչ Վահանից ոչ էլ Բաբգեն կաթողիկոսի կողմից, նա ստիպված հեռանում է վանքից, նրանից խլում են ամեն ինչ, հեռանալով Ամիդ քաղաքը, որտեղ էլ գրում է իր թուղթը որը շատ կարեվոր վավերագիր է: Այդտեղ նա վեր է հանում հոգեվոր դասի արաքները, նաեվ ժամանակի դրեությունները: Նրան հալածել են պարսկասեր հոգեվորականները որոնցից վախենում էր անգամ կաթողիկոսը:
• Հավանաբար նա Ամիդում եղել է (490-492) թթ., եվ վերադառնալով Վաղարշապատ 493 թ. Վահանից առաջարկ է ստացել գրելու Հայոց Պատմությունը: Վախճանվել է 5-րդ դարի վերջին կամ էլ 6-րդ դարի սկզբին, եվ թաղվել է հայրենի գյուղում: Ըստ երեվույթին Ղազարի թուղթը ազդել է Վահանի վրա որը պատվիրել է նրան այդ երկը գրել: Նա այդ գրքի հենց սկզբում՝ որպես հայոց պատմության 1-ին եվ 2-րդ հայոց պատմությունների հեղինակներ հիշում է Ագաթանգեղոսին եվ Փավստոս Բուզանդին: Նա իր պատմությունը սկսում է այնտեղից որտեղ ավարտել էր Բուզանդը 387 թ.: Ինչու է՞ հենց այդտեղից շարունակում: Քանի որ Բուզանդը գովաբանում էր Մամիկոնյաններին, եվ Վահան Մամիկոնյանը կամենում է որ այդ տոհմի գովքը շարունակվի, ուստի Փարպեցին սկսում է հենց 387 թ.-ից:
• Հայոց պատմության առաջին գրքում նա գրում է թե ինչ են շարադրել իրենից առաջ երկու պատմագիրները, եվ թվում է նրանք: (Արշակունիների թուլացումը, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունվելը, Գրիգորիսի նահատակությունը, Գրիսգոր Լուսավորիչի տառապանքները, Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը, եվայլն....): Ի հարկե նա Բուզանդի գրածը չի հավանում, բայց տալիս է նրա պատմածները Արշակունիների մասին: Փարպեցին չի հետեվում Բուզանդին, կամենում է գրել մի այնպիսի աշխատություն որի մեջ խոսքը պետք է լինի վայելուչ, գրածները գիտության օրենքին համապատասխան, ճշմարիտ շարադրված եվ ամեն ինչ վեր հանել ողջախոհ զգուշությամբ: Ի հարկե թեեվ իր գրածը չունի Բուզանդի վիպական ոճը, բայց ինքն էլ գովում է Մամիկոնյաններին: Նրան նպատակն է նրանց օրինակով հիշատակ թողնել սերունդների հոգիներում որպեսզի հետեվեն իրենց օրինակին: Փարպեցին օգտվել է Եղիշեից բայց նրա անունը չի տալիս, սակայն իր տվյալները համապատասխանում են Եղիշեի տվյալների հետ: Նա գրում է որ երկյուղով է ձեռնարկել Հայոց Պատմության շարադրանքը որպեսզի՝ «ճշգրիտ ներկայացնեմ ինձ հանձնարարված բայց ինձնից բարձր այդ գործը»:
• Նրա Հայոց Պատմություն երկը ունի փոքրիկ առաջաբան, երեք դրվագներ կամ մասեր որոնք ունեն գլխաբաժանում: Առաջին դրվագում վեր է հանում Արշակ Գ.-ի եվ Վռամշապուհի ժամանակների պատմությունը, Հայաստանի հանդեպ Սասանյանների նենգ քաղաքականությունը, մեղադրում է Արշակ Գ.-ին «որը լքեց նախնիների բնիկ ժառանգությունը հոյակապ ու հռչակավոր Այրարատը, որը ամեն ինչ աճեցնում է, ամեն ինչով լի է, եվ լավ համարեց գնալ հավատացյալ կայսեր մոտ քան մնալ այդպիսի բերրի նահանգում եվ տեսնել հավատի ամենօրյա ծաղրվելը, իր ազգի ու թագավորության անարգվելը պարսիկների կողմից»:

Sunday, October 18, 2009

Փիլիսոփայություն 5-րդ դաս 16 Հոկտեմբեր 2009



• Գաղափարը ըստ Պլատոնի՝ իրի իդիալական նախատիպն է, նրա կատարյալ նմուշը՝ էդիոսը, յուրաքանչյուր իր ունի իր համապատասխան կերպարը, որը արտահայտում է տվյալ իրի էությունը: Իրը հետեվաբար գաղափարի անկատարյալ պատճենն է, իսկ գաղափարը անհասանելի տիպարը, որին իրը ձգտում է ինչպես կատարելիության սահմանի որին երբեք չի հասնի:
• Ճիշդ նույնպես գոյություն ունեն բարոյական գեղագիտական արժեքների գաղափարներ, մաթեմատիկական եվ երկարաչափական բանաձեվերի գաղափարներ, եվայլն..., նշանակում է որ գաղափարների աշխարհը եռախիկ ձեվով կազմակերպված համակարգ է:
• Գաղափարների աշխարհը հավիտենական է, այսինքն՝ ենթակա չէ ժամանակի ներգործության: Հավերժական եվ կատարյալ աշխարհը տիեզերքի մոտելն է (տիպարը), ներառյալ նրա զգայականորեն ընկալվող հարվածի: Զգայականորեն ընկալվող աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում նույն ձեվով, միայն ավելի կոպիտ տեսքով, այսինքն՝ գաղափարների աշխարհը՝ պլանն է, իսկ ընկալվող աշխարհը՝ իրականացումը:

Պլատոնի Ուսմունքը Իմացության Մասին
1. Աշխարհի արարումը ըստ Պլատոնի առանձնացված է նրա իմացությունից, մարդը չի մասնակցում աշխարհի արարմանը, կամ Աստծո հետ միասին չի ստեղծում աշխարհը: Մարդուն մնում է աշխարհը հասկանալ՝ մտքի օգնությամբ փորձում է կանխագուշակել այդ աշխարհի մեջ ներամփոփված աշխարհային պլանը: Ինչպես է՞ դա կատարվում: Պարզվում է որ մարդը խիստ աղոտ կերպով տեղյակ է այդ պլանին, Պլատոնը պնդում է որ յուրաքանչյուր մարդ նրա հոգին աշխարհի օրենքները գիտի, սակայն այդ գիտելիքը անսքող ակնհայտ ձեվով նրան տրված չէ, տրված է միայն գողարկված ձեվով, հետեվաբար պահանջվում են մտավոր կյանքներ, մտավոր ջանքեր այդ գիտելիքը հոգու խորքերից կորզելու համար:
Պլատոնը իմացությունը մեկնաբանում է որպես վերհուշ, քանի որ հոգին իդիալական էությունն է, այն հաղորդակից է գաղափարների աշխարհին, հետեվաբար մինչեվ մարդկային մարմնի մեջ մտնելը այն գտնվելիս է եղել գաղափարի աշխարհում, իսկ մտնելով մարդու մարմնի մեջ հոգին մոռացել է իր անցյալը, սակայն նա կարող է ջանքերի շնորհիվ հասնել ճշմարտությանը, իսկ դա նշանակում է նա պետք է հաղթահարի կրքերի զգայական ցնցումների վիճակները, որպեսզի հասուն դառնա հոգու աշխարհը:
Իմացությունը հետեվաբար աստվածային պլանի առանձին մասերի վերհուշն է մեր հոգու, եվ փիլիսոփան այն մարդն է որին մեջ հաղթանակել է ատորին բնազդներին եվ կրքերին, կարողացել է հասնել ինքնատիրապետման բարձր մակարդակի:


Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 2-րդ դաս 13 Հոկտեմբեր 2009


• Արցախահայության առաջին համագումարից հետո, թուրքական ուժերը փորձում էին Արցախում մտցնել թուրքական իշխանություն: Թուրքական ուռերի ղեկավար՝ Նուրի փաշան (Էնվերի եղբայրը) առաջինն էր որ հայտարարեց թե Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք: Բախտի թե ճակատագրի բերումով 1918 թ.-ի Օգոստոսի սկզբին Սյունիք (Գորիս) էր հասել զորավար Անդրանիկը, եվ հույս հայտնել որ նա զորավիգ կը լինի Արցախցիներին: Թուրքական բռնատիրությունը դիմակայելու համար, 1918 թ.-ի Սեպտեմբերի (8-10) եվ (18-20) Շուշիում տեղի են ունեցել Արցախահայության 2-րդ եվ 3-րդ համագումարները, որոնք դեմ են արտահայտվել Նուրի փաշայի նկրտումներին, բայց ահա Բաքվի ջարդերից հետո Սեպտեմբեր (15-18), թուրքական զորամասերը ներխուժեցին Ղարաբաղ եվ հասան Շումի:
• Այդ ժամանակ Ղարաբաղի Կարիակինոյի (Ֆիզուլի) թուրք ներկայացուցիչը խնդրում է Շուշիում գտնվող թուրք հրամանատար՝ Ջահիդ բեյից ուժեր՝ ամբողջ Տիզակը նվաճելու համար: Եվ ահա թուրքական մի զորամաս (400-500) հոգի շարժվում է Շուշիից դեպի Կարիակինո: 1918 թ. հոկտեմբերի 18-ին Մամնայի ճակատամարտում Արցախացիները տանում են փայլուն հաղթանակ: Իրադարձությունները արագորեն փոխվում են, Թուրքիան պարտություն է կրում առաջին համաշխարհային պատերազմում եվ Հոկտեմբերի 30-ին Մուդրոսի պայմանագրով ճանաչում է իր պարտությունը եվ արագորեն հեռանում է Անդրկովկասից, այդ թվում նաեվ Ղարաբաղից: Թուրքական արշավանքի հետեվանքով Ղարաբաղում լուծարվել էր պետականությունը, եվ 1918 թ. Դեկտեմբերին ստեղծվում է ժամանակավոր իշխանություն երկիրը կառավարելու համար: Մինչ այդ Ղարաբաղ է ժամանում Բաքվում գտնվող անգլիական հրամանատարության ներկայացուցչությունը եվ փորձում Արցախցիներին համոզել ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: Այն ժամանակ է որ Անդրանիկը պետք էր Սյունիքից մտներ Լեռնային Ղարաբաղ, սակայն Բերձորի շրջանում (Լաչին) նա ստիպված է կանգնեցնել արշավը եվ ետ վերադառնալ Գորիս, դա Անդրանիկի ամենակոպիտ սխալն է եղել:
• 1919 թ.-ի հունվարի 17-ին Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը ստեղծում է (Ղարաբաղ-Զանգեզուր) նահանգապետությունը եվ նահանգապետ է նշանակում Արցախահայության դահիճ՝ Խոսրով բեյ Սուլթանովին: 1919 թ. փետրվարի (10-20) տեղի է ունենում Արցախահայության 4-րդ համագումարը, որը մերժում է Սուլթանովի առաջարկությունները եվ ստեղծվում է նոր Ղարաբաղյան կառավարություն, այդ կառավարությանը հանձնարարավում է ապահովել երկրամասի պաշտպանությունը: Համագումարը ընտրում է Ազգային Խորհուրդ՝ (Ասլան Շահնազարյան)-ի գլխավորությամբ: նԱյդ ժամանակ է որ Անգլիական ներկայացուցիչները մեկ անգամ եվս փորձում են Լեռնային Ղարաբաղը ենթարկեցնել Ադրբեջանին: Այդ համագումարից հետո անգլիական հրամանատարությունը Բաքու է հրավիրում Ղարաբաղի Ազգային Խորհրդի նախագահին եվ Ղարաբաղի թեմի առաջնորդին: Նրանք լինելով Բաքվում հանդիպում են գեներալ Թոմսոնի հետ, եվ մերժում են վերջինիս բոլոր պահանջները: Ղարաբաղի Ազգային Խորհրդի ներկայացուցիչները պատասխանում են որ ոչ մի կերպ հնարավոր չե Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ միացնել նրան: Այդ ժամանակ Շուշիի քաղաքապետ՝ Մելիք Շահնազարյանը անգլիական հրամանատարին բացատրում է որ ադրբեջանցին նորմալ ապրել չգիտի, ոնց կարող ենք նրան ենթարկվել: Ոորշվում է այդ հարցը քննարկել նոր համագումարում որը տեղի է ունենում Ապրիլի (23-26)-ը, եվ որին ներկա էին անգլիական հրամանատարության ներկայացուցիչ՝ Շադլուորտը (Թոմսոնի հաջորդը) եվ Սուլթանովը: Նրանց ներկայությամբ 5-րդ համագումարը որոշում է որ՝ «միանգամայն անհնարին է գտնում փոխելու իր ժխտական որոշումը որը թելադրված է Ղարաբաղի ամբողջ հայության անհողդողդ կամքով»: Եվ ապրիլի 24-ին ընդունված նոր որոշումով՝ «Համագումարը անընդունելի է համարում Ադրբեջանի հետ առնչություն ունեցող որեվե վարչական ծրագիր»: Այս որոշումից հետո Սուլթանովն ու Շադլուորտը կատաղած թողնում են համագումարը ու անցնում Բաքու:
• Արցախահայության 6-րդ համագումարը տեղի է ունեզել 1919 թ. հունիսի վերջին, որտեղ որոշվել է պատվիրակություն ուղարկել Բաքու եվ բանակցություններ վարել Ադրբեջանի մուսավաթական կառավարության հետ, այդ պատվիրակությունը ղեկավարում է դաշնակցական կուսակցության ներկայացուցիչ՝ Միսակ Տեր-Դանիելյանը: Բաքվում պատրաստված պայմանագիրը մուսավաթական Ադրբեջանի եվ Ղարաբաղի միջեվ պետք է հաստատվեր Արցախահայության 7-րդ համագումարում, որը կայացավ 1919 թ. Օգոստոսի15-ին, եվ հաստատեց 26 կետերից բաղկացած համաձայնագիրը: Ըստ Օգոստոսյան համաձայնագրի Ղարաբաղը ժամանակավոր մնում է Ադրբեջանի տարածքի սահմաններում (եվ ոչ Ադրբեջանի կազմում), մինչեվ Փարիզի վեհաժողովի որոշումը: Սակայն հետագայում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս խախտում են այդ պայմանագիրը եվ 1920 թ. փետրվարի վերջին տեղի ունեցած Արցախահայության 8-րդ համագումարը, ելնելով Ադրբեջանի հակա-Ղարաբաղյան քաղաքականությունից, որոշում է հրաժարվել 7-րդ համագումարի կողմից ընդունված համաձայնագրից: Եվ համագումարի ընդունած բանաձեվի մասին տեղյակ է պահվում Անդրկովկասյան պետությունների դիվանագիտական եվ զինվորական ներկայացուցիչներին:
• Ադրբեջանը նախապատրաստվում է հարձակում սկսել Ղարաբաղի վրա եվ դա տեղի է ունենում 1920 թ. մարտի (22-23) եվ հաջորդ օրերին, որի հետեվանքով ոչնչանում է Շուշիի ամբողջ հայկական փաղամասը եվ սրի է մատնվում մոտ տասը հազար հայ: Միայն Ապրիլի 14-ին Գորիսի կողմից Ղարաբաղ մտավ Դրոյի զորամասը, իսկ Գարեգին Նժդեհը մտել էր Տիզակ ու այստեղ՝ Ղարաբաղում ստեղծվում է նոր կառավարություն որի նախաձեռնությամբ Ապրիլի (24-25)-ին տեղի է ունենում 9-րդ համագումարը, որտեղ որոշվում է ստեղծել Ղարաբաղի կառավարություն եվ հեռագիր է ուղարկվում Խորհրդային իշխանության որտեղ հաղորդվում է համագումարի որոշումը, որ Ղարաբաղը անկախ է եվ պատրաստ է մտնել Խորհրդային Ռուսաստանի կազմի մեջ:
• Նորաստեղծ Ղարաբաղի կառավարությունը որը Զանգեզուրի հետ էր, գոյություն է ունեցել 1 ամիս: Ապրիլի վերջին Ադրբեջանում հայտարարվելով խորհրդային կարգեր՝ կարմիր բանակի զորամասերը Մայիսի 11-ին մտնում են Ղարաբաղ եվ Դրոյից պահանջում են հեռանալ Ղարաբաղից: Դրոն ստիպված էր կատարել այդ պահանջը, եվ ահա այն օրը Մայիսի 26-ին երբ Դրոն հեռանում է Զանգեզուր, այդ նույն օրը տեղի է ունենում Արցախահայության վերջին 10-րդ համագումարը, բայց այս համագումարը ընթացել է բոլշեվիկների ոգով:
• Հետագայում (1920-1921) թթ. Ղարաբաղում փռնկվում է ժողովրդական ապստամբություն որի գլուխն էր կանգնած Նժդեհի օգնական եվ տեղակալ՝ Թեվան Ստեփանյանը:

Friday, October 16, 2009

Հայոց Պատմության Հիմնահարցեր 5-րդ դաս 13 Հոկտեմբեր 2009



• Հայաստանի 387 թ.-ի բաժանումից հետո, որոշ ժամանակ Հայաստանի երկու մասերում էլ խաղաղություն իշխեց: Բայց քանի որ այդ շրջանին պարսիկները ավելի հզոր էին քան Բյուզանդիան՝ նրանք որոշեցին Հայաստանը դրդել իրենց երկրի մի մասի Արեվելյան Հայաստանի դեմ: ?????
• Բյուզանդակն Հայաստանում այդպիսի պրոբլեմ չկար, որովհետեվ նա քրիստոնյա երկիր էր, եվ իրեն բաժին ինկած Հայաստանը վարվում էր ինչպես իրենց պրոֆինցիաները:
• Պարսկաստանը ամեն անգամ երբ հզորանում էր, առաջին հերթին փորձում էր Հայաստանը կրոնափոխության ենթարկել, ուժեղացնում էր ճնշումը, բարձրացնում հարկերը եվ արտոնություններ էր սահմանում պարսկական կրոնը ընդունողների համար:
• 4-րդ դարի վերջում Պարսկաստանը հայկական եկեղեցուց վերցրեց դատավարության իրավունքը, եվ բոլոր դատավորի պաշտոնները տվեց զրադաշտականների: Նախարարներից հատուկ հրովարտակով վերցրին իրենց պաշտոնները եվ փոխարենը նշանակվեցին պարսիկները: Այս բոլորին հայ ժողովուրդը դիմանում էր, սակայն նրա ներսում հզորանում էր ընդվզումը: Այդ զգում էր նաեվ Հազկերտ Բ.-ը, որը 449 թ. հատուկ հրովարտակով նախարարներին ու մյուս ղեկավարներին հրավիրում է Տիզբոն: Հազկերտը պայման է դնում որպեսզի հայերը հրաժարվեն քրիստոնեությունից, հակառակ դեպքում պարսիկները մեծ զորքով կը հարձակվեն Հայաստան: Հայերը մերժում են, բայց առերես ընդունելով վերադառնում են Հայաստան:
• Տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի տեղը ընտրել էին պարսիկները, Տղմուտ գետի աթին, 600 հազար զինվորներով, իսկ հայկական զորքը ուներ 66 հազար զինվորներ: Ճակատամարտը տեղի ունեցավ 451 թ. Մայիսի 26-ին, եվ տեվեց մեկ օր: Սկզբում պարսիկները հաջողության էին հասնում, իսկ օրվա երկրորդ կեսին Վարդան Մամիկոնյանը նույնիսկ պարսկական փղերի դեմ է բերում զինվորներ եվ հասնում հաղթանակների: Հայերը մեծ զոհեր են տալիս:
• Եվ այն փաստը որ Ավարայրի հաջորդ օրը պարսիկները չշարունակեցին հարձակումը, ավելին՝ թուլացրին կրոնական հալածանքները, վկայում է որ բարոյական հաղթանակը հայերի կողմն է եղել:
• Մեր պատմության առանձնահատուկ մի մասն է կազմում այն որ, իշխող տերությունների թուլացման կամ այլ երկրների հետ պատերազմի շրջանում փորձում էին զարգացնել արվեստը, մշակույթը, տնտեսությունը, եվայլն...: Բայց դա տեվում էր շատ կարճ ժամանակ:
• Պարսկաստանը ամբողջ 5-րդ դարի ընթացքում եվ 6-րդ դարում, մի քանի անգամներ փորձել է կրոնափոխ անել հայերին, բայց միշտ էլ հանդիպել է համառ դիմադրության եվ ի վերջո հրաժարվել է այդ մտքից:
• Հայաստանի դժբախտությունն այն էր որ նա գտնվում էր երկու գերպետությունների արանքում, եվ Միջին դարերում Պարսհաստանն ու Բյուզանդիան հաճախակի իրար դեմ կռվում էին հայկական տարածքում, որի նպատակներից մեկը Հայաստանը թալանելն էր:
• Առաջին բաժանումից հետո, Արեվմտյան Հայաստանում ստեղծվեց այնպիսի վիճակ որ նրանք հակադրված էին անընդհատ կրոնական պատերազմների մեջ գտնվել պարսիկների հետ: Մի քանի անգամներ հայոց մայրաքաղաքները գրավվեցին թշնամու կողմից եվ թալանվեցին: Ի վերջո 6-րդ դարում Պարսկաստանը եվ Բյուզանդիան ավելի քան տասը տարիներ պատերազմելուց հետո, որոշում են 591 թ.-ին կնքել հաշտության պայմանագիր որով Հայաստանը նորից բաժանվում է երկու երկրների միջեվ: Այս բաժանումը կարող էր ճակատագրական լիներ, եթե հորիզոնի վրա չհայտնվեին արաբները:
• Արաբները քոչվոր ցեղեր էին, հիմնականում զբաղվում ձիաբուծությամբ, եվ 7-րդ դարից սկսած սկսեցին իրենց արշավանքներին (Նրանք երբ մի տեղ էին շարժվում, սկզբում ձեռնարկում էին հետախուզական արշավանքներ, որոնք կատարում էին տղամարդիկ՝ կողոպտում, կոտորում ու վերադառնում): Առաջին անգամ արաբները Հայաստան հայտնվեցին 640 թվին: Մինչ այդ նրանք անցել էին Պարկաստանով եվ Կասպից ծովով ու հասել Անդրկովկաս:
• Երկրորդ արշավանքը Հայաստանի վրա կայացավ (648-649) թթ., մտնելով Հայաստան նրանք գրավեցին Դվինը, իսկ 7-րդ դարի վերջից նրանք սկսեզին նվաճել: Նվաճողական արշավանքները տարբերվում էին հետախուզականից՝ նրանով որ արաբները շարժվում էին թշնամու վրա տոհմերով, ձիերով, ընտանիքներով: Նվաճված տարածքը պատկանում էր արաբ խալիֆային:
• Արաբները 7-րդ դարի վերջին նվաճեիցն ամբողջ Հայաստանը, Վրաստանը եվ Աղվանքը, եվ բոլորը միավորեցին իրար (Արմինիա) անուն մարզով, որի կեդրոնն էր Պարտավ քաղաքը: Արաբների արշավանքների ծանր հետեվանքն այն էր որ նրանք կոտորում էին նախարարական տները, եվ Հայաստան էին բերում ոչ քրիստոնյա ցեղերին մշտապես բնակեցնելու: Դա ունեցավ ճակատագրական նշանակություն որ Հայաստանի գենոֆորմը փոխվեց: Արաբների տիրապետությունը Կովկասում տեվեց մի քանի դար, նվաճված ժողովուրդները հպատակությամբ կատարում էին իրենց պահանջները, ղատ ծանր հարկեր էին նշանակում, մեծ բանակներ պահելու համար:
• Արբաների դեմ միակ ապստամբող ժողովուրդը հայ ժողովուրդն էր, որը (702-705) թթ. ապստամբեց եվ Սմբատ Բագրատունու ղեկավարությամբ մի քանի հաղթանակներ տարավ: Սակայն 705 թ.-ին այդ ապստամբությունը պարտվեց: Այն ժամանակ Հայաստանի նախարարական տներից տարեց տարի ուժեղանում էին Բագրատունիները: Նրանք նույնիսկ արաբական տարբեր ցեղապետերի հետ դաշինքներ էին կնքում, որի հետեվանքով նվաճված տարածքները տրվում էին Բագրատունիներին: Բագրատունիները նաեվ կարողանում էին լոյալ վիճակ ստեղծել Բյուզանդիայի հետ:
• 8-րդ դարի կեսերին հայերը նորից ապստամբում են արաբների դեմ եվ բավականին լուրջ հաղթանակներ են տանում: Այդ ժամանակ արաբական խալիֆադը տրոհվել էր մասերի, ուժեղացել ներքին պայքարը եվ թուլացել էր պետությունը: Ամեն զորավար ձգտում էր խալիֆա դառնալ եվ անզիջում կռվում էր մյուսի դեմ: Այդ պայմաններում Հայաստանի մի քանի հաղթանակները արաբների դեմ խալիֆին հարկադրեցին որ նա ընդունի Բագրատունիների գերիշխանությունը հայկական տարածքների նկատմամբ: Ի վերջո այդ պայքարը ավարտվեց 885 թ. երբ խալիֆայությունը Բագրատունիներին հռչակեց հայոց թագավորներ: Հաստատվեց Բագրատունիների դինաստիան:

• (5-8) դարերում Հայաստանի մշակույթը մեծ վերելք ապրեց: Մշակույթի զարգացման հիմնական նախադրյալը հայկական գրերի ստեղծումն էր: Հայկական պետականությունը պայքարում էր հայկական գրերի ստեղծման համար:
• Հայերի ազգապահպանման համար հիմնական էին հայկական գրերն ու հայկական կրոնը: Գրերի ստեղծումը համազգային հոգեվոր միասնություն բերեց: ՄԱշտոցը իր աշակերտների հետ մեծ ջանքեր գործեց հայկական հնչյունների համաձայն գրեր ստեղծել, եվ նրանք սկսեցին զբաղվել թարգմանչական գրականությամբ (առաջինը թարգմանվեց Աստվածաշունչը):Մաշտոցն ու աշակերտները Հայաստանում բացեցին դպրոցներ, որտեղ սկսեցին սովորեցնել հայկական գրերը:
• Շատ մեծ զարգացում ապրեց պատմագրությունը: Պատմիչներից էին՝: Կորյունը, Փավստոս Բյուզանդը, Եղիշեն եվ ամենախոշորը Մովսես Խորենացին: Խորենացին պատմահայր է կոչվում, որովհետեվ մյուսները գրում էին իրենց ժամանակվա պատմությունը, իսկ Խորենացին գրել է հայոց ամբողջական պատմությունը, սկսած առասպելական շրջաններից:
• Զարգանում էին նաեվ ճարտարապետությունն ու մյուս ճյուղերը:

Wednesday, October 14, 2009

Արխիվագիտություն 2-րդ դաս 12 Հոկտեմբեր2009



Արխիվային Փաստաթղթերի Համալրումը
1. Արխիվային փաստաթղթերը՝ առանձ հաշվի առնելով նրա սեփականության ձեվը, ենթարկվում են պարտադիր պետական հաշվարման (գրանցման):
Ինչ է՞ փաստաթղթերի հաշվարումը: Դա նրանց քանակի եվ կազմի որոշում է միասնական հաշվարման միավորներով: Միասնական հաշվարման միավորներնից են՝ Ֆոնդը եվ Գործը:

2. Ֆոնդը: Դա մեկ կամ միմիանց հետ կապակցված մի քանի կազմակերպությունների կամ մեկ անձի կամ ազգակակցական կապերով միմիանց հետ փոխ կապակցված մարդկանց փաստաթղթերի ամբողջությունն է:
Ֆոնդերը ունեն համարներ: Օրինակներ՝:
N 1: ՀԿԿ Կենտկոմի Ֆոնդը
N56: Ամենայն Հայոց Կաթողիկոսության Դիվանի Ֆոնդը
N200: Հայաստանի 1-ին հանրապետության արտ.գործ.նախ. Ֆոնդը
N114: Հայաստանի 2-րդ խորհրդային հանրապետության արտ.գործ.նախ. Ֆոնդը
N119: Հայաստանի 1-ին հանրապետության կառավարության Ֆոնդը
N20: ԵՊՀ-ի փաստաթղթերի Ֆոնդը
N499: Գ.Նժդեհի արխիվային փաստաթղթերի Ֆոնդը
N1120: Երեվանի դպրոցների փաստաթղթերի Ֆոնդը

Պահպանվում են 1713 ֆոնդեր:

3. Գործը: Արխիվային գործը մեկ փաստաթուղթ է կամ թեմատիկայով միմիանց հետ կապակցված փաստաթղթերի ամբողջություն: Գործի մեջ կարող է լինել մեկ թերթ, կարող է լինել աբզում թերթեր: Բայց օգտագործելու նպատակահարմարության առումով եթե այդ փաստաթղթերի քանակը անցնում է 200 թերթից, փաստաթղթերը կիսվում են եվ ստեղծվում է երկու կամ ավելի գործեր, ըստ ժամանակագրության: Փաստաթղթերը գործերի մեջ տեղադրվում են ըստ ժամանակագրության սկզբունքի, ամենավաղից:
4. Հաշվարման հիմնական միավորներից բացի կան նաեվ լրացուցիչ միավորներ, դա Ցուցակն է եվ Թերթը:
Ցուցակը: Յուրաքանչյուր արխիվ հանձնելու յուրաքանչյուր տարվա փաստաթղթերը ցուցակագրվում են մեկ ցուցակում, եվ այդ ցուցակները ստանում են համար:
Օրինակներ՝ : Կեդրոնական Կոմիտեի փաստաթղթերը ունեն 127 ցուցակ:
Կառավարության փաստաթղթերը ունեն 190 ցուցակ:
Ֆոնդերի փաստաթղթերը պահպանվում են մեկ պահոցում, ըստ ցուցակների հերթականությամբ, իսկ ցուցակներում էլ ըստ գործերի հերթականությամբ:

Ֆ_ , Ց_, Գ_, Թ_


Արխիվային Փաստաթղթերի Տեղեկատու Որոնողական Համակարգ:

• Տեղեկատու Որոնողական Համակարգը դա փոխկապակցված արխիվային տեղեկատուների եվ ավտոմատացված որոնողական համակարգերի ամբողջականություննէ, արխըվային փաստաթղթերի կազմի եվ բովանդակության վերաբերյալ:
• Արխիվային տեղեկատուները նախատեսված են արխիվային ֆոնդերի եվ արխիվային փաստաթղթերի տեղեկությունների որոնման համար:
• Արխիվային տեղեկատուների տեսակներն են.-
1. Միջ-արխիվային (ինչպես Ռուսաստանում): Ստեղծվում է այն երկրներում որտեղ կան բազմաթիվ արխիվներ, եվ այդ արխիվների մասին տեղեկությունները միավորվում են մեկ համակարգում:
2. Ներ-արխիվային (ինչպես Հայաստանում): Դա մեկ արխիվում եղած ֆոնդերի մասին տեղեկություններն են:
3. Միջ-ֆոնդային: Ֆոնդերում եղած գործերի մասին տեղեկություններ:
4. Ներ-ֆոնդային: Թե գործերում ինչպիսի փաստաթղթեր կան:
• Ըստ մանրամասնության աստիճանի 4-րդը ավելի գործածական է:

• Հաջորդ տեղեկատու միջոցը, դա (Արխիվային Ցուցակներ)ն են, նրանք տեղեկատուներ են որոնք պարունակում են արխիվային ֆոնդի գործերի բովանդակությունների մասին տեղեկություններ:

• Արխիվային ցուցակում նշված է գործի համարը, գործի բովանդակությունը, գործի ծայրային տարեթվերը, թերթերի քանակը, եվ վերջում ծանոթագրություն:




Tuesday, October 13, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 3-րդ դաս 12 Հոկտեմբեր 2009



Փավստոս Բուզանդ

• Փավստոտ Բուզանդի ոչ ծննդյան ոչ էլ մահվան թվականները գիտենք: Հայագետների մեջ վաղուց վեճեր են հարուցվել թե նա արդյոք հայ է եղել՞ թե բյուզանդացի: Դա փաստարվում է նրանով որ Բուզանդը Խորենացուց տարբեր է ավանդում մեր պատմությունը, եվ որ երբեք չի գրում (Աշխարհս Հայոց)՝ այլ գրում է (Աշխարհն Հայոց), եվ քանի որ ապրել եվ գրել է 4-րդ դարում եվ անունն էլ Բուզանդ է (հունարեն), ուստի պետք է որ բյուզանդացի )հույն) լինի, եվ քանի որ նա իր պատմությունը ավարտել է Հայաստանի առաջին բաժանումով 387 թ., ուստի նա այդ թվից հետո չի գրել, հետեվաբար էլ ապրել է 4-րդ դարում: Սակայն Խորենացին էլ մահացել է շուրջ 495 թ., իսկ իր պատմությունը ավարտվում է Մաշտոցի մահվամբ 440 թ.: Ասում են նաեվ որ Բուզանդի մոտ հունարեն բառերե շատ կան, ուստի պետք է որ հույն լինի՝ սակայն մյուս մատենագիրներն էլ օգտագործել են հունարեն բառեր, ինչպես՝ (մարտիրոս, քարտեզ, կաթողիկոս, հեթանոս,....):
• Փավստոտ Բյուզանդի լեզուն այնքան բնական է եվ կենդանի որ նրա բոլոր խոսքերը ունեն հայկական ոգի եվ նրա ոճը զուտ հայկական է, այնքան հարազատ մեր լեզվին քրիստոնեության , հիշում է նաեվ Հռիփսիմյանց կույսերին: Գիտե որ Գրիգոր Լուսավորիչը ունեցել է երկու որդի եվ եղել է մեր առաջին կաթողիկոսը: Օգտվել է նաեվ քրիստոնեության համաշխարհային պատմության առաջին շառադրողի՝ Եվսեփիոս Կեսարացու եկեղեցական պատմությունից, որը նրա ժամանակ արդեն թարգմանվել էր հայերենի:
• Բուզանդը իր պատմությունը գրել է 5-րդ դարի պատմիչներին ոչ հատուկ գծերով, այսինքն՝ հրաշքների, առասպելների, ավանդությունների հաղորդելը, չափազանցությունները՝ նրա մոտ գրեթե բոլոր այն թագավորները, զորավարները, կաթողիկոսները օժտված են հրաշքներով, նրանց բարձրացնել կամենալով:
• Հյուսել է հայոց ազգային պատմական վեպը, ժողովրդական ոճով եվ որպեսզի իր գրածին կշիռ հաղորդի ընդունել է Ներսես Մեծի ժամանակ ազգով հույն ծերունի հոգեվորական Փավստոտի անունը: Իսկ Բուզանդը նշանակում (Բու + Զանդ = Բու (լինել) + Զանդ (վեպերի մեկնիչ, բացատրող, վիպասան) պահլավերեն լեզվով):
• Բուզանդի երկը մեր Շահնամեն է , ինչպես Ֆիրդուսու՝ այնպես էլ Բուզանդի մոտ պետք է իրականը զանազանել առասպելականից: Բուզանդի երկը սկսում է 330թ. եվ ավաէտվում 387 թ.-ով: Բաժանվում է չորս դպրությունների սկսելով երրորդ դպրությունից: Ի հարկե իր այս գործը զուտ պատմագիտական գործ չե, ինչպես Խորենացու, Ղազար Փարպեցու գործերը: Բուզանդը իր երկով ժողովրդի մեջ վար պահել է հայրենասիրությունը, ազգային ոգին: Արժեքավոր տվյալներ կան երկրի նախարարական համակարգի, տնտեսական կյանքի, ժողովուրդների սովորույթների, հոգեվոր դասի եվայլնի մասին:
• Նրա երկում կան ժողովրդական վիպասանության երեք մասեր: Առաջինը հոգեվոր-եկեղեցական (կաթողիկոսների մասին՝ Վրթանես,Հուսիկ,....): Երկրորդը թագավորական տան մասին (հիմնական Արշակ Բ.ի մասին), երրորդը Վասակ սպարապետի մասին: Ներսես Մեծը պատկերված է իբր սուրբ, աղքատների եվ հիվանդների հովանավոր, օրընսդիր, ամուսնությունը կարգավորող, հեթանոսությունը ոչնչացնող, դպրոցներ բացող...: Այդպիսով Բուզանդը գովաբանում է քրիստոնեությունը որպես Պարսից պետական կրոնի (զրադաշտականության) դիմակցող ուժի:
• Բուզանդի շնորհիվ մեզ հասել է հայ ժողովրդական վեպը (Պարսից Պատերազմ) անունով: Բայց քանի որ 4-րդ դարում մեր պատմական իրականությունը դեռ եվս լրիվ չեր առասպելականացվել՝ ուստի նրա մոտ դեպքերն ու դեմքերը իրական են: Բուզանդի մոտ գլխավոր հերոսներ են Վասակն ու Արշակ Բ.-ը, որոնք անձնավորում են հայ ժողովրդի հերոսական պայքարը Շապուհ Բ.-ի դեմ: Հայ մատենագրության մեջ առաջին անգամ ի դեմս Փառանձեմ թագուհու՝ հայ կնոջը հատկացվում է տղամարդու հավասար դեր:
• Բուզանդի գրել է նաեվ Պապ թագավորի մասին: Քանի որ Մամիկոնյանները հայրենասերներ էին՝ ուստի նրանց մասին գովեստոէ է խոսում: Ի հարկե դավաճաններ էլ կային, եվ նա ատում էր դավաճաններին, շահատենչներին:
• Փավստոս Բուզանդի երկը թարգմանվել է մի քանի լեզուներու՝ 1867թ. ֆրանսերենի, 1879 թ.գերմաներենի, իսկ 1830 թ.-ին հայերենը առաջին անգամ հրատարակվել է Կ.Պոլսում:


Եղիշե Պատմիչ

• Այս պատմիչի մասին քիչ բան գիտենք, այն քիչն էլ մեզ հասցրել է ավանդությունը, որի համաձայն Եղիշեն եղել է վարդապետ՝ Սահակի եվ Մաշտոցի կրտսեր աշակերտներից, եվ նրանց բացած դպրոցներում հայերենի հետ սովորել է նաեվ հունարեն, ասորերեն եվ պարսկերեն: 434 թ.-ին նա Խորենացու ու Սահակի եվ Մաշտոցի մյուս աշակերտների հետ մեկնել է Եդեսիա, այնտեղից անցել է Աղեքսանդրիա, որտեղ սովորել է մեծ աստվածաբան՝ Կյուրեղի դպրոցում, հմտանալով գիտությունների մեջ: Այնտեղից կամեցել են անցնել Հունաստան, բայց փոթորիկը նրանց նետում է Իտալիս, եվ Հռոմում կարճ ժամանակ մնալով՝ Աթենքի ու Կ.Պոլսի վրայով վերադառնում են հայրենիք 441թ.: Եթե ընդունենք որ Եղիշեն ալեքսանդրիա մեկնելիս եղել է (24-25) տարեկան, ուրեմն նա պետք է ծնված լինի (410-415 ) թթ. ժամանակամիջոցում: Այս մասին տեղեկություն կա Սոփերկի ԺԱ. Հատորում: Հայրենիք վերադառնալով՝ ըստ նույն Սոփերկին, նա դարձել է Վարդան զորավարի գրագիրը, բայց 451 թ. հետո վարել է ճգնավորի կյանք՝ ճգնելով Մոկաց նահանգի մի քարայրում, որը հետագային կոչվել է «Եղիշեի Այր», եվ հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի եվ ՀԱյոց Պատերազմի Մասին» երկը, եվ «Արարածոց» մեկնությունը նվիրված Աստվածաշնչին: Եղիշեն ունի նաեվ ինը այլ գործեր: Իր կյանքի վերջին տարիները անցակցրել է Ռշտունի գավառում ծովեզրյա մի քարայրում, որտեղ վախճանվել է (470-475) թթ. ժամանակամիջոցոգմ:
• Նա իր պատմությունը գրել է քահանա Դավիթ Մամիկոնյանի պատվերով, եվ ավրատել է մոտ (458-464) թթ.: Եղիշեի երկը սովորական պատմություն չէ, այլ վկայաբանական բնույթի պատմական դյուցազներգություն, որտեղ հեղինակը մնաում է ոգով բանաստեղծ, գրում սրտի արյունով: Նա ինչպես ինքն է գրում՝ եղել է ականատես (450-451) թթ. ժողովրդա-ազատագրական պատերազմին: Ուստի նրա երկը շնչում է թառմությամբ, ինչը հարբեցնում է ընթերցողին:
• Եղիշեի նպատակը, ինչպես ինքը գրում է, հույս եվ քաջություն ներշնչել սիրելիների համար: Իր այս երկի աղբյուրը ինքն է, քանի որ իրենից առաջ ոեվե գիրք չի եղել Վարդանաց պատերազմի հետ կապված:
• Եղիշեն ազատագրական շարժումը դիտում է որպես հայրենիքի եվ եկեղեցու հարատեվումը պահպանող շարժում: Բայց քանի որ ուժերը անհավասար էին, մասնատված Հայաստանի զորքը իր ուժերը պետք չէ չափեր զորավոր ախոյանի հետ, որին անգամ ծնկի չեր կարողանում բերել Բյուզանդիան: Ուստի հայերի ազատագրական պայքարը պետք է դառնար նահատակության, ասինքն՝ հանուն հավատի զոհաբերություն:
• Երբ Եղիշեն ասում է (հասկացված մահը անմահություն է), նկատի ունի հանուն հավատի եվ հայրենիքի իրեն զոհաբերելը, նա գտնում է որ նախարարների միասնության դեպքում Հայաստանը կարող է դառնալ հզոր, պահպանել իր անկախությունը, ուստի նա իր ոսկեղենիկ մատյանում միասնության կոչ է անում, եվ նշում է որ միաբանությունը՝ Մայր է բարյաց, իսկ անմիաբանությունը ծնում է չարիքներ:
• Եղիշեն գրում է թեեվ որ Արշակունիների անկումից հետո նախարարները փաստորեն թագավորների դեր էին կատարում (Ի նախարարսն անկանել թագավորութիւնն): Բայց նա նաեվ կարծում է որ երկրում պետք է առաջնություն ունենան հոգեվոր առաջնորդները, եկեղեցին: Վասակ Սյունուն կոչում է ոխկալի դավաճան, ուրացող: Բայց Վասակը դավաճան չեր, Կորյունը նրան ներկայացնում է որպես հանճարեղ անձնավորություն: Վասակը սկզբում անցավ ժողովրդական պատերազմի գլուխ, բայց երբ նա տեսավ որ Բյուզանդիան չպետք է դաշնակցի, նա կես ժամանակին խախտելով Ավետարանի վրա ուխտը, քաշվեցավ պատերազմից: Իսկ Ղ.Փարպեցու մոտ Վասակի փեսան՝ Վարազ-Վահանը ամբաստանում է Վասակին պարսիկների առջեվ, ինչ որ Վասակին պատճառում է ազատվել մարզպանությունից պարսիկների կողմից, իսկ Վարազ-Վահանը դառնում է Սյունիքի ավագ իշխան Վասակի տեղ:

Monday, October 12, 2009

Փիլիսոփայություն 4-րդ դաս 9 Հոկտեմբեր 2009




Շարունակություն Սոկրատեսի:

• Ճշմարտության հասնելու համար նույնչափ կարեվոր է այն եղանակները որոնք Սոկրատեսը անվանում է «Իրոնյա» եվ «Մայեֆտիկա»:
• Առաջինի (Իրոնյա)յի էությունը այն է որ զրուցակցին Սոկրատեսը ներգրավում է բանավեճի մեջ խորամանկորեն, ոչ թե Սոփեստների նման վերեվից նայելով նրանց եվ ընդգծելով իր մտավոր գերազանցությունը ընդդիմախոսի նկատմամբ՝ այլ հակառակը գովաբանելով երբեմն ենթադրյալ նրա խելքն ու արաքները, նրան վերագրելով բարեմաստություններ որոնցով նա հաճախ ամենեվին էլ օժտված չէ: Դա հեգնանքն է որը ընդդիմախոսը չի նկարում, սակայն բանավեճի ընթացքում Սոկրատեսը բացահայտում է իր իրական նպատակը, ապացուցելով եվ փաստարկելով այն ինչը իր խնդրին է: Այդ եղանակը հոգեբանորեն չեզոքացնում է ընդդիմախոսին, զինաթափում, որը հեշտացնում է սեփական դրույթի ապացուցումը:
• Մեր զրուցակիցը, ասում է Սոկրատեսը, ի սկզբանե հղի է ճշմարտության, եվ խնդիրն այն է որ մենք նրան օգնենք լույս աշխարհ գալու: Այս մեթոտը Սոկրատեսը անվանում է «Մայեֆտիկա», ճշմարտության ծննդի այս պատկերավոր բնորոշումը Սոկրատեսը հուշել է իր մոր մասնագիտությունը որը մանկաբարձ էր:
• Դիալեկտիկան սկզբնական իմաստով հենց նման բանավեճի մեթոտն է, իմացության կոշտ բրոցեսի կառավարման եղանակը, որտեղ շեշտը դրվում է դատողությունների մեջ բովանդակող հակառակություններին, եվ դրանց բացահայտման վրա: Այլ խոսքով բանավեճելու արվեստն է:

Պլատոն
1. Ամեն ինչի նախասկիզբը, վերջնական հիմքը կամ պատճառը, կարող է լինել ոչ թե այն ինչը նյութական է, արտաքին երեվութական, ընկալվում է զգայարաններով: այլ այն ինչը թաքնված է խորքում, գերզգայական է եվ կարող է ըմբռնվել միայն բանականությամբ: Աշվարհի գերզգայական բանականությամբ ըմբռնվող հիմքը (Էյդոս)նէ որից ածանցվում է (Իդեա) բառը, որը ոչինչ այլ բան չէ քան իրի էությունը:

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 1-ին դաս 6 Հոկտեմբեր 2009


Արցախը 1917-1923 թթ.
• 1917 թ. Փետրվարի (26-27) Ռուսասատանում տեղի է ունեցել բուրժուական հեղափոխություն, որի արդյունքում տապալվեց ցարական միապետությունը եվ երկրում հաստատվեց Ժամանակավոր կառավարությունը: Մի քանի օրվա ընթացքում ցարական նախկին միապետությունը դարձավ աշխարհի ժողովրդավարական պետություններից մեկը: Երկրում հաստատվեց երկիշխանություն, դա համաշխարհային պատերազմի մեջ նորություն էր, եվ մի պետություն ղեկավարելու համար կողք-կողքի գոյություն էր ունենում երկու իշխանություններ՝ Բանվորների-զինվորների խորհուրդ եվ Բուրժուզաիայի ժամանակավոր կառավարություն: Երկրի քաղաքական իշխանությունը գտնվում էր խորհուրդների ձեռքին իսկ տնտեսական կառավարումը՝ ժամանակավոր կառավարության ձեռքին, որպեսզի խորհուրդները որեվե քաղաքական քայլ ձեռնարկելու պետք է ստանային կառավարության համաձայնությունը:
• Այս վիճակը շարունակվեց մինչեվ 1917 թ. ամառը (Հուլիս), որից հետո վերացվեց խորհուրդների իշխանությունը ու երկրում ստեղջվեզ ժամանակավոր կառավարություն: Այս իրադարձությունների արդյունքում անշուշտ փոփոխություններ տեղի ունեցան ամբողջ կայսրության կառավարման մեջ: Նախ բոլոր ժողովուրդները, այդ թվում եվ հայ ժողովուրդը ու նրան մաս կազմող Արցախը ողջունեցին ցարական միապետության տապալվումը, եվ այստեղ եվս 1917 թ. մարտի կեսերին առաջ եկան բանվորների, գյուղացիների եվ զինվորների խորհուրդներ: Սակայն չնայած դրան, դեռ եվս պաշտպանվում էր նախկին պաշտոնյաների դիրքերը:
• Անդրկովկասը կառավարելու համար արագորեն ստեղծվեց մի մարմին որը պետք էր երկրամասը ղեկավարեր մինչեվ սահմանադիր ժողովի հրավիրումը: Այդ ժամանակ Արցախում գոյություն ունեին մի շարք քաղաքական իշխանություններ՝ (Հայ Հեղափոխական Դաշնկացություն), (Բոլշեվիկյան կուսակցություն),)Մենշեվիկյան կուսակցություն), եվայլն...: 1917 թ. ամռանը Շումիում լույս է տեսնում բոլշեվիկների օրկան՝ «Նեցուկ» թերթը: Այն շարունակում է լույս տեսնըլ մինչեվ աշուն, որը խմբագրել է հետագային հայտնի ակադեմիկոս՝ Աշոտ Հովհաննիսյանը: Թերթից լույս է տեսել 8 համար (վերջին համարը Աշոտ Հովհաննիսյանը չի խմբագրել):
• Փետրվարյան իրադարձություններից հետո ստեղծվել էր պետական Դումայի որորշ պատգամավորներից՝ ՕԶԱԿՈՄ-ը (Անդրկովկասյան հատուկ կոմիտե), եվ այդ կոմիտեն ժամանելով Թիֆլիս երկրամասը ղեկավարել է մինչեվ Նոյեմբերի կեսերը, որից հետո այն լուծարվել է եվ ստեղծվել է Անդրկովկասյան Կոմիսարիատ:
• Հոկտեմբերին տեղի ունեցեվ հեղաշրջում որի հետեվանքով տապալվեց Ժամանակավոր կառավարությունը ու ստեղծվեց Խորհրդային իշխանություն, հետո առաջ եկավ Անդրկովկասյան Կոմիսարիատը որը հետո փոխարինվեց ՍԵՅՄ-ով, իսկ 1918 Մայիսի (26-28) այն լուծարվեց եվ Անդրկովկասում հանդես եկան երեք առանձին հանրապետություններ:
• Արցախցիները ակտիվորեն մասնակցել են այդ իրադարձություններին, 1917 թ. վերջերին Շուշիում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ստեղծվել է (Միջ-կուսակցական բյուրո), որի կազմի մեջ մտել է նաեվ քաղաքի թուրք բնակիչների ներկայացուցիչները: (Միջ-կուսակցական բյուրո)ն երկրամասը կառավարել է մինչեվ 1918 թ. հունիսի սկիզբը: Ի միջի այլոց (1905-1907) թթ. ազգամիջան ընդհարումներից հետո (հայ-թուրքական) հարաբերությունները շարունակում էին մնալ լրիվ չկարգավորված: Այս հանգամանքը ավելի ակնառու դարձավ 1917 թ., երբ պարզվեց որ թուրքերը շարունակում էին զենք կուտակել, իսկ սննդամթերքների պակասությունը արցախցիներին ստիպում էր վաճառել իրենց թաքցրած զենքերը, որի գնորդները թուրքեր էին: (Միջ-կուսակցական բյուրո)ն ամեն կերպ փորձում էր բարելավել հարաբերությունները երկու ժողովուրդների միջեվ:
• Արցախցիները միշտ էլ ձգտել են վերամաիվորվել Մայր Հայաստանի հետ: Արցախցիները խիստ դժգոհ էին 1918 թ. թե (Բրեստ-Լիտովսկի)ի եվ թե Բաթումի պայմանագրերից, ինչու՞: Կար ժամանակ (1918 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր) երբ Հայաստանի իշխանությունը կարող էր ձեռք մեկնել Արցախին եվ տեր կանգնել նրան, սակայն դա տեղի չունեցավ, իսկ 1918 թ. հունիսի 4-ին Թուրքիայի եվ Հայաստանի միջեվ Բաթումի պայմանագրով փաստորեն Արցախը եվ Զանգեզուրը դուրս մնացին Հայաստանի սահմաններից: Թե Արցախցիները եվ թե Սյունեցիները ըմբոստացան այդ երեվույթի դեմ: Արդեն հունիսի վերջից Քաջազնունին ստիպված էր հրահանգել Բաթումի պայմանգրում թույլ տրված սխալը ուղղելու համար:
• 1918 թ. հունիսի սկզբին Արցախում ստեղծվում է կառավարություն որի նախագահն էր Հայրապետ Մուսայելյանը (դաշնակ): Այդ կառավարությունը մեկ ամիս երկիրը կառավարելուց հետո արդեն հուլիսի (21-26) Շուշիի թեմական դպրոցի դահլիճում տեղի է ունենում Ղարաբաղի հայության 1-ին համագումարը:
• Ի միջի այլոց (1918-1920) թթ. տեղի է ունեցել Արցախահայության 10 համագումար: Համաշխարհային պատմության մեջ դա եզակի երեվույթ էր, երբ մի երկրամաս ամբողջ երկու տարի կառավարվել է համագումարների կողմից, մի բան որ տեղի է ունեցել Արցախում:
• Այս համագումարը քննարկել է մի շարք կարեվոր հարցեր նեվ ընտրել է (Ղարաբաղի Ժողովրդավարական Կառավարություն), նախագահ՝ Եղիշե Իշխանյան (դաշնակ), ներքին եվ արտաքին գործերի վարիչ՝ Հարություն Թումանյան, ֆինանսների վարիչ՝ Արշավիր Քամարյան (սոցիալ-դեմոկրատ), պարենավորման գործերի վարիչ՝ Արսեն Հովհաննիսյան (սոցիալիստ), պետական քարտուղար՝ Մելիքսեթ Եսայան (բոլշեվիկՕ:
• Համագումարը ընդունեց հռչակագիր որտեղ հայտարարված էր թե Արցախը իրեն ճանաչում է որպես Հայաստանի անբաժան մաս, եվ միեվնույն ժամանակ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պաշտպանելու համար: 1918 թ. գարնանը տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում Թուրքիայից բավականին ռազմական գործիչներ ժամանելով Ադրբեյջան, այստեղ կազմակերպում են թուրքական ջոկատներ, որոնց նպատակն էր պայքարել հայության դեմ: 1918 թ. ամռանը ճակատագրի բերումով Սյունիք էր հասել հայ զորավար Անդրանիկը: Նա խնդրի ուներ պաշտպանել նաեվ Արցախահայությանը: Արցախցիները ջերմ կապի մեջ էին զոր.Անդրանիկի հետ, նրան խնդրում էին ժամանել Շուշի եվ իր վրա վերցնել երկրամասի ղեկավարությունը: Ադրբեյջանը, որը Թուրքիայի իշխանության ծնունդ էր, ամեն կերպ փորյում էր օգնություն ստանալ Թուրքիայից: Թուրք զորավար Ջեհիդ բեյը ժամանելով Աղդամ վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի կառավարությանը թույլ տալով թուրքական բանակը մտնի Շուշի: Իրար ետեվից Սեպտեմբեր (8-9) եվ (18-19)-ին տեղի ունեցան երկրորդ եվ երրորդ Արցախահայության համագումարները, որտեղ հիմնականում քննարկվեց թուրքական պահանջը: Այնուամենայնիվ Արցախցիները զրկված լինելով բոլոր կողմերի օգնություններից ստիպված էին բացել ճանապարհը, եվ թուրքական զորամասերը մտնում են Շուշի, Սեպտեմբերի 25-ին:
• Իսկ մինչ այդ թուրքական մի շարք ուժեր ներխուժել էին Բաքու եվ Սեպտեմբերի (15-18) այստեղ սրի քաշել 30 հազար հայերի: Այդ ուժերը գլխավորում էր հայոց դահիճ Էնվերի եղբայր՝ Ֆերիք Նուրի փաշան: Հենց Ջահիդ բեյը Արցախցիներին պահանջ էր ներկայացնում Նուրի փաշայի անունից:

Saturday, October 10, 2009

Հայոց Պատմության Հիմնահարցեր 4-րդ դաս 6 Հոկտեմբեր 2009


• Քրիստոնեության մասին տարբեր կարծիքներ կան գրականության մեջ, ոմանք գտնում են որ Հայաստանը դառնալով առաջին քրիստոնեություն ընդունող պետությունը՝ դա դրական անդրադարձ ունեցավ ֆեոդալական միապետության ամրապնդման վրա: Տրդատը ոչ միայն ինքը ընդունեց քրիստոնեությունը, այլ պարտադրեց բոլոր նախարարներին նույնպես ընդունել քրիստոնեությունը եվ հրաժարվել հեթանոս աստվածներից: Դա մեծ պայքարով էր կատարվում, եվ հրով ու սրով բերում էին մի նոր կրոնի: Էությունն այն էր որ ֆեոդալական պետության մեջ թագավորն էր ամեն ինչի տերը, նա ձգտում էր գաղափարախոսության մեջ էլ որ միասնականություն լինի: Դա զուտ հայկական երեվույթ չեր, այդպես էլ միջնադարյան բոլոր պետությունները որոնք Հայաստանից հետո ընդունեցին քրիստոնեությունը սկսած Բյուզանդիայից:
• Քրիստոնեությունը նաեվ քննադատվում է նրա համար որ Հայաստանը լինելով փոքր պետություն՝ առաջինն ընդունելով քրիստոնէությունը հակադրվեց շրջապատի բոլոր պետություններից:
• Քրիստոնեության ընդունումը միաժամանակ անկախ Տրդատի կամքից ուժեղացրեց միջ-ֆեոդալական պայքարը:


• 4-րդ դարի կեսերին Հայաստանում գահ բարձրացավ Արշակ Բ.-ը: Նա բավականաչափ մտավոր զարգացած անձնավորություն էր, եվ բնական ընդունակությունների տեր: Քանի որ պարսիկները բազմիցս խաբել էին ու ավերել էին Հայաստանը՝ նա սկսեց հարաբերությունները բարելավել Հռոմի հետ, կնքեց դաշինք ու Հռոմի զինակցությամբ սկսեց վերակառուցել երկիրը:
• Արշակ Բ.-ն էր որ որ իր նախորդների օրոք Հայաստանի թագավորության դավաճանած նախարարական տներին արտաքսեց Հայաստանից, իր շուրջը համախմբելով իրեն հավատարիմ նախարարական տներին եվ նրանց նշանակելով բարձրագույն մարմիններ: Վասակ Մամիկոնյանին նշանակեց սպարապետ՝ որը առաջին հերթին բարելավեց բանակի իրավիճակը, հրավիրեց վարձու զինվորներ եվ Հայաստանի բոլոր մարզերում ռազմական կետեր սահմանեց:
• Մինչեվ Արշակի ժամանակը Հայաստանի կաթողիկոսը հաստատվում էր Հռոմի կողմից, Արշակը վերացրեց դա եվ ինքը Ներսեսին նշանակեց Հայոց կաթողիկոս:
• Որպեսզի Հռոմի հետ կապերը ամրապնդվեն, նա ամուսնացավ Օլիմբիայի հետ (Հռոմի կայսեր զոհված եղբոր նշանածի հետ): Արշակը կարողացել էր ստեղծել խոշոր տիրապետություն, բնականաբար պիտի ստեղծեր նաեվ իր մայրաքաղաքը, դա նույնպես միջնադարի օրինաչաթ երեվույթներից էր: Նա Կոգովիտ գավառում հիմնեց մի մեծ քաղաք (Արշակավան), որի վրա աշխատելու համար հրավիրեց բոլոր գավառներից մասնագետներին եվ շքեղ կառույցներով կառուցեց քաղաքը: Արշակավանում բնակության էր հրավիրում բոլորին (ստրուկներ, դժգոհներ), դա հիմք ծառայեց որպեսզի մյուս նախարարները թշնամանան Արշակի հետ: Ահա 360 թ. երբ Արշակը բացակայում էր Հայաստանից՝ դժգոհ նախարարները հազմակերպված հարձակվեցին Արշակավանի վրա, ամբողջապես ավերեցին եվ բնակչությանը ցրեցին երկրով մեկ: Արշակը վերադարձավ եվ դաժան հաշվեհարդար տեսավ նրնաց հետ, բայց Արշակավանը չվերականգնվեց:
• 359 թ. պատերազմ բռնկվեց պարսիկների եվ հռոմյացիների միջեվ: Հայաստանը Հռոմի դաշնակից էր եվ բնականաբար զորքը օգնում էր նրան, սակայն պատերազմում Հռոմը խայտարակ պարտություն կրեց, որովհետեվ Շապուհը (350-400) հազար զինվոր էր հավաքել ջախջախելով Հռոմէացիներին:
• Պարսկաստանը դրանից հետո փոքր ուժերով հարձակվեց Հայաստանի վրա, եվ քանի որ (Պարսկա-Հռոմեական) պայմանգրով Հռոմը հրաժարվում էր Հայաստանին ոեվե օգնություն ցույց տալ, հայերը չկարողացան դիմադրել պարսիկնեէին: Պարսկաստանը չեր հաշտվում Հայաստանի անկախության հետ եվ առիթներ էր որոնում նրա վրա հարձակվելու համար:
• Շապուհը 4,րդ դարու կեսերին մեծ պայքարի մեջ մտավ հյուսիսային ցեղերի դեմ որորնք ասպատակում էին Պարսկաստանը, եվ հաղթական ավարտելով այդ պատերազմները, նորից օրակարգի մեջ դրեց Հայաստանի դեմ հարձակվելը: Սակայն այս անգամ դիմեց խորամանկության: Նա Հայաստանի դժգոհ նախարարներին իր մոտը հրավիրեց մեծ խոստումներ տալով եվ 364 թ.-ին հանկարծակի հարձակվեց Հայաստանի վրա ու խայտարակ պարտվեց: Դրանից հետո Շապուհը 368 թ.-ին իր մոտ հրավիրեց Արշակին ու Վասակին իբր թե բանակցություններ վարելու համար, սակայն նա ձերբակալեցնրանց, Վասակին տիկ հանեց եվ կախեց Արշակի դեմ:
• Արշակին սպաննելուց հետո, 371 թ.-ին Շապուհը մեծ զորքով հարձակվեց Հայաստանի վրա, նա ուզում էր Հայաստանի վրա թագավոր արգել իրեն հպատակ մեկին, հայերը օգնություն դիմեցին Հռոմին որը սիրով ընդառաջեց եվ Հայ-Հռոմեական բանակը Ձիրավի դաշտում ջախջախիչ հարված հասցրեց պարսիկներին, որից հետո Հռոմը Հայաստանի թագավոր դարձրեց Արշակի որդի Պապին:
• Պապ թագավորը առաջին հերթին խիստ պատժեց դավաճան նախարարներին եվ մեծ վերափոխումներ կատարեց երկրում: Երկիրը բավականին ծանր վիճակում էր գտնվում, դրա համար մի շարք ռեֆորմներ կատարեց: Առաջին հերթին նա հարվածեց եկեղեցուն, հոգեվորականությունը միշտ չեր որ համախմբված էր եղել թագավորական իշխանության շուրջը, բացի դրանից սարսափելի շատացել էր նրանց թիվը, եվ եկեղեցին անչափ շատ հարստություններ էր գրավել եվ դարձել թագավորի մրցակիցը: Պապը հատուկ հրամանով կրճատեց հոգեվորականության քանակը եվ ազատված տղամարդկանց զորակոչեց բանակ, պետականացրեց եկեղեցու կալվածքներն ու ունեցվածքը, փակեց մենաստանները, կուսանոցները որոնք խախտում էին ազգաբնակչության շատացմանը:
• Պապը հետեվելով Արշակ Բ.-ին նույնպես հրաժարվեց կաթողիկոսին Հռոմ ուղարկելու նշանակման համար: Ինքն էր նշանակում նախարարական տներից մեկն ու մեկին: Իջեցրեց եկեղեցու զանգերը զենք պատրաստելու համար: Ուշագրավ է որ մեր պատմիչները շատ վատ գծերով են ներկայացնում Պապին:
• Պապին ռեֆորմները մեծ դժգոհություններ առաջացրին եկեղեցու եվ նախարարության մեջ: Եվ նրանց հովանավորությամբ Հռոմը մի քանի փորձերից հետո սպաննել տվեց Պապին: Պապի շրջանը շատ հարուստ եվ չուսումնասիրված մի շրջան է, նրա բարեփոխումները հետագա հայոց թագավորները մաս-մաս փորձեցին կենսագործել:
• Այն ժամանակ Հռոմն ու Պարսկաստանը գտնվում էին պատերազմական վիճակում, համաձայնության եկան 387 թ.,ին եվ Հայաստանը բաժանեցին երկու մասի, մեծ մասը (4\5)-ը անցավ Պարսկաստանին, իսկ (1\5)-ը Բյուզանդիային: Բյուզանդիային անցած մասը կոչվեց Արեվմտյան Հայաստան, մյուսը Արեվելյան Հայաստան:
• Բյուզանդիան իրեն միացրած մասը արագ յուրացրեց, իսկ պարսիկների մոտ Արշակունիները շարունակեցին թույլ անզոր ձեվով իշխել մինչեվ 428 թ.: Արշակունյաց Հայաստանը վերացվեց եվ դա առաջին բաժանումից հետո այն մեծ հարվածն էր որը Հայաստանի պատմության մեջ բազմիցս պիտի կրկնվեր:

Հայոց Պատմության Հիմնահարցեր 1-ին դաս 15 Սեպտեմբեր 2009

• Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի առաջացման, կազմավորման եվ ձեվավորման բնօրանն է եղել: Այն ժամանակ բավական մեծ տարածք է եղել՝ Միջերկրականից մինչեվ Կասպից ծով, եվ նպաստավոր է եղել մարդու ցեղի գոյության համար:
• Հայկական բարձրավանդակը բարձր է ծովի մակերեվույթից 1500-1800 մետր: Դա նշանակում է որ մենք լեռնաբնակ ժողովուրդ ենք: Հրաբխային ծագում ունեցող մի շարք լեռնային զանգվածներ նպաստավոր պայմաններ են ստեղծել կենդական աշխարհի եվ մարդու գոյության համար: Արարատի,Արագածի,Սիփանի եվ Նեմրութի բլակաթները եզրափակել են Հայկական լեռնաշխարհի մի զգալի մասը, որտեղ մարդը զբաղվել է երկրագործությամբ: Հայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով (Սեվան,Վան,Ուրմիա) ու գետերով (Եփրատ,Տիգրիս,Արաքս, Ճորոխ, եվայլն....): Հայկական գետերը միշտ հարուստ են եղել ձկներով:
• Հայաստանը իր աշխարհագրական դիրքով հայկական բարձրավանդակը կապող օղակ է հանդիսացել Եվրոպայի եվ Ասիայի միջեվ (մետաքսի ճանապարհով):
• Նախապես նրանց նախահայրենիքն ընդգրկել է Փոքր Ասիայի արեվելյան շրջանները, հայկական լեռնաշխարհը եվ իրանական սարահարթի արեվմտյան մասերը: Այստեղ բացի հայերի նախնիներից ապրել են նաեվ գերմանացիների, հույների, ռուսների իրանցիների, հնդիկների եվ այլ ժողովուրդների նախնիները, որոնք պատկանում էին հնդ-եվրոպական լեզվաընտանիքին, քանի որ տարածված էին Հնդկաստանից մինչեվ Եվրոպա ձգվող մի շարք երկրներում, եվ հետագայում շարժվել են դեպի իրենց պատմական հայրենիքը, այսպիսով պարզվել է որ Հայաստանից արտագաղթած ժողովուրդներ ենեվ հայերը բնիկ են: Եվ դա հիմք է ծառայել որ հայերը շատ վաղ ժամանակներում զբաղվել են առեվտրականությամբ, դրա համար էլ Եվրոպայում եվ Ասիայում հայերին կոչել են առեվտրական ցեղ:
• Պատմագրության մեջ վեճ է առաջացել, թե հայերը եկվորներ են թե բնիկներ հայկական լեռնաշխարհում: 18-րդ դարից սկսյալ հիմնականում թուրք եվ գերման գիտաշխատողների ազդեցության տակ՝ այն գաղափարախոսությունը կար որ հայերը եկվորներ են: Նրանք ենթադրում էին որ հայկական լեռնաշխարհում կային այլ ցեղեր, եվ հետեվաբար Հայաստանը հայերին չի պատկանում միայն:
• Հետագային սակայն, 20-րդ դարում գիտական հայտնագործության շնորհիվ, ապացուցվեց որ հայկաական լեռնաշխարհը հնդեվրոպական ժողովրդների բնօրանն է հանդիսացել:
• Շիրակովն ու Կամքրելեդացեն որոնք մեծ ուսումնասիրություններ տպագրեցին ապացուցելով որ հնդ-եվրոպական ժողովուրդները ձեվավորվել ու առաջացել են հայկական եվ իրանական բարձրավանդակներում, եվ որտեղից էլ ցրվել են աշխարհի բոլոր կողմերը:
• Այդ մասին են վկայում նաեվ հնագիտական պեղումները, Հայաստանի տարածքում գտնվել են հին քարե դարից մինչեվ երկաթի դարի գործիքներ եվ նրանց մնացորդները որոնք վկայում են որ այդ վայրը պատմական արմատներ ունեն, եվ ներգաղթողներ չեն եղել: Հին քարե դարի ժամանակներում (8-րդ հազարամյակ), գործիքները չեին պատրաստվում այլ վերցվում էին բնությունից: Հետագայում՝ միջին քարե դարի ժամանակներում սկսեցին քարե գործիքներ պատրաստել: Մեծ հեղաշրջում եղավ մարդկային կյանքում երկաթի գյուտը: Մետաղների գյուտը նպաստեց արտադրելու, զարգացավ որսորդությունը եվ մարդիկ ավելի նստակյաց դարձան: Քանի որ հնագույն շրջանում հիմնականում ուտելիքը ապահովում էին հավաքչությամբ, այսինքն բույսերի արմտիքը, պտուղները եվ թռչունների ձուերի հավաքելով: Որսում էին վայրի մանր կենդանիներ որու համար օգտագործում էին քարե տանձաձեվ կոպիտ հատիչը: Ժամանակի ընթացքին պատրաստեից քարե բազմատեսակ եվ ավելի մշակված գործիքները, եվ արդեն կարելի էր որսալ խոշոր կենդանիներ: Այս գործիքները հնարավորություն տվեցին մարդուն զբաղվելու նաեվ ձկնորսությամբ:
• Հեղաշրջիչ նշանակություն ունեցավ կրակի գյուտը, որի շնորհիվ հեշտացավ եվ սննդի ապահովումը եվ ցրտից պաշտպանվելը: Սպիտակուցներով հարուստ մսի եվ ձկնեղենի օգտագործումն էապես նպաստեց մարդկային ուղեղի զարգացմանը:
• Հայկական լեռնաշխարհի բոլոր շրջաններում գործիքների մնացորդները վկայում են մեր նախնիների տեղաբնակ լինելու եվ նրանց կատարած դերի մասին:
• Մենք եկած ենք այն եզրակացության որ հայ ժողովուրդը ձեվավորվել է հայկական լեռնաշխարհում մի շարք ցեղային խմբերի միություններով:
• Մ.թ.ա. 3-2 հազարամյակներում՝ ձեվավորվել է հայ ժողովուրդը 5-6 ցեղային միություններով, ընդ որում տարբեր ցեղեր երկար ժամանակ պահպանել էին իրենց ցեղային առանձնահատկությունները:

Վանի Թագավորությունը
Մ.թ.ա. (9-6)րդ դդ.

• Հայկական լեռնաշխարհի հարավում բնակվում էր Ուրուատրի ցեղախումբը, որը բաղկացած էր ութ ցեղերից, որը մ.թ.ա. 13-րդ դարում ավերվում ու կողոպտվում է Ասորեստանի կողմից: սակայն 9-րդ դարում Ուրուատրին արդեն կրկին հանդես է գալիս որպես ցեղային միություն եվ վերծավում է Ուրարտուի պետության: Այս պետությունը գոյատեվում է մինչեվ մ.թ.ա. 6-րդ դար:
• Սկզբում դա փոքր պետություն էր եվ հազիվ դիմադրում էր Ասորեսատնի կողոպտիչ արշավանքներին: Այնուհետեվ նա ծավալվում է զենքի ուժով եվ իր իշխանությունը տարածում է հայկական լեռնաշխարհի մեծ մասի վրա:
• Ուրարտուի մայրաքաղքան էր Վան-Տուշպան որի կառուցման մասին Սարդուր 1-ինը թողել է սեպագիր արձանագրություն, որտեղ ինքնիրեն կոչում է՝ «Մեծ արքա,հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա»:
• Մենուա թագավորի օրոք Վանի թագավորությունը անչափ հզորանում է, նորանոր երկրներ գրավելով եվ նոր արշավանքներ կազմակերպելով Ասորեստանի դեմ, հիմնելով Մենուախինիլի քաղաքը:
• Վանի թագավորությունը տիպիկ ստրկատիրական պետություն էր եվ անընդհատ պիտի կռվեր ստրուկներ ձեռք բերլու համար:
• Արգիշթի 1-ինի օրով հիմնվում է Էրեբունի քաղաքը՝ ներկայիս Երեվանը:
Ուրարտուի Թագավորները
1- Արամե 859-840
2- Սարդուր 1 835-825
3- Իշպուինի 825-810
4- Մենուա 810-786
Մենուայի օրոք կառուցվեցին հզոր ամրոցներ, կենտրոնում եվ ծայրամասերում: ավարտվում է մայրաքաղաք Տուշբայի պաշտպանական կառույցները: Զարգանում են գյուղատնտեսությունը, այգիների ցանքատարածքները ընդլայնվում են: Անց են կացվում բազմաթիվ որոգիչ ջրանցնքներ: Մենուան անցկացրեց Վանում 72 կմ երկարությամբ մի մեծ ջրանցքորը գործում է մինչեվ օրս, եվ նրա քարե պատերում պահպանվել է արքայի 14 արձանագրություններ: Հետագային այդ ջրանցքը կողում էին Շամիրամի ջուր՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով:
5- Արգիշթի 1 786-765
6- Սարդուր 2 765-735
7- Ռուսա 1 735-713
8- Արգիշթի 2 713-685
9- Ռուսա 2 685-645
Այս ժամանակահատվածում Ուրարտուն ենթարկվում է Ասորեստանի հարձակումներին եվ անխնա ավերվում ու ավարի ենթարկվում: Թալանի է ենթարկվում է Ուրարտուի Խալդի գլխավոր աստվածի հռչակավոր տաճառը: Երկու երկրների փախումները դադարում են մինչեվ Ասորեստանի անկումը 7-րդ դարի վերջերը մ.թ.ա.:
• Պետական կարգը եվ բանակը: Վանի թագավորությունը հին արեվելյան ստրկատիրական բնույթ ունեցող պետություն էր: Թագավորի իշխանությունը անսահմանափակ էր եվ ժառանգական: Պետությունը բաժանված էր խոշոր մարզերի: Նվաճված երկրներում, որոշ դեպքերում իշխանության գլուխ էին թողնվում նախկին թագավորները կամ տեղային առաջնորդները՝ հարկերը վճառելու պայմանով: Թագավորը համարվում էր Ուրարտուի գլխավոր աստված Խալդիի ներկայացուցիչը եվ իր բոլոր գործերը կատարում էր նրա անունից: Բանակը բաղկացած էր հետեվակից, հեծելազորից, եվ մարտակառքերից, եվ բաժանված էր երեք հազարանոց գնդերի, որոնք իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորներից բաժկացած վաշտերից:
Պատերազմը Վանի թագավորության համար ստրուկներ ձեռք բերելու հիմնական աղբյուրն էր: Արգիշթի 1-ին եվ Սարդուրի 2-րդ արքաների օրոքնվաճված երկրներից բերվել են կես միլիոնից ավելի ռազմագերի-ստրուկներ , որոնք աշխատում էին քաղաքների ու ամրոցների, տաճառների, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու նորոգման վրա:
• Գյուղատնտեսություն եվ Արհեստներ: Վանի թագավորության կարեվոր նվաճումներից էր ոռոգման, ջրանցքաշինության ցանցի ստեղծումը, որը խթանեց գյուղատնտեսության ջաղկմանը: Շամիրամի 72 կմ երկարություն ունեցող ջրանցքը, Տուշբա-Վան քաղաքից ոչ հեռու Ռուսայի ջրանցքը 25 կմ երկարությամբ եվ Ռուսաեի ծով կոչված ջրամբարը: Երեվանում գտնվող Թեշեբաինի (Կարմիր Բլուր) ամրոցի մոտ մինչեվ օրս պահպանվել է մի ջրանցք որը Հրազդանից՝ թունելի միջոցով ջուր է տվել Արարատյան դաշտին:
Բարձր զարգացման էին հասել Արհեստները: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են պատերազմի, առօրյա կյանքի եվ զարդարանքի բազմաթիվ իրեր, որոնք պատրաստված են բրոնզից, երկաթից,ոսկուց, արծաթից, քարի տարբեր տեսակներից, կաշխից, ոսկրից եվ այլ նյութերից: Գտնված են նաեվ բրդե, կաշիէ պատրաստված հագուստի եվ գորգերի մնացորդներ:

• Քաղաքաշինությունը: Այս թագավորության ժամանակշրջանին շատ քաղաքներ եվ ամրոցներ են կառուցվել՝ (Տուշբա,Էրեբունի,Արգիշթիխինիլի,Թեշեփաինի...) պեղված հնագետների կողմից: Բերդաքաղաքների բարձրադիր մատերում կառուցվում էր 2-3 շարք պարիսպներով պատված հզոր միջնաբերդ-ամրոցը: Դրա շուրջը տարածվում էր նույնպես պարսպապատ քաղաքը: Այն ուներ ուղիղ զուգահեռ փողոցներ: Քաղաքի բնակելի տները բազմատեսակ էին՝ խրճիթներից սկսած մինչեվ ընդարձակ բնակարաններից բաղկացած շենքերը:
Նվաճված երկրներում բերդաքաղաքները պետության ռբազմական տնտեսական հենակետեր էին: Այստեղ էին կուտակվում ռազմական ավարները եվ բնակչությունից ժողովված բնահարկը՝ հացահատիկը, պտուղը, անասունները:
Ուրարտական տաճառներից էր Մուծածիրը որը շատ նման էր հունական տաճառներին եվ Գառնիի հեթանոսական տաճառին: Ուրարտական տաճառի մյուս տեսակը կոչվում էր Աստծու Դարպաս:
Շենքերը կառուցվում էին քարից, աղյուսից եվ փայտից: Ծածկերն արվում էին երկար գերաններով: Կիրարվում էր նաեվ տաշած քարը՝ ամրոցի աշտարակների, տաճառների կարուցման համար:

• Կերպարվեստը: Պալատների կամ տաճառների պատերը ներսից ծածկվում էին գունավոր նկարներով: Այնտեղ կային աստվածների, կենդանիների պատկերներ որոնք եզերվում էին գեղեցիկ զարդերով: Պատրաստվում էին բարձրաքանդակներ՝ ինչպիսին էր Թեյշեփա ատծու՝ պատին արված պատկերը: Պահպանվել են նաեվ աստվածների, կենդանիների, մարդու բազմաթիվ մանր արձաններ՝ մետաղից, քարից ու եղջյուրից: Բարձրաքանդակ պատկերներով են զարդարվել ուրարտական բրոնզե սաղավարտները, վահանները եվ կապարճները (նետամանները):

• Լեզուն,Սեպագիրը: Ուրարտական լեզուն ազգակից էր խուռիերենին: Գտնված են մոտ 500-ից ավելի ուրարտերեն արձանագրությոններ, որոնց մեջ 4-5 հարյուր տարբեր բառեր կան: Բառերի սակավության պատճառն այն է որ մեզ հասած արձանագրությունները միօրինակ են: Նրանցում միեվնույն բառերն անընդհատ կրկնվում են: Այդ լեզվով խոսել է միայն Բիայնիլիի՝ Վանա լճի մերձակայքի բնակչությունը՝ Բիայնիլիները: Այդ լեզուն հետագայում տարածվել է նաեվ գրավված երկրներում: Բայց դրանով գրվում էին միայն թագավորական արձանագրությունները, նվաճված երկրների տեղացիները տեղացիների համար այդ լեզուն անհասկնալի էր: Նրանք խոսում էին իրենց լեզուներով, մեծ մասը հայերեն: Տերության սահմաններից դուրս ուրարտերենը երբեք չի կիռարվել: Ուրարտերենում կան հայերեն բառեր օրինակ՝ արծիվ,ծառ,թիվ. Իսկ հայերենում ուրարտերեն՝ օրինակ՝ բուրգ, ծով, ուղտ: Սա ցեղերի դարավոր հարաբերության եվ շփման արդյունքն է:
Ուրարտական գիրը՝ Սեպագիրը փոխ է առնված ասուրական սեպագրից: Սեպագիրը այբուբենից տարբերվում է նրանով՝ որ այնտեղ մեզ համար սովորական տասնյակ բառերի փոխարեն (ա,գ,ե,թ) վանկեր նշանավել են:

Thursday, October 8, 2009

Արխիվագիտություն 1-ին դաս 5 Հոկտեմբեր 2009


Արխիվային փաստաթղթերի համալրում

Արխիվների համալրումը՝ դա պարբերաբար արխիվների համալրումն է գորջող օրենսդրության համաձայն իր պրոֆիլին համաձայն:
Կան երկրներ որտեղ գտնվում են մի քանի արխիվներ, օրինակ՝ պատմության արխիվ, գիտատեխնիկական արխիվ, ռազմական արխիվ, դիվանագիտական արխիվ, մշակույթի փաստաթղթերի արխիվ, եվայլն: Քանի որ Հայաստանում կա ընդամենը մեկ արխիվ՝ (Հայաստանի Ազգային Արխիվ), ապա Հայաստանի Հանրապետությունում այն փաստաթղթերը որոնք ունեն գիտապատմական արժեք եվ գործնական նշանակություն, որոշակի ժամանակ այդ թաստաթղթերը ստեղծվող կազմակերպությունում պահպանելուց հետո տեղափոխվում են նշված արխիվ:
Այն կազմակերպությունները որոնք իրենց փաստաթղթերը հանձնում են Ազգային Արխիվ, կոչվում են՝ (Տվյալ Արխիվի Համալրման Աղբյուրներ):
Համալրման Աղբյուրները ընտրվում են հետեվյալ սկզբունքներով:
1- Այդ կազմակերպության նշանակությունը հանրապետությունում: (Ազգային
Ժողով, Նաիրիտ գործարան,.....):
2- Կազմակերպության գործունեության ծավալները:
3- Թե արդյոք այդ կազմակերպության ստեղծած փաստաթղթերը իրենց մեջ պարունակում են արժեքավոր տեղեկություն թե ոչ:

Արխիվ են ընդունվում նաեվ առանձին քաղաքացիների փաստաթղթերը, այդ փաստաթղթերը կոչվում են անձնական ծագման փաստաթղթեր:
Քաղաքացիների փաստաթղթերի արխիվ համալրելու սկզբունքներն են:
1- Քաղաքացու կամ անձի ստեղծագործական կամ հասարակական գործունեության նշանակությունը:
2- Փաստաթղթերի պահպանվածության աստիճանը:

Փաստաթղթերի մինչեվ Ազգային Արխիվ անցնելը, պահպանվում են ստեղծված կազմակերպություններում: Տարբեր կազմակերպությունների համար սահմանված է ժամանակավոր պահպանության տարբեր ժամանակահատված: Տեղական ինքնակառավարման մարմինների համար (գյուղապետարան,....) 5 տարի, պետական կառավարման մարմինների համար (ՀՀ նախագահ, Ազգային Ժողով, Կառավարություն, մարզպետարան,.....) 1Օ տարի, գաղտնի փաստաթղթերի համար գաղտնազերծումից հետո՝ այդ գաղտնի շրջանի հետ միասին 50 տարի, այդպիսի կազմակերպություններ որոնք իրենց մոտ ստեղծում են արխիվներ՝ (պաշտպան. Նախ., արտ. Գործ. Նախ., ազգային անվտանգություն, ՀՀ ոստիկանություն): Շինարարական նախագծային փաստաթղթերի համար 20 տարի, քաղքացիության կացության գրանցման փաստաթղթեր (ամուսն. Վկայական, ծննդ.վկյկ., մահվան վկյկ.,....) 1ՕՕ տարի, քադաստրի (անշարժ գույքի գրանցամն) 1ՕՕ տարի, տնտեսական գրքերը 75 տարի, կինո (կինոնկարի լենտերը) 5 տարի, ձայնագրությունները 3 տարի, կազմակերպությունների համար (դպրոց, համալսարան) 5 տարի:
Փաստաթղթերը ըստ պահպանման ժմանակներին բաժանվում են երեք տեսակների:
1- Ժամանակավոր պահպանման փաստաթղթեր մինչեվ 1Օ տարի:
2- Երկարատաեվ պահպանման փաստաթղթեր մինչեվ 75 տարի:
3- Մշտական պահպանման փաստաթղթեր առանձ ժամանակի:
Ժամանակավոր մինչեվ 1Օ տարի պահպանվում են հաշվապահական, հաշվարման,.... փաստաթղթերը: Երկարաժամկետ պահպանվում են քաղքացու կենսագորջության հետ կապված փաստաթղթերը, իսկ մշտական պահպանվում են գիտապատմական արժեք ունեցող փաստաթղթերը:
Փաստաթղթերի պահպանության ժամանակը որոշելու համար, փաստաթղթերը ենթարկվում են փորձագիտական արժեվորոման որտեղ որոշվում է որ փաստաթուղթը պետք է որոշակի ժամկետից հետո կամ պահպանվի որոշակի ժամկետով, կամ էլ պահպանվի մշտապես:


Փիլիսոփայության 2-րդ դաս 25 Սեպտեմբեր 2009



Շարունակություն 1-ին դասին:
4- Մարդկային գաղափարի ծագման, տարածման եվ արժեվորման վերլուծում:
5- Ճշմարտության, բարիի ու գեղեցիկի քննարկում:


Անտիկ Աշխարհը որպես մշակութային դարաշրջան
1- Տիեզերքը, տարածությունը եվ ժամանակըկենդանի օրգանիզմներ են. Աեստեղ գործում է (համակարգի կամ անկաշկանդ ձգողական օրենքը) քաղաքակիրթ մարդը այսինքն հելլենացին՝ բարբարոս չէ այլ գեղագիտական անհատ: Գեղարվեստական ստեղծագործությամբ քանդակի յուրօրինակ նմանշանակ: Ամենից վեր գնահատվում է վարպետությունը, հմտությունը, որն էլ հենց իմաստություն է: Գնահատվում են բոլոր նրանք որոնք իրենց վարպետության մեջ հասել են կատարելիության. Հետեվաբար իմաստությունը ներդաշնակ եվ գեղագիտորեն ընկալվող իր ստեղծելու հմտությունն է: Ընդ որում իմաստությունը չի հակադրվում բառի կամ խոսքի արվեստի. Ընեհակառակը խոսքի արվեստը վարպետության բաղկացուցիչներից է՝ քանդակագործի, արվեստագետի, ատաղձագործի արհեստների շարքում: Ինքնին չի տրվում խոսքի արվեստը, այն պետք է սովորել. Խոսքի արվեստը մշակույթի, պլաստիկ պատկերավորման շնորհիվ ընկալվում է աշխարհը ներդաշնակորեն ձեվավորելու, քանդակելու հմտության. Այսինքն խոսքը մտքերի եվ մտքերի ձեվավորման օրգան է: Բառը եվ խոսքը մարդկային ինքնագիտակցության օրգան է:
2- Հաշվի առնելով իմաստություն հասկացողության վերոհիշյալ իմաստը՝ հասկանալի է դառնում փիլիսոփայությունը իբրեվ սեր դեպի իմաստուփյուն: Դասերը վարպետության նկատմամբ կարգավորվաղ եվ ձեվավորված ներկայացնելու կիրք է, որը հնարավոր է գիտակցության եվ լեզվի վերլուծության հիման վրա:
3- Խոսքի անկարողությունը դիտվում է հոգեկան աններդաշնակության գործոն, որը սպառնում է նրա գոյության:
Անտիկ փիլիսոփայությունը միաժամանակ բանասիրուփյուն է, իսկ ավելի ճիշդ բանասիրական մշակույթի դար: Այստեղ չափի հասկացողությունը: Հայտնի են հետեվյալ արտահայտությունը՝ չափը (իրերից լավագույնն է) ոչինչ ավելի:
Արիստոտելի փիլիսոփայությունը անվանում են Միջինի փիլիսոփայություն , որորվհետեվ բարեմասնության չափավորության մեջ է որը մեզ զերծ է պահում սխալներից դեպի որոնց տանում են կրքերը: Անտիկ Հունաստանը մեզ տվել է քաղաքակրփության որոշակի մոդել: Ամբողջ Եվրոպական մշակույթը հիմքում ունի հենց այս մշակույթը եվ սերը դեպի իմաստությունը երբեք չի հանգել միայն աշխարհի ըմբռնմանը: Այն եղել է նաեվ իմաստուն եվ սուր միտք:
Օրինակ Հալեսին հարցրել են.- ինչն է աշխարհում ամենադժվարը՞: Պատասխանը.-ինքն իրեն ճանաչելը:
Հարց 2: Ամենահեշտը՞: Ուրիշին խորհուրդ տալը:
Հարց 3: Ամենահաճելին: Հաջողությունը:
Հարց 4: Ինչն է Աստվածային:Այն ինչ չունի ոչ սկիզբ ոչ էլ վերջ:
Հարց 5: Ինչն է նրան զարմանք պատճառել: Բռնապետը ծերության հասակ ունի:
Հարց 6: Երբ է ՞ հեշտ տանել դժբախտությունը: Երբ տեսնես ուրիշի դժբախտության չափը:
Հարց 7: Որ՞ կյանքն է լավագույնը: Երբ մենք չենք անում այն ինչը ուրիշի մեջ դատապարտում ենք:
Հարց 8: Ով է ՞ երջանիկ: Նա ով մարմնով առողջ է, հոգվով ընկալունակ եվ դաստիարակչական ազդեցություններին տրվող:

Tuesday, October 6, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 2-րդ դաս 5 Հոկտեմբեր 2009


Կորյուն
• Կորյունի (Վարք Մաշտոց) երկը հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական երկն է: Կորյունը Մաշտոցի կրտսեր աշակերտներից է, նա իր ուսուցչի մահվանից հետո մտահղացել է գրել հայոց գրերի ծագման մասին եվ դրանց հորինողի վարքը (կենսագործությունը), հրաման ստանալով Հովսեփ կաթողիկոսից, որը Մաշտոցի ավագ աշակերտներից էր:
• (Վարք Մաշտոցի) գիրքը Կորյունը գրել է (443-451) թթ., քանի որ նա իր երկում հիշում է Սահակ Պարթեվի եվ Մեսրոպ Մաշտոցի վախճանվելու մասին: Իր իսկ տվյալներից հայտնի է որ Մաշտոցը վախճանվել է 440 թ. Փետրվարի 17-ին: Կորյունը ոչինչ չի գրում (450-451) թթ. ժողովրդական պատերազմի մասին, եվ Վասակի մասին շատ դրական է արտահայտվում: Եթե նա գրեր այդ պատերազմի մասին երեվի այդպես դրական չարտահայտվեր Վասակի մասին:
• Կորյունը գրում է որ Մաշտոցի մահվանից երեք տարի հետո 443 թ. Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանին վրա կառուցել է տվել մի տաճառ: Նա նաեվ գրում է որ ինքը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրեվ արբանյակ (կրտսեր գործակից): Իր երկում նա գրում է որ մի քանի եղբայրների (հոգեվորականների) հետ մեկնել է Կ.Պոլիս որտեղ միացել է Եզնիկ Կողբացուն եվ զբաղվել թարգմանություններով: Մեզ հայտնի է որ Կորյունը մանկուց սովորել է Եզնիկ Կողբացու հետ:
• 431 թ. Կորյունը վերադառձել է իր հետ բերելով Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողովի կանոնները: Ի հարկե Կորյունը իբրեվ վարդապետ պետք է ուսուցչություն նաեվ քարոզչություն արած լիներ, եվ նաեվ թարգմանություններ: Կորյունը հենց սկզբից նշում է որ ցանկացել է գրել Մաշտոցի կենսագործությունը: Նա (ՀԱյոց ՊԱտմություն) չի գրել, ինչպես դասական ոսկեդարի մյուս պատմիչները: Դրա համար նրա պատմությունը այդ առումով խիստ մակերեսային է:
• Կորյունը Կ.Պոլսում սովորում էր այնպիսի ժամանակ, երբ հուզվում էին աստվածաբանական վեճերը, երբ տեղի ունեցավ Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողովը որը ուղղված էր Նեստորականության դեմ: Կորյունը գրում է որ Սահակն ու Մաշտոցը մաքառել են աղանդների դեմ:
• Կորյունը հարց է տալիս որ արդյոք կարելի է նշանավոր մարդկանց վարքը գրել, ապա ավելացնում է որ պետք է գրել որպեսզի այն օրինակ ծառայի սերունդների համար, այսինքն ի հուշ պատմության նա ապագային է հանձնում իր մտքի արտասիքը, որը դարձավ հայ պատմագրության երախայրիքը:
• Կորյունը մեծարում է Մաշտոցին եվ գրում է որ նա հետեվում էր առաքյալներին՝ անգամ Քրիստոսին: Սակայն Մաշտոցը ուներ հակառակորդներ, դրանք ասորի հոգեվորականներն էին, որոնք մինչեվ այդ հայ եկեղեցիներում քարոզում էին ասորերեն լեզվով, քանի որ այդ լեզվով գտնվում էին գրեր ու կրոնական գրքեր: Պարսից արքաներն էլ հովանավորում էին նրանց, քանի որ ասորի հոգեվորականները կապերը խզել էին արեվմուտքից, իսկ հայերը սնվում էին արեվմուտքի մտավոր աղբյուրներից, քանի որ դրանք ավելի հարուստ էին քան ասորականը: Այն փաստը որ Մաշտոցն ու Սահակը զարկ տվեցին հայերեն գիր ու գրականություն ստեղելով հարվածում էր ասորի հոգեվորականներին, նրանց զրկում քարոզչական մենաշնորհնից:
• Կորյունը շատ է բարձրացնում Մաշտոցին որպես կրոնավորի ջանալով այդպիսով լրացնել նրա հակառակորդներին, միաժամանակ որպեսզի ասորիներին չզայրացնի՝ նա ոչ մի խոսք չի ասում նրանց քարոզչության եվ ոչ էլ Մաշտոցի ու Սահակի կողմից հայերեն գրքեր թարգմանելու մասին:
• Կորյունը պատմում է որ Եդեսիայի եվ Ամիդի ասորի եպիսկոպոսները մեծ սիրով ու հաճությամբ են ընդունել Մաշտոցին, եվ նա մեկնել է այն քաղաքները հայերեն գրեր հնարելու համար: Սրանով Կորյունը կամենում է ասել որ Հայաստանի ասորի հոգեվորականները պետք է հետեվեն նրանց օրինակին: Կորյունը ստիպված է գրել որ Սահակն ու Մաշտոցը իրավունք ունեին թարգմանել Աստվածաշունչը, քանի որ դրանց այդ բանը անել է հրամայել Աստված:
• Կորյունը նաեվ եկեղեցական գործիչ եվ կողմնակից քրիստոնեության նախնավանդ եվ անաղարտ պաշտամունքին, ուստի իր գրիչը պետք է համակերպեր այդպիսի տրամադրությամբ: Կորյունի երկը ունի հակա-ասորական կնիք՝ Նեստորականության հանդեպ խորշանք: Նա փաստորեն մասնակցել է ճշմարտության ոլորումներին, եվ ընկերներին հետ միասին հիմ են դրել հայոց դավանաբանությանը: Կորյունի ուսումը սոսկ կրոնական էր, ուստի նա իր հայացքներով Ս.Գրքից դեմը չի անցնում: Ըստ Կորյունի Մաշտոցը անսպառ եռանդի տեր մարդ էր, շնորհազարդ եվ ազդեցիկ անձ, որը հոգացու էր ամբողջ հայության՝ այլեվ հարեվան ժողովուրդների մասին:
• Կորյունը հատուկ ուշադրություն է դարձնում նաեվ ժամանակագրությանը: Իր երկը ավարտում է Մաշտոցի մահվամբ եվ Օշականում նրա հուղարկավորությամբ:
• Միջին դարերում կազմվել է Կորյունի երկի համառոտ խմբագրությունը (Սուտ Կորյուն)ը, որպեսզի Մաշտոցի տոնը նշելիս եկեղեցիներում կարդան:


Ագաթանգեղոս
• Այս հեղաինակի մասին ոչինչ հայտնի չե: Խորենացին գրում է որ իբր նա եղել է Տրդատ Գ. Մեծի քարտուղարը: Առաջաբանում Ագաթանգեղոսը գրում է որ ինքը Հռոմից է, լավ գիտե հունարեն ու լատիներեն, եվ իբր ժամանել է Հայաստան ու ծառայության է մտել Տրդատ Գ.-ի մոտ, եվ նրանից պատվեր է ստացել գրել Տրդատի հոր Խոսրովի եվ հենց Տրդատի պատմությունը: Ելնելով սրանից մինչեվ 19-րդ դարը, նրան համարել են 4-րդ դարի հեղինակ:
• Ագաթանգեղոս նշանակում է: Ագաթոս (Բարի) եվ Անգելոս (Հրեշտակ), այսինքն Բարի Ավետաբեր: Բայց նրա երկը հայագիր է, եվ եթե նա Տրդատի քարտուղարը լիներ չեր գրի նրա խոզակերպության մասին:
• Ագաթանգեղոսի երկը բաղկացած է երեք մասերից: Առաջինը Ս.Գրիգորի վարքի եվ պատմության մասին է, որտեղ գրված է որ հայոց հայոց Խոսրով թագավորը (11) տարի պատերազմում է Սասանյան Արտաշիր արքայի դեմ, որը այլ միջոց չգտնելով իր իշխաններից մեկին՝ Անակ Պարթեվի ձեռքով սպաննել է տալիս հայոց Խոսրով արքային: Եվ որ իբր անակից ծնվում է՝ հենց Գրիգոր Լուսավորիչը, որին փախձնում ու փրկում են: ՔԱնի որ Հայ Արշակունիները պարթեվական ծագում ունեին եվ ի զուկակից նրանց՝ Հայոց կաթողիկոսական տոհմը եվս սերել է տալիս պարթեվներից եվ թագավորներին հետ հավասարազոր ծագում ունեցողներ: ՀԱյերը անակին սպաննում են, եվ նրա ամբողջ տոհմը կոտորում: Պատմվում է որ Գրիգորը ուսում է առնում Կեսարիայում եվ իր դայակից իմանալով իր հոր մասին որոշում է վերադառնալ Հայաստան: Իսկ Տրդատը Հռոմեացիների օգնությամբ պատերազմում է պարսիկների դեմ եվ տիրանում է հոր գահին:
• Ապա պատմվում է Հռիփսիմյանց կույսերի նահատակության մասին, նշում է որ նրանք Հռոմի վանքերից մեկի միասնուհիներ էին, շատ սրբակյաց կույսեր, որոնք խոսում էին լատիներեն, նրանց գլխավորն էր՝ Գայանեն: Եվ քանի որ Դիոկղետիանոս կայսրը կամենում էր կնության առնել Գայանեն, ուստի կույսերը փախչում են Հռոմից որպեսզի մնան սուրբ եվ չխառնվեն հեթանոսի հետ: Նրանք գալիս են Վաղարշապատ եվ թաքնվում այգեստանների մեջ գտնվող հնձամներում: Ապրուստի միջոց են հայթայթում ուլունքներ պատրաստելով: Կայսրը Տրդատին գրում է որպեսզի կալանի Հռիփսիմեին եվ ուղարկի իր մոտ: Բայց Տրդատը ինքն է կամենում Հռիփսիմեին կնության առնել, իսկ Հռիփսիմեն չի կամենում դառնալ հեթանոսի կինը: Հռիփսիմեին բերում են Տրդատի պալատը, Տրդատը 7 ժամ փորձում է տիրանալ նրան, բայց Սուրբ Հոգով զորացած կույսը հաղթում է նրան, այն Տրդատը որ Հռոմում հաղթել էր Օլիմպիական խաղերին այժմ պարտվում է, եվ սպաննել է տալիս կույսերին (70 հոգու): Դրանից հետո նա դառնում է խոզակերպ: Տրդատի քույր՝ Խոսրովիդուխտը իր տեսիլքում տեսնում է լույսի նման մի մարդու որը նրան ասում է որ Տրդատին կարող է բուժել Գրիգորը, որի հանդեպ Տրդատը շատ դաժան էր վարվել: Ագաթանգեղոսի գրքի հունարեն բնագիրը թարգմանվել է այժմյան Ագաթանգեղոսից ավելի վաղ օրինակված բնագրից, ուստի ավելի հարազատ է սկզբնագիր օրինակին: Այդտեղ գրված է որ Գրիգորը Տրդատին ասում է որ ինքը սերում է հայ ազնվական գերդաստանից:
• Երկրորդ մասը կոչվում է վարդապետություն Ս.Գրիգորի: Դա Աստվածաշունչի համառոտ բովանդակությունն է, որը տեղ չի գտել հունարեն, արաբերեն եվ այլ խմբավորություններում:
• Երրորդ մասը կոչվում է դարձ փրկության Հայաստան աշխարհի, այդտեղ պատմվում է Հայաստանում քրիստոնեության տարածման մասին: Օգտվել է տարբեր աղբյուրներից, առաջաբանում այնպես է գրվում որ ինքը կարդացել է Ավետարանի կենաց խոսքը մեր ազգին, եվ Հայաստանում այն քարոզողի մասին: Ուրեմն 5-րդ դարի կեսերի անհայտ հեղինակը իր ձեռքի տակ է ունեցել 4-րդ դարի մի գրվածք նվիրված հայոց դարձին: Երրորդ մասում գրված է նաեվ Գրիգորի տեսիլքի մասին: Նշվում է որ Գրիգորը բոլորին քարոզելուց հետո Հայաստանի բոլոր բնակավայրերում իբր կառուցում է եկեղեցիներ: Ապա գրում է որ Գրիգորը մեկնում է Կեսրաիա 313թ.կաթողիկոս ձեռնադրվելու համար: Վերադառնալով նա իր հետը բերում է Ս.Կարապետի եվ Աթանագինես նահատակի նշխարները, եվ դրանք ամփոփում է Տարոնում դրանց վրա հիմնելով եկեղեցիներ: Հետո պատմում է թե ինչպես Եփրատի վտակ՝ Արածանիի մեջ մկրտում է (400) բյուրի՝ (4 միլիոն), 7 օրերում: Հետո Տրդատը բոլոր եկեղեցիներին (4-4) ծխի հողաբաժին է շնորհում, իսկ ավաններում (7)-ական հողաբաժին: Այստեղ Ագաթանգեղոսը կրկնում է Փավստոս Բյուզանդին, որը Պապ թագավորին սեվացնելու համար գրել է որ Պապը եկեղեցու հողերը կրճատել է:
• Մովսես Խորենացին գրում է որ Ագաթանգեղոսի մոտ հիշված է (Նունե) կույսի մասին, բայց այժմյան Ագաթանգեղոսի մոտ դա չկա:
• Այս երկը դեռեվս 6-րդ դարում թարգմանվեց հունարենի, 11-րդ դարում վրացերենի, 13-րդ դարում արաբերենի: Արաբերենից 14-րդ դարում հաբեշերենի, դեռ եվս 12-րդ դարում այն թարգմանվել է լատիներենի: Հետագայում 1843 թ.-ին իտալերենի, 1867-ին ֆրանսերենի, 1883 եվ 1903-ին ռուսերենի, 1855-ին ուկրաիներենի, 1868-ին անգլերենի, 1868-ին շվեդերենի եվ 1887-ին գերմաներենի: