Tuesday, October 13, 2009
Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 3-րդ դաս 12 Հոկտեմբեր 2009
Փավստոս Բուզանդ
• Փավստոտ Բուզանդի ոչ ծննդյան ոչ էլ մահվան թվականները գիտենք: Հայագետների մեջ վաղուց վեճեր են հարուցվել թե նա արդյոք հայ է եղել՞ թե բյուզանդացի: Դա փաստարվում է նրանով որ Բուզանդը Խորենացուց տարբեր է ավանդում մեր պատմությունը, եվ որ երբեք չի գրում (Աշխարհս Հայոց)՝ այլ գրում է (Աշխարհն Հայոց), եվ քանի որ ապրել եվ գրել է 4-րդ դարում եվ անունն էլ Բուզանդ է (հունարեն), ուստի պետք է որ բյուզանդացի )հույն) լինի, եվ քանի որ նա իր պատմությունը ավարտել է Հայաստանի առաջին բաժանումով 387 թ., ուստի նա այդ թվից հետո չի գրել, հետեվաբար էլ ապրել է 4-րդ դարում: Սակայն Խորենացին էլ մահացել է շուրջ 495 թ., իսկ իր պատմությունը ավարտվում է Մաշտոցի մահվամբ 440 թ.: Ասում են նաեվ որ Բուզանդի մոտ հունարեն բառերե շատ կան, ուստի պետք է որ հույն լինի՝ սակայն մյուս մատենագիրներն էլ օգտագործել են հունարեն բառեր, ինչպես՝ (մարտիրոս, քարտեզ, կաթողիկոս, հեթանոս,....):
• Փավստոտ Բյուզանդի լեզուն այնքան բնական է եվ կենդանի որ նրա բոլոր խոսքերը ունեն հայկական ոգի եվ նրա ոճը զուտ հայկական է, այնքան հարազատ մեր լեզվին քրիստոնեության , հիշում է նաեվ Հռիփսիմյանց կույսերին: Գիտե որ Գրիգոր Լուսավորիչը ունեցել է երկու որդի եվ եղել է մեր առաջին կաթողիկոսը: Օգտվել է նաեվ քրիստոնեության համաշխարհային պատմության առաջին շառադրողի՝ Եվսեփիոս Կեսարացու եկեղեցական պատմությունից, որը նրա ժամանակ արդեն թարգմանվել էր հայերենի:
• Բուզանդը իր պատմությունը գրել է 5-րդ դարի պատմիչներին ոչ հատուկ գծերով, այսինքն՝ հրաշքների, առասպելների, ավանդությունների հաղորդելը, չափազանցությունները՝ նրա մոտ գրեթե բոլոր այն թագավորները, զորավարները, կաթողիկոսները օժտված են հրաշքներով, նրանց բարձրացնել կամենալով:
• Հյուսել է հայոց ազգային պատմական վեպը, ժողովրդական ոճով եվ որպեսզի իր գրածին կշիռ հաղորդի ընդունել է Ներսես Մեծի ժամանակ ազգով հույն ծերունի հոգեվորական Փավստոտի անունը: Իսկ Բուզանդը նշանակում (Բու + Զանդ = Բու (լինել) + Զանդ (վեպերի մեկնիչ, բացատրող, վիպասան) պահլավերեն լեզվով):
• Բուզանդի երկը մեր Շահնամեն է , ինչպես Ֆիրդուսու՝ այնպես էլ Բուզանդի մոտ պետք է իրականը զանազանել առասպելականից: Բուզանդի երկը սկսում է 330թ. եվ ավաէտվում 387 թ.-ով: Բաժանվում է չորս դպրությունների սկսելով երրորդ դպրությունից: Ի հարկե իր այս գործը զուտ պատմագիտական գործ չե, ինչպես Խորենացու, Ղազար Փարպեցու գործերը: Բուզանդը իր երկով ժողովրդի մեջ վար պահել է հայրենասիրությունը, ազգային ոգին: Արժեքավոր տվյալներ կան երկրի նախարարական համակարգի, տնտեսական կյանքի, ժողովուրդների սովորույթների, հոգեվոր դասի եվայլնի մասին:
• Նրա երկում կան ժողովրդական վիպասանության երեք մասեր: Առաջինը հոգեվոր-եկեղեցական (կաթողիկոսների մասին՝ Վրթանես,Հուսիկ,....): Երկրորդը թագավորական տան մասին (հիմնական Արշակ Բ.ի մասին), երրորդը Վասակ սպարապետի մասին: Ներսես Մեծը պատկերված է իբր սուրբ, աղքատների եվ հիվանդների հովանավոր, օրընսդիր, ամուսնությունը կարգավորող, հեթանոսությունը ոչնչացնող, դպրոցներ բացող...: Այդպիսով Բուզանդը գովաբանում է քրիստոնեությունը որպես Պարսից պետական կրոնի (զրադաշտականության) դիմակցող ուժի:
• Բուզանդի շնորհիվ մեզ հասել է հայ ժողովրդական վեպը (Պարսից Պատերազմ) անունով: Բայց քանի որ 4-րդ դարում մեր պատմական իրականությունը դեռ եվս լրիվ չեր առասպելականացվել՝ ուստի նրա մոտ դեպքերն ու դեմքերը իրական են: Բուզանդի մոտ գլխավոր հերոսներ են Վասակն ու Արշակ Բ.-ը, որոնք անձնավորում են հայ ժողովրդի հերոսական պայքարը Շապուհ Բ.-ի դեմ: Հայ մատենագրության մեջ առաջին անգամ ի դեմս Փառանձեմ թագուհու՝ հայ կնոջը հատկացվում է տղամարդու հավասար դեր:
• Բուզանդի գրել է նաեվ Պապ թագավորի մասին: Քանի որ Մամիկոնյանները հայրենասերներ էին՝ ուստի նրանց մասին գովեստոէ է խոսում: Ի հարկե դավաճաններ էլ կային, եվ նա ատում էր դավաճաններին, շահատենչներին:
• Փավստոս Բուզանդի երկը թարգմանվել է մի քանի լեզուներու՝ 1867թ. ֆրանսերենի, 1879 թ.գերմաներենի, իսկ 1830 թ.-ին հայերենը առաջին անգամ հրատարակվել է Կ.Պոլսում:
Եղիշե Պատմիչ
• Այս պատմիչի մասին քիչ բան գիտենք, այն քիչն էլ մեզ հասցրել է ավանդությունը, որի համաձայն Եղիշեն եղել է վարդապետ՝ Սահակի եվ Մաշտոցի կրտսեր աշակերտներից, եվ նրանց բացած դպրոցներում հայերենի հետ սովորել է նաեվ հունարեն, ասորերեն եվ պարսկերեն: 434 թ.-ին նա Խորենացու ու Սահակի եվ Մաշտոցի մյուս աշակերտների հետ մեկնել է Եդեսիա, այնտեղից անցել է Աղեքսանդրիա, որտեղ սովորել է մեծ աստվածաբան՝ Կյուրեղի դպրոցում, հմտանալով գիտությունների մեջ: Այնտեղից կամեցել են անցնել Հունաստան, բայց փոթորիկը նրանց նետում է Իտալիս, եվ Հռոմում կարճ ժամանակ մնալով՝ Աթենքի ու Կ.Պոլսի վրայով վերադառնում են հայրենիք 441թ.: Եթե ընդունենք որ Եղիշեն ալեքսանդրիա մեկնելիս եղել է (24-25) տարեկան, ուրեմն նա պետք է ծնված լինի (410-415 ) թթ. ժամանակամիջոցում: Այս մասին տեղեկություն կա Սոփերկի ԺԱ. Հատորում: Հայրենիք վերադառնալով՝ ըստ նույն Սոփերկին, նա դարձել է Վարդան զորավարի գրագիրը, բայց 451 թ. հետո վարել է ճգնավորի կյանք՝ ճգնելով Մոկաց նահանգի մի քարայրում, որը հետագային կոչվել է «Եղիշեի Այր», եվ հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի եվ ՀԱյոց Պատերազմի Մասին» երկը, եվ «Արարածոց» մեկնությունը նվիրված Աստվածաշնչին: Եղիշեն ունի նաեվ ինը այլ գործեր: Իր կյանքի վերջին տարիները անցակցրել է Ռշտունի գավառում ծովեզրյա մի քարայրում, որտեղ վախճանվել է (470-475) թթ. ժամանակամիջոցոգմ:
• Նա իր պատմությունը գրել է քահանա Դավիթ Մամիկոնյանի պատվերով, եվ ավրատել է մոտ (458-464) թթ.: Եղիշեի երկը սովորական պատմություն չէ, այլ վկայաբանական բնույթի պատմական դյուցազներգություն, որտեղ հեղինակը մնաում է ոգով բանաստեղծ, գրում սրտի արյունով: Նա ինչպես ինքն է գրում՝ եղել է ականատես (450-451) թթ. ժողովրդա-ազատագրական պատերազմին: Ուստի նրա երկը շնչում է թառմությամբ, ինչը հարբեցնում է ընթերցողին:
• Եղիշեի նպատակը, ինչպես ինքը գրում է, հույս եվ քաջություն ներշնչել սիրելիների համար: Իր այս երկի աղբյուրը ինքն է, քանի որ իրենից առաջ ոեվե գիրք չի եղել Վարդանաց պատերազմի հետ կապված:
• Եղիշեն ազատագրական շարժումը դիտում է որպես հայրենիքի եվ եկեղեցու հարատեվումը պահպանող շարժում: Բայց քանի որ ուժերը անհավասար էին, մասնատված Հայաստանի զորքը իր ուժերը պետք չէ չափեր զորավոր ախոյանի հետ, որին անգամ ծնկի չեր կարողանում բերել Բյուզանդիան: Ուստի հայերի ազատագրական պայքարը պետք է դառնար նահատակության, ասինքն՝ հանուն հավատի զոհաբերություն:
• Երբ Եղիշեն ասում է (հասկացված մահը անմահություն է), նկատի ունի հանուն հավատի եվ հայրենիքի իրեն զոհաբերելը, նա գտնում է որ նախարարների միասնության դեպքում Հայաստանը կարող է դառնալ հզոր, պահպանել իր անկախությունը, ուստի նա իր ոսկեղենիկ մատյանում միասնության կոչ է անում, եվ նշում է որ միաբանությունը՝ Մայր է բարյաց, իսկ անմիաբանությունը ծնում է չարիքներ:
• Եղիշեն գրում է թեեվ որ Արշակունիների անկումից հետո նախարարները փաստորեն թագավորների դեր էին կատարում (Ի նախարարսն անկանել թագավորութիւնն): Բայց նա նաեվ կարծում է որ երկրում պետք է առաջնություն ունենան հոգեվոր առաջնորդները, եկեղեցին: Վասակ Սյունուն կոչում է ոխկալի դավաճան, ուրացող: Բայց Վասակը դավաճան չեր, Կորյունը նրան ներկայացնում է որպես հանճարեղ անձնավորություն: Վասակը սկզբում անցավ ժողովրդական պատերազմի գլուխ, բայց երբ նա տեսավ որ Բյուզանդիան չպետք է դաշնակցի, նա կես ժամանակին խախտելով Ավետարանի վրա ուխտը, քաշվեցավ պատերազմից: Իսկ Ղ.Փարպեցու մոտ Վասակի փեսան՝ Վարազ-Վահանը ամբաստանում է Վասակին պարսիկների առջեվ, ինչ որ Վասակին պատճառում է ազատվել մարզպանությունից պարսիկների կողմից, իսկ Վարազ-Վահանը դառնում է Սյունիքի ավագ իշխան Վասակի տեղ:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment