Friday, October 23, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 3-րդ դաս 20 Հոկտեմբեր 2009



• 1920 թ. գարնանը իրադարձությունները բարդացել էին մանավանդ թուրքերի կողմից Շուշիի ավերումից հետո: 1920 թ. ապրիլի 28-ին Խորհրդային 11-րդ աբանակի զորամասերը մտնում են Ադրբեջան եվ Բաքվում հաստատում են խորհրդային կարգեր: Ադրբեջանի հեղկոմի ակտիվ գործունեության հետեվանքով, 11-րդ բանակի զորամասերը ներխուժում են Լեռնային Ղարաբաղ եվ մտցնում խորհրդային կարգեր: Նույն թվականին Անդրկովկասում երկրային կոմիտեն ունեցել է բաժանմունք որը վերանայում էր սահմանները: 1921 թ. հուլիսի սկզբին այդ հանձնաժողովը առաջարկում է Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում:
• Հունիսի 12-ին հրապարակվում է Հայաստանի կառավարության արձանագրությունը (Մյասնիկյանի ստորագրությամբ), որտեղ նշված է որ Լեռնային Ղարաբաղը թողնվում է Հայաստանի կազմում եվ այնտեղ ներկայացուցիչ է նշանակվում՝ Ասքանազ Մռավյանը: Սակայն մի քանի օր անց դրա դեմ բողոքում է Ադրբեջանը: Այդ եվ այլ հարցեր քննարկելու համար, 1921 թ. հուլիսի (2-7) Թիֆլիսում տեղի է ունենում Անդրկովկասյան երկրային կոմիտեի նիստ: Այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանի ազգությունների կոմիսար՝ Ստալինը հանգստանում էր Նալչիկում: Նա Նալչիկից ժամանում է Թիֆլիս մասնակցելու այդ նիստին: Նիստի ամսի 4-ի երեկոյան քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը: 1921 թ. հուլիսի 5-ին Անդրկովկասյան երկրային կոմիտեն ընդունոգմ է մի անօրեն որոշում, ըստ որի Լեռնային Ղարաբաղը նվիրաբերվում է Ադրբեջանին, հանձնարարելով նրան տալ ինքնավար մարզի իրավունք Շուշի կենտրոնով:
• Հետագայում իրադարձությունները ավելի են բարդանում: Ադրբեջանը ամեն կերպ փորձում է Լեռնային Ղարաբաղը զրկել ինքնավարություն տալու հնարավորությունից: Հայաստանից եվ այլ տեղերից Լեռնային Ղարաբաղ ուղարկված կուսակցական եվ պետական աշխատողները, ըստ էության կատարում էին Ադրբեջանի պահանջները, այդպիսի անձնավորություններ էին Լեռնային Ղարաբաղի կուսակցական կազմակերպության ղեկավար՝ Սերո Մանուցյանը եվ Արմենակ Կարակոզովը (Ղարագյոզյան):
• Լեռնային Ղարաբաղի ինքանավարություն տալու հարցի ձգձգումը խստորեն անհանգստացնում էր Հայաստանի կոմկուսակցությանը, մանավանդ Ալեքսանդր Մյասնիկյանին, եվ ահա այդ հարցը քննարկվում է Հայաստանի կենտկոմի բյուրոյում եվ հանձնարարավում է քարտուղարությանը բողոք ներկայացնել Անդրկովկասյան երկրային կոմիտեին: Մինչ այդ 1922 թ. դեկտեմբերի 21-ին (Սուրեն Շատունց)-ը հանդես գալով (Բաքինսքի Ռապոչի) թերթում՝ առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի ընդառաջելու հարցը, սակայն նա որոշ ժամանակ աշխատելով Ղարաբաղում՝ համոզվում է որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրագործվում է հակահայ քաղաքականություն: Նա մի նամակ է ուղարկում Թիֆլիս (երկրային կոմիտեին), որով մերկացնում է Ադրբեջանի այդ քաղաքականությունը, եվ պահանջում է Լեռնային Ղարաբաղը միավորել Հայաստանի հետ:
• Իսկ Հայաստանի Կենտկոմից ուղարկված բողոքում շեշտվում է որ Ադրբեջանը չի իարգործում (երկրային կոմիտեի) ընդունած որոշումը եվ հարց է դնում արագացնել Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն տալու հարցը: Ադրբեջանը ստիպված էր կատարել (երկրային կոմիտեի) պահանջը, եվ 1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանում ստորագրվում է (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) հռչակագիրը: Ըստ էության այն Ադրբեջանի սրտով չեր, փաստորեն Ադրբեջանը իրագործում է փոքր ազգություններին ոչնչացնելու քաղաքականությունը:
• Սակայն Ադրբեջանում հռչակագիրը կազմվել էր այնպես որը հիմնականում չի արտահայտում Արցախցիների պահանջը: Անցյալում Արցախի մեջ մտել էր 12 գավառ, (11,5) հազար քառ. կմ տարածքով, ահա այդ ամենից մարզի մեջ մտցվում է միայն (4,4) հազար քառ. կմ տարածք: Մարզից կտրում են ամբողջ հյուսիսային Արցախը, հարթավայրավին տարածքները, բավականին բնակավայրեր դուրս են մնում մարզի սահմաններից, եվ չնայած (Անդրկովկասյան երկրային կոմիտե)ի որոշումով մարզի կենտրոնը պետք է ճանաչվեր Շուշին, սակայն Ադրբեջանի դեկրետով կենտրոն է ճանաչվում (Խանքենտ) ավանը, ներկայիս Ստեփանակերտը: Հետագային Ադրբեջանի իշխանությունը Շուշի քաղաքը հայաթափել տվեց եվ թուրքական քաղաքի վերածեց: Շուշին ազատագրվեց 1992 թ. մայիսի (8-9) –ին:
• Այս ամենը կատարվել է Արցախահայության կամքին հակառակ, առանց իրենց կարծիքը հարցնելու: Որպեսզի դա օրինականացվի, ինքնավարություն տալուց հետո Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում մի քանի հանդիպումներ Ադրբեջանի իշխանավորների հետ: Սրանք մի քանի հանրահավաքներում խոսում են Ղարաբաղի ինքնավարություն տալու հարցի մասին, եվ այս ամենը Սերո Մանուցյանը ձեվակերպում է թե իբրեվ անցկացվել է հանրաքվե եվ բնակչությունը քվեարկել է ի օգուտ Ադրբեջանի կազմում մնալու:
• Հռչակագրի համաձայն պետք է կազմվեր (ԼՂԻՄ)-ի կանոնադրությունը, այդ կանոնադրությունը կազմվում է 1924 թ. հուլիսի 7-ին Բաքվում տպագրվող հայերեն (Կոմունիստ) թերթում, եվ հրատարակվում է որպես սահմանադրություն: Այդ թերթը տպագրվում էր հայերեն եվ թուրքերեն լեզուներով: Այս սահմանադրությունը գործել է մինչեվ 1929 թ. որից հետո Ադրբեջանը վերացրեց եվ մտցրեց ուրիղ կանոնադրություն որը վերամշակվել է 1982 թ.: Այս բանաձեվը կազմվել է Բաքվում եվ ոչ Լեռնային Ղարաբաղում: Ըստ այդ սահմանադրության Լեռնային Ղարաբաղում մտնում են 160 հայկական բնակավայրեր:
• Չնայած այդ ամենին, այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղը տնտեսապես որոշ առաջընթաց քայլեր է կատարում, նա Խորհրդային միության ինքնավար մարզերից մեկն էր, եվ Լեռնային Ղարաբաղի բոլոր պլանները պիտի փխեին Խորհրդային միության պլաններից:

No comments:

Post a Comment