Monday, October 5, 2009

Փիլիսոփայության 3-րդ դաս 2 Հոկտեմբեր 2009


Սոկրատես
1- Սոկրատեսի ծառայություններից մեկն այն է որ (Ինտուքցիվ) մեթոտը հռչակեց որպես մարդկային բանականության կարեվորագույն մեթոտ:
Ինտուքցիվ նշանակում է.- մասնավորից գալ ընդհանուրին եվ դրա հիման վրա գալ եզրահանգումների: Այդ հայտնագործությունը ամրապնդվեց մարդու մասին ուսումունքով:

2- Մարդու մասին ուսումունքը: Պատասխանելով այն հարցին թե ինչ է ներկայացնում մարդկային բնությունը, նա հասավ հետեվյալին: « Մենք չենք կարող մարդու բնությունը ուսումնասիրել, ճիշդ այնպես ինչպես մենք բացահայտում ենք ֆիզիկական երեվույթների բնությունը: Ֆիզիկական իրերի էությունը կարելի է նկարագրել նրանց օպեկտիվ հատկանիշների միջոցով, մինչդեռ մարդունը կարելի է նկարագրել միայն նրա գիտակցության տերմինների միջոցով»:

3- Առանձնահատուկ կարեվորեց մարդկային հոցու դերը նրա կյանքում: Նրա ըմբռնմամբ հոգին ինքնագիտակցության ունակությունն է, որը դրսեվորում է որոշակի գործողությունների մեջ: Մարդը իրեն փորձում է հենց ինքնիրեն, արտաքին հանգամանքները իմաստավորում են դրանք դիտելով որպես ներքին խնդիրներ: Պատասխանների որոնումները հենց հոգու կյանքն է եվ նրա էությունը: Իսկ արտաքինը ինքնին վերցրած, առանձ իմաստավորման եվ նրա նկատմամբ վերաբերմունքի ոչինչ է (դատարկություն):


4- Սոկրատեսը հիմնավորում է հոգու արկայությունը, նաեվ հետեվյալ դատողությամբ՝ «Մարդու մարմինը գործիքի է նման քանի որ կարող է որոշակի գործողություններ կատարել, սակայն եթե դա այդպես է, ապա պետք է գտնվի մեկը որը կառավարում է գործիքը»: Հետեվաբար այն հարցը թե ինչն է մարդը, դա հնարավոր չէ ասել թէ այն մարմինն է, ավելի շուտ այն է ինչին ծառայում է մարմինը:
Այն ինչին ծառայում է մարմինը անտեսանելի է , սակայն անհերքելիորեն իր մասին էր վկայում մարմնի խելմաիտ վարքի միջոցով: Ժամանակակից համատեքստում Սոկրատեսյան գաղափարները պատկերանում են որպես մարդու մեծ մարդկայինի հայտնագործություն: Առանձ մարդու մեջ մարդկայինի ճանաչման, ոչ մի ձեվով հնարավոր չէ բացատրել նրա էությունը եվ հասկանալ նրան:

5- Կարեվորում է այն բարոյական մտավոր ջանքերը որոնք ուղղված են մեր ներքնաշխարհի պահպանմանը եվ մեր հոգու նկատմամբ հոգատարությունը: Սոկրատեսը ասում է՝ «Չէ որ ես միայն անում եմ այն որ փորձում եմ ձեզանից յուրաքանչուրին համոզել, որ դուք հոգ տանեք նախ եվ առաջ ոչ թե ձեր մարմնի կամ փողերի մասին, այլ հոգու մասին որպեսզի այն որքան կարելի է լավ ըլնի: Ես ձեզ ասում եմ՝ խիզախությունը փողից չի ծնվում, այլ խիզախությունից, դա այդպես է ինչպես մասնավոր այնպես էլ հոգեկան կյանքում»:

6- Հոգին Սոկրատեսի ըմբռնմամբ իր կառուցվածքով պարզ է: Հոգու գլխավոր ունակությունը՝ բանականությունն է, որին հակադրված են կրքերը, աֆֆեկտները՝ որոնք գալիս են մարմնից եվ հրահրվում արտաքին աշխարհի կողմից: Սոկրատեսը ոչինչ չի ասում մյուս բոլոր հատկությունների մասին, սակայն խոսելով բանականության մասին նրա առավելությունը կրքերի նկատմամբ տեսնում է տրամաբանության մեջ: Բանականությունն է ինքնատիրապետման աղբյուրը, ինքնատիրապետումը՝ բանականության իշխանությունն է կենսական տարերային պոռթկումների նկատմամբ: Այդպիսի իշխանությունը հենց ազատությունն է, ըստ Սոկրատեսի ազատ է նա ով կարող է կառավարել եվ սահմանաթակել իր կրքերը, հետեվաբար ազատությունը ինքն իր վրա իշխելու ունակությունն է, որը ապահովվում է նրանով որ բանական հոգին մարմնի տերն է դառնում:

7- Սոկրատեսը զարգացնում է պարտականությունների մասին մի հասկացողություն: Պարտականությունը օրենք է որին բանական մարդը պետք է հետեվի իր կյանքում, օրենքի ըմբռնումը նրա մոտ կապվում է մարդկային երջանկության եվ մյուս բարեմաստությունների հետ: Ըստ Սոկրատեսի կյանքի հիմնական օրենքը այն է որպեսզի խուսափենք վատից եվ ձգտենք լավին: Դրա համար անհրաժեշտ է սահմանափակել պահանջմունքները եվ զգայական հաճույքները: Այն թեզը նաեվ հիմնավորում է նրանով՝ որ: « Աշխարհում շատ օգտակար եվ լավ բաներ կան, սակայն Աստված ոչինչ չի տալիս առանձ աշխատանքի եվ հոգսի. Ցանկանում ես որպեսզի Աստված քո հանդեպ գթատար լինի, պետք է պաշտես Աստվածներին: Ցանկանում ես սիրված լինել ընկերների կողմից պետք է նրանց հանդեպ բարի լինես, ցանկանում ես քո քաղաքում հեղինակություն ձեռք բերել պետք է օգուտ բերես քաղաքին....»:

8- Բանականությունը հետեվողական անկասելի տրամաբանվածությունն է, տրամաբանվածության հետ կապ ունի ոչ թե որոշ տեղեկությունների տիրապետումը, այլ տրամաբանորեն մտածելու ունակությունը: Նա գտնում է որ բազմաթիվ մարդիկ, այս կամ այն պատճառով չեն զարգացրել մտածելու իրենց ունակությունը, որի պատճառով էլ չենք կարողանում տրամաբանորեն դատել: Հետեվաբար չարի աղբյուրը անգիտությունն է, իսկ անգիսությունը ներքին հոգեվոր քաոսի, սեփական կրքերը սանձելու անկարողության արդյունքն է: Այստեղ դրսեվորվում է նրա ինտելեքդուալիզմը, որը կարելի է արտահայտվել հետեվյալ թեզիսների մեջ:

ա.- Բարիքը միշտ գիտելիք է, իսկ առատը միշտ էլ տգիտություն:
բ.- Ոչ մեկը գիտակցաբար չի մեղսագործում, այլ չարիք գործում է անգիտակցաբար:

No comments:

Post a Comment