Friday, October 30, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 5-րդ դաս 26 Հոկտեմբեր 2009



Շարունակություն Ղազար Փարպեցիի
• Ղազար Փարպեցին հաղորդում է Արշակունյաց թագավորության անկման, Սահակ Պարթեվի գործունեության եվ նրա տեսիլքի մասին, որի ժամանակ նրան երկնքից երեվում է մեկը լուսեղեն կերպարանքով, եվ այդ հրեշտակը Սահակին ասում է: «Քաջալերվիր, զորացիր Աստուծով, շատ շուտով պետք է լռեն Արշակունի տոհմի թագավորությունը եվ Գրիգորի տոհմի քահանայությունը, նրա գահին նստելու են արծաթասեր անձինք: Բայց պետք է վերստին թագավորեն Արշակունիները եվ քահանայապետ է կազմելու Գրիգորի տոհմից»: Ի հարկե այս տեսլիքը ընդմիջարկում է (այսինքն հետագայի հավելում է ուրիշ մատենագիրների կողմից):
• Երկրորդ դրվագում Փարպեցին պատմում է Վարդանաց պատերազմի մասին, նրա պատմածը համընկնում է Եղիշեի պատմածի հետ, երկուսն էլ ջանում են ամբողջ պատմությունը հաղորդել կրոնական բնույթով, բայց այդ ապստամբությունը հանգչում էր ավելի կենսական հիմքերի վրա, եվ հենց ըստ Եղիշեի ուներ նաեվ սոցիալական բնույթ: Փարպեցին Վասակին երբեք ուրացող չի համարում, ըստ Փարպեցու Վասակի փեսան՝ Վարազ-Վահանը իր կնոջ հետ վատ վարվելու պատճառով, ընկել էր աներոջ աչքից, եվ մեկնելով պարսից արքայի մոտ ուրանում է հավատը եվ ամբաստանում աներոջը եվ արժանանում շնորհների, ուստի Հազկերտ Բ.-ը չեր վստահում Վասակին: Եղիշեն բնավ չի հիշում Վարազ-Վահանին ոպեսզի չարդարացնի Վասակին: Միայն Փարպեցին է հիշում որ Վասակի երկու որդիները պատանդ էին: Վարդանին Փարպեցին ավելի փառաբանում է քան Եղիշեն: Ըստ Փարպեցու առանց Մամիկոնյանների եվ Վարդանի գործը չեր կարող գլուխ գալ: Փարպեցու պատումում Վարդանը գլխավոր հերոս էր, որը միշտ կամենում է նահատակվել կրոնի համար:
• Քանի որ Փարպեցին գրում է Մամիկոնյանների պատմությունը, ուստի նա չեր կարող չգրել (450-451) թթ. եվ (482-484) թթ. ազատագրական պատերազմների մասին: Փարպեցին մեջ է բերում Վարդանի անցնելը բյուզանդական կողմերը, որպեսզի փառաբանի Մամիկոնյան տոհմին որոնք հակված էին դեպի քրիստոնեական կողմը:
• Ի հարկե Եղիշեն ավելի հմուտ պատմիչ է քան Փարպեցին, բայց մի վերապահումով Փարպեցին ավելի խստապահանջ է եվ իր գրածները միշտ ջանում է փաստարկել, եվ պատմության հանդեպ ունի ավելի առողջ եվ անկողմնակալ վերաբերմունք:
• Երրորդ դրվագում Փարպեցին պատմում է Մամիկոնյանների մասին, գովերգում նրանց, նկարագարում (482-484) թթ. ազատագրական պատերազմի պատմարժան իրադարձությունները (Ակոռիի, Նեէսեհապատի, Ճարամանայի պատերազմները...): Թեեվ Փարպեցին ուշադրություն չի դարձնում հասարակ ժողովրդի (ռամիկների) վրա, բայց հիշում է (ռամիկ զորացն բազմութիւն):
• Փարպեցին տալիս է երկրում իշխող բարոյական անկումը, ուրացությունը: Բայց կային նաեվ առողջ ուժեր որրնք համախմբվում են նախ Գյուս կաթողիկոսի շուրջը, ապա Մամիկոնյան կորյունների շուրջը (Վահան, Վասակ, Վարդ): Երբ պարսից արքա Պերոզը սպաննվեց, նրան փոխարինած Վաղարշը իր պաշտոնյա Նիխորին ուղարկում է Վահանի մոտ հաշտություն առաջարկելով: Վահանը համաձայնվում է նէա առջեվ դնելով 3 պայմաններ:
1. Չդիպչել հայերի կրոնին, երկրից դուրս տանել կրակարանները, հայերին դավանափոխ չանել:
2. Ճանաչել տոհմիկին (ազնվականին) եվ անտոհմիկին, մարդկանց գահ ու պատիվ չտալ ուրացության համար, այլ առաջ քաշել ըստ իրենց վաստակի ու արժանիքի:
3. Թագավորն ինքն անձամբ պետք է քննի եվ իմանա բոլորի կատարածը:
• Այս պայմանների նպատակը ազնվականության քայքայմանը վերջ տալն էր, իսկ այս քայքայումը գալիս էր բարոյալքումից: Փարպեցու մոտ եվս մարտերուն զոհված հայ զինվորները հանուն հավատի նահատակներն են:
• Փարպեցու երկը նաեվ գեղեցիկ գրական ստեղծագործություն է: Փարպեցին Եղիշեի պես շատ խիստ չի վերաբերվում Վասակի հանդեպ, նրա մոտ Վասակը զղջում է իր արարքները, ողբակոծում, հառաչում: Նրա մոտ Վասակը դավաճան է, բայց ոչ ուրացող: Փարպեցին ունի վայելուչ ոճ, գեղեցիկ է օրինակ՝ պատերազմում զոհված եվ կալանված նախարարների գովքը, որը հիշեցնում է Եղիշեին:

Մովսես Խորենացի
• Ծնվել է մոտավորապես (410-415) թթ. Տարոնի Խորոնք գյուղը: Տեղում նախնական կրթությունից հետո մեկնել է Հայաստանի մշակույթի նշանավոր կենտրոն՝ Վաղարշապատ, եվ սովորել այնտեղի բարձրագույն դպրոցում: 431 թ.-ին Սահակի ու Մաշտոցի ուրիշ աշակեէտների հետ ուսանելու է մեկնել Եդեսիա, ապա անցել Երուսաղեմ, այնտեղից Ալեքսանդրիա, որտեղ սովորւմ է 6 տարի:
• Տիրապեսում է քերթողական արվեստին, հունական մշակույթին, փիլիսոփայությանը եվ աստվածաբանությանը, ապա ընկերների հետ մեկնում է Աթենք, սակայն փոթորիկը նրանց նավը նետում է Իտալիա, որտեղից մեկնում են Աթենք, ապա Կ.Պոլսի վրայով վերադառնում են հայրենիք 440 թ.-ից հետո: Այդ թվին վախճանված էին Սահակն ու Մաշտոցը: Նրանց մահվանից հետո Խորենացուն եվ ընկերներին վատ են ընդունում, ծաղրում են, հետ են մղում եվ համառում են անկայուն եվ որեվե բանի անընդունակ:

No comments:

Post a Comment