Tuesday, November 24, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 7-րդ դաս 24 Նոյեմբեր 2009


• 1991 թ.-ի Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդի եվ ՇԱհումյանի շրջանի շրջանային խորհուրդի պատգամավորների արտակարգ նստաշրջան, որտեղ քննարկված հարցերից ամենահիմնականը հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման հարցը: Դեռեվս 2 օր առաջ Ադրբեջանում տեղի էր ունեցել հանրապետության խորհուրդների արտահերթ նստաշրջան, որտեղ հակասելով նույն թվականի Մարտի 17-ին հանրապետությունում անցկացված հանրաքվեին, որոշվում է վերականգնըլ Ադրբեջանի առաջին հանրապետությունը (1918-1920) թթ. սահմաններում: Նիստին ներկա էին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 103 պատգամավոր, եվ Շահումյանի շրջանի շրջանային խորհրդից էլ 30 պատգամավոր: Այդ նստաշրջաին մասնակցում էին մոտ 190 հոգի, այսինքն մնացածը հրավիրված պաշտոնյաներ էին Լեռնային Ղարաբաղի շրջաններից եվ Ստեփանակերտից:
• Ահա այդ նստաշրջանում էլ որոշում է ընդունվում ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր տարածքի վրա: Միեվնույն ժամանակ որոշում են անցկացնել հանրաքվե՝ «այո» կամ «ոչ» պատասխաններով, այսինքն համաձայն եք մնալ ԽՍՀՄ-ի տարածքում կամ ոչ: Այդ հանրաքվեն անցկացվում է 1991 թ. Դեկտեմբերի 10-ին՝ (Համաշխարհային մարդու իրավունքների օրը), որին ներկա էին տասնյակ միջազգային դիտորդներ, որոնք միանգամայն բարձր են գնահատել Ղարաբաղում անցկացված հանրաքվեն:
• Քանի որ ստեղծվել էր հանրապետություն, նշանակություն ուներ հանրապետության բարձրագույն մարմնի՝ Գերագույն Խորհրդի ընտրությունները: Այդ ընտրությունները տեղի ունեցան 1991 թ. Դեկտեմբերի 28-ին: Այդ օրերին որպեսզի քվեարկությունը տապալվի Ադրբեջանը փաստորեն պատերազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ: Ընտրության օրը նախատեսված 81 տեղի համար ընտրվել էին 52 պատգամավոր, այսինքն՝ ընտրվածները ապահովում էին 66% եվ առաջին Գերագույն Խորհուրդը ընտրվել էր:
• Եվ այսպես 1992 թ. Հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղում սկսվում է Գերագույն Խորհուրդի առաջին նստաշրջանը, նախագահ է ընտրվում 33 ամյա պատմաբան՝ Արթուր Մկրտչյանը, հետո քարտուղար է ընտրվում՝ Վլադիկ Հակոբյանը: Ընդունվում է հռչակագիր՝ կոչեր ուղղել ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին: Ողջունվում են ղեկավար մարմինների ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի այդ ընտրությունները չի շնորհավորում Լեվոն Տեր-Պետրոսյանը եվ (ՀՀՇ)-ականները:
• 1992 թ.-ին Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսելով ռազմական գործողությունները կարողանում են ոչնչացնել Շուշիի կրակահետերը, ազատագրել Շուշին, մինչեվ Մայիսի 18-ը ճանապարհ բացել (Շուշի-Գորիս), եվ ազատագրել Բերձորը (Լաչին): Մինչեվ 1994 թ. Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական ուժերին հաջողվում է ազատագրել եվ ետ խլել ոչ միայն գրավված Մարտակերտի շրջանի մեծ մասը՝ այլեվ Հադրութի (Դիզակի) շրջանի մի շարք տարածքներ: Ազատագրական ուժերին հաջողվում է ազատագրել ամբողջ Քարվաճառը (Քյալբաջար), Աղդամի շրջանի մեծ մասը, Ֆիզուլիի շրջանի մեծ մասը, Լաչինի շրջանը, Զանգելանը, Ղուբաթլուն, Ջիբրայիլի շրջանը:
• Այսօրվա դրությամբ աղմուկ-աղաղակ է բարձարցել այս տարածքները ետ վերադարձնելու վերաբերյալ: Ադրբեջանը աղաղակում է թե իր տարածքի 20% եվ մոտ (1) միլիոն բնակիչ զրկվել են իրենց իբրեվ՝ (պատմական) տարածքներից, սակայն դա այդպես չէ: Ըստ տվյալների՝ Արցախի զինված ուժերի հսկողության տակ են գտնվում 7059 քառ. կմ, որը կազմում է Ադրբեջանի տարածքի միայն 8%-ը եվ ոչ 20%-ը: Այս տարածքի 7 շրջաններից հեռացել են մոտավորապես 383 հազար մարդ: Եթե մենք ստուգում ենք ապա պարզվում է որ ոչ թե 1 միլիոն մարդ է հեռացել, այլ այդ թվի (2,5) անգամը պակաս:

No comments:

Post a Comment