Thursday, December 10, 2009

Արխիվագիտություն 4-րդ եվ 5-րդ դասեր 7 եվ 8 Դեկտեմբեր 2009


Արխիվային Փաստաթղթերի Պահպանումը
• Արխիվապահաոցներում պարբերաբար կազմակերպվում են սանիտարական օրեր, որի ընթացքում հատուկ լուծույթներով դարակաշարները ենթարկվում են մշակման, այսինքն այդ լուծույթով մաքրվում են դարակաշարները, քանզի դրանք պարունակում են հակամիջատային եվ հակա-բակտերիական նյութեր որոնք անվտանգ են թղթի համար: Յուրաքանչյուր տիպի գրիչ, թուղթ, ժապավեն, ձայնագրություն, լուսանկար, ելեկտրոնային գրիչ ունեն իրենց պահպանման առանձնահատկությունները: Եթե թուղթը պահպանվում է (18-19) աստիճան ջերմության, ապա ժապավենները պահպանվում են 9 ջերմաստիճանով, խոնավությունն էլ (45-55)% : Ձայնագրությունները որպեսզի պահպանվեն երկար՝ դրանք պահպանվում են հատուկ կամերաներում, որտեղ րադիոալիքները չեն կարող թափանցել:

Արխիվային Փաստաթղթերի Օգտագործումը
• Արխիվային փաստաթղթերի պահպանումը ինքնանպատակ չէ, դրանք օգտագործվում են գիտական, քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական նպատակներով:
1. Գիտական: Այսօր նոր եվ նորագույն շրջանի պատմության ուսումնասիրումը առանձ արխիվային փաստաթղթերի օգտագործման դառնում է աննպատակահարմար: Եվրոպայում,օրինակ՝ Մալթայում պահպանվում են արխիվային փաստաթղթեր 12-րդ դարից:
Այսօր լինի դա մագիստրական թեզ, թեկնածուական-դոկտորական ատենախոսություն, մենագրություն, Հայ Ժողովրդի պատմության մասին, հոդված, նույնիսկ հուշագրողը իր հուշերը գրելու համար անդրադառնում է արխիվներին:
2. Քաղաքական: Այսօր օրինակ հայ-թուրքական հարաբերություններում տեղի է ունենում ակտիվ տեղաշարժեր, եվ մեր դիվանագետներին անհրաժեշտ է ուսումնասիրել 20-րդ դարասկզբի հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված փաստաթղթերը՝ (Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերը), եվ ահա արտաքին գործերի նախարարությունը դիմեց դրանք ստանալու համար, եվ պարզվեց որ մենք այդ պայմանագրերի բնագիրները չունենք:
3. Տնտեսական: Ցանկացած շինություն վերանորոգելու, կամուրջ, շենք,... արխիվից պահանջում են շենքերի, երկաթուղային գծերի նախագծերի փաստաթղթերը:
4. Մշակութային: Արխիվային փաստաթղթերը օգտագործվում են կինոնկարներ նկարահանելու, ցուցահանդեսներ կազմակերպելու, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ պատրաստելու, բեմադրություն կազմակերպելու: Օրինակ՝ Ուիլյամ Սարոյանի 100 ամյակը երբ նշվում էր Հայաստանում՝ կազմակերպվեց ցուցահանդես իր մասին իր փաստաթղթերով:
5. Սոցիալ-Իրավական: Աշխատանքային գրքույկը վերականգնելու, աշխատավարձի չափը ներկայացնելու, սեփականության մասին տեղեկություններ իմանալու համար:

• Հայաստանի կամ օտարերկրյա չափահաս քաղաքացի որը մեղսունակ չի, կարող է մի դիմում ներակայացնել Արխիվ, փաստաթղթեր ուսումնասիրելու համար: Փաստաթղթերը տրամադրվում են ուսումնասիրողին՝ եթե չեն պարունակում պետական ծառայողական գաղտնիք, չեն պարունակում մարդու անձնական եվ ընտանեկան գաղտնիք, եվ եթե փաստաթուղթը վատ վիճակում չե: Նույնպես թույլատրվում է երբ փաստաթուղթը գաղտնազերծվում է, կամ նրա տերը մահացել է եվ նրա ժառանգները համաձայն են, եվ կամ եթե փաստաթղթի վրա անցել է 100 տարի:
• Ուսումնասիրողը դիմում է արխիվի տնօրենին թույլատրություն ստանալու համար, որտեղ նշում է ուսումնասիրության թեման եվ նպատակը: Տնօրենի կողմից թույլատրություն ստանալուց հետո ընթերցասրահում ուսումնասիրողը ծանոթանում է ընթերցասրահում աշխատելու կանոններին (մտնել առանձ պայուսակի, վերարկույի, չի կարելի վնասել փաստաթուղթը,...), լրացնում է անկետա եվ դրանից հետո խորհրդակցելով արխիվի ընթերցասրահի աշխատակիցների հետ՝ ստանում է համապատասխան գիտատեղեկատու միջոցները (ցուցակներ, քարտարաններ, համակարգչային տվյալներ), որից հետո կատարում է իրեն անհրաժեշտ գործերի պատվիրում: Գործերը մատակարարվում են ուսումնասիրողին հաջորդ օրը՝ ամենաշատ 20 գործ մի օրում: Գործերը ուսումնասիրելու ժամանակ նա կարող է արտագրել մի տետրում, կամ կարող է պատվիրել նրանց պատճենները կատարելով վճառում: Ընթերցասրահը աշխատում է աշխատանքային օրեիրն ժամը 10:00-16:30:

Արխիվային Փաստաթղթերի Վերականգնումը
• Հաճախ փաստաթուղթերը մինչեվ պետական արխիվ հանձնելը լինում են վնասված ֆիզիկապես եվ կենսաբանորեն:Փաստաթղթերը ֆիզիկապես եվ կենսաբանորեն վնասվում են նաեվ արխիվում պահպանության եվ օգտագործման ընթացքում, այդ պատճառով փաստաթղթերի վնասվածքները հայտնաբերելու դեպքում դրանք ենթարկվում են վերականգման, եվ այդ նպատակով գործում են համապատասխան լաբորատորիաներ:
• Ֆիզիկական վնասվածքները վերացվում են թափանցիկ թղթերի միջոցով հատուկ պատրաստված Սոսինձի օգնությամբ: Այդ Սոսինձը չի վնասում թուղթը եվ նա պատրաստվում է արխիվում հատուկ բաղադրատոմսով:
• Կենսաբանական վնասվածքների համար կա հատուկ կամերա որին մեջ դրվում են այդ գործերը եվ բարձր ջերմաստիճանի (80-90) աստիճան պայմաններում այդ կամերայում լցվում է բարաֆին, եվ 80 աստիճանի պայմաններում բոլոր միգրոպները ոչնչանում են, պարաֆինը սկսում է գոլորշիանալ ջրի հետ եվ պատում է թուղթը հատուկ փարակ շերտով, որի շնորհիվ թուղթը հետագայում կենսաբանական վնասի չի ենթարկվում:
• Արխիվի ներսում որոշակի ժամանակաշրջանում 3 տարին մեկ անգամ կամ 5 տարին մեկ անգամ անցկացվում է փաստաթղթերի արկայություն, եվ վիճակի ստուգում: Արխիվի աշխատակիցը ստացած հանձնարարության համաձայն գործերը ստուգում է մեկ առ մեկ եվ եթե այդ գործին մեջ հայտնաբերվում է ֆիզիկական կամ կենսաբանակն վնասվածք, կամ տեսնում է խունացում, նա կազմում է համապատասխան ակտ որից հետո պատրաստված թերթիկների հիման վրա գործերը ուղարկվում են լաբորատորիա վերականգնվելու համար:
• Վնասված փաստաթուղթը հայտնվում է նաեվ գործերը ուսումնասիրված ժամանակ, այդ դեպքում ֆոնդապահը ստուգում է փաստաթուղթը:
• Փաստաթղթերի արկայության ստուգման ժամանակ հաճախ պատահում է որ գործը տեղում չի հայտնաբերվում, դրա համար կազմվում է համապատասխան ակտ եվ այդ գործը գտնելով մտցվում է իր համապատասխան գործերի ցուցակի մեջ:


No comments:

Post a Comment