Monday, December 28, 2009

Հայոց Պատմության Հիմնահարցեր 13–րդ դաս 8 Դեկտեմբեր 2009


Հայ-Ազատագրական Խմբակները 1870-1890-ական թթ.
• 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո եվ հատկապես Բեռլինի կոնգրեսից հետո ուժեղացավ ազգային ազատագրական զարթոնքը: Մտավորականությունը հատկապես երիտասարդությունը խմբակներ էր ստեղծում Սան-Ստեֆանոյի եվ Բեռլինի որոշումները իրականացնելու համար: Եվ այդ խմբակներում հիմնականում ռազմավարություններ էին անցկացնում, հնարավարության համաձայն զենք կուտակում, որոշ վայրերում նույնիսկ ծրագրեր մշակում:
• Հայաստանում ձեվավորված առաջին գաղտնի խմբակը ալեքսանդրապոլում կոչվում էր «Բարենպաստ Ընկերություն», Արսեն Կիտիկյանի գլխավորությամբ, այնտեղ հավաքված շուրջ 15-20 երիտասարդներ ժողովրդին բացատրում էին ազգային-ազատագրական շարժման էությունը: Սակայն ինչպես այս՝ եվ մյուս խմբակները (Վանի Ս.Խաչ եվ Բարեհույս ընկերությունները), բոլորն էլ շատ կարճատեվ կյանք ունեցան եվ թուրքական իշխանությունները վերացրին դրանք: Այդ խմբակներից նշանավոր էր 1881 թ.-ին հառաջացած «Պաշտպան Հայրենյաց» խումբը: Այս խմբակները ըստ էության նախապատրաստական աշխատանքներ էին տանում ապագա կուսակցությունների ձեվավորման համար: Չնայած նրանք կարճատեվ կյանք ունեցան, սակայն որոշակի դեր ունեին հայ ազատագրական շարժման մեջ:
• 19 –րդ դարսի 2-րդ կեսը համաշխարհային պատմության մեջ հայտնի է կուսակցություների ձեվավորման եվ քաղաքական պայքարի ուժեղացման: Այդ ընդհանուր զարգացումից զերծ չմնաց նաեվ Հայաստանը:

Հայ Ազգային Կուսակցությունների Առաջացումը
• Հայկական իրականությախն մեջ հիմնական խնդիրը Արեվմտյան Հայաստանի ազատագրումն էր: 19-րդ դարի 2-րդ կեսի ամբողջ քաղաքական պայքարը ուղղված էր Թուրքա-Հայաստանի ազատագրումը, ժամանակ առ ժամանակ չմոռանալով նաեվ Ռուսա-Հայաստանն ու Պարսկա-Հայաստանը: Տարբեր վայրերում ձեվավորվող հայ մտավորկանությունը ներքաշվելով քաղքական պայքարի մեջ մտահոգված էին Հայաստանի հիմնական մասի ազտագրմանը որը պետք է հիմք ծառայեր միասնական Հայաստանի ազատգրման համար: Այդ ժամանակ Հայաստանում ձեվավորվեցին 3 կուսակցություններ, որոնք հայ քաղաքական կյանքում իրենց գոյությունը շարունակում են մինչեվ մեր օրերը, եվ որոնք հիմնական նպատակ ունենալով Արեվմտյան Հայաստանի ազատագրումը իրենց ծրագրերում տարբեր միջոցներ ու ուղիներ էին նշում այդ նպատակին հասնելու համար: Երբեմն, ինչպես հատուկ է հայերին, այդ կուսակցությունները հանդես էին գալիս իրար դեմ քննադատելով առանձին գործողություններ: Ազգային կուսակցությունների հանդես գալով փոխվեց ազատագրական շարժման էությունը, եթե մինչեվ այդ հայ իրականության մեջ ազատագրական շարժումը ղեկավարում էր եկեղեցին՝ ապա կուսակցությունների հանդես գալով այդ պայքարը անցավ քաղաքական կուսակցություններին, չնայած հայ իրականության մեջ եկեղեցին շարունակում էր մնալ պետության փոխարինողը:
1. Առաջին քաղաքական կուսակցությունը Արմենականների կուսակցությունն էր 1885 թվին, իր անվանումը ստացել էր Փարիզում Փորթուգալյանի կողմից հրատարակվող «Արմենիա» թերթից, որտեղ տպագրվում էր այդ կուսակցության ծրագրերը, հաշվետվությունները եվ գործունեության հետագա պլանները: Արմենականները որոշ չափով լիբերալ կուսակցություն էին, նրանք ծրագրում էին ժողովրդին ներքաշել ազատագրական պայքարի մեջ հիմնականում լուսավորություն տարածելով եվ դաստիարակելով նրան, չնայած առանձին դեպքերին նրանք դեմ չէին զինված գործողություններին, ինչպես տեղի ունեցավ 1895 թ.-ի Վանի ապստամբության ժամանակ, որտեղ նրանք շատ զոհեր տվեցին: Արմենականները չդարձան համազգային կուսակցություն, այլ իրենց գործունեությունը ծավալեցին Վասպուրական նահանգում, Թավրիզում, Թեհրանում եվ սահմանափակվըցին որոշ շրջաններում:
2. Երկրորդ կուսակցությունը որ ձեվավորվեց 1887 թ. Հնչակյան կուսակցություն նէր, հիմնադիրները «Ավետիս Նազարբեկյան»ն ու «Մարո»ն: Հրատարկում էին «Հնչակ» թերթը: Հնչակյան կուսակցությունը ուներ ծրագրերի մաս, մոտակա եվ հեռավոր: Մոտական Թուրքա-Հայաստանի ազատագրումն էր, բայց ոչ թե զենքով այլ ժողովրդին արթնացնելով: Նրանք միակ կուսակցությունն էին որոնք դնում էին 3 Հայաստանների ազատագրումը, Թուրքա-Հայաստանի, Ռուսա-Հայաստանի եվ Պարսկա-Հայաստանի, չնայած իրենց ծրագրերում նշվում էր ապստամբել բարենպաստ պայմաններում: Հնչակյանները երկու շերտ ունեին, ազգային-ազատագրական եվ դասակարգային: Ազգային-ազատագրականը հիմնականում Հայաստանի ազատագրումն էր, դասակարգայինը սոցիալիզմի հիմնադրումը: Հնչակյանները ժամանակի ընթացքում երկպառակություն ունեցան այն թեվը որ պաշտպանում էր ազգային-ազատագրական բաժանվեց դասակարգային թեվից: Դա տեղի ունեցաէ 1896 թ.-ին Լոնդոնում հրավիրված համագումարի ժամանակ: Ազգային-ազատագրական թեվը կոչվեց «Վերակազմյալ Հնչակյաններ», իսկ դասակարգայինը «Հին հնչակյաններ»: Հնչակյան կուսակցությունը նույնպես չդարձավ համազգային կուսակցություն, նա փորձեց Անդրկովկասում հիմնել իր կազմակերպությունները, բայց դա չստացվեց:
3. Երրորդ կուսակցությունը որը մեծ դեր խաղաց հայ հասարակական կյանքում՝ Դաշնակցությունն էր, ձեվավորվեց 1890 թ.-ին Թիֆլիսում, Քրիստափոր Միքայելյան, Զավարյանի եվ Ռոստոմի ղեկավարությամբ: Նրանց հիմնական թերթը «Դրոշակ»-ն էր: Դաշնակցությունը իր հիմնական պայքարը ուղղել էր Թուրքա-Հայաստանի ազատագրման համար, միայն 1905 թ.-ի համագումարը որոշում ընդունեց պայքարել Ռուսա-Հայաստանի համար: Չնայած դաշնակցությունը կոչվում էր «Հայ Յեղափոխականների Դաշնակցություն», նպատակը բոլոր կուսակցությունները համախմբել ու միավորել մեկ կուսակցության մեջ: Դաշնակցությունը խոշոր անհատների կազմակերպություն էր: Դաշնակցությունը շատ մեծ գործ կատարեց ազգային-ազատագրական պայքարի ոգին բարձրացնելու համար, եվ հետագային մեծ դեր կատարեց սփյուռքի հայությունը պաշտպանելով:
• Այս երեք կուսակցությունները ձեվավորումից սկսած փաստորեն դարձան հայ ազատագրական շարժման առաջնորդները, նրանք ի տարբերություն նախորդ էդաբի պայքարին կապեր հաստատեիցն Մերձ-Բալթիկայի եվ Թուրքիայի իշխանության տակ գտնվող ժողովուրդների հետ փորձելով պայքարել թուրքերի դեմ:

Հայկական Կոտորածները եվ Ինքնապաշտպանությունը
• Բեռլինի կոնֆերանսից հետո թուրքական իշխանությունը ղեկավարեց Աբդուլ-Համիդը, եվ քանի որ ազգային ազատագրական շարժումը զարթոնք էր ապրել, նա բռնեց շատ դաժան ուղի եվ ամենածանր հարվածները հասցրեց հայությանը, չնայած նրան դեմ կազմակերպում էին մահափորձեր: Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանը այլեվս չեր հովանավորում հայ-ազատագրական շարժումը:
• Հայ ազտագրական շարժումը ընկել էր թուրքական բռնապետության եվ ռուսական հալածանքների զենդանի տակ, որից օգտվում էին թուրքերն ու Աբդուլ-Համիդը: Նրա ամենավատ քաղաքականությունն էր մանկահավաքը, եվ նա ստղծեց մի բանակ ռազմական ռեվանշիզմով դաստիարակված, որոնք առանձ խիղճով սպաննում էին ամեն մարդի:
• Աբդուլ-Համիդի դաժան ռեժիմը պայքարի ալիք էր բարձրացնում Հայաստանի տարբեր վայրերում, դրանցից մեկը հայդուկային շարժումն էր: Հայդուկային շարժումը պարտիզանական պայքարի շարժում էր վրեժխնդիր լինելու համար: Հայդուկային շարժումը Բալկաններից տարածվեց եվ հայ ժողովրդին փայլուն հաջողություններ տվեց: Արաբոն առաջին ֆիդայիներից էր: Այդ խմբերը կազմավորվում էին առանձ պաշտոնական ցուցումների (ղեկավարների): Սակայն ի դժբախտություն բոլոր այդ խմբակներում հայտնվեցին դավաճաններ, մատնիչներ: Հիմնականում պայքար էին մղում Թուրքիայի դեմ, եվ պայքարը այնքան ուժեղացավ որ Թուրքիան օտարների օգնության դիմեց, Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, որոնք եվ Թուրքիային պարտադրեցին հայկական վայրերում ազատություն պարգեվել, պայմանագրեր կնքելով:
• Իրավիճակը դարավերջին շատ սրվեց, երբ Թուրքիաում ձեվավորվեց թուրք ազգային շարժումը, եվ փորձում էին դաշնակիցներ գտնել փոքրամասնությունների մեջ Աբդուլ Համիդի դեմ:


No comments:

Post a Comment