Tuesday, December 29, 2009

Փիլիսոփայություն 14–րդ դաս 18 Դեկտեմբեր 2009


Պատմական Փիլիսոփայություն
1. Առաջին պատմահայրը եղել է Հերոդոտը, նրա «Պատմության» մեջ պատմությունը որպես յուրօրինակ գործ գործընթաց դեռեվս չկա, պատմական շարադրանքը բաժանվում է իրարից անկախ պատկերների որոնք ժամանակագրորեն մեկ ամբողջկանություն չեն կազմում, նրա պատմության ժամանակագրությունը երեվակայական է կամ իրադարձությունների թվագրումը զուտ էպիկական, որն արտահայտվում է «դրանից առաջ դրանից հետո ինչ որ ժամանակ անց» արտահայտություններով: Սակայն Հերոդոտը ոչ միայն իրենից ներկայացնում է որպես հետաքրքիր պատմական շարադրանք, այլեվ նրա պատմությունը բովանդակում է ընթերցողի համար կարեվոր կյանքի դասեր, այն է կյանքը լի է հակասություններով, հաճախ ազատաբեր եվ պատմության խնդիրն է մարդուն զինել անցյալ սերունդների փորձով:
2. Ի տարբերություն Հերոդոտի՝ Թուքիդիտեսը կանգնած է պատմության հողի վրա, ըստ էության նա հանդիսանում է գիտական պատմագրության նախահայրը: Նրա պատմական աշխատանքները հիմնված են պատմական իրադարձությունների զուտ բանական մեթոտների վրա, միայն նրա աշխատություններից հետո ծագեց պատմության պատմության ըմբռնումը որպես իրադարձությունների հետ կապված իրողություն, որոնց մեջ արտացոլվում է անհատների պայքարը իշխանության համար, եվ պետության պայքարը տիրապետման համար: Այդ իմաստով պատմություն գրելու համար առավել շնորհակալ թեմա՝ պատերազմներն են: Վերջապես հռոմեական պատմաբան Բոլիպիոսի մոտ, ի հայտ է գալիս պատմագրության տիպը, նրա ուշադրության կենտրոնում ոչ թե պատերազմների պատմությանը հետ առնչվող իրադարձություն՝ այլ նրանց մեջ ներառված քաղաքական ուժերի միջեվ պայքարը:
Նա փորձում է լուծել հետեվյալ հարցերը:
-Ինչով է պայմանավորված մի պետության ուժը եվ մեկ ուրիշի թուլությունը:
-Ինչպիսի փոխ-կապակցության գոյություն ունի երկրի պատմության մեջ ներքին եվ արտաքին գործոնների միջեվ:
Առանձին պետութձունները դիտվում են որպես համաշխարհային պատմության անբաժան տարրեր: Հռոմեացիների մոտ սուր էր զգացվում ժամանակի ընթացքը, նրանց հիշողությունը հիմնվում էր ավելի տեվական պատմագրական ավանդույթի վրա, նրանք ավելի սեվերում դիտարկում էին անցյալը եվ կանխատեսում ապագան, քանի որ ամեն ինչ խիստ փոփոխական էր:
Սեփական պատմության ուսումնասիրումը նրանց հաճախ հանգեցնում էր այն մտքին որ ապրում են խիզախությունների եվ փառքերի անկման ժամանակում, որ Ոսկեդարը մնացել է ետեվում, երբ տեսնում էին նվաճողների հարվածներից թե ինչպես են կործանվում հզոր երկրները, նրանց համակում էր ամեն ինչի փոփոխականության զգացումը, բոլոր ժողովուրդների պատմությունների ընդհանուր եզրերի գիտակցությունը:
3. Պատմության փիլիսոփայության առաջին ներկայացուցիչը իտալացի մտածող՝ Ժան Բադիստ Վիկոն է, որն իր «Նոր Գիտություն» գրքում պատմությունը դիտում էր որպես գործընթաց, որի մեջ մարդիկ ստեղծում են լեզուների, բարքերի, օրենքների, կառավարությունների եվայլնի համակարգեր: Վիկոն պատմության մեջ տեսնում էր մարդկային հասարակությունների եվ նրանց ինստիտուտների ծագման եվ զարգացման գործընթացը, նա ասում էր որ՝ պատմությունը ինքնին չի զբաղվում անցյալով, նա զբաղվում է առաջին հերթին այն հասարակության իրական կառուցվածքով որի մեջ ապրում ենք, զբաղվում ենք բարքերով եվ սովորույթներով որոնք ներհատուկ են մեզ եվ մեզ շրջապատող մարդկանց:
Նրան կարծիքով կան պատմության որոշակի շրջաններ որոնք ունեն ընդհանուր գծեր, որտեղ երանգավորված է յուրաքանչյուր մարամասն, եվ այդ ամենը կրկնվում է մեկ այլ շրջանում, այնպես որ դրանք նույնական են ըստ իրենց բնույթին, օրինակ՝ այսպես կոչված հերոսական դարաշրջանները՝ հունական պատմության Հոմերոսյան շրջանը եվ Եվրոպական միջնադարը, նրանց ընդհանուր գծերն են՝ ռազմական արիստոկրատիայի տիրապետությունը, գյուղատնտեսական արտադրությունը, էպիկական պոեզիան, բարոյականությունը, որը հիմնված է անձնական խիզախության եվ նվիրվածության վրա, համանման շրջանները նույն կարգով կրկնվելու միտվածություն ունեն, յուրաքանչյուր հերոսական շրջանին հետեվում է դասականը երբ միտքը գերազանցում է երեվակայությանը, արդյունաբերությունը՝ գյուղատնետսական արտադրությանը, խաղաղ ժամանակների բարոյականությունը՝ պատերազմում ձեվավորված բարոյականությանը, այնուհետեվ վրա է հասնում անկումը, որը հանգեցնում է նոր բարբարոսության որը տարբերվում է հերոսական շրջանի բարբարոսությունից: Դա մտավոր անդրադարձի կամ ռեֆլեկսիայի բարբարոսությունն է, երբ միտքը կառավարում է զգացմունքները, սակայն այդ միտքը սպառել է իր ստեղծագործական ուժը, այն միայն ստեղծում է արհեստական եվ կոշտ սահմանումների անիմաստ ցանցեր:

Միակից Առաջադիմական Զարգացման Հայացակարգեր
 Հիգելը, Մարքսը եվ ուրիշներ գտնում են որ պատմությունը մարդկության միասնական է, բոլոր ժողովուրդները վաղ թե ուշ շարժվում են դեպի միասնական նպատակ: Միայն թե յուրաքանչյուր մտածող մյուսից տարբերվող նպատակներ էր առաջադրում: Հեգելը արդարացիորեն գտնում էր որ մարդկության պատմական գործունեությունը բաղկացած է առանձին մարդկանց գործունեությունից, յուրաքանչյուր մարդ հետապնդում է սեփական շահեր, իսկ արդյունքում առաջանում է ինչ որ մի բան որի մասին մարդիկ չէին էլ կասկածում, այսինքն բոլոր կամքերի եվ ձգտումների միագումարը հանգեցնում է կատարելապես այլ արդյունքի քան ակնկալում էր յուրաքանչյուր առանձին մարդ, նշանակում է որ մարդիկ ինչ որ բարձր եվ վեհ նպատակի գործիք են որի մասին իրենք ոչինչ չգիտեն: Ասել կուզի որ պատմության մեջ գործում է ինչ որ ոգի, համաշխարհային բանականություն, որն աստիճանաբար ծավալվում է եվ ի վերջո ուղորդում է մարդկանց գործունեությունը:
 Համաշխարհային պատմության նպատակն է համաշխարհային ոգու կողմից ինքնիրեն ճանաչումը: Համաշխարհային ոգին արտահայտվում է յուրաքանչյուր ժողովրդի ոգու մեջ եվ այդ ժողովրդական ոգին չի կարող հանգստանալ մինչեվ չպարզի թե ինչ է իրենից ներկայացնում, հենց որ դա պարզում կամ իմանում է սկսվում է նրա մայրամուտը եվ մահը եվ նա իր տեղը զիջում է ավելի երիտասարդ ժողովուրդներին:
 Զարգացումը ընթանում է առաջ եվ այդ զարգացման չափանիշը հանդիսանում է ազատության գիտակցումը, մարդկությունը զարգանալով գալիս է ազատության ավելի խոր ըմբռնմանը:
 Հեգելյան համաշխարհային ոգին շրջում է ողջ երկրով, ավելի վեր բարձրանալով ինքնաճանաչման աստիճաններով: Հին արեվելքը՝ նրան մանկական վիճակն է, Հունաստանը՝ պատանեկությունը, Հռոմը՝ հասունությունը, Գերմանական աշխարհը՝ ծերությունը օժտված ուժով եվ բանականությամբ: Նա նշում է որ արեվելքում դեռեվս մարդիկ չեն գիտակցում ազատությունը, այստեղ մարդը անմռունչ ենթարկվում է հոր իշխանությանը կյանքում, կամ կայսեր իշխանությանը պետությունում: Այստեղ ըստ Հեգելի չկա պատվի զգացում, չկա բարոյականություն Եվրոպական իմաստով, որովհետեվ գոյություն չունի տարբերություն ստրկության եվ ազատության միջեվ, կայսեր կամ թագավորի առջեվ բոլորն էլ ստրուկներ են, դա ըստ Հեգելի բնորոշ է Չինաստանի կամ Հնդկաստանի համար:

No comments:

Post a Comment