Tuesday, December 15, 2009

Փիլիսոփայություն 13 –րդ դաս 11 Դեկտեմբեր 2009


Փիլիսոփայական Մարդաբանություն
1. Դեռեվս հին Հունաստանում մարդը դիտվել է որպես յուրօրինակ տիեզերք, անտիկ աշխարհում ըմբռնվում է որպես փոքրիկ տիեզերք մեծ տիեզերքի օրինակով՝ այսինքն տիեզերքում գործում են օրինաչափությունը եվ ներդաշնակությունը, մարդը եվս լինելով տիեզերքի կամ բնության բաժին նույնպես ենթարկվում է օրինաչափությունների:
2. Սոկրատն առաջինն էր որ մարդու ու նրա գոյության իմաստի մարդկային բնույթի առանձնահատկությունների խնդիրը դրեց իր խորհրդակցությունների կենտրոնում: Ըստ Սոկրատի՝ մարդը էակ է որը մշտապես իրեն որոնում է, իմաստավորում փորձում է իրեն եվ իր գոյության պայմանները, կյանքի հանդեպ քննադատական վերաբերմունքը որոշում է նրա արժեքը, նա ասում է: «Առանձ փորձությունների կյանքը կյանք չէ մարդու համար»: Հոգու գլխավոր տարրը բանականությունն է, որը հակադրված է կրքերին եվ աֆֆեկտներին, վերջիններս կրքերն ու ցանկություններն են որոնք մարդուն մղում են չափազանցությունների, դրանով իսկ կործանում են հոգու ներքին հավասարակշռությունը, իսկ բանականությունը այն բանի աղբյուրն է որը Սոկրատը կոչում է ինքնատիրապետում: Ինքնատիրապետումը՝ բանականության իշխանությունն է տարերային կենսական պոռթկումների նկատմամբ: Ըստ Սոկրատի՝ ազատ է նա ով կառավարում է կամ սանձում իր կրքերը:
3. Փիլիսոփայական տեսանկյունից մարդկային տեսությունը բաժանվում է 3 մասի՝ ոգի, հոգի եվ մարմին:
(1) Ոգին ոչ օգտապաշտական բնույթի արժեքների ոլորումներն են: Նաեվ մարդկային իտեալների եվ նպատակների ոլորտը : Մտովին մարդը վերանում է իր կենցաղային պահանջմունքներից եվ առօրյա կյանքի կրկնողություններից, եվ միայն այդ դեպքում հնարավոր է դառնում բարձրագույն արժեքների գիտակցումը: Նկատի պետք է ունենալ որ մարդը կարող է համակված լինել ինչպես բարության ոգով այնպես էլ չարության ոգով, սակայն երբեք եվ մյուս դեպքերում ոգին մնում է այն ինչը վեր է մարդուց եվ կառավարում է նրան, եթե մարդու հոգեվոր կյանքը բարենպաստ է ձեվավորում՝ մարդը ձգտում է կյանքի իմաստին եվ իր իտեալներին որոնք կարող են վեհացնել իրեն եվ իր կյանքը: Մարդկային ոգին կողմնորոշված է նրան որպեսզի բացահայտի իր կեցության կայուն հիմքերը:
(2) Հոգին ի տարբերություն ոգուն շատ ավելի հին ծագում ունի, հոգու հասկացությունը առկա է եղել թերեվս նախնադարյան մարդկանց մոտ երբ ամեն ինչ ձգտել են հոգեշնչավորել: Նախնադարյան մարդիկ հակված են եղել հոգեշնչավորելով ոչ միայն մարդկանց կամ կենդանիներին այլեվ ողջ բնությանը: Հոգին կարելի է համեմատել ոգու հետ, սակայն դրանք նույնական հասկացություններ չեն, մարդու ոգին վեր է խոյանում իրենից՝ իսկ հոգին անմիջականորեն տրված է, այսինքն անմիջական ապրումների, տպավորությունների եվ մտքերի ոլորտն է, որտեղ առկա են մտերմիկ անձնական տարրեր: Հոգին ենթակա է տեղատվությունների եվ մակընթացությունների, իսկ ոգին ձգտում է կայուն եվ անփոփոխ արժեքների:
(3) Մարմին հասկացությունը արտացոլում է մարդու նյութա-առարկայական կողմը, մարդկային էակի մարմնական դրսեվորումներով զբաղվում են բժշկությունը, կենսաբանությունը, ֆիզիոլոգիան եվ անատոմիան: Փիլիսոփայությունը հետաքրքրում է ոչ այնքան մարմինը որքան մարմնի հոգու եվ ոգու փոխազդեցությունը:
4. Ըստ հայտնի միստիկ Գուրջիեվի ամեն մարդ ունի էություն եվ անձնավորություն : Էությունը մարդու բնավորությունն է, ուրիշ մարդկանց նկատմամբ ամենապարզ հոգեբանական արձագանքների միագումարը, որը ձեվավորվում է մարդկության տարիներին եվ այնուհետեվ չի փոխվում:
Անձնավորությունը այն է ինչ մենք դրսից ենք ստանում՝ գիտելիքներ, հմտություններ, կյանքի կանոններ:
Մենք մեր եսի մասին նվազ պատկերացում ունենք, հաճախ մարդկանց թվում է թե իրենց եսը այն է թե ինչպես ներկայացնում է հասարակությունը, որ դա է իր մեջ հիմնականը: Լինում են դեպքեր երբ ամուսնանում են սակայն էությունները չեն համապատասխանում, իրենց ընտրությունը կատարում են ըստ իրենց անձնավորության, հաշվի չառնելով էությունը, ապրում են միասին սակայն ատում են իրար:
Սարսափելին այն է երբ մարդու էությունը մեռնում է՝որպես անձնավորություն ապրում է, սակայն էությունը վաղուց մեռած է, Գուրջիեվը գրում է: «Այդպիսի մարդիկ շատ են, եթե մարդը իմանար որքան շատ են նման մարդիկ կամ մեռածները որոնք կյանքը կառավարում են՝ կխելաքառվեր»:
5. Հետեվաբար երբ մարդուն բնութագրում ենք որպես բանական էակ հաճախ մոռանում ենք բացահայտել հակառակ կողմը, բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին որ մարդը խիստ անբանական էակ է, որ նրա մեջ առկա է թաքնված ակրեսիվություն, չվերծանված հակումներ եվ ազդակներ, որոնք ամենեվին էլ պատահական երեվույթներ չեն: Զ.Ֆրոյդը բացահայտել է անգիտակցականի դերը մեր կյանքում, նրա կարծիքով անգիտակցական մղումները եվ հակումները ընկած են մարդկային հոգու բոլոր դրսեվորումների հիմքում, այդ թվում ավելի վեհ դրսեվորումներով: Մարդու կյանքը ոչ այն ինչ է քան մշտական կոնֆլիկտ գիտակցության եվ անգիտակցության հակումների միջեվ:
6. Մարդու կյանքում առանձնահատուկ դերակատարություն ունեն սեռական հակումները որոնք Ֆրոյդը նշանակել է լիպիտո տերմինով: Ըստ Ֆրոյդի լիպիտոն է պայմանավորում մարդու ստեղծագործական ակտիվությունը կյանքի բոլոր ոլորտներում՝ լիպիտոն չի գիտակցվում անմիջականորեն, սակայն այն կարելի է հայտնաբերել երազների վերլուծության միջոցով:
7. Անգիտակցական հակումները որոնք մարդուն հաղորդում են հոգեկան էներգիայի մեծ լիցք գործառում են երկու եղանակով: Առաջինը, այդ հակումները կարող են սուբլիմացվել: Սուբլիմացիա տերմինը բառացիորեն նշանակում է վեհացում: Այլ խոսքով մարդը աղոտ զգում է ինչ որ հակումների ազդակներ, ինչը նրան մղում է ակտիվության, մշակույթի, սպորտի եվ այլ ոլորտներում, մարդը վեհացնում է իր հակումները: Սուբլիմացիան անգիտակցական հակումների գործառնության բնականոն գործընթաց է:
Մյուս եղանակը կոչվում է արտամղում, որն իր ուղղվածությամբ հակառակն է սուբլիմացիայի, մարդը անգիտակցաբար իր հակումները արտամղում է իր հոգեկանի ամենախորքերը դրանց վրա դնելով կոշտ արգելք, սակայն նրանք չեն անհետանում վերածվելով բացասական էներգիայի աղբյուր:

No comments:

Post a Comment