Monday, September 21, 2009

Փիլիսոփայության 1-ին դաս 18 Սեպտեմբեր 2009

Փիլիսոփայության Հնարավոր Իմաստները

1- Հունարենում Փիլիսոփայություն ասելով հասկանում ենք սերը դեպի իմաստություն: Առաջին անգամ այդ հասկացողությունը լայն գործածության մեջ է եղել անտիկ փիլիսոփա (Փյութագորաս)ի մոտ, որին հետեվել են նաեվ (Սոկրատեսը)՝ որը փիլիսոփայությունը ըմբռնել է նաեվ որպես (սեր դեպի իմաստություն): Ի տարբերություն Սոթեստների որոնք իրենց իմաստուններ էին անվանում, Սոկրատեսը իրեն համարում էր ոչ թե իմաստուն այլ իմաստությունը սիրող: Պատճառաբանելով նա դրանով որ իմաստուն կարող է լինել միայն Աստված:
2- Անգլիական նշանավոր (Բրիտանիկա) հանրագիտարանում առանձնացված են փիլիսոփայության 8 իմատներ: Թվեարկենք մի քանիսը:

1- Փիլիսոփայությունը որպես կյանքի իմաստ: Ընչաքաղց եվ ագահ մարդը կյանքի իմաստը փնտռում է հարստություն դիզելու մեջ, որն էլ նրա փիլիսոփայությունն է: Մեկ ուրիշը իր կյանքի իմաստը փնտռում է հաճույքների եվ վայելքների մեջ, դա էլ նրա փիլիսոփայությունն է: Իսկ մեկ ուրիշի կյանքի իմաստությունն է՝ ճակատագրին հարվածներին դիմակայելու պատրաստ լինելու, եվ դրանք անվրդովությամբ տանելու մեջ:
2- Ամբողջությամբ Տիեզերքի Գաղտնիքը Ըմբռնելու Փորձ: Դժվար է պատկերացնել մի մարդու, որ անտարբեր լինի այդ գաղտնիքի նկատմամբ, նրա համար տիեզերքի գոյությունն իսկ զարմանքի առարկա է:
3- Բարոյական նպատակներ եվ պարտավորություններ: Ապրելով աշխարհում մարդը իր կեցությունը իրականացնում է հասարակության մեջ եվ նրա միջոցով: Այլ խնդիրների շուրջ խորհրդատվությունները ոչ այն ինչն են եթե ոչ փիլոսափայական հետեվություններ, այն մասին թե որն է մարդկային գոյությանը համապատասխանող ապրելակերպը, կամ ինչպես պետք է ապրի մարդը իր կոչմանը համապատասխանելու համար:

No comments:

Post a Comment