Showing posts with label Հայոց Պատմության Աղբյուրագիտություն. Show all posts
Showing posts with label Հայոց Պատմության Աղբյուրագիտություն. Show all posts

Monday, November 23, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 9–րդ դաս 23 Նոյեմբեր 2009


Շարունակություն Ասողիկի
• Սկսած 929 թ.-ից, այսինքն Աբաս Բագրատունու գահակալումից, մինչեվ 1004 թ. այսինքն Ասողիկի մահը, մոտ 80 տարվա այդ պատմությունը նա շարադրում է իբրեվ ժամանակակից: Ի հարկե նա գրում է առանձ ներքին կապակցության, հույսվածության: Նույն գլխում հաճախ իրար ետեվից տարիները նշելով հիշատակում է տարբեր դեպքեր հայոց թագավորների, կաթողիկոների, արաբական, բյուզանդական տիրակալների մասին: Այս մասում Ասողիկը հանգամանորեն անդրադառնում է վանքերի, եկեղեցիների, քաղաքացիական շենքերի կառուցմանր, հուշագրավ տեղեկություններ է հաղորդում վանքերի, նրանց վանահայրերի ու վարդապետների մասին, նաեվ վանական կարգ ու կանոնի մասին, նշում է թե ինչ վանքեր են հիմնվել, եվ դրանցից որոնք են եղել կրթական կենտրոն: Նա լավ ծանոչ է վանքերին, զրուցել է վանականների հետ:
• Ասողիկի տեղեկությունների շնորհիվ ծանոթանում ենք այն ունայնաշունչ ժամանակի աշխարհամերժ ոգու մասին, երբ մարդ որքան շատ ապաշխարեր, քաղցած ու ծարավ մնար, տանխեր իրեն՝ այնքան կնպաստեր հոգու փրկությանը: Մարդիկ միայն մի հոգս ունեին, որքան կարելի է շատ տանջել իրենց, միայն տոներին էին զվարճանում:
• Ասողիկը վեր է հանել նաեվ երկրի մշակութային կյանքը, կարեվոր տվյալներ մատուցելով Հոռոմոսի, Նարեկա, Հաղբատի, Սանահնի, Կամրջաձորի եվ այլ վանքերի մասին: Նշում է այդ վանքերը որպես գրչության կենտրոններ, տալիս է գիտնականների, վանահայրերի մասինկցկտուր տվյալներ: Լավ է տալիս Անի քաղաքի պարիսպների կառուցումը, Տրդատ ճարտարապետի խաղացած դերը Անիում, նաեվ Կ.Պոլսում երկրաշարժից՝ վերից վար ճեղքված Ս.Սոֆիայի տաճառի վերակառուցման ժամանակ:
• Պատմագիրը անդրադառձել է նաեվ Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունյաց թագավորությունների եվ Տայքի կյուրապաղատության մեջ ծավալված դեպքերին, ինչպես եվ Բյուզանդիայի եվ Բուլղարիայի հայկական գաղթավայրերի մասին:
• Ասողիկի երկը առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1859 Փարիզում, լավագույն հրատարակությունը Պետերբուրգում 1885 թ.: Նրա երկը լույս է տեսել նաեվ ռուսերեն, ֆրանսերեն եվ գերմաներեն:



Արիստակես Լաստիվերցի
• Կենսագրական տեղեկություններ չկան, միայն գիտենք որ նա ծնվել է Կարին գավառի Արծն քաղաքի մոտակայքի Լաստիվերտ ավանում: Վերջին փաստը նրա պատմության մեջ 1072 թվականն է, սկսած 1001 թվականից: Մանրամասն պատմում է սելջուկ-թուրքերի արշավանքների, կոտորածների, ավերածությունների մասին: Առաջին հայ պատմիչն է որը նկարագրում է թե ինչպես էր կոտորվում հայ ժողովուրդը սելջուկ-թուրքերի ձեռքով: Երկիրը, գրում է նա, ավերակ է, թափուր է մնացել բնակիչներից, քաղաքները ամբողջ ավեր ու կործան, անդաստանները խոպանաց, շեները դարձել են ավերակնր, ամայի եվ անմարդ: Սելջուկ-թուրքերը, գրում է նա, մեր բնաջնջման անհակուրդ քաղցն ունեին, ում որ տեսնեին ոչնչացնոգմ էին, ողբում է նա խորունկ վշտով:
• Սելջուկներին հակահարված է տալիս Սասունի իշխան՝ Թոռնիկ Մամիկոնյանը, որը կոտորում է բոլոր սելջուկներին, ազատում գերիներին եվ ավարը, սառսրազդեցիկ ձեվով նկարագրում է Սելջուկների կողմից 1064 թ.-ի Անիի գրավումը, մանուկներին մայրերի գրկից խլելով խփում էին քարերին, հորն ու որդուն սպաննում սրով, ամբողջ Անին դիակների կույտ էր ներկայացնում, Ախուրյանը ներկվեց արյամբ:
• Լատիվերցին պատկերում է նաեվ Բյուզանդիայի նենգ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, գովերգում է հայրենիքին, հխյ եկեղեցուն նվիրված Գագիկ Ա.-ին, նրա որդու՝ Աշոտ Դ.-ին, Վահրամ Պահլավունու զորավարին, Գագիկ Բ.-ին եվ ուրիշներին: Գրում է որ 1021 թ.-ին Վասիլ Բ. կայսրը կոտորում է Աբխազիայի բնկաիչներին եվ սպաննվածների բազմահազար գլուխները կույտ-կույտ դասավորում է ճանապարհներին ի սարսափ տեսնողներին: Նույն թվականին կայսրը տիրանում է Վասպուրականի թագավորությանը, իսկ 1045 թ.-ին Բյուզանդական զորքը 4 անգամ գրոհում է Անիի վրա:
• Արժեքավոր են Լաստիվերցու տվյալները Թոնդրակեցիների մասին: Նա բոլոր դժբախտությունների պատճառ է համարում մարդկանց գործած մեղքերը: Լաստիվերցին իրատես է, նրա մոտ ապաշխարությունը ոչ թե պետք է լինի հոգու փրկության համար՝ այլ ազգի փրկության համար, որը պետք է լինի հենց այս աշխարհում, վարքերը մաքրելով, կյանքը բարոյականացնելով, հոգիները ախտահանելով: Նա չի մերժում այս աշխարհը, նույնիսկ անհրաժեշտ է համարում հարստությունը՝ որը սակայն պետք է ձեռք բերել արդար ճանապարհով: Ժողովրդի ուժն ու կորությունը նա տեսնում է նրա ներքին բարոյականության մեջ:
• Նա խորին սիրով է սիրում հայրենի աշխարհը, ուրախ աշխատանքը, երգերն ու պարերը, հայոց զորքն ու նրա մղած կռիվները, որոնք ցավոք վերջացան սելջուկների պատճառով: Նա ողբւոմ է մեր կորցրած աշխարհիկ կյանքի համար, նրա երկը հայրենասիրական ողբ է, նա ականատես է եղել նրանց, ուստի պատմագիտական առատ տեղեկություններ է դնում:
• Նրա երկը առաջին անգամ հայերեն հրատարակվեց 1844 թ. Վենետիկում, իսկ 1864 թ. ֆրանսերեն Փարիզում, 1968թ. ռւսերեն Մոսկվայում, 1963 թ. Երեվանում հրատարկվել է քննական բնագիրը, 1898-ին անգլերենի թարգմանվել է երկու գլուխ` (13 եվ 23 ) գլուխները:

Մատթեոս Ուռհայեցի
• 12-րդ դարը հայ գրականության Արծաթե դար է համարվել, համեմատելով Ոսկեդարին: Եթե մենք գնացել ենք Ոսկեդարից Արծաթե դար, ուրեմն մեր պատմագրությունը առաջընթաց քայլ չի ունեցել: Հետզհետե առաջ է եկել ժամանակագրությունը կամ տարեգրությունը՝ որտեղ չկա արվեստ, իսկ 5-րդ դարի հեղինակների մոտ այդ արվեստը ցայտուն էր: Տարեգրությունը թե մեզ մոտ եվ թե այլուր համեմատաբար հեշտ կատարելի գործ էր, երբ գրում էին պատմություն առանձ որեվե հետազոտման ու ներքին կապի, չեին հավակնում գեղեցիկ հորինվածքի եվ ղեկավար գաղափարի՝ որի շուրջը կարող էր ամբողջ գործը ներհյուսվել: Այդպիսի պարզ ու հասարակ տեսակի ականավոր դեմքն է Մատթեոս Ուռհայեցին:, որը հեղինակել է իր (Ժամանակագրություն) երկը:
• Կենսագրությունը հայտնի չե, ինքլը ինքզինք անվանում է Ուռհայեցի եվ «Վանաց երեց», երեվի նա քահանա է եղել Ուռհայի մի վանքում, եվ այդտեղ էլ գրել է իր երկը: Նա չի սովորել ճարտասանություն կամ քերականություն, հմուտ չէ նաեվ աստվածաբանության մեջ: Նրա երկը սկսվում է 952 թ.-ից եվ ավարտվում՝ 1137 թ.:
• Շատ համեստ կարծիք ունի իր մասին, բայց սիրել է իր երկը եվ բազմազան աղբյուրներից նյութեր է հավաքել, ճշգրտել է տարիները կարգով դնելով դրանք: Թեեվ նրա երկում չկա որեվե ներքին կապակցություն եվ հյուսվածք, բայց նրա գրածը հարուստ է, շարադարվել է հոգով ու զգացմունքով: Նա իրեն նմանեցնոմ է մեղվին կամ շերամին, որոնք հակառակ իրենց փոքրության մեծ աշխատանք են կատարում:
• Երկը սկսում է Ուրռհայում մոլեգնող սովի նկարագրությամբ որը տեվում է 7 տարի: Երկի առաջին մասում շարադրւմ է 100 տարվա պատմություն, օգտվելով նախորդ պատմիչներից, որոնցից ոչ մեկի անունը չի տալիս: Ծանոթ է նաեվ կաթողիկոսական եվ թագավորական դիվանի նյութերին: Նա ականատես եղավ թուրք-սելջուկների գործած ավերներին՝ երկի 2-րդ եվ 3-րդ մասերը ժամանակակցի ստույգ եվ տեղորոշվող նկարագրություններ են: Սելջուկ-թուրքերին համարում է արյունարբու գազաններ, որոնց հայերը մինչեվ այդ չեին տեսել: Նրանց արշավանքի հետեվանքով քրիստոնյա բոլոր երկիրները մատնվեցին սրի ու գերության, քանդվեց ամբողջ աշխարհը, ազնվական տղամարդիկ՝ կանայք դարձան մուրացկաններ, (Մենք այդ ամենին ականատես եղանք):
• Ուռհայեցին մեծ հայրենասեր էր, ատում էր հույներին այն պատճառով որ նրանք վերացրին հայոց թագավորությունը: Ուռհայեցին երբեք չի եղել Հայաստանում, բայց հոգու ողբով է պատմում նրա պատուհասված դժբախտությունների մասին՝ «Կարծեցյալ պահապանների հունաց թուլամորդ եվ վատաբարո ազգի մեղքով, հայերը տառապեցին անհավատ եվ արյունարբու թուրքերի գազանաբարո զորքերից»:
• Հայոց միասնական թագավորության վերացման ժամանակ Ուռհայեցին մեծ հույսեր էր կապում հայկական առանձին իշխանությունների հետ, օրինակ՝ Գող Վասիլը որը տիրում էր ընդարձակ շրջանների, Ուռհայեցին նրան հիշում է որպես հայոց մեծ իշխան, նրա իշխանությունը Քեսուն կենտրոնով գոյատեվեց (1082-1112) թթ.: Հայոց ազատները հավաքվել էին նրա մոտ, հայ իշխանները իշխում էին նաեվ Եդեսիայում, Անտիոքում եվ այլուր: Գրում է «Բայց եկան Ֆրանգները եվ հայերին զրկեցին իշխանությունից»:
• Ուռհայեցու երկը շատ կարեվոր աղբյուր է Հայաստանի ու հարեվան երկրների պատմության համար, բայց նրանում կան միամիտ ձեվով հիշվող բնության երեվույթներ, օրինակ՝ կարմիր ձյուն, թռչունների պատերազմ, մառախ: Մյուս երկրների տարեգիրների պես հավատում է ամեն տեսակ պատմած բաներին: Պատմում է պարզ ու հասարակ ոճով: Նա ջատագով է ազգային ավանդույթների պահպանման, որպես հայ ժողովրդի պահպանման զորեղ միջոց: Շարադրում է գրեթե իր ժամանակի խոսակցական լեզվով: Նրա երկը շարունակել է Գրիգոր Երեցը, սկսելով 1137թ.-ից եվ հասցնելով 1162 թ.:
• Առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1869 թ. Երուսաղեմում, իսկ 1898 թ. նրա ամբողջական բնագիրը Վաղարշապատում, աշխարհաբար թարգանությունը լույս է տեսել 1973 թ. Երեվանում՝ ակադեմիկոս Բարթիկյանի թարգմանությամբ, ֆրանսերեն 1858 թ.-ին Փարիզում, իսկ 1962 թ. Անկարայում լույս է տեսել թուրքերեն:

Կիրակոս Գանձակեցի
• Կիրակոս Գանձակեցին իրեն համարում է Գանձակի երկրից, այսինքն Ուտիքի (Շակաշեն) գավառից: Ինքը իրեն կոչում է նաեվ Կիրակոս Արեվելցի, կոչվել է նաեվ Գետիկցի, քանի որ նրա անունը ավելի շատ կապվում է Գետկավանքի քան թե Գանձակ աշխարհի հետ: Այս վանքը հիշվում է նաեվ որպես ճեմարան-համալսարան, որտեղ կրոնի հետ դասավանդում էին հունարեն, լատիներեն, տոմար, պատմություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն եվ գրչության արվեստ:
• Իր (Հայոց Պատմություն) երկի 33-րդ գլխում պատմում է մոնղոլների մոտ հարգված մի ասորու մասին որը փրկում էր քրիստոնյաներին՝ «Մր կյանքի քառասունամյա, մի քիչ ավելի կամ պակաս ժամանակ», եվ դեպքը դնում է 1241 թ.-ին (Հայոց 690թ.), եթե այդ թվին նա 40 տարեկան էր, ապա նա ծնվել է 1201թ.-ին: Նա նշում է նաեվ որ եղել է Կիլիկիա երկրում, Սիսում՝ «Մեր 66 տարեկանում», 1269 թ. նշելով, այս դեպքում նա ծնված պետք է լինի 1203 թ.-ին:
• Վաղ մանկությունից (6-7) տարեկանից սովորել է Նոր Գետիկի վանքում, երբ վանքի առաջնորդն էր Մխիթար Գոշը: Գոշի վախճանվելուց հետո նա հեռացել է Տավուշի (Խորանաշատ) վանքը, Չինարի գյուղի մոտ: Այդ վանքը նշանավոր գրչավայր էր, ուներ դպրոց:


Tuesday, November 17, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 8–րդ դաս 16 Նոյեմբեր 2009


Շարունակություն Դրասխանակերտցու
• Դրասխանակերտցին ունի մոտ 19 էջից բաղկացած հառաջաբան, ապա բուն պատմությունը: Սկսում է Նոյ նահապետից հասցնելով մինչեվ 923 թ.: Նա օգտվել է նախորդ պատմիչներից՝ Խորենացուց, Եղիշեից, Սեբեոսից, Փարպեցուց, Ղեվոնդից, եվ անգիր գիտե նրանց բոլոր ոճերն ու դարձվածքները, բառ առ բառ դրանք գործածում է: Նույնիսկ Խորենացու բառեոէվ ու ոճով տալիս վ այնպիսի դեպքեր որոնք Խորենացուց ավելի վաղ են կատարվել՝ (օրինակ: Աշոտ Ա.-ի թագադրությունը): Ի հարկե փոխառնովի ոճի տակ երբեմն կորչում է ներքին իմաստը: Խորենացու գրածը երբեմն կարելի է ստուգել հենց Դրասխանակերտց-ով:
• Դրասխանակերտցին բարեխիղճ պատմագիր է, եվ բոլորվին սովոր չէ մտածացին, գյուտերին: Թեեվ հին մասը քաղում է նախորդ պատմիչներից՝ բայց այստեղ եվս հաղորդում է այնպիսի տվյալներ որ այլուս չենք հանդիպում: Բայց 8 –րդ դարի վերչերի եվ 9-րդ դարի 1-ին կեսի մասին խոսելիս նա գրեթե պատմում է միայն կաթողիկոսների մասին: Իակ քաղաքական անցքերի մասին խորհուրդ է տալիս կարդալ Շապուհ պատմագրին, որը 850-ական թվականներից շարադրում է Հայոց Պատմությունը: Ցավոք քիչ է խոսում Աշոտ Ա.-ի մասին, դարձյալ հղելով Շապուհ պատմիչին: Երկար է պխոսում Սմբատ Ա.-ի եվ նրա որդու Աշոտ Երկաթի մասին՝ որին կոչում է որդի թագավորին, մինչդեռ Սմաբտ Ա.-ին միշտ հիշում է իբրեվ թագավոր:
• Քանի որ ականատես է դեպքերին, ուստի նա շատ կարեվոր աղբյուր է: Նրա խոսքը հուզիչ է մանրամասներով: Հոգու ողբով գրում է հայրենիքին պատուհասված արհավիրքների մասին եվ իր ատելավար խոսքերն է հնչեցնում թշնամիների նկատմամբ: Ջանում է պատմել գեղեցիկ ոճով, ճարտասանորեն, պատկերավոր՝ երբեմն ընկնելով ճողոմաբանության մեջ, բայց ընդհանրապես ոճը թեթեվ է եվ պարզ: Եղիշեից վերցնում է տարապակիր հայ կիների նկարագիրը իր ժամանակի կանանց համար: Թեեվ ջանում է գրել քերթողաբար, բայց խրտնախոս չէ: Դրասխանակերտցու ժամանակը ավելի աղետավոր էր քան նախորդ պատմագիրների ժամանակները, քանի որ իր ժամանակ ոչնչացվում էին ոչ շիայն ազնվականները, այլեվ ռամիկները: Ըստ Դրասխանակերտցու երկրի թուլության աղետալի վիճակի պատճառը նրանում է որ չկար միասնություն, չկար ընդհանուր երկրի գաղափարը, իշխանների համար հայրենիքը իրենց հողատիրություններն էին, նրանց մտահորիզոնը համընկնում էր այդ տիրույթների սահմաններին: Եկեղեցին ջանում էր հայերի մեջ պատվաստել ընդհանուր հայրենիքի գաղափարը: Դրասխանակերտցին հաշտեցնում էր իշխաններին, բայց նրան չէին լսում: Բոլոր երկրների պես ներ-նախարարական կարգը եվս տանում էր անջատվածության: Դրասխանակերտցին կարծում է որ միասնության դեպքում հայերը կարող են հաղթել, եվ վերջաբանում նա գրում է որ հայերը եթե միավորվեն կհաղթեն թշնամիներին ի հարկե Աստուծո օգնությամբ: Դրասխանակերտցին գրել է նաեվ մի փոքր 5 էջանոց գործ՝ (Շարիցն Հայրապետացն Հայոց), որը տեղ է գտել Սամվել Անեցու երկում: Այդտեղ նա տալիս է հայոց կաթողիկոսների ցանկը սկզբից մինչեվ իր ժամանակները, համառոտ տեղեկություններով: Նրա Հայոց Պատմությունը լույս է տեսել ֆրանսերեն 1841 թ., վրացերեն 1965 թ. եվ ռուսերեն մոտ 20 տարիներ առաջ: Հայերեն լույս է տեսել մի քանի անգամ, վերջինը Թիֆլիսում 1912 թ., իսկ 1993 թ.,ին նաեվ թարգմանվել է աշխարհաբարի գրաբար բնագրի հետ:

Թովմա Արծրունի

• Կենսագրական տեղեկություններ չկան իր մասին: Ունայնաշունչ ժամանակը պահանջում էր ուրանալ իր անձը: Նա Արծրունի էր, գիտուն ուստի կրում էր վարդապետ պատվանունը: Նա կյանքը չի անցկացրել վանքերում, եղել է դեպքերի վայրերում տոհմակիցների հետ:
• Իր երկի 7-րդ գլխում գրում է որ զրուցել է 850 թ.-ին Յուսուֆ զորավարի սպաննողին հետ, ուրեմն այդ ժամանակ փոքր չեր, գուցե 20-25 տարեկան էր, ուստի պետք է ծնված լինի 830-835 թթ.: Երկը սկսել է գրել 870-ական թվերին Վասպուրականի գահերեց իշխան Դերենիկ Արծրունու պատվերով, Դերենիկի որդի՝ Գագիկը եվս եղել վ պատվիրատուն,, նա դեպքերի շարադրանքը հասցրել է մինչեվ 906 թ.: Շատ է օգտվել Խորենացուց, նրան ծանոթ են նաեվ Կորյունը, Եղիշեն, Դրասխանակերտցին եվ ուրիշներ: Նա նաեվ հիշում է այնպիսի պատմիչների որոնք նա չի կարդացել, այլ անունները վերցրել է Եվսեփիոս Կեսարացուց:
• Թովմա Արծրունու երկը բաժանված է դպրությունների (մասերի) եվ գլուխների, ունի նաեվ առաջաբան: Առաջին դպրությունը սկսում է Նոյից եվ հասցնում մինչեվ 5-րդ դարի կեսը: Արծրունիների նախնիներ է համարում Ադրամելեքին եվ Սարասարին վերցնելով Աստվածաշնչից, որոնք սպաննելով իրենց հորը՝ Ասորեստանի Սենեքերիմ արքային՝ մ.թ.ա. 8-րդ դարում հեռանում են Հայաստան եվ հայոց թագավոր՝ Պարույր Սկայորդու կողմից կարգվում Սասունի տերեր: Բայց այռմ ապացուցված է որ Արծրունիները տեղաբնիկ են, եվ դեռ Ուրարտական ժամանակներում հայտնի էին (Արծրումնիունի) անունով:
• Երկրորդ դպրությունը սկսվում է (450-451) թթ.-ով, ազատագրական պատերազմով, բայց ավելի արժեքավոր են նույն դպրության (5-7)-րդ գլուխները, որտեղ պատմում է 850-ական թվականների արաբական զորապետների արշավանքների, գործած խժտժությունների մասին, եվ հաղորդում է այնպիսի տվյալներ որոնք ոչ մի տեղ չենք հանդիպում:
• Երրորդ դպրությունը շատ կարեվոր է 9-րդ դարի երկրորդ կեսի պատմության համար: Նրա տվյալները հաստատում են արաբ մատենագիրները (Բալաձորին, Թաբարին): Թովմա Արծրունին ունի քննադատական վերաբերմունք իր պատմածի նկատմամբ: Հաճախ օգտագործում է թվականներ՝ (հոբելյան = 50 տարի, ինտիկտիոն = 15 տարի): Սակայն նրա երկը դերի է, վերջին ԻԹ (29)-րդ գլուխը չի ավարտված, նրան շարունակել է Անանուն պատմիչը, բայց չկան Անանունի վերնագիրը, սկիզբը եվ վերջը: Անանունը Թովմայի պես քաջատեղյակ չէ դեպքերին, բայց ունի փայլուն ոճ, որը վաղ վերածնության արտահայտությունն էր:
• Անանունը պատմում էաեվ Դերենիկի սպաննության մասին, նրա կնոջ Սոփիի (Աշոտ Ա.-ի դուստր) անել վղտի մասին, Գագիկ Արծրունու թագավորության մասին՝ նրան համարելով Ամենայն հայոց թագավոր, ի հարկե նա չիշխեց ամբողջ Հայաստանի վրա, այլ միայն Վասպուրականում եա Մոկքում, ու Աղձնիքի ու Կորճայքի որոշ մասերում: Նրան կցված է հավելյալ գլուխ որտեղ պատմվում է 1021 թ.-ից հետո Վասպուրականում ծավալված դեպքերի մասին:
• Առաջին անգամ Թովմա Արծրունու եվ Անանունի գործերը միասին լույս են տեսել 1852 թ. Պոլսում, ֆրանսերեն լեզվով հրատարկվել է Բետերբուրգում 1874 թ., իսկ անգլերեն Դետրոիդում 1985 թ., ռուսերեն 2001 թ.: Առաջին անգամ աշխարհաբար լույս է տեսել 1978 թ.-ին եվ 1999 թ.-ին: Իսկ վերջին անգամ գրաբար տպագրվել է 2006 թ.:

Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ)

• Քիչ բան գիտենք նրա կենսագրության մասին, ապրել է 10-րդ դարի 2-րդ կեսին եվ 11-րդ դարի սկզբներին: Նա իր Տիեզերական Պատմությունը գրել է Սարգիս կաթողիկոսի հրմանաով: Հենց նրա կարգադրությամբ Ասողիկը շրջագայել է վանքերը, զբաղվել եկեղեցու հոգսերով: Պատմության շարադրանքն ավարտել է 1004 թ., վախճանվել ծերունի տարիքում:
• Եղել է իր ժամանակի խորիմաց վարդապետներից մեկը, գիտուն ատսվածաբան, հայադավանության ջերմ պաշտպան, քաղկեթոնականության հակառակորթ, հարվում էր ճգնավորներին որոնցից մեկին Նիկ գավառում ճգնող Երեմիային համարում է իր ընկերակիցը:
• Ասողիկը ունեցել է հալածողներ, այդ մասին նա գրում է կաթողիկոսին, նշում որ չեն թողել որ իր միտքը պատշաճորեն շարադրի, գրել է անարգանքներ՝: « Ի ծանրասիրտ եվ խստաբարանոց ազգիս մերմե», բայց նաեվ նշում է որ եղել են իրեն գովաբաններ բարեխոհ մարդկանց կողմից, բայց չի հիշում թե ինչու են նրան անարգել:
• Գրիգոր Մագիստրոսն ու Վարդան Արեվելցին նրան հիշում են նաեվ (Ասողիկ) անվամբ, ինչը վկայում է նրա շնորհալի երաժիշտ լինելու եվ ասմունքողի մասին: Սովորել է Անիում, գուցե նաեվ դասավանդել է այնտեղ: Վարդապետությունը դրա համար է ստացել:
• Ասողիկի ոճը պարզ է, անպաճույճ, զերծ է ճարտասանությունից, բայց նա գրում էր շատ համառոտ եվ համեստաբար իրեն համարում էր՝ «աղքատիմաց խոսքերով շարադրող»:
• Ասողիկի երկը կոչել են նաեվ՝ Տիեզերական (համաշխարհային) պատմություն, որովհետեվ նա շարադրել է նաեվ հարեվան ժողովուրդների պատմությունը: Հետազոտել է նախորդ հայ պատմագիրների գործերը, որտեղ բոլորին էլ հիշում է սկզբում, որոնցից վերցրածը համարում է անուշաբույր եվ գեղեցկագույն ծաղիկներ: Իր երկը բաժանում է 3 հանդեսների (մասերի):
- Առաջին մասը ընդգրկում է աշխարհի արաչագործունից մինչեվ հայոց թագավոր՝ Տրդատ Մեծի ժամանակաշրջանի սկիզբը: Համառոտ պատմում նաեվ Եգիպտոսում, Պարսկաստանում, Հռոմում, Հրեաստանում ծավալված դեպքերի մասին, չանտեսելով նաեվ մ.թ.ա. (2-1) դարերի հայ-հռոմեական հարաբերությունները:
- Երկրորդ մասը բովանակում է 3-րդ դարի վերջերից մինչեվ Աշոտ Ա. Բագրատունու ժամանակաշրջանը: Նա պատմում է այստեղ Արշակունի հայոց թագավորների, նաեվ կաթողիկոսների մասին՝ սկսած Գրիգոր Լուսավորչից մինչեվ Սահակ Պարթեվ: Տալիս է նաեվ Պարսկաստանի, արաբական խալիֆայության եվ Բյուզանդիայի տիրակալների ժամանակագրությունը:
Այս երկու մասերը շարադրելիս նա չունի քննական մոտեցում, եվ բառացի կրկնում է նախորդներին, նա Խորենացու հետեվողությամբ կարեվորում է ժամանակագրությունը, տալիս է բոլոր գործիչների թվականները, թեեվ դրանք ոչ միշտ են ճիշդ:
- Աղբյուրագիտական առումով շատ կարեվոր է 3-րդդ հանդեսը, որտեղ 48 գլուխներում շարադրվում է 117 տարիների պատմությունը, սկսած Աշոտ Ա.-ից (885) թ. հասնելով մինչեվ Գագիկ Ա.-ի ժամանակները:

Friday, November 13, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 7–րդ դաս 9 Նոյեմբեր 2009


Շարունակություն Ղեվոնդի:
• Սկասած 4-րդ գլխից Ղեվոնդը իրադարձությունները վեր է հանում մանրամասն եվ ականատեսի աչքերով, շարունակելով Սեբեոսին որի պատմությունը ավարտվում է հենց այդ թվականին: Նա նախ պատմում է Մուավիե 1-ինի մասին, նշում նրա հաջորդ խալիֆաներին մինչեվ Հարուն Էլ-Ռաշիդը (786-809) : Նշում է նաեվ Հայաստանի ծանր կացությունը, հայոց իշխաններին, սակայն զարմանալիորեն չհիշելով Ներսեհ Կամսարականին, որը եվս հայոց իշխան էր Աշոտ Բագրատունուց հետո 749 թ.-ից: Զարմանալի նաեվ որ Ղեվոնդը չի հիշում Թեոդորոս Ռշտունու եվ Մուավիե 1-ինի միջեվ 652 թ. կնքված հայ-արաբական պայմանագիրը: Բայց հուշ արժեքավոր է Ղեվոնդի հաղորդած տեղեկությունները Հայաստանի վերջնական նվաճման մասին 701 թ.-ին: Ականատեսի ճշգրտությամբ Ղեվոնդը պատմում է հայերի 703 թ.-ի ապստամբության եվ արաբա-բյուզանդական պատերազմների մասին: Հաղորդելով այնպիսի տվյալներ որոնք լրացնում են բյուզանդական եվ արաբական պատմագիրների հաղորդածները:
• Ղեվոնդը անաչառ պատմիչ է, օրինակ՝ արաբ խալիֆա Օմար Բ.-ի օրոք (717-720) գրում է որ նա ազնվագույնն էր իր տոհմի բոլոր խալիֆաներին: Ի հարկե նույն Օմար Բ.-ը հայտնի է ոչ քրիստոնյաներին հալածելով, նա Կ.Պոլսի դեմ արշավանք ձեռնարկելիս խոհեմություն համարեց սիրաշահել հայերին եվ ապահովել իր թիկունքը:
• Ղեվոնդի մոտ գլխաբաժանումը խախտված չէ, խոսելոէ (747-750) թթ. հայոց ապստամբության մասին՝ Ղեվոնդը չի թաքցնում իր համակրանքը Բագրատունիների հանդեպ որոնք ունեին զգուշավոր դիրքավորում: Ղեվոնդն արդարացնում է հայոց իշխան Աշոտ Բագրատունու քաղաքականությունը, որի շնորհիվ վերջինտ լեզու գտավ Հիշամ խալիֆայի հետ եվ կարողացավ համաձայնեցել որպեսզի ամեն տադի հայոց 15 հազարանոց այրուձիու համար բաց թողնեն 100 հազար արծաթ դրամ: Հայոց զորագնդերը ըստ Ղեվոնդի ստանում էին նաեվ սպառազինություն որի պահեստները ըստ Ղեվոնդի Դվին քաղաքում էին: Ղեվոնդը համաձայն չէ Գրիգոր եվ Դավիթ Մամիկոնյանների խիզախ ու հախուռն գործելակերպի հետ: Նախարարների ժողովում հայոց իշխան՝ Աշոտ Բագրատունին 748 թ.-ին փորձում է համոզել նախարարներին համոզել հրաժարվել ապստամբությունից այն համարելով անօգուտ խորհուրդ որի նպատակը արաբական գերիշխանությունը թոթափելն էր: Աշոտ Բագրատունին ասում էր որ՝ (մեր զորքերը փոքրաթիվ են, չեն կարող դիմադրել Իսմայելի զորքերին, եվ փրկել մեր երկիրը վիշապի եժախից, եկեք հարկ վճառենք նրանց եվ պահպանենք մեր ունեցվածքը, մեր հողերը): Եվ տեսնելով որ նախարարները չեն լսում իրեն՝ ակամայից նա միացավ Մամիկոնյաններին, բայց հետո Բագրեվանդում նա միացավ արաբներին, ուստի Գրիգորը զորքը շարժեց նրա դեմ եվ բռնեց ու կուրացրեց Աշոտ Բագրատունուն՝ հայոց պարծանքին, գրում է Ղեվոնդը:
• Պատմագիրը նույն ոգով գրում է նաեվ (774-775) թթ. հայերի ապստամբության մասին, նկարագրում է երկրի ծանր վիճակը, հարկային բեռը, երկրի քայքայումը, հոգեվոր դասի հալածանքները, նրա խոսքով՝ հայ նախարարները գերադասեցին մեռնել քան ապրել աղետալի կյանքով, եվ ապստամբեցին Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ: Ի հարկե Ղեվոնդը որպես իր հովանավոր Բագրատունիների տոհմի նեկայացուցիչ, հաշաձայն է Աշոտ Բագրատունու հետ որ ապստամբությունը անիմաստ էր, այդուհանդերձ նրա համակրանքը ապստմաբների կողմն է, եվ նա երբեք հակակրանքով չի հիշում ոչ Գրիգոր Մամիկոնյանին եվ ոչ էլ նրա զորակիցներին, եվ երբ ընթերցում ենք Ղեվոնդին ոչ թե ատում ենք Մամիկոնյաններին այլ համակրում ենք: Նա ոգեշնչված է նկարագրում 775թ.-ի ապրիլի 25-ին Արածանիի ափին Արծնի գյուղի մոտ հայերի մղած հերոսամարտը, որտեղ սկզբում հայոց գունդը փախուստի մատնեց արաբներին ասելով՝ (Քաջությամբ մեռնենք մեր աշխարհում մեր ազգի համար, մեր անձերը զոհենք հանուն հավատի, եվ ոչ թե երկրավոր կյանքի սիրույն եվ արժանանաք հավիտյան կյանքի): Ապա պատմում է ապստամբությանը հաջորդող 15 տարիների եղելությունների մասին, նշում է արաբ ոստիկաններին, պատմում երկրի ծանր դրության մասին:
• Նա Հարուն Էլ-Ռաշիդին համարում է ագահ եէ արծաթասեր, որը Սուլեյման ոստիկանի միջոցով չտեսնված ծանր հարկման ենթարկեց հայերին: ՀԱյոց կաթողիկոս՝ Եսայի Եղիպատրուշեցին խնդրեց թեթեվացնել հարկերը, բայց նրանք ավելի ծանրացրին, թալանում էին անխնա, ոչ ոք իր գլխի տերը չեր, շատերը թողնում հեռանում էին:
• Վերջին գլխում պատմում է եկեղեցու գանձերի կողոպուտի մասին 788 թ.-ին որով եվ ավարտում է իր պատմությունը: Հետեվելով Մովսես Խորենացուն՝ Ղեվոնդը կարեվորում է ժամանակագրությունը, դեպքերի ժամանակները որոշելով բյուզանդական կայսրերին եվ արաբ խալիֆաների իշխելու տարիներով: Բայց միայն մեկ անգամ տալիս է նաեվ թվական՝ գրելով որ հայոց ՄԼԳ (784) թ. նահատակվեցին Սահակ եվ Համազասպ Արծրունիները: Այդպիսոէ նա առաջին հայ պատմիչն է որը օգտագործում է հայոց թվականը: Իսկ Թալինի եկեկղեցու պատին նշված է հայոց ՄԼԲ (783) թվականը:
• Ղեվոնդի լեզուն ընտիր հայերեն է, ոճը պարզ ու թեթեվ: Ղեվոնդի երկի առաջին ձեռագիրը պահվում է մեր մատենադարանում, 13-րդ դարից: Նա 8-րդ դարի հայոց պատմության լավագույն պատմաղբյուրն է: Առաջին հայերեն հրատարակությունը կատարվել է Փարիզում 1857 թ.-ին, իսկ դրանից դեռ մեկ տարի առաջ 1856 թ.-ին Փարիզում հրատարկվել է ֆրանսերեն: 1862թ. եվ 1867 թ.ռուսերեն Պետերբուրգում: Որոշ հատվածներ Ղեվոնդի երկից թարգմանվել են անգլերենի 1888թ.-ին:

Հովհաննես Դրասխանակերտցի

• Ծնվել է մոտավորապես 845 թ.,ին Այրարատի Դրասխանակերտ ավանում՝ որը Դվինի մոտ էր: Նախնական կրթությունը ստացել է Սեվանա կղզու վանքում, որտեղ նա սովորել է Աստվածաբանություն, ճարտասանություն եվայլն: Ասողիկ պատմիչը նրան անվանոմ է ճարտասան: Սեվանում Դրասխանակերտցին ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 897 թ.-ից օծվում է կաթողիկոս: Նա միջամտում է միջ-իշխանական երկպառակություններին, միմիանց հետ հաշտեցնում է իշխաններին, միջնորդ է լինում նաեվ հայոց թագավորի եվ Ատրպատականի ոստիկանների միջեվ: Երբ նա մեկնեց Յուսուֆ ոստիկանի մոտ հաշտություն գործելու հույսով 911 թ.-ին, նա նետվեց բանտ: Կարողացավ փախչել բանտից, եվ որպեսզի արաբները չկալանեն իրեն, փախչում է տեղից տեղ, հասնում է Աղվանք եվ ջերմորեն ընդունվում Սահակ իշխանի կողմից, ապա նացնում է Գուգարք՝ որոշ ժամանակ հետո էլ Վրաստան արժանանալով վրաց տիրակալ՝ Ատրներսեհ Բագրատունու հյուրընկալությունը: Վերջինս լավ հարաբերությունների մեջ էր Սմբատ Ա.-ի հետ: Վրաստանում Դրասխանակերտցին ցավակցական նամակ ստացավ Պոլսո հույն պատրիարք՝ Նիկողայոսից, Հայաստանի ավերածության առթիվ եվ Սմբատ Ա.-ի եղերական մահվան մասին: Ապա նա վերադարձավ Տարոն գավառ եվ այդտեղ գրեց բյուզանդական կայսրին երկարաբան մի նամակ, որտեղ երկինք հանելով կայսրին խնդրում է օգնել հայ ժողովրդին: Դրանից հետո կայսրը Աշոտ Երկաթին հրավիրում է իր մոտ 915 թ.-ին, բայց Դրասխանակերտցին Տարոնից մեկնում է Դերջան գավառ, որտեղ կայսեր բանագնացը մի քանի անգամ նրան հրավիրում են մեկնել կայսեր մոտ, բայց Դրասխանակերտցին չի մեկնում որպեսզի չկասկածվի քաղկեթոնականության մեջ հարելու մեջ: Այդտեղից նա մեկնում է Սեպուհ լեռան լանջը՝ Մանյա այր կոչված քարայր եվ 9 ամիս մնում է տեղի ճգնավորների մոտ, ապա վերադառնում է Դվին, փորձում է հաշտեցնել կռվազան իշխաններին, նաեվ նաեվ Աշոտ Երկաթին ու նրա հորեղբոր որդու Աշոտ Շապուհյանի միջեվ:
• Արդեն ծերունազարդ Դրասխանակերտցու գահակալության ժամանակ արաբ ոստիկան Նասրը, Յուսուֆի հրամանով ներխուժում է Դվին եվ Դրասխանակերտցին ստիպված հեռանում է լեռներ, ապա Սեվանի կղզի այնտեղից էլ Բյուրական փոքր ամրոցը, որտեղ նաեվ եկեղեցի էր կառուցել ու հաստատել միաբանություն: Արաբները գրավում են Բյուրականը եվ կոտորում բոլոր վանականներին, դրանից հետո Դրասխանակերտցին հեռանում է Բագարան Աշոտ Երկաթի մոտ, եվ քանի որ Դվինը արաբները գրավել ու ավերել էին, ուստի Դրասխանակերտցին անսալով Վասպուրականի թագավոր՝ Գագիկ Արծրունուն 923 թվին մեկնում է թագավորության մայրաքաղաք՝ Աղթամար Գագիկի հրավերով, այդտեղ էլ նա ավրտեց իր երկը՝ Հայոց Պատմությունը որը սկսել էր գրել Աշոտ Երկաթի պատվերով եվ շարունակել էր Գագիկ Արծրունու պատվերով: Ուստի վերջաբանում գրում է որ երկը գրել է )Ի հրամանե թագավորաց) :

Monday, November 9, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 6-րդ դաս 2 Նոյեմբեր 2009

Շարունակություն Մ.Խորենացիի
• Բայց Խորենացին դիմանում է բոլոր փորձություններին, զբաղվում է գիտությամբ, նրա մեջ գտնելով իր հոգու ճարագը: Սահակ Բագրատունին նրան հանձնարարում է գրել Հայոց Պատմությունը, իսկ Գյուտ կաթողիկոսը 462 թ.-ին Խորենացուն ձեռնադրում է եպիսկոպոս եվ կարգում Բագրեվանդի թեմի առաջնորդ: Հավանաբար 481 թ.-ին Խորենացին ավարտում է Հայոց Պատմությունը:
• Խորենացին առաջինն էր որ թափանցեց Հայոց հեթանոսական անցյալի խորքերը, նրա երկը ունի 3 գրքեր: Առաջինում (Ծննդաբանութիւն Հայոց Մեծաց), հիշում է որպես աղբյուրներ՝ Մար Աբաս Կատինային, Հուլիոս Աֆրիկանացուն, Պերոսոսին, բայց սրանց նա գիտե Եվսեփիոսի եկեղեցական պատմությունից: Նա բնավ չի հիշում Պլութարքոսին, Հովսեթիոս Փլավիոսին, Դակիտոսին, որոնցմով Հայաստանի մասին առատ տվյալներ կան: Աղբյուրների հանդեպ Խորենացին քննադատական վերաբերմունք է ցույց բերում: Նա բերում է նաեվ հայ ժողովրդական ավանդությունները, առասպելները, վիպերգությունները: Այս գրքի 4-րդ գլխում կազմում է հայոց մեծերի ծննդաբանությունը սկսելով Նոյ Նահապետից, բայց այստեղ նա հանդիպում է դժվարության, քանի որ Ս.Գրքում նման վկայություն չկա, բայց Խորենացին լրացնում է Ս.Գրքի ազգաբանության ցանկը, եվ դրան մեջ մտցնում է 3 նոր անուններ՝ (Կայինան, Թիրաս եվ Նեստրայիմ): Նրա նպատակն էր հայերին համարել Աստվածաշնչական ազգ, նա գրում է թե ինչու պետք է Ս.Գրքում տրվի հրեաների պատմությունը, իսկ հայերի մասին չգրվի, չե որ հայերն էլ )Թեեվ փոքր ածու են...) բայց կատարել են մեծ գործեր: Եվ նա որոշում է Հայկի ու Արամի ծննդաբանությունը եվ հայերի տեղը Աստվածաշնչական ազգերի մեջ: Նա Հայկին դնում է Նոյից 5-րդ տեղում, իսկ Հաբեթից 4-րդ տեղում: Ըստ Խորենացու՝ )Թորգոմ ծնանի զՀայկ), իսկ Թորգոմի Թիրասի որդին, Թիրասը Գամերի որդին, Գամերն էլ Հաբեթի որդին, Հաբեթն էլ Նոյի որդին: Արամը Նոյից հետո 11-րդն է, եվ նրա անունով օտարները մեզ կոչեցին Արմենիա:
• «Ոչ է պատմութիւն ճշմարիտ առանց ժամանակագրութեան», գրում է Խորենացին: Նրա շնորհիվ նրա երկը շնչվում է պատմականությամբ, եվ դա այն դարձրել է շատ կենսունակ, նա առասպել է համարում ամեն մի պատմություն որը ճշմարիտ չէ: Նույն գրքում Խորենացին շարադրում է հայոց վաղագույն պատմությունը, 1-ին գրքի 9-րդ գլխից մինչեվ 2-րդ գլխի 9-րդ գլուխը: Անհավաստի է համարում Բագրատունիներին Հայկից սերված լինելու առասպելը: Հայաստանի վաղ անցյալի մասին չգտնելով պատմաղբյուրներ նա օգտվում է բանահյուսությունից, եվ այնտեղ եղած Բելին նա նույնացնում է Ս.Գրքի Նեբրովթի հետ: Ի հարկե նա քիչ է ներբերում առասպելներ՝(ընդամենը 15 պատումներ՝ Հայկի, Արամի, Արայի, Երվանդի, Տիգրանի, Արտաշեսի ու Սաթենիկի,....):
• Խորենացին ոչինչ չգիտի Ուրարտուի, Խեթերի, Միտանիի եվ Էլամի մասին: Ըստ Խորենացու Հայկը ժամանակակից է Բաբելոնյան աշտարակաշինության: Հունա-հռոմեական աղբյուրները հիշում են հայոց Արտաշեսյան թագավորությունը, բայց Խորենացին չի հիշում այն, եվ նրա փոխարեն մ.թ.ա. 2-րդ դարից դնում է Արշակունիների թագավորությունը՝ սկսելով Տրդատ 1-ից, որը նրա մոտ դարձել է Վաղարշակ, իսկ նրա հաջորդներ է նշում Արտաշեսին, Տիգրանին ապա Արտավազդին՝ նրանց համառելով Արշակունիներ:
• Խորենացին շրջագայել է ու լավ գիտե իր հայրենիքը, դա երեվում է Վանի Ուրարտական միջնաբերդի, Գառնիի հեթանոսական տաճառի եվ նրա հունարեն արձանագրությունների, Արսաշես Ա.-ի սահմանաքարերը նկարագրելիս:
• Հայ ժողովրդի բուն պատմությունը սկսում է նրա կազմավորումից, այն կապելով Հայկի եվ Արամի հետ: Ապա շարադրում է հայ առաջին նահապետների եվ նախարարների պատմությունը, ըստ նրա հայոց առաջին թագավորը Պարույր Սկայորդին է: Արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նաեվ Երվանդի մասին: Խորենացին միշտ դնում է հայ թագավորների ժամանակագրությունը, ի հարկե պարսից կամ հռոմեական թագավորության իշխանության տարիներով:
• Խորենացին ունի քերթողահայր մականունը, քերթող բառը նշանակում է արարող, ստեղծող: Նրա երկը հայ քաղաքական մտքի եվ եվ երազների մի կոթող է, սրբազան գիրք որը նվիրագործել է հայոց պետականությունը, հատկապես Բագրատունյաց տոհմը, բայց նա միտումնավոր է Մամիկոնյանների հանդեպ: Ըստ Փավստոսի Մամիկոնյանց նախնիները եղել են Ճենաց աշխարհի թագավորներ, իսկ Խորենացին նրանց դարձնում է Ճենաց թագավորի դայակի որդիներ, նրանց նախնին Մամգունը գալով Հայաստան նենգորեմ սպաննում է Սլկունի տոհմից Սղուկին եվ տիրանում է Տարոն գավառին: Իսկ Փավստոս Բուզանդը Մամիկոնյաններին համարում է սպարապետներ, նույնը եվ Ագաթանգեղոսը, մինչդեռ Խորենացին նրանց տեղ դնում է Բագրատունիներին, եվ Մամիկոնյանների փայլուն աստղերը նրա գրքի տակ զրկվում են իրենց լույսից: Վասակը, Մուշեղը նրա մոտ սպարապետներ չեն, օրինակ Վասակը Արշակ Բ.-ի հասարակ մի ինակից էր, զինակից է նաեվ նրա ավագ եղբայրը՝ Վարդանը, իսկ Մուշեղը այդ էլ չէ, այլ սոսկ հիշվում է որպես Վասակի որդի: Նա չի հիշում նաեվ Մամիկոնյանների սպարապետներին՝ Արտավանին, Արտավազդին եվ Վաչէին: Արտավանի տեղ դնում է (Արտավազդ Մանդակունուն), Վաչէի տեղ՝ (Բագարատ Բագրատունուն), որը Փավստոսի մոտ Վաչէի զինակիցն էր: Պապ թագավորի սպարապետը ոչ թե Մուշեղ Մամիկոնյանն է, այլ Սմբատ Բագրատունին որին վիճակաված էր Ձիրավի հաղթության փառքը: Փավստոսի վերջին հերոսը Մանվել ՄԱմիկոնյանը Խորենացու մոտ անհետացել է եվ նրա տեղ է բռնել Սմբատ Բագրատունին: Մերուժան Արծրունուն խառանողը Փավստոսի մոտ Մանվել Մամիկոնյանն է, բայց Խորենացին նա վերագրել է Սմբատ Բագրատունուն: Փաստորեն Խորենացու մոտ Մամիկոնյան հերոսների միայն ստվերներն են մնացել, ոչ մի ակնրակ հաղթապանծ Վասակի մասին, նա մի չնչին արարած է Խորենացու մոտ որը գժտվում է իր իր եղբոր Վարդանի հետ մի հարճի պատճառով, եվ նույնիսկ սպաննում է եղբորը: Բայց ուրացող Վահան Մամիկոնյանին, որը իրոք արժանի էր մոռացության՝ Խորենացին հիշում է, նա չի խնայում նաեվ նրա որդու՝ Սամվելին որը հորը սպաննելով մաքրեց Մամիկոնյանների փառապանծ անունը դավաճանության դրոշմից: Խորենաու մոտ Սամվելը ապիկառ զորավար է, երբ Արշակ Գ.-ի գանձերը մի քանի իշխաններ գողանում եվ փախչում պարսից բաժնում թագավորող՝ Խոսրովի մոտ, Սամվելը որը Արշակ Գ.-ի մտերիմն էր մի ուժեղ զորագնդով հետապնդում է նրանց, բայց չի կարողանում բռնել: Նույն պահին բախտի բերմամբ՝ (գրում է Խորենացին) հայտնվում է Սահակ Բագրատունին եվ գերի է վերցնում գանձերը վերցնող իշխաններին եվ տանում Խոսրով թագավորի մոտ:
• Խորենացու մոտ Մամիկոնյան տոհմը նորեկ է, Հայաստան է ժամանել Տրդատի ժամանակ եվ մեծ տեղ չունի մեր պատմության մեջ, բայց Բագրատունիները թեեվ եկվոր են սակայն եկլ են շատ հնուց, հայկազանց շրջանից եվ ծագում են ընտրյալ ազգից, որպես բիբլիական ազգ: Մամիկոնյանները փայլում են մինչեվ (774-776) թթ. ապստամբությունը, որից հետո մեր քաղաքական երկրակամարից հեռանում են:
• Խորենացին առաջինն էր որ հայ ժողովրդի պատմությունը ենթարկեց պարբերացման, բաժանելով 4 շրջափուլերի:
1. Առաջինը բուն հայ իշխանների գահակալման ժամանակաշրջան:
2. Երկրորդը օտար տիրակալների շրջան:
3. Երրորդը Երվանդունիների թագավորությունը:
4. Չորրորդը ներքին պատերազմների եվ Արշակունիների շրջան:
• Նրա երկը շարադրված է դասական հայերենի նկարագեղությամբ, այն եղել է դասագիրք եվ Աստվածաշնչից հետո ամենաշատ ընթերցվող գիրքը: Այն մեր հին պատմության կարեվորագույն համապարթակ աղբյուրն է, հայրենասիրական քաղաքացիական վեհ գաղափարներով: Խորենացին վախճանվել է մոտ 493 թվականին:
• Առաջին անգամ հրատարկվել է 1695թ. Ամսդերտամում, 1736 թ. լատիներեն լեզվով, 1809 թ. եվ 1858 թ. ռուսերեն, 1841 թ. եվ 1850 թ. իտալերեն, 1841 թ. եվ 1869 թ. ֆրանսերեն, 1869 թ. գերմաներեն մասնակի, եվ 1879 թ. անգլերեն:




Սեբեոս
• Ապրել է 7-րդ դարում, բայց հայտնի չեն ոչ ծննդյան ոչ էլ մահվան թվականները: Սեբեոսը իր պատմության երկի 4-րդ գլխում գրում է որ եղել է պարսից Խոսրով Բ.-ի պալատում: Նա եղել է նաեվ Միջագետքում, հիշում է հայոց թագավոր՝ Տրդատ Մեծի արձանագրությունը Մծբինում: 646 թ.-ին Դվինի ժողովի մասնակիցների մեջ նա հիշվում է որպես եպիսկոպոս Բագրատունյաց: Իր երկը ավարտած պետք է լինի 661 թ.-ին: Նրա երկը ընդգրկում է Հայկից սկսած մինչեվ 661 թ.: Իբրեվ եպիսկոպոս նա հավատարիմ է հայոց հավատքին, դեմ է քաղկեդոնականությանը: Իր երկի սկզբում պատմում է Հայկի ու Բելի մասին, ապա հայոց թագավոր Արշակ Փոքրի (Տրդատի) մասին, եվ հայոց մյուս թագավորների մասին: Հաջորդ գլուխներում տալիս է Մամիկոնյաների ծննդաբանությունը, ապա պարսից եվ բյուզանդական թագավորների ցանկը, որոշ դեպքերի կցկտուր պատումով: Հաջորդ գլուխներում պատմում է մարզպանական շրջանի մասին, հատկապես Կարմիր Վարդանի 571-572 թթ. ապստամբության մասին: Վերջին 9-րդ գլուխը նվիրված է Հայաստանի պարսիկ մարզպանների ժամանակներին, հասցնում է մինչեվ 639 թ.:
• Երկի մնացած մասը որը կրում է (Մատեան ժամանակեան) խորագիրը, այդտեղ խոսում է պարսիկների եվ նրա նվաճումների մասին՝ Խոսրով Բ. Բարվեզի օրոք, որին կոչում է Աստուծո անիծյալ: Ավելի ընդարձակ է 10-րդ գլուխը եվ նրանից հետո եղած 41 գլուխները, որտեղ մանրամասնորեն շարադրում է պարսից Որմիզդ (579-591), ապա Խոսրով Բ.-ի մասին (591-628): Վահրամ Չուպինը որը ապստամբում է Խոսրովի դեմ, եվ Խոսրովը դիմում է Բյուզանդիայի կայսր՝ Մորիկի օգնության, որը օգնելով Խոսրովը կարողանում է հաղթել եվ 591 թ. պայմանագրով Հայաստանի մեծ մասը անցնում է Բյուզանդիային:
• Սեբեոսը տալիս է նաեվ պարսկա-բյուզանդական պատերազմները Հերակլ կայսեր օրոք՝ (610-641) որը գրավում է անգամ Տիզբոնը: Սեբեոսը բերում է Վահրամ Չուպինի նամակը հայ իշխաններին, որտեղ Վահրամը խոստանում է վերականգնել հայոց թագավորությունը, բայց հայ նախարարները հրաժարվում են զորակցել նրան: Ապա պատմում է հայ իշխանների քաղաքական կողմնորոշման մասին, նաեվ Զվարթնոցի տաճառի, Հռիփսիմեի վանքի կառուցման մասին: Նրա մասին մենք իմանում ենք առաջին Բագրատունի նշանավոր գործչի՝ Սմբատի մասին, որը պարսից Խոսրով թագավորի կողմից նշանակվել էր Վրկանի մարզպան:
• 42-րդ գլխում պատմում է Սասանյան պետության կործանման մասին, Հայաստանում արաբական արշավանքների մասին, Թեոդորոս Ռշտունու կողմից 652 թ. կնքված հայ-արաբական պայմանագրի, Ներսես Տայեցի կաթողիկոսի դիրքորոշման, եվայլն: Ավարտվում է 661 թ. երբ խալիֆա դարձավ Մուավիե Ա.-ը: Երկի այս մասը շատ կարեվոր պատմաղբյուր է արժանահավատ, որովհետեվ ինքը ժամանակակից է եվ ականջալուր:
• Սեբեոսի երկում կան նաեվ վավերագրական բնույթի փաստաթղթեր՝ Վահրամ Չուպինի 2 նամակները հայ նախարարներին եվ դրանց պատասխանը, Մորիկ կայսեր նամակը Խոսրով Բ.-ին, Դվինի 654 թ.-ի ժողովում հայերի կազմած պատասխանը Կոստանդ կայսեր, որտեղ հիմնավորվեց հայոց դավանանքը: Թաստորեն առաջին ժամանակակից աղբյուրն է որը պատմում է Հայաստանի արաբական արշավանքների մասին:
• Ոճը թեթեվասահ է ու հասարակ, թեեվ չունի նախորդ պատմիչների պատմելաոճը, ոչ միշտ է որ ունի քննական մոտեցում: 6-րդ դարի վերջերից դնում է թվականներ, երբեմն անգամ նշում է օրերը:
• Առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1851թ.-ին Թիֆլիսում, երկու անգամ ռուսերեն 1862թ. եվ 1939 թ., 1904 թ. ֆրանսերեն, 1875 թ. գերմաներեն (հատվածաբար), հայերեն քննական բնագիրը լույս է տեսել 1939թ. եվ 1979 թ.:


Ղեվոնդ

• Այս պատմիչի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք բացի իր երկից: Միայն ենթադրաբար ասում են որ նա իր մանկությունը անց է կացրել իբր Գողթն գավառում, ելնելով այն փաստից որ Ղեվոնդը Եսայի կաթողիկոսին անվանել է երանելի եվ սուրբ ուղիշ հավատով, եվ քանի Ղեվոնդը աշակերտել է նույն Եսայիին՝ երբ սա Գողթնի եպիսկոպոս էր, ուրեմն Ղեվոնդը մանկությունը անց է կացրել Գողթնում: Ըստ Ներսես Ակինյանի Ղեվոնդը տեղ է տվել դրունի իշխաններին որոնք Գողթնից էին:
• Ղեվոնդը շարունակում է Սեբեոսին սկսելով 661 թ.-ից: Հովհաննես Դրասխանակաերտցին եվ Թովմա Արծրունին չեն հիշում Ղեվոնդին, առաջինը նրան հիշում է Ասողիկը: Ղեվոնդը օգտվել է նախորդ գրեթե բոլոր պատմիչներից, բայց բանավոր աղբյուրներ քիչ ունի:
• Նա առաջին երեք գլուխներում պատմում է թե արաբները ինչպես են գրավում Պաղեստինը, Ասորիքը եվ Իրանը, եվ 3 անգամ էլ թափանցում են Հայաստան:

Friday, October 30, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 5-րդ դաս 26 Հոկտեմբեր 2009



Շարունակություն Ղազար Փարպեցիի
• Ղազար Փարպեցին հաղորդում է Արշակունյաց թագավորության անկման, Սահակ Պարթեվի գործունեության եվ նրա տեսիլքի մասին, որի ժամանակ նրան երկնքից երեվում է մեկը լուսեղեն կերպարանքով, եվ այդ հրեշտակը Սահակին ասում է: «Քաջալերվիր, զորացիր Աստուծով, շատ շուտով պետք է լռեն Արշակունի տոհմի թագավորությունը եվ Գրիգորի տոհմի քահանայությունը, նրա գահին նստելու են արծաթասեր անձինք: Բայց պետք է վերստին թագավորեն Արշակունիները եվ քահանայապետ է կազմելու Գրիգորի տոհմից»: Ի հարկե այս տեսլիքը ընդմիջարկում է (այսինքն հետագայի հավելում է ուրիշ մատենագիրների կողմից):
• Երկրորդ դրվագում Փարպեցին պատմում է Վարդանաց պատերազմի մասին, նրա պատմածը համընկնում է Եղիշեի պատմածի հետ, երկուսն էլ ջանում են ամբողջ պատմությունը հաղորդել կրոնական բնույթով, բայց այդ ապստամբությունը հանգչում էր ավելի կենսական հիմքերի վրա, եվ հենց ըստ Եղիշեի ուներ նաեվ սոցիալական բնույթ: Փարպեցին Վասակին երբեք ուրացող չի համարում, ըստ Փարպեցու Վասակի փեսան՝ Վարազ-Վահանը իր կնոջ հետ վատ վարվելու պատճառով, ընկել էր աներոջ աչքից, եվ մեկնելով պարսից արքայի մոտ ուրանում է հավատը եվ ամբաստանում աներոջը եվ արժանանում շնորհների, ուստի Հազկերտ Բ.-ը չեր վստահում Վասակին: Եղիշեն բնավ չի հիշում Վարազ-Վահանին ոպեսզի չարդարացնի Վասակին: Միայն Փարպեցին է հիշում որ Վասակի երկու որդիները պատանդ էին: Վարդանին Փարպեցին ավելի փառաբանում է քան Եղիշեն: Ըստ Փարպեցու առանց Մամիկոնյանների եվ Վարդանի գործը չեր կարող գլուխ գալ: Փարպեցու պատումում Վարդանը գլխավոր հերոս էր, որը միշտ կամենում է նահատակվել կրոնի համար:
• Քանի որ Փարպեցին գրում է Մամիկոնյանների պատմությունը, ուստի նա չեր կարող չգրել (450-451) թթ. եվ (482-484) թթ. ազատագրական պատերազմների մասին: Փարպեցին մեջ է բերում Վարդանի անցնելը բյուզանդական կողմերը, որպեսզի փառաբանի Մամիկոնյան տոհմին որոնք հակված էին դեպի քրիստոնեական կողմը:
• Ի հարկե Եղիշեն ավելի հմուտ պատմիչ է քան Փարպեցին, բայց մի վերապահումով Փարպեցին ավելի խստապահանջ է եվ իր գրածները միշտ ջանում է փաստարկել, եվ պատմության հանդեպ ունի ավելի առողջ եվ անկողմնակալ վերաբերմունք:
• Երրորդ դրվագում Փարպեցին պատմում է Մամիկոնյանների մասին, գովերգում նրանց, նկարագարում (482-484) թթ. ազատագրական պատերազմի պատմարժան իրադարձությունները (Ակոռիի, Նեէսեհապատի, Ճարամանայի պատերազմները...): Թեեվ Փարպեցին ուշադրություն չի դարձնում հասարակ ժողովրդի (ռամիկների) վրա, բայց հիշում է (ռամիկ զորացն բազմութիւն):
• Փարպեցին տալիս է երկրում իշխող բարոյական անկումը, ուրացությունը: Բայց կային նաեվ առողջ ուժեր որրնք համախմբվում են նախ Գյուս կաթողիկոսի շուրջը, ապա Մամիկոնյան կորյունների շուրջը (Վահան, Վասակ, Վարդ): Երբ պարսից արքա Պերոզը սպաննվեց, նրան փոխարինած Վաղարշը իր պաշտոնյա Նիխորին ուղարկում է Վահանի մոտ հաշտություն առաջարկելով: Վահանը համաձայնվում է նէա առջեվ դնելով 3 պայմաններ:
1. Չդիպչել հայերի կրոնին, երկրից դուրս տանել կրակարանները, հայերին դավանափոխ չանել:
2. Ճանաչել տոհմիկին (ազնվականին) եվ անտոհմիկին, մարդկանց գահ ու պատիվ չտալ ուրացության համար, այլ առաջ քաշել ըստ իրենց վաստակի ու արժանիքի:
3. Թագավորն ինքն անձամբ պետք է քննի եվ իմանա բոլորի կատարածը:
• Այս պայմանների նպատակը ազնվականության քայքայմանը վերջ տալն էր, իսկ այս քայքայումը գալիս էր բարոյալքումից: Փարպեցու մոտ եվս մարտերուն զոհված հայ զինվորները հանուն հավատի նահատակներն են:
• Փարպեցու երկը նաեվ գեղեցիկ գրական ստեղծագործություն է: Փարպեցին Եղիշեի պես շատ խիստ չի վերաբերվում Վասակի հանդեպ, նրա մոտ Վասակը զղջում է իր արարքները, ողբակոծում, հառաչում: Նրա մոտ Վասակը դավաճան է, բայց ոչ ուրացող: Փարպեցին ունի վայելուչ ոճ, գեղեցիկ է օրինակ՝ պատերազմում զոհված եվ կալանված նախարարների գովքը, որը հիշեցնում է Եղիշեին:

Մովսես Խորենացի
• Ծնվել է մոտավորապես (410-415) թթ. Տարոնի Խորոնք գյուղը: Տեղում նախնական կրթությունից հետո մեկնել է Հայաստանի մշակույթի նշանավոր կենտրոն՝ Վաղարշապատ, եվ սովորել այնտեղի բարձրագույն դպրոցում: 431 թ.-ին Սահակի ու Մաշտոցի ուրիշ աշակեէտների հետ ուսանելու է մեկնել Եդեսիա, ապա անցել Երուսաղեմ, այնտեղից Ալեքսանդրիա, որտեղ սովորւմ է 6 տարի:
• Տիրապեսում է քերթողական արվեստին, հունական մշակույթին, փիլիսոփայությանը եվ աստվածաբանությանը, ապա ընկերների հետ մեկնում է Աթենք, սակայն փոթորիկը նրանց նավը նետում է Իտալիա, որտեղից մեկնում են Աթենք, ապա Կ.Պոլսի վրայով վերադառնում են հայրենիք 440 թ.-ից հետո: Այդ թվին վախճանված էին Սահակն ու Մաշտոցը: Նրանց մահվանից հետո Խորենացուն եվ ընկերներին վատ են ընդունում, ծաղրում են, հետ են մղում եվ համառում են անկայուն եվ որեվե բանի անընդունակ:

Saturday, October 24, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 1-րդ դաս 28 Սեպտեմբեր 2009



Թարգմանչական Գրականության Սկզբնավորումը եվ Զարգացումը
• Հայերը միղտ ունեցել են գրական մշակույթ,՛ բայց հայերեն գիր ու գրականություն մինչեվ 405 թ. չեն ունեցել: Մնչ այդ օգտագործել են արամեերեն, հունարեն, սակավ դեպքերում նաեվ պահլավերեն գիրերը: 405 թ.-ից հետո երբ Մաշտոցը հնարեց հայերեն այբուբենը, Մաշտոցը, Սահակ կաթողիկոսը եվ նրանց աշակերտները (Հովսեփ Վայոցձորեցի, Ղեվոնդ Երեց) ապա նաեվ կրտսեր աշակերտները (Հովհան Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Եզնիկ կողբացին,Կորյունը եվ Աբրահամ Խոստովանողը)՝ առաջին հայ թարգմանիչներն էին: Ըստ Կորյունի առաջինը թարգմանվել է Աստվածաշունչը, որը դարձավ դասական հայերենի երախայրիքը (առաջին պտուղը): (Հին հայերենում... երախի---պտուղ):
• Թարգմանվել են նաեվ աղոթքներ, սաղմոսներ, Աստվածաշունչի մի գլուխը, նաեվ քնարերգական, կրոնական աղոթքների ժողովածու: Մինչ 405 թ. սաղմոսները բանավոր են կատարվել, թարգմանվելով հունարենից, ասորերենից: Սահակը թարգմանել է նաեվ ժամագիրքը, պատարագամատույցը, տոնացույցը, նաեվ բանասիրական գրքեր: Ըստ Կորյունի, Սահակն ու Մաշտոցը հատուկ թարգմանիչներ են ուղարկել Եդեսիա: Ըստ Հովսեփ Պաղնացու՝ Եզնիկ Կողբացին որպեսզի ասորերենից կրոնական գիրքեր թարգմանե՝ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ սովորել է հունարեն, ապա Կ.Պոլիս մեկնել են նաեվ՝ Ղեվոնդն ու Կորյունը: Նրանք տիրապետում են հունարենին, եվ վերադառնում են իրենց հետ բերելով սուրբ գրքի օրինակներ եվ կրոնական այլ երկեր: Մինչ այդ Մաշտոցն ու իր աշակերտները կատարել էին ասորերենից Աստվածաշնչի հատուկ թարգմանություն: Երբ նրանց աշակերտները բերում են Աստվածաշնչի կատարյալ օրինակը, Սահակն ու աշակերտները 432թ.ին կատարում են Աստվածաշնչի լրիվ թարգմանությունը, որը համարվել է «Թագուհի Թարգմանութեանց»: Այդ պահին Աստվածաշունչը սովորվում է հայկական եկեղեցիների ֆամարների տակ: Նախնյաց հեթանոսական երգերին փոխարինում են սաղմոսները, օրհներգները, որոնք եէգում են նաեվ իշխանները, անգամ հասարակ ժողովուրդը:
• Սուրբ Գրքի ազդեցությունը մեծ էր հայ գրավոր դպրության վրա: Նրա լեզուն իշխող էր եվ օրինակ էր ծառայում մեր բոլոր մատենագիրների համար, իբրեվ Աստուծուց ներշնչված խոսք: Բայց ուսուցիչների համար Ս.Գիրքը քիչ էր, ուսումնասիրողը պետք է իմանար նաեվ հունարեն եվ ասորերեն լեզուներով գրված մատենագրության գիտությունը, ուսստի Սահակն ու Մաշտոցը թարգմանում են նաեվ շատ մեկնաբանություններ (բացատրողական գրքեր), դավաբանական գրվածքներ, նրանց շնորհիվ 5-րդ դարում ստեղծվեց Հայերեն Թարգմանչական հարուստ գրականություն: Դա ընդլայնեց հայ պատմիչների մտահորիզոնը: Նրանք դուրս եկան հայի մտաշխարհի հորիզոնից, նրան ցմտքերը թեվածեցին նաեվ օտար հորիզոններում, ինչ որ շատ նպաստեց հայ մշակույթի զարգացման եվ ազգային ինքնաճանաչման:
• Թարգմանել են նաեվ զանազան թղթեր, նամակներ, ճառեր, աղանդների դեմ ուղղված հակաճառեր, եվ այսպես ձեվավորվում է քրիստոնեական Աստվածաբանությունը: Որորշվում է հայոց դավանանքը հավատարար մնալ առաջին երեք տիեզերական ժողովներում սահմանված սկզբունքներին: Սակայն դավանանքի շուրջ վեճերը շարունակվում են եվ ավելի խորանում, ուստի առաջանում է դավաբանական հարուստ գրականություն եկեղեցու հայրերի ձեռքով: Դա հենց հայրաբանական գրականություն է որից ունենք շատ թարգմանություններ: Թարգմանվում են նաեվ փիլիսոփայական, քերականական, ճարտասանական երկեր, նաեվ պատմություն: Առաջին պատմական երկը՝ Եվսեփոս Կեսարացու եկեղեցական պատմությունն է, թարգմանված Մաշտոցի աշակերտների կողմից: Թարգմանվել են նաեվ վկայաբանական գրքեր, դրանք լցվել են հրաշքներով, որպեսզի ժողովրդի մեջ սերմանեն բարեպաշտությունն ու ճգնասիրությունը:
• Սահակի եվ Մաշտոցի թարգմանչական ջանասիրությունը գոտեպնդեց հայ ժողովրդին, լուսավորեց նրա ուղին, լույսի մեջ մկրտեց հոգիները, նաեվ կրթության սպեղանիով բժշկեց ազգային վերքերը:

Հունաբան Դպրոցը
• Այս դպրոցը ծագել է 5-րդ դարի կեսերից, երբ դարաշրջանը պահանջում էր բծախնդիր ճշգրտությամբ թարգմանել գիտական, փիլիսոփայական եվ այլ բնույթի երկեր: Թարգմանիչները հունարենի օրինակով կատարում էին բարակազմական նորամուծություն, դյուրացնում են հայերենի գիտական բառապաշարի ստեղծումը: Սակայն նրանք ստեղծեցին հայերենին խորթ ու խրթին մի ոճ, հայերենը դարձնելով դժվար ըմբռնելի, ի հարկե սակայն ստեղծեցին շատ հաջող բառեր: Նրանց հունասիրությունը հետեվանք էր ոչ թե հունական քաղաքական կողմնորոշում, այլ հունարեն լեզվի ու մշակույթի հանդեպ բուռն սեր: Պետականության բացակայության պարագայում՝ հունաբան թարգմանիչները կամենում էին բարձրացնել հայ ժողովրդի կորովը, ազգային ինքնագիտակցությունը: Նրանց շնորհիվ հայ միտքը կարողացավ հասկանալ դավաբանական վեճերի իմաստը, ընտելացավ փիլիսոփայական վերացական մտածողությունը, լայնացրեց իր մտահորիզոնը: Նրանք թարգմանեցին Դիոնիսիոս Թրակացու «Ուսում քերականության» երկը, որը երկար դարեր եղել է քերականության ձեռնարկ, եվ հայերենի թարգմանվեց 5-րդ դարուն: Թարգմանվել են նաեվ Արիստոտելի եվ ուրիշ հույն փիլիսոփաների երկերը: Հունաբան դպրոցը նպատակ ուներ հայերենը եվս հունարենի պես դարձնել գիտական լեզու: Թարգմանում էին բառացի որպեսզի իմաստը ճիշդ հասկցվեր: Ի հարկե հունաբան թարգմանությունը երբեք չդարձավ :ոսակցական լեզու, այն մնաց որոշ խավի գրավոր լեզու, եվ գոյատեվեց 200 տարի, եվ ձեվավորվեց Հայաստանի բյուզանդական բաժնում:
• Հունաբան դպրոցը ստեղծեց որոշ տերմիններ, օրինակ՝ փիլիսոփայական կաթեգորիայում: Հունասերների պարագլուխներն էին՝ Սահակը, Մաշտոցը եվ նրանց աշակերտները:

5-րդ Դարի (Ոսկեդար) Աղբյուրագիտության Հիմնական Գծերը
• 5-րդ դարի հայ պատմագրության զարգացումը պայմանավորված էր ազգային ինքնաճանաչման եվ ինքնահաստատման զորեղ մղումներով, որոնք ծնունդ առան գրերի գյուտի շնորհիվ: Այդ հանգամանքը 5-րդ դարի հայ պատմիչներին պարտավորեցնում էր ճանաչել եվ ճանաչելի դարձնել՝ հայ ժողովրդի պատմական անցյալը, նրա ստեղծած մշակույթը, եկեղեցին, իշխանական եվ թագավորական տները, նաեվ հասարակ ժողովրդին: Բայց քանի որ մինչեվ գրերի գյուտը հայոց պատմության գլխավոր սկզբնաղբյուրը օտար հեղինակների համառոտ վկայություններն էին, նաեվ ազգային ավանդույթները՝ իրենց առասպելներով, զրույցներով, վեպերով, վիպերգներով, որոնք ունեն ի հարկե պատմական կորիզ, ուստի աղբյուրագիտությունը մեծապես օգտվում է նաեվ դրանցով: Այդ պատճառով հայոց պատմությունն ունի երկու հատկանիշ:
1. Պատմագիտական կողմը, արժեքավոր նյութերով, վկայություններով:
2. Նրա գրական-գեղարվեստական արժանիքները, որոնք տրվում են քնարական զեղումներով, պատկերներով: Գեղարվեստորեն շնչեվորելով իրենց գործերը, պատմիչները նպատակ ունեին սերունդներ դաստիարակել հայրենասիրության ոգով, նրանց մեջ նեռարել բարոյական, կրոնասիրական գաղափարները:
• 5-րդ դարի հայոց պատմությունը սկզբնավորվեց իբրեվ ազգային մշակույթի պատմություն: 443 թ. մեր առաջին պատմիչը գրեց «Մաշտոցի վարքը», գրերի գյուտի պատմությունն էր դա, փաստորեն հայ գրականության սկզբնաղբյուրը: Ագաթանգեղոսը տալիս էր քրիստոնեության ընդունումը, որը կրոնական-մշակութային հեղաշրջում էր: Հարազատ գաղափարական հերոսները իտեալականացվեցին, օրինակ՝ Փավստոս Բուզանդը Ներսես Մեծ կաթողիկոսին իտեալականացրել է, նա գաղափարականացրել է նաեվ Վասակ եվ Մուշեղ Մամիկոնյանների կերպարները: Մովսես Խորենացին քննադատաբար է մոտենում առասպելներին: Նա մշակեց հայոց պատմության ժամանակագրությունը, ի հարկե նրա երկը ունի նաեվ գրական-գեղարվեստական մեծ արժեք, նրա հաղորդած փաստերը ստույգ են եվ արժանահավատ:
• Աղբյուրագիտական արժեք ունին նաեվ վիպասանական, բանահյուսության նմուշները, որոնք պահպանված են Խորենացում մոտ՝ (Արա Գեղեցիկի, Տորքի, Վահագնի մասին), նաեվ պատմական առասպելները (Տիգրանի, Երվանդի, Արտաշեսի, Արտավազդի մասին), որոնք ունին պատմական հիմք:
• 5-րդ դարի հայ գրականությունը ունի աշխարհիկ բնույթ, գիտական ճանաչողական եվ գրական արժանիքներ:
• 5-րդ դարում քրիստոնեության ամրապնդումը ոչ միայն եկեղեցական գործ էր, այլեվ ուներ համերկրային նշանակություն: 5-րդ դարի պատմիչները հանդես էին գալիս ժողովրդի բոլոր խավերի շահերի, պաշտպանության , նրանց մոտ ժողովուրդը (որին ազգ էին կոչում) որպես ընդհանրություն գոյություն ունի: Օրինակ՝ Փավստոս Բուզանդը Մուշեղ Մամիկոնյանի մասին գրում է որ նա շարունակ քաջաբար կռիվ էր մղում իր բնիկ տերերի, Քրիստոսի անունով մկրտված ազգի համար: Խորենացին եվ մյուս պատմիչները դրսեվորում են այն իշխաններին եվ թագավորներին որոնք լավ գործեր են կատարել ազգի համար:
• 5-րդ դարի պատմիչները աչքի են ընկնում իրենց քաղքական մտածողությամբ: Նրանք խորապես ցավում են հայոց պետականության վերացման համար:
• Հայ պատմիչների երկերը ունեն աղբյուրագիտության մեծ արժեք ոչ միայն հայ, այլեվ հարեվան ժողովուրդների պատմության համար:

Thursday, October 22, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 4-րդ դաս 19 Հոկտեմբեր 2009

Շարունակություն Եղիշիե:
• Դենշապուհը հույս ուներ քանդել եկեղեցու ուխտը, բայց նախարարները ավելի ուժեղ գտնվեցին քանի որ իրական ուժը նրանց ձեռքում էր: Արտաշատում կայացած ժողովում նախարարների կամքը վճռական էր, եվ Հազկերտ Բ.ին տրված պատասխանը փխում էր հիմնականաում այն բանից որ Հայաստանը ի զորու է պաշտպանել իր ներքին անկախությունը, կրոնը եվ եկեղեցին:
• Եղիշեն հիանալի կերպով պատկերում է երկրում լեռնացող ըմբոստահույզ դրամատրությունները, որոնց ալիքի վրա ծագեց ապստամբությունը: Հոգեվորականները դենտագին գործունեություն են ծավալում շրջելով գավառներում, գյուղերում, քաղաքներում: Եղիշեն գրում է որ նրանք՝ «արարին զամենեսեան զինուորս Քրիստոսի»: Հոգեվորականների նվիրագործված նշանաբանն էր՝ «Որենք Աստուածայինք կայցեն թագաւոր ի վերա ամենայնի»: Ժողովուրդը եկեղեցու կոչով զինվեց եվ ոտքի ելավ, երդվելով չխնայել ոչ ոքի անգամ հարազատ եղբորը, որդուն, ուրացած հորը, ամուսնուն:
• Եղիշեի երկը ունի կարճ առաջաբան եվ 7 գլուխներ, որոնք նա կոչում է եղանակներ: Առաջին եղանակում այն միտքն վ հայտնում որ Արշակունիների անկումից հետո հայ նախարարները փոխարինեցին հայոց փագավորին, եվ նրանց շնորհիվ եկեղեցու ուխտը ծաղկում էր:
• Երկրորդ եղանակում տրվում է Հազկերտի կողմից կրոնափոխության առաջարկը եվ Արտաշատի ժողովում պատասխան կազմելը: Պատասխանում հայերը ասում են որ պատրաստ են զոհվել մինչեվ վերջին մարդը, բաձց կրոնափոխ չեն լինի, եվ եթե «արյաց արքան» չդպչի իրենց կրոնին իրենք խոստանում են իրենք հնազանդվում են հնազանդվել նրան:
• Երրորդ եղանակում խոսում է Վասակի եվ նրա հետեվորդների մասին: Եղիշեն շանթ ու կրակ է թափում Վասակի գլխին, նրան համարում է նոխկալի դավաճան, ուրացող, ինչը ի հարկե ճիշդ չէ: Եղիշեն խիղճ է տալիս իր կուսակցական խղճին: Վասակը սկզբում անցավ ապստամբության գլուխ եվ ինչպես գրում է Եղիշեն՝ Վարդան Մամիկոնյանը անգամ Վասակին ասում է: «Ինչ որ հրամայես ես անպայման կը կատարեմ»: Բայց Վասակը երբ տեսավ որ Հայաստանը մնում է միայնակ զորազոր ախոյանի առջեվ, այլեվս անիմաստ համարեց ապստամբությունը շարունակելը, եվ ապստամբության եռանդուն պահին թակվեց պարսիկների կողմը, իր կողմնակից հոգեվորականների հետ աշխատում էր ժողովրդին համոզել ետ կանգնել ապստամբությունից, նա նույնիսկ Հազկերտին համոզեց ետ վերցնել կրոնափոխության առաջարկը, ինչը եվ կատարվեց: Բայց ժողովուրդը արդեն ոտքի էր ելեր եվ ոչ մի ուժ չեր կարող կասեցնել այդ:
• Չորրորդ եղանակում նկարագրվում է Ավարայրի ճակատամարտը եվ նրան հարակից եղելությունները: Այստեղ Եղիշեն Վարդանին իբր թե պանծացնելու համար, գրում է որ հայոց զորքը իբր թե հենց որ հասնում է Ավարայրի դաշտ անմիջապես անցնում է Տղմուտ գետը եվ գրոհում է պարսից զորքի վրա: Վարդանը բազում մարտերում հաղթանակներ տարած այդ փառաբան զորավարը այդպիսի անխելամիտ քայլի չեր դիմեր, եվ իր զորքը չեր ցգի դարանի մեջ, չեր դարձնի թշնամու թիրախի մեջ: Վարդանի տակտիկան այստեղ հարձակողական չեր՝ այլ պաշտպանողական, նահանջում էր խուսափելու ավելորդ կորուստներից, հյուծել հակառակորդին ապա կանոնավոր կերպով նահանջել եվ ամրանալ բերդերում: Նա զոհվեց բայց նրա տակտիկան տվեց իր արդյունքները: Հայերը այդ մարտում երեք անգամ ավելի քիչ զոհեր տվեցին քան պարսիկները: Ապա ամրացան ամրոցներում շարունակելով դիմադրությունը լավ դաս տալով բռնավորին:
• (5-6-7) –րդ գլուխներում խոսվում է դարձյալ պատերազմի եվ նրա հետեվանքների մասին, պատկերվում է Պարսկաստան տարագրված հայ գերիների ծանր վիճակի մասին: Ապստամբության մեջ մեղադրված 37 նախարարներ եվ 6 հոգեվորականներ աքսորվեցին: 454 թ. ամռանը հոգեվորականները գլխատվեցին Ապր գավառում: Եղիշեն նկարագրում է նրանց գլխատումը:
• Եղիշեն կրոնափոխությունը իրավամբ կործանարար է համարում Հայաստանի համար: Նա գրում է նաեվ որ 37 հայ նախարարները 10 տարի աքսորում անցկացնելուց հետո վերադառնում են եվ տիրում են իրենց կալվածքներին: Եղիշեն հրաշալի կերպով է կերտել Վարդանի, վասակի, որոշ հոգեվորականների կերպարը: Նա ցանկանում է այդ կերպարների միջոցով հայրենասիրություն սնուցել ժողովրդի մեջ: Ավարայրի ճակատամարտից առաջ Վարդանը դիմում է զորքին եվ համեստությամբ ասում՝ «Շատերդ մարտերում գերազանցել եք ինձ ձեր քաջությամբ եվ այժմ հարմար պահ է որպեսզի այս սուրբ պատերազմում մենք հաճությամբ ընդունենք մահը»:
• Եղիշեն Վարդանաց պատերազմը լոկ կրոնական է համարում եվ չի նկատում որ այն ունի հեռուն գնացող քաղքական նպատակներ:
• Եղիշեի երկը թարգմանվել է ռուսերենի Թիֆլիսում 1853թ., անգլերենի Լոնդոնում 1830 թ., իտալերենի Վենետիկում 1840թ., Ֆրանսերենի Փարիզի 1844թ. եվ 1905 թ.:
• Եղիշեի գրաբար բնագիրը տպագրվել է 28 անգամ, առաջինը Պոլսում 1764 թ., երկրորդը Պետերբուրգում 1787 թ. եվ նույն թվականին ՆորՆախիջեվանում, Կալկաթայում 1816 թ., Վենետիկում 1820 թ.եվ 1838 թ. :
• Եղիշեի երկը հինգ անգամ թարգմանվել է աշխարհաբարի, առաջինը Մոսկվայում 1836 թ., երկրորդը Թիֆլիսում 1891 թ.:
• Եղիշեն հեղինակել է նաեվ Աստվածաշնչի որոշ գրքերի մեկնություններ, հատկապես կարեվոր է Ծննդոց գրքին նվիրված «Արարարծոց» մեկնությունը: Գրել է նաեվ կրոնական-դավաբանական գրվածքներ, օրինակ՝ (Վասն Քրիստոսի Խաչելության):


Ղազար Փարպեցի

• Այս պատմիչը դասական շրջանի վերջին աստղն էր, իր մասին գիտենք շնորհիվ Վահան Մամիկոնյանի գրած իր թղթի, որը ի հարկե գրվել է իր (ՀԱյոց Պատմություն)ից ավելի վաղ: Ենթադրաբար նրա ծննդյան թվականները տրվում են (441-443) թթ. ժամանակամիջոցում: Մանկությունը անցկացրել է (Ցուրտափ) քաղաքոմւ Անուշ-Վռամ Արծրունու ամուսին Աշուշա բդեշխի ապարանքում, հենց այդտեղ էլ, ինչպես նա գրում է իր թղթում, ստացել է նախնական կրթություն հայկական դպրոցում: Նա իր թղթում գրում է՝ «տարիքով թեպետ մեծ էի ձեզանից (Վահանից), բայց եղանք սննդակից եվ խաղակից, ձեր ետեվից կրում էինք ձեր զգեստները, եվ ձեր օրհնված մայրը իր հոգեսիրությամբ մեզ էլ դաստիարակում էր այնպես ինչպես ձեզ): Բայց մութ յ մնում այն հարցը թե ինչ գործ ուներ հասարակ ծագում ունեցող այս մանուկը ազնվականների՝ Մամիկոնյան կորյունների ընտանիքում: Ինչու պետք է Վահանի մայրը այդքան մայրական խնամք տածեր այդ գեղջուկ տղայի հանդեպ: Այնուհետեվ Ղազարը կրթվում է Վահանու քեռու՝ Աղան Արծրունու մոտ հենց պատանեկան հասակից: Հենց Աղանի միջոցով Ղազարը ստանում է հոգեվորական կարգ: Թղթում նա գրում է Վահանին՝ «Իսկ նա ով աշխարհական ծառայությունից ինձ հանեց եվ դարձավ իմ ազատության պատճառը, էլի քո քեռի Աղանն էր»: Աղանի մոտ ուսումը ավարտելուց հետո (465-466) թթ., Ղազարը մեկնում է Բյուզանդիա կրթությունը շարունակելու: Կ.Պոլսում նա սովորում է հունարեն, ուսումնասիրում եկեղեցու հայրերի երկերը, ապա վերադառնում եվ բնակվում Շիրակում՝ Կամսարականների մոտ, այդտեղ մնում է մոտ տասը տարի: Հավանաբար նա մասնակցել է Վահանի մղած ազտագրական պայքարին:
• Փարպի գյուղը Արծրունիների սեփականությունը չեր որպեսզի Աղանը իբրեվ տեր ազատեր նրան: Աղանը սովորական մենակյաց էր, նրա միակ զբաղմունքը ճգնել ու աղոթել էր, նա եկեղեցական վարչության մեջ տեղ չուներ որպեսզի ազատեր Թարպեցուն: Խոսքը հոգեվոր ազատության մասին է՝ «հոգեվորական դառնալով մարդը դառնում է իսկական ազատ, փրկվում է այս աշխարհի ծառայությունից»: Փարպեցու աչքին բոլոր աշխարհականները ծառա են, եվ Աղանը Փարպեցուն տալիս է ազատություն, փրկում աշխարհից:
• 484-486 թթ. Փարպեցին եղել է Սյունիքում, զբաղվել եկեղեցական եվ կրթական գործերով: 486 թ. արդեն Հայաստանի մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը նորոգել տվեց Վաղարշապատում Հայկական Կաթողիկեն, այնտեղ հաստատեց վանք եվ միաբանություն: Հենց այս ժամանակ Վահանը Ղազարին իր մոտ է կանչում եվ նշանակում Էջմիածնի վանքի վանահայր: Ղազարը ժողովրդի մեջ հայտնի է դառնում իր քարոզներով, բոլորը գովում են նրան, բայց նա ունենում է նախանձողներ, հակառակորդներ, որոնք նրան են մեղադրում մայր տաճառի փայտակերտ գմբեթի հրդեհելը, նրան մեղադրում են նաեվ իբրեվ վավաշատությունը (կնամոլությունը) քաջալերողի եվ աղանդավորների պիղծ ու չարագործ մարդկանց մտերիմի: Նրանք կարողանում են Վահանի աչքից գցել Ղազարին, նրան ներշնչում են որ իբր Ղազարը մսխում է վանքի ունեցվածքը, հոգ չի տանում նրա մասին՝ «Եվ քանի որ ես երկրային կյանքում անզգուշ մարդ եմ, ժամանակին չզգացի դավադրությունը որով կփրկվեի գազաններից»: Ոչ մի պաշտպանություն չգտնելով, ոչ Վահանից ոչ էլ Բաբգեն կաթողիկոսի կողմից, նա ստիպված հեռանում է վանքից, նրանից խլում են ամեն ինչ, հեռանալով Ամիդ քաղաքը, որտեղ էլ գրում է իր թուղթը որը շատ կարեվոր վավերագիր է: Այդտեղ նա վեր է հանում հոգեվոր դասի արաքները, նաեվ ժամանակի դրեությունները: Նրան հալածել են պարսկասեր հոգեվորականները որոնցից վախենում էր անգամ կաթողիկոսը:
• Հավանաբար նա Ամիդում եղել է (490-492) թթ., եվ վերադառնալով Վաղարշապատ 493 թ. Վահանից առաջարկ է ստացել գրելու Հայոց Պատմությունը: Վախճանվել է 5-րդ դարի վերջին կամ էլ 6-րդ դարի սկզբին, եվ թաղվել է հայրենի գյուղում: Ըստ երեվույթին Ղազարի թուղթը ազդել է Վահանի վրա որը պատվիրել է նրան այդ երկը գրել: Նա այդ գրքի հենց սկզբում՝ որպես հայոց պատմության 1-ին եվ 2-րդ հայոց պատմությունների հեղինակներ հիշում է Ագաթանգեղոսին եվ Փավստոս Բուզանդին: Նա իր պատմությունը սկսում է այնտեղից որտեղ ավարտել էր Բուզանդը 387 թ.: Ինչու է՞ հենց այդտեղից շարունակում: Քանի որ Բուզանդը գովաբանում էր Մամիկոնյաններին, եվ Վահան Մամիկոնյանը կամենում է որ այդ տոհմի գովքը շարունակվի, ուստի Փարպեցին սկսում է հենց 387 թ.-ից:
• Հայոց պատմության առաջին գրքում նա գրում է թե ինչ են շարադրել իրենից առաջ երկու պատմագիրները, եվ թվում է նրանք: (Արշակունիների թուլացումը, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունվելը, Գրիգորիսի նահատակությունը, Գրիսգոր Լուսավորիչի տառապանքները, Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը, եվայլն....): Ի հարկե նա Բուզանդի գրածը չի հավանում, բայց տալիս է նրա պատմածները Արշակունիների մասին: Փարպեցին չի հետեվում Բուզանդին, կամենում է գրել մի այնպիսի աշխատություն որի մեջ խոսքը պետք է լինի վայելուչ, գրածները գիտության օրենքին համապատասխան, ճշմարիտ շարադրված եվ ամեն ինչ վեր հանել ողջախոհ զգուշությամբ: Ի հարկե թեեվ իր գրածը չունի Բուզանդի վիպական ոճը, բայց ինքն էլ գովում է Մամիկոնյաններին: Նրան նպատակն է նրանց օրինակով հիշատակ թողնել սերունդների հոգիներում որպեսզի հետեվեն իրենց օրինակին: Փարպեցին օգտվել է Եղիշեից բայց նրա անունը չի տալիս, սակայն իր տվյալները համապատասխանում են Եղիշեի տվյալների հետ: Նա գրում է որ երկյուղով է ձեռնարկել Հայոց Պատմության շարադրանքը որպեսզի՝ «ճշգրիտ ներկայացնեմ ինձ հանձնարարված բայց ինձնից բարձր այդ գործը»:
• Նրա Հայոց Պատմություն երկը ունի փոքրիկ առաջաբան, երեք դրվագներ կամ մասեր որոնք ունեն գլխաբաժանում: Առաջին դրվագում վեր է հանում Արշակ Գ.-ի եվ Վռամշապուհի ժամանակների պատմությունը, Հայաստանի հանդեպ Սասանյանների նենգ քաղաքականությունը, մեղադրում է Արշակ Գ.-ին «որը լքեց նախնիների բնիկ ժառանգությունը հոյակապ ու հռչակավոր Այրարատը, որը ամեն ինչ աճեցնում է, ամեն ինչով լի է, եվ լավ համարեց գնալ հավատացյալ կայսեր մոտ քան մնալ այդպիսի բերրի նահանգում եվ տեսնել հավատի ամենօրյա ծաղրվելը, իր ազգի ու թագավորության անարգվելը պարսիկների կողմից»:

Tuesday, October 13, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 3-րդ դաս 12 Հոկտեմբեր 2009



Փավստոս Բուզանդ

• Փավստոտ Բուզանդի ոչ ծննդյան ոչ էլ մահվան թվականները գիտենք: Հայագետների մեջ վաղուց վեճեր են հարուցվել թե նա արդյոք հայ է եղել՞ թե բյուզանդացի: Դա փաստարվում է նրանով որ Բուզանդը Խորենացուց տարբեր է ավանդում մեր պատմությունը, եվ որ երբեք չի գրում (Աշխարհս Հայոց)՝ այլ գրում է (Աշխարհն Հայոց), եվ քանի որ ապրել եվ գրել է 4-րդ դարում եվ անունն էլ Բուզանդ է (հունարեն), ուստի պետք է որ բյուզանդացի )հույն) լինի, եվ քանի որ նա իր պատմությունը ավարտել է Հայաստանի առաջին բաժանումով 387 թ., ուստի նա այդ թվից հետո չի գրել, հետեվաբար էլ ապրել է 4-րդ դարում: Սակայն Խորենացին էլ մահացել է շուրջ 495 թ., իսկ իր պատմությունը ավարտվում է Մաշտոցի մահվամբ 440 թ.: Ասում են նաեվ որ Բուզանդի մոտ հունարեն բառերե շատ կան, ուստի պետք է որ հույն լինի՝ սակայն մյուս մատենագիրներն էլ օգտագործել են հունարեն բառեր, ինչպես՝ (մարտիրոս, քարտեզ, կաթողիկոս, հեթանոս,....):
• Փավստոտ Բյուզանդի լեզուն այնքան բնական է եվ կենդանի որ նրա բոլոր խոսքերը ունեն հայկական ոգի եվ նրա ոճը զուտ հայկական է, այնքան հարազատ մեր լեզվին քրիստոնեության , հիշում է նաեվ Հռիփսիմյանց կույսերին: Գիտե որ Գրիգոր Լուսավորիչը ունեցել է երկու որդի եվ եղել է մեր առաջին կաթողիկոսը: Օգտվել է նաեվ քրիստոնեության համաշխարհային պատմության առաջին շառադրողի՝ Եվսեփիոս Կեսարացու եկեղեցական պատմությունից, որը նրա ժամանակ արդեն թարգմանվել էր հայերենի:
• Բուզանդը իր պատմությունը գրել է 5-րդ դարի պատմիչներին ոչ հատուկ գծերով, այսինքն՝ հրաշքների, առասպելների, ավանդությունների հաղորդելը, չափազանցությունները՝ նրա մոտ գրեթե բոլոր այն թագավորները, զորավարները, կաթողիկոսները օժտված են հրաշքներով, նրանց բարձրացնել կամենալով:
• Հյուսել է հայոց ազգային պատմական վեպը, ժողովրդական ոճով եվ որպեսզի իր գրածին կշիռ հաղորդի ընդունել է Ներսես Մեծի ժամանակ ազգով հույն ծերունի հոգեվորական Փավստոտի անունը: Իսկ Բուզանդը նշանակում (Բու + Զանդ = Բու (լինել) + Զանդ (վեպերի մեկնիչ, բացատրող, վիպասան) պահլավերեն լեզվով):
• Բուզանդի երկը մեր Շահնամեն է , ինչպես Ֆիրդուսու՝ այնպես էլ Բուզանդի մոտ պետք է իրականը զանազանել առասպելականից: Բուզանդի երկը սկսում է 330թ. եվ ավաէտվում 387 թ.-ով: Բաժանվում է չորս դպրությունների սկսելով երրորդ դպրությունից: Ի հարկե իր այս գործը զուտ պատմագիտական գործ չե, ինչպես Խորենացու, Ղազար Փարպեցու գործերը: Բուզանդը իր երկով ժողովրդի մեջ վար պահել է հայրենասիրությունը, ազգային ոգին: Արժեքավոր տվյալներ կան երկրի նախարարական համակարգի, տնտեսական կյանքի, ժողովուրդների սովորույթների, հոգեվոր դասի եվայլնի մասին:
• Նրա երկում կան ժողովրդական վիպասանության երեք մասեր: Առաջինը հոգեվոր-եկեղեցական (կաթողիկոսների մասին՝ Վրթանես,Հուսիկ,....): Երկրորդը թագավորական տան մասին (հիմնական Արշակ Բ.ի մասին), երրորդը Վասակ սպարապետի մասին: Ներսես Մեծը պատկերված է իբր սուրբ, աղքատների եվ հիվանդների հովանավոր, օրընսդիր, ամուսնությունը կարգավորող, հեթանոսությունը ոչնչացնող, դպրոցներ բացող...: Այդպիսով Բուզանդը գովաբանում է քրիստոնեությունը որպես Պարսից պետական կրոնի (զրադաշտականության) դիմակցող ուժի:
• Բուզանդի շնորհիվ մեզ հասել է հայ ժողովրդական վեպը (Պարսից Պատերազմ) անունով: Բայց քանի որ 4-րդ դարում մեր պատմական իրականությունը դեռ եվս լրիվ չեր առասպելականացվել՝ ուստի նրա մոտ դեպքերն ու դեմքերը իրական են: Բուզանդի մոտ գլխավոր հերոսներ են Վասակն ու Արշակ Բ.-ը, որոնք անձնավորում են հայ ժողովրդի հերոսական պայքարը Շապուհ Բ.-ի դեմ: Հայ մատենագրության մեջ առաջին անգամ ի դեմս Փառանձեմ թագուհու՝ հայ կնոջը հատկացվում է տղամարդու հավասար դեր:
• Բուզանդի գրել է նաեվ Պապ թագավորի մասին: Քանի որ Մամիկոնյանները հայրենասերներ էին՝ ուստի նրանց մասին գովեստոէ է խոսում: Ի հարկե դավաճաններ էլ կային, եվ նա ատում էր դավաճաններին, շահատենչներին:
• Փավստոս Բուզանդի երկը թարգմանվել է մի քանի լեզուներու՝ 1867թ. ֆրանսերենի, 1879 թ.գերմաներենի, իսկ 1830 թ.-ին հայերենը առաջին անգամ հրատարակվել է Կ.Պոլսում:


Եղիշե Պատմիչ

• Այս պատմիչի մասին քիչ բան գիտենք, այն քիչն էլ մեզ հասցրել է ավանդությունը, որի համաձայն Եղիշեն եղել է վարդապետ՝ Սահակի եվ Մաշտոցի կրտսեր աշակերտներից, եվ նրանց բացած դպրոցներում հայերենի հետ սովորել է նաեվ հունարեն, ասորերեն եվ պարսկերեն: 434 թ.-ին նա Խորենացու ու Սահակի եվ Մաշտոցի մյուս աշակերտների հետ մեկնել է Եդեսիա, այնտեղից անցել է Աղեքսանդրիա, որտեղ սովորել է մեծ աստվածաբան՝ Կյուրեղի դպրոցում, հմտանալով գիտությունների մեջ: Այնտեղից կամեցել են անցնել Հունաստան, բայց փոթորիկը նրանց նետում է Իտալիս, եվ Հռոմում կարճ ժամանակ մնալով՝ Աթենքի ու Կ.Պոլսի վրայով վերադառնում են հայրենիք 441թ.: Եթե ընդունենք որ Եղիշեն ալեքսանդրիա մեկնելիս եղել է (24-25) տարեկան, ուրեմն նա պետք է ծնված լինի (410-415 ) թթ. ժամանակամիջոցում: Այս մասին տեղեկություն կա Սոփերկի ԺԱ. Հատորում: Հայրենիք վերադառնալով՝ ըստ նույն Սոփերկին, նա դարձել է Վարդան զորավարի գրագիրը, բայց 451 թ. հետո վարել է ճգնավորի կյանք՝ ճգնելով Մոկաց նահանգի մի քարայրում, որը հետագային կոչվել է «Եղիշեի Այր», եվ հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի եվ ՀԱյոց Պատերազմի Մասին» երկը, եվ «Արարածոց» մեկնությունը նվիրված Աստվածաշնչին: Եղիշեն ունի նաեվ ինը այլ գործեր: Իր կյանքի վերջին տարիները անցակցրել է Ռշտունի գավառում ծովեզրյա մի քարայրում, որտեղ վախճանվել է (470-475) թթ. ժամանակամիջոցոգմ:
• Նա իր պատմությունը գրել է քահանա Դավիթ Մամիկոնյանի պատվերով, եվ ավրատել է մոտ (458-464) թթ.: Եղիշեի երկը սովորական պատմություն չէ, այլ վկայաբանական բնույթի պատմական դյուցազներգություն, որտեղ հեղինակը մնաում է ոգով բանաստեղծ, գրում սրտի արյունով: Նա ինչպես ինքն է գրում՝ եղել է ականատես (450-451) թթ. ժողովրդա-ազատագրական պատերազմին: Ուստի նրա երկը շնչում է թառմությամբ, ինչը հարբեցնում է ընթերցողին:
• Եղիշեի նպատակը, ինչպես ինքը գրում է, հույս եվ քաջություն ներշնչել սիրելիների համար: Իր այս երկի աղբյուրը ինքն է, քանի որ իրենից առաջ ոեվե գիրք չի եղել Վարդանաց պատերազմի հետ կապված:
• Եղիշեն ազատագրական շարժումը դիտում է որպես հայրենիքի եվ եկեղեցու հարատեվումը պահպանող շարժում: Բայց քանի որ ուժերը անհավասար էին, մասնատված Հայաստանի զորքը իր ուժերը պետք չէ չափեր զորավոր ախոյանի հետ, որին անգամ ծնկի չեր կարողանում բերել Բյուզանդիան: Ուստի հայերի ազատագրական պայքարը պետք է դառնար նահատակության, ասինքն՝ հանուն հավատի զոհաբերություն:
• Երբ Եղիշեն ասում է (հասկացված մահը անմահություն է), նկատի ունի հանուն հավատի եվ հայրենիքի իրեն զոհաբերելը, նա գտնում է որ նախարարների միասնության դեպքում Հայաստանը կարող է դառնալ հզոր, պահպանել իր անկախությունը, ուստի նա իր ոսկեղենիկ մատյանում միասնության կոչ է անում, եվ նշում է որ միաբանությունը՝ Մայր է բարյաց, իսկ անմիաբանությունը ծնում է չարիքներ:
• Եղիշեն գրում է թեեվ որ Արշակունիների անկումից հետո նախարարները փաստորեն թագավորների դեր էին կատարում (Ի նախարարսն անկանել թագավորութիւնն): Բայց նա նաեվ կարծում է որ երկրում պետք է առաջնություն ունենան հոգեվոր առաջնորդները, եկեղեցին: Վասակ Սյունուն կոչում է ոխկալի դավաճան, ուրացող: Բայց Վասակը դավաճան չեր, Կորյունը նրան ներկայացնում է որպես հանճարեղ անձնավորություն: Վասակը սկզբում անցավ ժողովրդական պատերազմի գլուխ, բայց երբ նա տեսավ որ Բյուզանդիան չպետք է դաշնակցի, նա կես ժամանակին խախտելով Ավետարանի վրա ուխտը, քաշվեցավ պատերազմից: Իսկ Ղ.Փարպեցու մոտ Վասակի փեսան՝ Վարազ-Վահանը ամբաստանում է Վասակին պարսիկների առջեվ, ինչ որ Վասակին պատճառում է ազատվել մարզպանությունից պարսիկների կողմից, իսկ Վարազ-Վահանը դառնում է Սյունիքի ավագ իշխան Վասակի տեղ:

Tuesday, October 6, 2009

Հայոց Պատմության Աղբյուրագիտություն 2-րդ դաս 5 Հոկտեմբեր 2009


Կորյուն
• Կորյունի (Վարք Մաշտոց) երկը հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական երկն է: Կորյունը Մաշտոցի կրտսեր աշակերտներից է, նա իր ուսուցչի մահվանից հետո մտահղացել է գրել հայոց գրերի ծագման մասին եվ դրանց հորինողի վարքը (կենսագործությունը), հրաման ստանալով Հովսեփ կաթողիկոսից, որը Մաշտոցի ավագ աշակերտներից էր:
• (Վարք Մաշտոցի) գիրքը Կորյունը գրել է (443-451) թթ., քանի որ նա իր երկում հիշում է Սահակ Պարթեվի եվ Մեսրոպ Մաշտոցի վախճանվելու մասին: Իր իսկ տվյալներից հայտնի է որ Մաշտոցը վախճանվել է 440 թ. Փետրվարի 17-ին: Կորյունը ոչինչ չի գրում (450-451) թթ. ժողովրդական պատերազմի մասին, եվ Վասակի մասին շատ դրական է արտահայտվում: Եթե նա գրեր այդ պատերազմի մասին երեվի այդպես դրական չարտահայտվեր Վասակի մասին:
• Կորյունը գրում է որ Մաշտոցի մահվանից երեք տարի հետո 443 թ. Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանին վրա կառուցել է տվել մի տաճառ: Նա նաեվ գրում է որ ինքը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրեվ արբանյակ (կրտսեր գործակից): Իր երկում նա գրում է որ մի քանի եղբայրների (հոգեվորականների) հետ մեկնել է Կ.Պոլիս որտեղ միացել է Եզնիկ Կողբացուն եվ զբաղվել թարգմանություններով: Մեզ հայտնի է որ Կորյունը մանկուց սովորել է Եզնիկ Կողբացու հետ:
• 431 թ. Կորյունը վերադառձել է իր հետ բերելով Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողովի կանոնները: Ի հարկե Կորյունը իբրեվ վարդապետ պետք է ուսուցչություն նաեվ քարոզչություն արած լիներ, եվ նաեվ թարգմանություններ: Կորյունը հենց սկզբից նշում է որ ցանկացել է գրել Մաշտոցի կենսագործությունը: Նա (ՀԱյոց ՊԱտմություն) չի գրել, ինչպես դասական ոսկեդարի մյուս պատմիչները: Դրա համար նրա պատմությունը այդ առումով խիստ մակերեսային է:
• Կորյունը Կ.Պոլսում սովորում էր այնպիսի ժամանակ, երբ հուզվում էին աստվածաբանական վեճերը, երբ տեղի ունեցավ Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողովը որը ուղղված էր Նեստորականության դեմ: Կորյունը գրում է որ Սահակն ու Մաշտոցը մաքառել են աղանդների դեմ:
• Կորյունը հարց է տալիս որ արդյոք կարելի է նշանավոր մարդկանց վարքը գրել, ապա ավելացնում է որ պետք է գրել որպեսզի այն օրինակ ծառայի սերունդների համար, այսինքն ի հուշ պատմության նա ապագային է հանձնում իր մտքի արտասիքը, որը դարձավ հայ պատմագրության երախայրիքը:
• Կորյունը մեծարում է Մաշտոցին եվ գրում է որ նա հետեվում էր առաքյալներին՝ անգամ Քրիստոսին: Սակայն Մաշտոցը ուներ հակառակորդներ, դրանք ասորի հոգեվորականներն էին, որոնք մինչեվ այդ հայ եկեղեցիներում քարոզում էին ասորերեն լեզվով, քանի որ այդ լեզվով գտնվում էին գրեր ու կրոնական գրքեր: Պարսից արքաներն էլ հովանավորում էին նրանց, քանի որ ասորի հոգեվորականները կապերը խզել էին արեվմուտքից, իսկ հայերը սնվում էին արեվմուտքի մտավոր աղբյուրներից, քանի որ դրանք ավելի հարուստ էին քան ասորականը: Այն փաստը որ Մաշտոցն ու Սահակը զարկ տվեցին հայերեն գիր ու գրականություն ստեղելով հարվածում էր ասորի հոգեվորականներին, նրանց զրկում քարոզչական մենաշնորհնից:
• Կորյունը շատ է բարձրացնում Մաշտոցին որպես կրոնավորի ջանալով այդպիսով լրացնել նրա հակառակորդներին, միաժամանակ որպեսզի ասորիներին չզայրացնի՝ նա ոչ մի խոսք չի ասում նրանց քարոզչության եվ ոչ էլ Մաշտոցի ու Սահակի կողմից հայերեն գրքեր թարգմանելու մասին:
• Կորյունը պատմում է որ Եդեսիայի եվ Ամիդի ասորի եպիսկոպոսները մեծ սիրով ու հաճությամբ են ընդունել Մաշտոցին, եվ նա մեկնել է այն քաղաքները հայերեն գրեր հնարելու համար: Սրանով Կորյունը կամենում է ասել որ Հայաստանի ասորի հոգեվորականները պետք է հետեվեն նրանց օրինակին: Կորյունը ստիպված է գրել որ Սահակն ու Մաշտոցը իրավունք ունեին թարգմանել Աստվածաշունչը, քանի որ դրանց այդ բանը անել է հրամայել Աստված:
• Կորյունը նաեվ եկեղեցական գործիչ եվ կողմնակից քրիստոնեության նախնավանդ եվ անաղարտ պաշտամունքին, ուստի իր գրիչը պետք է համակերպեր այդպիսի տրամադրությամբ: Կորյունի երկը ունի հակա-ասորական կնիք՝ Նեստորականության հանդեպ խորշանք: Նա փաստորեն մասնակցել է ճշմարտության ոլորումներին, եվ ընկերներին հետ միասին հիմ են դրել հայոց դավանաբանությանը: Կորյունի ուսումը սոսկ կրոնական էր, ուստի նա իր հայացքներով Ս.Գրքից դեմը չի անցնում: Ըստ Կորյունի Մաշտոցը անսպառ եռանդի տեր մարդ էր, շնորհազարդ եվ ազդեցիկ անձ, որը հոգացու էր ամբողջ հայության՝ այլեվ հարեվան ժողովուրդների մասին:
• Կորյունը հատուկ ուշադրություն է դարձնում նաեվ ժամանակագրությանը: Իր երկը ավարտում է Մաշտոցի մահվամբ եվ Օշականում նրա հուղարկավորությամբ:
• Միջին դարերում կազմվել է Կորյունի երկի համառոտ խմբագրությունը (Սուտ Կորյուն)ը, որպեսզի Մաշտոցի տոնը նշելիս եկեղեցիներում կարդան:


Ագաթանգեղոս
• Այս հեղաինակի մասին ոչինչ հայտնի չե: Խորենացին գրում է որ իբր նա եղել է Տրդատ Գ. Մեծի քարտուղարը: Առաջաբանում Ագաթանգեղոսը գրում է որ ինքը Հռոմից է, լավ գիտե հունարեն ու լատիներեն, եվ իբր ժամանել է Հայաստան ու ծառայության է մտել Տրդատ Գ.-ի մոտ, եվ նրանից պատվեր է ստացել գրել Տրդատի հոր Խոսրովի եվ հենց Տրդատի պատմությունը: Ելնելով սրանից մինչեվ 19-րդ դարը, նրան համարել են 4-րդ դարի հեղինակ:
• Ագաթանգեղոս նշանակում է: Ագաթոս (Բարի) եվ Անգելոս (Հրեշտակ), այսինքն Բարի Ավետաբեր: Բայց նրա երկը հայագիր է, եվ եթե նա Տրդատի քարտուղարը լիներ չեր գրի նրա խոզակերպության մասին:
• Ագաթանգեղոսի երկը բաղկացած է երեք մասերից: Առաջինը Ս.Գրիգորի վարքի եվ պատմության մասին է, որտեղ գրված է որ հայոց հայոց Խոսրով թագավորը (11) տարի պատերազմում է Սասանյան Արտաշիր արքայի դեմ, որը այլ միջոց չգտնելով իր իշխաններից մեկին՝ Անակ Պարթեվի ձեռքով սպաննել է տալիս հայոց Խոսրով արքային: Եվ որ իբր անակից ծնվում է՝ հենց Գրիգոր Լուսավորիչը, որին փախձնում ու փրկում են: ՔԱնի որ Հայ Արշակունիները պարթեվական ծագում ունեին եվ ի զուկակից նրանց՝ Հայոց կաթողիկոսական տոհմը եվս սերել է տալիս պարթեվներից եվ թագավորներին հետ հավասարազոր ծագում ունեցողներ: ՀԱյերը անակին սպաննում են, եվ նրա ամբողջ տոհմը կոտորում: Պատմվում է որ Գրիգորը ուսում է առնում Կեսարիայում եվ իր դայակից իմանալով իր հոր մասին որոշում է վերադառնալ Հայաստան: Իսկ Տրդատը Հռոմեացիների օգնությամբ պատերազմում է պարսիկների դեմ եվ տիրանում է հոր գահին:
• Ապա պատմվում է Հռիփսիմյանց կույսերի նահատակության մասին, նշում է որ նրանք Հռոմի վանքերից մեկի միասնուհիներ էին, շատ սրբակյաց կույսեր, որոնք խոսում էին լատիներեն, նրանց գլխավորն էր՝ Գայանեն: Եվ քանի որ Դիոկղետիանոս կայսրը կամենում էր կնության առնել Գայանեն, ուստի կույսերը փախչում են Հռոմից որպեսզի մնան սուրբ եվ չխառնվեն հեթանոսի հետ: Նրանք գալիս են Վաղարշապատ եվ թաքնվում այգեստանների մեջ գտնվող հնձամներում: Ապրուստի միջոց են հայթայթում ուլունքներ պատրաստելով: Կայսրը Տրդատին գրում է որպեսզի կալանի Հռիփսիմեին եվ ուղարկի իր մոտ: Բայց Տրդատը ինքն է կամենում Հռիփսիմեին կնության առնել, իսկ Հռիփսիմեն չի կամենում դառնալ հեթանոսի կինը: Հռիփսիմեին բերում են Տրդատի պալատը, Տրդատը 7 ժամ փորձում է տիրանալ նրան, բայց Սուրբ Հոգով զորացած կույսը հաղթում է նրան, այն Տրդատը որ Հռոմում հաղթել էր Օլիմպիական խաղերին այժմ պարտվում է, եվ սպաննել է տալիս կույսերին (70 հոգու): Դրանից հետո նա դառնում է խոզակերպ: Տրդատի քույր՝ Խոսրովիդուխտը իր տեսիլքում տեսնում է լույսի նման մի մարդու որը նրան ասում է որ Տրդատին կարող է բուժել Գրիգորը, որի հանդեպ Տրդատը շատ դաժան էր վարվել: Ագաթանգեղոսի գրքի հունարեն բնագիրը թարգմանվել է այժմյան Ագաթանգեղոսից ավելի վաղ օրինակված բնագրից, ուստի ավելի հարազատ է սկզբնագիր օրինակին: Այդտեղ գրված է որ Գրիգորը Տրդատին ասում է որ ինքը սերում է հայ ազնվական գերդաստանից:
• Երկրորդ մասը կոչվում է վարդապետություն Ս.Գրիգորի: Դա Աստվածաշունչի համառոտ բովանդակությունն է, որը տեղ չի գտել հունարեն, արաբերեն եվ այլ խմբավորություններում:
• Երրորդ մասը կոչվում է դարձ փրկության Հայաստան աշխարհի, այդտեղ պատմվում է Հայաստանում քրիստոնեության տարածման մասին: Օգտվել է տարբեր աղբյուրներից, առաջաբանում այնպես է գրվում որ ինքը կարդացել է Ավետարանի կենաց խոսքը մեր ազգին, եվ Հայաստանում այն քարոզողի մասին: Ուրեմն 5-րդ դարի կեսերի անհայտ հեղինակը իր ձեռքի տակ է ունեցել 4-րդ դարի մի գրվածք նվիրված հայոց դարձին: Երրորդ մասում գրված է նաեվ Գրիգորի տեսիլքի մասին: Նշվում է որ Գրիգորը բոլորին քարոզելուց հետո Հայաստանի բոլոր բնակավայրերում իբր կառուցում է եկեղեցիներ: Ապա գրում է որ Գրիգորը մեկնում է Կեսրաիա 313թ.կաթողիկոս ձեռնադրվելու համար: Վերադառնալով նա իր հետը բերում է Ս.Կարապետի եվ Աթանագինես նահատակի նշխարները, եվ դրանք ամփոփում է Տարոնում դրանց վրա հիմնելով եկեղեցիներ: Հետո պատմում է թե ինչպես Եփրատի վտակ՝ Արածանիի մեջ մկրտում է (400) բյուրի՝ (4 միլիոն), 7 օրերում: Հետո Տրդատը բոլոր եկեղեցիներին (4-4) ծխի հողաբաժին է շնորհում, իսկ ավաններում (7)-ական հողաբաժին: Այստեղ Ագաթանգեղոսը կրկնում է Փավստոս Բյուզանդին, որը Պապ թագավորին սեվացնելու համար գրել է որ Պապը եկեղեցու հողերը կրճատել է:
• Մովսես Խորենացին գրում է որ Ագաթանգեղոսի մոտ հիշված է (Նունե) կույսի մասին, բայց այժմյան Ագաթանգեղոսի մոտ դա չկա:
• Այս երկը դեռեվս 6-րդ դարում թարգմանվեց հունարենի, 11-րդ դարում վրացերենի, 13-րդ դարում արաբերենի: Արաբերենից 14-րդ դարում հաբեշերենի, դեռ եվս 12-րդ դարում այն թարգմանվել է լատիներենի: Հետագայում 1843 թ.-ին իտալերենի, 1867-ին ֆրանսերենի, 1883 եվ 1903-ին ռուսերենի, 1855-ին ուկրաիներենի, 1868-ին անգլերենի, 1868-ին շվեդերենի եվ 1887-ին գերմաներենի: