Showing posts with label Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն. Show all posts
Showing posts with label Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն. Show all posts

Wednesday, December 9, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 8-րդ դաս 8 Դեկտեմբեր2009


Կամավորական ջոկատներից մինչեվ Ազատագրական Բանակի Ձեվավորումը:
• Արցախի ազգային ազատագրական պայքարը նորից կյանքի կոչեց հայդուկային (Ֆիդայական) պայքարի ձեվը: Ստեղծվեցին ինքնապաշտպանական եվ երկրապահ ջոկատներ: Այդ ջոկատները սկզբում հանդես էին գալիս տարերայնորեն, ինքնաբուխ, հայդուկի ֆանադիկ հավատով: Համանման ջոկատներ ստեղծվեցին Արցախում եվ Հայաստանում: Հայոց ազգային բանակի կոմիսար՝ Վ.Վարդանյանը պատմում է որ այն օրերին երբ Ազատության հրապարակում միտինգներ էին տեղի ունենում, այդ օրերին էլ սկսեցին կազմակերպել կամավորական ջոկատներ:
• Հայաստանում ձեվավորվեց (ՀԱԲ)-ը Հայոց Ազգային Բանակը, որոնց շարքերում հաշվվում էր այդ ժամանակ մինչեվ 70 հազար մարդ, սակայն առաջին օրերին ՀԱԲ-ին զինվորագրվեցին 3000 տղամարդ եվ կին: Արդեն 1990 թ.-ին ՀԱԲ-ը զորամասեր ուներ Հայաստանի սահմանամերձ բոլոր տարածքներում: Այն լուծարվել է 1990 թ.-ի Օգոստոսի վերջին, որը եվ կոպիտ սխալ էր:
• Կամավորական ջոկատներ ստեղծվեցին Արցախի գրեթե բոլոր հայկական բնակավայրերում, միայն Ստեփանակերտում կազմավորվեց մինչեվ 10 կամավորական ջոկատ, եվ Լեժնային Ղարաբաղում կազմավորվել էր մոտ 160 կամավորական ջոկատ, ամեն մի բնակավայր ստեղծել էր իր կամավորական ջոկատը, որոնք սկզբում հսկում էին կոլտնտեսությունների սեփականությունը եվ սահմանամերձ տարածքները:
• Մասսայական կերպով կամավորական ջոկատներ է ստեղծվել նաեվ Հայաստանում, ինչպես քաղաքներում այնպես էլ գյուղական վայրերում, միայն Երեվանում կազմավորվել է մոտ 50 կամավորական ջոկատ: Կամավորական ջոկատները մեծ դեր են խաղացել Հայաստանի սահմանները պաշտպանելու, Գետաշենի ենթաշրջանը, Շահումյանի շրջանը ինչպես եվ ամբողջ Արցախը պաշտպանելու գործում: Կամավորական ջոկատներին օգնում էին տեղի բնակիչները ինչով որ հնարավոր էր, սննդամթերք, հագուստ, քնելու տեղ: Կամավորական ջոկատներում գտնվող մարդիկ աշխատավարձ էին ստանում իրենց աշխատատեղերից:
• Առաջին կարեվոր մարտերը տեղի են ունեցել Արարատի շրջանում: Այդ կամավորական ջոկատների հիմքի վրա 1990 թ.-ի Սեպտեմբերի 20-ին հիմնադրվեց Երեվանի Հատուկ Գունդը, որի կազմում ծառայելու համար դիմել էին ավելի քան 5000 երիտասարդներ: Նույն թվականի Դեկտեմբերի 4-ին Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց «Պաշտպանության Նախարարություն»՝ որի նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Հետագայում 1992 թ. Հունվարի 8-ին Հայաստանի կառավարությունը ընդունեց «Պաշտպանության Նախարարության Մասին» որոշում, որտեղ հիմնավորվեց ազգային բանակի ստեղծման անհրաժեշտությունը: Այսպիսով 1992 թ.-ի Հունվարի 28,ին ձեվավորվեց Ազգային Բանակը Հայաստանում,այն Լեռնային Ղարաբաղում ավելի ուշ ձեվավորվեց:
• 1991 թ.-ի Նոյեմբերին Ստեփանակերտում հրավիրվեց բոլոր կամավորական ջոկատների հրամանատարների խորհրդակցություն, որին մասնակցում էր Հայաստանից Վազգեն Սարգսյանըեվ գեն. Գւրգեն Դալիբաթյանը: Այդ խորհրդակցության ժամանակ քննարկվեց կանոնավոր բանակ ստեղծելու հարցը եվ նպատակահարմար գտավ ստեղծել Արցախի Պաշտպանական Բանակ եվ Պաշտպանության Պետական Կոմիտե: Կոմիտեի նախագահ նշանակվեց Սերժ Սարգսյանը, իսկ շտապի պետ Արկադի Տեր-Թադեվոսյանը, որը Հայաստանից Արցախ էր ուղարկվել 1991 թ. Օգոստոսին: Այդ որոշումից հետո Լեռնային Ղարաբաղում արագորեն ձեվավորվում էին ռազմական դասակնեէ եվ վաշտեր, որոնցում ընդգրկվում էին մոտ 1000 հոգի:
• 1992 թ.-ի Փետրվարի 24 –ին Լեռնային ՂԱրաբաղի Ինքնապաշտպանական Ուժերի հրամանատար նշանակվեց՝ Արկադի Տեր-Թադեվոսյանը, այդ ժամանակ ամենա-առաջնահերթ խնդիրը Շուշիի ազատագրումն էր որը իրագրոծվեց 1992 թ. Մայիսի 8-9: Հենց այդ օրն էլ համարվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնապաշտպանական Ուժերի օր, չնայած այն լիովին ձեվավորվեց նույն թվականի Սեպտեմբերին:
Հայ Կինը Արցախյան Ազատամարտում:
• Հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ հատկապես օտար երկրյա նվաճողների դեմ մղված պայքարում, փառավոր էջեր են գրել հայ կանայք: Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին միայն Արցխից ռազմաճակատ են մեկնել 1850 կանայք:
• Հայ կանանց մասնակցությունը չափազանց ակտիվ է եղել Արցախյան պայքարում, սկսած՝ պարոնուհի Կոկսից մինչեվ Սիլվա Կապուտիկյանը, մինչեվ Արցախի կանայք (Ժաննա Գալստյան, դերասանուհի եվ նախագահի խորհրդատուհի):

Tuesday, November 24, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 7-րդ դաս 24 Նոյեմբեր 2009


• 1991 թ.-ի Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդի եվ ՇԱհումյանի շրջանի շրջանային խորհուրդի պատգամավորների արտակարգ նստաշրջան, որտեղ քննարկված հարցերից ամենահիմնականը հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման հարցը: Դեռեվս 2 օր առաջ Ադրբեջանում տեղի էր ունեցել հանրապետության խորհուրդների արտահերթ նստաշրջան, որտեղ հակասելով նույն թվականի Մարտի 17-ին հանրապետությունում անցկացված հանրաքվեին, որոշվում է վերականգնըլ Ադրբեջանի առաջին հանրապետությունը (1918-1920) թթ. սահմաններում: Նիստին ներկա էին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 103 պատգամավոր, եվ Շահումյանի շրջանի շրջանային խորհրդից էլ 30 պատգամավոր: Այդ նստաշրջաին մասնակցում էին մոտ 190 հոգի, այսինքն մնացածը հրավիրված պաշտոնյաներ էին Լեռնային Ղարաբաղի շրջաններից եվ Ստեփանակերտից:
• Ահա այդ նստաշրջանում էլ որոշում է ընդունվում ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր տարածքի վրա: Միեվնույն ժամանակ որոշում են անցկացնել հանրաքվե՝ «այո» կամ «ոչ» պատասխաններով, այսինքն համաձայն եք մնալ ԽՍՀՄ-ի տարածքում կամ ոչ: Այդ հանրաքվեն անցկացվում է 1991 թ. Դեկտեմբերի 10-ին՝ (Համաշխարհային մարդու իրավունքների օրը), որին ներկա էին տասնյակ միջազգային դիտորդներ, որոնք միանգամայն բարձր են գնահատել Ղարաբաղում անցկացված հանրաքվեն:
• Քանի որ ստեղծվել էր հանրապետություն, նշանակություն ուներ հանրապետության բարձրագույն մարմնի՝ Գերագույն Խորհրդի ընտրությունները: Այդ ընտրությունները տեղի ունեցան 1991 թ. Դեկտեմբերի 28-ին: Այդ օրերին որպեսզի քվեարկությունը տապալվի Ադրբեջանը փաստորեն պատերազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ: Ընտրության օրը նախատեսված 81 տեղի համար ընտրվել էին 52 պատգամավոր, այսինքն՝ ընտրվածները ապահովում էին 66% եվ առաջին Գերագույն Խորհուրդը ընտրվել էր:
• Եվ այսպես 1992 թ. Հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղում սկսվում է Գերագույն Խորհուրդի առաջին նստաշրջանը, նախագահ է ընտրվում 33 ամյա պատմաբան՝ Արթուր Մկրտչյանը, հետո քարտուղար է ընտրվում՝ Վլադիկ Հակոբյանը: Ընդունվում է հռչակագիր՝ կոչեր ուղղել ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին: Ողջունվում են ղեկավար մարմինների ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի այդ ընտրությունները չի շնորհավորում Լեվոն Տեր-Պետրոսյանը եվ (ՀՀՇ)-ականները:
• 1992 թ.-ին Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսելով ռազմական գործողությունները կարողանում են ոչնչացնել Շուշիի կրակահետերը, ազատագրել Շուշին, մինչեվ Մայիսի 18-ը ճանապարհ բացել (Շուշի-Գորիս), եվ ազատագրել Բերձորը (Լաչին): Մինչեվ 1994 թ. Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական ուժերին հաջողվում է ազատագրել եվ ետ խլել ոչ միայն գրավված Մարտակերտի շրջանի մեծ մասը՝ այլեվ Հադրութի (Դիզակի) շրջանի մի շարք տարածքներ: Ազատագրական ուժերին հաջողվում է ազատագրել ամբողջ Քարվաճառը (Քյալբաջար), Աղդամի շրջանի մեծ մասը, Ֆիզուլիի շրջանի մեծ մասը, Լաչինի շրջանը, Զանգելանը, Ղուբաթլուն, Ջիբրայիլի շրջանը:
• Այսօրվա դրությամբ աղմուկ-աղաղակ է բարձարցել այս տարածքները ետ վերադարձնելու վերաբերյալ: Ադրբեջանը աղաղակում է թե իր տարածքի 20% եվ մոտ (1) միլիոն բնակիչ զրկվել են իրենց իբրեվ՝ (պատմական) տարածքներից, սակայն դա այդպես չէ: Ըստ տվյալների՝ Արցախի զինված ուժերի հսկողության տակ են գտնվում 7059 քառ. կմ, որը կազմում է Ադրբեջանի տարածքի միայն 8%-ը եվ ոչ 20%-ը: Այս տարածքի 7 շրջաններից հեռացել են մոտավորապես 383 հազար մարդ: Եթե մենք ստուգում ենք ապա պարզվում է որ ոչ թե 1 միլիոն մարդ է հեռացել, այլ այդ թվի (2,5) անգամը պակաս:

Tuesday, November 17, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 6-րդ դաս 17 Նոյեմբեր 2009



• 1988 թ. Փետրվարի 21-ի լուս՝ 22-ի գիշերը, Երեվանում կազմավորվել է (Ղարաբաղ) կոմիտեն, որի գլուխն է կանգնած տնտեսագետ՝ Իգոր Մուրադյանը: Այդ ժամանակվանից սկսած Արցախյան շարժումը գլխավորում էր (Ղարաբաղ) կոմիտեն, որի կազմի մեջ մտավ մի շարք մտավորականներ, արվեստի ներկայացուցիչներ, եվայլն անձնավորություններ: Հետագայում մամուլում հրապարակված այն հաղորդումը թե իբրեվ (Ղարաբաղ) կոմիտեի գլուխ էին կանգնած (ՀՀՇ)-ի պարագլուխները չի համապատասխանում իրականությանը: Ապագա (ՀՀՇ)-ականներից (3-4) հոգի էին մտել (Ղարաբաղ) կոմիտեի կազմի մեջ, եվ նրանք վճռորոշ էին:
• Այդ նույն օրինակով՝ Լեռնային Ղարաբաղում հազմավորվեց (Կռունկ) կոմիտեն Մարտի 2-ին, որի գլուխ էր կանգնած Արկադի Մանուչարովը: Կռունկը փաստորեն Ղարաբաղ կոմիտեի շարունակությունն էր Ղարաբաղում: Երկու կոմիտեները, Մարտի 24-ին թե Հայաստանի Կենտկոմգործի եվ թե Ադրբեջանի Կենտկոմգործի որոշումներով փակվում են: Չնայած այդ որոշումներին, այնուամենայնիվ՝ շարունակել են գործել թե Ղարաբաղ կոմիտեն եվ թե Կռունկ կոմիտեն, ըստ որում Ղարաբաղ կոմիտեն գործում է ոչ բացահայտ, իսկ Կռունկ կոմիտեն միավորվել էր Ղարաբաղի տնօրենների խորհրդի հետ, գործում էին համատեղ եվ բացահայտ:
• 1988 թ. մայիսին հակասությունները սրվել էին Ղարաբաղի կոմիտեի ներսում՝ իրար նկատմամբ մեղադրանքներ էին հորինվում, օրինակ՝ մեղադրում էին Իգոր Մուրադյանին որ նա կապ ունի (ԳԿԲ)-ի հետ, իսկ նրան մեղադրում էին (ՀՀՇ)-ականները:
• 1988 թ. Մայիսի վերջին (Ղարաբաղ) կոմիտեն անցնում է (ՀՀՇ)-ի ձեռքին: Կարեվոր հարց էր Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի որոշումը իրականացնելու հարցը: Ամբողջ հայ ժողովուրդը պահանջում է Հայաստանի իշխանությունից հրավիրել Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի նստաշրջան եվ քննարկել այդ հարցը: Հուլիսի կեսերին տեղի է ունենում թե Խորհրդային Ադրբեջանի եվ թե Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդների նստաշրջաններ, ըստ որում Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղի խնդրանքը, իսկ Հայաստանում ընդառաջում են եվ դրականորեն պատասխանում, եվ ըստ որում եվս երկու Գերագույն Խորհուրդներն էլ խնդրում են ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին քննել Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվ ահա 1988 թ. Հուլիսի 18-ին հրավիրվում է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նիստ, որը ընդունում է սկզբունքների խիստ խախտումով, մանավանդ տհաճ էր Գորբաչովի ելույթը, փաստորեն հարուստ էին Հայաստանի ներկայացուցիչների եվ Լեռնային Ղարաբաղի կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար՝ Հենրիկ Պողոսյանի ելույթները: Հուլիսի 18 –ի նիստը որոշում է մերժել Լեռնային Ղարաբաղի խնդրանքը եվ մարզը թողնվում է Ադրբեջանի կազմի մեջ:
• Սակայն թե Հայաստանի եվ թե Ղարաբաղի բնակչությունը խիստ դժգոհ էին Գերագույն Խորհրդի նախագահության այդ որոշումից, եվ հազարավոր բանաձեվեր էին ընդունում այն մերժելու վերաբերյալ: Սակայն այս նիստի ժամանակ էլ մտահղացվում է ստեղծել հատուկ կոմիտե որը պետք է կառավարեր Լեռնային Ղարաբաղը մինչեվ նրա հարցի վերջնական լուծումը: Այդ կոմիտեի նախագահ է նշանակվում Արկադի Վոլսկին որը այդ ժամանակ բարձր պաշտոնյա էր Կենտկոմում: Նա լինելով Ղարաբաղում՝ (Պրավտա) թերթին տված հարցազրույցում շեշտել է որ ինքը աշխատանքի բերումով լինելով Խորհրդային միության գրեթե բոլոր տեղերում, այդպիսի անմխիթարելի վիճակ չեր տեսել ինչպես Լեռնային Ղարաբաղում:
• Այդ կոմիտեն գործել է մեկ տարի, սակայն վերացվեց Ադրբեջանի պահանջով, եվ նրա տեղը ստեղծվեց նոր կոմիտե Ադրբեջանից, որը չնայած գործել է մինչեվ 1991 թ. վերջը, սակայն Արցախցիները ոչ մի կապ չեն ունեցել այդ կոմիտեի հետ:
• Այն ժամանակ երբ Ազատության հրապարակում 100 հազարանոց հանրահավաքներ էին տեղի ունենում, հենց այն ժամանակ էլ ծնվեց կամավորական ջոկատներ ստեղծելու գաղափարը: Հայտնի է որ հայ ժողովրդի պատմության մեջ նման ջոկատներ երեվան են եկել 1917 թ. զոր. Անդարնիկի գլխավորությամբ, որը կարեվոր դեր էր խաղացել: Այդ նույն ոգով ջոկատներ ստեղծվեցին 1988 թ. հենց պայքարի սկզբից:
• Ջոկատներ ստեղծվել են Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում, ջոկատներ ստեղծվել են նաեվ Հայաստանի բոլոր շրջաններում (քաղաքաներում): Այդ ջոկատները մինչեվ Պաշտպանության բանակի ստեղծումը պաշտպանել են հայրենի սահմանները եվ դիմադրել են հակառակորդին:
• Ըստ պրոֆ. Աբրահամյանի տվյալներին՝ Հայաստանում եվ Ղարաբաղում պայքարի տարիներին կազմավորվել են մոտավորապես՝ 565 կամավորական ջոկատներ, որոնցից միայն 50-ը Երեվանում: Բացի տեղական ջոկատներից՝ Տավուշի մարզի պաշտպանությանը մասնակցել են 88 ջոկատ, Ջանբարաքի եվ Վարդենիսի շրջանների պաշտպանությանը՝ 39 ջոկատ, Արարատի եվ Վայքի մարզերին՝ 57 ջոկատ, Սյունիքի մարզին 56 ջոկատ, միայն Շուշի քաղաքի ազատագրմանը 38 ջոկատ, Մարտակերտի եվ Քարվաճարի՝ 95ջոկատ, Ասկերանի եվ Աղդամի ազատագրման՝ 43 ջոկատ, Մարտունու շրջանի՝19 ջոկատ, Քաղադաշի (Լաչին)՝ 74ջոկատ, մյուս խմբերը՝ Ֆիզուլիի, Ջիբրայիլի, Հադրութի, Զանգելանի, Կուբաթլուի եվ Հորադեզի մարտերին մասնակցել են 73 ջոկատ:





Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեղծումը

• 1990 թ. Մարտի 3-ին օրենք հրապարակվեց Խորհրդային Միության վերակառուցման իրավունքների մասին: Այդ օրենքի համաձայն պետք է անցկացվեր քվե միության հանրապետություններում՝ Խորհրդային միության պահպանման համար, դա պետք էր տեղի ունենար որենքը հրապարակվելուց մեկ տարի անց: 1991 թ. Մարտի 17-ին տեղի ունեցավ այդ հանրաքվեն, սակայն Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը հրաժարվեցին հանրաքվեից:
• Բալթյան հանրապետություններում ավելի շուտ էր տեղի ունեցել այդ հանրաքվեն եվ նրանք որոշել էին դուրս գալ Խորհրդային միությունից: Հայաստանը որոշեց հանրաքվեն անցկացնել 1991 թ. Սեպտեմբերի 21-ին: Ադրբեջանը մասնակցեց այդ հանրաքվեին Մարտի 17-ին, եվ պաշտպանեց Խորհրդային միության գոյությունը, սակայն իրադարձությունները ավելի արագ փոփոխվեցին, նախ 1991 թ. Օգոստոսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցավ խռովություն, որը սակայն ջախջախվեց Ելցինի գլխավորությամբ, եվ որին հաջորդեց ԽՍՀՄ-ի լուծարումը, այն որ հիմնվել էր 1922 թ.-ի Դեկտեմբերի 30-ին, հետո Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հանրաքվեին մասնակցած արդյունքից, եվ 1991 թ. Օգոստոսի 29-ին հրավիրեց Գերագույն Խորհրդի արտահերթ նստաշրջան եվ Օգոստոսի 30-ին որոշոմ ընդունեց Ադրբեջանի (1918-1920) թթ.-ի հանրապետության վերականգնման մասին: Իսկ Արցախը (1918-1920) թթ.-ին չեր եղել Ադրբեջանի կազմում, իսկ Ազգերիո Լիկան էլ չեր ընդունել Ադրբեջանի այդ հանրապետությունը:


Sunday, November 15, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 5–րդ դաս 10Նոյեմբեր 2009


Արցախյան Գոյապայքարը (1988-1994)

• Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում ազգային ազատագրական պայքարը չի լռել, այլեվ շարունակվել է ի հարկե շատ նվազ ձեվով, բայց շարունակվել է: Արցախի ազատագրական պայքարի նոր շրջանը համընկնում է Գորբաչովյան վերակառուցման տարիների հետ՝ սկսած 1985 թ.-ից: Կան հեղինակներ որոնք այն կարծիքին են թե Խորհրդային Միության կործանումը սերտորեն կապված է եղել Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Դրա հետ չի կարելի համաձայնվել որովհետեվ Լեռնային Ղարաբաղը պարզապես նպաստողի դեր է խաղացել:
• Գորբաչովյան վերակառուցումից հետո ազգային հարցը յուրահատուկ արժեք տրվեց եվ այն ընդգրկեց Խորհրդային միության գրեթե ազգային բոլոր շրջանները, այդ թվում նաեվ Լեռնային Ղարաբաղը, որտեղ պայքարը ընդհանրապես չեր դադարել:
• 1985-87 թթ. Լեռնային Ղարաբաղում հանդես եկան գաղտնի կազմակերպություններ, բնակչության դժգոհություններ, որը հասցրեց նրան որ 1985-87 թթ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ստորագրահավաք եվ 1987 թ. Նոյեմբերի վերջին եվ Դեկտեմբերի սկզբին ավելի քան 50 հազար ստորագրությամբ փաթեթը հանձնվեց ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարան: Այդպես էլ այդ փաթեթը մնաց այնտեղ, որտեղից էլ արխիվ: Դրան հաջորդեց նոր պատվիրակություն, որը 1988 թ. Հունվարի սկզբին Մոսկվա մեկնեց՝ տանելով նոր բողոք-նամակներ ու փաստաթղթեր: Նույն թվի Հունվարի կեսերին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նսրա գյուղում տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին պայքարը սկսելու համար: Լեռնային Ղարաբաղի մտավորկանությունը, գրողները, ի դեմս Հրաչիկ Բեկլարյանի եվ Վարդան Հակոբյանի, կազմեցին մի նամակ Մոսկվա տանելու համար, եվ Փետրվարի 7-ին Մոսկվա մեկնեց 3-րդ պատվիրակությունը, տանելով այդ նամակը եվ այլ փաստաթղթեր: Այդ պատվիրակության կազմում կային գրողներ, արվեստի ներկայացուցիչներ եվ մտավորականներ: Մոսկվայում այս պատվիրակությանը հասկացրին որ Արցախի անկախության հարցը լուծելու համար պետք է հրավիրվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան: Մինչ հանձանաժողովը գտնվում էր Մոսկվայում, Լեռնային Ղարաբաղում Փետրվարի 13-ից սկսվել էր մասսայական շարժում, որի գլուխ էր կանգնած շինանյութերի կոմբինատի տնօրեն՝ Արկադի Մանուչարովը: Ստեղծվել էր կոմիտե կամ ժամանակավոր խումբ, որը ղեկավարում էր պայքարը: Փետրվարի 17-ից հրապարակում հանրահավաքները դարձել էին մշտական, եղանակը խիստ անբարենպաստ էր, սակայն հրապարակում հավաքվել էին մոտ 40-50 հազար մարդ, մարզի բնակչության 1/3-ը, եվ պահանջում էին Լեռնային Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի կազմից եվ վերամիավորել Մայր Հայաստանի հետ: Արտահերթ նստաշրաջան հրավիրելու համար պետք էր մարզային խորհրդի պատգամավորների ստորագրությունները: Այդ ստորագրահավաքը կազմակերպեցին Վարդան Հակոբյանը եվ Արմեն Ծատուրյանը եվ 67 պատգամավորների ստորագրությամբ պահանջը մարզային խորհուրդ ներկայացրին Փետրվարի 19-ին: Հետագայում 20 հոգի էլ ստորագրեցին եվ արտահերթ նստաշրջան պահանջող պատգամավորների թիվը հասավ 87-ի:
• Մարզային խորհրդի նախագահ՝ Վլադիմիր Օսիպովը հրաժարվեց կատարել մարզխորհրդի պատգամավորների պահանջը: Սակայն հաջորդ օրը նա ստիպված էր համատեղ հրավիրել արտահերթ նստաշրջան: Այդ օրը ժամանել էին նաեվ Ադրբեջանի ղեկավարությունը Բաղիրովի ղեկավարությամբ: Փետրվարի 20-ին հրավիրված մարզային խորհրդի նախագահը որոշում է ընդունում հենց այդ նույն օրը հրավիրել ԼՂԻՄ-ի ինքնավար մարզի մարզային խորհրդի 20-րդ գումարման 4-րդ արտահերթ նստաշրջանը: Այն նույն օրը նաեվ հրավիրվում են ինքնավար մարզի շրջանների նստաշրջան որտեղ որոշվել են խնդրել հրավիրել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի արտահերթ նստաշրջան ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եվ Հայաստանի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ:
• Ամենակարեվորը պետք է որոշում ընդուներ նաեվ Ստեփանակերտ քաղաքի քաղաքային խորհրդի նստաշրջանը: Այդ նստաշրջանը որոշում է ընդունել նույն օրը հրավիրել Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի նստաշրջան եվ քննարկել մարզը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը: Մարզի տարբեր տեղերից հրավիրվում էին պատգամավորները, նախատեսվում էր նստաշրջանը սկսել ժամը 18:00, բայց այն ուշացավ պատգամավորների քվեարկումը չլրանալու համար: Ամբողջ աշխարհը խառնվեց իրար՝ Ղարաբաղից մինչեվ Վաշինգտոն ու Մոսկվա: Այդ օրերին բնակչությանը պահանջով պաշտոնից ազատվում է մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Գեվորգովին: Գեվորգովի օրերին ընդլայնվում էր շարժումը, առանձնապես լայն ծավալ ընդունվեց Հայաստանում: Փետրվարի 21-22 գիշերը ստեղծվում է «Ղարաբաղ» կոմիտեն Իգոր Մուրադյանի գլխավորությամբ: Հայաստանի կենտկոմը եվ նրա պարագլուխները պարզապես չէին ընդունում Ղարաբաղյան շարժումը: Դա պարզ երեվում է այդ օրերին իրար հետեվից հրավիրված Կենտկոմի բյուրոյի նիստերից եվ պլենումից: Այդ պասիվության արդյունք կարելի է համարել նաեվ «Սումգայիթ»-ը որը տեղի ունեցավ Փետրվար 27-29, դա պարզապես ցեղասպանություն էր:

Friday, October 30, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 4–րդ դաս 27 Հոկտեմբեր 2009

Արցախը Հայրենական Մեծ Պատերազմի Տարիներին Եվ Հետագայում մինչեվ 1985 թ.

• Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ ունեցել է մոտ (150000) մարդ բնակիչ, որից (133) հազարը եղել են հայեր: Մոտ (140) հազար էլ բնակվում էին Հյուսիսային Արցախում՝ (ներկայիս Շահումյանից մինչեվ Շամխոր, Կիրովապատ «Գանձակ»): Պատերազմի ժամանակ զորակոչվել են 90 հազար Արցախցիներ ամբողջ Ղարաբաղից, որոնցից միայն Լեռնային Ղարաբաղաից 1550 կին կամավոր մեկնել են ռազմաճակատ:
• Պատերազմի տարիներին Հայաստանը տվել է 117 հերոս, որից 108 հայ՝ Այդ 108 հերոսներից 31-ը եղել են ծնունդով Ղարաբաղցիներ: ՊԱտերազմի տարիներին զոհվել են Ղարաբաղից 40 հազար հայ, որից 22 հազարը Լեռնային Ղարաբաղից: Բացի դրանից 7 հոգի Ղարաբաղից դաարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ եվ մոտ 40 հազարը պարգեվատրվել են տարբեր մեդալներով:
• Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը տվել է 4 մարշալներ, 4-ն էլ ծնունդով Ղարաբաղցի: Նրանք են մարշալ Բաղրամյան, մարշալ Խուտիաքով, մարշալ Բաբաջանյան եվ ծովակալ ադմիրալ Հովհաննես Իսակով: Ղարաբաղը տվել է նաեվ 26 գեներալ:
• Հայ ժողովուրդը տվել է երկու կրկնակի հերոս, երկուքն էլ Ղարաբաղցիներ, Նելսոն Ստեփանյան (Շուշիի ծնունդ) եվ մարշալ Բաղրամյան:
• Պատերազմի տարիներին Ղարաբաղցիները մեծ հերոսություն են ցույց տվել նաեվ թիկունքում, առանձնապես բանվորերը՝ (Ստեփանակերտի մետաքսի ֆաբրիկա), եվ մյուս բոլոր ձեռնարկությունները: Արցախցիները մեծ նվիրատվություններ են կատարել պաշտպանության ֆոնդին:
• Պատերազմից հետո մինչեվ 1980-ականների կեսերը, Արցախում չնայած տնտեսությունը որոշ առաջընթաց է ապրել, սակայն այն միշտ էլ հալածվել եվ գտնվել Ադրբեջանի ճիրաններում:

Ադրբեջանի Անբարոյական Վերաբերմունքը Ղարաբաղի Հանդեպ
• Հետ պատերազմյան տարիներին արդեն զգացվում էր որ Ադրբեջանի իշխանությունները ավելի էին սանձազերծվել: Լեռնային Ղարաբաղի պետական արխիվում պահվում է պատերազմի տարիներին Բաքվից ուղարկված այն նամակ-գրությունները, որոնցով պահանջվում է Ղարաբաղից Բաքու ուղարկել (14-18) տարեկան աղջիկ-տղաներ, այնտեղ բանվորա-արհեստակցական դպրոցներում սովորելու համար: Երկու տարում (800) աղջիկ-տղաք արժանանում են այդ ճակատագրին:
• Միայն հետ պատերազմյան տարիներին Լեռնավին Ղարաբաղում 3Օ հազար մարդ թողել եվ հեռացել էր երկրամասից: 1949 թ.-ին երբ սկսվում է հայ ժողովրդրի նկատմամբ նոր ահաբեկչություն, այդ ալիքը տարածվում է նաեվ Լեռնային Ղարաբաղ: Օրինակ՝ 1949 թ. հունիսի 12-ի գիշերը Երեվանից աքսորվել են Ալթայի երկրամաս մոտ 13 հազար մարդ, իսկպ Ղարաբաղից միեվնույն ժամանակ աքսորում են նախկին Թեվանիստներին (որոնք զբաղվել էին Թեվանի ապստամբությամբ), մեծամասնությունը Դումի գյուղից:
• Միրջաֆար Բաղիրով որպեսզի Մոսկվայի աչքին բարի երեվա, Ղարաբաղի բոլոր բնակիչների տների ներքնակներից հանում է ամբողջ բուրդը, եվ 200 տոնա բուրդ հավաքում, ժողովրդին թողնելով չոր տախտակի վրա (1951-1952) թթ.:
• Սովորաբար Ադրբեջանը Լեռանյին ՂԱրաբաղի բարձր պաշտոնների էր ուղարկում ոչ հայամետ՝ այլ թուրքամետ հայ մասնագետներին, դեռեվս բացառություն էր Մելքումյանը:

Sunday, October 18, 2009

Արցախի Ազատագրական Շարժումների Պատմություն 2-րդ դաս 13 Հոկտեմբեր 2009


• Արցախահայության առաջին համագումարից հետո, թուրքական ուժերը փորձում էին Արցախում մտցնել թուրքական իշխանություն: Թուրքական ուռերի ղեկավար՝ Նուրի փաշան (Էնվերի եղբայրը) առաջինն էր որ հայտարարեց թե Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք: Բախտի թե ճակատագրի բերումով 1918 թ.-ի Օգոստոսի սկզբին Սյունիք (Գորիս) էր հասել զորավար Անդրանիկը, եվ հույս հայտնել որ նա զորավիգ կը լինի Արցախցիներին: Թուրքական բռնատիրությունը դիմակայելու համար, 1918 թ.-ի Սեպտեմբերի (8-10) եվ (18-20) Շուշիում տեղի են ունեցել Արցախահայության 2-րդ եվ 3-րդ համագումարները, որոնք դեմ են արտահայտվել Նուրի փաշայի նկրտումներին, բայց ահա Բաքվի ջարդերից հետո Սեպտեմբեր (15-18), թուրքական զորամասերը ներխուժեցին Ղարաբաղ եվ հասան Շումի:
• Այդ ժամանակ Ղարաբաղի Կարիակինոյի (Ֆիզուլի) թուրք ներկայացուցիչը խնդրում է Շուշիում գտնվող թուրք հրամանատար՝ Ջահիդ բեյից ուժեր՝ ամբողջ Տիզակը նվաճելու համար: Եվ ահա թուրքական մի զորամաս (400-500) հոգի շարժվում է Շուշիից դեպի Կարիակինո: 1918 թ. հոկտեմբերի 18-ին Մամնայի ճակատամարտում Արցախացիները տանում են փայլուն հաղթանակ: Իրադարձությունները արագորեն փոխվում են, Թուրքիան պարտություն է կրում առաջին համաշխարհային պատերազմում եվ Հոկտեմբերի 30-ին Մուդրոսի պայմանագրով ճանաչում է իր պարտությունը եվ արագորեն հեռանում է Անդրկովկասից, այդ թվում նաեվ Ղարաբաղից: Թուրքական արշավանքի հետեվանքով Ղարաբաղում լուծարվել էր պետականությունը, եվ 1918 թ. Դեկտեմբերին ստեղծվում է ժամանակավոր իշխանություն երկիրը կառավարելու համար: Մինչ այդ Ղարաբաղ է ժամանում Բաքվում գտնվող անգլիական հրամանատարության ներկայացուցչությունը եվ փորձում Արցախցիներին համոզել ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: Այն ժամանակ է որ Անդրանիկը պետք էր Սյունիքից մտներ Լեռնային Ղարաբաղ, սակայն Բերձորի շրջանում (Լաչին) նա ստիպված է կանգնեցնել արշավը եվ ետ վերադառնալ Գորիս, դա Անդրանիկի ամենակոպիտ սխալն է եղել:
• 1919 թ.-ի հունվարի 17-ին Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը ստեղծում է (Ղարաբաղ-Զանգեզուր) նահանգապետությունը եվ նահանգապետ է նշանակում Արցախահայության դահիճ՝ Խոսրով բեյ Սուլթանովին: 1919 թ. փետրվարի (10-20) տեղի է ունենում Արցախահայության 4-րդ համագումարը, որը մերժում է Սուլթանովի առաջարկությունները եվ ստեղծվում է նոր Ղարաբաղյան կառավարություն, այդ կառավարությանը հանձնարարավում է ապահովել երկրամասի պաշտպանությունը: Համագումարը ընտրում է Ազգային Խորհուրդ՝ (Ասլան Շահնազարյան)-ի գլխավորությամբ: նԱյդ ժամանակ է որ Անգլիական ներկայացուցիչները մեկ անգամ եվս փորձում են Լեռնային Ղարաբաղը ենթարկեցնել Ադրբեջանին: Այդ համագումարից հետո անգլիական հրամանատարությունը Բաքու է հրավիրում Ղարաբաղի Ազգային Խորհրդի նախագահին եվ Ղարաբաղի թեմի առաջնորդին: Նրանք լինելով Բաքվում հանդիպում են գեներալ Թոմսոնի հետ, եվ մերժում են վերջինիս բոլոր պահանջները: Ղարաբաղի Ազգային Խորհրդի ներկայացուցիչները պատասխանում են որ ոչ մի կերպ հնարավոր չե Արցախը թողնել Ադրբեջանի կազմում կամ միացնել նրան: Այդ ժամանակ Շուշիի քաղաքապետ՝ Մելիք Շահնազարյանը անգլիական հրամանատարին բացատրում է որ ադրբեջանցին նորմալ ապրել չգիտի, ոնց կարող ենք նրան ենթարկվել: Ոորշվում է այդ հարցը քննարկել նոր համագումարում որը տեղի է ունենում Ապրիլի (23-26)-ը, եվ որին ներկա էին անգլիական հրամանատարության ներկայացուցիչ՝ Շադլուորտը (Թոմսոնի հաջորդը) եվ Սուլթանովը: Նրանց ներկայությամբ 5-րդ համագումարը որոշում է որ՝ «միանգամայն անհնարին է գտնում փոխելու իր ժխտական որոշումը որը թելադրված է Ղարաբաղի ամբողջ հայության անհողդողդ կամքով»: Եվ ապրիլի 24-ին ընդունված նոր որոշումով՝ «Համագումարը անընդունելի է համարում Ադրբեջանի հետ առնչություն ունեցող որեվե վարչական ծրագիր»: Այս որոշումից հետո Սուլթանովն ու Շադլուորտը կատաղած թողնում են համագումարը ու անցնում Բաքու:
• Արցախահայության 6-րդ համագումարը տեղի է ունեզել 1919 թ. հունիսի վերջին, որտեղ որոշվել է պատվիրակություն ուղարկել Բաքու եվ բանակցություններ վարել Ադրբեջանի մուսավաթական կառավարության հետ, այդ պատվիրակությունը ղեկավարում է դաշնակցական կուսակցության ներկայացուցիչ՝ Միսակ Տեր-Դանիելյանը: Բաքվում պատրաստված պայմանագիրը մուսավաթական Ադրբեջանի եվ Ղարաբաղի միջեվ պետք է հաստատվեր Արցախահայության 7-րդ համագումարում, որը կայացավ 1919 թ. Օգոստոսի15-ին, եվ հաստատեց 26 կետերից բաղկացած համաձայնագիրը: Ըստ Օգոստոսյան համաձայնագրի Ղարաբաղը ժամանակավոր մնում է Ադրբեջանի տարածքի սահմաններում (եվ ոչ Ադրբեջանի կազմում), մինչեվ Փարիզի վեհաժողովի որոշումը: Սակայն հետագայում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս խախտում են այդ պայմանագիրը եվ 1920 թ. փետրվարի վերջին տեղի ունեցած Արցախահայության 8-րդ համագումարը, ելնելով Ադրբեջանի հակա-Ղարաբաղյան քաղաքականությունից, որոշում է հրաժարվել 7-րդ համագումարի կողմից ընդունված համաձայնագրից: Եվ համագումարի ընդունած բանաձեվի մասին տեղյակ է պահվում Անդրկովկասյան պետությունների դիվանագիտական եվ զինվորական ներկայացուցիչներին:
• Ադրբեջանը նախապատրաստվում է հարձակում սկսել Ղարաբաղի վրա եվ դա տեղի է ունենում 1920 թ. մարտի (22-23) եվ հաջորդ օրերին, որի հետեվանքով ոչնչանում է Շուշիի ամբողջ հայկական փաղամասը եվ սրի է մատնվում մոտ տասը հազար հայ: Միայն Ապրիլի 14-ին Գորիսի կողմից Ղարաբաղ մտավ Դրոյի զորամասը, իսկ Գարեգին Նժդեհը մտել էր Տիզակ ու այստեղ՝ Ղարաբաղում ստեղծվում է նոր կառավարություն որի նախաձեռնությամբ Ապրիլի (24-25)-ին տեղի է ունենում 9-րդ համագումարը, որտեղ որոշվում է ստեղծել Ղարաբաղի կառավարություն եվ հեռագիր է ուղարկվում Խորհրդային իշխանության որտեղ հաղորդվում է համագումարի որոշումը, որ Ղարաբաղը անկախ է եվ պատրաստ է մտնել Խորհրդային Ռուսաստանի կազմի մեջ:
• Նորաստեղծ Ղարաբաղի կառավարությունը որը Զանգեզուրի հետ էր, գոյություն է ունեցել 1 ամիս: Ապրիլի վերջին Ադրբեջանում հայտարարվելով խորհրդային կարգեր՝ կարմիր բանակի զորամասերը Մայիսի 11-ին մտնում են Ղարաբաղ եվ Դրոյից պահանջում են հեռանալ Ղարաբաղից: Դրոն ստիպված էր կատարել այդ պահանջը, եվ ահա այն օրը Մայիսի 26-ին երբ Դրոն հեռանում է Զանգեզուր, այդ նույն օրը տեղի է ունենում Արցախահայության վերջին 10-րդ համագումարը, բայց այս համագումարը ընթացել է բոլշեվիկների ոգով:
• Հետագայում (1920-1921) թթ. Ղարաբաղում փռնկվում է ժողովրդական ապստամբություն որի գլուխն էր կանգնած Նժդեհի օգնական եվ տեղակալ՝ Թեվան Ստեփանյանը: