Showing posts with label Արխիվագիտություն. Show all posts
Showing posts with label Արխիվագիտություն. Show all posts

Thursday, December 10, 2009

Արխիվագիտություն 4-րդ եվ 5-րդ դասեր 7 եվ 8 Դեկտեմբեր 2009


Արխիվային Փաստաթղթերի Պահպանումը
• Արխիվապահաոցներում պարբերաբար կազմակերպվում են սանիտարական օրեր, որի ընթացքում հատուկ լուծույթներով դարակաշարները ենթարկվում են մշակման, այսինքն այդ լուծույթով մաքրվում են դարակաշարները, քանզի դրանք պարունակում են հակամիջատային եվ հակա-բակտերիական նյութեր որոնք անվտանգ են թղթի համար: Յուրաքանչյուր տիպի գրիչ, թուղթ, ժապավեն, ձայնագրություն, լուսանկար, ելեկտրոնային գրիչ ունեն իրենց պահպանման առանձնահատկությունները: Եթե թուղթը պահպանվում է (18-19) աստիճան ջերմության, ապա ժապավենները պահպանվում են 9 ջերմաստիճանով, խոնավությունն էլ (45-55)% : Ձայնագրությունները որպեսզի պահպանվեն երկար՝ դրանք պահպանվում են հատուկ կամերաներում, որտեղ րադիոալիքները չեն կարող թափանցել:

Արխիվային Փաստաթղթերի Օգտագործումը
• Արխիվային փաստաթղթերի պահպանումը ինքնանպատակ չէ, դրանք օգտագործվում են գիտական, քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական նպատակներով:
1. Գիտական: Այսօր նոր եվ նորագույն շրջանի պատմության ուսումնասիրումը առանձ արխիվային փաստաթղթերի օգտագործման դառնում է աննպատակահարմար: Եվրոպայում,օրինակ՝ Մալթայում պահպանվում են արխիվային փաստաթղթեր 12-րդ դարից:
Այսօր լինի դա մագիստրական թեզ, թեկնածուական-դոկտորական ատենախոսություն, մենագրություն, Հայ Ժողովրդի պատմության մասին, հոդված, նույնիսկ հուշագրողը իր հուշերը գրելու համար անդրադառնում է արխիվներին:
2. Քաղաքական: Այսօր օրինակ հայ-թուրքական հարաբերություններում տեղի է ունենում ակտիվ տեղաշարժեր, եվ մեր դիվանագետներին անհրաժեշտ է ուսումնասիրել 20-րդ դարասկզբի հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված փաստաթղթերը՝ (Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերը), եվ ահա արտաքին գործերի նախարարությունը դիմեց դրանք ստանալու համար, եվ պարզվեց որ մենք այդ պայմանագրերի բնագիրները չունենք:
3. Տնտեսական: Ցանկացած շինություն վերանորոգելու, կամուրջ, շենք,... արխիվից պահանջում են շենքերի, երկաթուղային գծերի նախագծերի փաստաթղթերը:
4. Մշակութային: Արխիվային փաստաթղթերը օգտագործվում են կինոնկարներ նկարահանելու, ցուցահանդեսներ կազմակերպելու, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ պատրաստելու, բեմադրություն կազմակերպելու: Օրինակ՝ Ուիլյամ Սարոյանի 100 ամյակը երբ նշվում էր Հայաստանում՝ կազմակերպվեց ցուցահանդես իր մասին իր փաստաթղթերով:
5. Սոցիալ-Իրավական: Աշխատանքային գրքույկը վերականգնելու, աշխատավարձի չափը ներկայացնելու, սեփականության մասին տեղեկություններ իմանալու համար:

• Հայաստանի կամ օտարերկրյա չափահաս քաղաքացի որը մեղսունակ չի, կարող է մի դիմում ներակայացնել Արխիվ, փաստաթղթեր ուսումնասիրելու համար: Փաստաթղթերը տրամադրվում են ուսումնասիրողին՝ եթե չեն պարունակում պետական ծառայողական գաղտնիք, չեն պարունակում մարդու անձնական եվ ընտանեկան գաղտնիք, եվ եթե փաստաթուղթը վատ վիճակում չե: Նույնպես թույլատրվում է երբ փաստաթուղթը գաղտնազերծվում է, կամ նրա տերը մահացել է եվ նրա ժառանգները համաձայն են, եվ կամ եթե փաստաթղթի վրա անցել է 100 տարի:
• Ուսումնասիրողը դիմում է արխիվի տնօրենին թույլատրություն ստանալու համար, որտեղ նշում է ուսումնասիրության թեման եվ նպատակը: Տնօրենի կողմից թույլատրություն ստանալուց հետո ընթերցասրահում ուսումնասիրողը ծանոթանում է ընթերցասրահում աշխատելու կանոններին (մտնել առանձ պայուսակի, վերարկույի, չի կարելի վնասել փաստաթուղթը,...), լրացնում է անկետա եվ դրանից հետո խորհրդակցելով արխիվի ընթերցասրահի աշխատակիցների հետ՝ ստանում է համապատասխան գիտատեղեկատու միջոցները (ցուցակներ, քարտարաններ, համակարգչային տվյալներ), որից հետո կատարում է իրեն անհրաժեշտ գործերի պատվիրում: Գործերը մատակարարվում են ուսումնասիրողին հաջորդ օրը՝ ամենաշատ 20 գործ մի օրում: Գործերը ուսումնասիրելու ժամանակ նա կարող է արտագրել մի տետրում, կամ կարող է պատվիրել նրանց պատճենները կատարելով վճառում: Ընթերցասրահը աշխատում է աշխատանքային օրեիրն ժամը 10:00-16:30:

Արխիվային Փաստաթղթերի Վերականգնումը
• Հաճախ փաստաթուղթերը մինչեվ պետական արխիվ հանձնելը լինում են վնասված ֆիզիկապես եվ կենսաբանորեն:Փաստաթղթերը ֆիզիկապես եվ կենսաբանորեն վնասվում են նաեվ արխիվում պահպանության եվ օգտագործման ընթացքում, այդ պատճառով փաստաթղթերի վնասվածքները հայտնաբերելու դեպքում դրանք ենթարկվում են վերականգման, եվ այդ նպատակով գործում են համապատասխան լաբորատորիաներ:
• Ֆիզիկական վնասվածքները վերացվում են թափանցիկ թղթերի միջոցով հատուկ պատրաստված Սոսինձի օգնությամբ: Այդ Սոսինձը չի վնասում թուղթը եվ նա պատրաստվում է արխիվում հատուկ բաղադրատոմսով:
• Կենսաբանական վնասվածքների համար կա հատուկ կամերա որին մեջ դրվում են այդ գործերը եվ բարձր ջերմաստիճանի (80-90) աստիճան պայմաններում այդ կամերայում լցվում է բարաֆին, եվ 80 աստիճանի պայմաններում բոլոր միգրոպները ոչնչանում են, պարաֆինը սկսում է գոլորշիանալ ջրի հետ եվ պատում է թուղթը հատուկ փարակ շերտով, որի շնորհիվ թուղթը հետագայում կենսաբանական վնասի չի ենթարկվում:
• Արխիվի ներսում որոշակի ժամանակաշրջանում 3 տարին մեկ անգամ կամ 5 տարին մեկ անգամ անցկացվում է փաստաթղթերի արկայություն, եվ վիճակի ստուգում: Արխիվի աշխատակիցը ստացած հանձնարարության համաձայն գործերը ստուգում է մեկ առ մեկ եվ եթե այդ գործին մեջ հայտնաբերվում է ֆիզիկական կամ կենսաբանակն վնասվածք, կամ տեսնում է խունացում, նա կազմում է համապատասխան ակտ որից հետո պատրաստված թերթիկների հիման վրա գործերը ուղարկվում են լաբորատորիա վերականգնվելու համար:
• Վնասված փաստաթուղթը հայտնվում է նաեվ գործերը ուսումնասիրված ժամանակ, այդ դեպքում ֆոնդապահը ստուգում է փաստաթուղթը:
• Փաստաթղթերի արկայության ստուգման ժամանակ հաճախ պատահում է որ գործը տեղում չի հայտնաբերվում, դրա համար կազմվում է համապատասխան ակտ եվ այդ գործը գտնելով մտցվում է իր համապատասխան գործերի ցուցակի մեջ:


Friday, October 23, 2009

Արխիվագիտություն 3-րդ դաս 19 Հոկտեմբեր 2009



Արխիվային Կաթալոգների Համակարգը

• Արխիվային Կաթալոգները Միջ-ֆոնդային արխիվային տեղեկատուներ են որոնցում արխիվային փաստաթղթերի պարունակող տեղեկությունները դասավորված են ըստ առարկաների, թեմաների, բնագավառների: Տարբեր կաթալոգների ամբողջությունը կազմում է արխիվների կաթալոգների համակարգ:
1. Առարկայական կաթալոգները, արխիվային փաստաթղթերում հանդիպող մարդկանց մասին կաթալոգը, կամ արխիվային փաստաթղթերում հանդիպող բնակավայրերի, գետերի, լեռների նմասին կաթալոգը:
2. Թեմատիկ կաթալոգները, տարբեր թեմաների վերաբերյալ (օրինակ՝ Հայաստանում եկեղեցիների կառուցման մասին կաթալոգ, կամավորական շարժման մասին կաթալոգ, ձայնազուրկների մասին կաթալոգ, կուլակաթափության մասին կաթալոգ, հայրենադարձության մասին կաթալոգ, գաղթականների մասին կաթալոգ,....):
3. Բնագավառի կաթալոգները: (Հայաստանի արդյունաբերության զարգացման մասին կաթալոգ):
• Կաթալոգի հիմնական առարկան քարտն է, որտեղ վերցվում է փաստաթղթերի ստեղծման ժամանակը, փաստաթղթերի հեղինակը, հասցեատարը, փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, լեզուն, իսկությունը (բնագիր, ինքնագիր, պատճեն, վավերացված պատճեն), փաստաթղթերի ամրագրման ձեվը (ձեռագիր, մեքենայագիր, տպագիր, համակարգչային շարվածք), որոնողական նիշերը (Ֆ,Ց,Գ,Թ):
• Տեխնիկային զարգացման շնորհիվ այս կաթալոգները դուրս են գալիս շրջանառությունից, որտեղ գալիս են տեղեկությունների որոնման էլեկտրոնային համակարգերը: Նույն քարտը ավելի ընդարձակ տեղադրվում է համակարգչի մեջ:


Արխիվային Փաստաթղթերի Պահպանում

• Արխիվային փաստաթղթերը պահպանվում են այդ նպատակով կառուցված կամ հարմարեցված արխիվապահպանոցներում: Երեվան քաղաքում կառուցվել են հենց որպես արխիվապահպանոցներ, իսկ մարզերում հարմարեցված պահոցներ են:
• Արխիվային փաստաթղթերի պահպանությունը իր մեջ ներառում է ջերմա-խոնավային ռեժիմի ապահովում, լույսային ռեժիմի ապահովում, սանիդարա-հիգյենային ռեժիմի ապահովում, եվ պահպանական ռեժիմի ապահովում:
1. Արխիվային փաստաթղթերը որպեսզի հնարավոր լինի պահպանել երկար ժամանակով (մի քան 1ՕՕ տարի), նրանք պետք է մշտապես գտնվեն նույն ջերմա-խոնավային պայմաններում: Ջերմությունը (17-19) աստիճան, իսկ խոնավությունը (45-55 %): Ինչու՞: Ցանկացած նյութը սառչելիս սեղմվում է, տաքանալիս ընդարձակվում, այդ թվում նաեվ թուղթը:
2. Եթե լույսի աստիճանը բարձր է ապա նա սկսում է քայքայել թղթի վրա գիրերը:
3. Սանիդարա-հիգյենային: Թուղթը կարող է ուտել ցեցը, կրծողները, դրա համար պայմաններ են հատկացվում որ միջատներն ու կրծողները չթափանցեն, նաեվ պետք է կանխարգել փոշին:
4. Պահպանական ռեժիմներ: Հատկացվում են ապահովագրման մեթոտներ տարբեր վտանգների, կրակների դեմ:

Wednesday, October 14, 2009

Արխիվագիտություն 2-րդ դաս 12 Հոկտեմբեր2009



Արխիվային Փաստաթղթերի Համալրումը
1. Արխիվային փաստաթղթերը՝ առանձ հաշվի առնելով նրա սեփականության ձեվը, ենթարկվում են պարտադիր պետական հաշվարման (գրանցման):
Ինչ է՞ փաստաթղթերի հաշվարումը: Դա նրանց քանակի եվ կազմի որոշում է միասնական հաշվարման միավորներով: Միասնական հաշվարման միավորներնից են՝ Ֆոնդը եվ Գործը:

2. Ֆոնդը: Դա մեկ կամ միմիանց հետ կապակցված մի քանի կազմակերպությունների կամ մեկ անձի կամ ազգակակցական կապերով միմիանց հետ փոխ կապակցված մարդկանց փաստաթղթերի ամբողջությունն է:
Ֆոնդերը ունեն համարներ: Օրինակներ՝:
N 1: ՀԿԿ Կենտկոմի Ֆոնդը
N56: Ամենայն Հայոց Կաթողիկոսության Դիվանի Ֆոնդը
N200: Հայաստանի 1-ին հանրապետության արտ.գործ.նախ. Ֆոնդը
N114: Հայաստանի 2-րդ խորհրդային հանրապետության արտ.գործ.նախ. Ֆոնդը
N119: Հայաստանի 1-ին հանրապետության կառավարության Ֆոնդը
N20: ԵՊՀ-ի փաստաթղթերի Ֆոնդը
N499: Գ.Նժդեհի արխիվային փաստաթղթերի Ֆոնդը
N1120: Երեվանի դպրոցների փաստաթղթերի Ֆոնդը

Պահպանվում են 1713 ֆոնդեր:

3. Գործը: Արխիվային գործը մեկ փաստաթուղթ է կամ թեմատիկայով միմիանց հետ կապակցված փաստաթղթերի ամբողջություն: Գործի մեջ կարող է լինել մեկ թերթ, կարող է լինել աբզում թերթեր: Բայց օգտագործելու նպատակահարմարության առումով եթե այդ փաստաթղթերի քանակը անցնում է 200 թերթից, փաստաթղթերը կիսվում են եվ ստեղծվում է երկու կամ ավելի գործեր, ըստ ժամանակագրության: Փաստաթղթերը գործերի մեջ տեղադրվում են ըստ ժամանակագրության սկզբունքի, ամենավաղից:
4. Հաշվարման հիմնական միավորներից բացի կան նաեվ լրացուցիչ միավորներ, դա Ցուցակն է եվ Թերթը:
Ցուցակը: Յուրաքանչյուր արխիվ հանձնելու յուրաքանչյուր տարվա փաստաթղթերը ցուցակագրվում են մեկ ցուցակում, եվ այդ ցուցակները ստանում են համար:
Օրինակներ՝ : Կեդրոնական Կոմիտեի փաստաթղթերը ունեն 127 ցուցակ:
Կառավարության փաստաթղթերը ունեն 190 ցուցակ:
Ֆոնդերի փաստաթղթերը պահպանվում են մեկ պահոցում, ըստ ցուցակների հերթականությամբ, իսկ ցուցակներում էլ ըստ գործերի հերթականությամբ:

Ֆ_ , Ց_, Գ_, Թ_


Արխիվային Փաստաթղթերի Տեղեկատու Որոնողական Համակարգ:

• Տեղեկատու Որոնողական Համակարգը դա փոխկապակցված արխիվային տեղեկատուների եվ ավտոմատացված որոնողական համակարգերի ամբողջականություննէ, արխըվային փաստաթղթերի կազմի եվ բովանդակության վերաբերյալ:
• Արխիվային տեղեկատուները նախատեսված են արխիվային ֆոնդերի եվ արխիվային փաստաթղթերի տեղեկությունների որոնման համար:
• Արխիվային տեղեկատուների տեսակներն են.-
1. Միջ-արխիվային (ինչպես Ռուսաստանում): Ստեղծվում է այն երկրներում որտեղ կան բազմաթիվ արխիվներ, եվ այդ արխիվների մասին տեղեկությունները միավորվում են մեկ համակարգում:
2. Ներ-արխիվային (ինչպես Հայաստանում): Դա մեկ արխիվում եղած ֆոնդերի մասին տեղեկություններն են:
3. Միջ-ֆոնդային: Ֆոնդերում եղած գործերի մասին տեղեկություններ:
4. Ներ-ֆոնդային: Թե գործերում ինչպիսի փաստաթղթեր կան:
• Ըստ մանրամասնության աստիճանի 4-րդը ավելի գործածական է:

• Հաջորդ տեղեկատու միջոցը, դա (Արխիվային Ցուցակներ)ն են, նրանք տեղեկատուներ են որոնք պարունակում են արխիվային ֆոնդի գործերի բովանդակությունների մասին տեղեկություններ:

• Արխիվային ցուցակում նշված է գործի համարը, գործի բովանդակությունը, գործի ծայրային տարեթվերը, թերթերի քանակը, եվ վերջում ծանոթագրություն:




Thursday, October 8, 2009

Արխիվագիտություն 1-ին դաս 5 Հոկտեմբեր 2009


Արխիվային փաստաթղթերի համալրում

Արխիվների համալրումը՝ դա պարբերաբար արխիվների համալրումն է գորջող օրենսդրության համաձայն իր պրոֆիլին համաձայն:
Կան երկրներ որտեղ գտնվում են մի քանի արխիվներ, օրինակ՝ պատմության արխիվ, գիտատեխնիկական արխիվ, ռազմական արխիվ, դիվանագիտական արխիվ, մշակույթի փաստաթղթերի արխիվ, եվայլն: Քանի որ Հայաստանում կա ընդամենը մեկ արխիվ՝ (Հայաստանի Ազգային Արխիվ), ապա Հայաստանի Հանրապետությունում այն փաստաթղթերը որոնք ունեն գիտապատմական արժեք եվ գործնական նշանակություն, որոշակի ժամանակ այդ թաստաթղթերը ստեղծվող կազմակերպությունում պահպանելուց հետո տեղափոխվում են նշված արխիվ:
Այն կազմակերպությունները որոնք իրենց փաստաթղթերը հանձնում են Ազգային Արխիվ, կոչվում են՝ (Տվյալ Արխիվի Համալրման Աղբյուրներ):
Համալրման Աղբյուրները ընտրվում են հետեվյալ սկզբունքներով:
1- Այդ կազմակերպության նշանակությունը հանրապետությունում: (Ազգային
Ժողով, Նաիրիտ գործարան,.....):
2- Կազմակերպության գործունեության ծավալները:
3- Թե արդյոք այդ կազմակերպության ստեղծած փաստաթղթերը իրենց մեջ պարունակում են արժեքավոր տեղեկություն թե ոչ:

Արխիվ են ընդունվում նաեվ առանձին քաղաքացիների փաստաթղթերը, այդ փաստաթղթերը կոչվում են անձնական ծագման փաստաթղթեր:
Քաղաքացիների փաստաթղթերի արխիվ համալրելու սկզբունքներն են:
1- Քաղաքացու կամ անձի ստեղծագործական կամ հասարակական գործունեության նշանակությունը:
2- Փաստաթղթերի պահպանվածության աստիճանը:

Փաստաթղթերի մինչեվ Ազգային Արխիվ անցնելը, պահպանվում են ստեղծված կազմակերպություններում: Տարբեր կազմակերպությունների համար սահմանված է ժամանակավոր պահպանության տարբեր ժամանակահատված: Տեղական ինքնակառավարման մարմինների համար (գյուղապետարան,....) 5 տարի, պետական կառավարման մարմինների համար (ՀՀ նախագահ, Ազգային Ժողով, Կառավարություն, մարզպետարան,.....) 1Օ տարի, գաղտնի փաստաթղթերի համար գաղտնազերծումից հետո՝ այդ գաղտնի շրջանի հետ միասին 50 տարի, այդպիսի կազմակերպություններ որոնք իրենց մոտ ստեղծում են արխիվներ՝ (պաշտպան. Նախ., արտ. Գործ. Նախ., ազգային անվտանգություն, ՀՀ ոստիկանություն): Շինարարական նախագծային փաստաթղթերի համար 20 տարի, քաղքացիության կացության գրանցման փաստաթղթեր (ամուսն. Վկայական, ծննդ.վկյկ., մահվան վկյկ.,....) 1ՕՕ տարի, քադաստրի (անշարժ գույքի գրանցամն) 1ՕՕ տարի, տնտեսական գրքերը 75 տարի, կինո (կինոնկարի լենտերը) 5 տարի, ձայնագրությունները 3 տարի, կազմակերպությունների համար (դպրոց, համալսարան) 5 տարի:
Փաստաթղթերը ըստ պահպանման ժմանակներին բաժանվում են երեք տեսակների:
1- Ժամանակավոր պահպանման փաստաթղթեր մինչեվ 1Օ տարի:
2- Երկարատաեվ պահպանման փաստաթղթեր մինչեվ 75 տարի:
3- Մշտական պահպանման փաստաթղթեր առանձ ժամանակի:
Ժամանակավոր մինչեվ 1Օ տարի պահպանվում են հաշվապահական, հաշվարման,.... փաստաթղթերը: Երկարաժամկետ պահպանվում են քաղքացու կենսագորջության հետ կապված փաստաթղթերը, իսկ մշտական պահպանվում են գիտապատմական արժեք ունեցող փաստաթղթերը:
Փաստաթղթերի պահպանության ժամանակը որոշելու համար, փաստաթղթերը ենթարկվում են փորձագիտական արժեվորոման որտեղ որոշվում է որ փաստաթուղթը պետք է որոշակի ժամկետից հետո կամ պահպանվի որոշակի ժամկետով, կամ էլ պահպանվի մշտապես: