Monday, October 5, 2009

Փիլիսոփայության 3-րդ դաս 2 Հոկտեմբեր 2009


Սոկրատես
1- Սոկրատեսի ծառայություններից մեկն այն է որ (Ինտուքցիվ) մեթոտը հռչակեց որպես մարդկային բանականության կարեվորագույն մեթոտ:
Ինտուքցիվ նշանակում է.- մասնավորից գալ ընդհանուրին եվ դրա հիման վրա գալ եզրահանգումների: Այդ հայտնագործությունը ամրապնդվեց մարդու մասին ուսումունքով:

2- Մարդու մասին ուսումունքը: Պատասխանելով այն հարցին թե ինչ է ներկայացնում մարդկային բնությունը, նա հասավ հետեվյալին: « Մենք չենք կարող մարդու բնությունը ուսումնասիրել, ճիշդ այնպես ինչպես մենք բացահայտում ենք ֆիզիկական երեվույթների բնությունը: Ֆիզիկական իրերի էությունը կարելի է նկարագրել նրանց օպեկտիվ հատկանիշների միջոցով, մինչդեռ մարդունը կարելի է նկարագրել միայն նրա գիտակցության տերմինների միջոցով»:

3- Առանձնահատուկ կարեվորեց մարդկային հոցու դերը նրա կյանքում: Նրա ըմբռնմամբ հոգին ինքնագիտակցության ունակությունն է, որը դրսեվորում է որոշակի գործողությունների մեջ: Մարդը իրեն փորձում է հենց ինքնիրեն, արտաքին հանգամանքները իմաստավորում են դրանք դիտելով որպես ներքին խնդիրներ: Պատասխանների որոնումները հենց հոգու կյանքն է եվ նրա էությունը: Իսկ արտաքինը ինքնին վերցրած, առանձ իմաստավորման եվ նրա նկատմամբ վերաբերմունքի ոչինչ է (դատարկություն):


4- Սոկրատեսը հիմնավորում է հոգու արկայությունը, նաեվ հետեվյալ դատողությամբ՝ «Մարդու մարմինը գործիքի է նման քանի որ կարող է որոշակի գործողություններ կատարել, սակայն եթե դա այդպես է, ապա պետք է գտնվի մեկը որը կառավարում է գործիքը»: Հետեվաբար այն հարցը թե ինչն է մարդը, դա հնարավոր չէ ասել թէ այն մարմինն է, ավելի շուտ այն է ինչին ծառայում է մարմինը:
Այն ինչին ծառայում է մարմինը անտեսանելի է , սակայն անհերքելիորեն իր մասին էր վկայում մարմնի խելմաիտ վարքի միջոցով: Ժամանակակից համատեքստում Սոկրատեսյան գաղափարները պատկերանում են որպես մարդու մեծ մարդկայինի հայտնագործություն: Առանձ մարդու մեջ մարդկայինի ճանաչման, ոչ մի ձեվով հնարավոր չէ բացատրել նրա էությունը եվ հասկանալ նրան:

5- Կարեվորում է այն բարոյական մտավոր ջանքերը որոնք ուղղված են մեր ներքնաշխարհի պահպանմանը եվ մեր հոգու նկատմամբ հոգատարությունը: Սոկրատեսը ասում է՝ «Չէ որ ես միայն անում եմ այն որ փորձում եմ ձեզանից յուրաքանչուրին համոզել, որ դուք հոգ տանեք նախ եվ առաջ ոչ թե ձեր մարմնի կամ փողերի մասին, այլ հոգու մասին որպեսզի այն որքան կարելի է լավ ըլնի: Ես ձեզ ասում եմ՝ խիզախությունը փողից չի ծնվում, այլ խիզախությունից, դա այդպես է ինչպես մասնավոր այնպես էլ հոգեկան կյանքում»:

6- Հոգին Սոկրատեսի ըմբռնմամբ իր կառուցվածքով պարզ է: Հոգու գլխավոր ունակությունը՝ բանականությունն է, որին հակադրված են կրքերը, աֆֆեկտները՝ որոնք գալիս են մարմնից եվ հրահրվում արտաքին աշխարհի կողմից: Սոկրատեսը ոչինչ չի ասում մյուս բոլոր հատկությունների մասին, սակայն խոսելով բանականության մասին նրա առավելությունը կրքերի նկատմամբ տեսնում է տրամաբանության մեջ: Բանականությունն է ինքնատիրապետման աղբյուրը, ինքնատիրապետումը՝ բանականության իշխանությունն է կենսական տարերային պոռթկումների նկատմամբ: Այդպիսի իշխանությունը հենց ազատությունն է, ըստ Սոկրատեսի ազատ է նա ով կարող է կառավարել եվ սահմանաթակել իր կրքերը, հետեվաբար ազատությունը ինքն իր վրա իշխելու ունակությունն է, որը ապահովվում է նրանով որ բանական հոգին մարմնի տերն է դառնում:

7- Սոկրատեսը զարգացնում է պարտականությունների մասին մի հասկացողություն: Պարտականությունը օրենք է որին բանական մարդը պետք է հետեվի իր կյանքում, օրենքի ըմբռնումը նրա մոտ կապվում է մարդկային երջանկության եվ մյուս բարեմաստությունների հետ: Ըստ Սոկրատեսի կյանքի հիմնական օրենքը այն է որպեսզի խուսափենք վատից եվ ձգտենք լավին: Դրա համար անհրաժեշտ է սահմանափակել պահանջմունքները եվ զգայական հաճույքները: Այն թեզը նաեվ հիմնավորում է նրանով՝ որ: « Աշխարհում շատ օգտակար եվ լավ բաներ կան, սակայն Աստված ոչինչ չի տալիս առանձ աշխատանքի եվ հոգսի. Ցանկանում ես որպեսզի Աստված քո հանդեպ գթատար լինի, պետք է պաշտես Աստվածներին: Ցանկանում ես սիրված լինել ընկերների կողմից պետք է նրանց հանդեպ բարի լինես, ցանկանում ես քո քաղաքում հեղինակություն ձեռք բերել պետք է օգուտ բերես քաղաքին....»:

8- Բանականությունը հետեվողական անկասելի տրամաբանվածությունն է, տրամաբանվածության հետ կապ ունի ոչ թե որոշ տեղեկությունների տիրապետումը, այլ տրամաբանորեն մտածելու ունակությունը: Նա գտնում է որ բազմաթիվ մարդիկ, այս կամ այն պատճառով չեն զարգացրել մտածելու իրենց ունակությունը, որի պատճառով էլ չենք կարողանում տրամաբանորեն դատել: Հետեվաբար չարի աղբյուրը անգիտությունն է, իսկ անգիսությունը ներքին հոգեվոր քաոսի, սեփական կրքերը սանձելու անկարողության արդյունքն է: Այստեղ դրսեվորվում է նրա ինտելեքդուալիզմը, որը կարելի է արտահայտվել հետեվյալ թեզիսների մեջ:

ա.- Բարիքը միշտ գիտելիք է, իսկ առատը միշտ էլ տգիտություն:
բ.- Ոչ մեկը գիտակցաբար չի մեղսագործում, այլ չարիք գործում է անգիտակցաբար:

Wednesday, September 23, 2009

Հայոց Պատմության Հիմնախնդրիներ 2րդ դաս 22 Սեպտեմբեր 2009

Հայաստանի Միասնական եվ Կենտրոնական Պետության Ստեղծումը


Մոտ երկու դարեր Հայաստանը մնալով Պարսկաստանի տիրապետության տակ, որտեղ իշխում էին Աքեմենյանները, ինքնուրույն պետականություն ստեղծելու գործեր չեր կատարվում, որովհետեվ պարսիկները դաժանորեն ճնշում էին իրեպց ենթակա ժողովուրդների ինքնուրույնության ամեն մի փորձ:

Ուրարատուի անկումից հետո՝ Հայաստանի տնտեսությունը զարգանում էր այնքան ինչքան որ ձեռնտու էր պարսիկներին: Սակայն 4-րդ դարում մ.թ.ա. ուժեղացավ Մակեդոնյան պետությունը եվ Ալեքսանդր Մակեդոնացու ղեկավարությամբ մեծ նվաճումներ կատարեց, այդ թվում նվաճելով նաեվ Պարսկաստանը: Ալեքսանդր Մակեդոնացին իր նվաճումների հաղթարշավում Հայաստան չմտավ, չնայած (1-2) փորձեր կատարեցին նրա զորավարները, բայց անհաջող:

Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ 323 մ.թ.ա., որից հետո նրա հիմնած վիթխարի կայսրությունը բաժանվեց նրա զորավարների միջեվ: Արեվելյան մասը անցավ զորավար Սելեվկիոսին, որը հինեց Սելեվկյանների դինաստիան: Հայաստանը Սելեվկիանների ժամանակ (քանի որ հայերը օգնել էին Սելեվկիոսին)՝ կարողացավ անկախություն ձեռք բերել: Նախկինում պարսիկները Հայաստանը բաժանած էին 13-րդ եվ 18-րդ սատրապություններին: Նախկին 13-րդ սատրապությունը որը ընդգրկում էր Արարատյան դաշտավայրը դարձավ անկախ թագավորություն: Ծոփքն էլ հռչակվեց թագավորություն, սակայն չդարձավ ինքնուրույն թագավորություն:

Սելեվկյանների դեմ մի քանի մարզեր ապստամբեցին եվ ուզում էին իրենց հետ քաշել նաեվ Մեծ Հայքն ու Ծոփքը: Սակայն Մեծ Հայքի կառավարիչ Արտաշեսը օգնեց Սելեվկյաններին: Այդ պատերազմների հետեվանքներով Սելեվկյան պետությունը թուլացավ եվ չկարողացավ անհրաժեշտ դիմադրություն ցույց տալ հզորացող Հռոմի դեմ: 190 թ. տեղի ունեցավ Մագնեսիայի մեծ ճակատամարտը, որտեղ Հռոմը ջախջախիչ հաղթանակ տարավ Սելեվկյանների նկատմամբ: Այդ պատերազմից հետո շատ չանցած Մեծ Հայքի եվ Ծոփքի իշխանները՝ Արտաշեսն ու Զարեհը օգտվելով խառնակ վիճակից, ապստամբեցին Սելեվկյանների դեմ եվ իրենց հռչակեցին անկախ թագավորություն, ի հարկե Հռոմի որոշ օգնությամբ:

Այսպիսով 189 թվականը Արտաշեսյանների տիրապետության սկիզբն է: Արտաշեսը իրեն հռչակեց Մեծ Հայքի թագավոր, իսկ Ծոփքում թագավորեց Զարեհը: Մեծ Հայքը ընդգրկում էր Հայաստանի մեծ մասը, դուէս էին մնում Ծոփքն ու Կիլիկիան, եվ Մեծ Հայքի թագավորը համարվում էր Հայոց Թագավոր: Արտաշեսը հիմնեց Արտաշեսյան դինաստիան:

Որպես դինաստիայի առաջին թագավոր նա մեծ աշխատանք կատարեց կիսանկախ մարզերը միավորելու եվ միասնական պետական համակարգ ստեղծելու գործով: Երկրի կառավարումը հեշտացնելու համար Մեծ Հայքը բաժանեց 4 մասերի (բդեշխությունների), եվ նրանց վրա կառավարիչներ նշանակեց իր որդիներին: Նրա Մաժան որդին նշանակվեց քրմապետ, որը կրոնական կարեվոր պաշտոն էր:

Արտաշեսը կատարեց նաեվ շինարարական լայն աշխատանք, նրա ժամանակ զորավարները անընդհատ փախումների մեջ էին, անհատների հաշվին հողերը յուրացնելով: Անենդհատ բողոքներ էին ներկայացվում Արտաշեսին, այդ յուրացումների դեմ, Արտաշեսը կանխելու համար նման գործողությունները հիմնեց (սահմանաքարեր), որոնք դրվում էին համայնքի կամ զորավարների կալվածքների սահմանի վրա, քարերի վրա նշվելով թե որ տարածքն է համայնքինը:

Արտաշեսը որոշեց Արարատյան դաշտավայրում՝ Մեծ Հայքի կենտրոնում, կառուցել նոր մայրաքաղաք՝ Արտաշատը, որը ըստ որոշ ավանդույթների կառուցվեց երկու գետերի խաչմեռուկում, եվ այդ տեղը ընտրել էր հայտնի համաշխարհային զորավար Հաննիբալը:

Արտաշեսը ոչինչ չխնայեց մայրաքաղաքը շքեղ ու գեղեցիկ կառուցելու համար: Մայրաքաղաքը գտնվում էր առեվտրական խաչմեռուկներում, եվ ցանկապատված էր պարիսպներով: Արտաշեսը տարեր տեղերից խարխուսում էր մայրաքաղաք եկողներին, նրանց որոշ արտոնություններ տալով: Արտաշատի համբավը այնքան տարածվեց որ հետագային Հայաստանի դեմ կռվողները ուզում էին նվաճել Արտաշատը, որը համարվում էր Արեվելյան Կարթագեն:

Արտաշեսի մահից հետո 162 թ. ահագին ժամանակ Հայաստանում Արտաշեսյան դինաստիայից տարբեր իշխաններ իշխեցին, որոնք չկարողացան պահպանել ստեղծված թագավորական վիճակը: Արտաշեսից հետո դինաստիայի խոշորագույն թագավորը եղավ Տիգրան Բ.-ը (95-56):

Տիգրան Բ.-ի Թագավորությունը

Տիգրան Բ.-ը համաշխարհային այն դեմքերից էր ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին եվ ուրիշներ, նա խոշորագույն քաղքական եվ պետական գործիչ էր, որը մ.թ.ա. 1-ին դարում ստեղծեց համաշխարհային կայսրություն:

Տիգրանը փոքր ժամանակից պատանդ էր գտնվում Պարթեվաստանում, սակայն նա ստացել էր հելլենիստական կրթություն: Նա մոտ 45 տարեկան էր երբ Պարթեվաց արքունիքում համոզեց որ իրեն ուղարկեն Հայաստան, թագավորելու համար: 95 թ. պարթեվներին 70 հովիտ տալով, պատանդ Տիգրանը վերադարձավ Հայաստան:

Տիգրանը իր թագավորության առաջին տարվանից բուռն եռանդուն գործունեություն ծավալեց, առաջին հերթին բանակի ստեղծման եվ ինքնուրույնություն վերականգման ուղղությամբ:

Հայաստանի հյուսիսում գտնվում էր Պոնտոսի հզոր պետությունը, որի թագավորն էր Միհրդատ Զ. Եվպատորը: Այդ ժամանակ Միհրդատը կռվում էր Հռոմի դեմ, եվ քանի որ Տիգրանը ստացել էր պարթեվական-հակահռոմեական կրթություն, նա Միհրդատի հետ պայմանագիր է կնքում 94 թ.-ին որի համաձայն եվ ամուսնանում է Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի հետ: Տիգրան Բ. Միհրդատի հետ միասին սկսեց պայքար Հռոմի դեմ: Նա հետ նվաճեց տրված 70 հովիտը պարթեվներից, ապա իր մեծ զորքով սկսեց հարձակվել հարեվան երկրների վրա: Սկզբնական շրջանում նա բացարձակ Հռոմի դեմ չեր կռվում, եվ Պարթեվաստանում մեծ նվաճումներից հետո նրան տրվեց (արքայից-արքա) տիտղոսը:

Monday, September 21, 2009

Փիլիսոփայության 1-ին դաս 18 Սեպտեմբեր 2009

Փիլիսոփայության Հնարավոր Իմաստները

1- Հունարենում Փիլիսոփայություն ասելով հասկանում ենք սերը դեպի իմաստություն: Առաջին անգամ այդ հասկացողությունը լայն գործածության մեջ է եղել անտիկ փիլիսոփա (Փյութագորաս)ի մոտ, որին հետեվել են նաեվ (Սոկրատեսը)՝ որը փիլիսոփայությունը ըմբռնել է նաեվ որպես (սեր դեպի իմաստություն): Ի տարբերություն Սոթեստների որոնք իրենց իմաստուններ էին անվանում, Սոկրատեսը իրեն համարում էր ոչ թե իմաստուն այլ իմաստությունը սիրող: Պատճառաբանելով նա դրանով որ իմաստուն կարող է լինել միայն Աստված:
2- Անգլիական նշանավոր (Բրիտանիկա) հանրագիտարանում առանձնացված են փիլիսոփայության 8 իմատներ: Թվեարկենք մի քանիսը:

1- Փիլիսոփայությունը որպես կյանքի իմաստ: Ընչաքաղց եվ ագահ մարդը կյանքի իմաստը փնտռում է հարստություն դիզելու մեջ, որն էլ նրա փիլիսոփայությունն է: Մեկ ուրիշը իր կյանքի իմաստը փնտռում է հաճույքների եվ վայելքների մեջ, դա էլ նրա փիլիսոփայությունն է: Իսկ մեկ ուրիշի կյանքի իմաստությունն է՝ ճակատագրին հարվածներին դիմակայելու պատրաստ լինելու, եվ դրանք անվրդովությամբ տանելու մեջ:
2- Ամբողջությամբ Տիեզերքի Գաղտնիքը Ըմբռնելու Փորձ: Դժվար է պատկերացնել մի մարդու, որ անտարբեր լինի այդ գաղտնիքի նկատմամբ, նրա համար տիեզերքի գոյությունն իսկ զարմանքի առարկա է:
3- Բարոյական նպատակներ եվ պարտավորություններ: Ապրելով աշխարհում մարդը իր կեցությունը իրականացնում է հասարակության մեջ եվ նրա միջոցով: Այլ խնդիրների շուրջ խորհրդատվությունները ոչ այն ինչն են եթե ոչ փիլոսափայական հետեվություններ, այն մասին թե որն է մարդկային գոյությանը համապատասխանող ապրելակերպը, կամ ինչպես պետք է ապրի մարդը իր կոչմանը համապատասխանելու համար: